Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍ ...

11.04.2025 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   23.02.2008  -ից մինչեւ   11.04.2025  -ը:
 

(ուժը կորցրել է 10.04.2025 թիվ 394-Ն որոշում)

i

040.1597.140108

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1597-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ

i

(ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 14.3-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` գլխավոր հատակագծի իրականացման մոնիթորինգն ապահովել համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի «Պետական քաղաքաշինական կադաստրի վարման և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման կարգը հաստատելու մասին» N 802 որոշմամբ սահմանված կարգի:

3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` ճյուղային և համայնքային զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման համապատասխան միջոցառումները` ըստ առաջնահերթության:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքապետին` համայնքի զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման միջոցառումները` ըստ առաջնահերթության:

5. Սահմանել, որ գլխավոր հատակագծով նախատեսված հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրությամբ սահմանված կարգով` ըստ գլխավոր հատակագծով նախատեսված կառուցապատման հերթականության:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1597-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՏԵՔՍՏԱՅԻՆ ՄԱՍ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

ԳԼՈՒԽ I
ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

 

I-1. Պատմական ակնարկ և նախկինում մշակված գլխավոր հատակագծերի հիմնադրույթների իրականացման վերլուծություն

I-1.1. Պատմական ակնարկ

I-1.2. Հրազդան քաղաքի նախկինում մշակված գլխավոր հատակագծերի վերլուծություն

I-2. Հրազդանի քաղաքային համայնքը Կոտայքի մարզի տարաբնակեցման համակարգում

I-3. Տարածքի համալիր գնահատականը

I-3.1. Հրազդան քաղաքի քաղաքաշինական զարգացման ռեժիմը

I-3.2. Հրազդան քաղաքի տարածքի բարենպաստության աստիճանը

I-3.2.1. Տարածքի գործոնային գնահատականն ըստ բնական պայմանների

I-3.2.1.1. Կլիմայական պայմաններ

I-3.2.1.2. Առողջարանային ռեսուրսներ (բնական լանդշաֆտներ, կլիմայաբուժության պայմաններ)

I-3.2.1.3. Տարածքի գեոմորֆոլոգիական, հիդրոլոգիական, հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական, սեյսմատեկտոնական պայմանները:

I-3.2.1.4. Լանդշաֆտների դասակարգումը և գնահատականը

I-3.2.1.5. Ինժեներական նախապատրաստման միջոցառումներ

I-3.2.2. Տարածքի գնահատականն ըստ հատակագծային պայմանների

I-3.2.2.1. Պատմամշակութային հուշարձաններ

 

Գլուխ II
ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

 

II-1. Հեռանկարային տնտեսական և տարածքային զարգացման հայեցակարգ

II-1.1. Արդյունաբերական զարգացման հեռանկարները

II-1.2. Արդյունաբերական «բազային» կոմպլեքսաստեղծ ճյուղերի զարգացման հնարավորությունները

II-1.3. Ագրոարդյունաբերական համալիրի զարգացման հնարավորությունները

II-1.4. Ռեկրեացիայի քաղաքաշինական հեռանկարային զարգացումը

II-2. Բնակչություն և բնակելի ֆոնդ

II-3. Հասարակական սպասարկման ոլորտ

II-4. Քաղաքային տարածքի ճարտարապետահատակագծային կազմակերպում և գործառական կառուցվածք

II-4.1. Քաղաքի տարածքային զարգացման հիմնական սկզբունքները

II-4.2. Հատակագծային հեռանկարային կառուցվածք

II-4.2.1. Հողատեսքերի նպատակային նշանակության փոփոխությունը

II-4.3. Քաղաքի տարածքի գործառական գոտիավորում և կառուցապատման ռեժիմներ

II-5. Տրանսպորտային ենթակառուցվածքների հեռանկարային զարգացումը

II-5.1. Արտաքին տրանսպորտ

II-5.2. Ներքին տրանսպորտ

II-5.3. Ավտոմոբիլային արտանետումների հաշվարկը Հրազդան քաղաքում

II-6. Ինժեներական ենթակառուցվածքների հեռանկարային զարգացումը

II-6.1. Ջրամատակարարում

II-6.2. Ջրահեռացում

II-6.3. Էլեկտրամատակարարում

II-6.4. Գազամատակարարում

II-6.5. Ջերմամատակարարում

II-6.6. Կապ

II-7. Շրջակա միջավայրի պահպանություն

II-7.1. Շրջակա միջավայրի քաղաքաշինական էկոլոգիական վիճակի վերլուծություն

II-7.2. Մթնոլորտային օդի պահպանություն

II-7.3. Մակերևութային և խորքային ջրերի պահպանություն

II-7.4. Տարածքային և հողաբուսական ռեսուրսների պահպանություն

II-7.4.1. Տարածքային ռեսուրսների պահպանություն

II-7.4.2. Հողաբուսական ծածկույթի պահպանություն

II-7.5. Պատմամշակութային հուշարձանների պահպանություն

II-8. Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ

II-9. ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները

II-10. ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

ԳԼՈՒԽ III
ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔԻ ԳՈՏԻԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

III-1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

III-1.1. Գոտիավորման նախագծի իրավազորությունը

III-1.2. Գոտիավորման նախագծի հիմնական նպատակները

III-1.3. Գոտիավորման նախագծի կիրառման բնագավառը

III-1.4. Գոտիավորման համակարգի կառուցվածքը

III-1.5. Գոտիավորման նախագծի իրավական հիմքերն են

III-1.6. Գոտիավորման նախագծի կապը գլխավոր հատակագծի հետ

III-2. Տարածքների փաստացի օգտագործման և նախագծային հիմնական բնութագրեր

III-2.1. Սահմաններ

III-2.2. Կլիմայական պայմաններ

III-2.3. Հողածածկույթ

III-2.4. Ինժեներաերկրաբանական պայմաններ

III-2.5. Սեյսմատեկտոնական պայմաններ

III-2.6. Ինժեներական ենթակառուցվածքներ

III-3. Շրջակա միջավայրի պահպանություն

III-4. Գոտիավորման նախագծի կազմը

III-5. Գոտիներում թույլատրելի օգտագործումների (կառուցապատումների) սահմանափակումների հիմնավորումները

III-6. Թույլատրելի օգտագործման ձևերի աղյուսակ

III-7. Գոտիներ

III-8. Կառուցապատման կանոններ

III-9. Տերմիններ և սահմանումներ

 

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

 

ԳԾԱԳՐԱԿԱՆ ՄԱՍ

 

ԳԾ. N

.___________________________________________________________________.

|  ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ       |

|___________________________________________________________________|

|ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԴԻՐՔԸ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ     | 1  |

|ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ                                                   |    |

|ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ                             |    |

|ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ                                |    |

|ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐ, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ|    |

|ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ                                                  |    |

|______________________________________________________________|____|

|ՏԱՐԱԾՔԻ ՓԱՍՏԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ (ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ) | 2  |

|______________________________________________________________|____|

|ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐ  | 3  |

|______________________________________________________________|____|

|ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ                           | 4  |

|______________________________________________________________|____|

|ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՏԵՂԱԴԻՐՔԻ ՍԱՀՄԱՆԱԳԾԵՐ                      | 5  |

|______________________________________________________________|____|

|ԼԱՆԴՇԱՖՏԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒՐՎԱԳԻԾ                            | 6  |

|______________________________________________________________|____|

|ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ (ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԱԳԻՐ)     | 7  |

|______________________________________________________________|____|

|ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ       | 8  |

|ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ                      |    |

|______________________________________________________________|____|

|ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԻԾ (ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԵՎ          | 9  |

|ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ)                                                 |    |

|______________________________________________________________|____|

|ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈՒՐՎԱԳԻԾ                                           | 10 |

|______________________________________________________________|____|

|ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈՒՐՎԱԳԻԾ             | 11 |

|______________________________________________________________|____|

|ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ    | 12 |

|______________________________________________________________|____|

|ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ                  | 13 |

|______________________________________________________________|____|

|ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ                                 | 14 |

|___________________________________________________________________|

|ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԱՌԱՆՁԻՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ        |

|(1, 2) ԳՈՏԻԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ                                         |

|___________________________________________________________________|

|ՏԱՐԱԾՔԻ ԳՈՏԻԱՎՈՐՄԱՆ ԳԾԱԳԻՐ (2 ԳԾԱԳԻՐ)                         | 15 |

|______________________________________________________________|____|

|ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐԻ ՆՇԱՀԱՐՄԱՆ ԳԾԱԳԻՐ (2 ԳԾԱԳԻՐ)                      | 16 |

|______________________________________________________________|____|

|ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ (2 ԳԾԱԳԻՐ)                      | 17 |

.___________________________________________________________________.

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքային համայնքի գլխավոր հատակագիծը` համատեղված քաղաքի որոշ հատվածների գոտիավորման նախագծի հետ, մշակվել է ՀՀ Կառավարության որոշմամբ, ՀՀ քաղաքաշինության նախարարության որոշմամբ, ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով (N ԱՇՁԲ-07/206-1, 27 մարտի 2007 թ.):

Նախագծման համար ուղեցույց են ծառայել հետևյալ նորմատիվային և նախագծային փաստաթղթերը.

. ՀՀ օրենքը քաղաքաշինության մասին:

. Կարգ ՀՀ քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման (Հաստատված ՀՀ Կառավարության 02.05.03 N 609 որոշմամբ):

. Կարգ բնակավայրերի տարածքների գոտիավորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման և փոփոխման (հաստատված 14.05.01 N 408 որոշմամբ):

. Տարբեր տարիներին նախագծային ինստիտուտներում մշակված Հրազդան քաղաքի գլխավոր հատակագծերը, քաղաքի տարբեր թաղամասերի մանրամասն հատակագծման և կառուցապատման նախագծերը:

. ՀՀ Կառավարության, շահագրգիռ նախարարությունների ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Ջրային ռեսուրսների պետական կոմիտեի, ՀՀ Կոտայքի մարզպետարանի, Հրազդանի քաղաքապետարանի, տարբեր կազմակերպությունների Հրազդան քաղաքին վերաբերող ելակետային նյութերը, որոշումները, ծրագրային փաստաթղթերը:

. ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` կադաստրային քարտեզները «Հայնախագիծ» ԲԲԸ-ում մշակված և կառավարության կողմից հաստատված (10.04.03 N 610-Ն) «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթները:

. Հրազդան քաղաքի տարածքի սեյսմամիկրոշրջանացման քարտեզը` մշակված «ԳԵՈՌԻՍԿ» ԳՀԻ-ի կողմից 2007 թ. և հաստատված ՍՊԱԾ-ի կողմից:

Նախագծում հաշվի են առնված նաև ՍԵՄԱԹ-ի «Հիմնադիր սկզբունքները Եվրոպական մայրցամաքի կայուն զարգացման» և «Հայաստանում Եվրոպական լանդշաֆտային կոնվենցիայի» միջոցառումները և տարածքային պլանավորման փոխկապակցության սկզբունքները, որոնք կարելի է խմբավորել հետևյալ բլոկներով.

. Տնտեսության կայուն զարգացում, որն ընդգրկում է.

- Արդյունաբերական «բազային» կոմպլեքսաստեղծ ճյուղերը,

- Գիտատար արդյունաբերական արտադրությունը,

- Ագրոարտադրական համալիրը,

- Ռեկրեացիոն ոլորտը,

- Բնապահպանական միջոցառումների իրականացումը:

. Քաղաքաշինության կայուն զարգացում, որն ընդգրկում է.

- Բնակելի շինարարությունը,

- Բնակելի-կոմունալ շինարարությունը,

- Լանդշաֆտի ռացիոնալ օգտագործումը,

- Բնապահպանական միջոցառումների իրականացումը:

. Ինժեներական, տրանսպորտային և տեխնիկական ենթակառուցվածքների կայուն զարգացում, որն ընդգրկում է.

- Տրանսպորտային ենթակառուցվածքը,

- Ջրամատակարարման, ջրահեռացման համակարգը,

- Էներգամատակարարման համակարգը,

- Թափոնների ուտիլիզացիան,

- Բնապահպանական միջոցառումների իրականացումը:

Հրազդանի քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի մշակման հիմնական նպատակը քաղաքի հեռանկարային զարգացման և տարածքային աճի ուղղությունների, տարածքների ֆունկցիոնալ նշանակության որոշումն է` տրանսպորտային, ինժեներական, տեխնիկական ենթակառուցվածքների սկզբունքային լուծումներով, տարածքների հողօգտագործման և կառուցապատման պարտադիր պահանջների սահմանումով:

 

ԳԼՈՒԽ I
ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ և ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

 

I-1. Պատմական ակնարկ և նախկինում մշակված գլխավոր հատակագծերի

հիմնադրույթների իրականացման վերլուծություն

 

I-1.1. Պատմական ակնարկ

 

Հրազդանի վարչական շրջանը (մինչև 1959 թ. Ախտայի շրջան) կազմավորվել է 1930 թ. սեպտեմբերի 9-ին:

Հրազդանի շրջանի տարածքը հնում մտնում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի մեջ և կազմում էր դրա Նիգ և Կոտայք գավառների մասը: Հայկական պետականության անկումից հետո պարսկական և թուրքական տիրապետողների կողմից այն օգտագործվել է որպես ամառանոց և արոտավայր: VIII-XV դդ. շրջանի տարածքում ստեղծվել են հայկական իշխանություններ (Զաքարյաններ, Պահլավունիներ, Պռոշյաններ): Մինչև 1828 թ. Հրազդանի շրջանը հանդիսանում էր Երևանի խանության մահալներից մեկը: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, մինչև ՀՍՍՀ վարչատարածական բաժանումը (1930 թ.) մտնում էր Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի մեջ: 1826-1828 թթ. ռուս-պարսկական և 1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմներից հետո Սալմաստ, Խոյ, Ալաշկերտ և Բայազետ գավառներից գաղթած հայ ընտանիքներ բնակություն հաստատեցին Հրազդանի շրջանում: 1840 թ. Հրազդանում, Ծաղկաձորում, Ֆանտանում ցարական կառավարությունը բնակեցրեց ռուս բողոքականներին:

1959 թ. հունիսի 30-ի ՀայկՍՍՌ Գերագույն Խորհրդի որոշումով Ներքին Ախտա շրջկենտրոնը (քաղաքատիպ ավանը) վերանվանվել է Հրազդան քաղաքատիպ ավան և այդ հրամանով էլ Հրազդանը դասվել է շրջանային ենթակայության քաղաքների շարքին: 1962 թ. հանրապետական ենթակայության քաղաք է: 1960-1970 թթ. քաղաքի շրջագծի մեջ են մտել Մաքրավան, Աթարբեկյան, Ջրառատ և Կաքավաձոր գյուղերը:

Քաղաքի հին բնակիչները եկել են Մակուից, Սալմաստից, Սասունից, Կարսից: Խորհրդային շրջանում Հրազդանում բնակություն են հաստատել հանրապետության մյուս շրջաններից, հարևան հանրապետություններից, սփյուռքից եկած բազմաթիվ ընտանիքներ:

Նախախորհրդային ժամանակաշրջանում Հրազդանում արդյունաբերական ձեռնարկություններ չեն եղել:

Քաղաքի սահմաններում, գետի վրա ստեղծվել է Գյումուշի ՀԷԿ-ի կանոնավորիչ արհեստական լիճը: Հետագայում շարք են մտել պետական շրջանային էլեկտրակայանը (ՊՇԷԿ, ցեմենտի գործարանը), խոշոր պանելային տնաշինական, կաթի, հացի գործարանները և այլն:

1995 թ. Հայաստանի Հանրապետության «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով Հրազդանը ստացել է քաղաքի կարգավիճակ Կոտայքի մարզի կազմում:

 

I-1.2. Հրազդան քաղաքի նախկինում մշակված գլխավոր հատակագծերի

վերլուծություն

 

Հրազդան քաղաքի առաջին գլխավոր հատակագիծը մշակվել է 1927-1928 թթ. (ճարտ. Ա. Թամանյան): Նախագիծն ընդգրկում էր Ախտա և Աղփարս (ներկայումս քաղաքի հարավային մասը) գյուղերի տարածքը, որի ամֆիթատրոնաձև կառուցապատումն ուղղված էր դեպի Հրազդան գետը: Վերջինիս ափամերձ մասը նախատեսված էր օգտագործել որպես հանգստի գոտի:

Հրազդան քաղաքի երկրորդ գլխավոր հատակագիծը մշակվել է 1962 թ. «Հայարդնախագիծ» ինստիտուտի կողմից և հաստատվել է ՀայկՍՍՌ Գերագույն Խորհրդի 1963 թ. մարտի 9-ի N 104 որոշումով: Ըստ գլխավոր հատակագծի հիմնադրույթների, 1980 թ. քաղաքի բնակչությունը պետք է կազմեր 80.0 հազ. մարդ, տարածքը` 3000 հա, որոնք հաշվարկային ժամանակաշրջանում չիրականացան (1980 թ. քաղաքի բնակչությունը կազմում էր 42.9 հազ. մարդ):

Չիրականացան նաև արդյունաբերական ոլորտի զարգացման ուղղությունները: Կոնսերվացվեց լեռնաքիմիական կոմբինատը, չկառուցվեցին նախատեսված հրակայուն աղյուսի գործարանը, մետալուրգիական կոմբինատը, սինթետիկ մանրաթելի «Վինոլ» գործարանը, մսի կոմբինատը, սպիտակ ցեմենտի գործարանը և այլն:

Քաղաքում նախատեսված էր երեք հիմնական զանգված` հարավային, կենտրոնական և հյուսիսային: Քաղաքի հիմնական արդյունաբերական օբյեկտները կենտրոնացվել էին արդյունաբերական հանգույցում (ճարտ. Ս. Մանուկյան, Վ. Տոնիկյան, Ժ. Հովսեփյան, Բ. Պատրիկյան):

1969 թ. մշակվել է քաղաքի վարչահասարակական, մշակութային կենտրոնի նախագիծը (ճարտ. Մ. Գրիգորյան, Ս. Մանուկյան, Վ. Տոնոյան, Տ. Բալայան):

1980 թ. «Հայարդնախագիծ» ինստիտուտում մշակվում է նոր գլխավոր հատակագիծ 2000 թ. հաշվարկային ժամանակաշրջանի համար (ըստ ՀՍՍՀ Գերագույն Խորհրդի 1979 թ. մայիսի 8-ի N 277 որոշման):

Բնակչության թվաքանակը նախատեսված էր` 1990 թ. 110 հազ., 2000 թ.` 135 հազ. մարդ: Քաղաքի տարածքը` 1831 հա: Հիմնական գործող արդյունաբերական օբյեկտներն էին. Հրազդանի ՋՀԷԿ-ը, ցեմենտի գործարանը, «Շուշան» գործարանը, «Պլաստիկ» գործարանի մասնաճյուղը և այլն:

1978-1990 թթ. նախատեսվում էր գործարկել «Հրազդանմաշ» գործարանը, գյուղատնտեսական գործիքների վերանորոգման գործարանը, ջերմոցային կոմբինատը:

Քաղաքի շրջագծում ընդգրկված Ջրառատի, Աթարբեկյանի, Հրազդանի սովխոզներում նախատեսվում էր զարգացնել անասնապահության կաթնամսային ճյուղը և բուսաբուծությունը:

Ըստ գլխավոր հատակագծի քաղաքը ձգված է 15 կմ երկարությամբ: Բնակեցման մասը բաժանված է 3 բնակելի շրջանի` հյուսիսային, կենտրոնական, հարավային:

Հյուսիսային բնակելի շրջանն ընդգրկում է Ջրառատ, Աթարբեկյան, Հրազդան սովխոզները և բաղկացած է 7 միկրոշրջանից:

Կենտրոնական բնակելի շրջանն ընդգրկում է Մաքրավանը և Աղբյուրակը և բաղկացած է 5 միկրոշրջանից:

Հարավային բնակելի շրջանն ընդգրկում է հին շրջկենտրոնը և Աթարբեկյանի ՀԷԿ-ի ավանը, որը կառուցապատված է 1-2 հարկանի անհատական տներով: Բնակելի շրջանը բաղկացած է 7 միկրոշրջաններից:

Ըստ գլխավոր հատակագծի կարգավորվել է արտաքին տրանսպորտը: Պահպանվում է երկաթգծի «Հրազդան» կայարանը, արդյունաբերական կայարան «Կաքավաձորը» դարձվում է բեռնատար: «Կաքավաձոր» և «Հրազդան» կայարանների միջև կազմակերպվում է կանգառային պլատֆորմա: Քաղաքի կենտրոնով դեպի Քաղսի և Հանքավան տանող ճանապարհները դուրս են բերվում քաղաքից:

Քաղաքի հեռանկարային սահմաններում ընդգրկված է 4100 հա տարածք: Հիմնական ռեզերվային տարածքները նախատեսվել են քաղաքի հյուսիս-արևելյան մասում, Աղբյուրակ ավանի շրջակայքում: Քաղաքի տարածքում ընդգրկվել է 2269 հա տարածք, որից 843 հա վարելահող` Աթարբեկյանի, Ջրառատի և Հրազդանի սովխոզներից:

Հեռանկարային (2000 թ.) բնակելի ֆոնդի քանակը կազմում է 2.43 մլն.մ2 (18 մ2 հաշվարկով 1 մարդու համար):

Ջրամատակարարման աղբյուրներ են Մաքրավանի աղբյուրների 3 խմբերը, որոնցից վերևի խմբի դեբիդը կազմում է 700 լ/վրկ, մնացած 432 լ/վրկ-ը վերցվում է միջին խմբից: Հեռանկարային ընդհանուր ջրապահանջարկը կազմում է 1132 լ/վրկ:

Տեխնիկական ջրամատակարարումը (860 լ/վրկ, որից ոռոգման նպատակներով` 230 լ/վրկ) իրականացվելու է Հրազդան և Մարմարիկ գետերից:

Կեղտաջրերը նախատեսվում է հեռացնել Սևան-Հրազդան կոյուղու գլխավոր կոլեկտորը:

Ջերմամատակարարման աղբյուր է Հրազդանի ՋԷԿ-ը: Նախատեսված են ինժեներական նախապատրաստման և քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ:

Աղբավայր է ընտրված քաղաքից հարավ գտնվող շահագործված քարհանքի տարածքը:

1990 թ. «Հայարդնախագիծ» ինստիտուտում լրամշակվում է 1980 թ. Հրազդան քաղաքի գլխավոր հատակագիծը (ՀՍՍՀ Պետշինի ապրիլի 17-ի 1990 թ. նամակի հիման վրա): Լրամշակման հիմնական պատճառներն էին.

- Հեռանկարային բնակչության (135.0 հազ. մարդ) չհիմնավորված քանակը,

- 1988 թ. դեկտեմբերի 7-ից հետո սեյսմիկ շինարարական նորմերի փոփոխությունները:

Լրամշակված գլխավոր հատակագծով բնակչության հաշվարկային քանակը 2010 թ. համար ընդունվել է 120.0 հազ. մարդ:

Բնակելի ֆոնդը հաշվարկված է մեկ մարդուն 16 մ2 տարածքով և կազմում է 1.6 մլն. մ2:

Քաղաքի հեռանկարային տարածքում ընդգրկված է 3850 հա (1980 թ. 4100 հա-ի փոխարեն), որից բնակեցված գոտին` 1431 հա (217 հա վարելահող), արդյունաբերական գոտին 654 հա (70 հա վարելահող), սանպահպանման գոտիները 100 հա, անտառները և անտառայգիները` 810 հա:

Նոր շինարարությունը նախատեսված է 4 հարկանի շենքերով և ցածրահարկ մենատներով:

Բնակեցման գոտին կազմում է 402 հա, որից

հյուսիսային բնակելի շրջան-209 հա,

կենտրոնական շրջան-39 հա,

հարավային շրջան-154 հա:

Անասնապահական օբյեկտները նախատեսված են հանել քաղաքից:

Ջրամատակարարման համար նախատեսված են Մաքրավանի աղբյուրները 1462 լ/վրկ դեբիտով, ջրապահանջը 2010 թ.` 1259 լ/վրկ:

Ջրամատակարարման աղբյուր է Հրազդանի ՋԷԿ-ը, գազամատակարարման` բարձր ճնշման գազատարը, որն անցնում է քաղաքի մոտից:

1980 թ. և 1990 թ. «Հայարդնախագծում» մշակված գլխավոր հատակագծերը չեն հաստատվել կառավարության կողմից:

 

I-2. Հրազդանի քաղաքային համայնքը Կոտայքի մարզի տարաբնակեցման

համակարգում

 

Հրազդանի քաղաքային համայնքը գտնվում է Կոտայքի մարզի հյուսիս-արևելյան մասում, Հրազդան գետի հովտում, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման I կարգի ավտոմոբիլային մայրուղին ձախ կողմում:

Հաշվի առնելով քաղաքի տեղադրվածությունը մարզի ինտենսիվ յուրացված գոտում, շրջապատվածությունը գյուղատնտեսական արժեքավոր հողերով, գոտու տարածքային դեֆիցիտը, մարզի ինժեներական, տրանսպորտային ենթակառուցվածքների ընդհանրությունը, ռեսուրսների համատեղ օգտագործման անհրաժեշտությունը, Հրազդան քաղաքի զարգացման տնտեսական և տարածքային ուղղությունները դիտարկվել են «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» Կոտայքի մարզի հիմնախնդիրների հետ փոխկապակցված:

Կոտայքի մարզը կազմավորվել է 1995 թ. «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով` Հրազդանի, Աբովյանի,Եղվարդի նախկին վարչական շրջանների (տարածաշրջանների) ընդգրկումով: Մարզն ունի 67 համայնք, որից 7-ը` քաղաքային (Հրազդան, Չարենցավան, Ծաղկաձոր, Եղվարդ, Նոր Հաճն, Աբովյան, Բյուրեղավան), 60-ը` գյուղական:

Մարզի տարածքն ըստ քաղաքաշինական-տնտեսական յուրացվածության աստիճանի բաժանվում է ինտենսիվ, թույլ յուրացված, ռեկրեացիոն-բնապահպանական և տարաբնակեցման համար անբարենպաստ:

. Ինտենսիվ յուրացված գոտիները ձգվում են Հրազդանի և դրա ձախափնյա վտակների հովիտներով և զբաղեցնում են մարզի տարածքի 25%-ը, որտեղ կենտրոնացված է բնակչության 91%-ը, քաղաքային բնակչության 66.8% է: Տարածքի բացարձակ նիշերը տատանվում են 950-1900 մ: Բնակչության խտությունն այդ գոտիներում կազմում է 576 մարդ/կմ2 վրա` գերազանցելով էկոլոգիական շեմային չափանիշները: Գոտիների տարածքները հիմնականում զբաղեցված են արժեքավոր գյուղատնտեսական հողերով, անտառներով, տարածված են խոշոր աղբյուրների ելքեր, մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոների հանքավայրեր, առկա են էկոլոգիական կոնֆլիկտային իրավիճակներ:

Այս գոտիներում սահմանված է զարգացման սահմանափակման ռեժիմ (բնակավայրերի տարածքային աճի սահմանափակում, միջազգային ստանդարտներին համապատասխանող հասանելի տեխնոլոգիաներով արդյունաբերական օբյեկտների տեղադրում, գյուղատնտեսական արժեքավոր հողերի օտարման արգելում շինարարական նպատակների համար, բնապահպանական միջոցառումների լայն համալիրի իրականացում):

. Թույլ յուրացված գոտիները ձգվում են ինտենսիվ յուրացված գոտիներին զուգահեռ` հասնելով մինչև 2000-2100 մ: Գոտիները զբաղեցնում են մարզի տարածքի 44.5%, որտեղ բնակվում է բնակչության 9%-ը, խտությունը կազմում է 31 մարդ/կմ2 վրա: Գոտիների տարածքները հիմնականում օգտագործվում են գյուղատնտեսական նպատակներով (հիմնականում արոտներ):

Թույլ յուրացված գոտիներում սահմանված է առաջնահերթ զարգացման ռեժիմ (բնակավայրերի խոշորացում, տարածքային աճ, ռեսուրսների ռացիոնալ օգտագործում, ինժեներական, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացում և կատարելագործում, ինժեներական պաշտպանության միջոցառումներ):

. Ռեկրեացիոն-բնապահպանական գոտին զբաղեցնում է մարզի տարածքի 13.0%-ը, զբաղեցված է հիմնականում անտառներով (275 կմ2, որից անտառածածկ` 145 հա):

Գոտու ռեժիմը` բնապահպանական միջոցառումներ, առողջարանային գոտիների զարգացում և բարեկարգում:

. Տարաբնակեցման համար անբարենպաստ գոտին զբաղեցնում է մարզի տարածքի 17.5%-ը, բացարձակ բարձրությունները տատանվում են 2000-2500-3600 մ, հիմնականում տարածված են արոտներ, բարձր լեռնային ալպիական արոտներ:

Գոտու ռեժիմը նախատեսում է գյուղատնտեսության և ձմեռային ռեկրեացիայի զարգացում: Անհրաժեշտ է ինժեներական պաշտպանության միջոցառումների լայն համալիրի կիրառում:

Մարզի տարածքով անցնում է միջպետական նշանակության Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման I կարգի ավտոմոբիլային մայրուղին, Երևան-Սևան-Վարդենիս-Սոթք երկաթուղին, Հրազդան քաղաքից հյուսիս այդ գծից ճյուղավորվում է Հրազդան-Մեղրաձոր-Ֆիոլետովո-Դիլիջան-Իջևան գիծը:

Հանրապետական նշանակության ճանապարհներն են` Ջրաբեր-Հրազդան և Գեղի-Արգել-Արզաքան-Հրազդան ճանապարհները:

Մարզի ապահովվածությունը հաղորդակցության ուղիներով ընդհանուր առմամբ բավարար է: Բայց կան անհամամասնություններ ավտոմայրուղիների բարենպաստ մատչելիության գոտում (5 կմ) բնակավայրերի ընդգրկման տեսանկյունից: Մարզի ինտենսիվ յուրացված գոտիների 93.8%-ը գտնվում է ավտոմայրուղիների բարենպաստ ազդեցության գոտում, իսկ թույլ յուրացված գոտու տարածքների միայն 18.9%-ը:

Այս անհամամասնությունները վերացնելու համար անհրաժեշտ է տեղական և հանրապետական ճանապարհային ցանցի կատարելագործում:

Մարզը հարուստ է ջրային, հումքային, ռեկրեացիոն ռեսուրսներով:

Խմելու ջրի ընդհանուր պաշարները կազմում են 5705.5 լ/վրկ (492.9 հազ. մ3/օր), որից միայն Մաքրավանի աղբյուրները, որից սնվում է Հրազդան քաղաքը, կազմում է 1232.8 լ/վրկ (106.5 հազ. մ3/օր):

Մարզի դեմոգրաֆիական տարողունակությունն ըստ խորքային և մակերեսային ջրերի օգտագործման կազմում է 1018 հազ. մարդ, ըստ ռեկրեացիոն ռեսուրսների օգտագործման 426 հազ. մարդ, ըստ տարածքային ռեսուրսների 409.9 հազ. մարդ (ընդունված տարբերակը):

