Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԱՂԱՐԾՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԱՂԱՐԾՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍ ...

 

 

040.1589.140108

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1589-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԱՂԱՐԾՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

(ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 14.3-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Հաղարծնի գյուղական համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` գլխավոր հատակագծի իրականացման մոնիթորինգն ապահովել համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի «Պետական քաղաքաշինական կադաստրի վարման և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման կարգը հաստատելու մասին» N 802 որոշմամբ սահմանված կարգի:

3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` ճյուղային և համայնքային զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման համապատասխան միջոցառումները` ըստ առաջնահերթության:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Հաղարծնի գյուղական համայնքի ղեկավարին` համայնքի զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման միջոցառումները` ըստ առաջնահերթության:

5. Սահմանել, որ գլխավոր հատակագծով նախատեսված հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրությամբ սահմանված կարգով` ըստ գլխավոր հատակագծով նախատեսված կառուցապատման հերթականության:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1589-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԱՂԱՐԾՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ՏԵՔՍՏԱՅԻՆ ՄԱՍ

Ներածություն

ԳԼՈՒԽ I
ՀԱՂԱՐԾՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

 

I-1. Պատմական ակնարկ և նախկինում մշակված գլխավոր հատակագծերի վերլուծություն

I-2. Հաղարծինի գյուղական համայնքը Տավուշի մարզի տարաբնակեցման համակարգում

I-3. Տարածքի համալիր գնահատականը

I-3.1. Հաղարծին գյուղական համայնքի քաղաքաշինական զարգացման ռեժիմը

I-3.2. Հաղարծին գյուղական համայնքի տարածքի բարենպաստության աստիճանը

I-3.2.1. Տարածքի գործոնային գնահատականները

I-3.2.1.1. Կլիմայական պայմաններ

3.2.1.2. Առողջարանային ռեսուրսներ

I-3.2.1.3. Տարածքի գեոմորֆոլոգիական, հիդրոլոգիական, հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական, սեյսմատեկտոնական պայմանները:

I-3.2.1.4. Լանդշաֆտների դասակարգումը և գնահատականը

I-3.2.1.5. Ինժեներական նախապատրաստման միջոցառումներ

I-3.2.2. Տարածքի գնահատականն ըստ հատակագծային պայմանների

I-3.2.2.1. Պատմամշակութային հուշարձաններ

 

ԳԼՈՒԽ II
ՀԱՂԱՐԾՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

 

II-1. Հաղարծինի գյուղական համայնքի հեռանկարային զարգացման հայեցակարգ

II-1.1. Արդյունաբերության զարգացման հեռանկարները

II-1.2. Արդյունաբերության բազային, կոմպլեքսաստեղծ ճյուղերի զարգացման հնարավորությունները

II-1.3. Ագրոարդյունաբերական համալիրի զարգացման հեռանկարները

II-1.4. Ռեկրեացիայի քաղաքաշինական հեռանկարային կազմակերպումը

II-2. Բնակչություն և բնակելի ֆոնդ

II-3. Հասարակական սպասարկման ոլորտ

II-4. Բնակավայրի տարածքի ճարտարապետահատակագծային կազմակերպում և գործառական կառուցվածք

II-4.1. Բնակավայրի տարածքային զարգացման հիմնական սկզբունքները

II-4.2. Հատակագծային հեռանկարային կառուցվածք

II-4.2.1. Հողատեսքերի նպատակային նշանակության փոփոխությունը և կառուցապատման հերթականություն

II-4.3. Բնակավայրի տարածքի գործառական գոտիավորում և կառուցապատման ռեժիմներ

II-5. Տրանսպորտային ենթակառուցվածքների հեռանկարային զարգացումը

II-5.1. Արտաքին տրանսպորտ

II-5.2. Ներքին տրանսպորտ

II-5.3. Ավտոմոբիլային արտանետումների հաշվարկը Հաղարծինի գյուղական համայնքում

II-6. Ինժեներական ենթակառուցվածքների հեռանկարային զարգացումը

II-6.1. Ջրամատակարարում

II-6.2. Ջրահեռացում

II-6.3. էլեկտրամատակարարում

II-6.4. Գազամատակարարում

II-6.5. Ջերմամատակարարում

II-6.6. Կապ

II-7. Շրջակա միջավայրի պահպանություն

II-7.1. Շրջակա միջավայրի քաղաքաշինական Էկոլոգիական վիճակի վերլուծություն

II-7.2. Մթնոլորտային օդի պահպանություն

II-7.3. Մակերևութային և խորքային ջրերի պահպանություն

II-7.4. Տարածքային և հողաբուսական ռեսուրսների պահպանություն

II-7.4.1. Տարածքային ռեսուրսների պահպանություն

II-7.4.2. Հողաբուսական ծածկույթի պահպանություն

II-7.5. Պատմամշակութային հուշարձանների պահպանություն

II-8. Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ

II-9. ՀՀ Տավուշի մարզի Հաղարծինի գյուղական համայնքի գլխավոր հատակագծի հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշներ

II-10. ՀԱՂԱՐԾԻՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

ԳԼՈՒԽ III
ՀԱՂԱՐԾՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔԻ ԳՈՏԻԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

III-1. Ընդհանուր դրույթներ

III-1.1. Գոտիավորման նախագծի իրավազորությունը

III-1.2. Գոտիավորման նախագծի հիմնական նպատակները

III-1.3. Գոտիավորման նախագծի կիրառման բնագավառը

III-1.4. Գոտիավորման համակարգի կառուցվածքը

III-1.5. Գոտիավորման նախագծի իրավական հիմքերն են

III-1.6. Գոտիավորման նախագծի կապը գլխավոր հատակագծի հետ

III-2. Տարածքների փաստացի օգտագործման և նախագծային հիմնական բնութագրեր

III-2.1. Սահմաններ

III-2.2. Կլիմայական պայմաններ

III-2.3. Հողածածկույթ

III-2.4. Ինժեներաերկրաբանական պայմաններ

III-2.5. Սեյսմատեկտոնական պայմաններ

III-2.6. Ինժեներական ենթակառուցվածքներ

III-3. Շրջակա միջավայրի պահպանություն

III-4. Գոտիավորման նախագծի կազմը

III-5. Գոտիներում թույլատրելի օգտագործումների (կառուցապատումների) սահմանափակումների հիմնավորումները

III-6. Թույլատրելի օգտագործման ձևերի աղյուսակ

III-7. Գոտիներ

III-8. Կառուցապատման կանոններ

III-9. Տերմիններ և սահմանումներ

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

 

ԳԾԱԳՐԱԿԱՆ ՄԱՍ

 

ԳԾ. N

.________________________________________________________________________.

|      ՀԱՂԱՐԾԻՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ    |  |

|_____________________________________________________________________|__|

|ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԴԻՐՔԸ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ|1 |

|ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ                                    |  |

|ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ                                        |  |

|ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐ, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ       |  |

|ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ                                                         |  |

|_____________________________________________________________________|__|

|ՏԱՐԱԾՔԻ ՓԱՍՏԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ (ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ)        |2 |

|_____________________________________________________________________|__|

|ՊԱՏՄՈՒԹՅԱՆ և  ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐ         |3 |

|_____________________________________________________________________|__|

|ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ                                  |4 |

|_____________________________________________________________________|__|

|ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՏԵՂԱԴԻՐՔԻ ՍԱՀՄԱՆԱԳԾԵՐ                             |5 |

|_____________________________________________________________________|__|

|ԼԱՆԴՇԱՖՏԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒՐՎԱԳԻԾ                                   |6 |

|_____________________________________________________________________|__|

|ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ (ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԱԳԻՐ)            |7 |

|_____________________________________________________________________|__|

|ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ   |  |

|ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ                                        |8 |

|_____________________________________________________________________|__|

|ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԻԾ (ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ)   |9 |

|_____________________________________________________________________|__|

|ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈՒՐՎԱԳԻԾ                                                  |10|

|_____________________________________________________________________|__|

|ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈՒՐՎԱԳԻԾ                   |11|

|_____________________________________________________________________|__|

|ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ           |12|

|_____________________________________________________________________|__|

|ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ԵՆԹԱԳՈՏՈՒ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ        |13|

|_____________________________________________________________________|__|

|ՀԱՂԱՐԾԻՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳՈՏԻԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ        |  |

|ՏԱՐԱԾՔԻ ԳՈՏԻԱՎՈՐՄԱՆ ԳԾԱԳԻՐ                                           |14|

|_____________________________________________________________________|__|

|ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐԻ ՆՇԱՀԱՐՄԱՆ ԳԾԱԳԻՐ                                        |15|

|_____________________________________________________________________|__|

|ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ                                        |16|

.________________________________________________________________________.

 

Ներածություն

 

Տավուշի մարզի Հաղարծին գյուղական համայնքի գլխավոր հատակագիծը` համատեղված համայնքի կառուցապատված և կառուցապատման ենթակա տարածքների գոտիավորման նախագծի հետ, մշակվել է ՀՀ Կառավարության որոշմամբ, ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով (N ԱՇՁԲ-07/206-1, 27 մարտի 2007 թ.):

Նախագծման համար ուղեցույց են ծառայել հետևյալ նորմատիվային և նախագծային փաստաթղթերը.

. ՀՀ օրենքը քաղաքաշինության մասին:

. Կարգ ՀՀ քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման (հաստատված ՀՀ կառավարության 02.02.03 N 609 որոշմամբ):

. Կարգ բնակավայրերի տարածքների գոտիավորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման և փոփոխման (հաստատված 14.05.01 N 408 որոշմամբ):

. Նախկինում մշակված քաղաքաշինական փաստաթղթերը:

. ՀՀ կառավարության, շահագրգիռ նախարարությունների ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Ջրային ռեսուրսների պետական կոմիտեի, ՀՀ Տավուշի մարզպետարանի, Հաղարծին գյուղական համայնքին վերաբերող ելակետային նյութերը, որոշումները, ծրագրային փաստաթղթերը:

. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կադաստրային քարտեզները:

. «Հայնախագիծ» ԲԲԸ-ում մշակված և Կառավարության կողմից հաստատված

(10.04.03 N 610-Ն) «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթները:

. Հաղարծին համայնքի տարածքի սեյսմամիկրոշրջանացման քարտեզը` մշակված «Գեոռիսկ» ԳՀԸ-ում 2007 թվականին:

Նախագծում հաշվի են առնված նաև ՍԵՄԱԹ-ի «Հիմնադիր սկզբունքները Եվրոպական մայրցամաքի կայուն զարգացման» և «Հայաստանում Եվրոպական լանդշաֆտային կոնվենցիայի» միջոցառումները և տարածքային պլանավորման փոխկապակցության սկզբունքները, որոնք կարելի է խմբավորել հետևյալ բլոկներով.

. Տնտեսության կայուն զարգացում, որն ընդգրկում է.

- Արդյունաբերության «բազային» կոմպլեքսաստեղծ ճյուղերը,

- Գիտատար արդյունաբերական արտադրությունը,

- Ագրոարտադրական համալիրը,

- Ռեկրեացիոն ոլորտը,

- Բնապահպանական միջոցառումների իրականացումը:

. Քաղաքաշինության կայուն զարգացում, որն ընդգրկում է.

- Բնակելի շինարարությունը,

- Բնակելի-կոմունալ շինարարությունը,

- Լանդշաֆտի ռացիոնալ օգտագործումը,

- Բնապահպանական միջոցառումների իրականացումը:

. Ինժեներական, տրանսպորտային և տեխնիկական ենթակառուցվածքների կայուն զարգացում, որն ընդգրկում է.

- Տրանսպորտային ենթակառուցվածքը,

- Ջրամատակարարման, ջրահեռացման համակարգը,

- Էներգամատակարարման համակարգը,

- Թափոնների ուտիլիզացիան,

- Բնապահպանական միջոցառումների իրականացումը:

Հաղարծին գյուղական համայնքի գլխավոր հատակագծի մշակման հիմնական նպատակը քաղաքի հեռանկարային տնտեսական զարգացման և տարածքային աճի ուղղությունների, տարածքների ֆունկցիոնալ նշանակության որոշումն է` տրանսպորտային, ինժեներական, տեխնիկական ենթակառուցվածքների սկզբունքային լուծումներով, տարածքների հողօգտագործման և կառուցապատման պարտադիր պահանջների սահմանումով:

 

ԳԼՈՒԽ I
ՀԱՂԱՐԾՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՎԻՃԱԿԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

 

I-1. Պատմական ակնարկ ԵՎ նախկինում մշակված գլխավոր հատակագծերի

վերլուծություն

 

Տավուշի մարզի Հաղարծին գյուղը հիմնադրվել է 1815 թ. Աղստևի հովտում և կոչվել է Ջարխեջ (Ճարխաչ` ՈՒմեկի որդի Ճարի անունից, որը եղել է ղարաբաղցի Ջալալ Դոլայի թոռը): 1940 թ. գյուղը վերանվանվել է Կույբիշև, 1992 թ.` Հաղարծին, 1995 թ. դեկտեմբերի 4-ի «ՀՀ վարչատարածքային բաժանման օրենքով» գյուղական համայնք է Տավուշի մարզի կազմում:

2002 թ. «Դիլիջան» արգելոցը, դրան հարակից տարածքներն ընդգրկվել են «Դիլիջան» ազգային պարկի սահմաններում: Հաղարծին գյուղական համայնքն ընդգրկված է «Դիլիջան» ազգային պարկի տնտեսական գոտում: Պարկը գտնվում է Փամբակի, Արեգունու, Միափորի, Գուգարաց լեռնաշղթաների լանջերին, զբաղեցնում է 28002 հա տարածություն, այդ թվում անտառածածկ` 26010 հա: Պարկում պահպանվում են կովկասյան տիպի մեզոֆիլ անտառները, հաճարենու և կաղնու համակցությունները, կենու եզակի պուրակը, անտառային հազվագյուտ ֆաունան և պատմաճարտարապետական և բնության եզակի հուշարձանները: Պարկի տարածքը բաժանված է արգելոցային, հանգստի (ռեկրեացիոն), տնտեսական տարածագործառնական գոտիների:

Իջևանի տարածաշրջանը, որտեղ գտնվում է Հաղարծին գյուղը, բնակեցված է եղել դեռևս Բրոնզե դարում: Արշակյանների թագավորության անկումից հետո Աղստևի հովիտն ընկնում է պարսիկների իշխանության տակ և վարչականորեն մտնում է Մեծ Հայքի Գուգարքի մարզի Կայենի պրովինցիայի (Սևորդյաց երկիր) մեջ: XIII դարում թաթար-մոնղոլները գրավում են Կայենի պրովինցիան (Սևորդյաց երկիրը), քանդում բնակավայրերը, կոտորում կամ գերի են վերցնում բնակիչներին:

Կայենի (Սևորդյաց երկիր) պրովինցիան մեծ ծաղկում է ապրում XII-XIV դարերում, երբ ամբողջ Աղստևի հովիտն անցնում է Արծրունիների և Զաքարյանների իշխանության տակ: Այդ շրջանում կառուցվում և վերականգնվում են եկեղեցական համալիրները, առաջանում են նոր բնակավայրեր, կառուցվում են կամուրջներ, քարվանսարաներ:

Այդ շրջանի հուշարձանների թվին են պատկանում Հաղարծինի, Գոշավանքի, Մակարավանքի, Առաքելոց, Կիրանց, Ջուխտակ և այլ վանքային համալիրները, որոնք նաև առաջատար մշակութային օջախներ էին:

Հաղարծինի համալիրի հետ է կապված միջնադարի հոգևոր գործիչ` Խաչատուր Տարոնացու անունը, որի հիմնադրած եկեղեցական դպրոցում ուսուցանում էին ոչ միայն հոգևոր, այլև աշխարհիկ առարկաներ, այդ թվում երաժշտություն (հին հայկական նոտաներով` խազերով):

1985 թ. «Հայպետնախագիծ» ինստիտուտում մշակված «Դիլիջանի առողջարանային գոտու գլխավոր հատակագծում» հաշվի է առնված նաև Հաղարծին (Կույբիշև) գյուղը` որպես առողջարանային գոտու հեռանկարային զարգացման տարածք: 1985 թ. Կույբիշև գյուղի բնակչությունը կազմել է 3940 մարդ, տարածքը` 143.5 հա: Գետի ողողահունում կառուցված են եղել արդյունաբերական օբյեկտներ, ավտոտնակներ, մաքրման կայան: Աղստև գետի ձախ ափով անցնում էր երկաթգիծը` «Կույբիշև» կայարանով: Երկաթգծի օտարման գոտով անցկացվեց է Դիլիջան-Իջևան մայրուղին:

Ըստ Դիլիջանի առողջարանային գոտու գլխավոր հատակագծի` Հաղարծին (Կույբիշև) գյուղի հեռանկարային բնակչությունը 2010 թ. համար հաշվարկված էր 5600 մարդ:

Ներկա դրությամբ Հաղարծին գյուղի բնակչությունը կազմում է 3842 մարդ:

 

I-2. Հաղարծնի գյուղական համայնքը Տավուշի մարզի տարաբնակեցման համակարգում

 

Հաղարծինի գյուղական համայնքի տարածքը գտնվում է Տավուշի մարզի հարավարևմտյան մասում, Աղստև գետի հովտում, Երևան-Դիլիջան-Իջևան միջպետական նշանակության ճանապարհի վրա:

Հաշվի առնելով Հաղարծինի տեղակայվածությունը ինտենսիվ յուրացված գոտում (Աղստևի գետահովիտ), մարզի ինժեներական, տրանսպորտային ենթակառուցվածքների ընդհանրությունը, ռեկրեացիոն, հումքային, տարածքային ռեսուրսների համատեղ օգտագործման անհրաժեշտությունը, Հաղարծին գյուղի տնտեսական և քաղաքաշինական զարգացման ուղղությունները դիտարկվել են «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» Տավուշի մարզին վերաբերվող հիմնախնդիրների հետ փոխկապակցված:

Տավուշի մարզի տարածքն ըստ տնտեսական-քաղաքաշինական յուրացվածության աստիճանի բաժանվում է ինտենսիվ և թույլ յուրացված, ռեկրեացիոն և տարաբնակեցման համար անբարենպաստ գոտիների:

. Ինտենսիվ յուրացված գոտին (Աղստևի հովիտը), բացարձակ բարձրությունները տատանվում են 500-1500 մ, զբաղեցնում է մարզի տարածքի 5%-ը, որտեղ կենտրոնացված է մարզի բնակչության 47.6%, բնակչության խտությունը կազմում է 564 մարդ/կմ2 վրա, որը գերազանցում է էկոլոգիական շեմային չափանիշը: Ինտենսիվ յուրացված գոտում, որտեղ առկա են էկոլոգիական կոնֆլիկտային իրավիճակներ, սահմանված է զարգացման սահմանափակման ռեժիմ, որը նախատեսում է բնակավայրերի տարածական աճի սահմանափակում, գյուղատնտեսական արժեքավոր հողերի օտարման արգելում շինարարական նպատակների համար, բնապահպանական և ինժեներատեխնիկական միջոցառումների լայն համալիրի կիրառում, շրջակա միջավայրին նվազագույն վնաս հասցնող միջազգային ստանդարտներին համապատասխանող, հասանելի տեխնոլոգիաներով արդյունաբերական օբյեկտների տեղադրում, ռեկրեացիոն գոտիների և ենթագոտիների կազմակերպում, ինժեներական ենթակառուցվածքների կատարելագործում:

. Թույլ յուրացված գոտիները հարում են ինտենսիվ յուրացված գոտիներին և ձգվում են գետահովիտների լանջերով մինչև 2000-2100 մ նիշերը, կազմում են մարզի տարածքի 37%, որտեղ բնակվում է բնակչության 52.4%-ը, բնակչության խտությունը կազմում է 82 մարդ/կմ2 վրա: Թույլ յուրացված գոտիներում նախատեսված է առաջնահերթ զարգացման ռեժիմ (բնակավայրերի տարածական աճ, լքված բնակավայրերի վերականգնում, ռեսուրսների համատեղ օգտագործում, ինժեներական տրանսպորտային ենթակառուցվածքների կատարելագործում):

. Ռեկրեացիոն գոտին զբաղեցնում է մարզի տարածքի 52.4%-ը: Գոտին հիմնականում անտառածածկ է: Գոտու ռեժիմը` ռեկրեացիոն գործունեության զարգացում, ռեկրեացիոն գոտիների, ենթագոտիների կազմակերպում, ռեկրեացիոն շինարարության ընդլայնում` լանդշաֆտների բեռնվածության հաշվառումով:

. Տարաբնակեցման համար անբարենպաստ գոտին զբաղեցնում է մարզի տարածքի 4.5%-ը: Բացարձակ նիշերը տատանվում են 2100-2800 մ: Գոտու տարածքը հիմնականում օգտագործվում է որպես ամառային արոտներ: Գոտու ռեժիմը նախատեսում է ագրոմելիորատիվ միջոցառումների իրագործում, տնտեսական գործունեության սահմանափակում (արոտների ժամկետների շեմային չափանիշների որոշում):

Մարզի ընդհանուր ապահովվածությունը ճանապարհային ցանցով բավարար է, մարզի տարածքով է անցնում Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան միջպետական ճանապարհը: Անհամամասնություններ կան ինտենսիվ և թույլ յուրացված գոտիների բնակավայրերի տեղակայվածության մեջ ավտոմայրուղիների բարենպաստ ազդեցության գոտում: Ինտենսիվ յուրացված գոտու բնակավայրերի 96.2%, իսկ թույլ յուրացված գոտիների բնակավայրերի 25.6%-ն է գտնվում ավտոմայրուղու բարենպաստ ազդեցության գոտում:

Անբարենպաստ վիճակում է գտնվում նաև տեղական նշանակության ճանապարհների տեխնիկական վիճակը:

Մարզը հարուստ է ջրային, հիմնականում հանքային ջրերի, հումքային և ռեկրեացիոն ռեսուրսներով:

Հումքային ռեսուրսներից կարելի է նշել ոսկեբեր տիտանամագնետիտային հանքավայրը, Իջևանի բենտոնիտային կավերի, շինանյութերի հանքավայրերը:

Մարզի ռեկրեացիոն ռեսուրսները ներկայացված են անտառներով, կլիմայաբուժության, բալնեոլոգիական բուժման համար պայմաններով, պատմամշակութային, հնագիտական հուշարձաններով:

Հաղարծին գյուղը տեղակայված է Աղստև գետի հովտի ռեկրեացիոն գոտում: (Մանրամասն տրված է «Առողջարանային ռեսուրսներ», «Ռեկրեացիայի հեռանկարային զարգացումը» ենթագլուխներում և «Ռեկրեացիոն գոտու քաղաքաշինական կազմակերպումը» գծագրում):

 

I-3. Տարածքի համալիր գնահատականը

 

Տարածքի համալիր գնահատականը տրվել է երկու փուլով: Առաջին փուլում հիմնավորվել է գյուղական համայնքի զարգացման քաղաքաշինական ռեժիմը, իսկ երկրորդ փուլում որոշվել է տարածքների բարենպաստության աստիճանը կառուցապատման համար և կառուցապատման հեռանկարային սահմանները:

I-3.1. Հաղարծինի գյուղական համայնքի քաղաքաշինական զարգացման ռեժիմը սահմանվել է` ելնելով «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթներից, բնակավայրի դիրքից և դերից մարզի տարաբնակեցման համակարգում:

Տարաբնակեցման հավասարակշռված համակարգի ստեղծման, գյուղական բնակավայրի շրջակայքի արժեքավոր գյուղատնտեսական հողերի պահպանման, «Դիլիջան» ազգային պարկի ռեժիմի պահպանման, էկոլոգիական կոնֆլիկտային իրավիճակների վերացման նպատակով սահմանված է տարածքային աճի սահմանափակման ռեժիմ` հատակագծային կառուցվածքի ինտենսիվացումով, ինժեներական, տրանսպորտային, տեխնիկական ենթակառուցվածքների կատարելագործումով:

 

I-3.2. Հաղարծինի գյուղական համայնքի տարածքի բարենպաստության աստիճանը կառուցապատման համար որոշվել է բնական և հատակագծային գործոններով:

 

I-3.2.1. Տարածքի գործոնային գնահատականները

 

Ըստ բնական գործոնների` տարածքը գնահատվել է կլիմայական, գեոմորֆոլոգիական, ինժեներաերկրաբանական, սեյսմատեկտոնական, լանդշաֆտային պայմաններով և ինժեներական պաշտպանության միջոցառումների հաշվառումով:

 

I-3.2.1.1. Կլիմայական պայմաններ

 

Հաղարծնի գյուղական համայնքի տարածքը (ՀՀՇՆ II-7.01.96 շինարարական նորմերի) գտնվում է «չափավոր» շինարարակլիմայական գոտում` տաք ամառով և չափավոր ցուրտ ձմեռով:

Ձմեռը չափավոր ցուրտ է, ձյան կայուն և խորը շերտով: Միջին տվյալներով ձմեռը սկսվում է դեկտեմբերի երկրորդ կեսին և ավարտվում մարտի առաջին տասնօրյակում: Հունվարի միջին ջերմաստիճանը -1.7 օC, ձմռան բացարձակ նվազագույնը` -23 օC:

Ձմեռային եղանակները փոփոխական են: Գերակշռում են չափավոր ցուրտ և ձնհալքային եղանակները:

Գարունը չափավոր խոնավ է, երկարատև, տեղումների միջին քանակը կազմում է 49-110 մմ: Գարնանային ցրտահարություններն ավարտվում են ապրիլի 2-րդ և 3-րդ կեսերին:

Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Հարաբերական խոնավությունը տատանվում է 76-79%: Հուլիսի միջին ջերմաստիճանը հասնում է 12 օC, ամռան բացարձակ առավելագույնը հասնում է 38 օC, տեղումների քանակը տատանվում է 49-110 մմ: Ամպամած եղանակները մեծ տոկոս են կազմում:

Աշունը չափավոր է, երկրորդ կեսում` խոնավ:

Առաջին աշնանային ցրտահարությունները սկսվում են հոկտեմբերի վերջին, նոյեմբերի սկզբին (ամենավաղը` հոկտեմբերի սկզբին): Անսառնամանիք օրերի թիվը տատանվում է 240-265 օր: Տեղումների տարեկան քանակը կազմում է 500-650 մմ:

Ստորև բերվում է Հաղարծինի կլիմայական ռեժիմը բնութագրող աղյուսակները (ըստ Դիլիջանի օդերևութաբանական կայանի տվյալների, բացարձակ բարձրությունը` 1256 մ):

 

Օդի ջերմաստիճանը

աղ. N Վ-1

._________________________________________________________________________.

|            Միջին ամսական, ըստ ամիսների               |միջին|բացար-|բացար|

|______________________________________________________|տարե-|ձակ   |ձակ  |

| I  | II |III|IV | V  | VI |VII |VIII| IX |X  |XI |XII|կան  |նվազա-|առա- |

|    |    |   |   |    |    |    |    |    |   |   |   |     |գույն |վելա-|

|    |    |   |   |    |    |    |    |    |   |   |   |     |      |գույն|

|____|____|___|___|____|____|____|____|____|___|___|___|_____|______|_____|

|-1.7|-1.0|2,0|7.6|12.0|15.2|18.1|18.2|14.1|9.0|4,4|0.3|8.2  |-23   | 38  |

._________________________________________________________________________.

 

Օդի խոնավությունը

 

աղ. N Վ-2

.____________________________________________________________.

|   Օդի հարաբերական խոնավությունն ըստ    |միջին|միջին ամսական|

|                  ամիսների (%)          |տարե-|ժ. 13-ին     |

|________________________________________|կան  |_____________|

|I |II|III|IV|V |VI|VII|VIII|IX|X |XI|XII|     |ամենա-|ամենա-|

|  |  |   |  |  |  |   |    |  |  |  |   |     |ցուրտ |տաք   |

|  |  |   |  |  |  |   |    |  |  |  |   |     |ամսվա |ամսվա |

|__|__|___|__|__|__|___|____|__|__|__|___|_____|______|______|

|63|64|70 |71|78|79|77 |76  |80|78|71|66 |  73 |  48  |  58  |

.____________________________________________________________.

 

Մթնոլորտային տեղումները և ձյունածածկույթը

 

աղ. N Վ-3

._____________________________________________________________________.

|   Տեղումների քանակը միջին ամսական/օրական         |տարե|տասն|ձյան ծած|

|             առավելագույնը, մմ                    |կան |օրյա|կույթը  |

|__________________________________________________|    |առա-|________|

| I |II |III|IV | V  |VI  |VII|VIII|IX |X  |XI |XII|    |վելա|օրե|ջրի |

|   |   |   |   |    |    |   |    |   |   |   |   |    |գույ|րի |առա-|

|   |   |   |   |    |    |   |    |   |   |   |   |    |նը  |թի-|վելա|

|   |   |   |   |    |    |   |    |   |   |   |   |    |    |վը |լագ.|

|   |   |   |   |    |    |   |    |   |   |   |   |    |    |   |քա- |

|   |   |   |   |    |    |   |    |   |   |   |   |    |    |   |նակը|

|   |   |   |   |    |    |   |    |   |   |   |   |    |    |   |ձյան|

|   |   |   |   |    |    |   |    |   |   |   |   |    |    |   |մեջ |

|   |   |   |   |    |    |   |    |   |   |   |   |    |    |   |(մմ)|

|___|___|___|___|____|____|___|____|___|___|___|___|____|____|___|____|

|25/|30/|49/|65/|110/|111/|68/|49/ |48/|50/|36/|20/|661/|66  |60 |103 |

|35 |33 |42 |43 |54  |62  |55 |37  |45 |45 |49 |28 |62  |    |   |    |

._____________________________________________________________________.

 

Քամի

 

աղ. N Վ-4

._______________________________________________________________________

|Տարվա|Քամու ուղղությունների կրկնելիությունը %               |Անհողմու-|

|ամիսը|Քամու միջին արագությունը մ/վրկ                        |թյունների|

|     |______________________________________________________|կրկնելի- |

|     |                 ըստ ուղղությունների                  |ությունը |

|     |______________________________________________________|  %      |

|     |  հս. |հս.   |արևե- |հվ.  | հվ.  |հվ.   |արև-  |հս.   |         |

|     |      |արևե- |լյան  |արևե |      |արև-  |մտյան |արև-  |         |

|     |      |լյան  |      |լյան |      |մտյան |      |մտյան |         |

|_____|______|______|______|_____|______|______|______|______|_________|

|I    |3/1.9 |22/20 |2/1.88|2/2.9|17/3.5|30/3.0|20/2.4|4/1.8 |   25    |

|_____|______|______|______|_____|______|______|______|______|_________|

|IV   |3/2.2 |49/2.7|7/2.22|2/2.8|10/2.9|17/2.4|9/1.6 |3/1.5 |   24    |

|_____|______|______|______|_____|______|______|______|______|_________|

|VII  |6/2.6 |64/3.1|11/2.6|1/1.6|2/1.3 |4/1.4 |7/1.2 |5/1.4 |   36    |

|     |      |      |      |     |      |      |      |      |         |

|_____|______|______|______|_____|______|______|______|______|_________|

|X    |4/2.2 |51/2.8|6/2.2 |3/2.1|8/2.0 |15/1.9|10/1.4|3/1.4 |   33    |

._______________________________________________________________________

.______ _________________________________________.

|Տարվա| |Քամու  |Քամու  |ՈՒժեղ      |Քամու       |

|ամիսը| |միջին  |միջին  |քամիներով  |հաշվարկային |

|     | |ամսական|տարեկան|(>15 մ/վրկ)|արագությունը|

|     | |արագու-|արագու-|օրերի      |(մ/վրկ), որը|

|     | |թյունը |թյունը |քանակը     |հնարավոր է  |

|     | |մ/վրկ  |մ/վրկ  |           |մեկ անգամ   |

|     | |       |       |           |տարիների    |

|     | |       |       |           |ընթացքում   |

|     | |       |       |           |____________|

|     | |       |       |           |20 |50 |100 |

|_____| |_______|_______|___________|___|___|____|

|I    | |2.2    |1.8    |     1     |21 |25 |26  |

|_____| |_______|_______|___________|___|___|____|

|IV   | |1.9    |       |           |   |   |    |

|_____| |_______|_______|___________|___|___|____|

|VII  | |1.7    |       |           |   |   |    |

|_____| |_______|_______|___________|___|___|____|

|X    | |1.5    |       |           |   |   |    |

.______ .________________________________________.

 

I-3.2.1.2. Առողջարանային ռեսուրսներ (բնական լանդշաֆտներ, կլիմայաբուժության պայմաններ)

 

Հաղարծինի գյուղական համայնքը գտնվում է Աղստև գետի միջին հոսանքի ռեկրեացիոն գոտում, որը նախատեսված է «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթներով:

Աղստև գետի միջին հոսանքը գրավում է Դիլիջանի իջվածքը, որը շրջափակված է հյուսիսից Խալաբի և Հովքի լեռնաշղթաներով, հարավից` Փամբակի և Արեգունիի լեռնաշղթաներով:

Աղստև գետի աջ ափին, Աղստև և Հաղարծին գետերի միջև բարձրանում է Գուրսարի զանգվածը, որը խիստ մասնատված է հեղեղատներով:

Հաղարծին գյուղը տեղադրված է Աղստև գետի համեմատաբար լայնացած հունում, շրջապատված է «Դիլիջան» ազգային պարկի սահմաններում գտնվող անտառներով, որոնք տարածվում են 1100 մինչև 2000 մետրը: Անտառային զանգվածներում հիմնականում տարածված են կաղնին (48.0-50.0%), հաճարենին (30%), բոխին (10-12%), հանդիպում են նաև լորենի, հացենի, բարդի: Մեծ տոկոս են կազմում մրգատու ծառերը և հատապտուղային թփուտները:

Անտառի ծառատեսակներն ունեն բարձր բոնիտետ (որակական կազմ), ծառատեսակների մոտ 50.0-53.0% I-II կարգի, 32%-IV կարգի, 14%-V կարգի բոնիտետ ունեն:

Սահմանափակող գործոն են համարվում տարածքի մեծ թեքությունները (350-ից մեծ) և կտրտվածությունը:

Ռեկրեացիոն տեսանկյունից շատ մեծ է անտառների դերը, որոնք մեղմացնում են կլիմայական պայմանները` ստեղծելով բարենպաստ միկրոկլիմայական պայմաններ կլիմայաբուժության համար: Կլիմայաբուժության պայմանները տրված են «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության» ԳՀԻ մշակումների համաձայն, ըստ որի կլիմայաբուժության օպտիմալ պայմանները որոշված են քամու, օդի ջերմաստիճանի և հարաբերական խոնավության համատեղ ազդեցությամբ մարդու օրգանիզմի վրա (ջերմային զգացողություն, որը բնորոշվում է էկվիվալենտ-էֆեկտիվ ջերմաստիճաններով` ԷԷՋ):

Կլիմայաբուժության պայմանները ստորաբաժանվում են.

ԷԷՋ-ն < 8 oC - ցուրտ պայմաններ

ԷԷՋ-ն 9-16 oC - ինդիֆերենտ (չեզոք) պայմաններ

ԷԷՋ-ն 17-22 oC - կոմֆորտային պայմաններ

ԷԷՋ-ն > 23 oC - գերտաքացման պայմաններ

(ԷԷՋ > 2%-ը 1 օր)

Կլիմայաբուժության սեզոնը ձգվում է հուլիսից մինչև հոկտեմբեր, երբ կարելի է կազմակերպել օդաբուժություն և արևաբուժություն: Կոմֆորտային կլիմայաբուժության պայմանները, երբ ԷԷՋ-ն տատանվում է 17-22 oC, դիտվում է հունիսին 6-8 օր, հուլիս-օգոստոս ամիսներին հասնում է 10-12 օրվա: Մնացած օրերին, երբ ԷԷՋ-ն 9-16 oC (չեզոք պայմաններ) կարելի է կազմակերպել օդաբուժություն պրոֆիլակտիկայի, կոփման նպատակով:

Այսպիսով, Հաղարծին համայնքի տարածքը միջին լեռնային կլիմայաբուժական առողջարանային վայր է: Կլիմայաբուժության կոմֆորտային պայմանները առավելագույնն են: Կլիմայաբուժության կազմակերպման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել քամու բացասական ազդեցությունը և մշակել միջոցառումներ քամու ազդեցությունը փոքրացնելու նպատակով (հատուկ ապակեպատ տաղավարների կառուցում): Քամու ազդեցությունը փոքրացնելուց հետո օդաբուժության կոմֆորտային պայմանները կարող են հասնել ամսվա ընթացքում 15-18 օրվա, իսկ արևաբուժության պայմանները` 20-22 օրվա:

Կլիմայաբուժության պրոցեդուրաները առաջարկվում է ընդունել ժ. 13-ին, երբ ուլտրամանուշակագույն ճառագայթումն ուժեղ է:

 

I-3.2.1.3. Տարածքի գեոմորֆոլոգիական, հիդրոլոգիական, հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական, սեյսմատեկտոնական պայմանները

 

. Հաղարծինի գյուղական համայնքի տարածքն իրենից ներկայացնում է Աղստևի ձախ վտակ Հաղարծին գետի ձախափնյա ավազանի մի մասը: Բացարձակ բարձրությունները տատանվում են 960 մ մինչև 1300 մ: Տարածքն իրենից ներկայացնում է գետի լայնացած ողողահունը, գետի դարավանդները, թեք, կտրտված լեռնալանջերը` հարավային, հարավարևելյան, հարավարևմտյան, հյուսիսային, հյուսիսարևելյան կողմնորոշումներով: Լանջերի բնորոշ թեքությունները հասնում են 20-300 և 30-400, կրտվածության խտությունը կազմում է 2.0-3.6 կմ/կմ2 վրա: Ողողահունը և ցածր դարավանդները (տերասաները),քիչ թեք լանջերը (մինչև 35%) կառուցապատված են, թեք լանջերն օգտագործվում են որպես արոտներ, Հաղարծին գյուղից հյուսիս գտնվող քիչ թեքություն ունեցող լանջերը ծածկված են արժեքավոր գյուղատնտեսական հողերով:

. Տարածքի հիմնական գետերն են` Աղստևը, և դրա ձախափնյա վտակները` Հաղարծինը և Սպիտակաջուրը: Աղստևը սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի հյուսիսային լանջից: Գետի երկարությունը 133 կմ է, ջրհավաք ավազանը` 2500 կմ2: Գետի միջին թեքությունը կազմում է 0.021: Հեղեղումները սկսվում են մարտի երկրորդ կեսին և վերջանում հուլիսին: Աշնանային ողողումների բարձրակետը լինում է սեպտեմբերին, հոկտեմբերին: Ամռան ամիսներին 2-2.5 ամիս դիտվում է ջրի ամենացածր մակարդակները:

Հաղարծին, Սպիտակաջուր և մյուս ձախափնյա վտակները հորդանում են մայիսին: Այս վտակները հեղեղաբեր են:

. Հիդրոերկրաբանական տեսակետից ջրառատ են Աղստև գետի ողողահունի և Սպիտակաջուր, Հաղարծին գետերի արտաբերման կոների ալյուվիալ նստվածքները: Այդտեղ գրունտային ջրերը հայտնաբերված են 0.5-2.5 մ խորության վրա: Գրունտային ջրերը հիմնականում ագրեսիվ չեն բետոնի նկատմամբ: Այդ ջրերը կարելի է օգտագործել տեխնիկական նպատակներով:

Աղբյուրների ելքերի մեծ մասը կապված է լանջերի և դարավանդների նստվածքների հետ: Այդ աղբյուրները սնվում են մթնոլորտային տեղումներից և դելյուվիալ ջրերից: Այդ աղբյուրների ելքերը գտնվում են գյուղի կառուցապատված տարածքների հյուսիսարևելյան (1030-1040 մ բարձրության վրա), հյուսիսային մասերում (1060-1070 մ բարձրության վրա): Աղբյուրների ելքերը տատանվում են 0.05-1.5 լ/վրկ, ջերմաստիճանը` 90-12.50:

. Տարածքի ինժեներաերկրաբանական պայմանները բարդ են: Երկրաբանական կառուցվածքում հանդիպում են ինչպես ժայռային, այնպես էլ մակերեսային նստվածքներ (լեռնալանջերի և գետահովիտների ֆորմացիաներ): Ժայռային և կիսաժայռային ապարները հիմնականում ներկայացված են գրանոդիորիտներով, պրոֆիրիտներով, կավային թերթաքարերով, կոնգլոմերատներով, իսկ մակերեսային նստվածքները` խճագլաքարային ապարներ` ավազային լցանյութերով, որոնց հզորությունը տատանվում է 2.0-8.0 մետր:

Գեոդինամիկ պրոցեսներից տարածված են սողանքներ` հիմնականում համայնքի տարածքով հոսող Սպիտակաջուր գետի աջ ափին, Աղստև գետի աջ և ձախ լանջերին` ընդգրկելով կառուցապատված լանջերը և Աղստևի ողողահունի լայնացած հատվածների լանջերը: Սողանքները խոշոր են, գործող:

Գյուղի հյուսիսային, հյուսիսարևելյան մասում մակերեսային նստվածքները ներկայացված են կավային շերտերով, որոնք խոնավանում են այդ տարածքում դուրս եկող աղբյուրների ջրերով և կարող են առաջացնել սողանքներ:

Կառուցապատված տարածքներին վնաս են հասցնում նաև Աղստևի ձախ հեղեղաբեր վտակները, որոնցից ամենախոշորը Սպիտակաջուր վտակն է: Աղստև գետի աջ ափի խոշոր սողանքը, որն առաջացել է երկաթգծի կառուցման պատճառով լանջի հավասարակշռության խախտման արդյունքում, փակվել է Հաղարծինը շրջանցող ավտոմայրուղին: Այժմ երթևեկությունը կատարվում է ձախ ափով, համայնքի տարածքով:

. Տարածքի սեյսմատեկտոնական պայմանները բարդ են: Սեյսմատեկտոնական պայմանների գնահատման ընթացքում խիստ կարևորվել է ակտիվ խզվածքների ազդեցության գոտիների բացահայտումը և գրունտային պայմանների հաշվառումով սեյսմիկ վտանգի ելակետային արժեքների որոշումը:

Տարածքի շրջակայքում ակտիվ տեկտոնական ճեղքերի առկայության պայմաններում հաշվարկված են գրունտների առավելագույն արագացումները, որոնք տատանվում են 0.3 g-ից մինչև 0.35 g սահմաններում:

Գրունտների տարբեր արագացումների գոտիները, ինչպես նաև տարածքների բարենպաստության աստիճանը կառուցապատման համար ցույց են տրված «Տարածքի համալիր գնահատականը» գծագրում:

Տարածքի ինժեներաերկրաբանական, հիդրոերկրաբանական, սեյսմատեկտոնական պայմանները մանրամասն տրված են առանձին գրքով` մշակված «Գեոռիսկ» գիտահետազոտական ընկերությունում:

 

I-3.2.1.4. Լանդշաֆտների դասակարգումը և գնահատականը

 

Հաղարծինի գյուղական համայնքի տարածքը գտնվում է Գուգարքի լեռնագոգհովտային լանդշաֆտային շրջանի Տավուշի լեռնահովտային և կուեստային ենթաշրջանի Աղստևի բազմաթիվ գոգհովիտներից մեկում (Հաղարծինի տեղամաս):

Տեղամասն իրենից ներկայացնում է Իջևանի լեռնաշղթայի (ամենաբարձր գագաթը 2502 մ) Աղստև գետի ողողահունին հարող հատվածը, որն ընդգրկում է.

