041.0260.190598
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 մայիսի 1998 թվականի թիվ 260
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԵՐԴՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՈՆԻ ՍՏԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության նորընտիր Նախագահի հանդիսավոր երդման և պաշտոնի ստանձնման արարողությանը ներկա գտնվելու նպատակով Հայաստանում հավատարմագրված դեսպանների (25 մարդ) 1998 թվականի ապրիլի 8-10-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը (1773,0 հազ. դրամի սահմաններում) կատարել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հաշվետվությունների: