Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԻ /ԿՐԹՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎ ...

 

 

020.0098.100498

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԻ /ԿՐԹՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ/ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 10 ապրիլի 1998 թվական

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Պետրոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Զարգացման միջազգային ընկերակցության միջև զարգացման վարկի /կրթության ֆինանսավորման և կառավարման բարեփոխումների ծրագիր/ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` նշված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու և որոշում ընդունելու վերաբերյալ:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ռ. Պապայանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Պետրոսյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Համաձայնագիրն ստորագրվել է 1998 թվականի փետրվարի 4-ին` ԱՄՆ-ում: Ըստ համաձայնագրի, Զարգացման միջազգային ընկերակցությունը Հայաստանի Հանրապետությանը պարտքով տրամադրելու է 11 միլիոն 100 հազար փոխառության հատուկ իրավունքներին համարժեք (SDR) գումար` կրթության համակարգում որոշակի ծրագրեր /այդ թվում` կառուցվածքային բարեփոխումներ, դասագրքերի տպագրություն ու բաշխում և այլն/ իրականացնելու նպատակով: Վարկառուն պետք է ընկերակցությանը վճարի պարտավճար` յուրաքանչյուր տարվա համար կես տոկոսը չգերազանցող դրույքաչափով, ինչպես նաև` սպասարկման վճար, որը տարեկան կազմելու է վարկի հիմնական գումարի սահմանված վճար, որը տարեկան կազմելու է վարկի հիմնական գումարի սահմանված և չմարված մասի երեք քառորդ տոկոսը: Պարտավճարը և սպասարկման վճարը պետք է մուծվեն յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ին և դեկտեմբերի 15-ին: Վարկառուն պետք է վարկի հիմնագումարը հետ վճարի 2007-2032 թթ. ժամանակահատվածում` յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ին և դեկտեմբերի 15-ին:

Համաձայնագրի բաղկացուցիչ մասն են կազմում 5 հավելվածները:

Առաջին հավելվածը վերաբերում է վարկի միջոցների առհանմանը: Երկրորդ հավելվածում տրված է ծրագրի նկարագրությունը: Երրորդ հավելվածում ընդգրկված են դրույթներ` ապրանքների և աշխատանքների ձեռքբերման, խորհրդատուների աշխատանքների վերաբերյալ: Ծրագրի իրականացումն արծածված է չորրորդ հավելվածում, իսկ հինգերորդ հավելվածը վերաբերում է հատուկ հաշվին:

Համաձայնագրում սահմանված են ծրագրի իրականացման վերահսկման կարգն ու պայմանները, ինչպես նաև յուրաքանչյուր փուլում նախատեսված է անկախ հաշվեքննություն:

ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Զարգացման միջազգային ընկերակցության միջև զարգացման վարկի /կրթության ֆինանսավորման և կառավարման բարեփոխումների ծրագիր/ համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

10 ապրիլի 1998 թվական ՍԴՈ-98

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
10.04.1998
N ՍԴՈ-98
Որոշում