Սեղմել Esc փակելու համար:
ՏԱՍԻՍ-Ի 1996 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԱՍԻՍ-Ի 1996 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵ ...

 

 

020.0099.170498

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՏԱՍԻՍ-Ի 1996 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 17 ապրիլի 1998 թվական

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Է. Մուրադյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «ՏԱՍԻՍ-ի 1996 թվականի ծրագրի ֆինանսավորման հուշագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` նշված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Է. Մուրադյանի բացատրությունը, հետազոտելով հուշագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

ՏԱՍԻՍ-ի 1996 թվականի ծրագրի ֆինանսավորման հուշագիրն ստորագրվել է Եվրահամայնքի հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև` 1997 թվականի հունիսի 30-ին: Հուշագրի համաձայն Եվրոպական համայնքը պարտավորվել է Եվրոպական միության «ՏԱՍԻՍ» ծրագրի 1996-1999 թթ. ինդիկատիվ ծրագրի շրջանակներում, անհատույց օգնության միջոցով, 8 միլիոն 650 հազար էքյու գումարի չափով ֆինանսավորել 1996-1997 թթ. Ֆինանսական գործողության ծրագրով նախատեսված տեխնիկական օգնության միջոցառումների իրականացումը` Ֆինանսավորման հուշագրերի համար կիրառելի ընդհանուր կանոնների դրույթներին համապատասխան: Ինչպես 1996-1997 թթ. Ֆինանսավորման գործողության ծրագիրը, այնպես էլ Ֆինանսավորման հուշագրերի համար կիրառելի ընդհանուր կանոնները կազմում են հուշագրի բաղկացուցիչ մասը: Ֆինանսական գործողության ծրագրով մասնավորեցված են տեխնիկական օգնության ենթակա այն բնագավառները, որոնց զարգացումը կնպաստի Հայաստանի Հանրապետության տնտեսավարման շուկայական հարաբերությունների հետագա զարգացմանն ու արմատավորմանը: Ֆինանսավորման հուշագրերի համար կիրառելի ընդհանուր կանոններով նախատեսված են «ՏԱՍԻՍ» ծրագրի շրջանակներում իրականացնող օգնության տեխնիկական մանրամասները:

Հուշագրի գործողության ընդհանուր ժամկետը սահմանված է մինչև 2000 թվականի դեկտեմբերի 31-ը, սակայն նախատեսված է նաև թե` հուշագրի և թե` ֆինանսավորման ենթակա ծրագրի գործողության ժամկետի երկարաձգում` Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան դիմումի հիման վրա:

ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. ՏԱՍԻՍ-ի 1996 թվականի ծրագրի ֆինանսավորման հուշագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

17 ապրիլի 1998 թվական ՍԴՕ-99

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
17.04.1998
N ՍԴՈ-99
Որոշում