Սեղմել Esc փակելու համար:
ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՅԱԼԹԱ ՄԵԿՆ ...

 

 

031.0053.220598

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՅԱԼԹԱ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. 1998 թվականի հունիսի 4-ից 5-ը Սևծովյան տնտեսական համագործակցության գագաթաժողովին մասնակցելու համար Յալթա մեկնող Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը հաստատել հետևյալ կազմով.

 

   Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ               - Հայաստանի Հանրապետության Նախագահ

 

   Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ               - Հայաստանի Հանրապետության արտաքին

                                   գործերի նախարար

 

   Արամ ՍԱՐԳՍՅԱՆ                 - Հայաստանի Հանրապետության Նախագահի

                                   խորհրդական

 

   Հրաչ Սիլվանյան                - Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության

                                   արտակարգ և լիազոր դեսպան

 

   Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ               - Հայաստանի Հանրապետության Նախագահի

                                   օգնական

 

ՈՒՂԵԿՑՈՂ ԱՆՁԻՆՔ

 

   Գրիգոր ՍԱՐԿԻՍՅԱՆ              - Հայաստանի Հանրապետության Նախագահի և

                                   բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                                   անվտանգության ծառայության պետ

 

   Հասմիկ ՊԵՏՐՈՍՅԱՆ              - Հայաստանի Հանրապետության Նախագահի

                                   աշխատակազմի մամուլի և հասարակայնության

                                   հետ կապերի ծառայության ղեկավար

 

   Արթուր ՄԱՆԱՍԱՐՅԱՆ             - Հայաստանի Հանրապետության արտաքին

                                   գործերի նախարարության արտաքին տնտեսական

                                   կապերի բաժանմունքի տնօրեն

 

   Շահեն ԱՎԱԳՅԱՆ                 - Հայաստանի Հանրապետության արտաքին

                                   գործերի նախարարության

                                   իրավապայմանագրային բաժանմունքի տնօրեն

 

   Ավետ ԱԴՈՆՑ                    - Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի

                                   նախարարության արտաքին տնտեսական կապերի

                                   բաժանմունքի բաժնի վարիչ

 

   Վահե ԳԱԲՐԻԵԼՅԱՆ               - Հայաստանի Հանրապետության արտաքին

                                   գործերի նախարարության միջազգային

                                   կազմակերպությունների բաժանմունքի

                                   բաժնի վարիչ

 

   Սամսոն ՕԶԱՐԱՐԱՏ               - Սևծովյան  տնտեսական համագործակցության

                                   բիզնես խորհրդում Հայաստանի

                                   Հանրապետության ներկայացուցիչ

 

   Սամվել ԳԱԼՈՒՄՅԱՆ              - Հայաստանի Հանրապետության Նախագահի

                                   բժիշկ

 

   Գրիգորի ՀԱՅՐԱՊԵՏՈՎ            - Հայաստանի Հանրապետության Նախագահի

                                   և բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                                   անվտանգության ծառայության աշխատակից

 

   Վիրաբ ՂԱԶԱՐՅԱՆ                - Հայաստանի Հանրապետության Նախագահի և

                                   բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                                   անվտանգության ծառայության աշխատակից

 

   Արարատ ՍԱՄՍՈՆՅԱՆ              - Հայաստանի Հանրապետության Նախագահի և

                                   բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                                   անվտանգության ծառայության աշխատակից

 

   Արմեն ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ             - Հայաստանի ազգային հեռուստատեսության

                                   թղթակից

 

   Տիգրան ՄՈՒՐԱԴՅԱՆ              - Հայաստանի ազգային հեռուստատեսության

                                   օպերատոր

 

   Զարուհի ԲԱՐՍԵՂՅԱՆ             - «Արմենպրես» լրատվական գործակալության

                                   թղթակից

 

   Արիս ՂԱԶԻՆՅԱՆ                 - «Հայոց աշխարհ» օրաթերթի թղթակից:

 

2. Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակության և ուղեկցող անձանց գործուղման ծախսերը (օրապահիկ` 100 տոկոսի չափով և գիշերավարձ) կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների միջոցների հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

Պաշտոնական պատվիրակության ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակության Յալթա մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա Յալթա մեկնող Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակության համար 1998 թվականի հունիսի 4-ին կազմակերպել Երևան-Սիմֆերապոլ, իսկ հունիսի 5-ին` Սիմֆերապոլ- Երևան հատուկ չվերթերը:

5. Կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

22 մայիսի 1998թ

ՆԿ-53

 

 

pin
ՀՀ Նախագահ
22.05.1998
N ՆԿ-53
Կարգադրություն