040.0299.190598
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» մայիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 մայիսի 1998 թվական թիվ 299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅԳԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍՆՈՂ ԷԼԵԿՏՐԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության այգեգործական ընկերությունների տարածքները սնող էլեկտրատնտեսությունների գույքի պատկանելությունը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` երկամսյա ժամկետում գույքագրել իրենց կամ իրենց համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների տնօրինության այգեգործական տարածքները սնող էլեկտրատնտեսությունների գույքը և այն սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` մարզային էլեկտրացանցային պետական փակ բաժնետիրական ընկերությունների տնօրինությանը հանձնելու համար:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը`
ա) այգեգործների հայկական հանրապետական կամավոր ընկերության հետ համատեղ ուսումնասիրել սեփականության իրավունքով նրանց պատկանող այգեգործական ընկերությունների տարածքները սնող էլեկտրատնտեսությունների գույքը և այգեգործական ընկերությունների համաձայնության դեպքում համատեղ գույքագրել, գնահատել և սահմանված կարգով կազմակերպել դրա հանձնումը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության մարզային էլեկտրացանցային պետական փակ բաժնետիրական ընկերությունների տնօրինությանը.
բ) օրենքով սահմանված կարգով տիրազուրկ ճանաչված այգեգործական ընկերությունների տարածքները սնող էլեկտրատնտեսությունների գույքը գույքագրել, գնահատել և հանձնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության մարզային էլեկտրացանցային պետական փակ բաժնետիրական ընկերությունների տնօրինությանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մայիսի 19-ից: