040.1593.140108
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 դեկտեմբերի 2007 թվականի N 1593-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 14.3-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` գլխավոր հատակագծի իրականացման մոնիթորինգն ապահովել համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի «Պետական քաղաքաշինական կադաստրի վարման և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման կարգը հաստատելու մասին» N 802 որոշմամբ սահմանված կարգի:
3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` ճյուղային և համայնքային զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման համապատասխան միջոցառումները` ըստ առաջնահերթության:
4. Առաջարկել Ճամբարակի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակի քաղաքային համայնքի զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման միջոցառումները` ըստ առաջնահերթության:
5. Սահմանել, որ գլխավոր հատակագծով նախատեսված հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրությամբ սահմանված կարգով` ըստ գլխավոր հատակագծով նախատեսված կառուցապատման հերթականության:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2007 թվականի դեկտեմբերի 27-ի
N 1593-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ
ՆԱԽԱԳԾԻ ԿԱԶՄ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ
Տեքստային մաս. Բովանդակություն
Ն ա խ ա բ ա ն
ԳԼՈՒԽ 1 |
Ճամբարակի դիրքը Գեղարքունիքի մարզի տարաբնակեցման համակարգում |
ԳԼՈՒԽ 2 |
Նախորդ գլխավոր հատակագծերի իրացման վերլուծություն |
ԳԼՈՒԽ 3 |
Տարածքի համալիր վերլուծություն և գնահատում 3.1 Բնական պայմաններ 3.1.1 Կլիմայական բնութագիր 3.1.2 Կենսաբազմազանություն 3.1.3 Բուսական աշխարհ 3.1.4 Կենդանական աշխարհ 3.1.5 Օգտակար հանածոներ 3.1.6 Ինժեներա-երկրաբանական պայմաններ 3.1.6.1 Համառոտ բնութագիր 3.1.6.2 Շրջանի ֆիզիկա-աշխարհագրական պայմանները 3.1.6.3 Գեոմորֆոլոգիա 3.1.6.4 Երկրաբանալիթոլոգիական կառուցվածքը 3.1.6.5 Տարածքի հիդրոերկրաբանական պայմանները 3.1.6.6 Տարածքի ինժեներաերկրաբանական պայմանները 3.1.6.7 Ֆիզիկա-երկրաբանական պրոցեսները 3.1.6.8 Տարածքի ինժեներաերկրաբանական շրջանացումը 3.1.6.9 ՈՒսումնասիրված տարածքի սեյսմոտեկտոնական մոդելը |
3.2 Հատակագծային կառուցվածք և տարածքների փաստացի օգտագործում
3.2.1 Բնակավայրի գործառական և ծավալատարածական կառուցվածքը
3.2.2 Բնակելի ֆոնդ և բնակչություն
3.2.3 Վարչական համակարգի, առևտրի և սպասարկման ոլորտի տեղաբաշխում
3.2.4 Առողջապահական, կրթական, մշակութային և մարզական համակարգեր
3.2.5 Արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական
նշանակության օբյեկտների հողեր
3.2.6 Էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքի
հողեր
3.2.7 Գյուղատնտեսական նշանակության հողեր
3.2.8 Հատուկ նշանակության հողեր
3.2.9 Հատուկ պահպանվող տարածքների հողեր
3.2.10 Անտառային, ջրային, պահուստային հողեր
3.2.11 Հողօգտագործումն ըստ սեփականության ձևերի
3.2.12 Կանաչապատում
3.2.13Ա Տրանսպորտային կապերի վիճակը և զարգացման հեռանկարները
3.2.13Բ Ինժեներական ենթակառուցվածքների ներկա վիճակը
3.2.13.1 Ջրամատակարարում և ջրահեռացում
3.2.13.2 Էլեկտրամատակարարում
3.2.13.3 Գազամատակարարում
3.2.13.4 Ջերմամատակարարում
ԳԼՈՒԽ 4 |
Շրջակա միջավայրի համալիր վերլուծություն 4.1 Նպատակը և խնդիրները 4.2 Տարածքի ընդհանուր էկոլոգիական բնութագիրը 4.2.1 Ինժեներա-էկոլոգիական չափանիշներ 4.2.2 Ջրային պաշարներով ապահովումը 4.2.3 Ռեկրեացիոն պաշարներ 4.2.4 Ջրային հանգստի կազմակերպման ներուժը 4.2.5 Տարածքի վերարտադրողական ունակությունը 4.2.6 Ջրային պաշարների վերարտադրողականությունը 4.2.7 Բուսականության վերարտադրողականությունը 4.2.8 Դիմադրողականությունը ֆիզիկական բեռնվածությանը 4.2.9 Տարածքի տնտեսական ներկա իրավիճակի բնութագիրը 4.3 Մթնոլորտային օդի պահպանությունը 4.3.1 Մթնոլորտի ցրող հատկությունները 4.3.2 Մթնոլորտի աղտոտվածության ներկա վիճակը 4.3.3 Մթնոլորտի աղտոտման աղբյուրները 4.3.4 Տարածքի համալիր գնահատականը 4.4 Մակերևութային և ստորգետնյա ջրերի պահպանություն 4.4.1 Մեթոդակարգային հիմնավորում 4.4.2 Քաղաքի ջրամատակարարման և կոյուղու ներկա վիճակը 4.4.3 Ջրային միջավայրը աղտոտող ձեռնարկությունների բնութագիրը 4.4.4 Տարածքի բնութագիրը մակերևութային և ստորգետնյա ջրերի իրավիճակով 4.4.5 Քաղաքի ջրապահպան միջոցառումների հիգիենիկ արդյունավետության գնահատականը 4.4.6 Քաղաքի ջրամատակարարման, կոյուղու, մակերևութային և ստորգետնյա ջրերի ներկա իրավիճակի ամփոփ վերլուծությունը և խնդիրները 4.5 Թափոնների կառավարում 4.5.1 Աղբավայրեր 4.5.2 Արդյունաբերական թափոններ 4.6 Գերեզմանատներ 4.7 Հողերի պահպանություն 4.8 Աղմուկի մակարդակի գնահատում 4.9 Էլեկտրամագնիսական Ճառագայթում 4.10 Բնակչության կենսակերպի բժշկա-աշխարհագրական վերլուծությունը 4.11 Ճամբարակ քաղաքի պատմության և մշակութային ժառանգություն 4.12 Զբոսաշրջության կազմակերպման նախադրյալներ |
ԳԼՈՒԽ 5 |
Գեղարքունիքի մարզի Ճամբարակի քաղաքային համայնքի (բնակավայրի) տարածքային զարգացման հիմնական դրույթներ 5.1 Համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարությունը և նպատակները 5.2 Համայնքի տարածքային զարգացման կազմակերպում 5.2.1 Հատակագծային կառուցվածքի զարգացում 5.2.2 Բնակելի ֆոնդի բարեփոխում և տեղաբաշխում 5.2.3 Ճամբարակի հասարակական կենտրոնի կազմակերպում 5.2.4 Բնակչության առաջնային անհրաժեշտության հասարակական սպասարկման համակարգի ձևավորում 5.2.5 Արտադրական և կոմունալ ենթակառուցվածքի զարգացում 5.2.6 Լանդշաֆտի կազմակերպում ու կանաչապատ տարածքների համակարգի ստեղծում 5.3 Ճանապարհատրանսպորտային ցանցի զարգացում և հետիոտն ուղիների ստեղծում 5.4 Ինժեներական ենթակառուցվածքներ 5.4.1 Ջրամատակարարում և ջրահեռացում /կոյուղի/ 5.4.1.1 Ջրամատակարարման նորմերը և հաշվարկային ժամանակաշրջանի ջրապահանջը 5.4.1.2 Ջրամատակարարման համակարգը և գոտիները 5.4.1.3 Ջրամատակարարման նախագծային առաջարկություններ 5.4.2 Էլեկտրամատակարարում 5.4.2.1 Էլեկտրական բեռնվածքների հաշվարկը 5.4.2.2 Էլեկտրամատակարարման նախագծային առաջարկություններ 5.4.3 Գազամատակարարում 5.4.3.1 Գազի ծախսը հաշվարկային ժամանակաշրջանի համար 5.4.3.2 Գազամատակարարման նախագծային առաջարկություններ 5.4.4 Ջերմամատակարարման նախագծային առաջարկություններ 5.5.5 Կապ |
ԳԼՈՒԽ 6 |
Ճամբարակ քաղաքի շրջակա միջավայրի կանխատեսումային ցուցանիշներ և բարելավման համար նախատեսվող միջոցառումներ 6.1 Մթնոլորտային օդի պահպանություն 6.2 Մթնոլորտային օդի աղտոտվածության կանխատեսվող մակարդակները 6.3 Մթնոլորտի ցրման պայմանների հաշվառումը 6.4 Շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառումներ 6.5 Տարածքի համալիր գնահատականը 6.6 Մակերևութային ջրերի պահպանություն 6.6.1 Գետիկ գետի աղտոտվածության կանխատեսելի մակարդակը Ճամբարակ քաղաքի տնտեսակենցաղային արտադրական կոյուղու արտահոսքից հետո 6.6.2 Անձրևաջրերի արտահոսքի հետևանքով գետի աղտոտվածության կանխատեսելի մակարդակը 6.6.3 Ջրային պաշարների պահպանական միջոցառումների վերաբերյալ հիմնական որոշումները 6.7 Թափոնների կառավարում 6.7.1 Կենցաղային թափոններ 6.7.2 Արդյունաբերական թափոններ 6.8 Հողերի պահպանություն 6.9 Աղմուկի մակարդակի գնահատում |
ԳԼՈՒԽ 7 |
Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ինժեներատեխնիկական միջոցառումներ 7.1 Ներածություն 7.2 Ընդհանուր բնութագիրը 7.3 Տարերային վտանգավոր երևույթները 7.4 Տեխնածին վտանգավոր երևույթները 7.5 Նախագծի հիմնական դրույթները 7.6 Բնակչության պատսպարումը 7.7 Բնակչությանն ապաստարաններով ապահովման հաշվարկ 7.8 Ապաստարանների մակերեսների հաշվարկ ըստ խմբերի 7.9 Բնակչության իրազեկում և տեղեկացում 7.10 Բնակչության տարահանումը 7.11 Արտակարգ իրավիճակների դեպքում քաղաքի կառավարման կազմակերպումը 7.12 Բնակչության պաշտպանության միջոցառումները |
ԳԼՈՒԽ 8 |
Գեղարքունիքի մարզի Ճամբարակի քաղաքային համայնքի Գլխավոր հատակագծի նախագծի հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշներ |
ԳԼՈՒԽ 9 |
Ճամբարակ քաղաքի տարածքի գոտիավորման նախագիծ. Տեքստային մաս 9.1 Գոտիավորման նախագծի նպատակները 9.2 Գոտիավորման նախագծի իրավազորության տարածումը 9.3 Նախագծի հիմնարար սկզբունքներ 9.4 Նախագծի կիրառման բնագավառը 9.5 Նախագծի կապը քաղաքի գլխավոր հատակագծի հետ 9.6 Նախագծի կազմը 9.7 Տարածքի բնութագիրը 9.8 Տարածքի հատակագծային կառուցվածքը 9.9 Ինժեներական ենթակառուցվածքը 9.9.1 Ջրամատակարարում և կոյուղի 9.9.2 Մակերևութային ջրերի հեռացում 9.9.3 Էլեկտրամատակարարում 9.9.4 Գազամատակարարում 9.10 Շրջակա միջավայրի պահպանություն 9.11 Տարածքի օգտագործման ձևեր և սահմանափակումների հիմնավորումներ 9.11.1 Բնակելի կառուցապատման ձևեր 9.11.2 Կրթական և նախադպրոցական հիմնարկություններ 9.11.3 Բուժական հիմնարկություններ 9.11.4 Վարչական, ֆինանսական կազմակերպությունների և ծառայությունների տեղաբաշխում 9.11.5 Կենցաղսպասարկման առաջնային ծառայություններ 9.11.6 Պաշտամունքային նշանակության կառույցների տեղաբաշխում 9.11.7 Մշակութային և մարզական կազմակերպություններ 9.11.8 Առևտրական հաստատություններ 9.11.9 Հասարակական սննդի օբյեկտներ 9.12 Արտադրական ձեռնարկությունների տեղաբաշխում, որոնց գործարկումը չի վատթարացնում բնակեցման պայմանները 9.13 Ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ 9.14 Գյուղատնտեսական արտադրության ձեռնարկություններ 9.15 Ոչ հիմնական շինություններ 9.16 Գոտիներում թույլատրելի օգտագործումների /կառուցապատումների/ սահմանափակումներ 9.17 Հիմնական գոտիներ 9.18 Հավելյալ գոտիներ /հավելագոտիներ/ 9.19 Տարածքի գոտիավորման նախագծային հաշվեկշիռ 9.20 Թույլատրված օգտագործման ձևեր 9.21 Կառուցապատման չափորոշիչներ 9.21.1 Բազմաբնակարան շենքերով կառուցապատում 9.21.2 Սակավահարկ մենատներ 9.21.3 Բնակելի միջավայրում տեղադրման համար թույլատրվող առևտրի և հասարակական սպասարկման շենքեր կամ շինություններ 9.22 Հավելյալ սահմանափակումներ 9.23 Կառուցապատման կանոններ 9.23.1 Կանոնների հիմնական սկզբունքներ 9.23.2 Շինարարական գործընթաց 9.23.3 Ստորգետնյա տարածքների օգտագործում 9.23.4 Շենքերի ճակատներին, շքամուտքերին, դրանց աստիճաններին և տանիքներին ներկայացվող պահանջներ 9.23.5 Գովազդամիջոցներին, ցուցանակներին, անվանատախտակներին և փողոցների լուսավորմանը ներկայացվող պահանջներ 9.23.6 Հասարակական տրանսպորտի կանգառներ 9.23.7 Բնակելի շենքերի, առանձնատների ու հասարակական սպասարկման կառույցների միջև հեռավորությունը 9.23.8 Աղմուկի թույլատրելի մակարդակը 9.23.9 Գոտիավորման նախագծին չհամապատասխանող շինությունների կարգավորում |
ԳԼՈՒԽ 10 |
Օգտագործված ղեկավար փաստաթղթեր և գրականություն 10.1 Ճարտարապետահատակագծային և հողօգտագործման բաժիններ 10.2 Շրջակա միջավայրի պահպանության բաժիններ 10.3 Պատմության և մշակութային ժառանգություն բաժին 10.4 Քաղաքացիական պաշտպանության ինժեներատեխնիկական միջոցառումների բաժիններ |
Հավելված Նամակագրություն
Գրաֆիկական մաս
Թերթ 1 Տարածքի փաստացի օգտագործման հատակագիծ (հենակետային հատակագիծ),
Մ 1:5000
Թերթ 2 Տարածքի համալիր գնահատման հատակագիծ, Մ 1:5000
Թերթ 3 Տրանսպորտի ուրվագիծ, Մ 1:10000
Թերթ 4 Ինժեներական ենթակառուցվածքների ուրվագիծ, Մ 1:10000
Թերթ 5 Լանդշաֆտի կազմակերպման ուրվագիծ, Մ 1:10000
Թերթ 6 Քաղաքի տարածքային զարգացման հատակագիծ (հիմնական գծագիր),
Մ 1:5000
Թերթ 7 Ճամբարակ քաղաքային համայնքի (բնակավայրի) դիրքը Գեղարքունիքի
մարզի տարաբնակեցման համակարգում, Մ1:50000
Թերթ 8 Ճամբարակ քաղաքի տարածքի գոտիավորման նախագիծ. Գոտիավորման
հատակագիծ Մ 1:2000
Թերթ 9 Հողերի նպատակային նշանակության փոփոխությունների ուրվագիծ,
Մ 1:10000
Ն ա խ ա բ ա ն
Գեղարքունիքի մարզի Ճամբարակի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի նախագիծը (այսուհետ` Գլխավոր հատակագիծ), տարածքի հատակագծային կազմակերպումից բխող հողօգտագործման հետ փոխշաղկապված, երկարաժամկետ զարգացման նպատակային հիմնական քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ է:
Ճամբարակի Գլխավոր հատակագծի հիմնական նպատակներն են` քաղաքաշինական համալիր զարգացման ռազմավարական ուղղությունների ընտրությունը, համայնքի կայուն տարածքային զարգացման կազմակերպումը` բնակեցման համար անվտանգ, առողջ ու հարմարավետ կենսոլորտի ստեղծման պայմանով, բնության, պատմության և մշակութային ժառանգության պահպանման ապահովումը:
Ճամբարակի համայնքի հիմնական քաղաքաշինական ծրագրային փաստաթղթի, Ճամբարակի Գլխավոր հատակագծի դրույթները նպատակաուղղված են համայնքում հետևյալ հիմնախնդիրների լուծման համար քաղաքաշինական նախադրյալների ստեղծմանը`
- տեղական ներուժի ակտիվացում և ժամանակակից իրական արտաքին և ներքին հնարավորությունների ներգրավման միջոցով համայնքում տնտեսության առաջատար ճյուղերի ընտրություն և տարածքային տեղաբաշխում, ինչը կապահովի համայնքում աշխատատեղերի շուկայի ձևավորումը և կերաշխավորի բնակչության համար զբաղվածության տարատեսակների ընտրության հնարավորություն,
- համայնքի բնակչության ապրելակերպի բարելավմանն ուղղված միջոցառումների իրագործում, տարբեր սեռատարիքային խմբերի պահանջարկների բավարարում և սոցիալական շերտերի միջև համերաշխության ու համագործակցության մթնոլորտի որդեգրում,
- բնակելի պայմանների բարելավում, ազգաբնակչության սպասարկման որակյալ համակարգի զարգացում,
- համայնքային ինքնակառավարման մարմինների մասնագիտական աստիճանի կատարելագործում և տեխնիկա-տեխնոլոգիական հագեցվածության բարձրացման միջոցով քաղաքի սոցիալական ենթակառուցվածքի ու քաղաքային տնտեսության արդիականացում, առողջապահական, կրթական, մարզական և մշակութային, առևտրի և կենցաղային համակարգերի զարգացում, բնակելի ֆոնդի արդիականացում, կոմունալ ծառայությունների տեխնիկական ժամանակին համընթաց մակարդակի ապահովում,
- Գեղարքունիքի մարզային տնտեսական համակարգերում Ճամբարակի ուրույն նշանակության որոշում և ամրագրում, տեղական նշանակության տարաբնակեցման համակարգում Ճամբարակ քաղաքի գլխավորող դերի, որպես միջհամայնքային կենտրոնի, ամրագրում, քաղաքամերձ (միջհամայնքային համերաշխության) գոտիների և կանաչապատ տարածքների ստեղծում և պատշաճ խնամք,
- համայնքի տարածական ամբողջականությանն ուղղված տարբեր գործառական նշանակության տարածքների և հատակագծային կառուցվածքի բարեփոխում,
- համաքաղաքային, տեղական, ինչպես նաև արդյունաբերական նշանակության ճանապարհատրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների կատարելագործումը,
- քաղաքային միջավայրի սանիտարական, հիգիենիկ և հակահամաճարակային պաշտպանական միջոցների միջազգային ստանդարտների համապատասխանեցում,
- էկոլոգիական իրավիճակի բարելավում, շրջակա միջավայրի պաշտպանություն և պատմամշակութային ժառանգության ու բնական լանդշաֆտի պահպանում
- արտակարգ իրավիճակներում բնակչության պատսպառումն և տարհանումը, ինչպես նաև քաղաքային վարչական համակարգի ու քաղաքային տնտեսության գործունեությունը կայունացնող միջոցառումների կազմակերպում:
Ճամբարակի քաղաքային համայնքի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման ընթացքում պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների առջև ծագող հիմնախնդիրների երկարաժամկետ ժամանակամիջոցում հետևողական ու քայլ առ քայլ իրագործումը կնպաստի սույն Գլխավոր հատակագծի իրացմանը:
1 Ճամբարակի դիրքը Գեղարքունիքի մարզի տարաբնակեցման համակարգում
Ճամբարակ քաղաքը Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի վարչական կենտրոնն է, մարզկենտրոնը Գավառ քաղաքն է: Ճամբարակը գտնվում է ծովի մակարդակից 1865 մ բարձրության վրա, առկա բնակչության թիվը կազմում է 7.7 հազ. մարդ: Համայնքի վարչական տարածքը կազմում է 9326.8 հա: Քաղաքը գտնվում է Գետիկ գետի հովտում և զբաղեցնում է գետի ափամերձ լանջերը:
Ճամբարակ քաղաքը հանրապետական նշանակության ճանապարհներով կապված է մայրաքաղաքի, մարզկենտրոնի, մյուս մարզերի ու բնակավայրերի հետ: Տարածաշրջանի հարավային մասով, Սևանա լճի ափով, անցնում է Սոդք-Սևան երկաթուղին: Ճամբարակից դեպի արևելք գտնվում են Վահան և Արծվաշեն գյուղերը: Գետիկի հովտով իջնող ճանապարհով հաջորդաբար գտնվում են Թթուջուր, Գետիկ, Մարտունի, Այգուտ, Ձորավանք գյուղերը, Դրախտիկը, Շորժան ու Արտանիշը գտնվում են Սևանա լճի ջրհավաք ավազանում և կապված են Ճամբարակի հետ ճանապարհային ցանցով:
Գեղարքունիքի մարզի տարաբնակեցման համակարգի քաղաքների բնութագիրը բերված է 1-1 աղյուսակում:
աղյուսակ 1-1
.________________________.
|Քաղաքներ| Բնակչության |
| |թիվը հազ. մարդ |
|________|_______________|
| |2004 թ.|ըստ ՀՀ |
| | | ՏԳՆ-ի,|
| | |2002 թ.|
|________|_______|_______|
|Գավառ | 26.6 | 41.0|
|________|_______|_______|
|Ճամբարակ| 7.7 | 20.0|
|________|_______|_______|
|Մարտունի| 11.6 | 25.0|
|________|_______|_______|
|Սևան | 22.9 | 40.0|
|________|_______|_______|
|Վարդենիս| 12.8 | 22.5|
.________________________.
Գեղարքունիքի մարզն ունի գյուղատնտեսական ուղղվածություն: Այդ պատճառով, մարզի քաղաքներում առկա են զգալի չափերի գյուղատնտեսական հողեր, որոնց մեծ մասը տրամադրված է քաղաքի բնակիչներին:
Մարզի քաղաքների բնակչության մոտ 55%-ը ունեն գյուղատնտեսական նշանակության հողեր, որի միջին մակերեսը մեկ տնտեսության հաշվով կազմում է 0.9 հա: Ըստ առանձին քաղաքների պատկերը տարբեր է. այն տատանվում է 0.1 հա-ից (Սևան քաղաքում) մինչև 6.4 հա (Ճամբարակ քաղաքում) սահմաններում:
Մարզի տնտեսության մնացած ոլորտներում զբաղվածների տեսակարար կշիռը կազմում է.
- արդյունաբերություն` 4.6%,
- շինարարությունում` 3%,
- ծառայություններում, այդ թվում առևտրում` 15%,
- այլ ոլորտներում`13.6%:
Մարզի քաղաքներից միայն երկուսում` Սևանում և Մարտունիում, գործում է հասարակական տրանսպորտ, որը կապում է այդ քաղաքները մարզկենտրոն Գավառի հետ: Մայրաքաղաքի հետ մարզի բոլոր հինգ քաղաքները կապվում են ամենօրյա տրանսպորտով:
Գեղարքունիքի մարզի Ճամբարակի ենթաշրջանը սահմանամերձ է: Տարածքը 69.7 քառ. կմ. է, բնակչությունը 80-ական թվականներին կազմում էր 28 հազ. մարդ, խտությունը` 40,6 մարդ քառ.կմ: Այդ ժամանակաշրջանում Կրասնոսելսկի շրջանի կենտրոնը /ներկայիս Ճամբարակի մաս/ քաղաքատիպ ավան էր, 11 գյուղական խորհուրդներով: Տարածաշրջանը գտնվում է Սևանա լճի հյուսիս-արևմտյան մասում, 1500-2800 մ բարձրության վրա` ընդգրկելով Միափորի, Արեգունյաց, մասամբ Սևանի լեռնաշղթաների արևմտյան լանջերն ու Գետիկի հովիտը: Մակերևույթը լեռնային է, կտրված Գետիկ գետով և նրա վտակներով: Առավելագույն բարձրությունը` Մուրղուզ լեռնագագաթը, 2993 մ ծովի մակարդակից: Տարածքում կան քրոմի, գրանիտի, բազալտի հրակայուն կավի հանքավայրեր: Լանդշաֆտը լեռնանտառային, լեռնատափաստանային և լեռնամարգագետնային է, կլիման` բարեխառն: Գետիկի հովտում կան բազմաթիվ հանքային ջրերի աղբյուրներ:
Գեղատեսիլ բնությունը, պատմական հուշարձանները խիստ նպաստավոր են տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման համար:
Տնտեսության հիմնական ճյուղերն են անասնաբուծությունը, անասնապահությունը, կարտոֆիլի, ծխախոտի, հացահատկի, կերային կուլտուրաների մշակումը, գյուղատնտեսական հումքը վերամշակող և թեթև արդյունաբերությունները: Արտադրանքի ծավալով ենթաշրջանում կարևորվում են Ճամբարակի գլխամասային պանրագործարանը, տեղական արդյունաբերական ձեռնարկությունները: Ներկայումս կրճատված չափերով պահպանվում են վերոհիշյալ արդյունաբերական ճյուղերը:
Ավտոճանապարհների երկարությունը` 165 կմ, երկաթուղին` 35 կմ: Զբոսաշրջությունը զարգացնելու համար խիստ անհրաժեշտ են բարեկարգ ավտոճանապարհներ, բոլոր այլ ենթակառուցվածքների զարգացում:
Ճամբարակը /Կրասնոսելսկ/ քաղաքային ավանի կարգավիճակ է ստացել 1972 թ.-ին:
1989 թ.-ից ի վեր բնակչության բացասական և դրական միգրացիայի արդյունքում ենթաշրջանը ունեցավ 1991 թ.-ին մոտ 26,5 հազ. մարդ, որը այժմ կազմում է մոտ 16,2 հազ. մարդ:
Ճամբարակ քաղաքը ապահովված է խմելու բարձրորակ ջրով, սակայն ջրմուղները հին են և վերանորոգման ենթակա:
Ճամբարակի «Կարմիր» թաղամասն ունի կենտրոնացված ջրամատակարարում` տարածքից հարավ, մոտավորապես 6 կմ հեռավորության վրա գտնվող աղբյուրներից /օրվա կարգավորիչ ջրամբարը գտնվում է 1915 մ նիշի վրա/:
Վերին և Ներքին Ճամբարակներ թաղամասերը ստանում են խմելու ջուր 8 կմ հեռավորության վրա գտնվող «Մեծ Սիրունաձոր» կոչվող աղբյուրներից, օրվա կարգավորիչ ջրամբարը գտնվում է 1900 մ նիշի վրա:
Ճամբարակ քաղաքը կոյուղացված է: Կենցաղային և արդյունաբերական կեղտաջրերը հավաքվում են գետի ձախ ափով կառուցված կոյուղատարի մեջ` հեռացվելով բնակավայրից և առանց մաքրվելու թափվում գետը` խախտելով բնապահպանական պահանջները:
Ճամբարակի էլեկտրամատակարարման սնման միակ աղբյուրն է 35/10 կվ լարման «Ճամբարակ» ենթակայանը 2+6,3 մվա. հզորությամբ: Վերը նշված ենթակայանի կապը էներգոհամակարգի հետ իրականացվում է 35 կվ լարման «Ճամբարակ - Շորժա», «Ճամբարակ - Սևան», «Ճամբարակ - Ծափաթաղ» օդային գծերով:
Ճամբարակը երիտասարդ բնակավայր է, այն առաջացել է Կրասնոսելսկ ավանի և նրան հարևան Վերին և Ներքին Ճամբարակ գյուղերի համաձուլման հետևանքով` տարածվելով Գետիկի միջին հոսանքներում նրա աջ և ձախ ափերին: Գետափի առանձին հատվածներ գարնան վարարումների ժամանակ ջրի բարձրացման հետևանքով պատվում են ճահիճներով: Դեռևս 1972թ. նախագծով նախատեսված էր կառուցել հենապատեր ջրերի սանձման համար, այդ աշխատանքները այդպես էլ չավարտվեցին: Առանձին տեղամասերում, որտեղ ափերը թեքությամբ իջնում են դեպի գետ, բնակիչները ափերի ամրացման խնդիրը լուծել են ավանդական եղանակով` գետի բերած մեծածավալ քարաբեկորների մեջ լցրել են տիղմ, ավազ, շրջակայքից տեղափոխել են հող: Այդ բնական դամբաները այժմ պատված են ուռենու ծառերով, որոնք բարեհաջող պահպանում են տեղացիների այգիներն ու բանջարանոցները տհաճ հեղեղումներից:
1986-87 թթ տարածաշրջանում կար 17 միջնակարգ, 5 ութնամյա, 1 երաժշտական, 1 մարզական, 1 գեղարվեստական դպրոց և 1 պրոֆտեխուսումնարան: 1987թ. կար 2 հիվանդանոց, 3 ամբուլատորյա, մշակույթի 24 տուն և ակումբ, 24 գրադարան: Ճամբարակում կար զբոսայգի, մշակույթի տուն, հուշաղբյուր, նվիրված Հայրենական պատերազմի զոհվածների հիշատակին /1950 թ./ և այլ հուշարձաններ:
2 Նախորդ գլխավոր հատակագծերի իրացման վերլուծություն
Ճամբարակ քաղաքային համայնքի /Կրասնոսելսկ քաղաքատիպ ավանի, Վերին և Ներքին Ճամբարակ գյուղերի/ գլխավոր հատակագծեր մշակվել են` 1972 և 1992 թթ.-ին «Հայպետնախագիծ» ինստիտուտի կողմից: Գլխավոր հատակագծերի մշակմանը հաջորդել են մանրամասն հատակագծման նախագծերի մշակումը:
Նախորդ գլխավոր հատակագծերի համաձայն, Ճամբարակում բնակելի սակավահարկ տների շինարարության համար իրացվել են հարակից լանջերի որոշ տարածքներ, ստեղծվել է հասարակական սպասարկման օբյեկտների ցանց, այն է` մանկապարտեզներ (5 մանկապարտեզ տարբեր մասերում), միջնակարգ դպրոցներ (ընդհանուր թվով 4), երաժշտական դպրոց, կապի բաժանմունք, հանրախանութներ, հիվանդանոց, հրշեջ կայան, վարչական շենք, բանկ և այլն:
Հատակագծորեն, Ճամբարակը, ինչպես և Հայաստանի լեռնային շրջանների մյուս բնակավայրերը, կազմավորվել է գետի երկայնքով, առափնյա լանջերին: Հասարակական սպասարկման օբյեկտների հիմնական մասը գտնվում են բնակելի տարածքների ընդհանուր կենտրոնում Գետիկի և վտակի միացման տեղում, իսկ դպրոցներն ու մանկապարտեզները առանձին բնակելի թաղամասերում:
Հասարակական կենտրոնի տարածքում կան նաև բազմաբնակարան շենքեր:
Ճամբարակում առկա են արտադրական տարածքներ` գյուղտեխնիկայի, ավտոտեխսպասարկման կայաններ, պանրի գործարան: Գոյություն ունեն նաև հատուկ պահպանվող, պատմա-մշակութային գոտի հանդիսացող տարածքներ:
Ճամբարակի բնակելի թաղամասերը տարիների ընթացքում և ամեն գլխավոր հատակագծի լուծումների արդյունքում ընդարձակվել են, գրավելով ոչ միայն Գետիկի հովտին հարող լանջերը, այլև ավելի բարձր նիշերում գտնվող տարածքները և այդ միտումը, բնականաբար, շարունակվելու է բնակչության աճին համընթաց:
Ճամբարակի առաջին գլխավոր հատակագծի նախագիծը կազմվել է 1972 թ.-ին: 1990 թ.-ին այդ նախագծի հաշվարկային ժամկետը արդեն ավարտվել էր, և այդ պատճառով 1992 թ.-ին «Հայպետնախագիծ» ինստիտուտին հանձնարարվեց կազմել նոր նախագիծ: Այդ տարիներին հանրապետության կյանքում արդեն տեղի էին ունեցել քաղաքական, սոցիալական, տնտեսական և ժողովրդական վիթխարի փոփոխություններ, որոնք էլ հանդիսացան օբյեկտիվ նախադրյալներ նոր նախագծի ստեղծման համար /նախագծի հեղինակներ-ճարտարապետներ` Ս.Ս. Միրիջանյան, Ռ.Ա. Բաղդասարյան, Վ. Փիրումյան/:
3 Տարածքի համալիր վերլուծություն և գնահատում
3.1 Բնական պայմաններ
Քաղաքաշինական նախագծման համար տարածքի բնական պայմանների հաշվառումը կարևոր նշանակություն ունի բնակավայրերի տարածքային զարգացման լուծումների կայացման համար: Բնական պայմաններից տարածքային զարգացման վրա առանձնահատուկ ազդեցություն են ներգործում կլիման, լանդշաֆտը, բուսականությունն ու կենդանական աշխարհը, երկրակեղևի հատկությունները, երկրաբանական պայմանները, օգտակար հանածոների առկայությունը և այլն:
3.1.1 Կլիմայական բնութագիր
Հիդրոմետեորոլոգիական ծառայությունների երկարամյա ուսումնասիրությունների տեղեկագրերի համաձայն շրջանի կլիման բնութագրվում է որպես մեղմ, տևական տաք ամառով և ցուրտ ձմեռով` նրա համեմատաբար ցածրադիր մասերում (Գետիկի հովիտն ու առափնյա գոտին), և կարճատև ամառով ու ցուրտ ձմեռով` լեռնային մասերում:
Օդի միջին ջերմաստիճանը տատանվում է ըստ ամիսների (օC-ով).
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 տարի
_______________________________________________________________________
- 5.3 - 4.6 - 1.4 3.7 8.9 11.6 14.4 14.2 10.9 6.8 1.3 3.1 4.8
Բացարձակ նվազագույն ջերմաստիճանը` -34օC է, բացարձակ առավելագույնը` +31 օC:
Ձմեռը ցուրտ է, տևական կայուն ձյունածածկույթով: Միջին տվյալներով ձմեռը սկսվում է հոկտեմբերի վերջին և նոյեմբերի սկզբին, ավարտվում է մայիսի երկրորդ տասնօրյակում: Հունվարի միջին ջերմաստիճանը` -4 օC-ից մինչև -10 օC, տեղումները` 450-650 մմ, վեգետացիայի շրջանը`100-130 օր:
Գարունը երկարատև է և ցուրտ, հաճախ սառնամանիքներով, որոնք ըստ միջին տվյալների, ավարտվում են մայիսի կեսին:
Ամառը խոնավ է, փոփոխական եղանակով: Հուլիսի միջին ջերմաստիճանը` 11-17 օC է կազմում:
Աշունը սառն է, փոփոխական եղանակի գերակշռությամբ: Վաղ աշնանային ցրտահարությունները սկսվում են սովորաբար սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին: Օդային հոսանքները շրջանի տարածք են ներթափանցում նրան երիզող լեռնաշղթաների ցածրադիր մասերով հյուսիսից, հյուսիս-արևելքից և հարավ-արևելքից:
Շրջանը մտնում է չափավոր խոնավ գոտու մեջ: Միջին տարեկան տեղումների քանակը կազմում է 660 մմ, ձյունածածկ օրերի թիվը` 102 օր:
Օդի միջին հարաբերական խոնավությունը ըստ ամիսների (%-ով).
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 տարի
____________________________________________________
70 70 73 71 74 78 79 78 79 72 74 70 74
Ամենացուրտ ամսվա միջին հարաբերական խոնավությունը ժամը 13-ին կազմում է 61.0%, ամենաշոգին` 67%:
Քամու գերակշռող ուղղությունը համապատասխանում է լեռնաշղթաների ուղղությանը: Գերիշխող ուղղություններն են հարավ-արևմտյանը, հարավ-արևելյանը և արևմտյանը:
Քամիների ուղղությունների հաճախականությունը, %.
Հս ՀսԱր Ար ՀրԱր Հր ՀրԱմ Ամ ՀսԱմ քանակը
_________________________________________________
7.33 19 13.8 2.23 6.7 25 17.1 8.8 100
Քամիների միջին արագությունը ըստ ամիսների, մ/վրկ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 տարի
________________________________________________________________
4.2 4.4 4.0 2.8 2.3 1.8 1.6 1.6 1.8 2.0 2.7 4.2 2.8
Քամու միջին արագությունը ցուրտ ամիսներին` 4.3 մ/վրկ, շոգին` 1.7 մ/վրկ:
3.1.2 Կենսաբազմազանություն
3.1.2.1 Բուսական աշխարհ
Բուսական աշխարհը ներկայացված է Սևանի ֆլորիստական շրջանի, լեռնային սևահողերի վրա զարգացած մարգագետնա - տափաստանային լանդշաֆտային զոնային բնորոշ բուսականության տեսակներով:
Թփերից մեծ տարածում ունեն` ասպիրակ աղեղնաեզը (SPIRAEA GRENATA)` ասպիրակ արևքուրիկատերև (SPERAEA HYPERICIFOLIA), ասպիրակ Վանհուտտի (SPIRAEA YANHOUTTEI), արմավաթուփ (մուրտ) մոմաբեր (MYRICARIA OLOPECUROIDES.), արմավաշուշան թելատու (JUCCA FILAMENTOSA), Արոսի Կուզնեցովի (SORBUS KUZNETZOWII), բշտիկապտուղ բռնչիատերև (PHISOCARPUS OPULIFOLIA), գազ ասեղնակերպ (ASTRAGALUS PYCNOPHYLLUS), գազ ոսկեզօծ (ASTRAGALUS AUREUS), գերիմաստի (VIBURNUM LANTANA), գիհի ցածրաաճ (JUNIPERUS DEPRESSA), դազիֆորա (կուրիլյան թեյ) (DASIPHORA FRUTICOSA), դափնյակ (տերեվատ) անդրկովկասյան (DAPHNE TRANSCAUCASICA), դափնյակ լերկատերև (DAPHNE GLOMERATA), դափնյակ սովորական կամ մահացու (DAPHNE MEZEREUM), դժնիկ մանրապտուղ (RHAMNUS MICROCARPA), դժնիկ Պալասի (RHAMNUS PALLASSII, էֆեդրա (սարի չամիչ) բարձր (EPHEDRA PROCERA), ծորենի արևելյան (BERBERIS ORIENTALIS), ծորենի (կծոխուր) սովորական (BERBERIS VILGARIS), կոկռոշենի սովորական (GROSSULARIA RECLINATA), կորնգան եղջյուրավոր (ONOBRYCHIS CORNUTA), հաղարջենի ալպիական (RIBES ALPINUM), հաղարջենի բիբերշտեյնի (RIBES BIEBERSTEINII), հապալասի կապույտ (VACCINIUM ULIGINOSUM), մասրենի առատափուշ (ROZA SPINOSIS SIMA), մասրենի սովորական (ROZA CANINA), մոշենի սովորական (RUBUS CAESIUS), մոռենի սովորական (RUBUS IDEAUS), չմենի սևապտուղ (COTONEASTER MELANOCARPA), ցախակեռաս կովկասյան (LONICERA CAUCASICA), ցախակեռաս վրացական, (LONICERA IBERICA), փշամանդիկ կովկասյան (ATRAPHAXIS CAUCASICA):
Մարդու գործունեության զարգացմանը զուգընթաց (հողերի գյուղատնտեսական օգտագործում, անասունների արածացում, անտառահատում, ոռոգում և այլն), որպես կանոն, կրճատվում է լանդշաֆտային զոնայի տեսակների ինչպես կազմը, այդպես էլ քանակը, ընդհուպ մինչև որոշ տեսակների իսպառ վերացումը: Մասնագետների կարծիքով այսօր պահպանության կարիք ունի ֆլորայի տեսակների կեսը:
Ստորև, աղյուսակում ամփոփված են նկարագրվող տարածքում պահպանության կարիք ունեցող տեսակները: Հարկ է նշել, որ աղյուսակը կազմված է Հայաստանի ԽՍՀ բուսականության Կարմիր Գրքի հիման վրա, որում գրանցված են պահպանության կարիք ունեցող ֆլորայի 387 տեսակ (ինչը տեսակների ընդհանուր քանակի` 3500-ի նկատմամբ կազմում է 11 տոկոսը): Աղյուսակում բերված է նաև յուրաքանչյուր տեսակի պահպանության կարգավիճակը ըստ Կարմիր Գրքում կատարված դասակարգման (1 - անհետացման վտանգի տակ գտնվող, 2 - հազվագյուտ, 3 - կրճատվող):
Պահպանության կարիք ունեցող ֆլորայի տեսակները
._________________________________________.
|Հ/հ|Բուսատեսակների անվանումը |Պահպանութ|
| |___________________________|յան կարգա|
| |Լատիներեն | Հայերեն |վիճակ |
|___|_____________|_____________|_________|
| 1|JUNIPERUS |Գիհի | 3 |
| |EXCELSA |բազմապտուղ | |
| |POLIKARPOS | | |
|___|_____________|_____________|_________|
| 2|JUNIPERUS |Գիհի | 1 |
| |SABINA L. |կազակական | |
|___|_____________|_____________|_________|
| 3|BURLEURUM |Եզնակոխ | 2 |
| |SOSNOWSKYI |Սոսնովսկու | |
|___|_____________|_____________|_________|
| 4|PRANGOS |Գելի բոխի | 1 |
| |ARCIS ROMANAE| | |
|___|_____________|_____________|_________|
| 5|ALYSSUM |Վառվռուկ | 2 |
| |HAJASTANUM |Հայաստանի | |
|___|_____________|_____________|_________|
| 6|ISATIS |Լրջուն Սևանի | 2 |
| |SEVANGENSIS | | |
|___|_____________|_____________|_________|
| 7|RIBES |Հաղարջնի | 2 |
| |ACHURJANI |Ախուրյանի | |
|___|_____________|_____________|_________|
| 8|NEPETA |Կատվադաղձ խոտ| 2 |
| |LAMIIFOLIA |եղնջատերև | |
|___|_____________|_____________|_________|
| 9|CEPHALANTERA |Եղբորոսին | 2 |
| |RUBRA |կարմիր | |
|___|_____________|_____________|_________|
| 10|DACTYLORHIZA |Դակտիլորիզ | 2 |
| |EUXINA |էվքսինյան | |
|___|_____________|_____________|_________|
| 11|SORBUS |Արոսենի | 2 |
| |LURISTANICA |լուրիստանյան | |
._________________________________________.