- Աղստև գետի ողողահունը,

- Դարավանդների գոտի,

- Թեք և խիստ կտրտված լանջեր:

Աղստև գետի ողոահունն ընդգրկում է գետի հունը, առափնյա հարթ տարածքները: Անմիջապես ողողահունին կից, դրա ձախափնյա լանջին տեղակայված են ալյուվիալ-պրոլյուվիալ դարավանդներ:

Դարավանդներից վերև տարածված են 20-300 թեքության և խիստ կտրտված լանջեր:

Տեղամասում գլխավորապես տարածված են անտառային դարչնագույն և գորշ հողեր:

Դարչնագույն հողերը բնութագրվում են հզոր պրոֆիլով, խոր և ինտենսիվ կավայնացմամբ, վերին հորիզոնի զգալի հումուսացվածությամբ (5-8%), որը թռիչքաձև նվազում է դեպի ստորին շերտերը: Այդ հողերն ունեն կլանման մեծ ծավալ (25-40 մ/էկվ): Հողերի պրոֆիլում հանքային մասի ուժեղ ձևափոխումը, կավային միներալների կուտակումը նպաստել է դրանց բարձր խոնավունակությանը և միջին հորիզոնների ամրացմանը: Այս հողերն իրենց բերրիության պայմաններով գրավում են շագանակագույն հողերի և սևահողերի միջին տեղը:

Անտառային գորշ հողերը տարածված են հիմնականում 1300 մետրից բարձր, հյուսիսային, հյուսիսարևմտյան, հյուսիսարևելյան կողմնադրության լանջերում զարգացող բոխու-հաճարենու տնկարկների տակ: Հիշյալ հողերը ձևավորվել են տուֆաբրեկչիաների և պորիֆիրիտների հողմնահարման նյութերի վրա: Հումուսի քանակը վերին հորիզոնում տատանվում է 3-8%, որը դեպի ներքև խիստ կրճատվում է: Կլանման ծավալը միջին է կամ միջինից ցածր (12-18 մ/էկվ): Գորշ անտառային հողերը թեք լանջերի վրա տեղադրվածության, կավայնացման պատճառով ավելի հաճախ են ենթարկվում հողատարման, ուստի դրանց պահպանելու և ռացիոնալ օգտագործելու համար այդ հողերում անհրաժեշտ է կիրառել հակաէռոզիոն գործոն միջոցառումներ:

Աղստևի ողողահունում տարածված են ալյուվիալ բերվածքային հողեր` փարթամ մարգագետնային բուսականությամբ: Դրանք հիմնականում կուլտուրականացված են և օգտագործվում են պտղաբուծության նպատակներով:

Հաշվի առնելով լանդշաֆտային միևնույն գոտու տվյալ տեղամասի ռելիեֆային տարբերության պատճառով օգտագործման տարբեր ձևերը, հետագա դասակարգման տաքսոնոմիական միավոր է ընդունվել լանդշաֆտների քաղաքաշինական օգտագործման ձևերը, ըստ որի տարբերակվում են.

. Կառուցապատված և կառուցապատման ենթակա լանդշաֆտներ,

. Ռեկրեացիոն նշանակության լանդշաֆտներ,

. Գյուղատնտեսական նշանակության լանդշաֆտներ,

. Դեգրադացված և դեգրադացվող լանդշաֆտներ:

. Կառուցապատված և կառուցապատման ենթակա տարածքները տեղակայված են.

- Աղստևի ողողահունում,

- Աղստևի ձախափնյա տարբեր թեքության լանջերին:

- Աղստև գետի ողողահունային հարթ տարածքներն իրենցից ներկայացնում են խճագլաքարային ապարներով ծածկված տարածքներ, գրունտային ջրերը տեղակայված են 1-3 մ խորության վրա: Կառուցապատման համար առավել բարենպաստ տեղամասերը կառուցապատված են գյուղարտադրության, արդյունաբերական, կոմունալ (չգործող մաքրման կայան), էներգետիկայի օբյեկտներով (ողողահունի աջափնյա հատվածը): Ողողահունի ձախափնյա մասը կառուցապատված է մենատներով և բազմահարկ տներով: Ողողահունի տարածքային դեֆիցիտը պայմանավորված է նաև ողողահունի ձախ ափով անցնող ավտոմայրուղու և աջ ափով անցնող երկաթգծի (չգործող) սանպահպանման գոտիներով, ինչպես նաև բարձր բոնիտետ (62 բալ) այգիների առկայությամբ:

- Կառուցապատված տարածքների հիմնական մասը տեղակայված է Աղստև գետի ձախափնյա լանջերին, կառուցապատումն իրականացվում է տնամերձ հողամասերով, մենատներով:

Տեղամասի բացարձակ բարձրությունները տատանվում են 960-1300 մ: Տարածքն իրենից ներկայացնում է դարավանդներ (տերասաներ)` թեք կտրտված լանջերով: Լանջերի թեքությունները հասնում են հիմնականում 20-300, տեղ-տեղ` 30-400: Լանջերը կտրտված են Աղստև գետի ձախափնյա վտակներով, որոնցից ամենախոշորը Սպիտակաջուրն է:

Բոլոր վտակները հեղեղաբեր են: Տարածված են սողանքներ Սպիտակաջրի աջ ափում` ընդգրկելով կառուցապատված տարածքները: Կառուցապատված տարածքներն ընդմիջվում են խիստ թեք, դժվարամատչելի լանջերով:

Փողոցային ցանցն անկանոն է:

Կառուցապատված և կառուցապատման ենթակա լանդշաֆտների օգտագործման ռեժիմը նախատեսում է.

- Կառուցապատման կանոնակարգում` բնակչության և կառուցապատման համապատասխան խտությունների կիրառում,

- Հարմարավետ կապերի ստեղծում,

- Տարբեր օբյեկտների և ենթակառուցվածքների սանպահպանման գոտիների պահանջների կիրառում,

- Ինժեներական նախապատրաստման միջոցառումների իրականացում (հակասողանքային հակահեղեղային միջոցառումներ, մակերեսային ջրերի հեռացում) գետի ափերի ամրացումներ:

. Ռեկրեացիոն նշանակության լանդշաֆտները տարածված են Աղստև գետի աջ ափին, ինչպես նաև Հաղարծին գյուղի հյուսիսարևմտյան հատվածում: Անտառները տեղակայված են թեք, շատ թեք (< 350) լանջերին, հանդիպում են նաև համարյա վերտիկալ թեքություններ (800): Անտառների ռեժիմն արգելոցային է, անտառներն ընդգրկված են «Դիլիջան» ազգային պարկի սահմաններում: Անտառային զանգվածներում պահպանվում են ֆլորայի և ֆաունայի էնդեմիկ և ռելիկտային ձևերը: Անտառային հողերի 90%-ն անտառածածկ է, 6-7%-ը ներկայացված է վարելահողերով և խոտհարքներով, 3%-ը անտառածածկ չէ:

Մինչև 1100 մ բարձրությունները անտառներում հանդիպում են հատապտղային-պտղատու թփուտներ, գիհիների նոսրանտառներ, բոխիներ, 1100-1600 մ վրա` կաղնու, բոխու անտառներ, 1400-2000 մ վրա` բոխու-կաղնու-հաճարենու անտառներ:

Անտառի ծառատեսակները հիմնականում (50-55%) ունեն բարձր բոնիտետ (II, III կարգ), 30-35%-ը` IV կարգի 12-14%-ը` V կարգի:

Ռեկրեացիոն տեսանկյունից շատ մեծ է անտառային լանդշաֆտների դերը, որոնք մեղմացնում են կլիման և միկրոկլիման: Հաշվի առնելով անտառների արգելոցային ռեժիմը, այնտեղ կարելի է կազմակերպել հիմնականում էկոտուրիզմ:

Ռեկրեացիոն լանդշաֆտների օգտագործման ռեժիմը նախատեսում է.

- Անտառների արգելոցային ռեժիմի պահպանում,

- Անտառմելիորատիվ միջոցառումների իրականացում:

. Գյուղատնտեսական նշանակության լանդշաֆտներն օգտագործվում են հիմնականում որպես արոտավայրեր (համայնքի հյուսիսային հատվածը), փոքր կտորներով` վարելահողեր, իսկ գյուղի կառուցապատված տարածքում որպես տնամերձ հողամասեր` զբաղեցված հիմնականում բազմամյա տնկարկներով:

Գյուղատնտեսական նշանակության հողահանդակներում նախատեսվում է.

. Ագրոտեխնիկական միջոցառումների համալիր Աղստև գետը և հողածածկույթն աղտոտումից պահպանելու նպատակով: Այդ միջոցառումներն են`

- գյուղատնտեսության վնասատուների դեմ պայքարի կենսաբանական մեթոդների աստիճանական կիրառում,

- պարարտանյութերի պահպանման սանիտարական նորմերի կիրառում, պահեստավորում, չափաբաժինների որոշում, պարկուճավորում:

. Ագրոտեխնիկական միջոցառումների համալիր Աղստև գետը և հողածածկույթն աղտոտումից պահպանելու նպատակով: Այդ միջոցառումներն են`

- գյուղատնտեսության վնասատուների դեմ պայքարի կենսաբանական մեթոդների աստիճանական կիրառում,

- պարարտանյութերի պահպանման սանիտարական նորմերի կիրառում, պահեստավորում, չափաբաժինների որոշում, պարկուճավորում:

. Դեգրադացված և դեգրադացվող լանդշաֆտները (սողանքներ, փլուզումներ, հեղեղների տարածման շրջաններ, հեղեղների արտաբերման կոներ) գտնվում են համայնքի տարածքի արևմտյան (Սպիտակջուր գետակի աջ ափը) և արևելյան մասերում: Սողանքները և հեղեղները մեծ վնաս են հասցնում կառուցապատված տարածքներին, գյուղատնտեսական հողահանդակներին և Աղստև գետին:

Այս լանդշաֆտների օգտագործման ռեժիմը նախատեսում է.

- Հակասողանքային, հակահեղեղային միջոցառումների իրականացում,

- Գետերի և վտակների ափերի ամրացման աշխատանքների իրականացում:

 

I-3.2.1.5. Ինժեներական նախապատրաստման միջոցառումներ

 

Հաղարծինի գյուղական համայնքի տարածքի ինժեներական նախապատրաստման միջոցառումները նպատակ ունեն պաշտպանելու նախորդ ենթագլխում նկարագրված լանդշաֆտները` գեոդինամիկ պրոցեսների (սողանք, հեղեղ) քայքայիչ ազդեցությունից և տարածքային դեֆիցիտի պայմաններում մեծացնելու կառուցապատման համար բարենպաստ տեղամասերի քանակը:

. Հակահեղեղային միջոցառումներ

Հաղարծին համայնքը տարածված է Աղստև գետի ձախ ափով, արևմուտքից դեպի արևելք, մոտ 3 կմ երկարությամբ:

Համայնքն ընկած է Իջևանի բարձրաբերձ լեռնաշղթայի հարավհայաց լանջի ստորոտում, ծովի մակերևույթից 925-1075 մ բարձրությամբ: Համայնքի տարածքով են անցնում Աղստևի 3 ձախակողմյան վտակները:

Երեք վտակներին էլ բնորոշ են հետևյալ ընդհանուր հատկանիշները.

- բոլորն էլ հոսում են Իջևանի լեռնաշղթայի հարավահայաց լանջով,

- լանջը շատ թեք է, լանջի միջին թեքությունը կազմում է 20-25%:

Դա նշանակում է, որ ձյան հալոցքը կկայանա վաղ գարնանը և հեղեղներն էլ կսպառվեն գլխավորապես այդ շրջանում: Գետահուների մեծ թեքության շնորհիվ ջրահոսքերը կհոսեն բարձր արագությամբ և դրանց ավերիչ պոտենցիալը շատ մեծ կլինի:

Այդ երեք ավազանների համար կատարվել են հիդրոլոգիական և հիդրավլիկական հաշվարկներ: Որոշվել են 1; 2; 3; 5 և 10% գերազանցման հավանականության համապատասխան ելքերը, այսինքն այն ելքերը, որոնք սպասվում են 100; 50; 33; 20 և 10 տարին մեկ: Ելքերը հաշվել ենք Ջրային պրոբլեմների և հիդրոտեխնիկայի գիտահետազոտական ինստիտուտի 1987 թ. մշակված մեթոդով: Տվյալները բերված են աղյուսակում:

 

Հաղարծին համայնքի տարածքով անցնող Աղստեվ գետի ձախափնյա վտակների ջրաբանական բնութագրերը

 

աղ. Վ-5

._____________________________________________________________________.

|Վտա-|Ավա- |Հունի |Հունի|Ելքն ըստ   |        Ջրի հոսքի                |

|կը  |զանի |միջին |երկա-|գերազանցման|_________________________________|

|    |մակե-|թեքու-|րու- |հավանակա-  |խորու- |լայնու-|կենդանի  |արագու-|

|    |րեսը |թյունը|թյու-|նության,   |թյունը,|թյունը,|կտրվածքը,|թյունը |

|    |կմ2  | %    |նը   |մ3/վրկ     |  մ    |   մ   |   մ2    |մ/վրկ  |

|____|_____|______|_____|___________|_______|_______|_________|_______|

|I   |10.6 |187   |7.75 |1%-61.2    |2.1    |5.0    | 5.3     |11.6   |

|    |     |      |     |___________|_______|_______|_________|_______|

|    |     |      |     |2%-53.8    |2.0    |4.8    | 4.8     |11.6   |

|    |     |      |     |___________|_______|_______|_________|_______|

|    |     |      |     |3%-47.5    |1.92   |4.6    | 4.4     |10.7   |

|    |     |      |     |___________|_______|_______|_________|_______|

|    |     |      |     |5%-39.2    |1.78   |4.3    | 3.8     |10.3   |

|    |     |      |     |___________|_______|_______|_________|_______|

|    |     |      |     |10%-28.9   |1.60   |3.8    | 3.1     | 9.4   |

|____|_____|______|_____|___________|_______|_______|_________|_______|

|II  |3.1  |219   |5.25 |1%-35.8    |1.4    |5.4    | 3.7     | 9.7   |

|    |     |      |     |___________|_______|_______|_________|_______|

|    |     |      |     |2%-30.9    |1.29   |5.1    | 3.3     | 9.4   |

|    |     |      |     |___________|_______|_______|_________|_______|

|    |     |      |     |3%-27.8    |1.24   |4.9    | 3.1     | 9.1   |

|    |     |      |     |___________|_______|_______|_________|_______|

|    |     |      |     |5%-22.9    |1.14   |4.7    | 2.7     | 8.6   |

|    |     |      |     |___________|_______|_______|_________|_______|

|    |     |      |     |10%-16.8   |1.01   |4.1    | 2.1     | 8.2   |

|____|_____|______|_____|___________|_______|_______|_________|_______|

|III |1.3  |243   |1.75 |1%-20.8    |1.68   |3.4    | 2.8     | 7.4   |

|    |     |      |     |___________|_______|_______|_________|_______|

|    |     |      |     |2%-18.3    |1.59   |3.2    | 2.5     | 7.2   |

|    |     |      |     |___________|_______|_______|_________|_______|

|    |     |      |     |3%-16.2    |1.5    |3.0    | 2.3     | 7.2   |

|    |     |      |     |___________|_______|_______|_________|_______|

|    |     |      |     |5%-12.2    |1.31   |2.6    | 1.7     | 7.1   |

|    |     |      |     |___________|_______|_______|_________|_______|

|    |     |      |     |10%-9.8    |1.19   |2.4    | 1.4     | 6.9   |

._____________________________________________________________________.

 

Հաղարծին համայնքով անցնելու սահմաններում որոշել ենք հոսքի խորությունը, լայնությունը, կտրվածքի մակերեսն ու ջրի միջին արագությունը: Շնորհիվ այն բանի, որ բոլոր երեք ձորերի լանջերի լայնական թեքությունը շատ մեծ է, հոսքերը շատ փռված չեն, սակայն ջրի արագությունն անչափ բարձր է` 7-11.6 մ/վրկ, ինչը կարող է պատճառ դառնալ մեծ ավերածությունների: Բանն այն է, որ այդպիսի արագությունների դեպքում ջուրը կարող է տեղաշարժել մինչև 4 մ տրամագիծ ունեցող բերվածքներ:

Մյուս կողմից, այդպիսի կենտրոնացած հոսքերը կարող են ակնթարթորեն հունը փոխել, հատկապես ստորին հոսանքում, որտեղ թափվում են Աղստև գետը, փաստորեն` բնակավայրի սահմաններում ուշադիր դիտելով տեղագրական քարտեզը, կարելի է նկատել, որ Սևլեռջուրը համայնքի տարածքում բերվածքների դելտա է առաջացրել, մոտ 700 մ լայնությամբ և նույնքան բարձրությամբ: Այդ եռանկյունին ձևավորվել է վաղուց, քանի որ արդեն բնակեցված է, բայց կարող է պատահել, որ մի կատաստրոֆիկ ելքի դեպքում գետը ճեղքի այդ եռանկյունի և աննախադեպ ավերածություններ առաջացնի: Այդպիսի դեպքեր հայտնի են պատմությանը, ինչպես օրինակ, 1979 թ. Կովկասյան լեռնաշղթայի հարավային լանջերին, ռազմավարական ճանապարհի հարևանությամբ մի քանի վրացական բնակավայրեր բառացիորեն մնացին բերվածքների տակ:

1980-ական թվականներին Մ-4 մայրուղին, Հաղարծինից դուրս բերելու նպատակով, անցկացրին Աղստևի աջ ափը և գետը մոտ 1.5 կմ երկարությամբ առան պատերի մեջ, նույնիսկ հունը բետոնապատեցին: Դա խնդրի լավագույն լուծում չէր, քանի որ ուղղորդելու հետևանքով հոսանքի թեքությունը մեծացավ, հոսքի դիմադրությունները նվազեցին, ինչի հետևանքով մեծացավ գետի ավերման պոտենցիալը: Պատահական չէ, որ այս տարվա գարնան ամիսներին Աղստևը` բնակավայրի սահմաններում հունից դուրս է հոսել և ողողել ափամերձ տարածքները:

Այս աշխատանքի սահմաններում հնարավոր չէ թվարկել այն բոլոր միջոցառումները, որոնց շնորհիվ կարելի է ապահովել բնակավայրի պահպանումը հեղեղատներից: Թվենք միայն մի քանիսը, որոնց շնորհիվ կարելի է փոքրացնել հեղեղների ելքերը և ջրահոսքերի արագությունը.

- բնակավայրից դեպի հյուսիս, մինչև 2200-2300 նիշերը կարելի է անտառապատել: հաշվարկները ցույց են տալիս, որ այս միջոցառման հետևանքով հեղեղաջրի ելքը կփոքրանա 25-30%-ով:

- բնակավայրից հյուսիս, բոլոր երեք հուների վրա պետք է կառուցել ջրարգելներ (բառռաժի), որոնց օգնությամբ կարելի է մասամբ անջատել բերվածքները ջրից և փոքրացնել հոսքի արագությունը: Ջրարգելների տեղադրման կտրվածքները ցուցադրված են նկարում:

Առավել հիմնավոր միջոցառումների համար պետք է կազմակերպել մանրակրկիտ տոպոգեոդեզիական, ինժեներաերկրաբանական և հիդրոլոգիական հետազոտություններ, որոնց հիման վրա մշակել Հաղարծին համայնքի ինժեներական պաշտպանության համակարգ:

Երկաթգծի կառուցման հետևանքով Հաղարծին գյուղի դիմաց խախտվել է լանջի հավասարակշռությունը և տեղի է ունեցել խոշոր սողանք, որը փակել է գետի հունը` վնաս պատճառելով նաև կառուցապատված տարածքին: 2007 թ. «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ում մշակվել է Աղստև գետի հունի կարգավորման նախագիծ, որը ներառվել է սույն նախագծում:

Աղստևը լեռնային գետ է և սեզոնային վարարումների ընթացքում լուրջ վտանգ է սպառնում Հաղարծին գյուղի գետի ձախափնյա տարածքի բնակիչների համար (Հրազդան-Իջևան երկաթուղու 69-րդ կմ հատված): Գետի հունից դուրս գալու հիմնական պատճառը հանդիսանում է գետի աջափնյա լանջի գործող սողանքը, որը վարարումների սեզոնի ընթացքում ակտիվանում է և սահելով փակում գետի հունը: Կառավարությունն այդ հարցին լուծում տալու նպատակով հատկացրել է համապատասխան գումար տարածքի բնակիչներին, թվով 24 տուն, վտանգավոր գոտուց տեղափոխելու համար:

Գետի հունի կարգավորումը սկսվում է գյուղի հուշարձանի մոտ գտնվող երկաթբետոնյա կամրջից և ձգվում է գետի հոսանքով ցած 544 մ մինչև Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի տակ կառուցված բետոնե հենապատը: Նոր հունը զբաղեցնում է տեղափոխված բնակիչների տների և նրանց բակերի տարածքներով, որով լուծվում է գետի հունի երկարաժամկետ շահագործումը, ստեղծելով ազատ տարածություն սողանքի լեզվակային հատվածի հնարավոր փլուզվող գրունտների համար, որն էլ կբերի գրունտի բնական թեքման անկյան մեծացման և լեզվակային սողանքի ժամանակավոր կայունացման:

Կատարված հիդրավլիկական հաշվարկով ընտրված է հունի կտրվածքը 100 տարին մեկ կրկնվող ելքի ծավալը բաց թողնելու պայմանով, որը 1%-ի հավանականությամբ կազմում է 68 մ3/վրկ:

Հաշվարկված են նաև ափապաշտպան բետոնե հենապատերը:

Գետի նախագծված հունի երկայնական թեքությունը սկզբնամասում կազմում է 16.60/00, այնուհետև մինչև վերջ 210/00:

Նախագծով ափերը պաշտպանված են 200 մակնիշի հիդրոտեխնիկական ծանր բետոնե հենապատերով ՊԿ 0 - ՊԿ 3 + 62, իսկ աջափնյա պատը մինչև ՊԿ 5 +122.3 մ բարձրությամբ, հունի վերջնամասում ձախափնյա պատի բարձրությունը հասնում է մինչև 3.6 մետրի: Հենապատերի հիմնատակի գրունտներն ամբողջ երկարությամբ իրենցից ներկայացնում են գլաքարաճալաքարային գրունտներ: Պատերի հիմքերի խորությունը մինչև h=3 մ պատերի համար 1.2 մ, իսկ ավելի բարձր պատերի հիմքերինը` 1.5 մ: Հենապատերի երկարությամբ նախատեսված են ցամաքուրդային անցքեր իրարից 6 մ հեռավորության վրա, որոնցով պատերի հետնամասում կուտակված ջրերն ասբոցեմենտե d=15 սմ խողովակներով հեռացվում են դեպի գետի հունը:

Անցքերի բարձրությունը հողի հատակից 0.5 մ:

Գետի ձախափնյա հենապատերի երկարությամբ ՊԿ 1+35 - ՊԿ 5 + 44 նախատեսված է 1 մ լայնությամբ մայթ: Նախագծով նախատեսվում է մայթի և գոյություն ունեցող ավտոճանապարհի երթևեկելի մասի միջև մնացած շերտն ասֆալտապատել: Վերոհիշյալ հատվածում պատերի վրա նախատեսված է բազրիք մետաղական խողովակներով:

Հունի կարգավորման շինարարական աշխատանքներին չխանգարելու համար գոյություն ունեցող կամրջի մոտից կառուցվում է ժամանակավոր հուն: Հունի գրունտը տեղափոխվում է բուլդոզերով մոտակա տարածք և շինարարության ավարտից հետո այն լցվում է ժամանակավոր հունը: Ժամանակավոր հունի քանդումից հետո գետի հին հունը կամրջից առաջ փակվում է հողե պատնեշով և ջուրն ուղղվում է դեպի ժամանակավոր հուն:

Նախագծով նախատեսված են հետևյալ ծավալների հիմնական աշխատանքներ.

1. գետի հունի կտրում, այդ թվում ժամանակավոր - 17097 մ3

2. հենապատերի հիմքերի խրամատ - 4630 մ3

3. հենապատերի բետոնե հիմքեր - 2880 մ3

4. հենապատերի բետոնե իրան - 2910 մ3

Գետի հունի կարգավորման աշխատանքները սկսել սողանքի հետևանքով հին հունի խցանված մասի մաքրելուց հետո:

Գետի հունով ջրի հոսքի նորմալ պայմանների ապահովման համար պարտադիր է վարարումների սեզոնից առաջ հունը մաքրել բերվածքներից: Միաժամանակ նոր հունը հետագա հնարավոր սողանքի հետևանքով թափված գրունտներով չխցանվելու համար պարբերաբար այդ գրունտները պետք է հեռացվեն:

 

I-3.2.2. Տարածքի գնահատականն ըստ հատակագծային պայմանների

 

Հատակագծային պայմաններով Հաղարծինի գյուղական համայնքի տարածքը գնահատվել է ըստ ջրամատակարարման, ջրահեռացման, էներգամատակարարման պայմանների, հաղորդակցության ուղիների ապահովվածության, պատմամշակութային հուշարձանների առկայության:

. Հաղարծինի գյուղական համայնքում ջրամատակարարումն իրականացվում է «Հաղարծին» և «Ակունք» աղբյուրներից` 6 լ/վրկ քանակությամբ: Ներկա դրությամբ անբավարար վիճակում է գտնվում ջրամատակարարման համակարգը, չի կատարվում ամենօրյա վարակազերծում` վարակազերծան կայան չունենալու պատճառով, իսկ «Տանձուտ» կոչվող հանդամասից եկող ջրագիծը չունի օրվա կարգավորիչ ջրամբար, ջուրը կապտաժից միանգամից տրվում է բնակչությանը: Գյուղը կոյուղացված չէ:

Անհրաժեշտ է ջրամատակարարման համակարգի վերակառուցում, վերազինում, ջրահեռացման համակարգի կառուցում, առաջնահերթ անհրաժեշտ է կոյուղացնել գյուղը և կառուցել կեղտաջրերի մաքրման լոկալ կոմպակտ սարքավորում (նախկինում Դելիջան քաղաքի և հարակից բնակավայրերի համար նախատեսված մաքրման անավարտ կայանի տեղում):

. Համայնքի էներգետիկ բազան ունի ռեզերվային հզորություններ, գյուղից 100 մ հեռավորությամբ է անցնում նախկին «Աթարբեկյան» 330 կվ լարման օդային գիծը, որը Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության փոխադարձ համաձայնությամբ մինչև 2010 թ. պետք է փոխադրվի 400 կվ լարման:

Բարձր ճնշման գազատարն անցնում է գյուղի հարավային մասով: Գյուղը գազիֆիկացված է:

Ջերմամատակարարման համակարգը նախատեսվում է լոկալ ջեռուցիչներով և կաթսայատներով:

(Մանրամասն տրված է II-6.»Ինժեներական ենթակառուցվածքների հեռանկարային զարգացումը» ենթագլխում):

. Հաղարծինի գյուղական համայնքը գտնվում է հաղորդակցության ուղիներով ապահովվածության սահմանափակ բարենպաստ գոտում:

(Մանրամասն տրված է II-5.»Տրանսպորտի հեռանկարային զարգացումը» ենթագլխում):

 

I-3.2.2.1. Պատմամշակութային հուշարձաններ

 

Տավուշի մարզի, ինչպես նաև Հաղարծինի գյուղական համայնքի տարածքը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով: Մարզում կա 787 պահպանման միավոր հուշարձան և 1996 հուշարձան: Պատմամշակութային հուշարձանները տարբեր են ըստ կառուցման ժամանակահատվածի (Ք.ա 3-1 հազ. մինչև 15-17-րդ դար), ավելի բազմազան են 10-13-րդ դարի հուշարձանները (եկեղեցիներ, վանական համալիրներ, ամրոցներ): Տարբեր են նաև հուշարձանների պահպանվածության աստիճանները` սկսած ավերակներից մինչև լավ պահպանվածները և վերականգնվածները:

Պատմամշակութային հուշարձաններն ընդգրկված են Աղստևի վերին հոսանքի ավազանի ռեկրեացիոն ենթագոտում (մանրամասն տրված է «Ռեկրեացիոն ենթագոտու քաղաքաշինական կազմակերպումը» ենթագլխում):

 

________________________________________________

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.12.2007
N 1589-Ն
Որոշում