Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍ ...

 

 

040.1589.140108

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1588-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

(ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 14.3-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի գյուղական համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` գլխավոր հատակագծի իրականացման մոնիթորինգն ապահովել համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի «Պետական քաղաքաշինական կադաստրի վարման և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման կարգը հաստատելու մասին» N 802 որոշմամբ սահմանված կարգի:

3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` ճյուղային և համայնքային զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման համապատասխան միջոցառումները` ըստ առաջնահերթության:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի գյուղական համայնքի ղեկավարին` համայնքի զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման միջոցառումները` ըստ առաջնահերթության:

5. Սահմանել, որ գլխավոր հատակագծով նախատեսված հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրությամբ սահմանված կարգով` ըստ գլխավոր հատակագծով նախատեսված կառուցապատման հերթականության:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1588-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ-ԲԱՑԱՏՐԱԳԻՐ

 

ԳԼՈՒԽ I
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ

 

Ներածություն

 

1 Պատմական ակնարկ և Ախուրյան համայնքի նախկինում մշակված գլխավոր հատակագծերի հիմնադրույթների իրականացման վերլուծություն

 

2. ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ 2.1. Գնահատականն ըստ հանրագումարային բնական պայմանների 2.2 Տարածքի գեոմորֆոլոգիական, ինժեներաերկրաբանական և հիդրոերկրաբանական

պայմանները 2.2.1 Տարածքի ընդհանուր բնութագիրը 2.2.2 Տարածքի ինժեներաերկրաբանական պայմանները 2.2.3 Տարածքի երկրաբանական-լիթոլոգիական կառուցվածքը 2.2.4 Գրունտների ֆիզիկամեխանիկական հատկանիշները 2.2.5 Հիդրոերկրաբանական պայմանները 2.2.6 Տարածքի ինժեներաերկրաբանական շրջանացումը 2.2.7 Տարածքի սեյսմիկ վտանգի գնահատում 2.3. Լանդշաֆտների դասակարգումը և գնահատականը 2.4. Տարածքի ինժեներական պաշտպանության միջոցառումներ 2.5. Հակահեղեղային միջոցառումներ 2.6 Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանություն

 

3. ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆ ԸՍՏ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ

 

4. ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ 4.1 Ժողովրդագրական փաստացի վիճակը 4.2 Բնակչության հեռանկարային թվի հաշվարկը բնական աճի մեթոդով

 

5. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

 

6. ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ 6.1 Բնակավայրի տարածքային զարգացման հիմնական ուղղությունները 6.2 Տարածքի գործառնական գոտիավորում և կառուցապատման ռեժիմներ

 

7. ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ 7.1. Տրանսպորտ 7.1.1. Ախուրյան համայնքի արտաքին տրանսպորտի զարգացման հեռանկարային

ուրվագիծ 7.1.2 Ներքին տրանսպորտ 7.2 Ջրամատակարարում և ջրահեռացում 7.2.1 Ախուրյան գյուղի ջրամատակարարման և կոյուղու համակարգերի

տեխնիկական վիճակի ուսումնասիրություն, վերլուծություն և

եզրակացություններ 7.2.2 Ախուրյան գյուղի ջրամատակարարման և կոյուղու համակարգերի

վերաբերյալ առաջարկվող լուծումներ 7.3 Էլեկտրամատակարարում 7.4 Գազամատակարարում

 

8. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ 8.1 Համայնքի տարածքի էկոլոգիական բնութագիրը 8.2 Օդային ավազան 8.3 Ջրային ռեսուրսներ 8.4 Աղմուկի ներգործության մակարդակ 8.5 Հողային ռեսուրսներ 8.6 Բուսական աշխարհի պահպանություն 8.7 Կենդանական աշխարհի պահպանություն 8.8 Թափոնների կառավարում 8.9 Կանաչապատման համակարգ 8.10 Շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման միջոցառումներ 9. Քաղաքացիական պաշտպանության ինժեներատեխնիկական և արտակարգ իրավիճակների

կանխարգելիչ միջոցառումներ

 

10. ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ II
ԳՈՏԻԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 2. ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ 2.1. Տարածքի բազային գոտիները 2.2. Թաղամասերի դասակարգումները 2.2.1. Բնակելի կառուցապատման գոտի 2.2.2. Հասարակական կառուցապատման գոտի 2.2.3. Արտադրական կառուցապատման գոտի 2.2.4. Ընդհանուր օգտագործման գոտի 2.2.5 Հատուկ նշանակության տարածքներ

 

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

 

ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

 

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ - ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ

 

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ

 

1. ՓԱՍՏԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ Մ 1:5000 2. ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ Մ 1:5000 3. ՏԱՐԱԾՔԻ ՍԵՅՍՄԻԿ ՄԻԿՐՈՇՐՋԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵԶ Մ 1:5000 4. ՏԱՐԱԾՔԻ ԻՆԺԵՆԵՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵԶ Մ 1:5000 5. ՏԱՐԱԾՔԻ ԳՐՈՒՆՏԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՔԱՐՏԵԶ Մ 1:5000 6. ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ Մ 1:5000, 7. ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈՒՐՎԱԳԻԾ Մ 1:5000 8. ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾՔԻ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒՐՎԱԳԻԾ Մ 1:5000 9. ԼԱՆԴՇԱՖՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒՐՎԱԳԻԾ Մ 1:5000 10. ՀՈՂԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ԲԱՇԽՈՒՄԸ ԸՍՏ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԻ Մ 1:10000 11. ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻՐՔԸ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ Մ 1:100000 12. ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳՈՏԻԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Մ 1:5000 13., 14 ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԳՈՏԻԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Մ 1:2000

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Ախուրյանի համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով, ԱՇՁԲ 07/206-3 պայմանագրի նախագծային առաջադրանքի և ՀՀ կառավարության 02.05.2003 թ. թիվ 609-Ն որոշման պահանջներին համապատասխան:

Նախագիծը իրականացվել է ՀՀ գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:

Նախագծման համար ուղեցույց են ծառայել հետևյալ նորմատիվային և նախագծային փաստաթղթերը`

. «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքը:

. «ՀՀ քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 02.05.03 N 609-Ն որոշումը:

. Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության 14.05.01 N 408 որոշումը:

. ՀՀ կառավարության, շահագրգիռ նախարարությունների Ախուրյանի գյուղական համայնքին վերաբերող ելակետային նյութերը, որոշումները, ծրագրային փաստաթղթերը:

. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կադաստրային քարտեզները:

. Ախուրյան համայնքի ՀՀ կառավարության կողմից հաստատված սահմանների նկարագիրը:

. «Հայնախագիծ» ԲԲԸ-ում մշակված և ՀՀ կառավարության կողմից հաստատված (10 ապրիլի 2003 թ. N 610-Ն) «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթները:

Նախագծում հաշվի են առնված ՍԵՄԱԹ-ի «Հիմնադիր սկզբունքները Եվրոպական մայրցամաքի կայուն զարգացման» և «Հայաստանում Եվրոպական լանդշաֆտային կոնվենցիայի» միջոցառումների և տարածքային պլանավորման փոխկապակցվածության սկզբունքները, որոնք են.

- Տնտեսության կայուն զարգացում,

- Քաղաքաշինության կայուն զարգացում,

- Ինժեներական, տրանսպորտային և տեխնիկական ենթակառուցվածքների կայուն զարգացում:

Ախուրյանի գյուղական համայնքի գլխավոր հատակագծի և գոտիավորման նախագծի մշակման հիմնական նպատակը համայնքի հեռանկարային տնտեսական և տարածքային զարգացման ուղղությունների, տարածքների ֆունկցիոնալ նշանակության որոշումն է` տրանսպորտային, ինժեներական, տեխնիկական ենթակառուցվածքների սկզբունքային լուծումներով, բնապահպանական լայն համալիրի կիրառումով, տարածքների հողօգտագործման և կառուցապատման պարտադիր պահանջների սահմանումով:

Նախագծի մշակումն իրականացրել են`

Նախագծի Գլխավոր Ճարտարապետ Ա. Խաչատրյանը, Ճարտարապետներ Լ. Գասպարյանը, Կ. Արզրումցյանը, Մ. Կոբալյանը, Ճարտարագետներ Ռ. Մակարյանը, Է. Մարգարյանը, Մ. Կաչյանցը, Ա. Ասրիյանը, Ս. Սահակյանը, Վ. Թևոսյանը, Լ. Նազարյանը, Հ. Օհանյանը, Ս. Սահակյանը, Ա. Կարախանյանը, Ս. Մուրադյանը:

Նախագծի հեղինակային խումբն իր երախտագիտությունն է հայտնում Ախուրյանի գյուղապետարանի բոլոր աշխատակիցներին` նախագծի մշակման աշխատանքներին աջակցելու և ակտիվ մասնակցության համար:

 

ԳԼՈՒԽ I
1. Պատմական ակնարկ ԵՎ նախկինում մշակված Ախուրյանի գլխավոր հատակագծերի հիմնադրույթների իրականացման վերլուծություն

 

ՀՀ գյուղական բնակավայրերի շարքում Ախուրյանն իր մեծությամբ և հզորությամբ միջին տեղ է գրավում, իսկ մարզում առաջինն է: 1937 թ-ից մինչև ՀՀ վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքի ընդունումը Ախուրյանը հանդիսանում էր համանուն շրջանի շրջկենտրոն:

1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո, Արևելյան Հայաստանը միացվում է Ռուսաստանին, Արևմտյան Հայաստանից (Կարսից և Էրզրումից) գաղթած հայերը վերաբնակվում են նաև Ախուրյանում (մինչև 1945 թ. Դուզքենդ):

1988 թ ավերիչ երկրաշարժը մեծագույն ողբերգություն էր հայ ժողովրդի կյանքում: Աղետի գոտու մյուս բնակավայրերի շարքում Ախուրյան շրջկենտրոնը նույնպես ունեցավ աղետի հետևանքների վերացման հետ կապված բազմաթիվ հիմնախնդիրներ:

Հաշվի առնելով 1988 թ. երկրաշարժի հետևանքների վերացման հետ կապված նոր քաղաքաշինական իրավիճակը, կարող ենք նշել հետևյալը`

- 1988 թ երկրաշարժից հետո գոյություն ունեցող Ախուրյան գյուղի և շրջկենտրոնի տարածքը տարբեր քաղաքական և տնտեսական շարժառիթներից ելնելով համարվեց կառուցապատման-վերականգնման համար աննպատակահարմար և գյուղի հարավարևելյան մասում հատկացվեց տարածք նոր շրջկենտրոն կառուցելու և վթարված շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու համար` «Նոր Ախուրյան», որի գլխավոր հատակագիծը և ՄՀՆ-ը մշակվեց «Հայպետնախագիծ» ինստիտուտի կողմից 1991 թ. ճարտ. Մ. Միքայելյան: Սակայն ինչպես աղետի գոտու մյուս բնակավայրերի նոր թաղամասերը, «Նոր Ախուրյանը» նույնպես հանդիպեց կառուցապատման և վերաբնակեցման հետ կապված լուրջ դժվարությունների: Այժմ նշված թաղամասում բնակեցված են մի քանի անհատական և բազմաբնակարան բնակելի տներ, իսկ նախատեսված բազմաբնակարան շենքերի մեծ մասի միայն հիմքերն ու փոսորակներն են առկա:

 

2. ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

Նախագծվող տարածքի համալիր գնահատականը կատարված է հատակագծային և բնական պայմանների վերլուծության արդյունքում, նպատակ ունենալով բացահայտել բնական և տեխնածին վտանգավոր երևույթների պատճառով կառուցապատման և այլ նպատակներով հողօգտագործման համար անբարենպաստ տարածքները, տարածքի օգտագործման և կառուցապատման վրա ազդող մյուս գործոններն ու սահմանափակումները, քաղաքաշինական առումով առավել նպաստավոր տարածքները:

 

2.1. Գնահատականն ըստ հանրագումարային բնական պայմանների

 

Շինարարական նպատակների համար տարածքը գնահատվել է ըստ կլիմայական, կենսաբանակլիմայական, ինժեներաերկրաբանական, գեոմորֆոլոգիական, հիդրոերկրաբանական, բուսածածկային հատկանիշների և հումքային ռեսուրսների:

 

Օրոհիդրոգրաֆիա

Ախուրյան համայնքի տարածքը ընկած է Արագած լեռան արևմտյան լանջին և իր մեջ ընդգրկում է Շիրակի դաշտավայրի արևելյան հատվածը:

Ախուրյանը և նրա մերձակա տարածքն ըստ ջրապահովվածության համարվում է նպաստավոր:

 

Բնակլիմայական պայմաններ

Տարածքը գտնվում է շինարարակլիմայական II ենթագոտում, ունի չափավոր, երկարատև տաք ամառով և ցուրտ ձմեռով կլիմա: Օդի բացարձակ առավելագույն ջերմաստիճանը հասնում է 36 oC: Օդի բացարձակ նվազագույն ջերմաստիճանը հասնում է -36 oC: Տարեկան մթնոլորտային տեղումների քանակը կազմում է 528 մմ: Գերակշռում են 3.5-5.0 մ/վրկ արագության, արևելյան ուղղության քամիները:

Ձյան ծածկոցի հաստությունը կազմում է 61 սմ, ճնշումը` 70 կգս/մ2: Հողի սառչելու խորությունը հասնում է 92 սմ:

Ստորև բերված աղյուսակները բնութագրում են քաղաքի կլիմայական ռեժիմն ըստ «Գյումրի» օդերևութաբանական կայանի (բացարձակ բարձրությունը 1600 մ) տվյալների:

Տվյալները բերված են ըստ ՀՀՇՆ II-7-01-96 «Շինարարական կլիմայաբանություն» նորմատիվային փաստաթղթի:

 

Օդի ջերմաստիճանը

 

._________________________________________________________________________.

|Բնակա-|        Միջին ամսական, ըստ ամիսների            |միջին|բացար-|բացար|

|վայրի |_______________________________________________|տարե-|ձակ   |ձակ  |

|բաց.  |I  |II |III|IV |V  |VI |VII|VIII|IX |X |XI|XII |կան  |նվազա-|առա- |

|բարձր.|   |   |   |   |   |   |   |    |   |  |  |    |     |գույն |վելա-|

|      |   |   |   |   |   |   |   |    |   |  |  |    |     |      |գույն|

|______|___|___|___|___|___|___|___|____|___|__|__|____|_____|______|_____|

|Ախու- |-9.|-7.|-1,|6, |11,|15,|19,|19,2|15,|8,|1,|-5,3|6,1  |-36   | 38  |

|րյան  | 5 | 5 | 5 |5  | 6 | 2 | 2 |    | 0 |3 |6 |    |     |      |     |

|1556 մ|   |   |   |   |   |   |   |    |   |  |  |    |     |      |     |

._________________________________________________________________________.

 

Օդի խոնավությունը

 

._______________________________________________________________________.

|Բնակավայրը|Օդի հարաբերական խոնավությունը (%) ըստ   |միջին|միջին ամսական|

|          |                  ամիսների              |տարե-|ժ. 13-ին     |

|          |________________________________________|կան  |_____________|

|          |I |II|III|IV|V |VI|VII|VIII|IX|X |XI|XII|     |ամենա-|ամենա-|

|          |  |  |   |  |  |  |   |    |  |  |  |   |     |ցուրտ |տաք   |

|          |  |  |   |  |  |  |   |    |  |  |  |   |     |ամսվա |ամսվա |

|__________|__|__|___|__|__|__|___|____|__|__|__|___|_____|______|______|

|Ախուրյան  |82|81|76 |67|66|65|60 |57  |61|69|77|82 |     |  75  |  42  |

._______________________________________________________________________.

 

Մթնոլորտային տեղումները և ձյունածածկույթը

 

._________________________________________________________________________.

|Բնակա|Տեղումների քանակը միջին ամսական/օրական          |տարե|տասն|ձյան ծած|

|վայրը|          առավելագույնը, մմ                     |կան |օրյա|կույթը  |

|     |________________________________________________|    |առա-|________|

|     |I  |II |III|IV |V  |VI |VII|VIII|IX |X  |XI |XII|    |վելա|օրե|ջրի |

|     |   |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |    |գույ|րի |առա-|

|     |   |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |    |նը  |թի-|վելա|

|     |   |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |    |    |վը |լագ.|

|     |   |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |    |    |   |քա- |

|     |   |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |    |    |   |նակը|

|     |   |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |    |    |   |ձյան|

|     |   |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |    |    |   |մեջ |

|     |   |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |    |    |   |(մմ)|

|_____|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|____|____|___|____|

|Ախուր|25/|25/|30/|56/|93/|75/|46/|38/ |32/|38/|27/|24/|582/| 61 | 97| 129|

|յան  |17 |26 |24 |30 |38 |55 |40 |47  |64 |39 |24 |32 |51  |    |   |    |

._________________________________________________________________________.

 

Քամի

 

.__________________________________________________________________________

|Բնակա-|Մթնո- |Տարվա |Քամու ուղղությունների կրկնելիությունը %             |

|վայրը |լորտա-|ամիսը |Քամու միջին արագությունը մ/վրկ                      |

|      |յին   |      |____________________________________________________|

|      |ճնշու-|      |                 ըստ ուղղությունների                |

|      |մը    |      |____________________________________________________|

|      |ԳՊԱ   |      |  հս. |հս.   |արևե |հվ.  | հվ. |հվ.   |արև-  |հս.   |

|      |      |      |      |արևե  |լյան |արևե |     |արև-  |մտյան |արև-  |

|      |      |      |      |լյան  |     |լյան |     |մտյան |      |մտյան |

|______|______|______|______|______|_____|_____|_____|______|______|______|

|Ախու- |846   |I     |21/4.7|13/4.5|6/2.2|8/2.6|8/3.7|14/3.3|12/2.7|18/2.8|

|րյան  |      |      |      |      |     |     |     |      |      |      |

|      |      |______|______|______|_____|_____|_____|______|______|______|

|      |      |IV    |21.4.8|34/4.3|10/  |1/4.2|7/4.7|12/4.9|7/4.0 |8/4.1 |

|      |      |      |      |      |4.6  |     |     |      |      |      |

|      |      |      |      |      |     |     |     |      |      |      |

|      |      |______|______|______|_____|_____|_____|______|______|______|

|      |      |VII   |18/4.4|56/4.7|16/  |1/2.1|1/2.1|3/2.9 |2/2.3 |3/3.5 |

|      |      |      |      |      |5.1  |     |     |      |      |      |

|      |      |______|______|______|_____|_____|_____|______|______|______|

|      |      |X     |19/3.7|32/2.9|6/3.5|2/1.7|7/3.9|12/3.5|10/3.1|12/3.6|

.__________________________________________________________________________

.___________ ________ ___________________________________________________.

|Բնակավայրը| |Տարվա | |Անհողմու-|Քամու  |Քամու  |ՈՒժեղ      |Քամու       |

|          | |ամիսը | |թյունների|միջին  |միջին  |քամիներով  |հաշվարկային |

|          | |      | |կրկնելի- |ամսական|տարեկան|(>15 մ/վրկ)|արագությունը|

|          | |      | |ությունը |արագու-|արագու-|օրերի      |(մ/վրկ), որը|

|          | |      | |  %      |թյունը |թյունը |քանակը     |հնարավոր է  |

|          | |      | |         |մ/վրկ  |մ/վրկ  |           |մեկ անգամ   |

|          | |      | |         |       |       |           |տարիների    |

|          | |      | |         |       |       |           |ընթացքում   |

|          | |      | |         |       |       |           |____________|

|          | |      | |         |       |       |           |20 |50 |100 |

|__________| |______| |_________|_______|_______|___________|___|___|____|

|Ախուրյան  | |I     | |   84    | 0.9   |  1,8  |    20     | 22|25 |27  |

|          | |______| |_________|_______|_______|___________|___|___|____|

|          | |IV    | |   42/   | 2,5/  |       |           |   |   |    |

|          | |______| |_________|_______|_______|___________|___|___|____|

|          | |VII   | |   22    | 3,0   |       |           |   |   |    |

|          | |______| |_________|_______|_______|___________|___|___|____|

|          | |X     | |   18    | 1.3   |       |           |   |   |    |

.___________ ________ ___________________________________________________.

 

Հաշվարկային կլիմայական հարաչափեր

 

Տարվա ցուրտ ժամանակաշրջանի կլիմայական հարաչափերը

 

._____________________________________________________________________

|Բնակավայրը|               Օդի ջերմաստիճանը, oC                      |

|          |_________________________________________________________|

|          |Ամենա-|Ամենա- |Ամենացուրտ|Բացար-|Ամենա-|Տևողությունը     |

|          |ցուրտ |ցուրտ  |ժամանակա- |ձակ   |ցուրտ |                 |

|          |օրվա  |հնգօրյա|շրջանի    |նվազա-|ամսվա |_________________|

|          |      |կի     |միջինը    |գույնը|օրական|միջին ջերմ.      |

|          |______________|          |      |միջին |ժամանակա-        |

|          |Ապահովվածու-  |          |      |ամպլի-|շրջանի           |

|          |թյունը        |          |      |տուդը |                 |

|__________|______________|__________|      |      |_________________|

|          |0.98|0.92|0.98|0.92|     |      |      |  0  |  8  |  10 |

|__________|____|____|____|____|_____|______|______|_____|_____|_____|

|Ախուրյան  |-28 |-25 |-25 |-22 |-9.9 |-3.6  |11.7  |118/ |188/ |208/ |

|          |    |    |    |    |     |      |      |-6.2 |-2.4 |-1.3 |

._____________________________________________________________________

.___________ ______________________________________________________.

|Բնակավայրը| |Ամենացուրտ   |Մթն.տեղումները և  |       Քամի         |

|          | |ամսվա        |գրունտի           |                    |

|          | |խոնավությունը|սառածության       |                    |

|          | |(%)          |խորությունը       |                    |

|          | |_____________|__________________|____________________|

|          | |միջին |միջն  |Տեղում-  |Գրունտի |Գերակշռող |Միջին    |

|          | |ամսա- |ամսա- |ների     |սառչման |ուղղ.     |արագու-  |

|          | |կան   |կան ժ.|քանակը   |առավելա-|դեկտեմբեր-|թյուն-   |

|          | |      |15-ին |նոյեմբեր-|գույն   |փետրվար   |ներից    |

|          | |      |      |մարտ     |խորու-  |ամիսներին |առավելա- |

|          | |      |      |ամիսներին|թյունը  |          |գույնն   |

|          | |      |      |(մմ)     |(սմ)    |          |ըստ ուղղ.|

|          | |      |      |         |        |          |հունվարին|

|          | |      |      |         |        |          |(մ/վրկ)  |

|__________| |______|______|_________|________|__________|_________|

|Ախուրյան  | |  82  |  71  |   131   |  143   |    հս.   |   4.7   |

|          | |      |      |         |        |          |         |

.___________ ______________________________________________________.

 

Տարվա տաք ժամանակաշրջանի կլիմայական հարաչափերը

 

._________________________________________________________________________.

|Բնակա- |  Օդի ջերմաստիճանը (oC)    |ամենատաք   |մթնոլորտային|    քամի    |

|վայրի  |                           |ամսվա      |տեղումները  |            |

|անվա-  |                           |հարաբ.     |   (մմ)     |            |

|նումը  |                           |խոնավու-   |            |            |

|       |                           |թյունը     |            |            |

|       |                           |(%)        |            |            |

|       |___________________________|___________|____________|____________|

|       |ապահովվա-|բացար|ամենա|ամենա|միջին|միջին|տե-   |տե-  |գերա-|միջին |

|       |ծությամբ |ձակ  |տաք  |տաք  |ամսա-|ամսա-|ղում- |ղում-|կշռող|արագու|

|       |_________|առա- |ամսվա|ամսվա|կան  |կան  |ների  |ների |ուղ- |թյուն-|

|       |0.95|0.99|վելա-|միջին|միջին|     |ժ.   |քանակը|օրվա |ղութ.|ների  |

|       |    |    |գույ-|առա- |օրա- |     |15-ին|ապրիլ-|առա- |հու- |նվազա-|

|       |    |    |նը   |վելա-|կան  |     |     |հոկ-  |վելա-|նիս- |գույնն|

|       |    |    |     |գույ-|ամպլի|     |     |տեմբեր|գույ-|օգոս-|ըստ   |

|       |    |    |     |նը   |տուդը|     |     |      |նը   |տոս  |ուղղ. |

|       |    |    |     |     |     |     |     |      |     |ամիս-|հուլի-|

|       |    |    |     |     |     |     |     |      |     |ներին|սին   |

|       |    |    |     |     |     |     |     |      |     |     |(մ/   |

|       |    |    |     |     |     |     |     |      |     |     |վրկ)  |

|_______|____|____|_____|_____|_____|_____|_____|______|_____|_____|______|

|Ախուր- |    |    |     |     |     |     |     |      |     |     |      |

|յան    |27  |28  |38   |26   |14.1 |60   |39   |378   |64   |հս.. |4.4   |

._________________________________________________________________________.

 

2.2. Տարածքի գեոմորֆոլոգիական, ինժեներաերկրաբանական և

հիդրոերկրաբանական պայմանները

 

2.2.1 Տարածքի ընդհանուր բնութագիրը

 

Հետազոտվող տարածքը վարչակառավարման տեսակետից մտնում է ՀՀ Շիրակի մարզի տարածաշրջանի մեջ:

Շրջանը ունի չափավոր, երկարատև տաք ամառով և ցուրտ ձմեռով կլիմա: Օդի բացարձակ առավելագույն ջերմաստիճանը հասնում է 36 oC: Օդի բացարձակ նվազագույն ջերմաստիճանը հասնում է -36 oC: Տարեկան մթնոլորտային տեղումների քանակը կազմում է 528 մմ: Գերակշռում են 3.5-5.0 մ/վրկ արագության, արևելյան ուղղության քամիները:

Ձյան ծածկոցի հաստությունը կազմում է 62 սմ, ճնշումը` 70 կգս/մ2: Հողի սառչելու խորությունը հասնում է 92 սմ:

Լեռնագրական տեսակետից տարածքը տեղադրված է Արագած լեռան հյուսիսարևմտյան լեռնաբազկի վրա և իրենից ներկայացնում է հարթաալիքային տուֆային հարթավայր:

Գեոմորֆոլոգիական տեսակետից հետազոտվող տարածքը տեղադրված է էրոզիոնահողմնահարման լանջերի և հարավային սարավանդի սահմաններում: Ռելիեֆը մանր բլրային է, առանձին դեպքերում հարթ, աննշան թեքությամբ դեպի հյուսիս-հյուսիս-արևելք:

Շրջանի երկրաբանական կառուցվածքին մասնակցում են չորրորդականի հասակի հրաբխային տուֆերը, բազալտները, անդեզիտաբազալտները և դացիտային լավաները, ծածկված ժամանակակից ալյուվիալ, էլյուվիալ-դելյուվիալ, դելյուվիալ-պրոլյուվիալ և էլյուվիալ առաջացումներով` ավազային, կավային և խոշորաբեկորային գրունտներով:

Հիդրոերկրաբանական տեսակետից շրջանում և տարածքում լայն տարածում ունեն պալեոգենի ապարների հետ կապված ստորերկրյա ջրերը, որոնք պատկանում են ճեղքային ջրերի տարատեսակներին: Ստորերկրյա ջրերի սնուցումը կատարվում է հալոցքային և մթնոլորտային տեղումների ջրերի ներծծման հաշվին:

Սեյսմատեկտոնական տեսակետից շրջանը և տարածքը մտնում է Սևանա-Շիրակի սինկլինալի մեջ, որը բնութագրվում է տեկտոնական բազմազան ձևերի առկայությամբ, բարդացված խզումային և ծալքավոր «կառույցներով»:

Ֆիզիկաերկրաբանական պրոցեսներից և երևույթներից շրջանում և տարածքում առկա են համատարած «հրապարակային» լվացումը մակերեսային ջրերի միջոցով, սելավները:

 

2.2.2 Տարածքի ինժեներաերկրաբանական պայմանները

 

Ախուրյան գյուղի տարածքում մերկացած հնագույն գրունտները ներկայացված են ստորին չորրորդականի մեծ հզորությամբ (200-350 մ) կանաչավուն, պլաստիկ, թույլ կրացված լճային կավերի շերտախմբով, որոնք երբեմն հերթափոխվում են 15-18 մ հզորությամբ դիատոմային կավերով և խճակոպճային նստվածքների բավականին հզոր ոսպնյակներով: Լճային կավերը ծածկված են միջին չորրորդականի ալյուվիալ-պրոլյուվիալ և լճաալյուվիալ նստվածքներով` կրացված, խոշոր ծակոտկեն ավազակավերով, կավավազներով, ավազներով և խճակոպճային նստվածքներով, որոնց հզորությունը դեպի արևելք աստիճանաբար մեծանում է մինչև 25-30 մ: Գյուղի հարավային մասերում, որտեղ ավազակավա-կավավազային նստվածքները լվացված են, մերկացած են այդ համալիրի ստորին մասը ներկայացնող ավազները: Սրանք տարահատիկ են, խճի և կոպճի պարունակությամբ: Ավազների հզորությունը հասնում է մինչև 12 մ: Այս շերտախմբի վրա միջին չորրորդականի իգնիմբրիտային տուֆերի ծածկն է, որի հզորությունը հյուսիսում հասնում է 10-12 մ: Տուֆերի ծածկի թեքությունը հյուսիսից հարավ է: Կտրվածքի վերևից տուֆերը աղյուսակարմիր են, դեպի ներքև` շագանակագույն, հետո սև: Երբեմն նրանք ջրատար են: Նախկինում կատարված ուսումնասիրությունների տվյալների համաձայն ձորի եզրից մինչև 500 մ հեռավորության վրա տուֆերում կան անջատման ճեղքեր, որոնց հետևանքով հնարավոր է դառնում տուֆի անջատված զանգվածների տեղաշարժումը դեպի Ախուրյան գետի ձորը:

Միջին չորրորդականի առաջացումներից են Շարայի (Ղոլղաթ) լեռի լավաների հոսքային ծածկերը Շիրակի գոգավորության հարավարևելյան մասում, սկսած Գյումրիի օդանավակայանի թռիչքավայրէջքային ուղուց դեպի արևելք և հարավ-արևելք, դեպի Կառնուտ, Արևիկ, Այգաբաց, Ազատան գյուղերի տարածքները:

Տուֆերի վրա նստած են վերին չորրորդականի ծակոտկեն, լյոսատիպ, տարբեր չափի կարբոնատացված (2.5-46%) կավավազները, ավազակավերը և հազվադեպ` կավերը խճի և կոպճի պարունակությամբ: Կարբոնատը, կրային կուտակումները կոնկրեցիաների և սպիտակ գույնի փոշային կուտակումների ձևով վերնստել են հյուսիսային և հյուսիսարևելյան կողմերից գոգավորությունը շրջապատող լեռնաշղթաների հողմահարման, մեծ մասամբ հորդ սելավային ջրերի ու գետերի կողմից տեղափոխման և ըստ խորության ու տարածման անհավասար վերնստման հետևանքով: Այդ պատճառով այս գրունտները խիստ անհամասեռ են, փոքր տարածքներում կարող են հերթափոխվել նրանց տեղ-տեղ կրային, լյոսանման, նստվածքային և ոչ նստվածքային տարատեսակները, որը բարդությունների առաջ է կանգնեցնում նրանց որպես հիմնատակ գնահատելիս և առանձին ուսումնասիրությունների կարիք է առաջացնում յուրաքանչյուր շինության հիմնատակի սեյսմիկ վտանգը գնահատելիս:

Ժամանակակից նստվածքները ներկայացված են Ախուրյան գետի և նրա վտակների ալյուվիալ նստվածքերով` ավազախճակոպճային նստվածքներով, ավազների և կավավազների շերտիկներով ու ոսպնյակներով:

 

2.2.3 Տարածքի երկրաբանալիթոլոգիական կառուցվածքը

 

Համաձայն կատարված հետազոտությունների տեղամասի երկրաբանալիթոլոգիական կտրվածքում առանձնացվել են գրունտների հետևյալ տարատեսակները (վերևից ներքև).

Շերտ թիվ 1 Լիցքային գրունտ, չպառկապնդված, խճամանրախճային կազմի, մեծաբեկորների պարունակությամբ, ավազային նյութի խառնուրդով: Տարածված է տեղամասի հարավարևմտյան և արևելյան մասերում: Հզորությունը տատանվում է 0.5-2.0 մետրի սահմաններում: Տեխնոգեն առաջացումներ:

Շերտ թիվ 2 Հողաբուսական ծածկույթ կավավազային և ավազակավային, խճի, մանրախճի և մեծաբեկորների պարունակությամբ, տարածումը «համատարած է», հզորությունը 0.4-0.5 մետր:

Շերտ թիվ 3 Կավավազ բաց մոխրագույն, պինդ թանձրության, խճի և մանրախճի, հազվադեպ մեծաբեկորների պարունակությամբ, փոշենման ավազի ենթաշերտերով և ոսպնյակներով, կարբոնատացած, միջին կազմվածքի, սակավախոնավ, երբեմն ցեմենտացած: Տարածումը սահմանափակ է, տարածված է տեղամասի արևելյան մասում: Հզորությունը տատանվում է 0.6-1.1 մետրի սահմաններում: Չորրորդականի էլյուվիա-դելյուվաիլ առաջացումներ

Շերտ թիվ 4 Ավազ հրաբխային, բաց մոխրագույն, միջին, խարամացած, երբեմն խոռոչային բազալտի և անդեզիտաբազալտի քարակտորների մեծաբեկորների պարունակությամբ, երբեմն հրաբխային մոխրի խառնուրդով, ցեմենտացած, սակավախոնավ: Տարածումը համատարած է: Հզորությունը տատանվում է 1.2-2.0 մետրի սահմաններում:

Չորրորդական հասակի հրաբխային առաջացումներ:

Շերտ թիվ 5 Բազալտ մուգ մոխրագույն, մեծաբեկորային, հազվադեպ ծակոտկեն, խոռոչային և խարամացած, ճեղքավորված, ճեղքերը լցված են հրաբխային ավազով, հազվադեպ խարամով մինչև 20%: Տարածումը համատարած է, բացահայտված հզորությունը կազմում է 3.7 մետր:

Չորրորդական հասակի հրաբխային առաջացումներ:

Ստորերկրյա ջրերը տեղադրված են 10 մ-ից խորը:

 

2.2.4. Գրունտների ֆիզիկամեխանիկական հատկանիշները

 

Տարածքի երկրաբանալիթոլոգիական կտրվածքում առանձնացվել են գրունտների հետևյալ տեսակները` վերևից ներքև.

- Լիցքային գրունտ - շերտ թիվ 1

- Հողաբուսական ծածկույթ - շերտ թիվ 2

- Կավավազ - շերտ թիվ 3

- Ավազ հրաբխային - շերտ թիվ 4

- Բազալտ մեծաբեկորային - շերտ թիվ 5

Լիցքային գրունտները, հողաբուսական ծածկույթը և կավավազները ինժեներաերկրաբանական տեսակետից հետաքրքրություն չեն ներկայացնում:

Ստորև աղյուսակում տրվում են գրունտների ֆիզիկամեխանիկական հատկանիշների միջինացված ցուցանիշները, համաձայն նախկինում կատարված հետազոտությունների տվյալների և հրատարակված գրականության:

 

Աղյուսակ 1

 

._________________________________________________________________________.

|Հ/հ| Գրունտի անվանումը և  շերտի N |Լիցքային|Հողա-   |Կավ-|Հրա-  |Բազալտ  |

|   |------------------------------|գրունտ  |բուսական|ավազ|բխային|մեծաբեկո|

|   | Հատկանիշի անվանումը          |        |ծածկույթ|    |ավազ  |րային   |

|   |                              |________|________|____|______|________|

|   |                              |    1   |   2    | 3  |  4   |   5    |

|___|______________________________|________|________|____|______|________|

|1  |Խտությունը, գ/սմ3             |1.5     |1.6     |1.7 |1.1   |2.3     |

|___|______________________________|________|________|____|______|________|

|2. |Ներքին շփման անկյունը, աստիճ. |        |        |19  |30    |        |

|___|______________________________|________|________|____|______|________|

|3. |Տեսակարար շաղկապվածությունը,  |        |        |    |      |        |

|   |ԿՊա                           |        |        | 8  | 2    |        |

|___|______________________________|________|________|____|______|________|

|4. |Ձևախախտման  մոդուլը, ՄՊա      |        |        | 8  |      |        |

|___|______________________________|________|________|____|______|________|

|5. |Պայմանական հաշվարկային        |        |        |    |      |        |

|   |ճնշումը, ՄՊա                  |        |        |0.18|0.2   |        |

|___|______________________________|________|________|____|______|________|

|6. |Միառանցք սեմման               |        |        |    |      |        |

|   |դիմադրությունը, ՄՊա           |        |        |    |      |25      |

|___|______________________________|________|________|____|______|________|

|7. |Գրունտների մշակման    |աղ. 1-1|24 բ    |9 վ     |34 վ|  -   |   -    |

|   |պարագրաֆները ՇՆ և     |_______|________|________|____|______|________|

|   |Կ IV-2-82             |աղ. 3-1|        |        |    |27    | 20 ա   |

._________________________________________________________________________.

 

2.2.5. Տարածքի հիդրոերկրաբանական պայմանները

 

Ախուրյանի տարածքում, կախված տուֆերի նկատմամբ ունեցած իրենց դիրքից, կա գրունտային ջրերի երկու հորիզոն` վերտուֆային և ստորտուֆային: Վերտուֆային ջրատար հորիզոնը կապված է վերին չորրորդականի շերտախմբի կտրվածքում ավազային, մանրախճային և խճային շերտերի ու ոսպնյակների հետ: Այդ հորիզոնի համար որպես ջրամերժ հորիզոն հանդիսանում են տուֆերը: Վերտուֆային ջրատար հորիզոնի հզորությունը 2.5-5.0 մ է: Մակերևութային և մթնոլորտային ջրերի մեծ մասը թափանցում է տուֆերի տակ տեղադրված տարահատիկ ավազների, մասամբ խճի և կավավազների մեջ, առաջացնելով ստորտուֆային ջրատար հորիզոնը, որի համար որպես ջրամերժ շերտ են հանդիսանում լճային կավերը: Այս հորիզոնն ավելի ջրառատ է, ունի մինչև 15 մ հզորություն, գյուղի տարածքում 7-10 մ խորության:

Գրունտային ջրերը սնվում են Շիրակի գոգավորությունը շրջապատող լեռնաշղթաներից, գետերի ստորհունային ջրերից, ժամանակավոր ջրահոսքերից, մթնոլորտային տեղումներից և ոռոգման ցանցի ֆիլտրացիոն կորուստներից: Նրանց սնման հիմնական աղբյուրը շրջապատող լեռնաշղթաների հյուսիս-արևելյան և արևելյան մասերն են: Մթնոլորտային տեղումներից նրանց ամենաինտենսիվ սնումը ներծծման միջոցով` 42.8-85.6 մմ/տարի, սկսվում է մարտի երկրորդ կեսից: Գրունտային ջրերի սնման գործում մեծ դեր են խաղում արհեստական ուղիները: Գետերից ոռոգման նպատակով վերցված ջրերի մոտ 28%-ը թափանցում է գրունտային ջրերի մեջ: Ջրերի քիմիական կազմը հիդրոկարբոնատա-կալցիումա-նատրիումային է, հազվադեպ` սուլֆատա-հիդրոկարբոնատա-մագնիումա-կալցիումային: Նրանք ագրեսիվ չեն բետոնի նկատմամբ և միջին չափով ագրեսիվ են մետաղի նկատմամբ:

 

2.2.6. Տարածքի սեյսմատեկտոնական մոդելը

 

ՈՒսումնասիրվող տարածքը գտնվում է Ախուրյանի ակտիվ խզվածքի գոտում (Mmax=7.0) և Լենինականի 1926 թ. երկրաշարժի օջախային գոտում (M=6): Խզվածքը անցնում է գյուղի տարածքի արևմտյան մասից 2.5 կմ հեռավորությամբ: Էմպիրիկ բանաձևով հաշվարկներ կատարել հնարավոր չէ, քանի որ խզվածքին այդքան մոտ գտնվող տարածքի համար հաշվարկի ստատիստիկան բացակայում է:

Համաձայն ՀՀՇՆ II-6.02-2006 նորմերի, Ախուրյան բնակավայրը մտնում է Ախուրյանի ակտիվ խզվածքի 10 կմ գոտու մեջ, գրունտի առավելագույն արագացման արժեքը կգնահատվի 0.4 g x 1.2 = 0.48 g:

Միաժամանակ առաջարկում ենք, ակտիվ խզվածքի հնարավոր ուղղությամբ` բնակավայրի արևմուտքում, հնարավորինս խուսափել կառուցապատումից:

 

2.2.7. Ինժեներաերկրաբանական շրջանացում

 

Շինարարության համար պիտանելիության տեսակետից գյուղի տարածքի առանձին տեղամասերը ներկայացված են ինժեներաերկրաբանական շրջանացման քարտեզով:

Տեղամասերի պիտանելիությունը գնահատվել է ռելիեֆի, երկրաբանալիթոլոգիական կառուցվածքի, գրունտների բնութագրերի, ֆիզիկաերկրաբանական երևույթների, հիդրոերկրաբանական պայմանների և այլ գործոնների հաշվառումով:

Գյուղի տարածքում առանձնացվել են հետևյալ ինժեներաերկրաբանական շրջանները`

1. Բարենպաստ շրջաններ - պիտանի են շինարարության համար առանց ինժեներական նախապատրաստական միջոցառումների: Բնութագրվում են ռելիեֆի փոքր թեքությամբ, կայուն և սեյսմիկայի տեսակետից բարենպաստ գրունտներով, վտանգավոր ֆիզիկաերկրաբանական երևույթների բացակայությամբ:

2. Պայմանական բարենպաստ շրջաններ - որտեղ կարող են հանդիպել որոշակի ֆիզիկա - երկրաբանական երևույթներ, պիտանի են շինարարության համար ոչ բարդ ինժեներական նախապատրաստական միջոցառումներից հետո:

3. Անբարենպաստ շրջաններ - պիտանի չեն շինարարության համար առանց բարդ, ծախսատար ինժեներական նախապատրաստական ու պաշտպանական միջոցառումների: Բնութագրվում են անկայուն և սեյսմիկայի տեսակետից անբարենպաստ գրունտներով, ակտիվ կամ պոտենցիալ վտանգ ներկայացնող ֆիզիկաերկրաբանական երևույթների առկայությամբ և այլն:

Վերոհիշյալ շրջանները իրենց հերթին բաժանված են առանձին ենթաշրջանների ըստ գեոմորֆալոգիական, երկրաբանալիթոլագիական, ֆիզիկաերկրաբանական և այլ առանձնահատկությունների:

 

2.2.8. Ելակետային սեյսմիկ վտանգի գնահատում

 

Ախուրյան բնակավայրի տարածքի սեյսմիկ վտանգի հաշվարկի համար հիմք են ընդունվել ՀՀՇՆ II-6.02-2006 «Սեյսմակայուն շինարարություն. Նախագծման նորմեր» նորմատիվային փաստաթղթերում ներկայացված սեյսմիկ գոտևորման քարտեզը, ըստ որի ուսումնասիրվող տարածքը գտնվում է երրորդ սեյսմիկ գոտու մեջ: Այդ գոտուն համապատասխանում է 0.48 g հորիզոնական արագացման արժեքը:

 

2.2.9. Գրունտային պայմանների ազդեցությունը սեյսմիկ վտանգի վրա

 

Ինչպես հայտնի է, տարածքների սեյսմիկ վտանգի վրա զգալի ազդեցություն են թողնում տեղի գրունտային պայմանները: Գրունտների տատանման ինտենսիվության փոփոխությունը գրունտային պայմաններից կախված, որոշվում է հիմնականում շերտերի հզորությամբ, նրանց ֆիզիկամեխանիկական և առաձգական հատկություններով, ինչպես նաև գրունտային ջրերի մակարդակով:

Սպասվող առավելագույն հորիզոնական արագացման կախվածությունը գրունտների առաձգական հատկություններից հաշվարկելու համար, իրականացվել են գործիքային գրանցումներ գրունտների առանձին շերտերում առաձգական ալիքների տարածման արագությունները որոշելու նպատակով:

 

2.3. Լանդշաֆտների դասակարգումը և գնահատականը

 

Ախուրյանի գյուղական համայնքի տարածքն ընդգրկված է լեռնատափաստանային բնական գոտում: Բացարձակ բարձրությունները տատանվում են 1500-1600 մ: Տարածքը հիմնականում հարթ է, աննշան թեքություններով, միայն հարավարևելյան մասում` «Նոր Ախուրյան» թաղամասի տարածքում բլրապատ, կենտրոնական մասով, սկզբում միջօրեականի, այնուհետև լայնակի ուղղությամբ, հոսում են ոռոգման վտակները:

Հիդրոլոգիական պրոցեսներն ինտենսիվ են: Գարնանային ձնհալի ժամանակ ջրառատանում են վտակները` առաջացնելով հեղեղումների վտանգ: Վտակների հորդացումը տեղի է ունենում գարնան վերջին, ամռան սկզբին, երկրորդ հորդացումը` աշնանը, որը կապված է անձրևների առատացման հետ:

Այս գոտում ձևավորվել են տարբեր տիպի սևահողեր: Հումուսի պարունակությունը վերին շերտերում տատանվում է ընդհանուր կազմի 4-15%-ի սահմաններում: Հաստատուն հատիկակնձիկային կառուցվածքի հետևանքով այդ հողերն ունեն ջրաօդային ռեժիմի նպաստավոր պայմաններ:

Կենսաբանական պրոցեսների համար կան ջերմության և խոնավության լավագույն պայմաններ, չնայած ամռանը նույնիսկ այս գոտում բույսերի վեգետացիայի համար ոռոգման կարիք է զգացվում:

Լանդշաֆտների հետագա դասակարգման համար տաքսոնոմիկ միավոր են ընտրվել լանդշաֆտների քաղաքաշինական օգտագործման հիմնական ձևերը.

. Կառուցապատված լանդշաֆտներ

. Կառուցապատման ենթակա լանդշաֆտներ

. Գյուղատնտեսական բարձրարժեք հողեր:

Ախուրյանի համայնքի կառուցապատված տարածքները զբաղեցնում են հովտի հարթ լանդշաֆտները:

Կառուցապատված և կառուցապատման ենթակա լանդշաֆտների օգտագործման ռեժիմը նախատեսում է կառուցապատման կանոնակարգում` բնակչության և կառուցապատման համապատասխան խտությունների կիրառումով, տրանսպորտային հարմարավետ կապերի ստեղծում, ինժեներական նախապատրաստման միջոցառումների կիրառում (ուղղաձիգ հատակագծում, մակերևութային ջրերի հեռացում, հակահեղեղային միջոցառումներ), տարբեր օբյեկտների և ենթակառուցվածքների սանիտարապաշտպանիչ գոտիների պահանջների կիրառում:

 

2.4. Տարածքի ինժեներական պաշտպանության միջոցառումներ

 

Բնական պայմաններով տրված գնահատականների արդյունքում, տարածքն ըստ կառուցապատման համար բարենպաստության աստիճանի ունի միևնույն ցուցանիշները գրունտների հորիզոնական արագացումների տարբերությամբ` 0.25-0.45 g: կարելի է բաժանել հետևյալ տեղամասերի`

- Առաջին տեղամասը կառուցապատման համար բարենպաստ տարածքն է» ընդգրկում է գյուղի կենտրոնական, կառուցապատված մինչև 5% թեքություն ունեցող տարածքները և գյուղից 1.5 կմ դեպի հարավ-արևելք «Նոր Ախուրյան» թաղամասի տարածքը: Ստորերկրյա ջրերը գտնվում են 6 մետրից խորը, որոշ տեղամասերում` մինչև 3 մ: Գրունտների առավելագույն արագացումները 0.25-0.35 g:

Կառուցապատման համար անհրաժեշտ է միայն ուղղաձիգ հատակագծում և մակերեսային ջրերի հեռացում:

- Երկրորդ տեղամասն ընդգրկում է գյուղի մնացած տարածքները, որտեղ գրունտների երկրաբանական կառուցվածքով պայմանավորված առավելագույն արագացումները տատանվում են 0.35-0.45 g, գրունտային ջրերը գտնվում են 2-3 մ խորության վրա:

Պահանջվող ինժեներական միջոցառումներն են` ուղղաձիգ հատակագծում, մակերեսային ջրերի հեռացում` առուների կառուցումով, գրունտային ջրերի բարձր մակարդակի պայմաններում կառույցների համապատասխան կոնստրուկցիաների ընտրություն:

- Երրորդ տեղամասը գտնվում է Ախուրյանի ակտիվ խզվածքի գոտում, այն անցնում է գյուղի տարածքի արևմտյան մասով, գրունտի առավելագույն արագացման արժեքն է 0.48 g:

Միաժամանակ առաջարկում ենք, ակտիվ խզվածքի հնարավոր ուղղությամբ` բնակավայրի արևմուտքում, հնարավորինս խուսափել կառուցապատումից:

 

2.5. Հակահեղեղային միջոցառումներ

 

Համայնքի հիմնական ջրային երակներն են Շիրակի ջրանցքը և ոռոգման վտակները: Տեղատարափ անձրևների և ձնհալքերի ժամանակ հեղեղային հոսքերը ջրածածկում են առափնյա տարածքները:

Հեղեղային հոսքերը կազմակերպված հեռացնելու համար նախագծվել և կառուցվել են բետոնյա հենապատեր, որոնք գյուղի որոշ հատվածներում ծածկված են և խոչընդոտում են գարնանային առատ ջրահոսքերին և առաջացնում հեղեղումների վտանգ: Ներկայումս, հիդրոտեխնիկական այդ շատ անհրաժեշտ կառույցները, շահագործման տեսանկյունից, ունեն թերություններ, ինչը կարող է լուրջ վտանգ ստեղծել գարնանային հեղեղումների, ինչպես նաև նրանցով հոսող ջրերը գրունտներ ներթափանցելու տեսանկյունից:

Որպես առաջնահերթ միջոցառում անհրաժեշտ է հիմնանորոգել, մաքրել ոռոգման վտակների ցանցը, վերականգնել հերմետիկությունը, հեղեղատարների փակ հատվածի սկզբնամասում տեղադրել մետաղական ցանց, կառուցել փողոցի երկու եզրերով կոյուղու կոլեկտորներ:

 

2.6 Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանություն

 

Ախուրյան համայնքի տարածքը առանձնապես աչքի չի ընկնում պատմության և մշակութային հուշարձանների առատությամբ:

