Սեղմել Esc փակելու համար:
Է. ՈՍԿԵՐՉՅԱՆԻ, Հ. ԱՍՐՅԱՆԻ ԵՎ Ս. ՎԱՐԴԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Է. ՈՍԿԵՐՉՅԱՆԻ, Հ. ԱՍՐՅԱՆԻ ԵՎ Ս. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՖՐԱՆՍԻԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0254.150598

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 մայիսի 1998 թվականի թիվ 254

 

Է. ՈՍԿԵՐՉՅԱՆԻ, Հ. ԱՍՐՅԱՆԻ ԵՎ Ս. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՖՐԱՆՍԻԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության բաժնի պետ Էդուարդ Ոսկերչյանին, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ավագ օպերլիազոր Հարություն Ասրյանին և Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ԱԿԲ-ի ավագ օպերլիազոր Սամվել Վարդանյանին 1998 թվականի մայիսի 16-23-ը գործուղել Ֆրանսիա` հափշտակված ավտոտրանսպորտի շրջանառության վերաբերյալ Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 5-րդ խորհրդակցության աշխատանքներին մասնակցելու համար:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Է. Ոսկերչյանի, Հ. Ասրյանի և Ս. Վարդանյանի Ֆրանսիա գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել Է. Ոսկերչյանի, Հ. Ասրյանի և Ս. Վարդանյանի Ֆրանսիա գործուղման հետ կապված հարցերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.05.1998
N 254
Որոշում