3.1.2.2 Կենդանական աշխարհ
Ճամբարակ քաղաքի և դրա շրջակայքի համար դիտարկվում են միայն ողնաշարավոր կենդանիները, քանի որ Գլխավոր հատակագծով նախատեսված աշխատանքները էական ոչ մի ազդեցություն չեն ունենա անողնաշարավոր կենդանիների վրա:
Նկարագրվող տարածքում տարածված են միջին բարձրության (1750 մ-ից մինչև 2022 մ ծովի մակերևույթից բարձր) մարգագետնա - տափաստաններին և տափաստանների վերածված մարգագետիներին բնորոշ կենդանական աշխարհի ներկայացուցիչներ: Սակայն այստեղ հանդիպում են նաև արտազոնալ բնակավայրերին (կմախքային սարեր, քարաթափեր, ցանքեր, այգիներ, բնակավայրեր) բնորոշ տեսակներ: Կաթնասունները առավել կերպով ներկայացված են կրծողներով, որոնց մի մասը վարում է ստորգետնյա կենսակերպ: Թռչունները ներկայացված են բաց տարածքներին բնորոշ տեսակներով: Սողունները և երկկենցաղները փոքրաքանակ են:
Տվյալ տարածքի դոմինանտ և բնորոշ տեսակներից կարելի է նշել Հայաստանում ամենուրեք տարածված LUSCINIA SVECICA (կապտափող սոխակ), LISCINIOLA MELANOPOGON (նրբակտուց եղեգնաթռչնակ), ACROCEPHALUS SCIRPACEUS (եղեգնուտի եղեգնաբնակ), SYLVIA COMMUNIS. (մոխրագույն շահրիկ), ACANTHIS FLAVIROSTIRIS (լեռնային վշասարեկ), FRINGILLA MONTIFERINGILLA (սերինոս), GORVUS FRIGILEGUS (սերմնաքաղ) և այլն:
Կենդանիներից լայն տարածում ունեն լուսանը, աքիսը, այծյամը, փորսուղը, անտառային կատուն, գայլը, աղվեսը, նապաստակը:
Մարդու գործունեության հետ կապված բազմաթիվ պատճառներով (բուսականության վերացում, ոռոգում, ավտոճանապարհների և այլ գծային կառուցվածքների կառուցում, օգտակար հանածոների արդյունահանում և վերամշակում, որսագողություն և այլն) կենդանիների թիվը կրճատվել է և շարունակում է կրճատվել: Կենդանական աշխարհի պահպանության նպատակով դրանց զգալի մասը վերցված է հատուկ պահպանության տակ և գրանցված Հայաստանի Հանրապետության, նախկին ԽՍՀՄ և Բնության Պահպանության Միջազգային Միության (ԲՊՄՄ) Կարմիր Գրքերում: Ստորև, աղյուսակում բերված են Կարմիր Գրքերում գրանցված կենդանիների տեսակները ըստ պահպանության կարգավիճակի (1 - անհետացման վտանգի տակ գտնվող, հազվագյուտ, 2 - անհետացող, կրճատվող):
Պահպանության կարիք ունեցող ֆաունայի տեսակները
.______________________________________________________.
|Հ/հ| Կենդանիների անվանումը |Գրանցման Կարմիր|
| | | գրքի անվանում |
| |__________________________________|_______________|
| | Լատիներեն |Հայերեն | ՀՀ|ԽՍՀՄ|ԲՊՄՄ |
|___|__________________|_______________|___|____|______|
| 1|Larus argentatus |Հայկական | 2| -| -|
| |armenicus Buturlin|արծաթափայլ որոր| | | |
|___|__________________|_______________|___|____|______|
| 2|Falco cherrug |Սովորական | 1| 1| -|
| |cherrug Grey |բալոբան | | | |
|___|__________________|_______________|___|____|______|
| 3|Felis silvestris |Կովկասյան | 2| -| -|
| |caucasica |անտառակատու | | | |
|___|__________________|_______________|___|____|______|
| 4|Carpa aegagrus |Բեզոարյան այծ | 2| 2| -|
| |aegagrus erxleben | | | | |
|___|__________________|_______________|___|____|______|
| 5|Aquila htlica |Հարավ եվրոպական| 1| 1| -|
| |helica Savigny |բերկուտ | | | |
|___|__________________|_______________|___|____|______|
| 6|Silvia nisiora |Եվրոպական | 1| 1| -|
| |nisiora Bechtein |ճուռականման | | | |
| | |շահրիկ | | | |
|___|__________________|_______________|___|____|______|
| 7|Pandion haliaetus |Սովորական | 1| 1| -|
| |haliaetus Linnaeus|ջրարծիվ | | | |
.______________________________________________________.
3.1.5 Օգտակար հանածոներ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարությունից ստացված No. 4-35/43 (27.06.07 թ.) նամակի, Ճամբարակին հարող տարածքներում հայտնաբերված են կավերի, բազալտների և տուֆերի երևակումներ, որոնց արդյունաբերական օգտագործումը արդյունավետ չէ տրանսպորտային ենթակառուցվածքի ոչ հարմար և խոշոր արդյունաբերական կենտրոններից հեռացած լինելու պատճառով:
3.1.6 Ինժեներա-երկրաբանական պայմաններ
3.1.6.1 Համառոտ բնութագիր
Ճամբարակ քաղաքի տարածքի սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզի կազմման համար, համաձայն տեխնիկական առաջադրանքի, կատարվել են դաշտային երկրաֆիզիկական հետազոտություններ: Դաշտային աշխատանքներում ընդգրկվել են երկրաֆիզիկական հետազոտությունների համալիր` սեյսմիկ զոնդավորման եղանակով գործիքային գրանցումներ, բարձր հաճախականության միկրոսեյսմերի գրանցումներ: Գրանցված կետերի տեղադիրքը ներկայացված է գրաֆիկական հավելված 1-ում:
Ճամբարակ քաղաքի տարածքի ինժեներա-երկրաբանական պայմանները` համաձայն տեխնիկական առաջադրանքի, ներկայացված են պատվիրատուի կողմից տրամադրված արխիվային նյութերի հիման վրա:
3.1.6.2 Շրջանի ֆիզիկա-աշխարհագրական պայմանները
Հետազոտվող տարածքը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելյան մասում, Գեղարքունիքի ֆիզիկա-աշխարհագրական շրջանում:
ՈՒսումնասիրվող շրջանի տարածքը գրավում է Գետիկ գետի վերին հոսանքի շրջակայքը:
Մակերեսի բացարձակ նիշերը տատանվում են 1750 - 2022 մետրի սահմաններում: Լանջերի միջին թեքության անկյունը կազմում է 15-20oC: Շրջանը օրոգրաֆիայի տեսակետից նկարագրվում է որպես լեռնային շրջան, իրեն բնորոշ մասնատված ռելիեֆով (խիստ քայքայված U-անման ձորակներ, փոքր հովիտներ, աստիճանաձև լեռնային ռելիեֆ):
Շրջանի հիմնական ջրային ռեսուրսն է Գետիկ գետը, որը հանդիսանում է Աղստև գետի հիմնական մեծ վտակներից մեկը: Գետիկ գետը ձնհալի և հորդառատ անձրևների ժամանակ դուրս է գալիս ափերից և լուրջ վտանգ ներկայացնում ջրհեղեղների և համատարած լվացման տեսակետից:
ՈՒսումնասիրվող շրջանի կլիման չափավոր է, տաք տևական ամառով և ցուրտ ձմեռով: Հիմնահողի սառեցման առավելագույն խորությունը 88 սմ:
3.1.6.3 Գեոմորֆոլոգիա
ՈՒսումնասիրվող տարածքը առանձնանում է ռելիեֆի բազմազանությամբ և մասնատվածությամբ: Ռելիեֆի ձևերից առանձնանում է հիմնականում կառուցվածքա-դենուդացիոն տիպերը, որոնք ավելի վառ արտահայտվում են Գետիկի աջ ափին: Ռելիեֆի ակումուլյատիվ տիպը նկատվում է միայն Գետիկի վերողողահունային տերասսաներում և հովիտներում: Ակումուլյատիվ ռելիեֆը ներկայացված է լճա-ալյուվիալ, ալյուվիալ-պրոլյուվիալ, էլյուվիալ-դելյուվիալ նստվածքներով, որոնք ձևավորվել են վերին պլիոցենից մինչև մեր օրերը:
Տարածքի կառուցվածքա-դենուդացիոն ռելիեֆը ստեղծվել է ծալքավոր հիմքի վրա, տեղ-տեղ բարդացված տեկտոնական խախտումներով:
Տարածքի կառուցվածքում հիմնականում մասնակցում են նստվածքային և հրաբխանստվածքային ապարները: Նստվածքային ապարները ներկայացված են ռելիեֆի զրահապատված ձևերում, իսկ ռելիեֆի հարթեցված ձևերը պայմանավորված են հրաբխանստվածքային ապարներով:
3.1.6.4 Երկրաբանա-լիթոլոգիական կառուցվածքը
Շրջանի երկրաբանական կառուցվածքում մասնակցում են տարատեսակ հրաբխանստվածքային, հրաբխային և նստվածքային ապարներ, որոնք հաճախ ծածկվում են ծածկոցի տեսքով չորրորդականի ջրաբերներով և փխրունաբեկորային առաջացումներով: Շրջանի ամենահին ապարները տարածվում են Գետիկի հովտի երկայնքով, իսկ շրջանի նստվածքների կտրվածքը ներքևից վերև ներկայացված է հետևյալ դասակարգմամբ.
1. Ստորին յուրա (I1)
2. Միջին յուրա (I2): Վերին աալեն - միջին բայոս
3. Վերին յուրա (I3): Օքսֆորդ-կիմերիջ
4. Վերին կավիճ (K2) - Սանտոն կամպան մաստրիխտ
5. Պալեոգեն(P): Էոցեն (P2)
6. Օլիգոցեն (P3)
7. Չորրորդականի նստվածքներ (Q1-Q4)
Ամենաերիտասարդ չորրորդական նստվածքները և փխրաբեկորները տարածքում համատարած են: Նրանք հիմնականում ներկայացված են ալյուվիալ-պրոլյուվիալ, դելյուվիալ-պրոլյուվիալ և էլյուվիալ- դելյուվիալ առաջացումներով: Ստորև ըստ առանձին լիթոլոգիական միավորների ներկայացված է տարածքի երկրաբանա-լիթոլոգիական կտրվածքը.
1. Ժամանակակից առաջացումներ:
Շերտ 1- Հողաբուսական շերտ, 0.2-0.3 մ մինչև 1.5 մ հզորությամբ: Շերտը չի նկարագրվում փոքր հզորության և ինժեներաերկրաբանական տեսակետից հետաքրքրություն չներկայացնելու պատճառով:
2. Չորրորդականի դելյուվիալ-պրոլյուվիալ նստվածքներ:
Շերտ 2 - Կավ դեղնագորշավուն, ձիգ պլաստիկից մինչև պինդ կազմության, ավազակավերի ենթաշերտերով, կոպիճով և մանրախճով, թույլ կարբոնատացված, հզորությունը 10 մ, տարածված է դելյուվիալ լանջերին բացի տարածքի հյուսիս-արևելյան մասից:
3. Չորրորդականի ալյուվիալ-պրոլյուվիալ նստվածքներ:
Շերտ 3 - Մագմատիկ և նստվածքային ապարների կոպիճային գրունտ, ավազաքարային, տեղ-տեղ կավավազային մոխրագորշավուն լցանյութով (15-20%), մանրախճային և ավազաքարային գրունտների թույլ հզոր ենթաշերտերով, միջին խտության կազմվածքի, սակավախոնավից մինչև ջրհագեցած, հզորությունը 10 մ և ավելի, տարածված է Գետիկի և նրա վտակների հունային մասերում, ինչպես նաև վերողողահունային դարավանդներում:
4. Չորրորդականի էլյուվիալ-դելյուվիալ նստվածքներ:
Շերտ 4 - Մագմատիկ և նստվածքային ապարների խճային գրունտ, (մինչև 20 % խճավազով) կավազա-ավազակավային գորշ լցանյութով (10-15%): Գրունտը սակավախոնավ է, միջին խտության, հզորությունը 2-3 մ և ավելի, տարածված է տարածքի արևելյան մասերում:
Շերտ 5 - Մագմատիկ և նստվածքային ապարների մեծաբեկորային գրունտ խճի պարունակությամբ (մինչև 20%), կավային լցանյութով (մինչև 10%), միջին խտության կազմվածքի, սակավախոնավ, հզորությունը 120 մ, տարածված է տարածքի հյուսիս-արևմտյան և հարավ-արևմտյան մասերում:
5. Վերին յուրայի և ստորին-միջին-փոքր հասակի Արմատական, ժայռային նստվածքներ:
Նստվածքային ապարներ:
Շերտ 6 - Կրաքարեր մոխրագույն մարմարացած, թույլ հողնահարված, ճեղքավորված, միջին ամրությունից մինչև ամուր, արմատական տեղադրմամբ: Շերտի բացված հզորությունը 20 մ է: Տարածված է տարածքի հյուսիսային և հյուսիս - արևելյան մասերում: Հնագույն մակերևույթի վրա մերկանում է ինչպես սալիկաձև առանձնացումների այնպես էլ մեծաբեկորների տեսքով:
Հրաբխանստվածքային ապարներ:
Շերտ 7 - Պորֆիրիտներ մոխրագորշ, թույլ հողմնահարված, ճեղքավորված, միջին ամուրից մինչև ամուր, արմատական տեղադրմամբ: Շերտի բացված հզորությունը 20 մ է: Տարածված է տարածքի հյուսիս - արևելյան, արևելյան, արևմտյան և հարավային մասերում: Հնագույն մակերևույթի վրա մերկանում է մեծաբեկորների տեսքով:
3.1.6.5 Տարածքի հիդրոերկրաբանական պայմանները
ՈՒսումնասիրվող տարածքի ինժեներա-երկրաբանական պայմանների, մասամբ լանջային-գրավիտացիոն պրոցեսների զարգացման վրա ազդող կարևոր գործոններից են հանդիսանում ստորգետնյա ջրերը, որոնց ձևավավորումն ու բնույթը, իրենց հերթին ուղղակիորեն կախված է տարածքի ֆիզիկա-աշխարհագրական պայմաններից և երկրաբանա-լիթոլոգիական առանձնահատկություններից: Ելնելով դրանից, հետազոտվող տարածքը կարելի է գնահատել, որպես գրունտային ջրերի սնման, կուտակման և բեռնաթափման շրջան: Կախված գրունտների լիթոլոգիա-պետրոգրաֆիական կազմից, ինչպես նաև ջրաբերության և թափանցելիության բնույթից, տարածքի բոլոր ապարները բաժանվում են 3 խմբի.
1. Ջրաթափանց և ջրհագեցած (ֆիլտրացիայի գործակիցը` ավելի քան 1 մ/օր)
2. Թույլ ջրաթափանց և թույլ ջրհագեցած (ֆիլտրացիայի գործակիցը` 1-0.29 մ/օր)
3. Շատ թույլ ջրաթափանց և շատ թույլ ջրհագեցած (ֆիլտրացիայի գործակիցը` 0.007 մ/օր պակաս):
Ջրաթափանց ապարներին են պատկանում բոլոր խոշորաբեկորային առաջացումները, ինչպես նաև խիստ հողմնահարված, ճեղքավորված արմատական կամ ժայռային ապարները` կրաքարերը և պորֆիրիտները:
Թույլ ջրաթափանց ապարները ներկայացված են ավազակավերով, փոշիացած ավազներով և, որոշ դեպքերում, կավային լցանյութով խոշորաբեկորային գրունտների տարատեսակներով:
Շատ թույլ ջրաթափանց ապարների շարքին են դասվում բոլոր խիտ և ոչ ճաքճքված ապարները` պորֆիրիտները, կրաքարերը, չորրորդականի կավերը:
Ստորերկրյա ջրերը, ըստ տեղադրման, բեռնաթափման և դինամիկ զարգացման, դասակարգվում են հետևյալ տիպերի.
1. Լեռնային շրջանների գետահովիտների գրունտային ջրեր - պատկանում են գետահուներին և դարավանդներին, հիմնականում կապված են փխրուն մեծաբեկորների և ալյուվիալ-պրոլյուվիալ առաջացումների հետ:
2. Լեռնային շրջանների գրունտային ջրեր - տարածված են լանջերին և վերին յուրայի ու ստորին նախակավճի հասակի հողմնահարված ապարներում, տարածքում ներկայացված են կրաքարերով և պորֆիրիտներով: Կախված տակդիր ապարների ձևավորման պայմաններից, տեղադրումից և բնույթից, ալյուվիալ փխրունաբեկորային առաջացումների գրունտային ջրերը ունեն տարբեր դրսևորումներ: Այդ ջրերի սնուցումը կատարվում է ենթահունային ջրերի, մթնոլորտային տեղումների ինֆիլտրացիայի, ինչպես նաև ճեղքային ջրերի հաշվին: Գրունտային ջրերի հայելու մակարդակը տատանվում է 0.8-3.5 մ սահմաններում: Լանջերին տարածվող գրունտային ջրերի հայելու մակարդակը տատանվում է 1.0-6.3 մ և ավելի սահմաններում: ՈՒսումնասիրվող տարածքի գրունտային ջրերի տեղադրման խորությունները տատանվում են 0.0-2.0 մ, 2.0-5.0 մ և ավելի քան 5 մ սահմաններում:
Ըստ նախկինում կատարված ինժեներա-երկրաբանական հետազոտությունների արդյունքների, ուսումնասիրվող տարածքում առանձնացվում են գրունտների հետևյալ լիթո-ծագումնաբանական տիպերը.
1. Տեխնածին առաջացումներ (շերտ թ. 1- հողա-լիցքային գրունտներ):
2. Կավային առաջացումներ (շերտ թ. 2- կավային գրունտներ, ավազակավային ենթաշերտերով):
3. Խոշորաբեկորային առաջացումներ (շերտեր թ. 3, 4, 5 - համապատասխանաբար կոպճային, խճային և մեծաբեկորային գրունտներ):
4. Արմատական հիմքի համալիր, ժայռային գրունտներ (շերտեր թ. 6, 7 - համապատասխանաբար կրաքարեր և պորֆիրիտներ):
Ստորև ներկայացվում են նրանց ֆիզիկա-մեխանիկական ցուցանիշները
1/ Տեխնածին առաջացումներ- Շերտը չի նկարագրվում փոքր հզորության և ինժեներաերկրաբանական տեսակետից հետաքրքրություն չներկայացնելու պատճառով:
2/ Կավային գրունտներ: Կավ (շերտ թ. 2)
Գրունտի խտությունը - p=1.76-2.06 գ/սմ3
Ծակոտկենության գործակիցը - 0.604-1.165
Կոնսիստենցիայի ցուցանիշը 0-0.34
Ներքին շփման անկյունը - 15-18օ
Տեսակարար շղթայակցումը - 43-50 ԿՊա
Ձևախախտման մոդուլը - 12-18 ՄՊա
Հաշվարկային դիմադրությունը - Ro=250 ԿՊա (համապատասխան աղյուսակ թ.3, հավելված 3, ՍՆիՊ 2.02.01-82):
Կավը համարվում է ուռչող, թույլից շատ ուռչող:
Համեմատական ուռչելիությունը 0.044-0.137:
ՈՒռչելիության ճնշումը 1.0-2.6 կգս/սմ2: Նստեցումը - 0.032-0.124:
3/ Խոշորաբեկորային գրունտներ
ա. Շերտ թ. 3 - Ներկայացված է կոպճային գրունտներով:
Գրունտի խտությունը - p=2.0 գ/սմ3
Ձևախախտման մոդուլը - 35 ՄՊա (ՍՆիՊ 2.02.01-83):
Հաշվարկային դիմադրությունը - Ro=400 Կ Պա (ՍՆիՊ 2.02.01-83):
բ. Շերտ թ. 4 - Ներկայացված է խճային գրունտներով
Գրունտի խտությունը - p=1.95 գ/սմ3
Հաշվարկային դիմադրությունը - Ro=350 ԿՊա (ՍՆիՊ 2.02.01-83):
Ձևախախտման մոդուլը - 30 ՄՊա (ՍՆիՊ 2.02.01-83):
գ. Շերտ թ. 5 - Ներկայացված է խոշորաբեկորային գրունտներով
Գրունտի խտությունը - p=2.1 գ/սմ3
Հաշվարկային դիմադրությունը - Ro=600 ԿՊա (ՍՆիՊ 2.02.01-83):
Ձևախախտման մոդուլը - 40 ՄՊա (ՍՆիՊ 2.02.01-83):
4/ Արմատական հիքի համալիր, ժայռային գրունտներ.
ա. Շերտ թ. 6 - Ներկայացված է կրաքարերով, ուժեղ մարմարացած, թույլ հողմնահարված, ճեղքավորված, միջինից մինչև խիտ, արմատական տեղադրմամբ:
Գրունտի խտությունը - p=2.45 գ/սմ3
Ջրհագեցած վիճակում ամրության սահմանը միառանցք սեղմման դեպքում Rcw=82 ՄՊա, չոր վիճակում Rc=102 ՄՊա:
Ջրակլանման գործակիցը - KB=0.024
Կակղելիության գործակիցը - Kp3= 0.82, ինչը նրանց դասում է չկակղող գրունտների շարքին:
Ըստ հողմնահարման աստիճանի, դասվում են թույլ հողմնահարվածներին.
1>KBCe>=0.9
բ/ Շերտ թ. 7 - Ներկայացված է թույլ հողմնահարված, ճեղքավորված, միջինից մինչև ամուր և արմատական տեղադրմամբ պորֆիրիտներով:
Գրունտի խտությունը - p=2.2 գ/սմ3
Ջրհագեցած վիճակում ամրության սահմանը միառանցք սեղմման դեպքում Rcw=58 ՄՊա, չոր վիճակում Rc=75 ՄՊա:
Ջրակլանման գործակիցը - KB=0.037
Կակղելիության գործակիցը - Kp3=0.78, ինչը նրանց դասում է չկակղող գրունտների շարքին:
Ըստ հողմնահարման աստիճանի, դասվում են թույլ հողմնահարվածներին 1>KBe>=0.9:
3.1.6.6 Տարածքի ինժեներա-երկրաբանական պայմանները
Ըստ ինժեներա-երկրաբանական պայմանների, ուսումնասիրվող տարածքը մտնում է Հայաստանի Հանրապետության II շրջանի մեջ - կենտրոնական, լայն տարածված կիսաժայռային, հրաբխածին-նստվածքային, նստվածքային և հրաբխածին ապարներով (կրաքարեր, պորֆիրիտներ և այլն):
Գեոմորֆոլոգիական տեսանկյունից, ուսումնասիրվող տարածքը ներկայացված է և գտնվում է տարբեր գեոմորֆոլոգիական տարրերի սահմանում:
Տարածքի մեծ մասը զբաղեցնում են Արեգունիի և Միափորի լեռնաշղթաների լեռնաճյուղերի էրոզիոն-դենուդացիոն դելյուվիալ լանջերը: Ռելիեֆի կուտակումային ձևերը հիմնականում գտնվում են Գետիկ գետի և նրա վտակների հովիտներում, վերողողահունային դարավանդների և արտաբերման կոների տեսքով:
Ելնելով պիտանելիության աստիճանից և շինարարության համար ինժեներային նախապատրաստվածությունից, հիդրոերկրաբանական պայմաններից, գեոմորֆոլոգիական նախանշաններից, լիթոլոգիական կառուցվածքից ուսումնասիրված տարածքում առանձնացվում են 3 ինժեներա-երկրաբանական շրջաններ` իրենց համապատասխան ենթաշրջաններով (տես գրաֆիկական հավելված):
Ինժեներա-երկրաբանական հետազոտությունների հիման վրա, տարածքում առանձնացվել է հետևյալ լիթո-գենետիկական տարատեսակները.
1.Գլաքարա-կոպիճներ ողողադաշտային - շերտ 1,
2.Էլյուվիալ-դելյուվիալ կավային գոյացումներ (կավեր, ավազակավեր, կավավազներ) շերտ 2,
3.Ալյուվիալ-դելյուվիալ տարահատիկ ավազներ - շերտ 3,
4.Գլաքարա-կոպիճներ վերողողադաշտային դարավանդներ - շերտ 4,
5.Դելյուվիալ խճա-խճավազային գոյացումներ- շերտ 5,
6.Բազալտներ, անդեզիտա-բազալտներ- շերտ 6,
7.Հրաբխային ավազներ և մոխիր- շերտ 7,
8.Լճա-սառցադաշտային կոպիճ և մանրախիճ - շերտ 8,
9.Լճային մանր և փոշենման ավազներ- շերտ 9,
10.Լճային դիատոմիտային կավեր- շերտ 10:
Գրունտների ֆիզիկա-մեխանիկական հատկությունները ներկայացված են ըստ լաբորատոր հետազոտությունների: Հաշվի առնելով խոշորաբեկորային և ժայռային գրունտների կառուցվածքային և մորֆոլոգիական առանձնահատկությունները, նրանց ֆիզիկա-մեխանիկական առանձնահատկությունները լաբորատոր պայմաններում չեն հետազոտվել: Առանձին լիթոլոգիական տարատեսակներ, որոնք շերտավորում են ուսումնասիրվող տարածքի աննշան տեղամասերը, նույնպես փորձարկումների չեն ենթարկվել:
3.1.6.7 Ֆիզիկա-երկրաբանական պրոցեսները
Շրջանի բարդ ինժեներա-երկրաբանական, հիդրոերկարբանական և սեյսմոակտիվ պայմանները պայմանավորում են ֆիզիկա-երկրաբանական գործընթացների և երևույթների լայնամասշտաբ զարգացումը: ՈՒսումնասիրվող տարածքում ֆիզիկա-երկրաբանական գործընթացներից տարածված են էրոզիան, սելավները և սողանքային պրոցեսները: Տարածքի գրեթե բոլոր դելյուվիալ լանջերում, բացի հյուսիս-արևելյան մասից, տարածված են կավային գրունտները (շերտ թ.2), որոնք ունեն ուռչելու հատկություն, ինչը հաշվի է առնված տարածքի շրջանացման ժամանակ: ՈՒսումնասիրվող տարածքում, գլխավոր հատակագծի սահմաններում ֆիքսվել են մի քանի կայունացած սողանքային մարմիններ, որոնք տարածված են Գետիկի ինչպես աջ, այնպես էլ ձախ ափերին, տարածքի հյուսիս-արևելյան, հարավ-արևելյան և արևելյան մասերում: Սողանքները կրկեսաձև են և ճակատային: Տարածքի հյուսիսային և կենտրոնական մասերում, Գետիկի աջ ափին, դիտարկվում են փլվածքային երևույթներ:
3.1.6.8 Տարածքի ինժեներա-երկրաբանական շրջանացումը
Ելնելով շինարարության համար պիտանելիության աստիճանից, առանձին տեղամասերի ինժեներական նախապատրաստման աշխատանքների ծավալից և բնույթից, հիդրոերկրաբանական և հիդրոմորֆոլոգիական պայմաններից, նկարագրվող տարածքում առանձնանում են 3 ինժեներա-երկրաբանական շրջանների` 1) բարենպաստ, 2) պայմանական բարենպաստ, 3) անբարենպաստ: Յուրաքանչյուր շրջան իր հերթին բաժանված է ենթաշրջանների: Ստորև բերվում է շրջանների և ենթաշրջանների բնութագրերը (տես գրաֆիկական հավելված):
Շրջան 1: Շինարարության համար բարենպաստ տարածքներ: Նրանց շինարարական օգտագործումը հնարավոր է սովորական ինժեներական նախապատրաստումից հետո: Տարածքը գտնվում է գետի երկու ափերին, նրա մակերևույթը հարթ է, մինչև 10օ թեքությամբ: Գրունտային ջրերը տարածվում են 2.5 - 8 մ և ավելի խորություններում: Տարածքը շերտավորված է վերը նկարագրված գրունտների գրեթե բոլոր տարատեսակներով: Ֆիզիկա-երկրաբանական երևույթները ներկայացված են մակերևույթային էրոզիայով, իսկ տարածքի հյուսիս-արևելքում քարհանքի տեղամասում և ծայրամասերում հողմնային պրոցեսներով (դեֆլյացիա և ակումուլյացիա):
Գեոմորֆոլոգիական պայմանների հիման վրա շրջանը բաժանված է 6 ենթաշրջանների. ա) առաջին (I-Բ), բ) երկրորդ (I-Գ) և գ) երրորդ (I-Դ) - վերողողադաշտային ակումուլյատիվ դարավանդներ, դ) դելյուվիալ-էլյուվիալ հարթավայրեր (I-Ե), ե) դելյուվիալ-էլյուվիալ լանջեր արմատական ապարների առանձին ելքերով (I-Զ), զ) լավային սարահարթ (I-Է): (I-Ե) և (I-Է) ենթաշերտերը նկատվում են միայն ձախափնյա մասում, իսկ մյուսները` երկու ափերում.
ա) առաջին վերողողադաշտային ակումուլյատիվ դարավանդ (I-Բ): Դարավանդի մակերևույթը գրեթե հարթ է (թեքությունը մինչև 3օ): Գրունտային ջրերը տարածվում են 2-5 մ խորությամբ,
բ) երկրորդ վերողողադաշտային ակումուլյատիվ դարավանդ (I-Գ): Դարավանդի մակերևույթը գրեթե հարթ է, դեպի գետը գրեթե 5օ թեքությամբ, գրունտային ջրերը տարածվում են 2-8 մ և ավելի խորությամբ,
գ) երրորդ վերողողադաշտային ակումուլյատիվ դարավանդ (I-Դ): Ձախ ափին մակերեսը գրեթե հարթ է, իսկ աջ ափին ունի թեքություն (մինչև 10օ) դեպի գետի կողմը: Գրունտային ջրերը տարածվում են 2-8 մ և ավելի խորությամբ: Աջափնյա մասը ներկայացված է ավազակավերով, ձախափնյա մասը` ավազակավերով, ավազներով և գլաքարա-կոպիճներով,
դ) դելյուվիալ-էլյուվիալ հարթավայրեր (I-Ե): Մինչև 5օ մակերևույթի թեքությամբ, շերտավորված են ավազակավերով, կոպիճներով և ավազներով: Գրունտային ջրերը տարածվում են 5-8 մ և ավելի խորությամբ,
ե) դելյուվիալ-էլյուվիալ լանջեր արմատական ապարների առանձին ելքերով (I-Զ) մինչև 10օ մակերևույթի թեքությամբ: Կազմված են ավազակավերից, ավազներից կոպիճներից, դիատոմիտային կավերից: Գրունտային ջրերը տարածվում են 5-8 մ և ավելի խորությամբ,
զ) լավային սարահարթ (I-Է) մինչև 10օ մակերևույթի թեքությամբ: Կազմված է բազալտներից ծածկված ավազակավերով: Գրունտային ջրերը պատկանում են բազալտներին տարածվում են 10 մ խորությամբ:
Շրջան 2: Շինարարության համար պայմանական բարենպաստ տարածքներ, որտեղ պահանջվում են ոչ բարդ պաշտպանական միջոցառումներ: Տարածքի ռելիեֆը բլրա-թմբային է, թույլ կտրտված, 10-20օ մակերևույթի թեքությամբ: Գրունտային ջրերը տարածվում են 2-8 մ և ավելի խորությամբ:
Շրջանում տարածված են վերը նկարագրված գրունտների գրեթե բոլոր տարատեսակները: Ֆիզիկա-երկրաբանական երևույթները արտահայտված են մակերևույթային էրոզիայով, մթնոլորտային ջրերով և քարաթափերով: Վերջիններս նկատվում են ժայռային բազալտային զառիթափերի տակ:
Շրջանը բաժանվում է երկու ենթաշրջանների:
ա) դելյուվիալ-էլյուվիալ լանջեր արմատական ապարների առանձին ելքերով (II-Զ), բ) լավային սարահարթ մասնատված ռելիեֆով (II-Է):
ա) դելյուվիալ-էլյուվիալ լանջեր արմատական ապարների առանձին ելքերով (II-Զ) 10-20օ մակերևույթի թեքությամբ, տարածքի ռելիեֆը մասամբ բլրոտ է: Ենթաշրջանը կազմված է հիմնականում դիատոմիտային բազալտներով, լճա-սառցադաշտային և ալյուվիալ-դելյուվիալ նստվածքներով: Գրունտային ջրերը տարածվում են 2-8 մ և ավելի խորությամբ: Ենթաշրջանի արևելյան և հյուսիս-արևմտյան մասերում տարածված են քարաթափեր:
բ) Լավային սարահարթ մասնատված ռելիեֆով (II-Է): 10-20օ մակերևույթի թեքությամբ (տարբերվում է (I-Է) ենթաշրջանից մակերևույթի մեծ թեքությամբ), ներկայացված է բազալտներով` ծածկված ավազակավերով, և խճա-խճավազային նստվածքներով: Գրունտային ջրերը պատկանում են բազալտներին տարածվում են 10 մ խորությամբ:
Շրջան 3: Շինարարության համար անբարենպաստ տարածքներ, որոնց շահագործման համար պահանջում են բարդ և թանկարժեք միջոցառումներ: Շրջանը ներգրավում է Գետիկի և նրա վտակների ողողադաշտը, գրունտային ջրերի մակարդակի բարձր կանգով վերողողադաշտային դարավանդները և զառիթափ ու կտրուկ լանջերը: Գրունտային ջրերը տարածվում են 0-2 մ խորության վրա, իսկ լանջերին` 10 մ-ի:
Տարածքում լայն տարածված են ֆիզիկա-երկրաբանական երևույթները, ճահճացումները, քարաթափերը, հեղեղումները, դարավանդների փեշերի ողողումները: Ողողադաշտը և վերողողադաշտային դարավանդները կազմված են գլաքարա-կոպիճներից և ավազակավերից:
Շրջանը բաժանվում է հինգ ենթաշրջանների. ա) Գետիկի և նրա վտակների ողողադաշտը (հունի հետ) (III-Ա), բ) (III-Բ) և գ) (III-Գ) - վերողողադաշտային ակումուլյատիվ դարավանդներ, դ) դելյուվիալ-էլյուվիալ լանջեր արմատական ապարների առանձին ելքերով, 20o ավելի մակերևույթի թեքությամբ (III-Զ), ե) լավային սարահարթի ժայռային զառիթափեր (III-Է):
ա) Գետիկի և նրա վտակների ողողադաշտը (հունի հետ) (III-Ա): Ողողադաշտի մակերեսը հարթ չէ, տեղ-տեղ ծածկված է խորդուբորդերով և ողողափոսերով, տեղ-տեղ լցված է խոշոր գլաքարերով, որոնք ձևավորում են հունային քարակուտակումները:
Գետի հունում, նրա ամբողջ երկարությամբ, դիտվում է ճահճացում, որը զբաղեցնում է զգալի մակերես: Գրունտային ջրերը տարածվում են 0-1 մ խորությամբ: Գետի պակասեցման վայրից ափի բարձրությունը հասնում է 1-3 մ: Վարար անձրևների ժամանակ ողողահունը ջրածածկվում է սելավային հոսքերով,
բ) երկրորդ (III-Բ) և գ) երրորդ (III-Գ) - վերողողադաշտային ակումուլյատիվ դարավանդները տարբերվում են (I-Բ) և (I-Գ) ենթաշրջաններից միայն հիդրոերկրաբանական նախանշաններով. գրունտային ջրերի ավելի բարձր մակարդակով (0.5-ից մինչև 2 մ) և ստորերկրյա ջրերի բնական ելքերի առկայությամբ (բազմաթիվ աղբյուրներ),
դ) դելյուվիալ-էլյուվիալ լանջեր արմատական ապարների առանձին ելքերով (III-Զ), 20o ավելի մակերևույթի թեքությամբ, նկատվում են տարածքի հյուսիս-արևմտյան և արևելյան մասերում: Նրանք զբաղեցնում են համեմատաբար փոքր մակերես: Գրունտային ջրերը տարածվում են 2-6 մ խորությամբ (հյուսիս-արևմտյան մասում) և 8 մ խորությամբ (արևելյան մասում): Արևելյան մասում զարգացած են քարաթափերը, որոնք զբաղեցնում են ոչ մեծ մակերես,
ե) լավային սարահարթի ժայռային զառիթափեր (III-Է) 2-ից մինչև 25 մ բարձրությամբ: Նրանք ներկայացված են բազալտներով և անդեզիտա-բազալտներով: Գրունտային ջրերը տարածվում են 8-10 մ խորը: Տեղ-տեղ այդ ջրերը դուրս են գալիս մակերևույթ աղբյուրների տեսքով (տես գրաֆիկական հավելված):
3.1.6.9 ՈՒսումնասիրված տարածքի սեյսմոտեկտոնական մոդելը
Համաձայն ՀՀՇՆ II-6.02-2006 նորմերի մտնում է Mmax=7.5 մեծությամբ Փամբակ-Սևան-Սյունիքի ակտիվ խզվածքի 10 կմ գոտու մեջ և ունի 0.3 g x1.2=0.36 արժեք: Սակայն Փամբակ-Սևան ակտիվ խզվածքի համար կատարված գրունտի առավելագույն արագացման հաշվարկները թույլ են տալիս Ճամբարակի տարածքի գրունտի առավելագույն արագացումը գնահատել 0.48 g: Քանի որ Փամբակ-Սևան ակտիվ խզվածքից մինչև Ճամբարակ 9 կմ է, մենք կանգնում ենք բարդ խնդրի առջև` գրունտի առավելագույն արագացման գնահատում մոտակա դաշտում, որի համար փաստորեն ոչ մի դիտարկում (հաշվարկի էմպիրիկ բանաձև) չկա: Դրանից ելնելով աղյուսակից հանվել են ծայրահեղ ցածր և ծայրահեղ բարձր արժեքները (նշված են գորշ գույնով): Ստացվածը միջինն է (առանց ծայրահեղ արժեքների)` 0.48 g, և կարելի է ընդունել, որպես գրունտի առավելագույն արագացման արժեք Ճամբարակի համար: Ստացված 0.48 g արժեքը նորից շատ մեծ է և, մեր կարծիքով, սեյսմիկ վտանգի ռեալ գնահատում ապահովելու համար, անհրաժեշտ է կատարել հավանականային հաշվարկներ (հաշվի առնելով ժամանակի գործոնը), որոնք նախատեսված չեն այս պայմանագրով և ՀՀՇՆ II-6.02-2006 նորմերով:
.__________________________________________.
|Օգտագործված հաշվարկների |ՓՍՍԽ M=7.5, |
|բանաձևերի անվանումները |h=15 կմ, R=9 կմ|
|__________________________|_______________|
|Բուռ - 1993 | 0.5 |
|__________________________|_______________|
|Սմիթ - 2000 | 1.1 |
|__________________________|_______________|
|Ռամազի և Սչենկ - 1998 | 0.99 |
|__________________________|_______________|
|Ամբրասեյս- 2005 | 0.49 |
|__________________________|_______________|
|Քեմփբլ և Բոզորգիա -1997 | 0.54 |
|__________________________|_______________|
|Տենտո - 1992 | 0.62 |
|__________________________|_______________|
|Միլն և Դեվենպորտ - 1968 | 0.26 |
|__________________________|_______________|
|Ջոյներ-Բուռ-1993; Մոդել-2 | 0.42 |
|__________________________|_______________|
|Ջոյներ-Բուռ -1993; Մոդել-1| 0.43 |
|__________________________|_______________|
|Միջին արժեքը | 0.48 |
.__________________________________________.
3.2 Հատակագծային կառուցվածք և տարածքների փաստացի օգտագործում
Ճամբարակի տարածքը, բաժանված է գետի վտակներով մի քանի մասերի` ձգված գետի և վտակների երկայնքով:
Բնակավայրը իր աշխարհագրական դիրքի այս առանձնահատկության շնորհիվ ստացել է արտասովոր ձգված տեսք և բավականին բարդ հատակագծային կառուցվածք: Բնակելի թաղամասերը, գտնվելով գետի և վտակների տարբեր ափերին, միացվում են իրար բարդ ճանապարհային ցանցով, բազմաթիվ կամուրջ-կամրջակներով: Ճամբարակը, իր ներկա վիճակով, չունի հստակ գործառական գոտևորում: Բնակավայրի առանցքով, գետին գրեթե զուգահեռ անցնում է ավտոմայրուղին, որը, միաժամանակ հանդիսանում է այն առանցքը, որի շուրջ կազմավորված են բնակելի, արտադրական և այլ տարածքներ:
Ճամբարակի կորիզն է կազմում նախկին Կրասնոսելսկ ավանը, հետագայում նրան միացել են Վերին և Ներքին Ճամբարակ գյուղերը: Այժմ այդ երեք գյուղը կազմում են մի ամբողջական բնակավայր: Ակնհայտ առանձնանում են Կարմիր (Կրասնոսելսկ) թաղամասի առավել զարգացած քաղաքաշինական ենթակառուցվածքները (սպասարկում, ճանապարհային ցանց և այլն):
Ճամբարակի տարածքում ըստ գործառնական օգտագործման տեսակների տարբերվում են բնակելի, արդյունաբերական, լանդշաֆտա-ռեկրեացիոն գոտիներ:
ՀՀ հողային օրենսգրքում նշված այս տարածքները սահմանվում են, որպես` բնակավայրի հողեր, արդյունաբերական հողեր և հատուկ պահպանվող տարածքներ:
Ճամբարակի քաղաքային համայնքը զբաղեցնում է փաստացի 9326.8 հա: Արդյունաբերական նպատակներով օգտագործվում է ընդամենը 25.09 հա: Հանգստի համար նախատեսված ընդհանուր օգտագործման կանաչ տարածքը ներկայացված է ոչ մեծ մակերես ունեցող հողակտորով բնակավայրի այն հատվածում, որը միացնում է Կարմիր - Վերին Ճամբարակը Ներքին Ճամբարակի հետ, Գետիկի ձախ ափին:
3.2.1 Բնակավայրի գործառնական և ծավալատարածական կառուցվածք
Ճամբարակը, հատակագծային առումով ներկայացնում է միաձուլված երեք գյուղ, որոնցից յուրաքանչյուրն ունի մասնատված ռելիեֆով պայմանավորված բարդ հատակագծային կառուցվածք: Այդ երեք թաղամասերի համար հորինվածքային առանցք է հանդիսանում գետը: Գետի հունին զուգահեռ անցնող ավտոճանապարհը միակ կապն է թաղամասերի միջև, որը միևնույն ժամանակ տարանցիկ, հանրապետական նշանակության ճանապարհ է մոտակա գյուղերի և հարակից շրջանների գյուղերի համար, ինչպես նաև Մ-4 և Մ-14 միջպետական նշանակության ավտոմայրուղիների միջև ներքին կապն է:
Հասարակական կենտրոնը, ինչպես նշվեց, ձևավորվել է հիմնականում «Կարմիր» թաղամասում և մատչելիության առումով չի կարող բավարարել Ճամբարակի բոլոր բնակիչներին: Սպասարկման օբյեկտների տարողունակությունը վերահաշվարկելու և արդի նորմերին համապատասխանեցնելու խնդիր ունի:
Արտադրական նշանակության ձեռնարկությունները տեղաբաշխված են տարբեր թաղամասերում:
Բնակելի կառուցապատումը ներկայացված է, հիմնականում, տնամերձ հողակտորներով սակավահարկ տներով և հատուկենտ բազմաբնակարան շենքերով «Կարմիր» թաղամասում: Բնակավայրն ունի եկեղեցի, վարչական շենք, կապի բաժանմունք, երաժշտական դպրոց, խանութներ, հյուրանոց, կենցաղ-սպասարկման տուն, հիվանդանոց, հեռուստակայան, հրշեջ կայան և այլն:
Բնակելի թաղամասերում, համեմատաբար հավասարաչափ են տեղաբաշխված դպրոցները, ընդհանուր թվով երեք մանկապարտեզ:
Ճամբարակի փողոցային ցանցն ունի բարդ կառուցվածք, ինչը նույնպես պայմանավորված է ռելիեֆով: Տարբեր բնակելի թաղամասեր կապվում են միմյանց գետի հետ հատվող մասերում կամուրջներով և կամրջակներով,
Առկա չորս գերեզմանոցների տարածքները հարում են բնակելի «Կարմիր», Վերին Ճամբարակ, Ներքին Ճամբարակ թաղամասերին:
Ճամբարակի բնակեցման տարածքում տեղաբաշխված են բնակելի ֆոնդի, հասարակական նշանակության շենքերն ու կառույցները, ինչպես նաև առանձին կոմունալ և այլ նշանակության տարածքներ:
Բնակելի կառուցապատման տակ ընկած տարածքները կազմում են 274,39 հա, որից 271,99 հա տնամերձ հողամասերով սակավահարկ անհատական տներով կառուցապատումն է, 18,8 հա հասարակական կառուցապատումը, 0,53 հա խառը կառուցապատման տակ է, 49,19 հա ընդհանուր օգտագործման տարածքներն են կազմում:
Ճամբարակի քաղաքամերձ տարածքը` գյուղատնտեսական նշանակության հողեր են:
3.2.2 Բնակելի ֆոնդ և բնակչություն
Ճամբարակի բնակելի ֆոնդը կազմում է 169.4 հազ.մ2, այդ թվում սակավահարկ 125.8 հազ. մ2, բազմաբնակարան շենքեր 43.6 հազ. մ2: Բնակելի ֆոնդը ներառում է 28 բազմաբնակարան շենք և 1542 առանձնատուն: Բնակելի ֆոնդի շուրջ 95% սեփականաշնորհված է: Սպասարկումը իրականացնում են համայնքի կոմունալ ծառայությունները:
Բնակավայրի հողերի սահմաններում բնակչության խտությունն է 16,9 մարդ/հա, համայնքի սահմաններում` 0,82 մարդ/հա:
Համայնքի առկա բնակչությունը կազմում է 7.7 հազ. մարդ:
Բնակչության տարիքային կազմը հետևյալն է`
- մինչև 16 տարեկան` 2.649 հազ. մարդ,
- աշխատունակ հասակի` 4.624 հազ. մարդ,
- 60-ից բարձր տարիքի` 0.433 հազ. մարդ:
Համայնքի առկա տնտեսությունների կամ ընտանիքների թիվը կազմում է 2318 միավոր:
3.2.3 Վարչական համակարգի, առևտրի և սպասարկման ոլորտի տեղաբաշխում
Ճամբարակը տարածաշրջանային կենտրոն է, նրա ինքնակառավարման մարմինները տեղակայված են երկու վարչական շենքերում, որոնք գտնվում են «Կարմիր» թաղամասի տարածքում: Այստեղ են նաև զինկոմիսարիատը, ոստիկանությունը, դատարանը, բանկը, կապի բաժանմունքը, կենցաղի տունը, քաղաքային շուկան, սրճարանը, առևտրի, հասարակական սննդի և այլ շենքեր:
Նախկինում ձևավորված առևտրի և սպասարկման համակարգը կարիք ունի վերահաշվարկման և լրացման: Ներկայումս, արդյունաբերական և մթերային ապրանքները վաճառվում են խառը, երբեմն պատահական տեղերում, սակայն այժմ անհրաժեշտ է աստիճանաբար կարգավորել և համակարգել առևտրի, կենցաղ ծառայությունների մատուցման և սպասարկման ոլորտները: Այդ ոլորտներին վերաբերող օբյեկտները անհրաժեշտ է տեղաբաշխել հավասարաչափ, Ճամբարակի բոլոր թաղամասերում, որպեսզի, հաշվի առնելով բնակավայրի տարածքային ձգվածությունը և տեղանքի բարդությունը, ապահովվի մատչելիությունը բոլոր բնակիչների համար:
Կոմունալ ոլորտի համակարգից գոյություն ունեն` հյուրանոցը, հրշեջ կայանը, բաղնիքը, կաթսայատունը և այլն:
Մարդատար տրանսպորտի ոլորտում գործում է ավտոկայանը: Տարածքում գործում են նաև բենզալցակայաններ, գազալցակայաններ, ավտոտեխսպասարկման կետեր:
Անհրաժեշտ է այս ոլորտների բոլոր օբյեկտները համակարգել և ստեղծել քաղաքակիրթ մակարդակի ծառայություններ և առևտուր:
3.2.4 Առողջապահական, կրթական, մշակութային և մարզական համակարգեր
Ճամբարակի համայնքում առողջապահական համակարգը ներկայացված է հիվանդանոցով (150 մահճակալի համար), պոլիկլինիկայով, լաբորատորիայով:
Կրթական օբյեկտներից գործում են` մանկապարտեզ, չորս դպրոց, մասնագիտական տեխնիկական ուսումնարան, երաժշտական դպրոց: Նախադպրոցական և դպրոցական հիմնարկները տեղադրված են համեմատաբար համաչափ, սակայն դրանց շենքերն ունեն տարբեր աստիճանի վերանորոգման խնդիրներ, ինչպես նաև սեյսմակայունության բարձրացման անհրաժեշտություն:
Մշակույթի օբյեկտներից համայնքն ունի կինոթատրոն, մշակույթի տուն, թանգարան և գրադարան:
Մարզական օբյեկտներից համայնքն ունի միայն մարզադաշտ: Միևնույն ժամանակ համայնքում ոչ բոլոր դպրոցներն են ապահովված մարզական միջուկով: Այս համակարգն ունի վերահաշվարկման և լրացման անհրաժեշտություն:
3.2.5 Արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական
նշանակության օբյեկտների հողեր
Համայնքի արտադրական նշանակության հողերը ընդհանուր առմամբ զբաղեցնում են 25,09 հա տարածք, որից արդյունաբերականը կազմում է 2,88 հա տարածք, գյուղատնտեսական արդյունաբերությունը` 21,89 հա, պահեստարանները` 0,33 հա:
Արդյունաբերական օբյեկտներից էին` «Իմպուլս» գործարանը, տրիկոտաժի, շինարարական վերանորոգման ձեռնարկությունները, մեքենատրանսպորտային հավաքակայանը:
Գյուղատնտեսական արտադրական օբյեկտներից են` «Գյուղմեքենա», «Հայգյուղտեխնիկա» ձեռնարկությունները, անասնաբուժարանը, պանրի գործարանը, հացի գործարանը:
Արտադրական նշանակության հողերը գտնվում են հիմնականում բնակավայրի հարավային մասում և տարբեր թաղամասերի առանձին հատվածներում:
Ընդերքի օգտագործման նպատակով համայնքի սահմաններում հողօգտագործում արձանագրված չէ:
Պահեստարանների տարածքները մասամբ ընդգրկված են համապատասխան արտադրական ձեռնարկությունների տարածքների սահմանների մեջ:
3.2.6 էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքի
հողեր
Ճամբարակի հողային հաշվեկշռում ընդգրկված են`
էներգետիկայի հողեր 0,73 հա
կապի համակարգին պատկանող 0,36 հա
տրանսպորտի 10,40 հա
կոմունալ օբյեկտներին պատկանող 1,52 հա
ընդամենը 13,0 հա
Էլեկտրաենթակայանը, հեռուստատեսային կայանը և այս ոլորտին վերաբերվող մյուս օբյեկտները գտնվում են բնակավայրի տարբեր թաղամասերին կից տարածքներում:
3.2.7 Գյուղատնտեսական նշանակության հողեր
Ճամբարակի քաղաքային համայնքի վարչական տարածքի սահմաններում գյուղատնտեսական նշանակության հողերը ներկայացված են հետևյալ տեսքով`
վարելահող 2642,66 հա
խոտհարք 1307,86 հա
արոտ 4369, 63 հա
այլ հողատեսքեր 322,39 հա
ընդամենը 8642,55 հա
Գյուղատնտեսական նշանակության հողերից ՀՀ քաղաքացիների սեփականությունն են կազմում 2413,93 հա, համայնքային` 6228,62 հա:
3.2.8 Հատուկ նշանակության հողեր
Ճամբարակի քաղաքային համայնքի վարչական տարածքի սահմաններում հատուկ նշանակության հողերը կազմում են 12,32 հա: Դրանք գտնվում են բնակավայրի տարբեր մասերում, բնակելի թաղամասերին կից գտնվող տարածքներում:
3.2.9 Հատուկ պահպանվող տարածքների հողեր
Ճամբարակ քաղաքում հատուկ պահպանվող տարածքները ներկայացված են`
հանգստի համար նախատեսված 0,04 հա
պատմության և մշակույթի 21,77 հա
ընդամենը 21,81 հա
3.2.10 Անտառային, ջրային, պահուստային հողեր
Ճամբարակ համայնքի վարչական սահմաններում անտառային հողերը կազմում են 132,94 հա, ջրային տարածքները բաշխվում են հետևյալ կերպ`
գետեր 22,66 հա
ջրամբարներ 0,002 հա
լճեր 0,85 հա
հիդրոտեխնիկական և ջրային այլ օբյեկտների 0,02 հա
ընդամենը 23,53 հա
Պահուստային հողեր համայնքի վարչական տարածքի սահմաններում չկան:
3.2.11 Հողօգտագործումն ըստ սեփականության ձևերի
Ըստ սեփականության ձևերի հողօգտագործման փաստացի վիճակը ներկայացված են 3.2.11-1 աղյուսակում.
աղյուսակ 3.2.11-1
հհ սեփականության ձևերի տեսակներ տարածք, հա %
1 պետական սեփականություն 200,54 2,15
2 համայնքային սեփականություն 6440,35 69,05
3 մասնավոր սեփականություն 2185,91 28,80
ընդամենը 9326, 80 100,00
3.2.12 Կանաչապատում
Տարածքի բարենպաստ բնակլիմայական պայմանների շնորհիվ Ճամբարակը գրեթե ամբողջովին կանաչապատ է: Շրջապատող մեղմ թեքություն ունեցող լանջերը ալպիական լանդշաֆտներ են կամ վարելահողեր: Ավելի բարձր նիշերում մեծ տարածում ունեն թփուտները, հաճախ փշատերևային անտառապուրակները: Բնակավայրի հողերի սահմաններում, տնամերձ սակավահարկ կառուցապատման հողամասերը մշակովի սիզամարգեր են, բնակչությունը դրանք հիմնականում կաղամբի, գազարի, կարտոֆիլի և նման կուլտուրաների աճեցման համար է օգտագործում:
Քաղաքաշինության ոլորտում քաղաքների կանաչապատման համակարգում տարբերակվում են երեք տեսակներ`
ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքներ, ներառում են քաղաքային զբոսայգիներն ու պուրակները,
սահմանափակ օգտագործման կանաչապատ տարածքներ, ընդգրկում են բնակելի կառուցապատման, տարբեր հասարակական կազմակերպությունների, արտադրական, կոմունալ և այլ նշանակության ձեռնարկություններին պատկանող տարածքների (օրինակ` դպրոցներ, մանկապարտեզներ կամ հիվանդանոցներ) կանաչապատված հատվածները,
հատուկ նշանակության կանաչապատում` սանիտարապաշտպանիչ գոտիները, ճանապարհների, փողոցների ու մայթերի բաժանիչ շերտերը:
Վերը նշված համակարգը Ճամբարակում չի ձևավորվել մի շարք պատճառներից ելնելով:
1.Ճամբարակը, ինչպես նշված է 1 գլխում, քաղաքի կարգավիճակ է ստացել 1997 թ. մեկ համայնքի մեջ ներառելով` Կրասնոսելսկ քաղաքատիպ ավանը, Վերին ու Ներքին Ճամբարակ գյուղերը և որպես քաղաքային բնակավայր գտնվում է ձևավորման փուլում:
2.Նախորդ գլխավոր հատակագծերով առաջարկված զբոսայգիների, պուրակների ստեղծումը, ճանապարհների ու փողոցների կանաչապատումը բնակլիմայական բարենպաստ պայմաններից ելնելով անցյալում տեղական կառավարման մարմինների կողմից համապատասխան ուշադրության չի արժանացել:
Ներկա վիճակով կանաչապատման համակարգը ներկայացված է միայն «Կարմիր» թաղամասում գտնվող պուրակով, ընդամենը 0,56 հա, որը ստեղծվել է նախկին վարչատարածքային կառավարման մարմինների, շրջանային կոմիտեի և շրջխորհրդի շենքերի առջև:
Սահմանափակ օգտագործման և հատուկ նշանակության կանաչապատված մակերեսները ներկա դրությամբ քաղաքում բացակայում են:
Քաղաքի կանաչ զանգվածների ցուցանիշները բերված են 3.2.12-1 աղյուսակում:
Աղյուսակ 3.2.12-1
Կանաչ զանգվածների ֆունկցիոնալ նշանակությունը
Ընդհանուր կանաչ զանգված
հա մ2/մարդ
ընդհանուր օգտագործման 0,56 0,72
սահմանափակ նշանակության * 190.4 240
հատուկ նշանակության * - -
ընդամենը 190.96 240.72
*-ով նշված տարածքները համայնքի հողային հաշվեկշռում չեն առանձնացվում, դրանք ընդգրկվում են համապատասխան գործառնական նշանակության տարածքների ցուցանիշներում:
Ճամբարակ քաղաքն ընկած է Գեղարքունիքի մարզի հյուսիսային մասում, պետական սահմանից ուղիղ գծով 3.6 կմ, Ճամբարակ-Վահան-Արծվաշեն ճանապարհով 10 կմ հեռավորությամբ: Տեղանքը գտնվում է ծովի մակարդակից 1840 -1890 մ բարձրությամբ Գետիկի հովտի վերին մասում: Քաղաքի շրջակայքից է սկիզբ առնում Գետիկ գետը, որը, մինչև գետաբերան` Աղստև գետին միանալը, ձևավորում է Միափորի և Արեգունյաց լեռնաշղթաների միջև ընկած ջրհավաքը:
Ամենամոտ միջպետական նշանակության Մ-14 Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհը, 17 կմ հեռավորությամբ, անցնում է Սևանա լճի ափով: Ճամբարակով անցնող Հ-30 հանրապետական նշանակության, 55,2 կմ երկարությամբ, III-IV կարգի ավտոճանապարհը միացնում է Մ-4 և Մ-14 միջպետական նշանակության մայրուղիները: Այդ ճանապարհի /Հ-30/ զգալի հատվածն անցնում է Գետիկի հովտով և ունի երկու ճյուղավորում, մեկը դեպի Արծվաշեն, երկրորդը դեպի Գոշավանք` 3,9 կմ երկարությամբ:
Ճամբարակից է սկսվում Ճամբարակ-Թթուջուր-Նավուր Հ-38 հանրապետական նշանակության 40,1 կմ երկարությամբ ճանապարհը:
Տրանսպորտային կապերի տեսանկյունից Ճամբարակը անբարենպաստ դիրք ունի, քանի որ տարանցիկ կապերը 2007 թ.-ի դրությամբ գրեթե բացակայում են: Ճամբարակից մինչև Գավառ գործող ավտոմոբիլային ճանապարհի հեռավորությունը կազմում է 145 կմ:
Եթե Մ-14 միջպետական նշանակության Ծովագյուղ - Շորժա - Վարդենիս ճանապարհի Ծովագյուղ-Շորժա տեղամասը բավարար վիճակի է, ապա նույնը չի կարելի ասել Շորժա- Վարդենիս հատվածի մասին, այն նորոգման խիստ կարիք ունի: Մ-4-ից մինչև Ճամբարակ տանող Հ-30 ճանապարհը կտրում է Սևանի լեռնաշղթան 2170 մ բարձրությամբ մի թամբով:
Անբարենպաստ վիճակում է Հ-30-ի Ճամբարակ - Մ-4 ճանապարհի տեղամասը, ինչպես նաև Հ-38-ն ամբողջովին: Առաջնակարգ խնդիր է այդ ճանապարհների վերականգնումը, Իջևանի և Դիլիջանի հետ հարմարավետ կապ ապահովելու համար:
Երևան - Սևան - Վարդենիս - Սոդք երկաթուղին հնամաշ է, հնամաշ է նաև շարժակազմը, ուստի հաղորդակցման արագությունը չի գերազանցում 20 կմ/ ժամ: Դա է պատճառը, որ երկաթուղին արդյունավետ չի աշխատում ուղևորների փոխադրման համար: Երկաթուղու և շարժակազմի վերանորոգումը հնարավորություն կտա գնացքների արագությունը հասցնել 40-50 կմ/ժամ և երկաթուղին ուղևորափոխադրումների գծով, կարող է մրցակցել ավտոմոբիլային տրանսպորտի հետ:
Ճամբարակի տրանսպորտային պարկը 2007թ. դրությամբ ներկայացված է`
- անձնական օգտագործման մարդատար, մինչև 10 ուղևոր, 730 միավոր,
- կազմակերպություններին պատկանող մարդատար, մինչև 10 ուղևոր, 30 միավոր,
- բեռնատար ավտոմոբիլներ 160 միավոր:
Բեռնատար մեքենաների կազմում ըստ մակնիշների առկա է`
- ԿամԱԶ և ԿռԱԶ մինչև 10 միավոր,
- ՈՒԱԶ մինչև 50 միավոր,
- այլ մակնիշների, մինչև 100 միավոր:
Ավտոմոբիլների պարկի գերիշխող մեծամասնության շահագործման վաղեմությունը 10 տարի և ավելի է:
Առկա դրությամբ ավտոմոբիլացման մակարդակը կազմում է մոտ 100 ավտոմոբիլ 1000 բնակչին, ինչը կարծես թե, այնքան էլ վատ ցուցանիշ չէ, սակայն քաղաքի Պետավտոտեսչության վկայմամբ, համակարգի մեծ մասը անսարք կամ հնամաշ է և օգտագործվում է դեպքից դեպք, իսկ բեռնատարները գործի են դրվում հիմնականում կարտոֆիլի բերքահավաքի կամ խոտհունձի ժամանակ:
Ճամբարակով տարանցիկ փոխադրումներ չեն կատարվում: Միևնույն ժամանակ, քաղաքում արդյունաբերական ձեռնարկությունները չեն աշխատում, այդ պատճառով բնակավայրի փողոցային ցանցով ավտոմոբիլների երթևեկությունը դիպվածային բնույթ է կրում: Այսպես. քաղաքի կենտրոնական փողոցներից մեկի` Գարեգին Նժդեհի փողոցով ավտոմոբիլների ժամային անդրադարձը չի գերազանցում 27 միավոր:
Ճամբարակով անցնող հանրապետական նշանակության երկու ճանապարհներն էլ խիստ անբարեկարգ են: Անբարեկարգ են նաև քաղաքի փողոցները, ինչի մասին են վկայում ներկայացված լուսանկարները: Դրանք են հիմնական պատճառները, որ փողոցային ցանցը «անգործության» է մատնված:
Փողոցների անբարեկարգ վիճակի պատճառը նաև ջրահեռացման բացակայությունն է: Միայն Գարեգին Նժդեհ և Սեպտեմբերի 21 փողոցների որոշ հատվածներում են պահպանվել երթևեկության մասի և մայթերի միջև ջրահեռացման առուները, որոնք, մեծամասամբ, աղտոտված են և չեն աշխատում: Գետափնյա փողոցը, քաղաքի տարածքում էլ հանդիսանում է ճանապարհ, այսինքն մայթեր չունի, հետևաբար և ջրահեռացումն էլ ապահովված չէ: Քաղաքի կենտրոնից (Սեպտեմբերի 21-ի հետ հատման տեղից) դեպի Դիլիջան գնացող 0,6 կմ հատվածում միայն Գարդման փողոցն ունի 2 մ լայնությամբ մայթեր, իսկ այնուհետև, մինչև բնակավայրի սահմանը, փողոցը ճանապարհ է` առանց մայթերի:
Քաղաքում հասարակական տրանսպորտ չի աշխատում: Ավտոբուսային կապ կա Երևանի, Դիլիջանի ու Իջևանի հետ:
Քաղաքն ընկած է Գետիկի հովտում և ունի գծային-ճյուղավորված ձև: Հիմնական փողոցներն ընկած են վտակներին զուգահեռ: Այսօրվա դրությամբ որպես համաքաղաքային նշանակության կարելի է դասավորել հետևյալ փողոցները.
Գետափնյա 2,3 կմ
Գարդմանի 4,2 կմ
Գարեգին Նժդեհ 2,4 կմ
Սեպտեմբերի 21 0,3 կմ
Ազատամարտիկների 1,8 կմ
ընդամենը 11.0 կմ
Ներկայումս մայրուղային փողոցների ցանցի խտությունը կազմում է 2.50 կմ/կմ2:
Ինչպես առօրյա, այնպես էլ արտակարգ իրավիճակներում, Ճամբարակից Գավառ կամ մայրաքաղաք Երևան կարելի է հասնել մի քանի ժամում: Իսկ քանի որ Ճամբարակը սահմանամերձ քաղաք է, հետևաբար, պետք է ուշադրություն դարձնել հատկապես տրանսպորտային հասանելիության խնդիրներին:
Պատկեր 3.2.12-1 Գետափնյա փողոցի հատված (Հ-30 ավտոմայրուղի)
--------------------------
ԻՐՏԵԿ- պատկերը չի բերվում
3.2.13 Ինժեներական ենթակառուցվածքներ ներկա վիճակը
3.2.13.1 Ջրամատակարարում ու ջրահեռացում
2007թ. դրությամբ Ճամբարակ քաղաքային համայնքի ջրամատակարարումը իրականացվում է 7 լ/վրկ հզորության «Թաքա» և 10 լ/վրկ հզորության «Կուշչինսկի» ջրաղբյուրներից ինքնահոս եղանակով` ժամային գրաֆիկով, 100 - 200 մմ տրամագծի 12 կմ երկարության ջրատարով տրվում է մեկ հատ 1000 մ3 տարողությամբ օրվա կարգավորիչ ջրամբարին (ՕԿՋ), որտեղից քաղաքի տարածքի ներքին բաշխիչ ցանցին, որի ընդհանուր երկարությունը 10,5 կմ է, տրամագիծը` 100 - 200 մմ: Դրանք գտնվում են տեխնիկապես վատ վիճակում, հաճախակի են վթարները, ենթակա են վերակառուցման:
Ճամբարակ քաղաքը կոյուղացված է, ջրահեռացումն իրականացվում է 200 մմ տրամագծի մոտ 10,5 կմ երկարության ազբոցեմենտե խողովակներով և 500 մմ տրամագծի 2,5 կմ երկարության կոյուղու կոլեկտորով և առանց մաքրման և վնասազերծման թափվում է Գետիկ գետը, անգամ «Ճամբարակ հիվանդանոց» ՓԲԸ-ի ինֆեկցիոն բաժանմունքի կեղտաջրերը առանց նախնական մաքրման լցվում են քաղաքի կոյուղու ներքին ցանց:
Ինչպես ջրամատակարարման, այնպես էլ ջրահեռացման ներքին ցանցը գտնվում են խիստ անբավարար վիճակում, սպառել են գերնորմատիվային սահմանները, ունեն 30-40 տարվա վաղեմություն, հաճախակի է վթարները ջրմուղի և կոյուղու ցանցերում:
3.2.13.2 էլեկտրամատակարարում
2007 թ. դրությամբ Ճամբարակ քաղաքի էլեկտրամատակարարման գլխավոր սնուցող ենթակայանն է «Ճամբարակ» 35/10 կվ. լարման, 2 x 6300 կվԱ ընդհանուր հզորության 12,6 ՄՎԱ: Կապը հանրապետության էլեկտրահամակարգի հետ 35 կվ. լարման օդային գծերով բնակավայրի բնակելի, հասարակական, տնտեսական, արտադրական և արտաքին լուսավորության պահանջները բավարարվում են վերը նշված գլխավոր իջեցնող ենթակայանից, ներկայումս 10/0,4 կվ. լարման ցանցային 32 ենթակայանների միջոցով, հիմնականում մեկ տրանսֆորմատորային են, որոնց ընդհանուր հզորությունը 7658 ԿՎԱ է: Քաղաքի ներքին բաշխիչ ցանցի 10 կվ. լարման օդային գծերի երկարությունը 20,36 կմ, մալուխային գծերի երկարությունը 530 մ, որոնք գտնվում են շահագործման համար ոչ պիտանի վիճակում և կարիք ունեն լրիվ վերակառուցման: Այժմ տարեկան էլեկտրաէներգիայի ծախսը 5208 կվտ/ժամ/տարի է:
3.2.13.3 Ջերմամատակարարում
Մինչև 1991 թ. Ճամբարակ քաղաքում գործում էր ջերմային համակարգը, հարկաշատ բնակելի, հասարակական շենքերի ջեռուցման կարիքներն իրականացվում էր երեք փոքր հզորության կաթսայատներից: 2007 թ. դրությամբ ջեռուցման համակարգի, նախկինում գործող կաթսայատները, ամբողջ ջերմային ցանցերը, հանգույցները երկար տարիներ չգործելու հետևանքով քայքայվել, շարքից դուրս են եկել, ինչպես նաև ներտնային համակարգերը: Պետք է նշել նաև, որ ջերմային կորուստները բաշխիչ ցանցերում հասնում էին 30-40%-ի և, որպեսզի անհրաժեշտ քանակի ջերմություն տրվեր սպառողին, հարկավոր էր լրացուցիչ 30-40% ավել գազ այրել կաթսայատանը, որը, իր հերթին, բերում էր օրական լրացուցիչ գումարային ծախսի, ավելացնելով նաև օդի աղտոտվածությունը:
3.2.13.4 Գազամատակարարում
Ճամբարակի տարածաշրջանի բնակավայրերի գազամատակարարումը իրականացվում է «Ծովագյուղ» գազաբաշխիչ կայանից սկիզբ առնող Ծովագյուղ-Շորժա-Ճամբարակ գազատարից, տրամագիծը 300 մմ: Քաղաքի տարածքում ներկայումս գործում են 3 գազակարգավորիչ կետեր, շարունակվում են վերագազաֆիկացման աշխատանքները: Գործող գազատարների երկարությունը 6565 կմ, բաժանորդների քանակը 401: 2006 թ.-ի գազի սպառած ընդհանուր քանակը 375800 մ3/տարի, որից կոմունալ-կենցաղային կարիքների համար 93500 մ3/տարի, արտադրական կարիքների համար 282300 մ3/տարի:
Գազի սնումը իրականացվում է «Ճամբարակ» ԳԿԿ-ից:
4 Շրջակա միջավայրի համալիր վերլուծություն
4.1 Նպատակը և խնդիրները
Սույն աշխատանքի հիմնական նպատակն է` մշակել շրջակա միջավայրի պահպանման վերաբերյալ միջոցառումներ, որոնց իրականացումը նախադրյալներ կստեղծի թույլ չտալու շրջակա միջավայրի վատթարացմանը, կանխարգելել բացասական ազդեցությունը:
Աշխատանքը կատարված է օգտագործելով մեթոդական ցուցմունքները, գործող նորմատիվ փաստաթղթերը, պետստանդարտները, բնապահպանական հիմնարար այլ փաստաթղթեր /1, 2/:
4.2 Տարածքի ընդհանուր էկոլոգիական բնութագիրը
Ընդհանուր էկոլոգիական բնութագրման նպատակը` շրջակա միջավայրի էկոլոգիական չափանիշերի բացահայտման և ինժեներա-էկոլոգիական բնութագրերի և ինդեքսների որոշումն է: Տարածքի բնակլիմայական բնութագիրը ներկայացված է 3 գլխում:
4.2.1 Ինժեներա-էկոլոգիական չափանիշներ
Տարածքի ժողովրդագրական ծավալը կամ շեմքային ժողովրդագրական ծավալը, դա բնակչության առավելագույն թիվն է, որը կարող է տեղակայվել տվյալ տարածքի սահմաններում` պայմանով, որ պետք է բավարարվեն բնակչության ամենօրյա կարևոր պահանջները տեղանքի պաշարների հաշվին, առանց էկոլոգիական հավասարակշռության խախտման:
Արդյունաբերական և քաղաքացիական շինարարության համար պիտանի տարածքների առկայությամբ ժողովրդագրական ծավալը կազմում է.
_n_
D= \
/__ Ti * 1000/ H, մարդ, որտեղ
i=1
Ti - T-րդ տարածքն է, որը ստացել է առավելագույն գնահատականը, հա:
Ti = 478 հա;
H - Հազար բնակչին անհրաժեշտ տարածքն է, կախված տարածքի արտադրական բազայի բնույթից:
H=30
Di=16000 մարդ
4.2.2 Ջրային պաշարներով ապահովում
Տարածքի ժողովրդագրական ծավալը ըստ ջրային պաշարներով ապահովման որոշվում է. D=D2 + D3, որտեղ.
D - Տարածքի ընդհանուր ժողովրդագրական ծավալն է, ըստ ջրային պաշարների, մարդ:
D2 - Մասնակի ժողովրդագրական ծավալն է, ըստ մակերևութային ջրերի, մարդ:
D3 - Մասնակի ժողովրդագրական ծավալն է, ըստ խորքային ջրերի:
_n_
\
D2= /__ (P*K*1000)/p
i=1
P - Ջրի ծախսերի գումարն է, որը կարելի է վերցնել տվյալ ջրային ավազանից, մ3/օր:
p - Նորման է, 1000 բնակչի համար վերցնում ենք 1000 մ3/օր
K - 0.25
P=15000 մ3/օր
15000*0,25*1000
D2= ___________________ = 3750 մարդ
1000
____________________________________
_n_
D3= \
/__ Է*Tp*1000/Po
i=1
ն - Ընդերքային ջրերի շահագործային մոդուլն է, մ3/(օր. կմ)2
Tp - Նախագծվող շրջանի տարածքն է, կմ2
Tp=4.78; P0=80 մ3/օր; ն=125
D3=7468 մարդ
D=7468+3750 ~ 11220 մարդ
4.2.3 Ռեկրեացիոն պաշարներ
Ռեկրեացիոն պաշարների առումով տարածքի ժողովրդագրական ծավալը որոշվում է.
D4=Tp*Լ*0,5*1000/100*H*M
TP - Տարածքի մակերեսն է - 478 հա
խ - Տարածքի անտառապատվածությունը % - 1,5:
H - 2 կմ2
M - 0.3
D4=5975 մարդ
4.2.4 Ջրային հանգստի կազմակերպման ներուժը
4. Ջրային ավազանի մոտ հանգստի կազմակերպման պայմաններով տարածքի ծավալը որոշվում է.
D=2*B*C*1000/0,5*M1 մարդ, որտեղ
B - Գետի հատվածն է, որտեղ կարելի է լողալ, կմ - 1,5 կմ
C - Գործակից, որը հաշվի է առնում լողափների կազմակերպման հնարավորությունը, անտառային գոտու համար C=0,5
0,5 - 1000 բնակչին անհրաժեշտ լողափների մոտավոր նորմատիվն է:
M1 - Գործակից, որը հաշվի է առնում հանգստացողների տեղաբաշխումը անտառում և ջրի մոտ - M1 =0,15 - չափավոր կլիմա ունեցող շրջանի համար:
D5=20000 մարդ
Այսպիսով, ստացված տվյալների համաձայն որպես ժողովրդագրական ծավալի վերջնական ցուցանիշ ընտրված է նվազագույնը 12000 մարդ:
4.2.5 Տարածքի վերարտադրողական ունակությունը
Տարածքի վերարտադրողական ունակությունը մթնոլորտային թթվածնի օգտագործմամբ որոշվում է.
_n_
Պk= \
/__ Ci*T*K1 տ, որտեղ
i=1
Պk - Արգասավորությունն է ըստ թթվածնի, տ
Ci - Օրգանական նյութի տարեկան արտադրողականությունն է i-րդ բուսական խմբավորումից, տ/տարի - 6 տ/հա
K1 - Անցման գործակից - 1,45
T - Կանաչապատ տարածքների մակերեսն է, հա T=160,94 հա
Կս=1400 տ
4.2.6 Ջրային պաշարների վերարտադրողականությունը
_n_
ՊB=\
/__ Ti*յ*K2 մ3, որտեղ
յ=8,51 լ/վրկ կմ2
K2 =0,5
T1 = 478 հա
ՊB=478*0,5*8,51=2034 մ3
4.2.7 Բուսականության վերարտադրողականությունը
Տարածքի վերարտադրողական ունակությունը բուսականությունով որոշվում է.
_n_
Պp= \
/__ Ci*Ti, որտեղ.
i=1
Պp - Տարածքի վերարտադրողականությունն է ըստ բուսական մասսայի, տ
Ci - 1 հա բուսականությամբ տարածքի տարեկան վերարտադրողականությունն է, տ
T - Կանաչապատ տարածքն է, հա - 160,94 հա
Կր=965,6 տ
4.2.8 Դիմադրողականությունը ֆիզիկական բեռնվածությանը
`
Տարածքի դիմադրողականությունը ֆիզիկական բեռնվածությանը բնութագրում է այս կամ այն լանդշաֆտային դիմադրողականությունը ֆիզիկական անտրոպոգեն ազդեցություններին (ռեակրացիոն, տրանսպորտային և ուրիշ ազդեցություններ):
Տարածքի հարաբերական դիմադրողականությունը ֆիզիկական ազդեցություններին որոշվում է.
_n_
ՈՒֆ=\
/__ ՈՒi*Ti/ՈՒi*T, որտեղ.
i=1
ձղ - Տարածքի դիմացկունության գործակիցն է, որը միշտ <1:
ձi - i -րդ տարածքի դիմացկունությունն է, մարդ/հա - 25:
Ti - i -րդ տեղամասի մակերեսն է, հա - 478:
ձ1 - Էտալոնային լանդշաֆտի դիմացկունությունն է ֆիզիկական ազդեցություններին, մարդ/հա - 200:
T - Տարածքի մակերեսն է, հա - 478
25*478
ՈՒֆ= ________ = 0,125 < 1
200*478
4.2.9 Տարածքի տնտեսության ներկա իրավիճակի բնութագիրը
Ճամբարակ քաղաքի տարածքը կազմում է 455.6 հա: Բնակչությունը կազմում է ըստ նախագծային առաջադրանքի 7,7 հազար մարդ:
Քաղաքում տնտեսության հիմնական ճյուղերն են ծխախոտի, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակումը, անասնապահությունը, կարտոֆիլագործությունը: Մասնագիտացված ճյուղերն են գյուղատնտեսական հումքի մշակումը և թեթև արդյունաբերությունը: Կան նաև շինարարական նյութերի Շորժայի գործարանը, ինչպես նաև հացաթխման գործարանը:
Ներկայումս կրճատված չափերով պահպանվում են վերոհիշյալ արդյունաբերական ձեռնարկությունները:
Քաղաքի տարածքում գտնվող թռչնաֆաբրիկան, անասնագոմերը գտնվում են կիսաքանդ վիճակում և չեն գործում արդեն 15 տարի:
Հեռանկարում, հաշվի առնելով ՀՀ տնտեսական աճի տեմպերը, նախատեսվում է գոյություն ունեցող ձեռնարկությունների լրիվ հզորությամբ գործարկում:
4.3 Մթնոլորտային օդի պահպանություն
Որպես որոշիչ կոնցեպցիա ընդունված է` առաջնահերթ միջոցառումների առանձնացումը, որոնց իրականացումը թույլ չի տա օդային ավազանի աղտոտվածության մակարդակի բարձրացում: Օդային ավազանի աղտոտվածության վիճակի գնահատականը ընդգրկում է հետևյալ փուլերը`
- առաջնային ձեռնարկությունների և վնասակար նյութերի դասակարգումը (ռանգավորումը),
- մթնոլորտ համախառն արտանետումների որոշումը (գումարային և ինգրեդիենտներով) արդյունաբերության, էներգետիկայի, ավտոտրանսպորտի արտանետումների տեսակարար կշռի գնահատմամբ,
- ամբողջական աղբյուրների արտանետումներից մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակների որոշումը և ցրման արեալների որոշումը,
- մթնոլորտային օդի աղտոտվածության գոտիների գնահատումը հիգիենիկ իրավիճակով,
- քաղաքի տարածքի գնահատումը ըստ օդային ավազանի աղտոտվածության իրավիճակի բարենպաստության աստիճանի:
Արդյունաբերական ձեռնարկությունների համախառն արտանետումների մասին տեղեկությունները վերցված են ՍԹԱ-ի նախագծերից և «2Ձկ - օդ» տարեկան հաշվետվություններից: Ձեռնարկությունների և կոմունալ կաթսայատների արտանետումները որոշված են հաշվարկային եղանակով, կաթսաների և վառելիքի քանակի հիման վրա:
Ավտոտրանսպորտի արտանետումները որոշված են քաղաքում հաշվառված ավտոմեքենաների քանակից և խմբերից ելնելով քաղաքի պետավտոտեսչության տրամադրած տվյալներից:
Տարածքի գնահատականը օդային ավազանի իրավիճակով տրված է բազմաբնույթ անալիզի հիման վրա` մետեոպոտենցիալի, ուլտրամանուշակագույն ճառագայթման, տեղումների, ռելիեֆի և սոցիալ-տնտեսական ցուցանիշների (բնակչության խտություն, արդունաբերական պոտենցիալ, ավտոճանապարհների խտություն, ֆոնային աղտոտվածություն) հաշվառմամբ:
Աշխատանքում բոլոր տվյալները բերված են 2006 թ.-ի դրությամբ:
4.3.1 Մթնոլորտի ցրող հատկությունները
Ճամբարակ քաղաքը տեղակայված է ցուրտ կլիմայական գոտում: Տարածաշրջանի օդերևութաբանական պայմանները ազդում են օդի վնասակար խառնուրդների ցրման վրա և դրանով որոշվում է մթնոլորտի աղտոտման օդերևութաբանական ներուժը, ինչը և բնորոշում է բնական միջավայրի ինքնամաքրման ունակությունը:
Մթնոլորտի ցրման հատկությունների և օդերևութաբանական ներուժի վրա ազդող կլիմայական գործոնները հետևյալն են /3/:
- քամու (0-1 մ/վրկ) արագության կրկնելիությունը` 31,6%,
- քամու մինչև 6 մ/վրկ և ավելի արագությունների կրկնելիությունը` 6,8%,
- մառախուղի կրկնելիությունը` 2,7%,
- մինչև 0,5 մմ տեղումների կրկնելիությունը` 16%,
- ուլտրամանուշակագույն ճառագայթումը` 2650 ժամ,
- ամպրոպների քանակը` տարեկան 4 օր,
- միջին տարեկան տեղումները` 599 մմ,
- 5 մմ գերազանցող տեղումները` տարեկան 3 օր:
Կլիմայի ազդեցության գնահատումը մթնոլորտը աղտոտող նյութերի ցրման վրա իրականացվել է համաձայն /2/:
Գնահատականը բնական միջավայրի ինքնամաքրման հատկությունները ոչ բարենպաստ են մթնոլորտը աղտոտող նյութերի ցրման համար:
4.3.2 Մթնոլորտի աղտոտվածության ներկա վիճակը
Մթնոլորտի աղտոտվածության մակարդակները ըստ ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի մոնիտորինգի կենտրոնի տվյալների բերված են աղյուսակ 4.5.3.1-ում /7/:
Աղյուսակ 4.3.2-1
Ճամբարակ քաղաքի մթնոլորտում աղտոտող նյութերի ֆոնային
կոնցենտրացիաների արժեքները
դդ Աղտոտող նյութերի կոդերը ՍԹԿ-ն բնակելի Ֆոնային
ը/հ և անվանումները գոտում, մգ/մ3 կոնցենտրացիաների
արժեքները, մգ/մ3
1 2 3 4
1 002 - Փոշի 0.5 0.2
2 701 - Ծծմբի երկօքսիդ 0.5 0.02
3 200 - Ազոտի երկօքսիդ 0.085 0.008
4 322 - Ածխածնի օքսիդ 5 0.4
Ինչպես երևում է 4.3.2-1 աղյուսակից Ճամբարակ քաղաքի մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակները գտնվում են բնակելի գոտու համար սահմանված նորմերում:
Քաղաքի ֆիզիկա-աշխարհագրական և կլիմայական պայմանները խոչընդոտում են մթնոլորտում վնասակար նյութերի ցրմանը` ինչի հետ կապված, տարածքը դասվում է մթնոլորտի աղտոտվածության բարձր պոտենցիալ ունեցող գոտիների շարքը:
4.3.3 Մթնոլորտի աղտոտման աղբյուրները
Ճամբարակ քաղաքի մթնոլորտի աղտոտման հիմնական աղբյուրները հանդիսանում են արդյունաբերական ձեռնարկությունները և ավտոտրանսպորտը:
Արդյունաբերական ձեռնարկությունները այժմ գործում են իրենց հզորությունների 30%-ի չափով: Բացի դրանից, քաղաքում գործում են մի շարք փոքր ձեռնարկություններ, որոնք քաղաքի աղտոտվածության մակարդակում որոշիչ ներդրում ունեցող աղբյուրներ չեն հանդիսանում:
Ձեռնարկությունների և վնասակար արտանետումների դասակարգումը ըստ
վնասակարության ինդեքսի /7/
Դասակարգումը կատարված է /8/:
M
r1=_________ բանաձևով` ինգրեդիենտների համար,
ՍԹԿմ.մ.
M
r=_____________ ձեռնարկությունների, որտեղ`
ՍԹԿմիջին. օր
ri - ինգրեդիենտների վնասակարության ինդեքս
r - բերված համախառն արտանետում;
M - վնասակար արտանետումների տարեկան քանակն է, տ/տարի
ՍԹԿմմ - մաքսիմալ միանգամյա ՍԹԿ-ների արժեքներն են, մգ/մ3:
ՍԹԿ միջ. օր- միջին օրական ՍԹԿ-ները
Ձեռնարկությունների և վնասակար արտանետումների գերակայությունների ցանկը բերված է աղյուսակ 4.3.3-1 և 4.3.3-2-ում / 9, 10, 11, 12/:
Աղյուսակ 4.3.3-1
Ճամբարակ քաղաքի գերակայող արդյունաբերական ձեռնարկությունների ցանկը
դդ ը/հ Ձեռնարկությունների Համախառն Ձեռնարկության Սանիտարա-
անվանումը արտանետումներ դասը պաշտպանիչ
տ/տարի գոտու չափը, մ
1 2 3 4 5
1 Պանրի գործարաններ 2,28 V 50
2 Քարի մշակման արտադրամաս 0,7 - V 50
3 Հացի գործարան 0,62 V 50
4 Ճամբարակի 0,26 V 50
ավտոտրանսպորտային
ձեռնարկություն
5 Տրիկոտաժի ֆաբրիկա 0,3 V 50
ԸՆԴԱՄԵՆԸ 4,16
Աղյուսակ 4.3.3-2
Ճամբարակ քաղաքի մթնոլորտում գերակայող վնասակար արտանետումների ցանկը
դդ Անվանումը Արտանետումների Վտանգավորության
ը/հ տարեկան քանակը, տ դասը
1 2 3 4
1 Ազոտի օքսիդներ 0,51 2
2 Փոշի 1,0 3
3 Ածխածնի օքսիդ 2,55 4
4 Մանգանի օքսիդներ 0,0011 2
5 Եռակցման աէրոզոլ 0,026 4
6 Բենզին 0,087 4
ԸՆԴԱՄԵՆԸ` 4,16
Մթնոլորտի աղտոտման մեջ զգալի բաժինը ընկնում է ավտոտրանսպորտի վրա; որի արտանետումների քանակները ներկա իրավիճակում բերված են աղյուսակ 4.3.3-3-ում /13/:
Աղյուսակ 4.3.3-3
Ավտոտրանսպորտից վնասակար արտանետումները մթնոլորտ
Աղտոտ նյութեր, տ/տարի
Տրանսպորտի Ածխածնի Ազոտի Ածխաջրա- Ընդամենը
տեսակները օքսիդ օքսիդներ ծիններ
1. Բեռնատար 239,5 10,44 51,4 301,34
2. Մարդատար 25,4 1,49 2,5 29,39
Ընդամենը 264,9 11,93 53,9 330,73
Ներկայումս քաղաքի ջերմամատակարարումը իրականացվում է անհատական: Կոմունալ և արդյունաբերական կաթսայատները, հիմնականում, չեն գործում: Քաղաքը 50-60%-ով գազիֆիկացված է:
Ճամբարակ քաղաքի մթնոլորտն աղտոտող աղբյուրների բնութագիրը աղտոտման ծավալներով և տնտեսությանը հասցված տնտեսական վնասի գնահատականով բերված է աղյուսակ 4.3.3-4-ում /14/:
Աղյուսակ 4.3.3-4
Մթնոլորտ արտանետումների տարեկան քանակները և հասցված տնտեսական
վնասները
Անվանումը Արտանետումների Տնտեսությանը հասցված
քանակը, տ/տարի տնտեսական վնասը,
ներդրման % հազ. դրամ/տարի
1 2 3
4,16 292,1
1. Արդյունաբերական ____
ձեռնարկություններ 1,2
330,73
2. Ավտոտրանսպորտ ______ 12439,0
98,8
334,9 12731,1
Ընդամենը` _____
100
Ճամբարակ քաղաքի արդյունաբերական ձեռնարկություններից ներկա իրավիճակում մթնոլորտ են արտանետվում տարեկան 4,16 տ վնասակար նյութեր: Առաջնային վնասակար նյութեր են հանդիսանում 6 ինգրեդիենտ` 3-4 դասի վտանգավորության:
Աղտոտման հիմնական աղբյուր հանդիսանում է ավտոտրանսպորտը:
Ավտոտրանսպորտից մթնոլորտ արտանետումները ներկա իրավիճակում կազմում են տարեկան ~ 330,7 տ, որը կազմում է քաղաքի ամբողջ արտանետումների 98%-ը:
Ավտոտրանասպորտի մթնոլորտ վնասակար արտանետումներից տնտեսությանը հասցված վնասը ներկա իրավիճակում գնահատվում է տարեկան 12,4 մլն. դրամ, արդյունաբերական ձեռնարկությունների արտանետումներից` 0,292 մլն. դրամ:
Ընդհանուր տնտեսական վնասը մթնոլորտի աղտոտումից կազմում է տարեկան 12,7 մլն. դրամ:
4.3.4 Տարածքի համալիր գնահատականը
Տարածքի համալիր գնահատականը տրված է /2/-ի հիման վրա: Տարածքի համալիր գնահատականը տրված է տեղանքի կլիմայական պայմանների, մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակի, արդյունաբերական պոտենցիալի, բնակչության և ավտոտրանսպորտի խտության ցուցանիշների հաշվառմամբ:
Օդային ավազանի գնահատականը բերված է աղյուսակ 4.3.4-1-ում:
Աղյուսակ 4.3.4-1
Օդային ավազանի գնահատականը անտրոպոգեն ազդեցությամբ, հիգիենիկ
իրավիճակով և տարածքի համալիր գնահատականը
գնահատականը
Անվանումը անտրոպոգեն հիգիենիկ տարածքի Աղտոտման
ազդեցությամբ իրավիճակով կոմպլեքս մակերեսը
գնահատականը բնակելի
գոտում հա
1 2 3 4 5
1 Մեկ գոտի թույլ վտանգ չի բարենպաստ 478
ազդեցության հարուցում
գոտի
Անտրոպոգեն թույլ ազդեցության գոտին կազմում է 478 հա:
Հիգիենիկ իրավիճակով տարածքը վտանգ չի հարուցում: Տարածքի համալիր գնահատականը` բարենպաստ:
4.4 Մակերևութային և ստորգետնյա ջրերի պահպանություն
Բաժինը ընդգրկում է գումարային տվյալների արդյունքների և քաղաքի ջրային միջավայրի վիճակի պահպանման վերաբերյալ առաջարկությունների շարադրում:
Բաժնի հիմնական փուլերը ընդգրկում են`
- մեթոդակարգային հիմնավորում,
- ներկա վիճակի վերլուծություն,
- կանխատեսելի էկոլոգիական արդյունքներ և միջոցառումների տնտեսական էֆեկտիվություն,
շրջակա ջրային ավազանի պահպանման միջոցառումների վերաբերյալ հիմնական դրույթներ:
4.4.1
Մեթոդակարգային հիմնավորում
Որպես հիմնական էկոլոգիական հայտանիշներ ընդունված են`
- աղտոտվածության ծավալի գնահատման համար վնասակարության ինդեքս (ԼԹ),
- աղտոտվածության ինտենսիվության բնութագրման համար - նոսրացման բազմապատիկությունը մինչև սահմանային-թույլատրելի նորմաները:
4.4.2
Քաղաքի ջրամատակարարման և կոյուղու ներկա իրավիճակը
Ներկայումս քաղաքը խմելու-տնտեսական նպատակների համար ջուրը ստանում է «Թավա» և «Կուշչինսկի» աղբյուրներից, որոնց հզորությունը կազմում է համապատասխանաբար 7 լ/վրկ և 10 լ/վրկ:
Նշված աղբյուրների ջրերը իրենց քանակական և որակական ցուցանիշներով համապատասխանում են «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» Թ.2-III-Ա2-1 սանիտարական կանոնների և նորմաների պահանջներին: Ջուրը ջրամատակարարման գլխամասային կառույցներից ինքնահոս եղանակով, 12 կմ երկարության, 100 - 200 մմ տրամագծի խողովակաշարով տրվում է միակ 1000 մ3 ծավալով օրվա կարգավորիչ ջրամբարին, այնտեղից 100 - 150 մմ տրամագծի 12 կմ ընդհանուր երկարության ջրմուղի ներքին ցանցին: Ջուրը սպառողներին տրվում է ժամային գրաֆիկով:
Քաղաքի ջրմուղի ցանցը ներկայումս գտնվում է տեխնիկապես անբավարար վիճակում: Ջրամատակարարման կառույցները չունեն համապատասխան սան-պահպանության խիստ ռեժիմի գոտիներ: Ջրի վարակազերծում չի կատարվում, անհրաժեշտ ժամանակակից կայանի բացակայության պատճառով:
Ճամբարակ քաղաքը կոյուղացված է: Ջրահեռացումը իրականացվում է 10,5 կմ երկարության 900 մմ տրամագծի ասբոցեմենտե խողովակաշարով:
Հոսքաջրերի արտահոսքը իրականացվում է 2,8 կմ երկարության 500 մմ տրամագծի գլխավոր կոլեկտորով, Գետիկի մեջ: Քաղաքի հոսքաջրերի կենսաբանական մաքրման կայանը շուրջ 15 տարի չի գործում, իսկ վարակազերծման կայանը` 10 տարի:
Դեռևս գործող արդյունաբերական ձեռնարկությունները չունեն հոսքաջրերի լոկալ մաքրման կայաններ: «Ճամբարակի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի ինֆեկցիոն բաժանմունքի հոսքաջրերը առանց նախնական մաքրման լցվում են քաղաքի կոյուղու ներքին ցանց և թափվում Գետիկ:
Ծախսը Ճամբարակ քաղաքի կոյուղու ցանցում կազմում է 1,47 հազ. մ3/օր, այդ թվում`
- տնտեսակենցաղային հոսքաջրեր - 1,176 հազ. մ3/օր,
- արտադրական հոսքաջրեր - 0,294 հազ. մ3/օր:
Ճամբարակի վարչական տարածքով հոսող Գետիկի վտակների վրա կառուցված ջրանցքների ջուրն օգտագործվում է քաղաքի կանաչ տարածքների ոռոգման համար:
Հակասելավային միջոցառումները
Գարնանային հորդ անձրևներից և ձյան հալոցքների ժամանակ բնակավայրի տարածքը հյուսիսից հոսող հեղեղային ելքերից պաշտպանելու համար կատարված են Գետիկի հունի բարեկարգման, մաքրման և բետոնապատման աշխատանքներ, որտեղ հեղեղային ջրերի կազմակերպման և ընդունման համար նախատեսված են ջրաթողիչներով հեղեղակարգավորիչներ:
Հեղեղատար կոյուղի
Ներկայումս Ճամբարակ քաղաքի տարածքից անձրևաջրերի հեռացումը իրականացվում է փողոցների եզրով անցնող հեղեղատար վաքերով, որոնք ուղղված են դեպի գետը: Ձեռնարկություններում բացակայում են անձրևաջրերի մաքրման կայաններ:
Հիմնական աղտոտման աղբյուրները
Գետիկի աղտոտվածության վրա նկատելի ազդեցություն է գործում Ճամբարակ քաղաքը:
Աղտոտման հիմնական աղբյուրներն են հանդիսանում.
- քաղաքի արդյունաբերական ձեռնարկությունները որոնցում լոկալ մաքրման կայանների բացակայության պատճառով Գետիկ են թափվում սահմանային թույլատրելի արտահոսքերի նորմատիվները գերազանցող հոսքաջրեր,
- քաղաքի տնտեսակենցաղային հոսքաջրերը, որոնք առանց կենսաբանական մաքրման թափվում են գետ,
- քաղաքի անձրևային հոսքաջրերը:
Ներկայումս Ճամբարակ քաղաքի հոսքաջրերից Գետիկի աղտոտվածության հետևանքով տնտեսությանը հասցված վնասը գնահատվում է տարեկան 18,68 մլն դրամ, այդ թվում`
- տնտեսակենցաղային հոսքաջրերից` 11,43 մլն. դրամ,
- արտադրական հոսքաջրերից` 2,25 մլն. դրամ,
- անձրևային հոսքաջրերից` 5,0 մլն. դրամ:
4.4.3 Ջրային միջավայրը աղտոտող ձեռնարկությունների բնութագիրը
Ձեռնարկությունների բնութագիրը տրված է ըստ վնասակարության ինդեքսի և տնտեսությանը հասցված վնասի:
Ձեռնարկությունների բնութագիրը ըստ վնասակարության ինդեքսի` (կմ3/տարի);
ԼԹ=V.n, որտեղ`
V- հոսքաջրերի փաստացի ծավալը, մ3/տարի,
n - նոսրացման բազմապատիկ` անգամ:
Ձեռնարկությունների վերաբերյալ տվյալները տրամադրել է ՀՀ Բնապահպանության նախարարությունը (2Ձկ -ջուր, ԹՍԱ-ի նորմաներ):
Ձեռնարկությունների բնութագիրը ըստ վնասակարության ինդեքսի
ԻԲ կմ3/տարի
| 0.011
|_______. 0.0024
| 1 |__________. 0.00036
| | 2 |_________. 0.000165
| | | 3 |__________. 0.000093
| | | | 4 |___________. 0.00002
| | | | | 5 |_________.
| | | | | | 6 |
._____________________________________________________________________
Ջրմուղ «Կարիտաս» Մեքենա- Պանրի Ճամբարակի Հացի Ձեռնար.
կոյուղի քարի տրանսպոր- գործարան պոլիկլինիկա գործարան անվա-
մշակման տային ՊՓԲԸ նումը
արտադրամաս հավաքա-
կայան
Ձեռնարկությունների բնութագիրը ըստ ջրային ավազանի աղտոտման
հետևանքով տնտեսությանը հասցված վնասի
Տնտեսական
վնասը մլն.
դրամ/տարի
| 11.43
|_______. 0.82
| 1 |__________. 0.818
| | 2 |_________. 0.367
| | | 3 |__________. 0.23
| | | | 4 |___________. 0.0123
| | | | | 5 |_________.
| | | | | | 6 |
._____________________________________________________________________
Ջրմուղ «Կարիտաս» Մեքենա- Պանրի Ճամբարակի Հացի Ձեռնար.
կոյուղի քարի տրանսպոր- գործարան պոլիկլինիկա գործարան անվա-
մշակման տային ՊՓԲԸ նումը
արտադրամաս հավաքա-
կայան
Ինչպես երևում է երկու բնութագրմամբ էլ առաջնակարգ տեղերում գտնվում են ջրմուղ-կոյուղի տնտեսությունը, քարի մշակման արտադրամասը, ավտոտրանսպորտային ձեռնարկությունը, «Ճամբարակի հիվանդանոց» ՊՓԲԸ-ը և պանրի գործարանը:
4.4.4 Տարածքի բնութագիրը մակերևութային և ստորգետնյա ջրերի
իրավիճակով
Ճամբարակ քաղաքի վարչական տարածքը գտնվում է Աղստև գետի ջրհավաք ավազանում (Գետիկ գետը): Օգտագործվել են`
1. Գետիկի հիդրոերկրաբանական տվյալները.
2. Գետիկի ֆոնային աղտոտվածությունների (ՍԹԿ-ի մասով) մակարդակները, որոնք տրամադրել է ՀՀ Բնապահպանության նախարարության բնական միջավայրի մոնիտորինգի կենտրոնը,
3. Գետիկ գետի ափերի անտառապատվածությունը, լանջի ցուցադրանքը: Տարածքի գնահատականը տրված է «Րեկօմենդացիի պօ օխրանե օկրուժայուշեյ սրեդի վ ռայօննօյ պլանիրօվկե» հիման վրա:
Հաշվարկների արդյունքները բերված են աղյուսակ 4.4.4-1-ում:
Տարածքը ինչպես մակերևութային, այնպես էլ ստորգետնյա ջրերի իրավիճակով բնութագրվում է բարենպաստ:
Աղյուսակ 4.4.4-1
Տարածքի գնահատականը մակերևութային և ստորգետնյա ջրերի իրավիճակով
դդ ՖԱԿՏՈՐ Չափման Փաստացի Էքսպեր- Բարենպաս-
ը/հ միավոր մակարդակը տային տության
գնահատա- աստիճանը
կանը
1 2 3 4 5 6
Մակերևութային ջրեր
1 Ջրառատություն մ3/վրկ 3,36 1 ոչ բարենպաստ
2 Հոսանքի մ/վրկ 1,04 5 բարենպաստ
արագությունը
3 Ջրի ջերմաստիճանը 0C 16,5 3 սահմանափակ
(ամառային) բարենպաստ
4 Լանջի ցուցադրանքը կողմնորո Հյուսիս և 3 սահմանափակ
շումը հարավ բարենպաստ
5 Ափերի անտառապատ- % 60 5 բարենպաստ
վածությունը
6 Բնակչության մարդ/կմ2 1610 >200 5 բարենպաստ
խտությունը
7 Արդյունաբերական վտանգավոր IV-V 5 բարենպաստ
պոտենցիալը րության
դասը
8 Տրանսպորտի
առկայությունը - 1 ոչ բարենպաստ
9 Ֆոնային >1 1 ոչ բարենպաստ
կոնցենտրացիան
10 ԹԿՊ 1,16 5 բարենպաստ
11 Ջրածնային իոնների 8,07 5 բարենպաստ
կոնցենտրացիան
12 Տարածքի գնահատականը - - բարենպաստ
Ստորգետնյա ջրեր
1 Պահպանման շերտի հաստ. մ > 1 5 բարենպաստ
առկայությունը
(կավեր և
ավազակավեր)
2 Բուսականության անտառա- > 20 5 բարենպաստ
առկայությունը պատվածու-
թյունը %
3 Բնակչության մարդ/կմ2 <50 5 բարենպաստ
խտությունը
4 Արդյունաբերական աղտոտվա- IV - V 5 բարենպաստ
պոտենցիալը ծության
հիմնական
աստիճանը
5 Տարածքի գնահատականը բարենպաստ
4.4.5 Քաղաքի ջրապահպան միջոցառումների հիգիենիկ արդյունավետության
գնահատականը
Եթե քաղաքի հոսքաջրերը թափվում են բաց ջրավազան, ապա քաղաքի ջրապահպան միջոցառումների մասին կարելի է դատել ելնելով քաղաքի հոսքաջրերը ընդունող գետի աղտոտվածության մակարդակից, քաղաքից վերև և ներքև ընկած հատվածում:
Ջրապահպան միջոցառումների հիգիենիկ արդյունավետության գնահատականը տրված է համաձայն` /15, 16/
1. Մետոդիչեսկիե րեկօմենդացիի օբռաբոտկի դաննիխ, խառակտերիզույուշիե սանիտարնօե սօստօյանիե վօդնիխ օբեկտօվ, Մինզդռավ ՌՍՖՍՌ, Մօսկվա, 1983 գ.,
2. Մետոդիչեսկիե րեկօմենդացիի օցենկի գիգիենիչեսկօյ էֆֆեկտիվնօստի վօդօօխռաննիխ մեռօպրիյատիյ. Մինզդռավ ՌՍՖՍՌ, Մօսկվա, 1989 գ.,
Որպես հետազոտման ենթակա հատված վերցված է Գետիկը Ճամբարակ քաղաքից 0,5 կմ վերև և քաղաքի հոսքաջրերի արտահոսքից ներքև ընկած հատվածում: Գետի աղտոտվածության մակարդակը 2006 թ.-ին տրամադրել է Հայէկոմոնիտորինգը:
Գետի աղտոտվածության մակարդակը Ճամբարակ քաղաքի հոսքաջրերի արտահոսքից ներքև ընկած հատվածում որոշվել է հաշվարկային եղանակով` ելնելով գետի հիդրոերկրաբանական տվյալներից և քաղաքի գլխավոր կոլեկտորում հոսքաջրերի հաշվարկային կոնցենտրացիաներից:
Կատարվել է ստացված տվյալների խմբավորում ըստ`
- օրգանոլեպտիկ ցուցանիշների,
- սանիտարա-տոկսիկ ցուցանիշների:
Բոլոր փաստացի տվյալները բերվել են պայմանական անչափ միավորների:
Ci
bi= ___ , որտեղ
Ni
bi - փաստացի ցուցանիշի բազային գնահատական է;
Ci - փաստացի աղտոտվածության ցուցանիշն է, գ/մ3;
Ni - նորմատիվային ցուցանիշն է, գ/մ3
2006 թ.-ին Գետիկի Ճամբարակ քաղաքից 0,5 կմ վերև ընկած հատվածից վերցված փորձանմուշներում որոշված միացությունների միջին կոնցենտրացիաները
._________________________________________.
|Միացությունները |Կոնցենտրացիաները |
| | (մգ/դմ3) |
|_______________________|_________________|
|PH (ՍԹԿ - 6,5(8,5) | 8,07 |
|_______________________|_________________|
|Պերմանգանատային | 1,6 |
|օքսիդացվածություն | |
|_______________________|_________________|
|ԹԿՊ5 (ՍԹԿ - 3,0 մգ/դմ3)| 1,16 |
|_______________________|_________________|
|Կախված մասնիկներ | 16,1 |
|_______________________|_________________|
|Լուծված թթվածին (ՍԹԿ - | 7,54 |
|ոչ պակաս 4,0 մգ/դմ3-ից)| |
|_______________________|_________________|
|Ածխաթթու գազ | 0,08 |
|_______________________|_________________|
|Հիդրոկարբոնատ իոն | 134,2 |
|_______________________|_________________|
|Սուլֆատ իոն | 16,7 |
|(ՍԹԿ - 100 մգ/դմ3) | |
|_______________________|_________________|
|Քլոր իոն (ՍԹԿ - | 12,9 |
|300 մգ/դմ3) | |
|_______________________|_________________|
|Ամոնիում իոն |0.33 (մգ N /դմ3) |
|(ՍԹԿ - 0,39 մգN/դմ3) | |
|_______________________|_________________|
|Նիտրիտ իոն |0.024 (մգ N /դմ3)|
|(ՍԹԿ - 0,024 մգN/դմ3) | |
|_______________________|_________________|
|Նիտրատ իոն |0.8 (մգ N /դմ3) |
|(ՍԹԿ - 9,0 մգN/դմ3) | |
|_______________________|_________________|
| Իոնների գումար | 117 |
|(ՍԹԿ - 1000 մգ/դմ3) | |
|_______________________|_________________|
|Սիլիցիում | 4,8 |
._________________________________________.
Այն դեպքում, երբ Ci <= Ni բազային գնահատականը վերցվում է 1: Յուրաքանչյուր խմբի առանձին ցուցանիշների համար հաշվարկվում է կոմպլեքսային ցուցանիշ:
Կոմպլեքսային ցուցանիշը հաշվարկված է`
__
W = \ (bi - 1) + 1 բանաձևով, որտեղ
/__
W - համալիր ցուցանիշն է (համապատասխանաբար օրգանոլեպտիկ, սանիտարա-տոկսիկ);
bi - փաստացի ցուցանիշի բազային գնահատական է:
Մշակված տվյալներից արվել է եզրակացություն`
Գետիկ գետի աղտոտվածության մակարդակը Ճամբարակ քաղաքից վերև գտնվող հատվածում ըստ օրգանոլեպտիկ ցուցանիշների գնահատվում է 1 բալ, ըստ սանիտարա-տոկսիկ ցուցանիշների գնահատվում է նույնպես 1 բալ:
Ստացվածից հետևում է, որ Գետիկ գետի աղտոտվածության մակարդակը Ճամբարակ քաղաքից վերև ընկած հատվածում գնահատվում է թույլատրելի:
Նմանատիպ հաշվարկների միջոցով գնահատվել է նաև Գետիկի աղտոտվածության մակարդակը Ճամբարակ քաղաքից ներքև գտնվող հատվածում: Ըստ օրգանոլեպտիկ ցուցանիշների գնահատականը 1 է: Ըստ սանիտարա-տոկսիկ ցուցանիշների գնահատականը կազմում է 1,07 բալ:
Գետի աղտոտվածության մակարդակը Ճամբարակ քաղաքից ներքև ընկած հատվածում գնահատվում է`
- ըստ օրգանոլեպտիկ ցուցանիշների` թույլատրելի,
- ըստ սանիտարա-տոկսիկ ցուցանիշների` չափավոր:
Գետիկ գետի ռանգավորման հիման վրա հիգիենիկ դասակարգման օգտագործմամբ բնութագրվում է քաղաքում ներդրված ջրապահպան միջոցառումների արդյունավետությունը:
Քաղաքից վերև և ներքև գտնվող հատվածների փաստացի ցուցանիշների բազային գնահատականների տարբերությունը`
/\W=Wներքև - W վերև= 0 (ըստ օրգանոլեպտիկ ցուցանիշների)
/\W=Wներքև - W վերև= 0,07>0 (ըստ սանիտարա-տոկսիկ ցուցանիշների)
Այսպիսով, ըստ սանիտարա-տոկսիկ ցուցանիշների, տեղի է ունեցել գետի ջրի աղտոտվածության ավելացում: Քաղաքի ջրապահպան միջոցառումները գնահատվում են անբավարար:
Նշվածից կարելի է եզրակացնել`
1.արդյունաբերական ձեռնարկություններում բացակայում են մաքրման կայանները,
2.քաղաքի սանիտարական մաքրումը կատարվում է ոչ բավարար, ինչի հետևանքով անձրևաջրերի հետ միասին գետ են թափվում օրգանական և անօրգանական ծագում ունեցող վնասակար նյութեր,
3.քաղաքի տնտեսակենցաղային հոսքաջրերի մաքրում չի իրականացվում:
4.4.6 Քաղաքի ջրամատակարարման, կոյուղու, մակերևութային և
ստորգետնյա ջրերի ներկա իրավիճակի ամփոփ վերլուծությունը և խնդիրները
- Ճամբարակ քաղաքը կոյուղացված է:
- Քաղաքի տնտեսակենցաղային հոսքաջրերի մաքրման կայանը չի գործում, ինչի հետևանքով Գետիկ են թափվում սահմանային թույլատրելի նորմերը գերազանցող հոսքաջրեր:
- Քաղաքի գործող ձեռնարկություններում բացակայում են ինչպես արտադրական, այնպես էլ անձրևային հոսքաջրերի լոկալ մաքրման կայանները:
- Անձրևաջրերի հեռացումը քաղաքի տարածքից կատարվում է անկազմակերպ:
- Քաղաքը, բացի կենտրոնական մասից, չունի փողոցների և տարածքի մակերևութային ջրերի հեռացման ցանց և հորդ անձրևներից առաջացած ջրերը ներծծվելով, օժանդակում են գրունտային ջրերի բարձր մակարդակի առաջացմանը:
Գետիկ գետի աղտոտվածության մակարդակը Ճամբարակ քաղաքի շրջակայքում գնահատվում է թույլատրելիից չափավոր:
4.5 Թափոնների կառավարում
4.5.1 Աղբավայրեր
Ճամբարակ քաղաքում աղբահեռացումը կատարվում է կենտրոնացված ճանապարհով, հատուկ մասնագիտացված «Ճամբարակի սանմաքրում և բարեկարգում» ՓԲԸ-ի կողմից: Այդ նպատակով բնակելի շենքերի շրջակայքում տեղադրված են աղբարկղեր: Սակայն աղբահեռացումը կատարվում է անկանոն, որը տեղիք է տալիս ազգաբնակչության բողոքներին: Կենցաղային աղբը հեռացվում է աղբաթափման վայր, որը գտնվում է Ճամբարակ - Վահան ճանապարհահատվածի 4-րդ կմ-ի մոտ և զբաղեցնում է 0.5 հա տարածք: Աղբավայրում չկա աղբի տեսակավորման, հողի շերտով ծածկելու անհրաժեշտ տեխնիկա և աշխատողներ: Աղբավայրի տարածքը սահմանազատված և ցանկապատված չէ:
Քաղաքում առաջացած կենցաղային կոշտ թափոնների (ԿԿԹ) կազմը բերված է 4.5.1-1 աղյուսակում:
Թափոնների ընդհանուր քանակը այժմ կազմում է 1540 տ/տարի:
ԿԿԹ-ի կազմը և տարեկան քանակը
Աղյուսակ 4.5.1-1
._____________________________________.
|ԿԿԹ |Ընդհանուր |Թափոնների|
| |քանակից |ընդհանուր|
| |բաժնեմասը,|քանակը, |
| |%-ով |տ/տարի |
|________________|__________|_________|
|ապակի | 3.5| 53,9|
|________________|__________|_________|
|մետաղ | 3.9| 60,06|
|________________|__________|_________|
|պլաստիկ շշեր | 2.65| 40,81|
|________________|__________|_________|
|այլ պլաստիկ իրեր| 4.35| 67|
|________________|__________|_________|
|թուղթ | 3.1| 47,74|
|________________|__________|_________|
|այլ թափոններ | 82.5| 1270,5|
|________________|__________|_________|
|ընդամենը | 100| 1540|
._____________________________________.
4.5.2 Արդյունաբերական թափոններ
Արդյունաբերական թափոնները հիմնականում առաջանում են շինարարական, ավտոտրանսպորտային ձեռնարկություններում:
Արդյունաբերական թափոնների ընդհանուր քանակը կազմում է ~ 100 տ/տարի:
Թափոնները բաժանվում են 2 խմբի`
- օգտագործման ենթակա,
- ոչ օգտագործելի:
Օգտագործման ենթակա թափոնների շարքին եմ դասվում` օգտագործված յուղերը, թեփերը:
Օգտագործված յուղերը տեղում ենթարկվում են մեխանիկական մաքրման զտմամբ և նստեցմամբ: Մաքրված յուղերին ավելացվում է մաքուրը և օգտագործվում:
Օգտագործման ենթակա թափոնների քանակը կազմում է 2 տ/տարի:
Ոչ օգտագործելի թափոնները գործող ձեռնարկությունների բնույթից կախված, թունավոր չեն և պատկանում են սանէպիդկայանի կողմից համաձայնեցված վայր տեղափոխվող թափոնների խմբին:
Այս թափոններն են` շինարարական, ավտոտրանսպորտային ձեռնարկություններում առաջացած թափոններն են` շինարարական աղբ, ավտոմեքենաների մասեր, օգտագործված տարաներ:
Ոչ օգտագործելի թափոնների քանակը կազմում է 95 տ/տարի:
Արդյունաբերական թափոնների կազմը բերված է աղյուսակ 4.5.2-1-ում:
Աղյուսակ 4.5.2-1
Արդյունաբերական թափոնների կազմը բերված է աղյուսակում
Արդյունաբերական Ընդհանուր Ընդհանուր
թափոնների բաղադրիչները քանակը քանակից
տ/տարի բաժնեմասը,
%
1 2 3
1. օգտագործման ենթակա ~2 2,06
թափոններ` թեփեր,
նավթամթերք, յուղեր
2. ոչ օգտագործելի 95 97,94
թափոններ` շինարարական
ոչ թունավոր, մետաղական
(ավտոմեքենաների մասեր
և այլն), օգտագործված
տարաներ
Ընդամենը 97 100
Քանի որ, քաղաքը չունի արդյունաբերական թափոնների համար առանձին աղբավայր, ուստի նշված թափոնները թափվում են կենցաղային աղբավայր:
4.6 Գերեզմանատներ
Քաղաքն ունի չորս գործող գերեզմանատուն, որոնք համաճարակաբանական տեսակետից, խիստ վտանգ են ներկայացնում, քանի որ անհրաժեշտ 300 մ լայնությամբ սանիտարա-պաշտպանիչ գոտին գոյություն չունի: Գերեզմանատների ընդհանուր տարածքը` 7.11 հա է: Գերեզմանատներից երեքը ունեն արտաքին պարիսպ:
4.7 Հողերի պահպանություն
Ճամբարակը տեղակայված է Անդրկովկասյան լեռնային շրջանում, Սևանի ենթաշրջանում:
Ճամբարակի տարածքի հողային ծածկույթը խիստ աղքատիկ է: Քաղաքից հյուսիս-արևելք և հարավ-արևմուտք ընկած տարածքները ներկայացված են խիստ կտրտված թեք լանջերով, զուրկ են հողային ծածկույթից, իսկ մնացած տարածքներում հողային ծածկույթը փոքր հզորության է:
Հողերը տիպիկ լեռնային սևահողեր են չափավոր խոնավության:
Ճամբարակի ամբողջ տարածքը գտնվում է ոսկու հանքավայրերի սահմանների մոտ, որի հետ կապված հողային ծածկույթում հայտնաբերվել է որոշ ծանր մետաղների առկայություն (պղինձ, ցինկ):
Հողի հիմնական աղտոտումը կատարվում է արդյունաբերական ձեռնարկությունների և ավտոտրանսպորտի արտանետումներից, կենցաղային և արդյունաբերական թափոնների աղբավայրերից և թափոնակույտերից:
Հողի աղտոտման հիմնական աղբյուրներ են հանդիսանում`
- արդյունաբերական ձեռնարկությունների փոշեգազային մթնոլորտային արտանետումները,
- արդյունաբերական և կենցաղային թափոնների կազմակերպված և չկազմակերպված աղբյուրները:
Քաղաքի հողային տարածքի աղտոտվածության ամփոփիչ ցուցանիշները բերված են 4.6-1 աղյուսակում
Աղյուսակ 4.6-1
.________________________________________.
|Ինգրեդիենտների անվանումը| Ներկա իրավիճակ|
| |_______________|
| | տ/հա | գ/մ2 |
|________________________|________|______|
|Փոշի | 0.0021| 0,21|
|________________________|________|______|
|Մանգանի օքսիդներ |0.000002|0.0002|
.________________________________________.
Մթնոլորտային օդի, մակերևութային և ստորգետնյա ջրերի աղտոտվածությունից պահպանման միջոցառումները, քաղաքի կանաչապատումը, թափոնների կառավարումը դասվում են հողի աղտոտման կանխարգելման և էռոզիայից պահպանման միջոցառումների շարքին: Համեմատաբար բարենպաստ հողային ծածկույթի (վարելահողեր, խոտհարքներ) ոչ գյուղատնտեսական նպատակներով օգտագործման արգելումը, թեք լանջերի դարավանդը (տեռասավորումը) անտառների որակական կազմի բարելավումը, անտառտնտեսության ենթակա տարածքներում անտառատնկիների ավելացումը նույնպես դասվում են հողի աղտոտման կանխարգելման միջոցառումների շարքին:
4.8 Աղմուկի մակարդակի գնահատում
Ճամբարակ քաղաքը ապահովված է տրանսպորտային բավարար կապերով: Տարածքի կենտրոնական մասով անցնում է հանրապետական նշանակության Հ-30 55,2 կմ երկարությամբ III-IV կարգի ավտոմոբիլային ճանապարհը, որը միացնում է Մ-4 և Մ-14 միջպետական նշանակության ճանապարհները:
Ճամբարակ քաղաքի արտաքին բեռների և ուղևորների փոխադրումն իրականացվում է միայն ավտոտրանսպորտով: Ներկա դրությամբ քաղաքը սպասարկվում է Ճամբարակի տարածաշրջանի սահմաններում 272,2 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհներով, այդ թվում` հանրապետական` 200,2 կմ, տեղական նշանակության` 72 կմ:
Ճամբարակ քաղաքի տրանսպորտի անցուդարձի հաշվառումը ցույց է տալիս, որ քաղաքի փողոցներն աշխատում են ազատ ռեժիմով:
Տեղական նշանակության ճանապարհներով և փողոցներով երթևեկության ինտենսիվությունը բարձր չէ (ամենամեծը` 240 միավոր մեկ ժամում):
Ավտոտրանսպորտից առաջացած աղմուկի մակարդակը գտնվում է 57-63 դԲԱ (ավտոմեքենաների մի կարգային հոսքի դեպքում երթևեկության ինտեսիվությունից կախված աղմուկի մակարդակի նոմոգրամմաների համաձայն) սահմաններում, 70 դԲԱ նորմայի դեպքում /18/:
4.9 Էլեկտրամագնիսական ճառագայթում
Ներկայումս Ճամբարակ քաղաքում էլեկտրամագնիսական ճառագայթման աղբյուրներ են հանդիսանում`
- Քաղաքի էլեկտրամատակարարման 110/35-10 կՎ «Ճամբարակ» ենթակայանը,
- հեռուստատեսության ալեհավաք աշտարակը,
- «Արմենտել», «Viva-Cell» փոխանցող 7 կՎ հզորության ալեհավաքները:
Բնակավայրի բնակելի հասարակական, տնտեսական, արտադրական ձեռնարկությունների և արտաքին լուսավորության պահանջները բավարարվում են վերը նշված գլխավոր գործող ենթակայանից` 10/0,4 կՎ լարման 33 ցանցային ենթակայանների միջոցով, որոնք հիմնականում մեկ տրանսֆորմատորային են: Ընդհանուր հզորությունը կազմում է` 7858 կՎտ:
Գործող ներքին 10 կՎ լարման բաշխիչ օդային գծերի երկարությունը 20,36 կմ է, մալուխային գծերինը` 530 մ:
Տարեկան էլեկտրաէներգիայի ծախսը 2006 թ.-ին կազմել է 5209 հազ. կՎտ/ժամ, որից`
- կենցաղային կարիքների համար` 2761,0 հազ. կՎտ/ժամ,
- արտադրական կարիքների համար` 2448 հազ. կՎտ/ժամ:
Մեկ մարդու փաստացի տարեկան էլեկտրաէներգիայի սպառումը կազմում է 358,57 կՎտ/ժամ:
Քաղաքի էներգամատակարարման համակարգը կարիք ունի արդիականացման, կառույցները ենթակա են վերակառուցման:
Համաձայն մեթոդակարգի /1, 2/ էլեկտրամագնիսական ճառագայթման վերը նշված աղբյուրները համարվում են սակավահզոր և չեն դիտարկվում որպես մթնոլորտի աղտոտման աղբյուրներ:
4.10 Բնակչության կենսակերպի բժշկա-աշխարհագրական վերլուծություն
Վերլուծությունը կատարված է եղանակի ֆիզիոլոգա-հիգիենիկ գնահատականի արդյունքների, ինչպես նաև ռելիեֆի, հողի, բուսական և կենդանական աշխարհի, ջրային պաշարների և մթնոլորտի համալիր գնահատականների հիման վրա:
Ըստ մարդու ջերմակարգավորիչ ապարատում տարբեր աստիճանի լարվածություն առաջացնող եղանակի կրկնության, Ճամբարակ քաղաքը դասվում է այն տարածքների շարքին, որտեղ գերակշռում է միջին լարվածություն առաջացնող եղանակը, ինչը որոշակի ազդեցություն է թողնում մրսածության հիվանդությունների աճի վրա:
Քաղաքում կան կենսաերկրաքիմիական էնդեմիկ հիվանդությունների առաջացման նախադրյալներ, կապված ջրում, հողում, բուսական և կենդանական սննդում միկրոէլեմենտների դիսբալանսի հետ:
Ներկայումս նկատվում է էնդեմիկ զոբ հիվանդությունը: Քանի որ, քաղաքը գտնվում է բնական աղբյուրներում յոդի պակասության գոտում, այդ իսկ պատճառով համարվում է զոբի էնդեմիկ շրջան: Զոբից բացի, հաճախ հանդիպում են վահանային գեղձի բորբոքային հիվանդություններ:
Կոյուղու և ջրատար ցանցերի հնացման հետևանքով և նրանց վերանորոգման համար բավարար միջոցների բացակայության, ինչպես նաև բնակչության կենսակերպի սանիտարահիգիենիկ պայմանների ընդհանուր վատթարացման պատճառով, ավելացել է սուր-վարակիչ հիվանդությունների բռնկումների թիվը, որոնք ունեն ջրային և կղանքա-բերանային տարածման ուղի:
Ներկայումս, առաջին պլան են մղվում բժշկական այն հիմնախնդիրները, որոնք կապված են ոչ այնքան բնապահպանական պայմանների վատթարացման հետ.` թոքախտային հիվանդացության ավելացումը, աղիքային ինֆեկցիաներ և այլ հիվանդություններ, որոնք հատուկ են աղքատ հասարակությանը: Հիմնախնդրային է համարվում շնչառական և նյարդային համակարգերի, ուռուցքաբանական, հոգեկան և ինֆեկցիոն հիվանդությունները:
Ճամբարակ քաղաքում սանիտարահիգիենիկ և համաճարակային իրավիճակի բարելավումը համալիր հիմնախնդիր է և կարող է լուծվել հետևյալ միջոցառումների իրականացման հաշվին`
- կյանքի մակարդակի աստիճանական բարձրացման և աղքատության կրճատման (նոր աշխատատեղերի ստեղծում), բնակարանային պայմանների որակի բարձրացման, ջեռուցման և գազաֆիկացման,
- հանգստի լիարժեք գոտիների ստեղծման, ջրային ավազանների (Գետիկ գետ) աղտոտման կանխարգելման, չարտոնված աղբավայրերի չեզոքացման և քաղաքային թափոնների վնասազերծման տեխնոլոգիաների կատարելագործման, ջրատար և կոյուղու ցանցերի վերականգնման և ընդլայնման,
- շրջակա միջավայրի վիճակի բարելավման:
4.11 Ճամբարակ քաղաքի պատմության և մշակույթի ժառանգություն
Ճամբարակի ենթաշրջանի տարածքը բնակեցված է եղել մթա 3-րդ հազարամյակից: Ըստ մատենագրական աղբյուրների մթա 3-րդ դարից մինչև մթ 4-րդ դ. շրջանի տարածքը ներգրավված է եղել Մեծ Հայքի մեկ Արցախ, և մեկ Այրարատ նահանգների սահմանների մեջ: Մթ 5 - 10 դդ.-ի գտնվել է Սասանյան Իրանի և Արաբական խալիֆայության իշխանության տակ: 10-ից 12-րդ դդ.-ում մտել Է Բագրատունյաց թագավորության մեջ, իսկ 12 -13- րդ դդ.-ում Զաքարյանների իշխանության տակ:
1785-ից տարածքը մտել է Երևանի խանության, 1828 թ.-ից Ելիզավետոպոլի նահանգի Ղազախի գավառի մեջ, իսկ 1920 -1937 թթ.-ին կազմել է Դիլիջանի շրջանի մասը: 1937 թ.-ին դեկտեմբերի 31-ին առանձնացել է` կազմելով ինքնուրույն վարչական շրջան:
Գետիկը հարուստ է հին և նոր ժամանակաշրջանների հուշարձաններով, որոնք պատմության երկարատև ժամանակներին չեն դիմացել, ավերվել են: Դրա հետ միասին դեռ բազմաթիվ հուշարձաններ պահպանվել են:
Ճամբարակ քաղաքի կենտրոնի վրա իշխում է մթա 2 - 1 հազարամյակի «Գալուստաքար» ամրոցի լեռնաելուստը, որի ամրոցապատերի քարերը օգտագործել են «Մուղդուսենց» թաղամասի կառուցման ժամանակ որպես շինանյութ, ավերվել է նաև դամբարանադաշտը: Տեղացիներից բոլորի տներում կարելի է հանդիպել մթա 2 - 1 հազարամյակի կավանոթներ և այլ առարկաներ, ամրոցի բլրի գագաթային մասի հարթության վրա կան բնակարանների հիմնապատերի փոսեր: Բլրալանջին այսօր էլ սփռված են տարբեր ժամանակներին թվագրվող խեցեղենի բեկորներ:
Քաղաքի տեսարժան վայրերից է նաև Ճամբարակից 0,5 կմ հյուսիս` Ճամբարակ-Վահան ճանապարհից ձախ գտնվող «Ղուշի բակեր» 16 - 18-րդ. դարերի թվագրվող գյուղատեղին: Այս գյուղատեղի գործող գերեզմանոցում կան պատմամշակույթային մեծ արժեք ներկայացնող 11-12-րդ., 13-14-րդ. և 16-17-րդ. դդ.-ին թվագրվող թվով 13-ից ավելի բազալտակերտ, նրբագեղ խաչքարեր:
Հետաքրքրություն է ներկայացնում նաև գործող գերեզմանոցի հյուսիսային մասի 11-12-րդ դդ.-ի, հարավ-արևելյան անկյունում գտնվող, 16-17 դդ.-ում ավերված եկեղեցին, որի խորանի մեջ տեղադրված են 12-13-րդ դդ. երկու խաչքարեր: Տեղացիները պատմում են, որ այս գերեզմանոցում թաղումների ժամանակ ավերվել են բազմաթիվ հնագույն դամբարաններ:
Ստորև բերվում էՀՀ կառավարության 2002թ. հունվարի 9-ի հո. 80-Ն որոշմամբ հաստատված Պատմության և մշակույթային անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված Ճամբարակ քաղաքի հուշարձանների ցանկը.
1 Ամրոց «Գալուստաքար» մ.թ. ա. 2-1 հզմ.համասամ` Գետիկի աջ ափին
«Գետիկ» հյուրանոց 600 մ.հս.
2 Գերեզմանոց 11-18 դդ. հս. մասում` Վերին Ճամբարակ,Գետիկի աջ ափին
Ճամբարակ - թթուջուր Ճամբարակից աջ
2-1 խաչքար 12-13 դդ. կանգնեցված 6 խաչքարերից աջից 2 - րդն է
2-2 խաչքար12-13 -րդ դդ. կանգնեցված է 6 խաչքարերից աջից 3 -րդն է
2-3 խաչքար 14-15 դդ. կանգնեցված է 6 խաչքարերից աջից 1 րդն է
2-4 խաչքար 16-17 դդ. կանգնեցված է 6 խաչքարերից ձախից 2 ինն է
2-5 խաչքար 16-17 դդ. կանգնեցված է 6 խաչքարերից ձախից 1 ինն է
2-6 խաչքար 16-17 դդ. կանգնեցված է 6 խաչքարներից ձախից 3 րդն է
3 Գերեզմանոց 11-20 դդ. հս. մասում`սարալանջին գործող գերեզմանոցի
հվ. կողմում
3-1 եկեղեցի 16-17 դդ. գերեզմանոց հվ. աե.մասում ավերված եկեղեցին է
3-1-1 խաչքար 12-13 -րդ դդ.
3-1-2 խաչքար 12-13 -րդ դդ.
4 Գյուզատևի «Ղուշի բակեր» 16-18-րդ դդ., 0,5կմ.հս.`Ճամբարակ-Վահան
ճանապարհից ձախ
4.1 գերեզմանոց 16-18 -րդ դդ.
4-1-1 խաչքար 11-12 -րդ դդ.
4-1-2 խաչքար 11-12 դդ. կիսով թաղված հողի մեջ
4-1-3 խաչքար 13-14 դդ. ընկած բերնին երկատված
4-1-4 խաչքար 14-15 դդ. ընկած գետնին
4-1-5 խաչքար 14-15 դդ. կիսով խրված հողի մեջ թեքված
4-1-6 խաչքար 16-17 դդ. ընկած գետնին
4-1-7 խաչքար 17-18 դդ. ընկած գետնին
4-1-8 կապանաքար Սերիճանի 1660 թ.
5 Եկեղեցի Ս. Գրիգոր 1029 թ.քմ. Վերին Ճամբարակի հս. եզրին
5-1 խաչքար 9-10 դդ. խորանի հվ. մասում
5-2 խաչքար 10-11 դդ. հվ. ավանդատանը
5-3 խաչքար 10-11 -րդ դդ.հվ. ավանդատան մուտքի վերնամասում
5-4 խաչքար 11-12 դդ. հվ. պատին
5-5 խաչքար 11-12 դդ. խորանի հվ. պատին
5-6 խաչքար 11-12 դդ. խորանի հվ. պատին
5-7 խաչքար 11-12 դդ.խորանի աե. պատին
5-8 խաչքար 11-12 դդ. խաչքար բեմի վրա
5-9 խաչքար 11-12 դդ. հս.. ավանդատան մուտքի վերնամասում
5-10 խաչքար 11-12 դդ.հս. ավանդատանը
5-11 խաչքար 11-12 դդ. հվ. ավանդատանը
5-12 խաչքար 14-15 դդ. խորանի հս.պատին
5-13 գերեզմանոց 10-19 դդ.
5-13-2 խաչքար 11 դ. քմ. եկեղեցու հվ.կողմը ընկած հողի մեջ
5-13-4 խաչքար 11-12 դդ. ընկած գետնին
6 խաչքար 10 դ.քմ. Վոլոդյա Զազյանի տնամերձում
7 խաչքար Մաթևոս Երեցի 10 դ. քմ. Վերին Ճամբարակի կենտրոնում
աղբյուրի մոտ
8 խաչքար12-13 դդ. 1 կմ. հվ.աե. Ճամբարակ-Վահան խճուղուց ձախ
9 խաչքար 12-13 դդ.քմ. Ներքին Ճամբարակում Սամվել Բաբայանի
տնամերձում
10 խաչքար 12-13 դդ. քմ. Ներք. Ճամբարակում Վերգուշ Բաբայանի տան
ցանկապատին
11 խաչքար 12-13 դդ.քմ. Ներքին Ճամբարակում Հրաչ Հարությունյանի
տնամերձում
12 խաչքար 12-13 դդ.քմ. Ներքին Ճամբարակում Ռադիկ Վերդյանի տան մոտ
13 խաչքար 13 դ.քմ. Ներքին Ճամբարակում Հրաչիկ Մելքումյանի տան մոտ
14 խաչքար 14-15 դդ. քմ. Վերին Ճամբարակում Վարազդատ Ղազարյանի
տնամերձում
15 խաչքար 1455 թ. քմ. Մանասյանի տնամերձում
16 խաչքար 16-17 դդ. քմ. Ներքին Ճամբարակում Հրաչ Հարությունյանի
տնամերձում
17 Հուշաղբյուր ԵԱՄ զոհվածներին 1950 թ. քմ.
Վերին Ճամբարակ
18 Հուշաղբյուր ԵԱՄ զոհվածներին 1960 թ. քմ. հյուրանոցի դիմաց
19 Հուշարձան ԵԱՄ զոհվածներին 1970 -ական թթ.քմ. դպրոցի դիմաց
4.11 Զբոսաշրջության կազմակերպման նախադրյալներ
Քաղաքի շրջակայքի գյուղերից զբոսաշրջության համար հետաքրքրություն է ներկայացնում Հին Գետիկը կամ «Կարմիրեղցի» 9-12 դդ. վանական համալիրը, որը գտնվում է Մարտունի գյուղի հյուսիս արևմուտք գտնվող անտառում: Ասֆալտապատ 9 կմ ճանապարհը հասնում է մինչև միջնադարյան կարևոր այդ վանական համալիրը, որտեղ երիտասարդ տարիներին ճգնել է հայ մեծ օրենսգետ Մխիթար Գոշը: 1979 թ.-ին վանական համալիրի տարածքում պեղումներ են կատարել ՀԳԱ հնագիտական արշավախմբերը (ղեկ.` Գ. Կարախանյան):
Գետիկի ամբողջ հովտով սփռված են հին ու միջնադարյան հուշարձաններ, որոնք ունեն գիտական և մշակույթային մեծ նշանակություն: Քաղաքին մոտ է Մարտունի գյուղից 3 կմ հարավ-արևմուտք գտնվող, բոլորաձև հատակագծով «Բերդի դոշի» ամրոցը: Առավել հռչակավոր է Վահան գյուղի ամրոցը, որը թվագրվում է մթա 1-ին հազարամյակի 3-րդ դ.-ի սկզբով և մթ 10 - 13 դդ.-ով:
Հայաստանի Հանրապետության համայնքներում զբոսաշրջության զարգացման Ազգային ծրագրի համապատասխան անհրաժեշտ է զարգացնել այդ ոլորտը նաև Ճամբարակ համայնքում, որի բնակլիմայական, պատմաճարտարապետական նախադրյալները թույլ են տալիս հեռանկարում իրականացնել այդ խնդիրը: Համայնքային բյուջեի ձևավորման այժմյան մեխանիզմները բավարար պայմաններ չեն ստեղծում ձեռնարկատիրական գործունեության ակտիվացման և զարգացման համար: Համայնքը չունի սպասարկման ենթակառուցվածքի զբոսաշրջության համար բավարար հզորություն: Բացի այդ կա նաև զբոսաշրջության մասնագիտական կադրային խնդիր: Հայաստանում առկա են այդ մասնագետները պատրաստող ուսումնական հաստատությունները, ուստի հեռանկարում հնարավոր է ապահովել մասնավորապես Ճամբարակի համայնքը անհրաժեշտ կադրերով:
Այս ծրագրի իրականացումը կնպաստի.
- նոր աշխատատեղերի ստեղծմանը,
- տնտեսության այլ ճյուղերի զարգացմանը, կապված զբոսաշրջային ծառայությունների արտադրության և մատուցման հետ,
- զբոսաշրջության ոլորտի գործարար միջավայրի ակտիվացմանը,
- ներդրումային բարենպաստ դաշտի ձևավորման համայնքում մշակութային գործունեության ակտիվացմանը,
- համայնքի բնակչության կենսամակարդակի աճի ապահովմանը:
5 Գեղարքունիքի մարզի Ճամբարակի քաղաքային համայնքի (բնակավայրի)
տարածքային զարգացման հիմնական դրույթները
5.1 Համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարությունը և
հիմնական նպատակները
Ճամբարակի զարգացման հիմնական նպատակն է բնակավայրը դարձնել բարեկարգ, մաքուր, գրավիչ, բնակիչների համար առավել հարմարավետ, ժամանակակից քաղաքաշինական պահանջներին բավարարող մի քաղաք: Հաշվի առնելով նրա սահմանամերձ դիրքը անհրաժեշտ է հնարավորին շատ աշխատատեղեր ստեղծել թե արտադրությունում, թե սպասարկման ոլորտում: Դրա համար պետք է, որ ամբողջ ծավալով աշխատեն արտադրական ձեռնարկությունները, գյուղատնտեսությունը:
Ճամբարակի տարածքային զարգացումը անընդմեջ ընթացող գործընթաց է: Այն պետք է կատարվի քաղաքաշինական գոտևորման ու տարածքային պլանավորման հաջորդական փուլերով` նախագծում, շինարարություն, հին ֆոնդի արդիականացում, նոր թաղամասերի իրացում: Միաժամանակ, բնակավայրի տարածքային զարգացումը պետք է չհակասի համայնքի բնակչության շահերին: Բնակչության սոցիալական ակտիվությունը կաջակցի բնակավայրի զարգացմանը և կնպաստի բնակության համար որակյալ միջավայրի ստեղծմանը: Սույն գլխավոր հատակագծի գործողության ժամկետը նախատեսված է մինչև 2020 թվականը, որից առաջնային միջոցառումների իրականացումը ընդունվում է մինչև հինգ տարի, միջնաժամկետ մինչև 10 տարի և հեռանկարային`մինչև 15 տարի:
Բնակավայրի տարածքային զարգացման ծրագրերը իրականացնելու համար անհրաժեշտ է համայնքի սոցիալ - տնտեսական կյանքում ստեղծել զարգացման համապատասխան պայմաններ, որոնք կնպաստեն գործարարության զարգացմանը, կակտիվացնեն տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությունը տարածաշրջանային ծրագրերում:
Ճամբարակի քաղաքաշինական զարգացման համար իբրև կարևոր խթաններ կարող են հանդիսանալ`
- հանրապետության բնակչության, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների և հատկապես մանուկների, հանգստի համալիրի ստեղծումը,
- զբոսաշրջության տարբեր տեսակների, այդ թվում էթնոտուրիզմի, ճանաչողական և մարզական տուրիզմի ծրագրերում Ճամբարակի և իր տարածաշրջանի ընդգրկումը, համապատասխան կառույցների զարգացման պարագայում (ճանապարհա-տրանսպորտային համակարգի զարգացում, սպասարկման ոլորտի ապահովում, մասնագիտական կադրերի պատրաստում, փոքր և միջին չափի հյուրանոցների տեղադրում և այլն):
Բնակավայրի սոցիալական գրավչությունը կաճի հարմարավետ կեցության պայմանների ստեղծման դեպքում: Բնակչության տարբեր սոցիալական և տարիքային խմբերի կողմից հանրօգուտ աշխատանքի կատարումը, նրանց պոտենցիալ հնարավորությունների օգտագործումը կբարձրացնի բնակչության հասարակական ակտիվությունն ու բնակավայրի հանդեպ գործարարության հետաքրքրությունը:
Երիտասարդների և կանանց ներգրավումը հանրօգուտ աշխատանքներում տեղեկատվության պակասի լրացումը կարող է խթան հանդիսանալ բնակավայրի զարգացման համար:
Սույն նախագծով նախատեսվում է նաև զբոսաշրջիկների (էկո- և էթնո- տուրիստների) և հանգստացողների որոշակի մասի հյուրանոցային տեղերի ապահովում Ճամբարակի անհատական բնակելի տներում, որի համար կնախատեսվեն առանձին, բարձր հարմարավետությամբ և լրիվ պանսիոնով սենյակներ (համարներ):
5.2 Համայնքի տարածքային զարգացման կազմակերպում
5.2.1 Հատակագծային կառուցվածքի զարգացում
Բնակավայրի տարածքային զարգացման հիմքում դրվում է հատակագծային կառուցվածքը և գործառնական գոտևորումը:
Համապատասխան գործող քաղաքաշինական հիմնական նորմատիվային փաստաթղթերի պահանջների, բնակավայրի գլխավոր հատակագծի մշակումը կատարվում է երկրի և մարզի տարաբնակեցման ուրվագծի կամ նախագծերի դրույթների հիման վրա, օգտագործելով համապատասխան քաղաքաշինական և ծրագրային այլ փաստաթղթերի պահանջները, ինչպես նաև համայնքի սոցիալ- տնտեսական զարգացման ծրագիրը:
Գլխավոր հատակագծի նախագծում պետք է հաշվի առնվեն բնապահպանական տարածքային համալիր ուրվագիծը, տարածքների և բնակավայրերի վտանգավոր երկրաբանական և հիդրոերկրաբանական գործընթացներից պաշտպանելու ուրվագիծը և համարժեք այլ մշակումներ (ՍՆիՊ 2. 07. 01- 89):
Ճամբարակի տարածքի ժողովրդագրական առավելագույն տարողունակությունը ըստ «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» առաջարկության, կազմում է 20 հազ. մարդ: Սույն գլխավոր հատակագծով առաջարկվում է գոյություն ունեցող 7,7 հազ. մարդ բնակչության դիմաց ընդունել հեռանկարում 12,0 հազ. բնակիչ:
Համաձայն գործող քաղաքաշինական նորմատիվային փաստաթղթերի (ՍՆիՊ 2. 07. 01- 89, կետ 1.2) Ճամբարակ քաղաքը տարաբնակեցման համակարգում դիտարկվում է, որպես տեղական նշանակության տարաբնակեցման կենտրոն, որը պետք է իրականացնի մոտակա գյուղերի սոցիալական, առողջապահական, կրթական, մասամբ նաև աշխատանքային շուկայի, կենցաղային և այլ պահանջների, ինժեներա-տրանսպորտային ենթակառուցվածքների միասնական գործունեությունը:
Ճամբարակը, զարգանալով, կարող է հզորացնել իր ազդեցության գոտին` տարածելով այն շրջակայքում գտնվող գյուղական բնակավայրերի վրա, ապահովելով վերջիններիս պահանջները վերը թվարկված ոլորտներում:
Վահան, Թթուջուր, Գետիկ, Մարտունի և մյուս գյուղերը, գտնվելով Ճամբարակի մոտակայքում, կարող են կազմել ազդեցության գոտի: Գյուղական համայնքների բնակչությունը օգտվելու է Ճամբարակի տարբեր ծառայություններից:
Ճամբարակի զարգացումը հաշվի է առնում աճող տարրերի գործառնական նշանակությունը, ճարտարապետա - հատակագծային լուծումները, սանիտարական, շրջակա միջավայրի պահպանման և այլ պահանջները:
Ճամբարակի զարգացումը հնարավոր է իրականացնել բնակավայրի հողերի սահմաններում առկա այլ /անօգտագործելի/ հողատարածքների հաշվին, որոնք գտնվում են Ճամբարակի տարբեր թաղամասերին հարակից, ինչպես նաև գործառնական տարբեր նշանակության գոտիների սահմաններում: Դրանց հեռանկարային օգտագործումը որոշվում է ելնելով հատակագծային նպատակահարմարությունից: Անօգտագործելի տարածքները առկա են և բնակելի կառուցապատման, և արտադրական գոտիներում: Այդ տարածքների քաղաքաշինական իրացումը կբերի նաև գոյություն ունեցող կառուցապատման արդիականացմանը, կբավարարի բնակավայրի սանիտարական, գեղագիտական, էկոլոգիական մթնոլորտը, կնպաստի հողատարածքների լիարժեք և նպատակային օգտագործմանը մոտակա գյուղերի համար:
Հատակագծային կառուցվածքը, որը պայմանավորված է ռելիեֆով, լանդշաֆտով, կենցաղի առանձնահատկություններով` հետագա ձևավորման ընթացքում կպահպանի ստեղծված նկարագիրը:
Ճանապարհային ցանցը առաջարկվում է կատարելագործել, հնարավորին չափով տարանջատել ներքին փողոցային ցանցը տարանցիկ ուղիներից:
Հաշվի առնելով Ճամբարակի աշխարհագրական դիրքը, հետագայում անհրաժեշտ է նախատեսել շրջանցող ավտոմայրուղի, ունենալով կարևոր ռազմավարական նշանակություն, կբացառի տարանցիկ տրանսպորտի շարժումը բնակավայրի հողերի սահմաններում:
Ելնելով վերը նշվածից և հիմնվելով ՀՀ օրենսդրության վրա և «Նախագծման առաջադրանքի» պահանջների, ինչպես նաև շահագրգիռ կազմակերպությունների կարծիքի ու դիտողությունների վրա Ճամբարակի գլխավոր հատակագծի տարածքային զարգացման հիմնադրույթներում ամրագրվում է`
- նվազագույնի հասցնել կառուցապատման համար գյուղատնտեսական նշանակության հողերի ներգրավումը,
- հնարավորինս սահմանափակել պետության կամ համայնքի կարիքների համար քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող հողամասեր վերցնելու անհրաժեշտություն ենթադրող լուծումները:
Սույն գլխավոր հատակագծի ՀՀ կառավարության կողմից հաստատումից հետո` «ՀՀ քաղաքաշինության մասին» օրենքի ու «ՀՀ քաղաքաշինության մասին» օրենքում ՀՀ կառավարության կողմից 08.07.2005 հաստատված փոփոխություններին համապատասխան` Ճամբարակ համայնքի (բնակավայրերի) գլխավոր հատակագծի փոփոխությունները (առանց հողերի նպատակային նշանակության փոփոխության) իրականացնում է ըստ անհրաժեշտության և հաստատում է Ճամբարակի քաղաքապետը /տեղական ինքնակառավարման մարմինը/` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 02.05.2003թ., N -609-Ն հաստատված «ՀՀ քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման և փոփոխման կարգ»-ի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 04.06.2001թ., հաստատված ՀՕ-185 «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի» պահանջներին համապատասխան:
5.2.2 Բնակելի ֆոնդի բարեփոխում և տեղաբաշխում
Բնակչության աճին համապատասխան նախատեսվում է ապահովել բնակելի ֆոնդի աճ, պահպանելով և պատշաճ մակարդակի բերելով գոյություն ունեցողը, որը պահանջում է նորոգման աշխատանքներ: Բնակելի ֆոնդի ավելացումը հնարավոր է իրականացնել համայնքի սահմաններում` չօգտագործվող հողակտորների հաշվին, բնակավայրի հողերի առավել նպատակային օգտագործման միջոցով:
Բնակելի ֆոնդի զարգացման ծրագիրը պետք է ապահովի գոյություն ունեցող բնակմակերեսների պահպանում, տեխնիկական և բարոյական արդիականացում: Բնակչության թվային աճին զուգընթաց պետք է ավելանա նաև բնակելի ֆոնդը, կառուցվեն նոր, հարմարավետ և տեխնիկապես ապահով սեյսմակայուն անհատական բնակելի տներ և, բազմաբնակարան մի քանի շենքեր, հիմնականում, «Կարմիր» թաղամասի կենտրոնական մասում:
Բնակելի ֆոնդի հաշվարկային ցուցանիշները հետևյալն են.
Աղյուսակ 5.2.2-1
._________________________________________________.
|հհ| Ցուցանիշներ | Առկա | Հաշվարկային |
|__|_________________|_____________|______________|
| 1|Բնակչության թիվը |7,7 հազ. մարդ|12,0 հազ. մարդ|
|__|_________________|_____________|______________|
| 2|Բնակելի մակերեսով| 22,9 մ2/մարդ| 27.5 մ2/մարդ|
| |ապահովվածությունը| | |
|__|_________________|_____________|______________|
| 3|Բնակարանային ֆոնդ|169,4 հազ. մ2| 330,0 հազ. մ2|
._________________________________________________.
բնակչության հեռանկարային հաշվարկային թիվը ընդունվում է 12,0 հազ. մարդ, առկա բնակելի ֆոնդը կազմում է 169,4 հազ. մ2, որից 43,6 հազ. մ2 բազմաբնակարան շենքերում, իսկ 125,8 հազ. մ2` սակավահարկ տներում, բնակչության բնակելի մակերեսով միջին ապահովվածությունը կազմում է 22,9 մ2/մարդ:
Առկա բնակելի ֆոնդը կարելի է ընդունել, որպես բավարարող բնակչության թվին, ապա հեռանկարային բնակելի ֆոնդը, ընդունելով բնակելի մակերեսով հաշվարկային միջին ապահովվածության ավելացում մինչև 25 մ2/մարդ մեկ բնակչին հասնող բնակելի մակերես, կկազմի` 25 մ2 x 12,0 հազ. մարդ - 169,4 հազ. մ2 P% 130,6 հազ. մ2 նոր ավելացող բնակելի ֆոնդ: Նկատի ունենալով առկա բնակելի ֆոնդի ֆիզիկական մաշվածությունը և դրա արդիականացման պահանջը, գումարային բնակելի ֆոնդի ցուցանիշը կկազմի 300,0 հազ. մ2:
Ընդունելով Ճամբարակի զարգացման համար, որպես տնտեսական զարգացման խթան, հանգստի և զբոսաշրջության կազմակերպման առաջարկությունը, որի տեղաբաշխումը նպատակահարմար է իրականացնել բնակելի ֆոնդի օգտագործման միջոցով, հարկավոր է նախատեսել բնակարանային ապահովվածության լրացուցիչ մասնաբաժին շուրջ 10%-ի չափով: Այսպիսով, բնակելի ֆոնդը կարող է կազմել 330,0 հազ. մ2, իսկ բնակելի միջին ապահովվածությունը` 27.5 մ2/ մարդ: Այս դեպքում բնակարանային ֆոնդի աճը կկազմի 160.6 հազ. մ2:
Բնակելի ֆոնդի աճի 10-20%-ը նախատեսվում է իրականացնել բազմաբնակարան բազմահարկ բնակելի կառուցապատման տեսքով, իսկ դրա տեղաբաշխումը նախատեսվում է իրականացնել հիմնականում գոյություն ունեցող բնակելի բազմաբնակարան կառուցապատման տարածքների սահմաններում, առկա ռեզերվների և անավարտ շինարարության օբյեկտների իրացման հաշվին:
Բնակարանային ֆոնդի աճի 80-90% նախատեսվում է հիմնականում սակավահարկ տնամերձ կառուցապատման տեսքով, բնակավայրի հողերի հաշվեկշռում ընդգրկված /տես Հաշվետվություն հողային ֆոնդի առկայության և բաշխման (ըստ նպատակային նշանակության, հողատեսքերի ու գործառնական նշանակության և սեփականության սուբյեկտների) առ 01.07.2006թ./ այլ հողերի տարածքային ռեզերվների օգտագործման եղանակով, նոր տարածքների ավելացման միջոցով, ինչպես նաև առկա տնամերձ հողամասերի ռեզերվների հաշվին:
Սույն գլխավոր հատակագծով նախատեսվող հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները կատարվում են ՀՀ հողային օրենսդրությամբ սահմանված կարգով ըստ գլխավոր հատակագծով նախատեսված կառուցապատման հերթականության` առաջնահերթ /մինչև հինգ տարի/, միջնաժամկետ /մինչև 10 տարի/ և հեռանկարային /մինչև 15 տարի/ ընդգրկված ժամանակամիջոցում: Տես գրաֆիկական մասի Թերթ 9/:
Ճամբարակի տարածքային զարգացման ընդացքում, բնակելի տնամերձ և հասարակական կառուցապատման համար հարկավոր կլինի նախատեսել առկա հողային հաշվեկշռում ընդգրկված գյուղատնտեսական հողերի մասնակի իրացում: Այս հողատարածքները կառուցապատման համար նախատեսվեցին նախկին /1992 թ./ գլխավոր հատակագծում և մանրամասն հատակագծում, սակայն չամրագրվեցին համայնքի 2006 թ. հողային հաշվեկշռում: Հողերի նպատակային նշանակության փոփոխության հաշվետվությունը ներկայացված է 5.2.2-2 աղյուսակում:
.____________________________________________________________.
|Հողա|Առկա նպատակ.|Փոփոխվող|Փոփոխվող |Նախատեսվող նպատակ.|
|հատ |նշանակ. և |տարածքը,|հողահատվածների|և գործառնական |
|ված |հողատեսքը |հա |մասնեբաժինը |նշանակությունը |
|ների| | |համայնքի | |
|հհ | | |հողային ֆոնդի | |
| | | |հաշվեկշռում, %| |
| | | |______________| |
| | | | գյուղատնտ. | |
| | | | հողերի | |
| | | | ընդհանուրի | |
| | | | նկատմամբ | |
| | | |___________ | |
| | | | հողատեսքի | |
| | | | նկատմամբ | |
|____|____________|________|______________|__________________|
| 1|Գյուղ., | 6.26| 0.072/0.23|Բնակավայր. հողեր, |
| |վարելահող | | |բնակելի տնամերձ և |
| | | | |հասարակական |
| | | | |կառուցապատում |
|____|____________|________|______________|__________________|
| 2|Գյուղ., | 0.65| 0.007/0.02|Բնակավայր. հողեր, |
| |վարելահող | | |հասարակական |
| | | | |կառուցապատում |
|____|____________|________|______________|__________________|
| 3|Գյուղ., | 0.2| 0.002/0.016|Բնակավայր. հողեր, |
| |խոտհարք | | |բնակելի տնամերձ |
| | | | |կառուցապատում |
|____|____________|________|______________|__________________|
| 4|Գյուղ., արոտ| 7.25| 0.008/0.16|Բնակավայր. հողեր, |
| | | | |բնակելի տնամերձ և |
| | | | |հասարակական |
| | | | |կառուցապատում |
|____|____________|________|______________|__________________|
| 5|Գյուղ., | | | |
| |վարելահող | 0.55| 0.006/0.02|Բնակավայր. հողեր, |
| | | | |բնակելի տնամերձ |
| | | | |կառուցապատում |
|____________________________________________________________|
| Ընդամենը |
|____________________________________________________________|
|Գյուղատնտեսական | 14.91|Բնակավայրերի | 0.095 %|
|հողեր | հա |հողեր | |
.____________________________________________________________.
*/ առաջին և չորրորդ կետերում նշված հասարակական կառուցապատման կազմում նախատեսված են առաջնային անհրաժեշտության հասարակական սպասարկման օբյեկտների տեղաբաշխում:
Առկա բնակելի տնամերձ կառուցապատման շուրջ 20% ընկած է գերեզմանատների սանիտարական գոտում: Ճամբարակի տարբեր թաղամասերում գերեզմանների ու բնակելի կառուցապատման իրար նկատմամբ տեղադիրքի վերլուծությունը վկայում է, որ նոր նախատեսվող կառուցապատումը գտնվում է ավելի բարձր տեղագրական նիշերում, քան գերեզմանները, իսկ Ներքին Ճամբարակում տեղադրված են տարբեր` դեմ հանդիման լանջերի վրա և ՍՆիՊ 2.07.01-89-ի կետ 5.5-ի պահանջները չեն վերաբերվում կոնկրետ իրավիճակին: Պահանջները վերաբերվում են նոր առաջարկություններին:
Սակավահարկ բնակելի կառուցապատումը նախատեսվում է իրականացնել 2-2.5 հականի /վերգետնյա մաս/, բարձրությունը մինչև յոթ մետր:
5.2.3 Ճամբարակի հասարակական կենտրոնների կազմակերպում
Համաքաղաքային նշանակության սպասարկման օբյեկտների համակարգը ընդգրկում է վարչական, մշակույթային, կրթական, առողջապահական, մարզական և այլ օբյեկտներ, կարգավորելով հետիոտն ուղիների, փողոցների և ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների համակարգերը: Ճամբարակը, որը նախկինում կազմված էր երեք թաղամասերից /գյուղերից/, ներկայումս նախագծով ստանում է կենտրոն - ենթակենտրոններ հասարակական սպասարկման համակարգի տարածական լուծում: Դա ձևավորվում է բնակավայրի հատակագծային կառուցվածքին համապատասխան: ՈՒնենալով ջլատված հատակագծային կառուցվածք, հասարակական կենտրոնների համակարգը կազմավորվում է առանձին տարածքներում: Սպասարկման առաջնային անհրաժեշտության օբյեկտները նվազագույն կազմով ապահովում են Ճամբարակի ծայրամասային բնակելի տարածքները: Սպասարկման և տարբեր ծառայությունների մատուցման ընդլայնված կազմը աճում է դեպի համաքաղաքային նշանակության կենտրոն: Այսպիսով, Ճամբարակը ստանում է հատակագծորեն շեշտված կենտրոն «Կարմիր» թաղամասի տարածքում և փողոցներով ու կանաչապատ ուղիներով, կապված ենթակենտրոններ «Վերին Ճամբարակ» և «Ներքին Ճամբարակ» թաղամասերում:
Ճամբարակի բնույթին, չափերին և տարածաշրջանում իր նշանակությանը համապատասխան, հաշվի է առնված նաև շրջակա բնակավայրերի բնակչության հասարակական սպասարկման որոշ տեսակների նկատմամբ առաջացող պահանջարկը:
5.2.4 Բնակչության առաջնային անհրաժեշտության հասարակական սպասարկման
համակարգի ձևավորում
Ճամբարակի բնակելի թաղամասերը համեմատաբար հավասարաչափ են ապահովված առաջնային պարտադիր սպասարկման օբյեկտներով` մանկապարտեզներով, դպրոցներով, առևտրի կետերով: Այդ համակարգի օբյեկտները վերագնահատվել և վերահաշվարկվել են համապատասխան Հայաստանում գործող քաղաքաշինական նորմերի:
Վերլուծվել նրանց տեղաբաշխումը և համապատասխանեցվել բնակչության պահանջներին:
Ստորև ներկայացված է հասարակական սպասարկման համակարգում ընդգրկվող նվազագույն անհրաժեշտ օբյեկտների և դրանց տարողունակության ցուցանիշները, որոնցում հաշվի է առնված տեղական նշանակության տարաբնակեցման համակարգում ընդգրկվող բնակավայրերի պահանջը, ինչպես նաև, գոյություն ունեցող իրավիճակը և հնարավոր փոփոխությունները:
Աղյուսակ 5.2.4-1
Առաջնային անհրաժեշտության հասարակական սպասարկման հաշվարկային
ցուցանիշներ
հհ Սպասարկման օբյեկտներ Չափման Տարողություն, Տարածք,
միավորներ քանակ հա
1. Մանկական նախադպրոցական, տեղ 900 3.2
այդ թվում
1ա. մանկապարտեզներ ընդհանուր
տեսակի տեղ 600
1բ. մասնագիտացված տեղ 180
1գ. մարզաառողջարարական տեղ 120
2. ծածկած լողավազաններ քաղաքում մեկ 0.75
նախադպրոցական հասակի օբյեկտ
երեխաների համար
3. հանրակրթական դպրոցներ` աշակերտ. 2190 9
միահերթ ուսուցմամբ տեղ
3ա. 1-9-րդ դասարաններում
աշակերտ. 1620
10-12-րդ դասարաններում տեղ 420
3բ. մասնագիտացված աշակերտ. 150
տեղ
3գ. արտադպրոցական, այդ թվում
ըստ ոլորտների`
- տեխնիկական աշակերտ. 29
- մարզական տեղ 44
- բնագիտական 30
- արվեստ և երաժշտություն 22
4. գիշերօթիկ դպրոցներ աշակերտ. 45 ՆԱ
տեղ
5. գիշերօթիկ տներ տեղ 38 ՆԱ
մեծահասակների,
հաշմանդամների համար
7. Առողջապահական ստացիոնար տեղ 90 ՆԱ
համալիր (հիվանդանոց)
8. պոլիկլինիկաներ և ոչ հերթափոխում / * ՆԱ
ստացիոնար այլ բժշկական մեկ այցելու
ծառայություններ
9. բժշկական շտապ օգնության ավտոմեքենա 2 ՆԱ
կայաններ
10. մարզական կառույցներ, 2 0.15
այդ թվում
10ա. ընդհանուր օգտագործման մ2 5.2
մարզասրահներ
10բ. մարզադահլիճներ մ2 900
10գ. ծածկած լողավազաններ մ2 900-1000
11. քաղաքային գրադարան ընթերցատեղ 300-350
12. հյուրանոցներ տեղ 100 * ՆԱ
13. կենցաղային սպասարկման աշխատատեղ 70 0.2
ծառայություններ
14. կոմունալ ծառայություն` 120 ՆԱ
այդ թվում
14ա. լվացքատներ, քիմ. մաքրման կգ, չոր
կետեր վիճակում 1400 0.1
14բ. քաղաքային բաղնիք տեղ 170 0.1
15. հրշեջ կայան հրշեջ 2 0.3
ավտոմեքենա
16. կապի հանգույց օբյեկտ 3 0.2
17. հանրային զուգարաններ սարք 3 0.1
կոմպլեկտ
18. հուղարկավորման գրասենյակ օբյեկտ 1 -
և գերեզմանոց
19. քաղաքային շուկաներ վաճառատեղ 50 0.5
20. հանրային սննդի
ձեռնարկություններ մ2 500 ՆԱ
21. մթերային և մ2 / * ՆԱ
արդյունաբերական ապրանքի
խանութներ
*/ Տարողությունը և կառուցվածքը որոշվում և ներկայացվում է նախագծային առաջադրանքում:
5.2.5 Արտադրական և կոմունալ ենթակառուցվածքի զարգացում
Ճամբարակի արտադրական ձեռնարկություններից զարգացման հնարավորություն ունեն գյուղատնտեսական մթերքներ մշակող ձեռնարկությունները, մասնավորապես, պանրի գործարանը (ներկայում «Աշտարակ կաթ» ֆիրմայի մասնաճյուղը):
Հաշվի առնելով անասնաբուծության ճյուղի զարգացման համար բարենպաստ բնական պայմանները և տարածքում արմատացած ավանդական անասնապահությունը, առաջարկվում է զարգացնել նոր, ժամանակակից պահանջներին համապատասխանող մսի և մսամթերքի արտադրություն: Հատկապես, պետք է կարևորել հանրապետության արդյունաբերական գոտիներից տարածաշրջանի հեռու գտնվելու հանգամանքը, ինչը նպաստում է էկոլոգիապես մաքուր, այդ թվում նաև ազգային ավանդական սննդի տեսակների արտադրությանը:
Նշված ոլորտների զարգացումը բնակչությանը աշխատանքով ապահովելուց բացի, նպաստում է զբոսաշրջային, ռեկրեացիոն, սպասարկման ոլորտների զարգացմանը, տուրիստների և հանգստացողների համար լայն սպառման առարկաների արտադրությանը: Հատկապես բնական, էկոլոգիապես մաքուր նյութերից պատրաստված ձեռագործ նմուշների ստեղծումը միանշանակ հետաքրքրություն կառաջացնի օտարերկրյա զբոսաշրջիկների մոտ, կխթանի Ճամբարակի բնակիչների կենսապայմանների բարելավումը և, միևնույն ժամանակ, բնակավայրի կայուն տնտեսական և քաղաքաշինական զարգացմանը:
Համայնքի տարածքում նախատեսված է զարգացնել կոմունալ ենթակառուցվածքները, պահեստարանային տնտեսությունը, քաղաքային միջավայրի բարեկարգումը և սպասարկման ոլորտը:
5.2.6 Լանդշաֆտի կազմակերպումն ու կանաչապատ տարածքների համակարգի
ստեղծում
Սույն գլխավոր հատակագծով նախատեսված է Գետիկի և նրա վտակների ափամերձ շերտերը կանաչապատել ընդգրկելով դրանք քաղաքի հորինվածքային առանցքում, հասարակական սպասարկման օբյեկտների համակարգի և, ընդհանուր առմամբ, բնակավայրի հատակագծային կառուցվածքում:
Նախատեսված են ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ Ճամբարակի կենտրոնական մասում և Վերին ու Ներքին Ճամբարակի առանձին հատվածներում, հիմնականում սպասարկման օբյեկտների շրջակայքում, Գետիկի ափամերձ հատվածներում, մարզական համալիրին կից:
Ստորև բերված են կանաչ տարածքների նախագծային ցուցանիշները:
._________________________________________________.
|Կանաչ զանգվածների |Ընդհանուր կանաչ զանգված |
|ֆունկցիոնալ |__________________________|
|նշանակությունը | առկա |նախագծային |
|______________________|____________|_____________|
| | հա |մ2/մարդ| հա |մ2/մարդ|
|______________________|____|_______|_____|_______|
|ընդհանուր օգտագործման |0,56| 0,72|12,72| 10,6|
|______________________|____|_______|_____|_______|
|սահմանափակ օգտագործման| - | - | 1,5| 1,25|
|______________________|____|_______|_____|_______|
|հատուկ նշանակության | - | - |32,19| 26,8|
|______________________|____|_______|_____|_______|
|ընդամենը |0,56| 0,72|46,41| 38,65|
._________________________________________________.
Կանաչապատ տարածքների զարգացմանը նպատակաուղղված առաջարկությունները կամբողջացնեն Ճամբարակի բարձր գեղագիտական արժեք ներկայացնող բնական լանդշաֆտը:
5.3 Ճանապարհա-տրանսպորտային ցանցի զարգացում և հետիոտն ուղիների
ստեղծում
Հեռանկարում համաքաղաքային փողոցային ցանցը կհամալրվի հետևյալ փողոցներով.
Օգոստոսի 23` 1,2 կմ,
Կոմիտասի` 1,5 կմ,
ընդամենը` 2,7 կմ:
Հեռանկարում մայրուղային փողոցային ցանցի խտությունը կարող է կազմել 2.93 կմ/կմ2:
Քաղաքի ամենալայն փողոցը Սեպտեմբերի 21-ն է: Այն ունի 15 մ երթևեկելի մաս և 3,5 - 4,0 մետր լայնության մայթեր: Գարեգին Նժդեհ փողոցն ունի 10,0 - 10,5 մ լայնությամբ երթևեկելի մաս և 3,0 - 6,0 մ լայնությամբ մայթեր:
Վերը շարադրվածից հետևում է, որ քաղաքի տրանսպորտի նորմալ աշխատանքի համար առաջին անհրաժեշտություն է փողոցային ցանցի, Հ-30-ի, Մ-4-ի Ճամբարակ - Դիլիջան և Հ-38-ի Ճամբարակ - Թթուջուր - Նավուր հանրապետական նշանակության ճանապարհների վերականգնումը: Նախագծով նախատեսված է քաղաքի փողոցների բարեկարգում, հասարակական տրանսպորտ շարժման կազմակերպում միկրոավտոբուսների միջոցով, որոնք կաշխատեն Գետափնյա և Գարդմանի փողոցներով: Երթուղու երկարությունը մեկ ուղղությամբ կկազմի 6,5 կմ:
5.4 Ինժեներական ենթակառուցվածքներ
Ինժեներական ենթակառուցվածքների ուրվագծերը նախագծելու համար, որպես ելակետային տվյալներ, օգտագործվել են`
- Ճամբարակ քաղաքի սույն գլխավոր հատակագծային հորինվածքը կատարված «Հայնախագիծ» ԲԲԸ-ի կողմից,
- ՀՀ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գրավոր տվյալները 02.04.07թ. N3/455 Ճամբարակ քաղաքի առկա ջրամատակարարման և ջրահեռացման վերաբերյալ,
- «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Ճամբարակ» մասնաճյուղի գրավոր տվյալները, քաղաքի առկա էլեկտրամատակարարման վիճակի վերաբերյալ,
- «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի գրավոր տվյալները 12.04.07 թ. N ARD-05-15-/1297 քաղաքի գազաֆիկացման և գազամատակարարման առկա վիճակի վերաբերյալ,
- ՀՀ Առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ և համաճարակային տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի գրավոր տվյալները քաղաքի սանիտարա-հիգիենիկ վիճակի վերաբերյալ 28.04.07 թ. N 075/82:
5.4.1 Ջրամատակարարում և ջրահեռացում (կոյուղի)
5.4.1.1 Ջրամատակարարման նորմերը և հաշվարկային ժամանակաշրջանի
ջրապահանջը
Ջրամատակարարումը նախատեսվում է բնակչության խմելու տնտեսա-կենցաղային, արտադրական այն ձեռնարկությունների համար, որոնց արտադրական, ինչպես նաև բնակավայրի հակահրդեհային կարիքների բավարարման նպատակով անհրաժեշտ է խմելու որակի ջուր: Բնակչության մեկ մարդու միջին օրական ջրապահանջի քանակը համապատասխան ՍՆիՊ 2.04.02.-84 «Վօդօսնաբժենիե. Նառուժնիե սետի ի սօօռուժենիյա» Աղյուսակ 1-ի ընդունված է 160 լ/օր, արտադրական կարիքների համար պահանջարկի քանակը ընդունված է բնակչության պահանջարկի 20%-ի չափով: Ջրամատակարարման նորմի ընդունելիս հաշվի է առած Աղյուսակ 1-ի Ծանոթություն 3-րդ կետի համաձայն, բնակավայրի նշանակությունից, բնակլիմայական պայմաններից, ջրաղբյուրների հզորությունից, ինչպես նաև շենքերի ու կառույցների հարկայնությունից կախված կարող է ընդունվել Աղյուսակ 1-ում բերված նորմատիվ ցուցանիշային սանդղակի [160-ից 230 լ/օր/մարդ] ներքին սահմանը` 160 լ/օր/մարդ: Հակահրդեհային կարիքների համար պահանջվող ջրաքանակը հաշվարկված է ըստ գործող նորմերի պահանջների` 10 - 25 հազ. բնակչությամբ բնակավայրերի համար միաժամանակյա արտաքին հրդեհների մարման համար ջրպահանջը պետք է կազմի 2 x 15 լ/վրկ = 30 լ/վրկ, ներքին հրդեհների մարման համար ջրպահանջը պետք է կազմի 2 x 2,5 լ/վրկ = 5 լ/վրկ: Ընդհանուր պահանջը կկազմի 35 լ/վրկ: Հրդեհի տևողությունը ընդունելով 3 ժամ, պահանջվող ջրաքանակը կազմում է` Q=(35x3x3600)/1000=378 մ3, հակահրդեհային ջրապահանջը պետք է վերականգնվի 24 ժամվա ընթացքում, որի համար անհրաժեշտ է.
Q = (375 x1000) / 24 x 3600 = 4,4 լ/վրկ:
Այդ նպատակով ընդհանուր ջրամատակարարման համակարգում հաշվարկված է 4,4 լ/վրկ լրացուցիչ ջրաքանակ: Ստորև բերված է Ճամբարակ քաղաքի խմելու, տնտեսական, արտադրական և հակահրդեհային կարիքների համար պահանջվող միջին օրական ջրաքանակը և հեռացման ջրերի քանակի հաշվարկը:
ջրասպառում ջրահեռացում
Ջրասպառողներ քանակը նորմա, մ3/օր լ/վրկ. մ3/օր լ/վրկ.
լ/օր
մարդ
1 բնակչությունը 12,0 հազ. 160 1920 22,0 1728 20
մարդ
2 արտադրություն 20% 384 4,5 364 4
3 հակահրդեհային ---- ----- 378 4,4 ----- ----
ընդամենը 2682 31,0 2092 24
4 կորուստներ և 30% 1149 13 ----- ----
չնախատեսված
ծախսեր
ամբողջը 3831 44,0 2092 24,0
Արտադրական կարիքների պահանջարկը հետագայում կարիք ունի ճշգրտման:
Այսպիսով, ըստ կատարված հաշվարկների, հեռանկարային ժամանակաշրջանի համար Ճամբարակ քաղաքի խմելու ջրի որակի միջին օրական ջրապահանջը կազմում է 44 լ/վրկ, 3831 մ3/օր: Իսկ կեղտաջրերի քանակը` 24,0 լ/վրկ, 2092 մ3/օր: Քաղաքի հեռանկարային զարգացման ժամանակաշրջանում պահանջվող ջրաքանակը կբավարարվի տարածքի աղբյուրներից, սակայն դրանք կարիք ունեն հիդրո-երկրաբանական հետազոտության:
5.4.1.2 Ջրամատակարարման համակարգը և գոտիները
Ճամբարակ քաղաքի ջրամատակարարման համակարգը կենտրոնացված է` բնակչության խմելու-կենցաղային, արտադրական և հակահրդեհային ջրապահանջները համատեղված են մեկ ջրատարում: Ելնելով քաղաքի կառուցապատված և ներկայացվող նոր հատակագծով նախատեսված տարածքների նիշերի մեծ տարբերությունից, ջրմուղի ցանցում անհրաժեշտ ճնշում և պահանջվող ջրաքանակ ապահովելու համար, առաջարկվում է քաղաքի ջրամատակարարման ցանցը բաժանել է երկու գոտու` իրենց օրվա կարգավորիչ ջրամբարներով (ՕԿՋ). ներկայումս գործող մեկ գոտու փոխարեն:
Ըստ կատարված հաշվարկների Ճամբարակ քաղաքում շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու, ինչպես նաև հակահրդեհային պահանջվող ջրաքանակ պաշարելու համար,անհրաժեշտ է ունենալ 3 հազ. մ3 ընդհանուր տարողությամբ ՕԿՋ-ներ, ստորև բերվում է հաշվարկը`
կարգավորման ծավալը 3831 x 0,3 = 149 մ3
հակահրդեհային կարիքներ 378 մ3
վթարային (3831 x 8) / 24 1277 մ3
Ընդհանուր ծավալը 2804 մ3
Ներկայումս միակ գործող առաջին գոտու ջրամբարն է (1000 մ3 ծավալով), անհրաժեշտ է կառուցել ևս մեկ ջրամբար (1000 մ3 ծավալով), կստացվի առաջին գոտու ՕԿՋ-րի ծավալը 2000 մ3 հատակի նիշը 1910 մ, իսկ երկրորդ գոտու համար 2 x 500 մ3 հատակի նիշը 1860 մ: Ջրմուղի ցանցի առաջին և երկրորդ գոտիները ընդգրկող տարածքների որոշ հատվածներում կտեղադրվեն ճնշման կարգավորիչներ:
5.4.1.3 Ջրամատակարարման նախագծային առաջարկություններ
- Ջրամատակարարման ներքին ցանցի գոտևորում` իրենց օրվա կարգավորիչ ջրամբարներով համապատասխան ծավալներով և հատակի նիշերով, համաձայն սույն գլխավոր հատակագծով ներկայացված ուրվագծի:
- Ջրամատակարարման ներքին բաշխիչ ցանցի վերակառուցում, վերականգնում համաձայն հիդրավլիկական հաշվարկների:
- Ջրամբարներ մուտք գործող ջրերի վարակազերծում:
- Ջրի որակի նկատմամբ ամենօրյա լաբորատոր հսկողության սահմանում:
- Գլխամասային կառույցների, ինչպես նաև 0ԿՋ-ների խիստ ռեժիմի սանիտարա-պաշտպանիչ գոտիների ստեղծում:
- Անհատական ջրաչափերի տեղադրում բոլոր սպառողների մոտ:
- Քաղաքի լրիվ կոյուղացում:
- Վթարված և մաշված կոյուղագծերի, ինչպես նաև դիտահորերի վերակառուցում և վերականգնում:
- Կոյուղու նոր մաքրման կայանի կառուցում Գետիկ գետի ձախ ափին մաքրման նախկին կայանի տեղում 2,0 հազ. մ3/օր հզորությամբ:
5.4.2 Էլեկտրամատակարարում
5.4.2.1 Էլեկտրական բեռնվածքների հաշվարկը
Քաղաքի հեռանկարային զարգացման ժամանակաշրջանի համար առավելագույն հզորությունների պահանջարկի քանակը որոշելու համար հիմք է հանդիսացել, ներկայացվող գլխավոր հատակագծի տվյալները, ըստ որի Ճամբարակ քաղաքի բնակչության քանակը հաշվարկային ժամանակաշրջանի համար հաշվարկված է 12 հազ. մարդ, ըստ որի հաշվարկային առավելագույն հզորությունը հաշված է, որպես հզորությունների գումար`
- կոմունալ կենցաղային, հասարակական, կուլտ-կենցաղային շինությունների, արտաքին լուսավորության պահանջարկը, ինչպես նաև ջրամատակարարման, ջրահեռացման, ջերմամատակարարման համակարգերի պահանջարկի հաշվարկը կատարված է համաձայն գործող նորմերի, ըստ որի մեկ մարդուն տարեկան հասանելիք էլեկտրաէներգիայի խոշորացված ցուցանիշով` 1700 կվտ/ժամ/տարի, իսկ տարվա ընթացքում օգտագործվող ժամերի քանակը` 5200 ժամ:
- Արտադրական ձեռնարկությունների կողմից պահանջվող էլեկտրաէներգիայի քանակը հետագայում կճշտվի քանի որ դրանք ներկայումս հիմնականում չեն գործում:
Ստորև բերված է Ճամբարակ քաղաքի էլեկտրաէներգիայի գումարային պահանջարկի հաշվարկը զարգացման հաշվարկային ժամանակաշրջանի համար.
N սպառողները քանակ մեկ մարդու էլ.էներգիայի տարվա մաքսիմալ
ը/կ համար գումարային օգտա- պահանջվող
պահանջվող ծախսը հազ. գործվող հզորութ-
էլ.էներգիայի կվտ/ժամ/տարի ժամերի յունը, կվտ
քանակը քանակը
կվտ/ժամ/տարի
1 բնակչությունը 12,0 1700 20400 5200 3923
հազ.
մարդ
2 արտադրություն - 30% ------ 6120 1177
ընդամենը ------ 26520 ----- 5100
3 կորուստներ և
չնախատեսված
ծախսեր 20% 5304 1000
ամբողջը 31824 6100
Ըստ կատարված հաշվարկների, քաղաքի հեռանկարային զարգացման ժամանակաշրջանի համար պահանջվող էլեկտրաէներգիայի գումարային հզորությունը 6,1 ՄՎԱ է, կբավարարվի գոյություն ունեցող «Ճամբարակ» 35/10 կվ 2 x 6,3=12.6 ՄՎԱ ենթակայանից առանց հզորությունը մեծացնելու:
5.4.2.2 Էլեկտրամատակարարման նախագծային առաջարկություններ
- Էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը ապահովելու համար անհրաժեշտ է բնակավայրի 10 կվ լարման օդային և մալուխային ցանցի 70% -ի վերակառուցում:
- Էլեկտրամատակարարման համակարգի արդիականացում, վերազինում ժամանակակից պահանջներին համապատասխան:
- Անհրաժեշտ է իրականացնել 10/0,4 կվ լարման ցանցային ենթակայանների աստիճանաբար անցումը երկտրանսֆորմատորային կայանների:
5.4.3 Գազամատակարարում
5.4.3.1 Գազի ծախսը հաշվարկային ժամանակաշրջանի համար
Գազի ընդհանուր պահանջարկի նախնական հաշվարկները կատարելիս հաշվի է առնված բնական գազով ապահովել`
- բոլոր բնակելի և հասարակական նշանակության և այլ շենքերի (կրթական, առողջապահական, մշակույթային, վարչական) ջեռուցման կարիքները,
- բնակչության տաք ջրամատակարարման և սննդի պատրաստման համար անհրաժեշտ պահանջները,
- հասարակական նշանակության և բնակչության սպասարկման օբյեկտների անհրաժեշտ պահանջարկը,
- արտադրական ձեռնարկությունների ջեռուցման, օդափոխության և տեխնոլոգիական կարիքների համար անհրաժեշտ պահանջարկը:
Ըստ կատարված նախնական հաշվարկների հեռանկարային զարգացման ժամանակաշրջանի համար գազի տարեկան պահանջարկը կազմում է 1085311 մ3/տարի, որից` կոմունալ-կենցաղային կարիքների համար` 621411 մ3/տարի, արտադրական կարիքների համար` 463900 մ3/տարի:
Արտադրական ձեռնարկությունների պահանջարկը կարիք ունի ճշգրտման, քանի որ ներկայումս դրանք, հիմնականում, չեն գործում:
5.4.3.2 Գազամատակարարման նախագծային առաջարկություններ
Ներկայացվող գլխավոր հատակագծով քաղաքի բնակչության կենցաղային, տնտեսական, ինչպես նաև արտադրական կարիքների բավարարման համար ջերմային աղբյուր է հանդիսանում բնական գազը:
Գազափոխադրման համակարգի վերակառուցման և վերազինման, միջբակային ցանցի անվտանգ շահագործման և հուսալիության բարձրացում:
Գազամատակարարման ներտնային ցանցի տեխնիկական վիճակի բարելավման, ծխաօդատար ուղիների հաճախակի ստուգումներ և մաքրում:
Ներբնակարանային գազամատակարարումը պետք է ապահովի բաժանորդի հաշվարկային ջերմապահանջը` կերակրի պատրաստման, տաք ջրամատակարարման և ջեռուցման կարիքները, ինչպես նաև փաստացի գազասպառման ճշգրիտ և թափանցիկ հաշվառում:
Սույն գլխավոր հատակագծով նախատեսվում է կառուցապատման տակ տրվող տարածքների գազամատակարարման նախագծա - նախահաշվային փաստաթղթերի կատարում և իրականացում:
5.4.4 Ջերմամատակարարման նախագծային առաջարկություններ
Ջերմային ցանցերի գործարկումը վերականգնելու համար անհրաժեշտ է ամբողջովին վերակառուցել այն, ընդ որում ջերմային կորուստները չգերազանցեն 10%-ը, ինչը հնարավոր է միայն ինժեներական գծերի, ինչպես նաև ջերմամատակարարման խողովակների համար, մշտական հսկողություն սահմանելու հնարավորություն տվող ստորգետնյա անցանելի ուղիների առկայության դեպքում: Նշված ուղիների ստեղծման համար պահանջվում են որոշակի կապիտալ ներդրումներ, բացի այդ նաև որոշակի տարածք, ինչը, ելնելով քաղաքաշինական նորմերի պահանջներից, քաղաքային փողոցները չեն կարող ապահովել:
Ներկայումս հանրապետության մեծ և փոքր քաղաքներում կենտրոնացված ջերմամատակարարում չի իրականացվում: Այդ իսկ պատճառով անցնում են ապակենտրոնացված ջերմամատակարարման համակարգի, որի դեպքում ջերմություն արտադրող աղբյուրները հնարավորին չափ մոտեցվում են սպառողներին` կառուցելով մեկ կամ խումբ շենքերի համար փոքր հզորության կաթսայատներ` հենց շենքերի մոտ: Լուծման տարբերակ է համարվում նաև կաթսայատան տեղադրումը սպառող շենքի տանիքում, որը ընդհանրապես բացառում է արտաքին ջերմային ցանցի անցկացումը: Բազմաբնակարան շենքերում ջեռուցումը իրականացվում է նաև խոհանոցներում, փոքր հզորության ժամանակակից եռակի անվտանգության համակարգով, որոնք ապահովում են տվյալ բնակարանի, ինչպես ջեռուցման, այնպես էլ տաք ջրի մատակարարման պահանջները: Ցածրահարկ բնակելի շենքերի և առանձնատների ջեռուցումը, ինչպես նախկինում, իրականացվում է բնակարանային փոքր հզորության կաթսաներով կամ գազավառարաններով, տաք ջրի ստացումը հիմնականում իրականացվում է տնային ջրատաքացուցիչների միջոցով:
Այսպիսով, Ճամբարակ քաղաքի բազմաբնակարան, հասարակական առողջապահական, մշակութային, վարչական շենքերի ջեռուցման կարիքների բավարարումը նախատեսվում է ապակենտրոնացված ջերմամատակարարման համակարգերով`
- կառուցել առանձին փոքր հզորության կաթսայատուն մեկ կամ մի քանի շենքերի համար կարճ արտաքին ցանցերով,
- կաթսայատուն կարելի է տեղադրել սպառող շենքի կտուրում,
- առանձին բնակարաններում տեղադրել փոքր հզորության ժամանակակից կաթսաներ կամ գազավառարաններ, ապահովելով անվտանգության խստագույն պահանջները:
5.4.5 Կապ
Ներկայումս Ճամբարակ քաղաքի հեռախոսային կապը իրականացվում է 2007 թ. հունիս ամսին շահագործման հանձնված «Արմենտել» ՓԲԸ-ի «Ճամբարակ» մասնաճյուղի ավտոմատ կայանը 2400 հեռախոսահամարով, աբոնենտների ներկա թիվը 1450 է: Տեղակայված են 2 ալեհավաք` «Ճամբարակ-1»-ը հեռուստակայանում, «Ճամբարակ-2»-ը «թաքա» կոչվող հանդամասում, քաղաքից 8 կմ դեպի հարավ:
6 Ճամբարակ քաղաքի շրջակա միջավայրի կանխատեսումային ցուցանիշներ և
բարելավման համար նախատեսվող միջոցառումներ
6.1 Մթնոլորտային օդի պահպանություն
Հեռանկարում մթնոլորտ վնասակար արտանետումների աղբյուրներ են հանդիսանալու արտադրական ձեռնարկությունները, ավտոտրանսպորտը և էներգետիկայի օբյեկտները:
Ներկա դրությամբ, օդային ավազանի վիճակով տարածքը գնահատվում է բարենպաստ, անտրոպոգեն ազդեցությամբ գերիշխում են հիմնականում թույլ ազդեցության գոտիները, հիգիենիկ վիճակով` օդային ավազանի աղտոտվածությունը որևէ վտանգ չի հարուցում:
Քանի որ, քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացումը հստակ պլանավորված չէ, ապա ընդունված է, որ արդյունաբերական ձեռնարկությունները հեռանկարում կշահագործվեն ունեցած հզորությունների 60-80%-ով: Այդ պատճառով մթնոլորտ արտանետվող վնասակար արտանետումների տարեկան քանակները կավելանան:
Արդյունաբերական ձեռնարկությունների և վնասակար արտանետումների գերակայությունների ցանկերը բերված են 6.1-1 և 6.1-2 աղյուսակներում:
Աղյուսակ 6.1-1
Ճամբարակ քաղաքի գերակայող արդյունաբերական ձեռնարկությունների ցանկ
դդ Ձեռնարկությունների Համախառն Ձեռնար- ՍՊԳ,
ը/հ անվանումը արտանե- կության մ
տումներ դասը
տ/տարի
1 Կաթսայատներ 6,27 - -
2 Պանրի գործարան 2,56 V 50
3 «Իմպուլս» գործարան 0,43 V 50
4 Քարի մշակման 1,2 V 50
արտադրություն
5 Հացի գործարան 1,0 V 50
6 Ավտոտրանսպորտային 0,4 V 50
ձեռնարկություն
7 Տրիկոտաժի ֆաբրիկա 0,5 V 50
ԸՆԴԱՄԵՆԸ 12,36
Աղյուսակ 6.1-2
Ճամբարակ քաղաքի մթնոլորտում գերակայող վնասակար արտանետումների ցանկ
դդ Անվանումը Արտանետում- Վտանգավո-
ը/հ ների տարեկան րության
քանակը, տ դասը
միջոցառում-
ներից առաջ
և հետո
1 2 3 4
1 Մետաղական փոշի 0,3 3
2 Մանգանի օքսիդներ 0,0057 2
3 Երկաթի օքսիդներ 0,126 3
4 Փոշի 1,5 3
5 Ածխածնի օքսիդ 5,8 4
6 Ազոտի օքսիդներ 4,46 2
7 Եռակցման աէրոզոլ 0,04 3
8 Բենզին 0,13 4
ԸՆԴԱՄԵՆԸ 12,36
Քաղաքի աճին համապատասխան ավելանում է նաև ավտոտրանսպորտը, որի արտանետումների քանակը բերված է աղյուսակ 6.1-3-ում:
Աղյուսակ 6.1-3
Ավտոտրանսպորտից վնասակար արտանետումները մթնոլորտ
Աղտոտող նյութերը, տ/տարի
Անվանումը Ածխածնի Ազոտի Ածխաջրա- Ընդամենը
օքսիդ օքսիդներ ծիններ
1. Բեռնատար 299,3 13,1 64,3 376,7
2. Ավտոբուսներ 9,2 0,41 1,7 11,31
3. Մարդատար 39,1 2,3 3,9 45,3
Ընդամենը 347,6 15,81 69,9 433,3
Հեռանկարում նախատեսվում է քաղաքի ջերմամատակարարումը իրականացնել ոչ մեծ, ժամանակակից կաթսայատներով (2-3 շենքի համար մեկ կաթսայատուն), իսկ արդյունաբերական ձեռնարկությունների համար նախատեսվում է առանձին փոքր կաթսայատների կառուցում:
Քաղաքի օդային ավազանի աղտոտման հիմնական աղբյուրների և տնտեսությանը հասցված տնտեսական վնասի քանակական բնութագրերը բերված են աղյուսակ 6.1-4-ում:
Աղյուսակ 6.1-4
Մթնոլորտ արտանետումների տարեկան քանակները և տնտեսությանը հասցված
տնտեսական վնասները
Անվանումը Արտանետումների Տնտեսությանը
քանակը, տ/տարի հասցված
ներդրման % տնտեսական
վնասը, հազ.
դրամ/տարի
1 2 3
1. Արդյունաբերական
ձեռնարկություններ 6,09/1,36 262,0
2. Ավտոտրանսպորտ 433,3/97,24 18332,1
3. Կաթսայատներ 6,27/1,4 66,5
Ընդամենը` 445,7/100 18660,6
Բերված 6.1-1 - 6.1-4 աղյուսակներից երևում է, որ Ճամբարակ քաղաքի արդյունաբերական ձեռնարկությունները, հիմնականում, V դասի են, որոնք հանդիսանում են 3-4-րդ վնասակարության դասին պատկանող 8 աղտոտող նյութերի արտանետումների աղբյուրներ:
Արդյունաբերական ձեռնարկություններից մթնոլորտ են արտանետվում տարեկան 6,09 տ վնասակար նյութեր:
Մթնոլորտ վնասակար արտանետումների հիմնական մասը բաժին է ընկնում ավտոտրանսպորտին, որի արտանետումները կազմում են քաղաքի մթնոլորտ արտանետումների 97,3%-ը, 433,3 տ/տարի:
Ավտոտրանսպորտի արտանետումներից տնտեսությանը հասցված վնասը գտնվում է 1-ին տեղում` տարեկան (18,3 մլն դրամ:
Ընդհանուր տնտեսական վնասը բոլոր արտանետումներից կազմում է տարեկան (18,6 մլն դրամ:
6.2 Մթնոլորտային օդի աղտոտվածության կանխատեսվող մակարդակները
Հեռանկարում քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացմանը զուգահեռ, ավելանում են նաև մթնոլորտ վնասակար արտանետումների աղբյուրները` ձեռնարկությունները ավտոտրանսպորտը, էներգետիկայի օբյեկտները:
Օդային ավազանի վրա սպասվելիք բեռնվածության որոշման և մթնոլորտ արտանետումների հիմնական աղբյուրների բացահայտման համար կատարված է մթնոլորտային օդի աղտոտվածության երկարաժամկետ կանխատեսում համաձայն /19/:
Հաշվարկների արդյունքները բերված են աղյուսակ 6.2-1-ում:
Աղյուսակ 6.2-1
Վնասակար նյութերի մաքսիմալ մերձգետնյա կոնցենտրացիաներ
Մաքսիմալ մերձգետնյա կոնցենտրացիաները ՍԹԿ միավոր
միջոցառումներից առաջ և հետո
Անվանումը Արդյունա- Ավտոտրանս- Արդ. ձեռնար-
բերական պորտ կություններ,
ձեռնարկութ կաթսայատներ,
յուններ, ավտոտրանսպորտ
կաթսայատներ
1 2 3 4
1. Ընդամենը փոշի 0,011 - 0,011
2 Ածխածնի օքսիդ 0,27 1,2/0,7 1,47/0,97
3 Ազոտի օքսիդներ 0,046 0,078/0,047 0,124/0,093
Ինչպես երևում է աղյուսակից, արդյունաբերական ձեռնարկություններից և կաթսայատներից արտանետումների աղտոտվածության մակարդակները չեն գերազանցում սահմանված նորմերը:
Ավտոտրանսպորտի արտանետումներից ածխածնի օքսիդի արտանետումները գերազանցում են սահմանված նորմերը 1,2 անգամ:
Գլխավոր հատակագծի ուրվագծում նախատեսված են մի շարք միջոցառումներ արդյունաբերական ձեռնարկությունների, կաթսայատների և ավտոտրանսպորտի արտանետումների նվազեցման համար:
6.3 Մթնոլորտի ցրման պայմանների հաշվառումը
Աղտոտման մակարդակների գնահատականը և մթնոլորտի ցրման պայմանների հաշվառումը կատարված է համաձայն /10/:
Դրանից ելնելով, հաշվարկված է աղտոտող նյութերի մոտավոր քանակը (Mp), որը կարելի է արտանետել (կամ կրճատել) մթնոլորտ: Մթնոլորտային օդի ցրման հատկությունների պահուստը (դիֆիցիտ) (BP) և աղտոտող նյութերի մոտավոր քանակը տրված են աղյուսակ 6.3-1-ում:
Աղյուսակ 6.3-1
Մթնոլորտային օդի ցրման հատկությունները և աղտոտող նյութերի մոտավոր
քանակները
Անվանումը BP, Արտանետման Փաստացի Mp- MՓ
մ3/վրկ մոտավոր արտանետումը գ/վրկ
արժեքը, MՓ գ/վրկ
Mp գ/վրկ
1. Փոշի 18979 2,8 0,08 2,72
2. Ածխածնի օքսիդ - 10 0,03 0,5 - 0,47
3. Ազոտի օքսիդներ 47500 1,9 0,1 1,8
Ծանոթություն - ցրման հատկությունների դիֆիցիտ. պահանջվում է կրճատել մթնոլորտ արտանետվող նյութի քանակը:
Հիմնականում, բացի ածխածնի օքսիդից մնացած նյութերի համար Mp> MՓ, հետևաբար այդ նյութերի համար դեռ կարելի է ավելացնել արտանետվող քանակը Mp- MՓ չափով:
6.4 Շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառումներ
Առաջնահերթ օդապահպանական նպատակներով նախատեսվում են տեխնոլոգիական և սանիտարա-տեխնիկական բնույթի միջոցառումներ:
1. Արդյունաբերական ձեռնարկությունների վերաբերյալ.
- հզորությունների աճին զուգընթաց տեխնոլոգիական հոսքագծերի և սանիտարա-տեխնիկական արդիականացում,
- շինարարական արդյունաբերական ձեռնարկություններում ուժեղացնել հսկողությունը փոշու կազմակերպված և անկազմակերպ արտանետումների վրա,
- մթնոլորտի աղտոտվածության դիտարկման և վերահսկման համակարգի կատարելագործումը,
2. Ավտոտրանսպորտի վերաբերյալ.
- լավացնել ճանապարհների ծածկույթը,
- ավտոմեքենաների տեխնիկական վիճակի վրա վերահսկման ուժեղացում և վառելանյութի որակի վերահսկում,
- ավտոճանապարհների եզրագծով իրականացնել լրացուցիչ անտառատնկում, ավտոտրանսպորտի արտանետումների վնասակար ազդեցության նվազեցման համար,
- Արտանետումների քանակը նվազում է 40-50%-ով:
3. Էներգետիկայի օբյեկտների վերաբերյալ.
- քաղաքի բնակելի հատվածում նախատեսել ժամանակակից կաթսայատներ բարձր ՕԳԳ-ով, գազի այրման լավացված ռեժիմով, ինչը կնպաստի վնասակար նյութերի մթնոլորտ արտանետումների նվազեցմանը,
- արդյունաբերական ձեռնարկությունների կաթսայատներում հին կաթսաների փոխարինումը ժամանակակից կաթսաներով: Արդյունքում ազոտի օքսիդների արտանետումները կնվազեն 3 անգամ:
6.5 Տարածքի համալիր գնահատականը
Տարածքի համալիր գնահատականը մշակված է «Րեկօմենդացիի ...» /2/-ի հիման վրա: Տարածքի համալիր գնահատականը տրված է տեղանքի կլիմայական պայմանների, մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակի, արդյունաբերական պոտենցիալի, բնակչության և ավտոտրանսպորտի խտության ցուցանիշներից ելնելով: Օդային ավազանի գնահատականը բերված է աղյուսակ 6.5-1-ում:
Աղյուսակ 6.5-1 Օդային ավազանի գնահատականը անտրոպոգեն ազդեցությամբ, հիգիենիկ իրավիճակով
և տարածքի համալիր գնահատականը
Գնահատականը
Անվանումը անտրոպոգեն հիգիենիկ Տարածքի Աղտոտման
ազդեցությամբ իրավիճակով համալիր մակերեսը
գնահատականը քաղաքի
տարածքում,
հա
I գոտի թույլ վտանգ չի բարենպաստ 453
ազդեցություն հարուցում
II գոտի միջին վտանգ է բարենպաստ 25
ազդեցություն հարուցում
Անտրոպոգեն ազդեցության թույլ գոտին կազմում է 453 հա, միջին ազդեցության գոտին 25 հա (քաղաքի կենտրոնական մասը):
Հիգիենիկ իրավիճակով տարածքը վտանգ չի հարուցում: Տարածքի համալիր գնահատականը մնում է բարենպաստ:
6.6 Մակերևութային ջրերի պահպանություն
Հեռանկարում Գետիկի աղտոտվածության վրա նկատելի ազդեցություն կգործեն`
- Ճամբարակ քաղաքի արդյունաբերական ձեռնարկությունների հզորությունների աճի և կոյուղու համակարգի ընդլայնման հետ մեկտեղ կավելանա քաղաքի տնտեսակենցաղային կոյուղու ցանց թափվող արտադրական հոսքաջրերի քանակը` 0,294 հազ մ3/օր-ից, դառնալով 0,364 հազ. մ3/օր: Ձեռնարկությունների շարքը կարող է համալրի «Իմպուլս» գործարանը: Ձեռնարկությունների դասակարգումը ըստ վնասակարության ինդեքսի կստանա գրաֆիկում պատկերված տեսքը: Առանց նախնական մաքրման արտադրական հոսքաջրերի արտահոսքը տնտեսակենցաղային կոյուղու ցանց կհանգեցնի գետի աղտոտվածության ավելացմանը ԹԿՊ-ով, ԹՔՊ-ով, կախյալ մասնիկներով, երկաթով, նավթամթերքով,
- Ճամբարակ քաղաքի տնտեսակենցաղային հոսքաջրերը, որոնք աղտոտվածության ծավալով առաջին տեղում են: Բնակչության աճի հետ մեկտեղ կավելանա տնտեսակենցաղային հոսքաջրերի քանակը, օրական 1,176 հազ մ3-ից կարող է հասնել 1,728 հազ մ3,
Ձեռնարկությունների դասակարգումը ըստ տնտեսությանը հասցված վնասի հեռանկարում կստանա գրաֆիկում պատկերված տեսքը:
Ձեռնարկությունների բնութագիրը աղտոտվածության ծավալով
ԻԲ
կմ3/տարի
| 0.016
|_______. 0.0036
| 1 |________.0.0016
| | 2 |_______. 0.00056
| | | 3 |_________. 0.00033
| | | | 4 |_________. 0.00014
| | | | | 5 |_________. 0.00003
| | | | | | 6 |_________.
| | | | | | | 7 |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
.______________________________________________________________________
Ջրմուղ «Կարի- «Իմ-» Մեքենա- Պանրի Ճամբարակի Հացի Ձեռն.
կոյուղի տաս» պուլս» տրանս- գործարան պոլիկլինի գործարան անվա-
քարի գործա- պորտային կա» ՊՓԲԸ նումը
մշակման րան հավաքա-
արտադրա- կայան
մաս
Ձեռնարկությունների բնութագիրը տնտեսությանը հասցված վնասի գնահատմամբ
Տնտեսական
վնասը մլն.
դրամ/տարի
| 16,8
|_______. 1,27
| 1 |________. 1,23
| | 2 |_______. 0,82
| | | 3 |_________. 0,56
| | | | 4 |_________. 0,46
| | | | | 5 |_________. 0,02
| | | | | | 6 |_________.
| | | | | | | 7 |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
.______________________________________________________________________
Ջրմուղ «Կարի- «Իմ-» Մեքենա- Պանրի Ճամբարակի Հացի Ձեռն.
կոյուղի տաս» պուլս» տրանս- գործարան պոլիկլինի գործարան անվա-
քարի գործա- պորտային կա» ՊՓԲԸ նումը
մշակման րան հավաքա-
արտադրա- կայան
մաս
Գետիկ գետ թափվող անձրևային հոսքաջրերը
Գետ թափվող անձրևային հոսքաջրերի քանակը արդյունաբերական ձեռնարկությունների տարածքից կկազմի 102,96 հազ մ3/տարի:
Առանց ջրապահպան միջոցառումների ներդրման, հեռանկարում Գետիկ գետի աղտոտվածության հետևանքով տնտեսությանը հասցված վնասը կգնահատվի 26,3 մլն դրամ, այդ թվում`
- տնտեսակենցաղային հոսքաջրերի արտահոսքից`16,8 մլն դրամ,
- արտադրական հոսքաջրերի արտահոսքից` 4,36 մլն. դրամ,
- անձրևաջրերի արտահոսքից` 5,14 մլն դրամ:
6.6.1 Գետիկ գետի աղտոտվածության կանխատեսելի մակարդակը Ճամբարակ
քաղաքի տնտեսակենցաղային արտադրական կոյուղու արտահոսքից հետո
Հաշվարկները կատարվել են համաձայն /20/:
Օգտագործվել են Գետիկ գետի հիդրոերկրաբանական տվյալները, աղտոտվածության մակարդակները Ճամբարակ քաղաքից վերև գտնվող դիտարկման կետում:
Հաշվարկների հիմքում ընկած են քաղաքի կոյուղու կոլեկտորում աղտոտող նյութերի կանխատեսելի հաշվարկային կոնցենտրացիաները:
Հաշվարկների արդյունքում ստացվում է, որ առանց նախնական մաքրման հոսքաջրերի արտահոսքը գետ 500 մ հեռավորության վրա, ջրօգտագործման 1-ին կետում հանգեցնում է`
- կախյալ մասնիկների կոնցենտրացիաների ավելացմանը` 16,1 մ գ/լ-ից դառնալով 17,2 մգ/լ (>0,75 մգ/լ-ից),
- ԹԿՊ լրիվ 1,16-ից դառնում է 7,8 մգ Օ2/լ, ինչը 2,6 անգամ գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան,
- քլորիդների և սուլֆատների կոնցենտրացիաները ավելանում են, սակայն մնում են նորմերի սահմաններում (21,6 մգ/լ և 57,9 մգ/լ համապատասխանաբար),
- ամոնիակային ազոտը 0,33 մգ/լ-ից դառնում է 0,85 մգ/լ,
- նկատվում է յուղերի կոնցենտրացիաների գերազանցում ՍԹԿ-ից (1,8 անգամ,
- գետում հայտնաբերվում են նավթամթերքի պարունակություն` 0,02 մգ/լ կոնցենտրացիայով:
Հեռանկարում, առանց ջրապահպան միջոցառումների ներդրման, Գետիկի աղտոտվածության աստիճանը Ճամբարակ քաղաքի հոսքաջրերի արտահոսքից 500 մ ներքև հատվածում գնահատվում է`
- ըստ օրգանոլեպտիկ ցուցանիշների` բարձր,
- ըստ սանիտարա-տոկսիկ ցուցանիշների` բարձր:
6.6.2 Անձրևաջրերի արտահոսքի հետևանքով գետի աղտոտվածության
կանխատեսելի մակարդակը
Անձրևաջրերի արտահոսքն իրականացվում է անձրևային կոյուղու համակարգով:
Անձրևաջրերի քանակը կազմում է 102,96 հազ.մ3/տարի:
Անձրևաջրերի հոսքաջրերի հետ Գետիկ գետ թափվող վնասակար նյութերի տարեկան քանակները կկազմեն`
- կախյալ մասնիկներ` 82,4 տ (800 մգ/լ),
- նավթամթերք` 0,515 տ (5 մգ/լ),
- ԹԿՊ20` 4,12 տ (40 մգՕ2/լ):
Գետիկ գետի աղտոտվածության հետևանքով տնտեսությանը հասցված վնասը կաճի, կազմելով 5,14 մլն. դրամ:
Հաշվարկված է անձրևային հոսքաջրերում աղտոտող նյութերի առավելագույն թույլատրելի կոնցենտրացիան` Cթսա-ն /18/: Ստացվել են հետևյալ տվյալները.
- կախյալ մասնիկների համար` 15 մգ/լ,
- նավթամթերք` 0,5 մգ/լ,
- ԹԿՊ20` 17 մգ Օ2/լ:
Բոլոր 3 նյութերի համար Cփաստ >C ԹՍԱ:
Ստացվածից հետևում է, որ արդյունաբերական ձեռնարկություններում անձրևաջրերի լոկալ մաքրման կայանների շահագործումը անհրաժեշտ է Cփաստ = C ԹՍԱ հավասարության պահպանման և գետի աղտոտվածության կանխարգելման տեսանկյունից:
6.6.3 Ջրային պաշարների պահպանական միջոցառումների վերաբերյալ
հիմնական որոշումները
Որոշումները հետևյալն են.
1.Ջրամատակարարման ցանցի վերակառուցումը և հոսակորուստների կրճատումը (ՍՆիՊ 2.04.02-81 Վօդօսնաբժենիե նառուժնիխ սետեյ ի սօօռուժենիյ):
2.Արդյունաբերական ձեռնարկություններում տեխնոլոգիական կարիքների համար օգտագործվող խմելու որակի ջրի չափավորումը, առաջնորդվելով տվյալ տեխնոլոգիական գործընթացում օգտագործվող ջրի որակի պահանջներից (ՈՒկռուպնեննիե նօռմի վօդօպօտրեբլենիյա ի վօդօօտվեդենիյա դլյա ռազլիչնիխ օտռասլեյ պռօմիշլեննօստի ՍԷՎ ՎՆԻԻ ՎՕԴԳԵՕ. Ստռօյիզդատ Մօսկվա 1982 գ.):
3.Կոյուղու ներքաղաքային ցանցի վերակառուցումը և հոսակորուստների կրճատումը:
4.Արդյունաբերական ձեռնարկություններում անձրևային հոսքաջրերի մաքրման կայանների` նավթաորսիչ սարքավորումների շահագործումը, սահմանային թույլատրելի արտահոսքերի պահպանումը (ՍՆիՊ 2.04.02-85 Կոյուղի: Արտաքին ցանցեր և կառուցվածքներ):
5.Արդյունաբերական ձեռնարկություններում (ավտոտրանսպորտային, շինարարական, սննդի արդյունաբերության) արտադրական հոսքաջրերի մաքրման կայանների շահագործումը, սահմանված թույլատրելի արտահոսքերի պահպանումը (ՍՆիՊ 2.04.02-85):
6.Ջրամատակարարման և ջրահեռացման անհատական նորմերի հիման վրա, ձեռնարկություններում անհրաժեշտ է շրջանառու ջրամատակարարման համակարգի ներդրումը (ՈՒկռուպնեննիե նօռմի վօդօպօտրեբլենիյա ի վօդօօտվեդենիյա դլյա ռազլիչնիխ օտռասլեյ պռօմիշլեննօստի ՍԷՎ ՎՆԻԻ ՎՕԴԳԵՕ. Ստռօյիզդատ Մօսկվա 1982 գ.):
7.Արդյունաբերական ձեռնարկություններում, որտեղ արտադրական հոսքաջրերում առկա են կենսաբանական մաքրման կայանում օքսիդացնող քայքայմանը չենթարկվող նյութեր, տնտեսակենցաղային-արտադրական արտահոսքերում ՍԹԿ-ի ցուցանիշների ապահովումը (ՍՆիՊ 2.04.02-85):
8.Գետիկի, գյուղատնտեսության նշանակության հողերի աղտոտվածության կանխարգելման նպատակով առաջարկվում է Ճամբարակ քաղաքի կոյուղու մաքրման նոր կայանի կառուցում Գետիկի ձախ ափին, մաքրման կայանի նախկին տեղում, 2 հազ. մ3/օր արտադրողականությամբ:
9.Գետիկ գետի աղտոտվածության կանխարգելման նպատակով առաջարկվում է Ճամբարակ քաղաքային հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի հոսքաջրերի /կոյուղու/ վարակազերծում մինչև քաղաքային կոյուղու ցանց լցվելը:
Ըստ նախագծային տվյալների ժամանակակից կենսաբանական մաքրման կայանը ապահովում է (98,5% մաքրում:
Աղտոտող նյութերի կոնցենտրացիաները մաքրման կայանից հետո`
- կախյալ մասնիկներ` 3 մգ/լ,
- ամոնիակային ազոտ` 0,4 մգ/լ,
- ԹԿՊ20` 3 մգ Օ2/լ,
- Ֆոսֆատներ` 0,2 մգ/լ,
Կապիտալ ներդրումները կկազմեն` ~ 180 մլն. դրամ:
Գետի աղտոտվածության մակարդակը ջրապահպան միջոցառումների իրականացման արդյունքում կգնահատվի թույլատրելի, ինչը հնարավոր կդարձնի գետի շրջակայքում հանգստի գոտու կազմակերպումը:
6.7 Թափոնների կառավարում
6.7.1 Կենցաղային թափոններ
Բնակչության աճի հետ մեկտեղ ~ 50%-ով ավելանա նաև կենցաղային կոշտ թափոնների քանակը:
Հեռանկարում ԿԿԹ-ների քանակը կկազմի տարեկան 2400 տ:
Թափոնների կազմը բերված է աղյուսակ 6.7.1-1-ում:
Աղյուսակ 6.7.1-1
ԿԿԹ-ների կազմը և տարեկան քանակները
ԿԿԹ Ընդհանուր Թափոնների
քանակից ընդհանուր
բաժնեմասը, քանակը,
%-ով տ/տարի
ապակի 3.5 84
մետաղ 1,9 45,6
պլաստիկ շշեր 3,7 88,8
այլ պլաստիկ իրեր 4,5 108
թուղթ 4 96
այլ թափոններ 82,4 1977,6
ընդամենը` 100 2400
6.7.2 Արդյունաբերական թափոններ
Արդյունաբերական թափոնների կազմը և տարեկան քանակները բերված են աղյուսակ 6.7.2-1-ում:
Աղյուսակ 6.7.2-1
Արդյունաբերական Ընդհանուր Ընդհանուր
թափոնների քանակը քանակից
բաղադրիչները տ/տարի բաժնեմասը,
%
1 2 3
1. Օգտագործման ենթակա 4,8 4,18
թափոններ` թեփեր,
նավթամթերք, յուղեր
2. Ոչ օգտագործելի 110 95,82
թափոններ` շինարարական
ոչ թունավոր, մետաղական
(ավտոմեքենաների մասեր
և այլն), օգտագործված
տարաներ
ընդամենը 114,8 100
Շրջակա միջավայրի վրա քաղաքային թափոնների վնասակար ազդեցության մեղմացման և կանխարգելման համար անհրաժեշտ է`
- կենցաղային թափոնների տեղափոխման շարժական և տեխնիկական սարքավորումների նորացում,
- աղբավայրում աղբի հարթեցման և հողով ծածկման աշխատանքների պարբերաբար իրականացում:
6.8 Հողերի պահպանություն
Հեռանկարում հողի աղտոտման հիմնական աղբյուրներ կմնան արդյունաբերական ձեռնարկությունների փոշեգազային մթնոլորտային արտանետումները և արդյունաբերական ու կենցաղային թափոնների աղբավայրերը:
Քաղաքի հողային տարածքի աղտոտվածության ամփոփիչ ցուցանիշները բերված են աղյուսակ 6.8-1-ում:
Աղյուսակ 6.8-1
Հողի աղտոտում
Ինգրեդիենտների տ/հա գ/մ2
անվանումը
փոշի 0,0038 0,38
մանգանի օքսիդներ 0,000012 0,0012
երկաթի օքսիդներ 0,00026 0,026
Նշված նյութերի համար հողում ՍԹԿ-երի բացակայության պատճառով հողերի աղտոտվածության գնահատականը չի տրված:
Մթնոլորտային օդի, մակերևութային և ստորգետնյա ջրերի աղտոտվածությունից պահպանման միջոցառումները, քաղաքի կանաչապատումը, թափոնների կառավարումը դասվում են հողի աղտոտման կանխարգելման միջոցառումների շարքը:
6.9 Աղմուկի մակարդակի գնահատում
Հեռանկարում, տեղական նշանակության փողոցներում ավտոտրանսպորտի երթևեկության ինտենսիվության ավելացման պարագայում, սպասվում է աղմուկի մակարդակի բարձրացում:
Նորմատիվներով /18, նկ. 20 - 23/ աղմուկի միջին մակարդակը հոսքի առանցքային գծից 7,5 մ հեռավորության վրա, հոսքի կազմից և երթևեկության ինտենսիվությունից կախված կկազմի ~ 60-68 դԲԱ (նորման 70 դԲԱ):
7 Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության
ինժեներատեխնիկական միջոցառումներ
7.1 Ներածություն
Գլխավոր հատակագծի մշակման հիմնական նպատակը, տարածքային պլանավորման միջոցով, համայնքի համար բարենպաստ կենսամիջավայրի ձևավորման ու կայուն զարգացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն է:
Քաղաքային համայնքի տարածքի ինժեներա-երկրաբանական նախապատրաստումը, տարերային և տեխանծին վտանգավոր երևույթներից պաշտպանությունը, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության ինժեներա-տեխնիկական միջոցառումների իրականացումը նպատակաուղղված են բնակավայրի տարածքում անվտանգ, բարենպաստ, կայուն կենսամիջավայրի ձևավորման ապահովմանը:
Քաղաքացիական պաշտպանության կարևորագույն միջոցառումներից է բնակչության պատսպարումը հակաճառագայթային թաքստոցներում և ապաստարաններում: Գլխավոր հատակագծում ներկայացված ապաստարանների անհրաժեշտ ծավալները պետք է ապահովվեն և դրանք պահվեն պատրաստ վիճակում, օգտագործել ու առաջին իսկ անհրաժեշտության դեպքում:
Քաղաքային համայնքի գլխավոր հատակագծում քաղաքացիական պաշտպանության հարցերին լուծումներ տալու համար հիմք են հանդիսացել «Քաղաքացիական պաշտպանության ինժեներա-տեխնիակական միջոցառումների նախագծման «Գռաժդանստռօյ»-ի ՎՍՆ ԳՕ-38-82, և ՎՍՆ ԳՕ-38-83 հրահանգները» և այլ իրավական ու նորմատիվային փաստաթղթերը:
7.2 Ընդհանուր բնութագիրը
Համանուն ենթաշրջանի կենտրոնն է: Գտնվում է Արեգունի և Միափորի լեռնաշղթաների միջև, Գետիկի հովտում: Քաղաքի միջով հոսում է Գետիկ գետը: ՈՒնի հանրակրթական դպրոցներ (3), երաժշտական, նկարչական, սպորտդպրոցներ, մսուր-մանկապարտեզներ, կինոթատրոն, կուլտուրայի պալատ, գրադարան, հիվանդանոց, կապի բաժանմունքներ: Քաղաքը հիմնադրել են Սամարայի և Սարատովի նահանգներից եկած ռուսները` 1835-40 թվականներին:
7.3 Տարերային վտանգավոր երևույթները
Ճամբարակ քաղաքային համայնքի տարածքը գտնվում է 8-9 բալ ուժգնության սեյսմիկ գոտում, գրունտների 0,3 g առավելագույն հորիզոնական արագացմամբ, ըստ ՀՀ ՇՆ II - 6. 02 - 2006թ.: Քաղաքային համայնքի տարածքին բնորոշ են նաև ուժեղ կարկտահարություններն ու քամիները, ինչպես նաև Գետիկ գետի հովտում սեզոնային ջրհեղեղները:
7.4 Տեխնածին վտանգավոր երևույթները
Համայնքում տեխնածին արտակարգ իրավիճակների օջախներ են համարվում`
- կոմունալ,կենցաղային գազատարները,
- խմելու ջրագծերը, էներգամատակարարման համակարգերը, կոյուղագծերը.
- կամուրջները.
Տեխնածին արտակարգ իրավիճակներից խուսափելու համար անհրաժեշտ է`
- համայնքի համար կառուցել կենցաղային և արտադրական կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայան և ապահովել դրա արդյունավետ աշխատանքը.
- ապահովել համայնքի կոմունալ, կենցաղային գազատարների, խմելու ջրագծերի կոյուղագծերի, էներգամատակարարման գծերի, ճանապարհների անխափան աշխատանքը` ժամանակին կատարելով դրանց պլանային նախազգուշական վերանորոգման պրոֆիլակտիկ աշխատանքները.
- բենզա-գազալիցքավորման կայանները տեղակայել գոյություն ունեցող նորմաների համաձայն.
- արտակարգ իրավիճակներում քաղաքի բնակչության նվազագույն կարիքները բավարարելու նպատակով ստեղծել խմելու ջրի պահուստային պաշարներ.
- կատարելագործել բնակչության պաշտպանության ապաստարանները, նախատեսել նորերը.
- բարձրացնել էլեկտրաէներգետիկ համակարգերի հուսալիությունը` բացառելով բնակչության էլեկտրամատակարարման երկարատև անջատումները.
- բնակարանների գազով տաքացման համար օգտագործել այնպիսի վառարաններ, որոնք ունեն գազի այրման արգասիքների երաշխավորված հեռացման հնարավորություն:
7.5 Նախագծի հիմնական դրույթները
Ճամբարակ քաղաքային համայնքի բնակչության թվաքանակը` 7700 մարդ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքը գտնվում է բարձր սեյսմիկ ռիսկի գոտում, նախատեսվում են վտանգավոր օբյեկտների, բնակելի շենքերի և բնակչության կենսաապահովման օբյեկտների պաշտպանությանն ուղղված միջոցառումներ:
- Արտակարգ իրավիճակներում քաղաքային համայնքի տարածքի ռացիոնալ օգտագործման և կենսագործունեության կայունության բարձրացման համար նախագծում նախատեսված է տարբեր ֆունկցիոնալ գոտիների և համայնքի տրանսպորտային ցանցի մանրամասն լուծումներ:
- Մայրուղիների և փողոցների նախագծային լայնությունը, կարմիր գծերում, ընդունված է նվազագույնը 12.0 մ, որպեսզի շենքերի և կառույցների փլուզման դեպքում ապահովվի փրկարարական ստորաբաժանումների մոտեցումը:
- Ինժեներական հաղորդակցության ուղիների նախագծման հիմքում դրված է քաղաքի կենսագործունեության հուսալի ապահովումը, ինչպես խաղաղ, այնպես էլ արտակարգ իրավիճակներում:
- Ջրամատակարարման համակարգը կենտրոնացված է, համատեղված է խմելու և հակահրդեհային ծախսերը մեկ ջրատարով:
Ճամբարակ քաղաքային համայնքի հակաճառագայթային թաքստոցները
Աղյուսակ 7.5-1
.__________________________________________________.
|Հ/Հ|Տեղակայման վայրը |Կարգը|Մարդկանց|Տեխնիկական|
| | | |թիվը |վիճակը |
|___|____________________|_____|________|__________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|____________________|_____|________|__________|
| 1 |Ճամբարակի միջնակարգ | III | 200| պատրաստ է|
| |դպրոց | | | |
|___|____________________|_____|________|__________|
| 2 |Թիվ 7 բնակելի տուն | III | 785| պատրաստ է|
|___|____________________|_____|________|__________|
| 3 |Արտադրական միավորում| III | 800| պատրաստ է|
|___|____________________|_____|________|__________|
| 4 |Հացի կոմբինատ | III | 110| պատրաստ է|
|___|____________________|_____|________|__________|
| |Ընդամենը | | 1895| |
.__________________________________________________.
Ծանոթագրություն. Ճամբարակ քաղաքում նախկինում ապաստարաններ չեն նախատեսվել: Սակայն առանձին շենքերի, շինությունների և մասնավոր տների նկուղները, վերափոխելուց հետո, կարելի է օգտագործել որպես ապաստարաններ:
7.6 Բնակչության պատսպարումը
Արտակարգ իրավիճակներում բնակչության պատսպարումը պետք է իրականացվի հետևյալ պաշտպանական կառույցներում`
- ստորգետնյա հատուկ շինություններում` ապաստարաններում, նկուղներում, կիսանկուղներում, խորացված տարածքներում.
- բնակելի ֆոնդի տարածքներում` առաջին հարկի տարածքներ` հարմարեցված որպես ապաստարաններ:
Բնակչության պատսպարման համալիր միջոցառումներն ընդգրկում են`
- պաշտպանական կառույցների վաղօրոք կառուցումը.
- պաշտպանական կառույցների պահպանումը պատրաստի վիճակում.
- պաշտպանական կառույցների նպատակային օգտագործման կազմակերպումը.
- արագ կառուցվող ապաստարանների շինարարության կազմակերպումն ու ապահովումը պատերազմի սպառնալիքի ժամանակ:
Արտակարգ իրավիճակներում քաղաքի կենսագործունեությունն ապահովող ձեռնարկությունների ապաստարաններում պատսպարվում են նշված ձեռնարկությունների աշխատակիցները:
Նկուղային և այլ խորացված տարածքներում, պատսպարման նպատակով նախատեսված շենքերի և շինությունների առաջին հարկերում, պարզագույն թաքստոցներում պատսպարվում է մնացած բնակչությունը:
7.7 Բնակչությանն ապաստարաններով ապահովման հաշվարկ
Աղյուսակ 7.7-1
._________________________________________________________________.
|N |Բնակչության խմբեր |Ներկա |Հաշվարկային ժամկետում|
| | |ժամանակահատվածում | |
| | |____________________|_____________________|
| | |Թվաքանակը|Ենթակա են |Թվաքանակը|Ենթակա են |
| | |(մարդ) |պատսպարման|(մարդ) |պատսպարման |
| | | |(մարդ) | |(մարդ) |
|__|___________________|_________|__________|_________|___________|
|1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|__|___________________|_________|__________|_________|___________|
|1.|Աշխատավայրում | 3700 | 3070 | 6700 | 5550 |
| |գտնվող բնակիչներ | | | | |
|__|___________________|_________|__________|_________|___________|
|2.|Տանը գտնվող | 1800 | 1650 | 2500 | 2290 |
| |չաշխատող բնակիչներ | | | | |
|__|___________________|_________|__________|_________|___________|
|3.|ՈՒսման վայրում | 1500 | 1370 | 1700 | 1600 |
| |գտնվող ուսանողներ, | | | | |
| |դպրոցականներ, | | | | |
| |նախադպրոցական | | | | |
| |երեխաներ | | | | |
|__|___________________|_________|__________|_________|___________|
|4.|Տնային պայմաններում| 700| 690| 1100| 1080|
| |գտնվող ուսանողներ, | | | | |
| |դպրոցականներ, | | | | |
| |նախադպրոցական | | | | |
| |երեխաներ | | | | |
|__|___________________|_________|__________|_________|___________|
| |Ընդամենը | 7700| 6780| 12000| 10520|
._________________________________________________________________.
7.8 Ապաստարանների մակերեսների հաշվարկ` ըստ խմբերի
Աղյուսակ 7.8-1
.________________________________________________________________.
|N |Բնակչության խմբեր |Ներկա |Հաշվարկային |
| | |ժամանակա- |ժամկետում |
| | |հատվածում | |
| | |______________|_______________|
| | |Բնակ- |Ապաստա-|Բնակ- |Ապաստա- |
| | |չութ- |րանների|չութ- |րանների |
| | |յան |անհրա- |յան |անհրա- |
| | |թվա- |ժեշտ |թվա- |ժեշտ |
| | |քանակը|մակերե-|քանակը|մակերե- |
| | | |սը մ2 | |սը մ2 |
|__|______________________________|______|_______|______|________|
| 1| 2 |3 | 4 | 5 | 6 |
|__|______________________________|______|_______|______|________|
|1.|Նախադպրոցական տարիքի երեխաներ`| 1700| 2040| 3000| 3600|
| |իրենց խնամակալների հետ | | | | |
|__|______________________________|______|_______|______|________|
|2.|Քաղաքի մնացած բնակչությունը | 6000| 4500| 9000| 6750|
|_________________________________|______|_______|______|________|
| Ընդամենը | 7700| 6540| 12000| 10350|
.________________________________________________________________.
Ծանոթագրություն`
- անհրաժեշտ ծավալով ապաստարանների ընդհանուր մակերեսը հաշվարկվել է գործող նորմաների համաձայն: Նախատեսվող մակերեսների չափերում, հաշվի են առնվել նաև սանիտարական, պահեստային և այլնի համար նախատեսվող անհրաժեշտ օժանդակ մակերեսները:
7.9 Բնակչության իրազեկումը և տեղեկացումը
Պաշտպանական կառույցներում բնակչության պատսպարումը տեղի է ունենում քաղաքացիական պաշտպանության ազդանշաններով`
- շչակի ընդհատ հնչեցման դեպքում («Օդային տագնապ» ազդանշան) բնակչությունն անմիջապես պատսպարվում է պաշտպանական կառույցներում.
- շչակի անընդհատ հնչեցման դեպքում («ՈՒշադրության բոլորին» ազդանշան) բնակչությունը պարտավոր է միացնել հեռուստացույցները և ռադիոընդունիչները, որոնցով պետական փրկարարական ծառայության մարմինների կողմից տրվում են հաղորդագրություններ տեղանքի քիմիական կամ ճառագայթային վարակի կամ այլ սպառնալիքի կամ դրանց առաջացման և բնակչության գործողությունների մասին ու գործում` համաձայն այդ հաղորդագրությունների:
Ստանալով համապատասխան ազդանշան` պաշտպանական կառույցներն սպասարկող խմբերի և օղակների անձնակազմերը բերվում են պատրաստականության և ժամանելով իենց աշխատատեղերը, պաշտպանական կառույցները պատրաստում են պատսպարվողների ընդունման համար: Պետական կառավարման տարածքային, տեղական ինքնակառավարման մարմինները ՀՀ փրկարար ծառայության տեղական մարմինների հետ համատեղ կազմակերպում են բնակչության պատսպարման համալիր միջոցառումներ:
Պաշտպանական կառույցներում բնակչության պատսպարումն իրականացվում է նախապես մշակված և հաստատված պլանների համաձայն:
Աշխատանքային հերթափոխի աշխատողներն ու ծառայողներն օբյեկտների համապատասխան պաշտոնատար անձանց ղեկավարությամբ զբաղեցնում են պաշտպանական կառույցները` համաձայն օբյեկտի քաղաքացիական պաշտպանության պետի կողմից նախապես մշակված պլանների, իսկ անհատական բնակարաններում ապրողները` իրենց հարմարեցված նկուղները և այլ շինությունները:
7.10 Բնակչության տարահանումը
Քաղաքային համայնքի վրա հակառակորդի անմիջական հարձակման դեպքում բնակչության լրիվ տարահանում չի պլանավորվում: Բնակչության հրատապ վերաբնակեցումը քաղաքի առանձին տարածքներից հնարավոր է հակառակորդի կողմից հարձակման ժամանակակից միջոցների օգտագործման դեպքում, որի ընթացքում կարող են առաջանալ քիմիական, ճառագայթային, մանրէաբանական վարակի օջախներ:
Տարերային աղետներից բնակչության համար առավել մեծ վտանգ են ներկայացնում երկրաշարժերը, որոնց դեպքում որպես պաշտպանության հիմնական ձև հանդիսանում է բնակչության տարահանումը անվտանգ վայր` Սևան քաղաք:
Աղետից հետո իրականացվում է այն շենքերի բնակիչների տարահանումը, որոնցում բնակվել հնարավոր չէ:
Տեխնածին քիմիական աղետների դեպքում պաշտպանական հիմնական ձևը բոլոր միջոցներով բնակչության դուրս բերումն է, տարահանումը վարակման օջախից քամու հակառակ ուղղությամբ:
Տարահանման հարցի լուծման համար պետք է հաշվի առնվեն տարահանման հետևյալ ձևերն ու միջոցները`
- քաղաքային համայնքի բնակչությունը կարող է տարահանվել հետիոտն շարասյուներով կամ տրանսպորտային միջոցներով` ավտոշարասյուներով.
- առանձին դեպքերում տարահանման համար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող են տրամադրվել նաև օդային տրանսպորտային միջոցներ:
7.11 Արտակարգ իրավիճակների դեպքում քաղաքի կառավարման կազմակերպումը
Աղետի սպառնալիքի կամ առաջացման վտանգի դեպքում կառավարումն իրականացվում է քաղաքի կառավարման կետից (քաղաքապետի աշխատասենյակ) և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունից:
Օպերատիվ խումբը ժ+45 րոպեի ընթացքում զբաղեցնում է հիմնական կառավարման կետը և ժ +60 րոպեի ընթացքում կազմակերպում է շուրջօրյա հերթապահություն:
Մարզային փրկարարական վարչության անձնակազմը ժ+45 րոպեի ընթացքում ժամանում է և ժ+60 րոպեի ընթացքում կազմակերպում է շուրջօրյա հերթապահություն և անհրաժեշտ փրկարարական աշխատանքներ:
Աղետի սպառնալիքի կամ առաջացման դեպքում քաղաքի կառավարումը կազմակերպվում է Գեղարքունիքի մարզպետի կողմից և իրականացվում է կառավարման հիմնական կետից: Անհրաժեշտության դեպքում կառավարումն իրականացվում է պահեստային կամ շարժական կառավարման կետերից:
Անհատական պաշտպանության միջոցների (ԱՊՄ) պահանջվող քանակի հաշվարկ` ըստ տարիքային խմբերի
Աղյուսակ 7.11-1
.___________________________________________________________.
|Հ/Հ|Բնակչության |Ընդամենը|Պահանջվող ԱՊՄ-ի քանակը|
| |թվաքանակը` |(մարդ) |(հատ) և մակնիշը |
| |ըստ տարիքային | |______________________|
| |խմբերի | |Քանակը | Մակնիշը |
| | | |գումարած| |
| | | |10% | |
| | | |պահուստ | |
|___|_______________________|________|________|_____________|
| 1.|0-2 տարեկան | 750| 825| ԿԶԴ-4 ԿԶԴ-6 |
|___|_______________________|________|________|_____________|
| 2.|3-14 տարեկան | 2500| 2750| ՊԴՖ-ՆՄՈՒ-ԴԱ |
| | | | | (մանկական) |
|___|_______________________|________|________|_____________|
| 3.|15-18 տարեկան և ավելին| 4450| 4895| ՊԴՖ-ՆՄՈՒ-ՇԱ |
|___|_______________________|________|________|_____________|
| |Ընդամենը | 7700| 8470| |
.___________________________________________________________.
Ծանոթագրություն`
բնակչությանը ԱՊՄ բաշխումը, համաձայն ՀՀ կառավարության 25.10.2000թ. թիվ 679 որոշման, իրականացվում է ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ կազմակերպություններում` տվյալ կազմակերպության ղեկավարի որոշմամբ:
7.12
Բնակչության պաշտպանության միջոցառումները
Բնակչության պաշտպանության միջոցառումների մեջ մտնում են նաև`
1.ինժեներական ապահովումը, որի նպատակն է պայմաններ ստեղծել քաղաք մուտք գործելու, փրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքների, դրանց հաջող իրականացման, ինչպես նաև աղետի գոտուց բնակչության տարահանման կազմակերպման համար.
2.բժշկական ապահովումը, որի նպատակն է պայմաններ ստեղծել բժշկական օգնություն ցուցաբերել տուժածներին` գործին ընդգրկելով ինչպես տեղական, այնպես էլ այդ աշխատանքների մեջ ներգրավվող այլ մարզերից ժամանող ուժերը.
3.հասարակական անվտանգության և հակահրդեհային ապահովումը, որի նպատակն է ապահովել մարզի բնակչության անվտանգությունը, ունեցվածքի պահպանությունը և հակահրդեհային անվտանգությունը.
4.նյութատեխնիկական միջոցների և սննդամթերքի ապահովումը, որի նպատակն է քաղաքի տուժած բնակչության և փրկարարական ուժերի կենսաապահովման համար կազմակերպել սննդի և առաջին անհրաժեշտության միջոցների ժամանակին տեղափոխումը և բաշխումը.
5.տրանսպորտային ապահովումը, որի նպատակն է աղետի գոտի տեղափոխել փրկարարական կազմավորումներ, ինչպես նաև փոքրածավալ տեխնիկական միջոցներ և տարահանել բնակչությանը.
6.տեղեկատվության ապահովումը, որի նպատակն է հստակ մեկնաբանել արտակարգ իրավիճակների հետևանքները, ապահովել լրատվության օբյեկտիվությունը և պրոֆեսիոնալ պատշաճ մակարդակը:
7.Միաժամանակ`
ա) բնակավայրում վտանգավոր ձեռնարկություններն ու արտադրությունները տեղաբաշխել նպատակահարմար` հաշվի առնելով բնակչության պաշտպանության խնդիրները,
բ) շենքերի, շինությունների, ինժեներական ցանցերի, հիդրոտեխնիկական կառույցների, տրանսպորտային հաղորդակցության ուղիների և մայրուղիների շինարարությունն իրականացնել անվտանգության և հուսալիության անհրաժեշտ մակարդակներով,
գ) ապահովել գյուղատնտեսական գործունեության կայունությունը,
դ) նախատեսել և ստեղծել ԱԻ սպառնալիքի կամ առաջացման մասին պետական մարմիններին և բնակչությանն ազդարարման համակարգ,
ե) նախատեսել, աղետի դեպքում, բնակչության պատսպարման, տարահանման և անհատական պաշտպանության միջոցներով ապահովման և իրականացման հնարավորություն,
զ) նախատեսել, աղետի դեպքում, փրկարարական և այլ անհետաձգելի վթարային վերականգնողական աշխատանքների կատարման հնարավորություն,
է) նախատեսել, աղետի դեպքում, հասարակական կարգի, պաշտպանական նշանակության, բնակչության կենսագործունեությունն ապահովող և այլ կարևորագույն օբյեկտների պահպանության ուժեղացման հնարավորություններ,
ը) նախատեսել, աղետի դեպքում, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների տեղաշարժման, բեռների ներմուծման և արտահանման հնարավորություններ,
թ) նախատեսել, աղետի դեպքում, պետական մարմինների գույքի, նյութատեխնիկական պաշարների, տրանսպորտային և այլ միջոցների նպատակային հավաքման և օգտագործման հնարավորություն,
ժ) նախատեսել, աղետի դեպքում, կարանտինային և այլ սանիտարահամաճարակային միջոցառումների իրականացման, գյուղատնտեսական մշակաբույսերի և կենդանիների պաշտպանության և բնակչության բժշկական սպասարկման իրականացման հնարավորություններ,
ժա) բնակավայրը և օբյեկտներն ապահովել հրդեհային պահպանությամբ, ինչպես նաև հակահրդեհային ջրամատակարարմամբ, շենքերին և շինություններին հարող մշտական գործող ճանապարհներով, կապի միջոցներով` համաձայն հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի,
ժբ) շենքների, շինությունների, կազմակերպությունների ծավալահատակագծային և կառուցվածքային լուծումները, ինչպես նաև դրանց միջև անջրպետները նախատեսել այնպես, որպեսզի ապահովվի մարդկանց անվտանգությունը և հրդեհների մարումը,
ժգ) բնակավայրի բնակելի տարածքի սահմաններում պոտենցիալ վտանգավոր պահեստների և շինությունների, ինչպես նաև այրվող գազերով և հեղուկներով տարանցիկ խողովակաշարերի տեղաբաշխումն իրականացնել նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան,
ժդ) նախատեսել համայնքի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքներ,
ժե) նախատեսել համայնքի տարածքում ուժեղ երկրաշարժերին բնակչությանը նախա պատրաստելու աշխատանքներ:
Համայնքի մանրամասն նախագծման ընթացքում`
ա) մշակել հատուկ միջոցառումներ` ապահովելու համայնքի հատուկ կարևորագույն օբյեկտների գործունեության կայունությունն արտակարգ իրավիճակներում,
բ) նախատեսել անհրաժեշտ միջոցառումներ, արտակարգ իրավիճակներում, ապահովելու կառավարման, կապի, ազդարարման, կառավարման մարմինների և բնակչության իրազեկման ապահովման համակարգերի հիմնման և դրանց բնականոն գործունեության աշխատանքները,
գ) մշակել հատուկ պլան, արտակարգ իրավիճակներում, համայնքի բնակչության, տարահանումն ապահովելու համար և այն համաձայնեցնել այն բնակավայրի ղեկավարության հետ, որտեղ նրանք պետք է տեղաբաշխվեն:
7.13 Հրդեհային անվտանգություն
Համայնքը պետք է ապահովված լինի հրդեհային պահպանությամբ, ինչպես նաև հակահրդեհային ջրամատակարարմամբ, շենքերին և շինություններին հարող մշտական գործող ճանապարհներով, կապի միջոցներով` համաձայն հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի:
Շենքերի, շինությունների, կազմակերպությունների ծավալահատակագծային ու կառուցվածքային լուծումները, ինչպես նաև դրանց միջև անջրպետները պետք է ապահովեն մարդկանց անվտանգությունը և հրդեհների մարումը:
Համայնքի բնակելի տարածքի սահմաններում պոտենցիալ վտանգավոր (հրդեհների աղետային զարգացման առումով) պահեստների և շինությունների, ինչպես նաև այրվող գազերով և հեղուկներով տարանցիկ խողովակաշարերի տեղաբաշխումն իրականացվում է նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:
Նշված oբյեկտների համար շինարարական հրապարակներն ընտրում է քաղաքապետարանը` ելնելով հրդեհապայթունավտանգավորության փորձաքննության արդյունքներից:
Հրդեհային անվտանգության բնագավառում համայնքի` պետության պատվիրակած լիազորություններն են`
ա) հրդեհների կանխման և հնարավոր հետևանքների նվազեցման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը.
բ) հրդեհային անվտանգության միջոցառումների կատարման, կազմակերպման և իրականացման աշխատանքներին աջակցելը և oգնելը:
Հրդեհային անվտանգության բնագավառում համայնքի կամավոր լիազորություններն են`
ա) հրդեհային անվտանգության ապահովման միջոցների ու կանոնների ուսուցումը բնակիչներին և նրանց ընդգրկումը հրդեհների կանխման ու հրդեհաշիջման աշխատանքներում.
բ) հրդեհային պահպանության հասարակական միավորումների գործունեությանն աջակցելը.
գ) հրդեհային անվտանգության ապահովման նկատմամբ հասարակական վերահսկողության կազմակերպումը.
դ) հակահրդեհային իրավիճակի վատթարացման դեպքում անհրաժեշտ ռեժիմի ապահովումը:
Համայնքին ներկայացվող հրդեհային անվտանգության պահանջներն են.
ա) Կազմակերպությունների, շենքերի, շինությունների, բաց պահեստների, ինչպես նաև շենքերին կից հակահրդեհային միջտարածությունները պետք է ժամանակին մաքրվեն հրդեհավտանգ թափոններից: Հրդեհավտանգ թափոնները, աղբը պետք է հավաքվեն հատուկ հատկացված տարածքներում, կոնտեյներների կամ արկղերի մեջ և տեղափոխվեն:
բ) Շենքերի, շինությունների հակահրդեհային միջտարածությունները չեն կարող օգտագործվել նյութերի, սարքավորումների, տարաների պահեստավորման, ավտոտրանսպորտային տեխնիկայի կայանման, շենքերի և շինությունների կառուցման համար:
գ) Շենքերի, շինությունների, բաց պահեստների հրդեհաշիջման համար նախատեսված ջրաղբյուրների, անշարժ հրդեհային սանդուղքների, հրդեհային գույքի մոտեցման ճանապարհները և անցումները պետք է միշտ ազատ լինեն:
Վերակառուցման պատճառով ճանապարհների փակման դեպքում, ջրային աղբյուրներին մոտենալու կամ այդ հատվածով անցնելու նպատակով պետք է տեղադրվեն շրջանցման ուղղությունը ցույց տվող ցուցանակներ:
դ) Ժամանակավոր շինությունները, կրպակները, տաղավարները պետք է տեղադրվեն շենքերից և շինություններից 15 մետրից ոչ պակաս հեռավորության վրա կամ հակահրդեհային պատի մոտ (բացառությամբ իրավական ակտերով սահմանված պահանջվող` ավելի մեծ հակահրդեհային միջտարածության):
Առանձին բլոկ-կոնտեյներային շենքերը թույլատրվում է տեղադրել խմբերով, յուրաքանչյուր բլոկում 10-ից ոչ ավելի կոնտեյներ, որոնց գումարային մակերեսը չպետք է գերազանցի 800 մ2: Այդ շենքերի խմբերից մինչև շինությունները, առևտրական տաղավարները և օբյեկտները ընկած հեռավորությունը չպետք է լինի 15 մ-ից պակաս:
ե) Հակահրդեհային միջտարածություններում արգելվում է կրակ վառելու միջոցով թափոններ ոչնչացնել: Թափոնների ոչնչացումը կատարվում է հատուկ հատկացված տեղերում:
զ) Հակահրդեհային ջրաղբյուրները, շենքերի և շինությունների մուտքերը արագ ի հայտ բերելու նպատակով, օբյեկտների այդ տարածքները պետք է ապահովված լինեն լուսավորությամբ:
է) Բնակելի շենքերի, ամառանոցային ավանների, հասարակական շենքերի տարածքի չհսկվող հրապարակներում, բակերում չի թույլատրվում պահել դյուրավառ հեղուկներ և գազեր:
ը) Բնակավայրերը, այգեգործական ընկերությունները, որոնց շինությունները (հողակտորները) 300-ից չեն գերազանցում, հրդեհաշիջման համար պետք է ունենան շարժական հրշեջ շարժիչապոմպ, իսկ եթե դրանց քանակը 300-ից մինչև 1000 է` երկուսից ոչ պակաս կցովի հրշեջ շարժիչապոմպ:
թ) Անտառային զանգվածներում գտնվող բնակավայրերի համար կառավարման մարմինները և կազմակերպությունները անհրաժեշտության դեպքում մշակում և իրականացնում են միջոցառումներ` անտառային և տորֆային հրդեհների ժամանակ կրակի տեղափոխումը դեպի շենքերը և շինությունները բացառելու նպատակով: Այդ նպատակով պետք է ստեղծվեն հակահրդեհային պաշտպանության գոտիներ, ամռան ամիսներին հեռացվի չոր բուսականությունը և այլն:
ժ) Ամառային ամիսներին կայուն չոր, շոգ և քամոտ եղանակի պայմաններում գյուղական բնակավայրերում, կազմակերպություններում, ամառանոցային ավաններում խարույկների վառումը, հրդեհավտանգ աշխատանքների կատարումը կարող է ժամանակավորապես դադարացվել:
ժա) Հրդեհի դեպքում հրշեջ պահպանությանը հաղորդելու համար համայնքը և առանձին տեղաբաշխված օբյեկտները պետք է ունենան սարքին հեռախոսային, ռադիո կամ կապի այլ միջոցներ:
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ՈՒՐՎԱԳԻԾ
-----------------------------
ԻՐՏԵԿ - ուրվագիծը չի բերվում
ՃԱՄԲԱՐԱԿ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՆԺԵՆԵՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
------------------------------
ԻՐՏԵԿ - հատակագիծը չի բերվում
ԳԼՈՒԽ 8 |
Գեղարքունիքի մարզի Ճամբարակի քաղաքային համայնքի Գլխավոր հատակագծի նախագծի հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշներ |
Աղյուսակ 7-1
.____________________________________________________.
|Ցուցանիշները |Չափման |Գոյութ |Հեռանկա-|
| |միավորը|յուն |րային |
| | |ունեցող| |
|___________________________|_______|_______|________|
| 1 | 2 | 3 | 4 |
|____________________________________________________|
| Տարածքը |
|____________________________________________________|
|Համայնքի վարչական | | | |
|սահմաններում ընդգրկված | | | |
|հողերի ընդհանուր մակերեսը | | | |
|___________________________|_______|_______|________|
|ընդամենը, այդ թվում` | հա | 9326.9| 9326.9|
|___________________________|_______|_______|________|
|Բնակավայրի հողեր, որից` | - «-| 455.6| 470.6|
|___________________________|_______|_______|________|
|բնակելի կառուցապատման, այդ |- «- | 274.4| 305.3|
| թվում | | | |
|___________________________|_______|_______|________|
|տնամերձ |- «- | 272.0| 287.0|
|___________________________|_______|_______|________|
|հասարակական կառուցապատման |- «- | 18.2| 32.3|
|___________________________|_______|_______|________|
|խառը կառուցապատման | - «-| 0.5| - |
|___________________________|_______|_______|________|
|Ընդհանուր օգտագործման |- «- | 49.2| 70.6|
|տարածքներ, որից. | | | |
|___________________________|_______|_______|________|
|ընդհանուր օգտագործման |- «- | 0.56| 12.7|
|կանաչապատ տարածքներ | | | |
|___________________________|_______|_______|________|
|Այլ հողատարածքներ |- «- | 113.3| 62.4|
|___________________________|_______|_______|________|
|Արդյունաբերության, |- «- | 25.1| 25.1|
|ընդերքօգտագործման և այլ | | | |
|արտադրական նշանակության | | | |
|հողեր | | | |
|___________________________|_______|_______|________|
|Արդյունաբերական օբյեկտների |- «- | 2.9| 2.9|
| | | | |
|___________________________|_______|_______|________|
|գյուղատնտեսական արտադրական |- «- | 21.9| 21.9|
|օբյեկտների | | | |
|___________________________|_______|_______|________|
|պահեստարանների |- «- | 0.3| 0.3|
|___________________________|_______|_______|________|
|ընդերքի օգտագործման |- «- | -- | -- |
|___________________________|_______|_______|________|
|Էներգետիկայի, կապի, |- «- | 13.0| 13.0|
|տրանսպորտի կոմունալ | | | |
|ենթակառուցվածքների հողեր, | | | |
|որից` | | | |
|___________________________|_______|_______|________|
|էներգետիկայի |- «- | 0.7| 0.7|
|___________________________|_______|_______|________|
|կապի |- «- | 0.4| 0.4|
|___________________________|_______|_______|________|
|տրանսպորտի |- «- | 10.4| 10.4|
|___________________________|_______|_______|________|
|կոմունալ ենթակառուցվածքների|- «- | 1.5| 1.5|
|___________________________|_______|_______|________|
|Հատուկ պահպանվող տարածքների|- «- | 21.8| 21.8|
|հողեր, որից` | | | |
|___________________________|_______|_______|________|
|հանգստի համար նախատեսված |- «- | 0.04| 4.1|
|___________________________|_______|_______|________|
|պատմական և մշակութային |- «- | 21.8| 21.8|
|___________________________|_______|_______|________|
|Հատուկ նշանակության |- «- | 12.3| 12.3|
|___________________________|_______|_______|________|
|Գյուղատնտեսական |- «- | 8642.6| 8627.6|
|նշանակության հողեր, որից` | | | |
|___________________________|_______|_______|________|
|վարելահող |- «- | 2642.7| 2635.2|
|___________________________|_______|_______|________|
|բազմ. տնկ. ընդամ` |- «- | 0.0| 0.0|
|___________________________|_______|_______|________|
|այդ թվում պտղ այգի |- «- | 0.0| 0.0|
|___________________________|_______|_______|________|
|խաղողի այգի |- «- | 0.0| 0.0|
|___________________________|_______|_______|________|
|այլ բազմամյա |- «- | 0.0| 0.0|
|___________________________|_______|_______|________|
|խոտհարք |- «- | 1307.9| 1307.7|
|___________________________|_______|_______|________|
|արոտ |- «- | 4369.6| 4362.3|
|___________________________|_______|_______|________|
|այլ հողատեսքեր |- «- | 322.4| 322.4|
|___________________________|_______|_______|________|
|Անտառային հողեր |- «- | 132.9| 132.9|
|___________________________|_______|_______|________|
|Ջրային հողեր |- «- | 23.5| 23.5|
|___________________________|_______|_______|________|
|Պահուստային տարածքներ |- «- | -- | -- |
|____________________________________________________|
|____________________________________________________|
| Դեմոգրաֆիական տվյալներ |
|____________________________________________________|
|բնակչության թիվը |հազ. | 7.7| 12.0|
| |մարդ | | |
|___________________________|_______|_______|________|
|բնակչության խտությունը |մարդ/հա| 0.82| 1.3 |
|համայնքի սահմաններում | | 16.9| 26.3|
|նույնը բնակավայրի | | | |
|սահմաններում | | | |
|___________________________|_______|_______|________|
|բնակչության տարիքային | | | |
|կազմը, այդ թվում` | | | |
|___________________________|_______|_______|________|
|մինչև 16 տարեկան երեխաներ |հազ. | 2.7| 4.2|
| |մարդ | | |
|___________________________|_______|_______|________|
|աշխատունակ հասակի |- «- | 4.6| 7.2|
|բնակչություն | | | |
|___________________________|_______|_______|________|
|թոշակառու բնակչություն |- «- | 0.4| 0.6|
|____________________________________________________|
| Բնակելի ֆոնդը |
|____________________________________________________|
|Ընդհանուր բնակելի ֆոնդը, |հազ. մ2| 169.4| 330.0|
|որից. | | | |
|___________________________|_______|_______|________|
|սակավահարկ տնամերձ |- «- | 125.8| 280.0|
|___________________________|_______|_______|________|
|բազմաբնակարան |- «- | 43.6| 50.0|
|____________________________________________________|
|Բնակչության մշակութային և սոցիալական սպասարկման |
|հիմնարկությունների համակարգը |
|____________________________________________________|
|մանկական նախադպրոցական | տեղ | -- | 900|
|հիմնարկներ | | | |
|___________________________|_______|_______|________|
|հանրակրթական դպրոցներ | տեղ | | 2190|
|___________________________|_______|________________|
|հիվանդանոցներ |մահճա | |
| |կալ |150,բավարարված է|
|___________________________|_______|________________|
|պոլիկլինիկաներ |հերթափո|բավարարված է |
| |խում հա| |
| |ճախում | |
|___________________________|_______|________________|
|առողջարանային հանգստի | տեղ | -- | -- |
|հիմնարկներ | | | |
|____________________________________________________|
|Տրանսպորտային սպասարկումը |
|ՈՒղևորատար հասարակական տրանսպորտի գծերի |
|երկարությունը, այդ թվում |
|____________________________________________________|
|էլեկտրիֆիկացված երկաթուղի | կմ | -- | -- |
|___________________________|_______|_______|________|
|մետրոպոլիտեն |- «- | -- | -- |
|___________________________|_______|_______|________|
|տրամվայ |- «- | -- | -- |
|___________________________|_______|_______|________|
|տրոլեյբուս |- «- | -- | -- |
|___________________________|_______|_______|________|
|ավտոբուս |- «- | -- | -- |
|___________________________|_______|_______|________|
|ճոպանուղի | հատ | -- | -- |
|___________________________|_______|_______|________|
|օդային տրանսպորտ |- «- | -- | -- |
|___________________________|_______|_______|________|
|Մայրուղային ճանապարհների և | կմ | 11.0| 11.0|
|փողոցների երկարությունը | | | |
|(ընդամենը), այդ թվում | | | |
|___________________________|_______|_______|________|
|միջպետական նշանակության |- «- | -- | -- |
|ավտոմոբիլային ճանապարհներ | | | |
|___________________________|_______|_______|________|
|հանրապետական նշանակության |- «- | 95.3| 95.3|
|ավտոմոբիլային ճանապարհներ | | | |
|___________________________|_______|_______|________|
|Փողոցաճանապարհային ցանցի | կմ/կմ2| 0.024| 0.024|
|խտությունը քաղաքային | | | |
|կառուցապատման սահմաններում | | | |
|___________________________|_______|_______|________|
|Կամուրջներ, ուղեկամուրջներ | հատ | 2| 2|
|____________________________________________________|
|Ինժեներական սարքավորումներ և բարեկարգում |
|____________________________________________________|
|Ընդհանուր ջրօգտագործումը |հազ. | 1470 | 3831|
| |մ3/օր | | |
|___________________________|_______|_______|________|
|-տնտեսական- խմելու նպատակով|«-» | 1470| 1920|
|___________________________|_______|_______|________|
|-արտադրական կարիքների համար|«-» | -- | 762|
|___________________________|_______|_______|________|
|Ջրամատակարարման համակարգի | | | |
|գլխամասային կառույցների | | | |
|հզորությունը | լ/վրկ | 17| 44|
|___________________________|_______|_______|________|
|Ջրամատակարարման օգտագործման| | | |
|աղբյուրները | | | |
|___________________________|_______|_______|________|
|Մաքուր ջրօգտագործումը | լ/վրկ | 17| 44|
|___________________________|_______|_______|________|
|այդ թվում տնտեսական-խմելու |«-» | 17| 44|
|նպատակով | | | |
|___________________________|_______|_______|________|
|Կոյուղի | | | |
|___________________________|_______|_______|________|
|Կեղտաջրերի ընդհանուր ելքը |հազ. | | |
|(ընդամենը), այդ թվում` |մ3/օր | 1300| 2092|
|___________________________|_______|_______|________|
|կենցաղային կոյուղի |«-» | 1000| 1728|
|___________________________|_______|_______|________|
|արտադրական կոյուղի |«-» | 300| 364|
|___________________________|_______|_______|________|
|Կոյուղու մաքրման կայանի |«-» | -- | 2500|
|արտադրողականությունը | | | |
|___________________________|_______|_______|________|
|Էլեկտրամատակարարում | | | |
|___________________________|_______|_______|________|
|Էլեկտրաէներգիայի գումարային|հազ.կվտ| 20420| 3182|
|օգտագործումը այդ թվում` |ժամ/ | | |
| |տարի | | |
|___________________________|_______|_______|________|
|արտադրական օբյեկտների |«-» | -- | 6120|
|կարիքների համար | | | |
|___________________________|_______|_______|________|
|կոմունալ-կենցաղային |«-» | -- | 5304|
|կարիքների համար | | | |
|___________________________|_______|_______|________|
|1 մարդու կողմից տարեկան |կվտ/ժամ| 2.65| 2.65|
|էլեկտրաէներգիայի |տարի | | |
|օգտագործումը | | | |
|___________________________|_______|_______|________|
|Էլեկտրաբեռնվածության | ՄՎԱ | 12.6| 1.26|
|ծածկման աղբյուրներ, այդ | | | |
|թվում | | | |
|___________________________|_______|_______|________|
|Ջերմամատակարարում | | | |
|___________________________|_______|_______|________|
|Ջերմամատակարարում | |չի |լոկալ |
| | |գործում|համակարգ|
|___________________________|_______|_______|________|
|Բնակավայրի վառելիքային |տոկոս | 100| 100|
|հաշվեկշռում գազի տեսակարար | | | |
|կշիռը | | | |
|___________________________|_______|_______|________|
|Գազի օգտագործումը |մլն. | 0.376| 0.464|
|(ընդամենը), այդ թվում |խմ/տարի| | |
|___________________________|_______|_______|________|
|Կոմունալ-կենցաղային |«-» | 0.094| 0.116|
|կարիքների համար | | | |
|___________________________|_______|_______|________|
|Արտադրական կարիքների համար |«-» | 0.282| 0.347|
|____________________________________________________|
|Տարածքի ինժեներական նախապատրաստումը |
|____________________________________________________|
|Հեղեղատարի երկարությունը | կմ | -- | 5.5|
|___________________________|_______|_______|________|
|Հեղեղապաշտպան պատնեշներ | հատ | -- | 12|
|___________________________|_______|_______|________|
|Գետափերի ամրացում և | կմ | -- | 3.4|
|կարգավորում | | | |
|___________________________|_______|_______|________|
| | | | |
|____________________________________________________|
|Շրջակա միջավայրի պահպանությունը |
|____________________________________________________|
|Սանիտարապաշտպանիչ գոտիներ | հա | -- | 3.7|
|աղտոտվածության աղբյուրներից| | | |
|աղմուկի ներգործությունից | | | |
|(ընդամենը), այդ թվում` | | | |
|___________________________|_______|_______|________|
|Կանաչապատում | հա | 0.56| 46.41|
|___________________________|_______|_______|________|
|Մթնոլորտային օդի |% սահմ.|ՍԹԽ-ից |ՍԹԽ-ից |
|աղտոտվածության մակարդակը |թույլատ|ցածր |ցածր |
| |խտ.-ից |10-15 %|50-60% |
| |(ՍԹԽ) | | |
|___________________________|_______|_______|________|
|Ջրամբարների աղտոտվածության |«-» |ՍԹԽ-ից |ՍԹԽ-ից |
|մակարդակը | |բարձր |ցածր |
| | |10% | |
|___________________________|_______|_______|________|
|Հողի և ընդերքի |«-» |ՍԹԽ-ից |ՍԹԽ-ից |
|աղտոտվածության մակարդակը | |բարձր |ցածր |
| | |5-10 % | |
|___________________________|_______|_______|________|
|Կենցաղային աղբի ծավալը |հազ.տ. | 1540| 2400|
| |տարի | | |
|___________________________|_______|_______|________|
|Աղմուկի ազդեցության |դեցիբել| -- | 60-68|
|մակարդակը |(ԴՑԲ) | | |
.____________________________________________________.
ԳԼՈՒԽ 9 |
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՏԱՐԱԾՔԻ ԳՈՏԻԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ |
9.1 Գոտիավորման նախագծի նպատակները
9.1.1 Բնակավայրի կայուն զարգացման համար անհրաժեշտ միջոցառումների
առաջադրում:
9.1.2 Քաղաքաշինական, տարածական և հատակագծային միասնական լուծումների
մշակում, ինչպես նաև հողօգտագործման կանոնակարգում:
9.1.3 Բնակելի և հասարակական նոր կառուցապատման թաղամասերի, դրանց
փողոցային ցանցի, ինժեներական ենթակառուցվածքի, կանաչապատման, այլ
խնդիրների, «սահմանված գոտի - թույլատրելի օգտագործում» սկզբունքով,
կառուցապատման չափորոշիչների սահմանում:
9.2 Գոտիավորման նախագծի իրավազորության տարածումը
Գոտիավորման նախագիծը /այսուհետ Նախագիծ/ հանդիսանում է տարածքի քաղաքաշինական կանոնադրություն: Այն սահմանում է տարածքի փաստացի և հեռանկարային օգտագործման ու կառուցապատման նկատմամբ պարտադիր քաղաքաշինական կանոնադրական պահանջները` կենսագործունեության համար բարենպաստ միջավայրի ձևավորման նպատակով: Նախագիծը քաղաքաշինական գործունեության և հողօգտագործման ընթացքում առաջացող հարցերի և վեճերի լուծման համար հանդիսանում է հիմնական իրավական միջոց:
Նախագծի իրավական հիմքերն են.
9.2.1 ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը:
9.2.2 «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (լրացումներով և փոփոխություններով):
9.2.3 Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրքը:
9.2.4 ՀՀ կառավարության 14.05.01թ. «Բնակավայրերի տարածքների գոտիավորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 408 որոշումը, ինչպես նաև խնդրին առնչվող այլ օրենսդրական ակտերն ու նորմատիվային փաստաթղթերը:
9.2.5 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմեր և կարգեր. ՍՆիՊ 2.07.01-89:
9.2.6 Ճամբարակի քաղաքային համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագիծ. «Հայնախագիծ» 2007 թ:
9.2.7 ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կազմած կադաստրային քարտեզները:
9.2.8 Ճամբարակի քաղաքային համայնքի տարածքի սեյսմամիկրոշրջանացման քարտեզը` մշակված «Գեոռիսկ» գիտական բաժնետիրական ընկերությունում` «Հայնախագիծ» ԲԲԸ-ի պատվերով (հաստատված է ՍՊԱԾ-ի կողմից):
9.2.9 ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի, Ճամբարակի համայնքին վերաբերող ելակետային նյութերը, որոշումները, ծրագրային փաստաթղթերը: Նախագծի տարածքային իրավազորությունը պարփակվում է գրաֆիկական մասում նշված տարածքային սահմաններում:
9.3 Նախագծի հիմնարար սկզբունքներ
9.3.1 Կայուն զարգացման պահանջներին համապատասխանող բնակեցման ու
կենսագործունեության ժամանակակից միջավայրի ստեղծում և պահպանում:
9.3.2 Բնակելի միջավայրի համար անվտանգ տրանսպորտային երթևեկության
և հետիոտն շարժման, ինժեներական ենթակառուցվածքի ստեղծում և
գործունեության կազմակերպում, կանաչապատ տարածքների ընդարձակում,
սանիտարահիգիենիկ և բնապահպանական պահանջների պահպանում:
9.3.3 Բնակելի ու հասարակական կառուցապատման ճարտարապետական
համալիրների, տարածքի ուրույն դիմագծի ստեղծում, ավանդույթների
զարգացում:
9.4 Նախագծի կիրառման բնագավառը
Նախագծի դրույթների, նորմերի և պահանջների իրագործումը պարտադիր է` հողերի և տարածքների, առանձին հողամասերի ու օբյեկտների նպատակային օգտագործման և շահագործման ընթացքում. կառուցապատման և հողամասերի օգտագործման ինտենսիվության, շենքերի և շինությունների հարկայնության, ճակատների ձևավորման, ճանապարհային ու ինժեներական ենթակառուցվածքի ցանցերի ու կառույցների, ճարտարապետական փոքր ձևերի տեղադրման, տարածքի բարեկարգման ու կանաչապատման համար:
9.5 Նախագծի կապը քաղաքի գլխավոր հատակագծի հետ
Ճամբարակ քաղաքի գլխավոր հատակագծի նախագիծը սույն Նախագծի համար հիմնական ծրագրային քաղաքաշինական փաստաթուղթ է հանդիսանում:
Գոտիավորման նախագիծը անմիջականորեն կապված և համաձայնեցված է գլխավոր հատակագծի հետ, ինչպես նաև բխում է Ճամբարակ քաղաքի գլխավոր հատակագծի նախագծի հիմնադրույթներից, այն հանդիսանում է գլխավոր հատակագծի իրականացման համար տրամաբանական հաջորդ փուլ, հողերի նպատակային օգտագործման, տարածքների գործառնական նշանակության, կառուցապատման, բարեկարգման և կանաչապատման չափորոշիչների սահմանման, ինչպես նաև բնակչության, ուսումնա-դաստիարակչական, առևտրի ու կենցաղային սպասարկման համակարգերի տարածքային կազմակերպման առումով:
9.6 Նախագծի կազմը
Նախագիծը բաղկացած է տեքստային ու գրաֆիկական մասերից:
Տեքստային մասը բաց փաստաթուղթ է և կարող է մատչելի լինել բոլորի համար: Տեքստային մասի մեջ զետեղվում են գրաֆիկական մասի պատկերներ, նախագծային լուծումների դրույթները հասարակության տարբեր խմբերի համար մատչելի դարձնելու համար:
Տեքստային մասը կարող է պարբերաբար հրապարակվել և յուրաքանչյուր շահագրգիռ անձ իրավունք ունի իրազեկ լինել տեղում ձեռնարկվող քաղաքաշինական գործողության ծրագրերին: Պարբերական հրապարակումը իրականացնում է նախագծի պատվիրատուն կամ հիմնական կիրառողը:
Գրաֆիկական մասի կազմում ներկայացված են`
9.6.1 Տարածքի առկա օգտագործման /հենակետային/ հատակագիծը` Մ 1:2000,
9.6.2 Գործառնական գոտիավորման հատակագիծը` Մ 1:2000,
9.6.3 Փողոցային ցանցի ու կարմիր գծերի կոորդինատային նշահարման հատակագիծը Մ 1:2000,
9.6.4 Ինժեներական ենթակառուցվածքի մայրուղային ցանցերի ուրվագիծը:
9.7 Տարածքի բնութագիրը
Դիրքը, սահմանները, չափերը, մակերևույթը
Գոտիավորման նախագծում ընդգրկված է քաղաքի ամբողջ տարածքը:
Տարածքները ներկայումս կառուցապատված է հիմնականում սակավահարկ տներով և մասամբ բազմաբնակարան բնակելի և հասարակական տարբեր նշանակության շենքերով: Բնակավայրի հողերի սահմաններում ընդգրկված է 455.6 հա, որի տարածումը հյուսիս-հարավ կազմում է 6.3 կմ:
Ռելիեֆը բարենպաստ է կառուցապատման համար, մեղմ թեքությամբ և ուղղված է դեպի հյուսիս-արևմուտք, բաժանված են ձորակներով: Տարածքների եզրամասերի ռելիեֆը մասնակի ենթարկված է գետային էրոզիայով:
Լանդշաֆտը լեռնատափաստանային է, բուսականությունը ներկայացված է Սևանի ֆլորիստական շրջանի, լեռնային սևահողերի վրա զարգացած մարգագետնա - տափաստանային լանդշաֆտային զոնային բնորոշ բուսականության տեսակներով:
Առկա հողօգտագործմամբ` տարածքը համայնքի հողային պաշարների հաշվեկշռում ընդգրկված է բնակավայրերի հողերի կազմում. այլ հողեր գործառական նշանակությամբ:
Սույն գոտիավորման նախագծում նախատեսվում է բնակելի սակավահարկ կառուցապատման արդիականացում:
Ինժեներաերկրաբանական և սեյսմատեկտոնական պայմաններ
Ինժեներաերկրաբանական պայմանները բարենպաստ են, գրունտների արագացումը հիմնականում կազմում է 0.35-ից 0.45 g: Բարենպաստ է բնակելի սակավահարկ կառուցապատման համար սեյսմակայուն շինարարության նորմերի պահպանման պայմանով:
Կլիման բնորոշվում է որպես մեղմ, տևական տաք ամառով և ցուրտ ձմեռով` նրա համեմատաբար ցածրադիր մասերում (Գետիկի հովիտն ու առափնյա գոտին), և կարճատև ամառով ու ցուրտ ձմեռով` լեռնային մասերում:
9.8 Տարածքի նախագծային հատակագծային կառուցվածք
-
Ներկայացված է 5.2.1 «Հատակագծային կառուցվածքի զարգացում» բաժնում
Նախագծով առանձնացվում են հետևյալ հիմնական գոտիները.
աղյուսակ 9.8-1
.________________________________________________.
| |Հիմնական գոտիներ |Տարածք, հա |
|_____|___________________________|______________|
|_____|___________________________|______________|
|9.8.1|Սակավահարկ բնակելի | 272.0|
| |կառուցապատման | |
|_____|___________________________|______________|
|9.8.2| | |
|_____|___________________________|______________|
| |Բազմաբնակարան բնակելի | |
| |բազմաբնակարան կառուցապատման| 11.81|
|_____|___________________________|______________|
|9.8.3|Հասարակական | 7.82|
|_____|___________________________|______________|
|9.8.4|ՈՒսումնադաստիարակչական | 11.85|
|_____|___________________________|______________|
| |Առողջապահության |հիվանդանոց և |
| | |պոլիկլինիկաներ|
|_____|___________________________|______________|
| |Մարզական |ունենք |
|_____|___________________________|______________|
| |Դիտահանդիսային և |Կինոթատրոն |
| |մշակութային | |
|_____|___________________________|______________|
| |Առևտրի, հասարակական սննդի | |
| |և կենցաղ սպասարկման | |
|_____|___________________________|______________|
|_____|___________________________|______________|
|9.8.5|Փողոցային ցանց | 48.7|
|_____|___________________________|______________|
| |Կանաչապատ և մարզական | 19.1|
.________________________________________________.
9.9 Ինժեներական ենթակառուցվածք
9.9.1 Ջրամատակարարում և կոյուղի
Ջրամատակարարումը նախատեսվում է բնակչության խմելու տնտեսա-կենցաղային, արտադրական այն ձեռնարկությունների համար, որոնց արտադրական, ինչպես նաև բնակավայրի հակահրդեհային կարիքների բավարարման նպատակով անհրաժեշտ է խմելու որակի ջուր:
Խմելու, տնտեսական և հակահրդեհային կարիքների համար պահանջվող միջին օրական ջրաքանակի և հեռացման ենթաքանակի հաշվարկը բերվում է ստորև ներկայացված 9.9.1-1 աղյուսակում:
աղյուսակ 9.9.1-1
.________________________________________________________________.
| |Ջրասպառողներ |քանակը | ջրասպառում |ջրահեռացում |
| | | |___________________|____________|
| | | |նորմա,|մ3/օր|լ/վրկ.|մ3/օր|լ/վրկ.|
| | | |լ/օր | | | | |
| | | |մարդ | | | | |
|__|__________________|_________|______|_____|______|_____|______|
|1 |բնակչություն |12,0 հազ.| 160| 1920| 22,0| 1728| 20|
| | |մարդ | | | | | |
|__|__________________|_________|______|_____|______|_____|______|
|2 |արտադրություն | 20% | | 384| 4,5| 364| 4|
|__|__________________|_________|______|_____|______|_____|______|
|3 |հակահրդեհային | ---- | -----| 378| 4,4|-----| ---- |
|__|__________________|_________|______|_____|______|_____|______|
| |ընդամենը | | | 2682| 31,0| 2092| 24|
|__|__________________|_________|______|_____|______|_____|______|
|4 |կորուստներ և | 30% | | 1149| 13|-----| ----|
| |չնախատեսված ծախսեր| | | | | | |
|__|__________________|_________|______|_____|______|_____|______|
| |ամբողջը | | | 3831| 44,0| 2092| 24,0|
.________________________________________________________________.
Ջրամատակարարման վերաբերյալ մանրամասն տվյալները ներկայացված են 5.4.1 բաժնում:
9.9.2 Մակերևութային ջրերի հեռացում
Տարածքի ռելիեֆի և թեքությունների օգտագործմամբ մթնոլորտային տեղումներից և ձնհալից առաջացող ջրահոսքերի հեռացումը նախատեսվում է կատարել մասամբ ճանապարհային ցանցի մակերեսով դեպի ավելի ցածր նիշեր և ի վերջո դեպի մաքրման կայան:
9.9.3 Էլեկտրամատակարարում
Ճամբարակ քաղաքի էլեկտրաէներգիայի գումարային պահանջարկի հաշվարկը զարգացման հաշվարկային ժամանակաշրջանի համար.
._______________________________________________________________.
|N|սպառողները |քանակ |մեկ մար- |էլ. էներ- |տարվա |մաքսիմալ|
|r| | |դու համար|գիայի |օգտա- |պահանջ- |
|/| | |պահանջվող|գումարային|գործվող|վող |
|կ| | |էլ. էներ-|ծախսը հազ.|ժամերի |հզորութ-|
| | | |գիայի քա-|կվտ/ժամ/ |քանակը |յունը, |
| | | |նակը կվտ/|տարի | |կվտ |
| | | |ժամ/տարի | | | |
|_|______________|________|_________|__________|_______|________|
|1|բնակչություն ը|12,0 հազ| 1700| 20400| 5200| 3923|
| | |մարդ | | | | |
|_|______________|________|_________|__________|_______|________|
|2|արտադրություն | - 30% | ------ | 6120| | 1177|
|_|______________|________|_________|__________|_______|________|
| |ընդամենը | | ------ | 26520|----- | 5100|
|_|______________|________|_________|__________|_______|________|
|3|կորուստներ և | 20% | | 5304| | 1000|
| |չնախատեսված | | | | | |
| |ծախսեր | | | | | |
|_|______________|________|_________|__________|_______|________|
| |ամբողջը | | | 31824| | 6100|
._______________________________________________________________.
9.9.4 Գազամատակարարում
Բնակչության կենցաղային, տնտեսական, ինչպես նաև արտադրական կարիքների բավարարման համար ջերմային աղբյուր է հանդիսանում բնական գազը:
Գազափոխադրման համակարգի վերակառուցման և վերազինման, միջբակային ցանցի անվտանգ շահագործման և հուսալիության բարձրացում:
Գազամատակարարման ներտնային ցանցի տեխնիկական վիճակի բարելավման, ծխաօդատար ուղիների հաճախակի ստուգումներ և մաքրում:
Ներբնակարանային գազամատակարարումը պետք է ապահովի բաժանորդի հաշվարկային ջերմապահանջը` կերակրի պատրաստման, տաք ջրամատակարարման և ջեռուցման կարիքները, ինչպես նաև փաստացի գազասպառման ճշգրիտ և թափանցիկ հաշվառում:
Սույն գլխավոր հատակագծով նախատեսվում է կառուցապատման տակ տրվող տարածքների գազամատակարարման նախագծա - նախահաշվային փաստաթղթերի կատարում և իրականացում:
9.10 Շրջակա միջավայրի պահպանություն
Շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող հարցերը մանրամասն ներկայացվում են 6-րդ գլխում:
9.11 Տարածքների օգտագործման ձևեր և սահմանափակումների
հիմնավորումներ
9.11.1 Բնակելի կառուցապատման ձևեր
Հիմնական օգտագործման ձևերն են`
- Բազմաբնակարան շենքեր /սահմանափակ ծավալներով/
- Սակավահարկ մենատներ /գոյություն ունեցող կառուցապատման և բնակավայրի անօգտագործելի հողերի սահմաններում/
- Հյուրանոցային ծառայություն նախատեսվում է ներկայիս սակավահարկ տնամերձ կառուցապատման տարածքներում:
9.11.2 Կրթական և նախադպրոցական հիմնարկություններ
Հիմնական օգտագործման ձևերն են`
- Մանկապարտեզներ, մանկամսուրներ, այդ թվում մասնավոր նախաձեռնությամբ բնակելի շենքերի առաջին հարկերում սանիտարական նորմերի պահպանումով
9.11.3 Բուժական հիմնարկություններ
Հիմնական օգտագործման ձևերն են`
- Բուժական կաբինետներ, մասնավոր նախաձեռնությամբ բնակելի շենքերի առաջին հարկերում սանիտարական նորմերի պահպանումով
9.11.4 Վարչական, ֆինանսական կազմակերպությունների և
ծառայությունների տեղաբաշխում չի նախատեսվում:
9.11.5 Կենցաղ սպասարկման առաջնային ծառայություններ
Հիմնական օգտագործման ձևերն են`
- Վարսավիրանոցներ, գեղեցկության սրահներ
- Կենցաղային օգտագործման իրերի, հագուստի քիմիական մաքրման ընդունման կետեր,
- Հագուստի, կոշիկի, և կենցաղային այլ իրերի ու տեխնիկայի նորոգման արհեստանոցներ:
9.11.6 Պաշտամունքային նշանակության կառույցների տեղաբաշխում
Պաշտամունքային նշանակության կառույցների տեղաբաշխման պահանջի առաջացման պարագայում տվյալ հարցի լուծումը կպահանջի հատուկ քննարկում:
9.11.7 Մշակութային և մարզական կազմակերպություններ
Հիմնական օգտագործման ձևերն են`
- Գրադարաններ, համակարգչային սրահներ
- Մարզասրահներ առանց հանդիսատեսների համար նախատեսված մշտական նստատեղերի
- Խաղահրապարակներ,
- Մանկական լողավազաններ, բաց կամ ծածկված
9.11.8 Առևտրական հաստատություններ
Հիմնական օգտագործման ձևերն են`
- Մանրածախ առևտրի խանութներ, տաղավարներ, կրպակներ
9.11.9 Հասարակական սննդի օբյեկտներ
Հիմնական օգտագործման ձևերն են`
- Սրճարաններ, բարեր, խորտկարաններ, այդ թվում բացօթյա, ճաշարաններ, ռեստորաններ, խոհարարական ծառայությունների և արագ սննդի կետեր,
9.12. Արտադրական ձեռնարկությունների տեղաբաշխում, որոնց
գործարկումը չի վատթարացնում բնակեցման պայմանները:
Հիմնական օգտագործման ձևերն են` - Բնակչության ամենօրյա օգտագործման
մթերքի արտադրություն - Արհեստագործական արհեստանոցներ
9.13 Ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ
Հիմնական օգտագործման ձևերն են`
- Ավտոկայանատեղեր /վերգետնյա և ստորգետնյա մինչև 25 ավտոմեքենա/:
- Ավտոկանգառներ բացօթյա /մինչև 10 ավտոմեքենա/
9.14 Գյուղատնտեսական արտադրության ձեռնարկություններ
Գյուղատնտեսական ձեռնարկություններ կարող են տեղաբաշխվել համապատասխան գործառնական գոտիների սահմաններում, տարածքների օգտագործումը արդիականացման և ինտենսիֆիկացման միջոցով:
9.15 Ոչ հիմնական շինություններ
Հիմնական օգտագործման ձևերն են`
- Կրպակներ,
- Տաղավարներ,
- Պարտեզային նստարաններ, շվաքարաններ:
9.16 Գոտիներում թույլատրելի օգտագործումների (կառուցապատումների)
սահմանափակումների հիմքն են ծառայել`
- «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի հոդված 14-ում սահմանված պահանջները
- Ճամբարակի գլխավոր հատակագծի նախագծում նախատեսվող հողօգտագործումը, տարածքի գործառական ու հատակագծային կառուցվածքը
- Քաղաքաշինական, բնապահպանական, պատմամշակութային, ինժեներաերկրաբանական և այլ բնույթի սահմանափակումները,
- Հողամասերի գործառական նշանակությունը, առանձին հողատեսքերին և ընդունված թույլատրելի օգտագործումներին ներկայացվող ճարտարապետահատակագծային պահանջները
- Հիմնական և օժանդակ գոտիներն առանձնացվել են հաշվի առնելով հողամասերի նպատակային նշանակությունը,
9.17 Հիմնական գոտիներ
Նախագծվող տարածքը մասնատված է առանձին հատվածների` հիմնական գոտիների, որտեղ մեկ տարածքային միավորին կարող է համապատասխանել միայն մեկ հիմնական գոտի:
Հիմնական գոտիներն են`
- Բնակելի կառուցապատման
- ՈՒսումնադաստիարակչական
- Առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման
- Կանաչապատ
- Մարզական
- Ինժեներական ենթակառուցվածքի
- Ճանապարհատրանսպորտային
Որոշ գոտիների վրա կարող են տարածվել լրացուցիչ սահմանափակումներ, կապված` համապատասխանաբար պատմաճարտարապետական հուշարձանների պահպանման և առավելագույն ընկալման հնարավորությունների բացահայտման, սանիտարահիգիենիկ կամ բնապահպանական պահանջների բավարարման, բնական լանդշաֆտի արժեքավոր ձևերի վերականգնման, էկոհամակարգերի տարբեր խախտումների փոխհատուցման գործընթացների կանոնակարգման, ինժեներական նախապատրաստման համալիր միջոցառումների պարտադիր իրականացման ապահովման հետ պայմանավորված կառուցապատման սահմանափակումների, սանպահպանման կամ օտարման գոտիների ապահովման պահանջների հետ:
Կոմունալ և ինժեներական ենթակառուցվածքներն ու սարքավորումները տեղակայվում են հատուկ առանձնացված տարածքներում` նորմերով պահանջվող պաշտպանիչ կամ սանիտարապաշտպանիչ գոտիներով:
9.18 Հավելյալ գոտիներ /հավելագոտիներ/
Տարածքներում հավելյալ գոտիներ չեն նախատեսվում:
9.19 Տարածքի գոտիավորման նախագծային հաշվեկշիռ
աղյուսակ 9.14
.___________________________________________.
|Գոտիներ |Տարբերակող|
| |նշաններ |
|________________________________|__________|
|Բնակելի կառուցապատման | ԲԿ |
|________________________________|__________|
|ՈՒսումնադաստիարակչական | ՈՒԴ |
|________________________________|__________|
|Կանաչապատ, հանգստի և մարզական | ԿՀ և Մ |
|________________________________|__________|
|Առևտրի և կենցաղային սպասարկման| ԱԿ |
|________________________________|__________|
|Ճանապարհատրանսպորտային | ՃՏ |
|________________________________|__________|
|Ինժեներական ենթակառուցվածքի | ԻԵ |
.___________________________________________.
9.20 Թույլատրված օգտագործման ձևեր
աղյուսակ 9.20
.__________________________________________________________.
|հհ |Օգտագործման ձևեր |ԲԿ|ՈՒԴ|ԿՀ|Մ|ԱԿ|ՃՏ|ԻԵ|
|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|
| 9.20.1|Բազմաբնակարան շենքեր |Թ | | | | | | |
|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|
| 9.20.2|Սակավահարկ մենատներ |Թ | | | | | | |
|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|
| 9.20.3|Մանկապարտեզներ, մանկամսուրներ| | Թ | | | | | |
|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|
| 9.20.4|Միջնակարգ դպրոցներ, քոլեջներ | | Թ | | | | | |
|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|
| 9.20.5|Բուժական կաբինետներ | Թ| | | | | | |
|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|
| 9.20.6|Պոլիկլինիկաներ | Թ| | | | | | |
|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|
| 9.20.7|Կոմունալ ծառայությունների | | | | | Թ| | Թ|
| |գրասենյակներ | | | | | | | |
|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|
| 9.20.8|Անհատական գրասենյակներ |Թ | | | | Թ| | |
| |(օֆիսներ) | | | | | | | |
|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|
| 9.20.9|Դրամափոխանակման ծառայություն | | | Թ| | Թ| | |
|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|
|9.20.10|Կապի բաժանմունքներ | | | | | Թ| | |
|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|
|9.20.11|Ոստիկանական տեղամասեր | | | | | | | Թ|
|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|
|9.20.12|Կենցաղային սպասարկման | | | | | Թ| | |
| |առաջնային ծառայություններ | | | | | | | |
|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|
|9.20.13|Վարսավիրանոցներ | Թ| | | | Թ| | |
|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|
|9.20.14|Քիմմաքրման ընդունման կետեր | | | | | Թ| | Թ|
|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|
|9.20.15|Լվացքատներ | | | | | Թ| | Թ|
|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|
|9.20.16|Մանկական և դիաբետիկ սննդի | | | | | Թ| | |
| |խոհանոցներ | | | | | | | |
|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|
|9.20.17|Մարզասրահներ առանց | | | |Թ| | | |
| |հանդիսատեսների համար | | | | | | | |
| |նախատեսված մշտական նստատեղերի| | | | | | | |
|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|
|9.20.18|Մանկական լողավազաններ, բաց | | | |Թ| | | |
| |կամ ծածկված | | | | | | | |
|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|
|9.20.19|Խաղահրապարակներ, |Թ | | |Թ| | | |
| |մարզահրապարակներ | | | | | | | |
|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|
|9.20.20|Գրադարաններ, համակարգչային | | | | | | | |
| |սրահներ | | | | | | | |
|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|
|9.20.21|Բնակելի թաղամասերի | | | Թ| | | | |
| |զբոսայգիներ, պուրակներ | | | | | | | |
|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|
|9.20.22|Անաղմուկ ժամանցի համալիրներ | | | Թ| | Թ| | |
|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|
|9.20.23|Մանրածախ առևտրի խանութներ, | | | | | Թ| | |
| |տաղավարներ, կրպակներ | | | | | | | |
|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|
|9.20.24|Ավտոպահեստամասերի վաճառք | | | | | Թ| | Թ|
|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|
|9.20.25|Խորտկարաններ, ճաշարաններ | | | | | Թ| | |
|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|
|9.20.26|Ռեստորաններ, սրճարաններ, | | | | | Թ| | |
| |բարեր | | | | | | | |
|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|
|9.20.27|Տնայնագործական արտադրություն | | | | | | | Թ|
|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|
|9.20.28|Արհեստագործական արհեստանոցներ| | | | | | | Թ|
|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|
|9.20.29|Ավտոկանգառներ | | | | | | Թ| |
|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|
|9.20.30|Ստորգետնյա և վերգետնյա |Թ | | | | | | |
| |ավտոկայանատեղեր | | | | | | | |
|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|
|9.20.31|Կրպակներ |Թ | | | | | | |
|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|
|9.20.32|Տաղավարներ |Թ | | | | | | |
|_______|_____________________________|__|___|__|_|__|__|__|
|9.20.33|ճարտարապետական փոքր ձևեր |Թ | Թ |Թ |Թ| Թ| Թ| Թ|
.__________________________________________________________.
9.21 Կառուցապատման չափորոշիչներ
9.21.1 Բազմաբնակարան շենքերով կառուցապատում
- Շենքերի և շինությունների տակ զբաղեցված տարածք, ոչ ավելի - 40%
- Կոշտ ծածկույթով տարածք, ոչ ավելի - 20%
- Հողամասի կանաչ ծածկույթ, նվազագույն - 40%
- Նվազագույն լայնություն - 12 մ
- Երկարությունը - ըստ հողամասի
- Առավելագույն հարկայնությունը - երեք հարկ
9.21.2 Սակավահարկ մենատներ
- Կառուցապատման մակերեսը, ոչ ավելի -150 մ2
- Կոշտ ծածկույթով տարածք, ոչ ավելի - 100 մ2
- Կանաչ ծածկույթ, նվազագույնը, - հողամասի 60 %
- Առավելագույն հարկայնությունը - երեք հարկ
9.21.3 Բնակելի միջավայրում տեղադրման համար թույլատրվող առևտրի և
հասարակական սպասարկման շենքեր կամ շինություններ
Շենքերի չափորոշիչներ են`
- Հարկայնությունը ...............................մինչև երկու հարկ,
- Բարձրությունը ........................................մինչև 8 մ,
- Շենքերի, շինությունների տակ ոչ ավելի 60%
- Կանաչապատման և բարեկարգման մասը ոչ պակաս 25%
- Անցուղիներ, ճանապարհներ, հարթակներ մինչև 15%
9.22.4 Հավելյալ սահմանափակումներ
Չի նախատեսվում:
9.23 Կառուցապատման կանոններ
Կանոնները պարտադիր են կիրառման համար նախագծվող տարածքի սահմաններում նախատեսված բոլոր գոտիների համար: Կանոնները կոնկրետ տարածքի պայմաններից ելնելով կարգավորում են դրա սահմաններում նախատեսված գոտիների գործառնական կիրառումը, կառուցապատման և շահագործման ընթացքում առաջացող խնդիրները:
9.23.1 Կանոնների հիմնական սկզբունքներն են`
- Գոտիավորման նախագծով ներկայացված պահանջների իրականացում:
- Միջավայրին անհարիր կառույցների վերափոխման մեխանիզմների կիրառում:
- Բնապահպանական, սանիտարական, հակահրդեհային, տեխնիկական և այլ` բնակեցման համար հուսալի, որակյալ և կայուն զարգացող միջավայրի ստեղծմանն ուղղված միջոցառումների հետևողական իրականացում:
9.23.2 Շինարարական գործընթաց
- Շինարարական բոլոր օբյեկտները, ինչպես հիմնական, այդպես էլ ոչ հիմնական կառույցները, պետք է կառուցվեն գործող կարգերին համապատասխանող քաղաքաշինական փաստաթղթերի առկայության պայմանով:
- Շինարարական գործընթացը պետք է իրականացվի գործող կարգերին համապատասխան քաղաքաշինական վերահսկողության ներքո
- Շինարարական հրապարակում պետք է պահպանվեն` բնապահպանական, սանիտարական, հակահրդեհային, տեխնիկական անվտանգության բոլոր պահանջները:
9.23.3 Ստորգետնյա տարածքների օգտագործում
- Բազմաբնակարան կառուցապատման գոտիներում, որպես կանոն պետք է նախատեսվեն ստորգետնյա. շենքերի տակ կամ կիսաստորգետնյա ավտոկայանատեղեր բնակիչների անձնական օգտագործման մարդատար ավտոմեքենաների համար:
- Կիսաստորգետնյա կայանատեղերի կառույցի վերգետնյա հատվածը տարածքի օգտագործման հաշվեկշռում հաշվարկվում է որպես շենքերի, շինությունների տակ ընկած /կառուցապատված/ մաս:
- Բոլոր շենքերի կիսանկուղների պատուհանների գոգերը մայթից պետք է առնվազն 0.3 մ բարձր լինեն:
- Հասարակական նշանակության կառույցների /անկախ սեփականության ձևերի/ համար նախատեսվում են միայն վերգետնյա կայանահարթակներ:
9.23.4 Շենքերի ճակատներին, շքամուտքերին, դրանց աստիճաններին և
տանիքներին ներկայացվող պահանջներ
- Շենքերի ճակատների հարդարանքը պետք է կատարվի գործող կարգերին համապատասխան համաձայնեցված, հաստատված նախագծային փաստաթղթերով:
- Շենքերի շքամուտքերն ու դրանց աստիճանները պետք է դրվեն կարմիր գծից ներս, չպետք է զբաղեցնեն փողոցի մայթերի ու անցուղիների մասը:
- Շենքերը կարող են ունենալ ինչպես հարթ, այնպես լանջավորը տանիք: Դրանք կարող են լինեն նաև օգտագործելի:
- Շենքերի նախագծային լուծումն ու դրա շինարարական կատարումը պետք է ապահովի տեխնիկական, սանիտարական, էկոլոգիական և հակահրդեհային բոլոր պահանջները:
9.23.5 Գովազդամիջոցներին, ցուցանակներին, անվանատախտակներին և
փողոցների լուսավորմանը ներկայացվող պահանջներ
- Փողոցներում տեղադրվող գովազդային վահանակները պետք է տեղադրվեն մոտակա կարգավորվող խաչմերուկից առնվազն 50 մ հեռավորության վրա:
- Բնակելի կառուցապատման միջավայրում ձայնային գովազդ չի նախատեսվում, այդ թվում նաև տարբեր տեսակի ձայնային երաժշտական կրիչների վաճառքի դեպքում:
- Բնակելի շենքերի պատուհանների կողմ ուղղված լուսային գովազդի տեղադրում չի նախատեսվում:
- Բնակելի շենքերի ճակատներին գովազդի տեղադրում չի նախատեսվում:
- Փողոցների անվանատախտակները պետք է տեղադրվեն ստանդարտ չափերով 50 x 15 սմ` միասնական հատուկ նախագծի համաձայն:
- Շենքերի համարների չափերը պետք է ընդունվեն` լուսավորումով` տրամագիծը -0.3 մ, առանց լուսավորման` 0.15 x 0.15 մ:
- Կազմակերպությունների անվանատախտակները և բնակիչների անվանատախտակները կցվում են միայն շքամուտքերի դռներին:
- Փողոցների լուսավորումը պետք է կազմակերպվի պատի աշտարակներով:
9.23.6 Հասարակական տրանսպորտի կանգառներ
Հասարակական տրանսպորտի կանգառները պետք է տեղադրվեն տարածքը շրջապատող փողոցների մայթերին հարակից մասում, միասնական նախագծով մշակված, ոչ հիմնական, թեթև կոնստրուկցիաներից կառուցված, թափանցիկ պատերով: Առավելագույն չափերը` երկարությունը - 6.0 մ, լայնությունը - 2.4 մ, բարձրությունը - 2.2 մ:
9.23.7 Բնակելի շենքերի, առանձնատների ու հասարակական սպասարկման
կառույցների միջև հեռավորությունը
Բնակելի և հասարակական շենքերի միջև թույլատրվող հեռավորությունը կարգավորվում է գործող նորմերին համապատասխան:
9.23.8 Աղմուկի թույլատրելի մակարդակը
Բոլոր գոտիներում որտեղ թույլատրված է բնակելի կառուցապատման համար սահմանված աղմուկի թույլատրելի մակարդակ, որը չպետք է գերազանցի 55 դԲԱ (ցերեկը) և 45 դԲԱ (գիշերը):
9.23.9 Գոտիավորման նախագծին չհամապատասխանող շինությունների
կարգավորում
Տարածքում առկա`
- Գոտիավորմանը չհամապատասխանող բոլոր տեսակի օրինական համարվող օգտագործման ձևերը կամ շենքերը` որոնք գոյությունը պահպանել են մինչև սույն նախագծի հաստատման տարեթիվը` այսուհետև պետք է կարգավորվեն միայն սույն կանոնների պահանջներին համապատասխան:
- Վեց ամսից ավելի լքված և չօգտագործվող կառույցների հետագա օգտագործման ձևը պետք է համապատասխանեցվի իր գտնվելու հիմնական գոտու թույլատրելի օգտագործումներին:
- Բոլոր շինությունները կարող են նորոգվել, եթե կառուցվածքային փոփոխումները կատարվում են գործող քաղաքաշինական օրենսդրությանը համաձայն:
-----------------------------------
ԻՐՏԵԿ - գրաֆիկական մասը չի բերվում