Համաձայն ՀՀ կառավարության 9 սեպտեմբերի 2004 թ. N 1270-Ն որոշման` Շիրակի մարզի Ախուրյան համայնքի տարածքում տեղակայված հուշարձանները, նրանց տիպերն ու արժեքավորության աստիճանները ամփոփված են աղյուսակ 1-ում:

 

Աղյուսակ 1

 

._________________________________________________________________________.

|NN |  Հուշարձանները       |կառուցման   |Հուշարձանի տեղը|հուշ-   |ծանոթու-|

|   |                      |տարեթիվը    |               |արձանի  |թյուն   |

|   |                      |            |               |դասակար-|        |

|   |                      |            |               |գումը   |        |

|___|______________________|____________|_______________|________|________|

| 1 |        2             |      3     |        4      |   5    |  6     |

|___|______________________|____________|_______________|________|________|

|1  |Գերեզմանոց            |12-20-րդ դդ.|գյուղի մեջ     |   Հ    |        |

|___|______________________|____________|_______________|________|________|

|2  |Եկեղեցի սբ Նշան       |1858 թ.     |հվ-աե մասում   |   Տ    |        |

|   |                      |            |               |        |        |

|___|______________________|____________|_______________|________|________|

|2.1|գերեզմանոց            |13-19-րդ դդ.|եկեղեցուց հվ-աե|   Տ    |        |

|___|______________________|____________|_______________|________|________|

|2.2|զանգակատուն           |1861 թ.     |եկեղեցուն կից  |   Տ    |        |

|___|______________________|____________|_______________|________|________|

|3  |Կոթող Մայր Հայաստան   |1983 թ.     |գյուղի մեջ     |   Տ    |        |

|___|______________________|____________|_______________|________|________|

|4  |Հուշարձան երկրորդ     |            |               |        |        |

|   |աշխարհամարտում        |            |               |        |        |

|   |զոհվածներին           |1967 թ.     |գյուղի մեջ     |   Տ    |        |

|___|______________________|____________|_______________|________|________|

|5  |Հուշարձան Կոմիտասին   |1985 թ.     |գյուղի մեջ,    |   Տ    |        |

|   |                      |            |դպրոցի մոտ     |        |        |

|___|______________________|____________|_______________|________|________|

|6  |Հուշարձան Միկոյանին   |1964 թ.     |գյուղի մեջ     |   Տ    |        |

|_________________________________________________________________________|

|Ծանոթություն` Այն հուշարձանները, որոնք նշված չեն քարտեզի վրա, բայց կան   |

|              աղյուսակում, գտնվում են բնակավայրի սահմաններից դուրս:      |

._________________________________________________________________________.

 

Հիմք ընդունելով «Հարավային Կովկասում մշակութային և բնական ժառանգության պահպանման և Պատմական քաղաքների պահպանման և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում 2004 թ. սեպտեմբերի 4-ին Երևանում Եվրոխորհրդի Մշակույթի և մշակութային և բնական ժառանգության դիրեկտորատի (DGIV) մշակույթի և երիտասարդության հարցերով Հայաստանի բնապահպանության նախարարների կողմից ստորագրված «ճարտարապետական և բնական ժառանգության ռեաբիլիտացիան» քաղաքաշինության մեջ «Հայաստան գործողությունների ծրագիր» III մասը ելնելով այդ ծրագրի իրականացման անհրաժեշտությունից` Շիրակի մարզում զբոսաշրջության և ժառանգության հարստացման ռազմավարություններն առավել զարգացնելու նպատակով, առաջարկվում է

. կազմել և սահմանված կարգով հաստատել Շիրակի մարզի հուշարձանների պահպանական գոտիների նախագծերն ու սահմանել դրանց պահպանության ռեժիմը

. ստեղծել պատմամշակութային ու բնապահպանական արգելանոցներ և հաստատել դրանց կանոնադրությունը

. գրանցել և վերահսկել հուշարձանի նկատմամբ սեփականության իրավունքի և օգտագործման ձևի փոփոխությունները:

Հուշարձանները կարող են օգտագործվել գիտական, կրթական, մշակութային և ճանաչողական նպատակներով, ինչպես նաև իրենց սկզբնական ու հարմարեցված գործառնական նշանակությամբ:

Որպես պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության պարտադիր միջոցառում անհրաժեշտ է համայնքի տարածքում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գոտիների սահմաններում կառուցապատման աշխատանքներն իրականացնել համապատասխան նախագծերի առկայության դեպքում:

 

3. ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆ ԸՍՏ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ

 

Քաղաքաշինության տեսանկյունից նպաստավոր են համարվում կառուցապատված տարածքի մեծ մասը, որը չնչին թեքությամբ դեպի արևմուտք` գրեթե հարթ է, ունի 3-3,5 կգ/սմ2 գրունտի նորմատիվ դիմադրողականություն և ուր գրունտային ջրերի մակարդակը ցածր է 6 մետրից: Այս տարածքը պահանջում է ինժեներական նախապատրաստման չնչին աշխատանքներ:

Սահմանափակ-նպաստավոր են համարվում նախկին Ախուրյանի շրջկենտրոնի տարածքը, որտեղ դեռևս առկա են քանդված և քանդման ենթակա հասարակական և բազմաբնակարան բնակելի շենքերի հիմքերն ու փոսորակները, Ախուրյանի ակտիվ խզվածքի գոտին:

Շինարարության համար տարածքները պահանջում են բարդ ինժեներական նախապատրաստություն (մակերեսային ջրերի հեռացում, վերակուլտիվացիա, թափոնների հեռացում, սելավատար ձորերի կարգավորում, ուղղաձիգ նշահարում):

Շինարարության համար անբարենպաստ տարածությունների մեջ են մտնում`

- գյուղատնտեսական բարձրարժեք հողերը, որոնք ըստ բնական բերքատվության գնահատվում են 30 և ավելի բալով («Հայհողնախագիծ» ինստիտուտի մշակած 100 բալանոց սանդղակով),

- գրունտային ջրերի բարձր մակարդակ ունեցող տարածքները:

Շրջանի էներգետիկ բազան ունի պահեստային հզորություններ, որոնք կարող են օգտագործվել նոր շինարարության տեղադրման ժամանակ: Էլեկտրամատակարարման հիմնական աղբյուրների հեռավորությունը չի գերազանցում 15 կմ (բարձր ճնշման Արմավիր-Գյումրի գազատար մայրուղին և 110 կվ բարձր լարման էլեկտրահաղորդման գիծն անցնում են Ախուրյանի արևմտյան կողմով):

Սանիտարահիգիենիկ տեսակետից անբարենպաստ են համարվում այն տեղամասերը, որոնք ընկնում են տրանսպորտային մայրուղիների վնասակար գոտու մեջ (երկաթուղի, Գյումրին շրջանցող հանրապետական կարգի մայրուղի, որոնք անցնում են գյուղի միջով), օդի փոշոտվածությունը արևմտյան, հարավարևմտյան մասերում:

 

4. ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ

 

4.1 Ժողովրդագրական փաստացի վիճակը

 

Ախուրյան գյուղի փաստացի բնակչությունը կազմում է 10046 մարդ: Հեռանկարային բնակչության առավելագույն քանակը` 15.0 հազ. մարդ, հաշվարկված է համայնքի տարածքի դեմոգրաֆիական տարողունակության հաշվարկի մեթոդով` էկոլոգիական հավասարակշռության պահպանման պայմանով (ըստ «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» և «Շիրակի մարզի տարածքային հատակագծման նախագծի» հիմնադրույթների): Բնակչության առավելագույն քանակի ապահովման համար ժամկետներ չեն նախատեսվում:

Այդ իսկ պատճառով սույն գլխավոր հատակագծի մշակման համար բնակչության հաշվարկային քանակը 15 տարվա համար ընդունված է 12,4 հազ. մարդ: Բնակչության նման քանակը կախված է մարզի, բնակավայրի սոցիալ-տնտեսական զարգացման հնարավորություններից և պահանջներից:

Ախուրյանի բնակչության աճի դինամիկան 2001 թ. մարդահամարից հետո բերված են աղյուսակ 1-ում: 2000 թ.-ից հետո բնակչության աճը նվազում է, որը հիմնականում բացատրվում է սոցիալ-տնտեսական պայմաններով, աշխատատեղերի նվազումով, աշխատունակ բնակչության մեկնումով արտագնա աշխատանքի և այլն:

 

Աղյուսակ 1.

 

Մշտական բնակչության թվաքանակը տարեսկզբին (հազ. մարդ)

 

.__________________________________________.

|2001 *) | 2002  |  2003  | 2004  |  2005  |

|________|_______|________|_______|________|

|10,28   | 10,8  |  10,2  | 10,1  |  10,0  |

.__________________________________________.

_____________________

*) ՀՀ 2001 թ. հոկտեմբերի 10-19-ը անցկացված մարդահամարի արդյունքներով:

 

Բնական շարժի ցուցանիշները վերջին 10 տարվա կտրվածքով բերված են աղյուսակ 2-ում:

 

Աղյուսակ 2. (մարդ)

 

._____________________________________________________________.

|Տարեթիվ |Բնակչու-|Ծնունդ |Մահ |Բնական  |Ամուսնու-|Ամուսնալու-|

|        |թյուն   |       |    |հավելաճ |թյուն    |ծություն   |

|________|________|_______|____|________|_________|___________|

|  1997  | 10639  |  307  |124 |  183   |   62    |     9     |

|________|________|_______|____|________|_________|___________|

|  1998  | 10764  |  274  |131 |  143   |   59    |     3     |

|________|________|_______|____|________|_________|___________|

|  1999  | 10808  |  222  |117 |  105   |   62    |     2     |

|________|________|_______|____|________|_________|___________|

|  2000  | 10839  |  199  |111 |  88    |   80    |     2     |

|________|________|_______|____|________|_________|___________|

|  2001  | 10281  |  181  |126 |  55    |   69    |     3     |

|________|________|_______|____|________|_________|___________|

|  2002  | 10793  |  170  |152 |  18    |   86    |     5     |

|________|________|_______|____|________|_________|___________|

|  2003  | 10172  |  191  |132 |  59    |   65    |     11    |

|________|________|_______|____|________|_________|___________|

|  2004  | 10128  |  214  |142 |  72    |   80    |     3     |

|________|________|_______|____|________|_________|___________|

|  2005  | 10008  |  214  |142 |  72    |   80    |     3     |

|________|________|_______|____|________|_________|___________|

|  2006  | 10013  |  214  |142 |  72    |   80    |     3     |

._____________________________________________________________.

 

2001 թ. մարդահամարի արդյունքներով բնակչության սեռատարիքային կառուցվածքը, ըստ տարիքային խմբերի, ունի հետևյալ պատկերը (տես աղյուս. 3)

 

Աղյուսակ 3.

 

.______________________________________________________________.

|Տարիքը    |   Առկա բնակչության      |   Մշտական բնակչության   |

|          |_________________________|_________________________|

|          |Ընդամենը|Տղամարդիկ|Կանայք|Ընդամենը|Տղամարդիկ|Կանայք|

|__________|________|_________|______|________|_________|______|

|0-4       |     786|      454|   332|    1023|      473|   350|

|__________|________|_________|______|________|_________|______|

|5-9       |    1122|      591|   531|    1374|      613|   561|

|__________|________|_________|______|________|_________|______|

|10-14     |    1444|      692|   752|    1994|      917|   877|

|__________|________|_________|______|________|_________|______|

|15-19     |    1357|      630|   627|    1720|      779|   741|

|__________|________|_________|______|________|_________|______|

|20-24     |     877|      478|   399|    1431|      704|   527|

|__________|________|_________|______|________|_________|______|

|25-29     |     792|      367|   325|    1245|      590|   455|

|__________|________|_________|______|________|_________|______|

|30-34     |     556|      286|   270|    1112|      512|   400|

|__________|________|_________|______|________|_________|______|

|35-39     |     734|      277|   457|    1326|      550|   576|

|__________|________|_________|______|________|_________|______|

|40-44     |     945|      394|   551|    1614|      630|   784|

|__________|________|_________|______|________|_________|______|

|45-49     |     764|      312|   452|    1291|      521|   570|

|__________|________|_________|______|________|_________|______|

|50-54     |     539|      201|   338|     871|      319|   352|

|__________|________|_________|______|________|_________|______|

|55-59     |     270|      159|   111|     415|       89|   126|

|__________|________|_________|______|________|_________|______|

|60-64     |     445|      208|   237|     775|      234|   341|

|__________|________|_________|______|________|_________|______|

|65-69     |     140|       47|    93|     551|      156|   195|

|__________|________|_________|______|________|_________|______|

|70-74     |     257|       74|   183|     461|       74|   187|

|__________|________|_________|______|________|_________|______|

|75-79     |     148|       53|   75 |     248|       53|    65|

|__________|________|_________|______|________|_________|______|

|80-84     |      59|       16|   43 |      80|       16|    44|

|__________|________|_________|______|________|_________|______|

|85 և  ավել|      20|        8|   12 |      30|        8|    12|

|__________|________|_________|______|________|_________|______|

|Ընդամենը  |    9632|4     247|  4788|   10281|     4938|  5163|

.______________________________________________________________.

 

4.2 Բնակչության հեռանկարային թվի հաշվարկը բնական աճի մեթոդով

 

Բնակչության հեռանկարային թվի հաշվարկի համար ուսումնասիրվել են Ախուրյան գյուղի և նախկին շրջկենտրոնի բնակչության թվի փոփոխման դինամիկան 1988 թ. երկրաշարժից առաջ և հետո, բնակչության կազմի սպասվող գնահատականը, ինչպես նաև տարաբնակեցման համակարգում բնակչության թվի աճի տեմպերը երկարաժամկետ հեռանկարում:

Բնակչության աճի տեմպերը մինչև երկրաշարժը ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված են 1970 թ սկսած, ինչը բավարար է գնահատելու բնակչության թվի բնական և մեխանիկական աճի դինամիկան:

 

աղյուսակ 1

 

._________________________________________________________________.

|  |             Ցուցանիշներ                  |      տարիներ      |

|  |                                          |___________________|

|  |                                          |1970|1979|1983|1987|

|__|__________________________________________|____|____|____|____|

|1 |             2                            | 3  |  4 |  5 |  6 |

|__|__________________________________________|____|____|____|____|

|1 |Բնակչության քանակը տարեսկզբին (հազ. մարդ) | 9,1| 9,5|10,0|10,1|

|__|__________________________________________|____|____|____|____|

|2 |100 մարդուն ընկնող միջին տարեկան քանակը   |    |    |    |    |

|  |ըստ ժամանակահատվածների                    |    |    |    |    |

|  | ա. ծնվածներ                              | 2,7| 2,4| 2,3| 2,1|

|  | բ. վախճանվածներ                          | 0,7| 0,5| 0,5| 0,4|

|  | գ. բնական աճ                             | 2,0| 1,9| 1,8| 1,7|

|__|__________________________________________|____|____|____|____|

|3 |Աճի ընդհանուր տեմպերը                     | 3,4| 2,5| 2,1| 2,1|

|  |այդ թվում                                 |    |    |    |    |

|  |մեխանիկական աճ                            | 1,4| 0,6| 0,3| 0,2|

._________________________________________________________________.

 

1988 թ երկրաշարժի և Հանրապետությունում նոր քաղաքական զարգացումների արդյունքում տեղի ունեցան տեղի բնակչության արտագաղթ և Ադրբեջանից հայ բնակչության ներգաղթ տարածաշրջան: Կատարված վերլուծությունները վկայում են, որ ներկայումս միգրացիոն տատանումների ցուցանիշները համեմատաբար կայունանում են:

Աղյուսակ 2-ում բերված են 1990-2005թթ ժամանակահատվածում բնակչության թիվը և տատանման դինամիկան:

 

աղյուսակ 2

 

._______________________________________________________________________.

|  |               Ցուցանիշներ                |         տարիներ         |

|  |                                          |_________________________|

|  |                                          |1990|1995|2000|2005|2007 |

|__|__________________________________________|____|____|____|____|_____|

|1 |             2                            | 3  |  4 |  5 | 6  |  7  |

|__|__________________________________________|____|____|____|____|_____|

|1 |Բնակչության քանակը տարեսկզբին (հազ. մարդ) | 9,8| 9,7|10,8|10,0|10.04|

|__|__________________________________________|____|____|____|____|_____|

|2 |100 մարդուն ընկնող միջին տարեկան քանակը   |    |    |    |    |     |

|  |ըստ ժամանակահատվածների                    |    |    |    |    |     |

|  |ա. ծնվածներ                               | 1,2| 1,4| 1,3| 1,1|  1,4|

|  |բ. մահացածներ                             | 0,7| 0,5| 0.6| 0,4|  0,6|

|  |գ.. բնական աճ                             | 0,5| 0,9| 0,7| 0,7|  0,8|

|__|__________________________________________|____|____|____|____|_____|

|3 |Աճի ընդհանուր տեմպերը                     | 0,5| 0,9| 1,1|-0,8|  0.5|

|  |այդ թվում                                 | 0  |-1,0| 0,4| 0,5|  0.3|

|  |մեխանիկական աճ                            |    |    |    |    |     |

._______________________________________________________________________.

 

________________________________________________________

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.12.2007
N 1588-Ն
Որոշում