Մարզի հումքային ռեսուրսներից արժանի է հիշել Հրազդանի, Կապուտանի երկաթի, Մեղրաձորի ոսկի-բազմամետաղային, Թեժսարի նեֆելինային սիենիտների (ալյումինի հումք) հանքավայրերը, բազմաթիվ շինարարական քարերի և շինանյութերի հանքավայրեր:

Հատուկ ուսումնասիրության են ենթարկվել Հրազդան քաղաքի տրանսպորտային մատչելիության գոտում (Հրազդանի տարածաշրջան) գտնվող քաղաքները, որոնք կարող են առաջնային հումք ծառայել արդյունաբերական «բազային» ճյուղերի զարգացման համար, որոնց վերջնական արտադրանքը կարող է օգտագործվել քաղաքի արդյունաբերական օբյեկտներում (տրված է «Արդյունաբերության բազային ճյուղերի զարգացման պոտենցիալ հնարավորությունները և հեռանկարները» ենթագլխում):

Մանրամասն ուսումնասիրվել են նաև տարածաշրջանի ռեկրեացիոն ռեսուրսները, որոնք ներկայացված են հանքային ջրերով, կլիմայաբուժության համար բարենպաստ պայմաններով և տեղամասերով, պատմամշակութային հնագիտական հուշարձաններով:

Հրազդանի քաղաքային համայնքն ընդգրկված է Հրազդանի ռեկրեացիոն գոտու, Հրազդանի վերին հոսանքի ենթագոտում (ըստ «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթների):

Ռեկրեացիոն ենթագոտու զարգացման հիմնախնդիրները մանրամասն տրված են «Ռեկրեացիայի հեռանկարային զարգացումը» ենթագլխում և համապատասխան գծագրում:

Այսպիսով, Հրազդանի քաղաքային համայնքի տրանսպորտային բարենպաստ մատչելիության գոտում (Հրազդանի տարածաշրջան) գտնվող հումքային, ռեկրեացիոն և գյուղատնտեսական ռեսուրսների պոտենցիալ հնարավորությունների օգտագործումը` ինժեներական, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումով և կատարելագործումով, վստահելի բազա կստեղծեն Հրազդանի քաղաքային համայնքի տնտեսության գերակա ճյուղերի (արդյունաբերություն, ռեկրեացիա, գյուղատնտեսություն) և սպասարկման ոլորտի զարգացման համար:

 

I-3. Տարածքի համալիր գնահատականը

 

Հրազդան քաղաքի տարածքի համալիր գնահատականը տվել է երկու փուլով: Առաջին փուլում (քաղաքը Կոտայքի մարզի տարաբնակեցման համակարգում) հիմնավորվել է քաղաքի զարգացման քաղաքաշինական ռեժիմը (համաձայն «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթների), իսկ երկրորդ փուլում որոշվել է քաղաքապատկան տարածքի բարենպաստության աստիճանը կառուցապատման համար:

 

I-3.1. Հրազդան քաղաքի քաղաքաշինական զարգացման ռեժիմը սահմանվել է` ելնելով քաղաքի դիրքից, դերից հանրապետության, մարզի տարաբնակեցման համակարգում: Տարաբնակեցման անհավասարակշռված համակարգի աստիճանական կարգավորման նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով տարածքային դեֆիցիտը, սահմանված է քաղաքի տարածքային աճի սահմանափակման ռեժիմ` հատակագծային կառուցվածքի ինտենսիվացումով, բնապահպանական, ինժեներական նախապատրաստման միջոցառումների իրականացումով:

 

I-3.2. Հրազդանի տարածքի բարենպաստության աստիճանը կառուցապատման համար որոշվել է բնական և հատակագծային գործոնների համալիրներով:

 

I-3.2.1. Տարածքի գործոնային գնահատականն ըստ բնական պայմանների տրվել է կլիմայական, կլիմայաբուժության, գեոմորֆոլոգիական, ինժեներաերկրաբանական, սեյսմատեկտոնական, լանդշաֆտային պայմաններով և ինժեներական պաշտպանության միջոցառումների հաշվառումով:

 

I-3.2.1.1. Կլիմայական պայմաններ

 

Հրազդան քաղաքը գտնվում է «ցուրտ» կլիմայական շրջանում (ըստ ՀՀՇՆ II.7.01-99 Շինարարական կլիմայաբանության նորմերի):

Ձմեռը երկարատև է, խորը և կայուն ձյան շերտով: Ձմեռը սկսվում է նոյեմբերի երրորդ տասնօրյակից և ավարտվում է ապրիլի առաջին կեսին: Հունվարի միջին ջերմաստիճանը -8.3, բացարձակ նվազագույնը -31 oC:

Ձմեռային եղանակները փոփոխական են, գերակշռում են «չափավոր սառնամանիքային» և «ձնհալքային» եղանակները:

Գարունը երկարատև է, զով և խոնավ: Ամսական տեղումները տատանվում են 70-102 մմ: Գարնանային ցրտահարություններն ավարտվում են ապրիլի երրորդ տասնօրյակում:

Ամառը չափավոր տաք է, համեմատաբար խոնավ, երկրորդ կեսն ավելի չոր է, ամպամած եղանակները շատ փոքր տոկոս են կազմում:

Հունիսի, հուլիսի միջին ջերմաստիճանները տատանվում են 10.2-ից մինչև 13.6 oC, առավելագույնը հասնում է 33 oC:

Ամսական տեղումների միջին քանակը հունիսին-հուլիսին 44-70 մմ:

Աշունը մեղմ է, առաջին կեսին գերակշռում է քիչ ամպամած, տաք եղանակները: Տեղումների միջին քանակը տատանվում է 34-63 մմ: Միջին տվյալներով աշնանային ցրտահարությունները սկսվում են հոկտեմբերի առաջին կեսից:

Ստորև բերվում են Հրազդան քաղաքի կլիմայական ռեժիմը բնութագրող աղյուսակներն ըստ «Հրազդան» օդերևութաբանական կայանի տվյալների (բացարձակ բարձրությունը 1765 մ):

 

Օդի ջերմաստիճանը

 

աղ. N Վ-1

._________________________________________________________________________.

|Միջին ամսական, ըստ ամիսների                             |մի- |բացար|բացար|

|________________________________________________________|ջին |ձակ  |ձակ  |

|I   |II  |III |IV |V   |VI  |VII |VIII|IX  |X  |XI |XII |տարե|նվազա|առա- |

|    |    |    |   |    |    |    |    |    |   |   |    |կան |գույ-|վելա-|

|    |    |    |   |    |    |    |    |    |   |   |    |    |նը   |գույ-|

|    |    |    |   |    |    |    |    |    |   |   |    |    |     |նը   |

|____|____|____|___|____|____|____|____|____|___|___|____|____|_____|_____|

|-8.3|-6.6|-2.4|4.8|10.2|13.6|17.0|16.8|13.4|7.4|1.4|-5.1| 5.2|  -31|   33|

._________________________________________________________________________.

 

Օդի խոնավությունը

 

աղ. N Վ-2

.__________________________________________________________.

|Օդի հարաբերական խոնավությունն ըստ ամիսների|մի-|միջին      |

|(%)                                       |ջին|ամսական    |

|__________________________________________|տա-|ժ. 13-ին   |

|I |II|III|IV|V |VI|VII|VIII|IX|X |XI|XII  |րե-|___________|

|  |  |   |  |  |  |   |    |  |  |  |     |կան|ամենա|ամենա|

|  |  |   |  |  |  |   |    |  |  |  |     |   |ցուրտ|տաք  |

|  |  |   |  |  |  |   |    |  |  |  |     |   |ամսվա|ամսվա|

|__|__|___|__|__|__|___|____|__|__|__|_____|___|_____|_____|

|79|77| 79|70|69|69| 67|  62|63|67|75|   79| 71|   74|   49|

.__________________________________________________________.

 

Մթնոլորտային տեղումները և ձյունածածկույթը

 

աղ. N Վ-3

._____________________________________________________________________.

|Տեղումների քանակը միջին ամսական/օրական          |տա-|տաս-|ձյան       |

|առավելագույնը, մմ                               |րե-|նօր-|ծածկույթը  |

|________________________________________________|կան|յա  |___________|

|I  |II |III|IV |V  |VI |VII|VIII|IX |X  |XI |XII|   |առա-|օրերի|ջրի  |

|   |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |   |վելա|թիվը |առա  |

|   |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |   |գույ|     |վելա-|

|   |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |   |նը  |     |գույն|

|   |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |   |(սմ)|     |քանա-|

|   |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |   |    |     |կը   |

|   |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |   |    |     |ձյան |

|   |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |   |    |     |մեջ  |

|   |   |   |   |   |   |   |    |   |   |   |   |   |    |     |(մմ) |

|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|___|____|_____|_____|

|45/|53/|67/|85/|102|69/|44/| 31/|34/|63/|49/|46/|688| 106|  120|  310|

|30 |42 |40 |52 |/39|42 |47 | 42 |49 |64 |45 |34 |/64|    |     |     |

._____________________________________________________________________.

 

Քամի

 

աղ. N Վ-4

.______________________________________________________________________

|Տար-|Քամու ուղղությունների կրկնելիությունը %                         |

|վա  |Քամու միջին արագությունը մ/վրկ                                  |

|ամի-|________________________________________________________________|

|սը  |ըստ ուղղությունների                                             |

|    |________________________________________________________________|

|    |հս.   |հս.   |արևել |հվ.   |հվ.   |հվ.      |արևմտյան |հս.      |

|    |      |արևել |յան   |արևել |      |արևմտյան |         |արևմտյան |

|    |      |յան   |      |յան   |      |         |         |         |

|____|______|______|______|______|______|_________|_________|_________|

| I  | 0/2.0| 6/3.1| 7/2.0| 5/1.5|11/1.7|   68/2.4|    3/2.3|    0/1.6|

|____|______|______|______|______|______|_________|_________|_________|

|IV  | 4/2.1|19/2.7|20/2.1| 8/1.8|10/1.8|   32/2.5|    5/2.5|    2/2.1|

|____|______|______|______|______|______|_________|_________|_________|

|VII |12/3.1|57/3.6|23/2.7| 1/1.8| 0/1.7|    4/2.3|    2/2.1|      զ.0|

|____|______|______|______|______|______|_________|_________|_________|

| X  | 2/1.8|13/2.4|20/1.9| 6/1.5| 6/1.6|   43/2.7|    9/2.7|      զ.1|

.______________________________________________________________________

._____ _______________________________________________________________.

|Տար-| |Անհողմութ-|Քամու   |Քամու   |ՈՒժեղ      |Քամու հաշվարկային    |

|վա  | |յունների  |միջին   |միջին   |քամիներով  |արագությունը (մ/վրկ),|

|ամի-| |կրկնելիութ|ամսական |տարեկան |(>15 մ/վրկ)|որը հնարավոր է մեկ   |

|սը  | |յունը %   |արագութ-|արագութ-|օրերի      |անգամ տարիների       |

|    | |          |յունը   |յունը   |քանակը     |ընթացքում            |

|    | |          |մ/վրկ   |մ/վրկ   |           |_____________________|

|    | |          |        |        |           |  20  |   50  | 100  |

|____| |__________|________|________|___________|______|_______|______|

| I  | |    14    |   1.3  |  2.0   |     2     |  22  |   26  |  29  |

|____| |__________|________|________|___________|______|_______|______|

|IV  | |    10    |   2.0  |        |           |      |       |      |

|____| |__________|________|________|___________|______|_______|______|

|VII | |    3     |   2.9  |        |           |      |       |      |

|____| |__________|________|________|___________|______|_______|______|

| X  | |    17    |   1.6  |        |           |      |       |      |

._____ _______________________________________________________________.

 

Հաշվարկային կլիմայական հարաչափեր

Տարվա տաք ժամանակաշրջանի կլիմայական հարաչափերը

 

աղ. N Վ-5

._____________________________________________________________________.

|Օդի ջերմաստիճանը (o C)    |ամենատաք     |մթնոլորտային |քամի          |

|                          |ամսվա        |տեղումները   |              |

|                          |հարաբերական  |(մմ)         |              |

|                          |խոնավությունը|             |              |

|                          |(%)          |             |              |

|__________________________|_____________|_____________|______________|

|ապահովվա-|բա- |ամենա|ամենա|միջին|միջին  |տեղում|տեղում|գերա-  |միջին |

|ծությամբ |ցար-|տաք  |տաք  |ամսա-|ամսական|ների  |ների  |կշռող  |արա-  |

|_________|ձակ |ամսվա|ամսվա|կան  |ժ.15-ին|քանակը|օրվա  |ուղղ-   գութ- |

|0.95|0.99|առա-|միջին|միջին|     |       |ապրիլ-|առավե-|ղութ.  |յուն- |

|    |    |վելա|առա- |օրա- |     |       |հոկտեմ|լա-   |հունիս-|ների  |

|    |    |գույ|վելա-|կան  |     |       |բեր   |գույնը|օգոստոս|նվազա-|

|    |    |նը  |գույ-|ամպլի|     |       |      |      |ամիսնե-|գույնն|

|    |    |    |նը   |տուդը|     |       |      |      |րին    |ըստ   |

|    |    |    |     |     |     |       |      |      |       |ուղղ. |

|    |    |    |     |     |     |       |      |      |       |հուլի-|

|    |    |    |     |     |     |       |      |      |       |սին   |

|    |    |    |     |     |     |       |      |      |       |(մ/   |

|    |    |    |     |     |     |       |      |      |       |վրկ)  |

|____|____|____|_____|_____|_____|_______|______|______|_______|______|

| 24 | 25 | 33 | 23  | 12.8| 67  |   46  |  428 |  64  |  արլ  |  2.7 |

._____________________________________________________________________.

 

Տարվա ցուրտ ժամանակաշրջանի կլիմայական հարաչափերը

 

աղ. N Վ-6

.____________________________________________________________________

|Օդի ջերմաստիճանը, օC                                               |

|                                                                   |

|                                                                   |

|                                                                   |

|                                                                   |

|___________________________________________________________________|

|Ամենացուրտ|Ամենա-  |Ամենա-|Բացար-|Ամենա-|Տևողությունը  (օր)        |

|օրվա      |ցուրտ   |ցուրտ |ձակ   |ցուրտ |__________________________|

|          |հնգօրյա-|ժամա- |նվազա-|ամսվա |միջին ջերմ. ժամանակաշրջանի|

|          |կի      |նակա- |գույնը|օրական|__________________________|

|___________________|շրջանի|      |միջին |   0    |   8    |  10    |

|Ապահովվածությունը  |միջինը|      |ամպլի-|        |        |        |

|___________________|      |      |տուդը |        |        |        |

|0.98|0.92|0.98|0.92|      |      |      |        |        |        |

|____|____|____|____|______|______|______|________|________|________|

|- 24|- 22|- 21|- 19| - 8.4|  - 31|      |128/-5.3|202/-1.7|224/-0.7|

.____________________________________________________________________

____________________________________________.

|Ամենացուրտ  |Մթն.          | Քամի          |

|ամսվա խոնա- |տեղումները և  |               |

|վությունը   |գրունտի       |               |

|(%)         |սառածության   |               |

|            |խորությունը   |               |

|____________|______________|_______________|

|միջին|միջին |Տեղում|Գրունտի|Գերա-  |Միջին  |

|ամսա-|ամսա- |ների  |սառչման|կշռող  |արագու-|

|կան  |կան ժ.|քանակը|առավելա|ուղղ.  |թյուն- |

|     |15-ին |նոյեմ-|գույն  |դեկտեմ-|ներից  |

|     |      |բեր-  |խորութ |բեր-   |առավելա|

|     |      |մարտ  |յունը  |փետրվար|գույնն |

|     |      |ամիս  |(սմ)   |ամիսնե-|ըստ    |

|     |      |ներին |       |րին    |ուղղ.  |

|     |      |(մմ)  |       |       |հունվա-|

|     |      |      |       |       |րին    |

|     |      |      |       |       |(մ/վրկ)|

|_____|______|______|_______|_______|_______|

|  79 |  69  | 260  |   96  |հարավ- |   2.4 |

|     |      |      |       |արևմտ. |       |

____________________________________________.

 

I-3.2.1.2. Առողջարանային ռեսուրսներ (բնական լանդշաֆտներ,

կլիմայաբուժության պայմաններ)

 

Հրազդանի քաղաքային համայնքը գտնվում է Հրազդան գետի ավազանի ռեկրեացիոն գոտու, գետի վերին հոսանքի ավազանի ռեկրեացիոն ենթագոտում (ըստ «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթների):

Ենթագոտու տարածքը գտնվում է Կոտայքի սարահարթի վրա, լեռնատափաստանային գոտում, շրջապատված է հյուսիսից` Փամբակի և Ծաղկունյանցի, արևելքից և հյուսիսից` Գեղամի, արևմուտքից` Միսխանայի լեռնաշղթաներով, բացարձակ բարձրությունները տատանվում են 1700-1800 մ:

Տարածքը շրջապատված է անտառներով (Հրազդանի տարածաշրջանի անտառները կազմում են 194 հազ. հա, որից անտառածածկ է 13.1 հազ. հա):

Ռեկրեացիոն տեսանկյունից շատ մեծ է անտառների դերը, որոնք մեղմացնում են կլիմայական պայմանները` ստեղծելով բարենպաստ միկրոկլիմայական պայմաններ կլիմայաբուժության համար:

Կլիմայաբուժության պայմանները տրված են «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության» ԳՀԻ մշակումների համաձայն, ըստ որի կլիմայաբուժության օպտիմալ պայմանները որոշված են քամու, օդի ջերմաստիճանի և հարաբերական խոնավության համատեղ ազդեցությամբ մարդու օրգանիզմի վրա (ջերմային զգացողություն, որը բնորոշվում է էկվիվալենտ էֆեկտիվ ջերմաստիճաններով` ԷԷՋ):

Կլիմայաբուժության պայմանները ստորաբաժանվում են.

ԷԷՋ-ն < 8օC - ցուրտ պայմաններ

ԷԷՋ-ն 9-16օC - ինդիֆերենտ (չեզոք) պայմաններ

ԷԷՋ-ն 17-22օC - կոմֆորտային պայմաններ

ԷԷՋ-ն > 23օC - գերտաքացման պայմաններ

(ԷԷՋ-ի 2% - 1 օր)

 

. Կլիմայաբուժության պայմանները գարնանը սահմանափակ են: Մայիս ամսին «չափավոր զով» օդային պայմաններ, երբ էկվիվալենտ-էֆեկտիվ ջերմաստիճանը (ԷԷՋ) 9-16օC, առաջանում է 14 օր մեկ ամսում: Այդ պայմաններում օդաբուժության չափաբաժինները պետք է ընդունել տաղավարներում, իսկ արևաբուժության պայմանները մայիս ամսին կազմում են 8-10 օր:

Ամռանը կլիմայաբուժության պայմանները բարենպաստ են: Ամառը չափավոր տաք է, անձրևոտ եղանակները դիտվում են 8 օրից (հունիս) մինչև 4 օր (օգոստոս): Գերակշռում են «արևոտ, չափավոր խոնավ» (միջին օրական ջերմաստիճանը մինչև 17.5օC), իսկ «շոգ, չոր եղանակները» դիտվում են ամսական 10-12 օր:

Օդում թթվածնի քանակն իջնում է` հասնելով 224 գ/մ3-ի:

Ամռանը կլիմայաբուժության կոմֆորտային պայմանները դիտվում են. հունիսին` 6, հուլիսին` 14 և օգոստոսին` 15 օր: Օգոստոս և հուլիս ամիսներին դիտվում են նաև գերտաքացման պայմաններ (ԷԷՋ>23օC):

Այսպիսով, օդաբուժություն և արևաբուժություն կարելի է կազմակերպել հունիսից մինչև սեպտեմբեր ամիսը, հիմնականում ժ. 13-ին:

Եթե մշակվեն այդ ամիսներին քամու սառեցնող ազդեցությունը փոքրացնող միջոցառումներ, ապա կլիմայաբուժության պայմանները կմեծանան և ամռան ամիսների բոլոր օրերին կարելի է կազմակերպել օդաբուժություն և արևաբուժություն:

Ամառային կլիմայաբուժության կազմակերպման համար ակտիվ գործոն է համարվում Հրազդանի լճի առկայությունը:

Ձմռան ամիսներին ջերմաստիճանային ցածր ռեժիմը սահմանափակում է ձմեռային կլիմայաբուժության պայմանները` հասցնելով 15-16 օր ամսվա ընթացքում: Ձմեռային սպորտի տարբեր ձևերի կազմակերպման համար բարենպաստ են ձյան շերտի մեծությունը, հզորությունը, դահուկային սպորտով զբաղվելու ժամանակահատվածը: Ձմեռային ամսվա 10-13 օր կարելի է կազմակերպել դահուկա-սպորտային, դահուկա-սահնակային սպորտային միջոցառումներ:

 

Ձյան շերտի տասնօրյակային բարձրությունը (սմ)

 

Աղ N Վ-7

.______________________________________.

|Կայանը |միջին|առավելագույն|նվազագույնը|

|_______|_____|____________|___________|

|Հրազդան|  65 |    106     |    10     |

.______________________________________.

Աղ N Վ-8

._______________________________________________________________________

|Կայանը  |Ձյան |Ձյան շերտի        |Ձյան  կայուն     |Ձյան շերտի        |

|        |շեր- |առաջացման ժամանակը|շերտի առաջացման  |քայքայման ժամանակը|

|        |տով  |                  |ժամանակը         |                  |

|        |օրերի|__________________|_________________|__________________|

|        |թիվը |միջին|վաղ  |ուշ   |միջին|վաղ |ուշ   |միջին|վաղ   |ուշ  |

|________|_____|_____|_____|______|_____|____|______|_____|______|_____|

|Հրազդան | 131 |12.XI|26.IX|22.XII|5.XII|8.XI|27.XII| 7.IV|11.III|28.IV|

|(1765 մ)|     |     |     |      |     |    |      |     |      |     |

._______________________________________________________________________

_____________________.

|Ձյան շերտի վերացման |

|ժամանակը            |

|____________________|

|միջին|վաղ   |ուշ    |

|_____|______|_______|

|17.IV|28.III|  21.V |

_____________________.

 

I-3.2.1.3. Տարածքի գեոմորֆոլոգիական, հիդրոլոգիական,

հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական, սեյսմատեկտոնական

պայմանները

 

. Հրազդան քաղաքը տեղակայված է Հրազդան գետի միջին հոսանքներում` շրջապատված Փամբակի, Ծաղկունյաց և Գեղամի լեռնաշղթաներով և իրենից ներկայացնում է թույլ մասնատված, լավային ծածկույթով պատած տարածք: Քաղաքի տարածքը Հրազդան գետը բաժանում է երկու մասի: Հյուսիս-արևմտյան հատվածն իրենից ներկայացնում է Փամբակ և Ծաղկունյաց լեռնաշղթաների լեռնաճյուղերը, որոնք մոտենալով Հրազդան գետին, կտրուկ իջնում են դեպի գետը: Գետի ձախ ափը, որը ներկայացված է լավային հոսքերով, ծածկված է փոքր բլոկներով: Միջբլուրային տարածքները ծածկված են դելյուվիալ ապարների շերտով, որը որոշակիորեն հարթեցնում է տարածքի:

. Տարածքի հիմնական գետն է Հրազդանը, սկիզբ է առնում Սևանա լճից և մինչև Ջրառատ գյուղը հոսում է լայն, հարթ հովտով, Վարսեր և Ջրառատ գյուղերի միջև առաջացնում է փոքր շառավղով գալարումներ, գետի ողողահունը լավ է արտահայտված, որն աջափնյա մասում ջրի մակարդակից բարձր է 0.5 մ:

Աղբյուրակ գյուղի մոտ Հրազդանի գետի ջրերի հաշվին ստեղծված է ջրամբար` կանոնավորելու Գյումուշի ՀԷԿ-ի աշխատանքը:

Վերին Հրազդանի խզվածքում գետի անկումը 1 կմ-ի վրա կազմում է 8 մ: Ջրաբեր գյուղի շրջակայքում Հրազդանն են թափվում Մարմարիկ և Ծաղկաձոր աջափնյա վտակները:

Աթարբեկյան գյուղից հետո գետը հոսում է խորը և նեղ կիրճով, հունի անկումը 1 կմ-ի վրա կազմում է 9 մ: Դեպի հարավ գետահովիտն ավելի է նեղանում:

Հրազդան գետի բոլոր վտակները գարնանը և ամռան սկզբին շատ ջրառատ են, քանի որ սնվում են բացարձակապես ձնհալքային և անձրևաջրերով:

Հրազդան գետի հոսքն ունի գարնանային և աշնանային առավելագույն ցուցանիշներ, իսկ ամռան կեսին գետը ծանծաղում է: Ձմռանը գետի վրա դիտվում է աննշան սառցակալում` ափերի երկարությամբ:

. Տարածքի հիդրոերկրաբանական պայմանները բարդ են` կապված երկրաբանական կառուցվածքի, ապարների լիթոլոգիական կազմի, ռելիեֆի և կլիմայի հետ:

Երկրաբանական կառուցվածքում հանդես են գալիս բյուրեղացած թերթաքարեր, կրաքարեր, նստվածքային և հրաբխանստվածքային, ինտրուզիվ ապարներ, որոնք հիմնականում ջրառատ չեն և դրանց հետ կապված աղբյուրներն ունեն փոքր դեբիտ (0.01-0.03 լ/վրկ) և ջրային խոշոր հորիզոններ չեն առաջանում:

Կավաավազային, խճային ապարներն ավելի ջրառատ են, որոնց հետ կապված աղբյուրները (Հրազդան քաղաքի հյուսիս-արևելյան հատվածում) բազմաթիվ են, որոնց գումարային ելքը կազմում է 0.2-0.3 լ/վրկ:

Ամենաջրառատ ապարները լավային հոսքերն են, որոնց հետ կապված աղբյուրներն ունեն մեծ ելքեր:

Հրազդան գետի ձախ ափին, «Հրազդան» երկաթգծի կայարանի շրջանում կան խոշոր աղբյուրների ելքեր (Մաքրավանի աղբյուրներ), որոնք ձգվում են 20-30 մ երկարությամբ, Հրազդանի մակարդակից 1 մետր վերև, 1700 մ բացարձակ բարձրության վրա: Աղբյուրների ելքը գերազանցում է 1000 լ/վրկ, որից 200 լ/վրկ-ն օգտագործվում է խմելու-տնտեսական նպատակներով: Աղբյուրների օգտագործվող ելքերն աղբրակապված են (կապտաժ) և պոմպերի օգնությամբ հասցվում են Հրազդան քաղաքին:

Աղբյուրների մի ուրիշ խումբ է հանդիպում Աթարբեկյան գյուղի շրջակայքում, 300 մ երկարությամբ: Աղբյուրների գումարային ելքը կազմում է 105 լ/վրկ:

. Հրազդան քաղաքի տարածքի ինժեներաերկրաբանական պայմանները հիմնականում բարենպաստ են:

- Շինարարության համար բարենպաստ տարածքներ են նախալեռնային հարթավայրերը և Գեղամա լեռնաշղթայի քիչ թեքության լանջերը: Այս տեղամասերը ներկայացված են ժայռային ապարներով, գեոդինամիկ պրոցեսները բացակայում են: Գրունտային ջրերը տեղակայված են շատ խորը: Պահանջվում են ինժեներական նախապատրաստման պարզ միջոցառումներ (ուղղաձիգ հատակագծում, մակերևութային ջրերի հեռացում):

- Շինարարության համար սահմանափակ բարենպաստ տարածքներ են 10-200 թեքության լանջերը (Փամբակի լեռնաշղթայի հարավ-արևելյան լանջերը): Գրունտային ջրերի մակարդակը տարբեր տեղամասերում հասնում է 2 մ-ի (Աղբյուրակից հյուսիս): Գեոդինամիկ պրոցեսներից տարածված են հեղեղատների առաջացումը, քարահոսքերը: Պահանջվում են ինժեներական նախապատրաստման միջոցառումներ (հակահեղեղային միջոցառումներ, լանջերի ամրացումներ, հեղեղատների ափերի ամրացումներ և այլն):

- Շինարարության համար անբարենպաստ տեղամասերն են` գետի ցածր ողողահունը, հեղեղաբեր հուները, սահող տեղամասը, խիստ թեք, զառիթափ լանջերը, որոնք պահանջում են ինժեներական նախապատրաստման շատ թանկ միջոցառումներ:

. Քաղաքի տարածքի սեյսմատեկտոնական պայմանները բարդ են: Տարածքի սեյսմատեկտոնական պայմանների գնահատման ընթացքում խիստ կարևորվել է ակտիվ խզվածքների ազդեցության գոտիների բացահայտումը և գրունտային պայմանների հաշվառումով սեյսմիկ վտանգի ելակետային արժեքների որոշումը:

Գրունտների առավելագույն արագացումները տատանվում են 0.3-0.4 g սահմաններում:

Գրունտների տարբեր արագացումների գոտիները, ինչպես նաև տարածքների բարենպաստության աստիճանը շինարարության համար տրված են «Տարածքի համալիր գնահատականը» գծագրում:

Տարածքի ինժեներաերկրաբանական, հիդրոերկրաբանական, սեյսմատեկտոնական պայմանները մանրամասն տրված են առանձին գրքով` մշակված «Գեոռիսկ» գիտահետազոտական ընկերությունում:

 

I-3.2.1.4. Լանդշաֆտների դասակարգումը և գնահատականը

 

Հրազդանի քաղաքային համայնքի տարածքը գտնվում է Սևանի ֆիզիկաաշխարհագրական շրջանի Մարմարիկ-Հրազդանի լեռնատափաստանային, լեռնաանտառային ենթաշրջանում, Արարատյան գոգավորության նախալեռնային ենթաշրջանի հարևանությամբ` կրելով նաև այդ ենթաշրջանի կլիմայական ազդեցությունը:

Մարմարիկ-Հրազդանի ենթաշրջանը քաղաքային համայնքի տարածքում ընդգրկում է հետևյալ լանդշաֆտային գոտիները.

. Հրազդան գետի և դրա աջափնյա վտակների (Մարմարիկ, Ծաղկաձոր) ստորին ողողահուները,

. Հրազդան գետի ձախափնյա սարահարթը և Գեղամա զանգվածի քիչ թեք լանջերը,

. Հրազդան գետի աջափնյա հատվածի` Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթաների խիստ մասնատված լանջերի հարթեցված տեղամասերը,

. Հրազդան գետի և դրա աջափնյա վտակների ողողահուները հիմնականում նեղ են, տեղ-տեղ լայնացած: Ողողահունի լայնացած հատվածները կառուցապատված են:

Ջրառատի մոտ Հրազդան գետը թափվող Ծաղկաձոր վտակի ստորին հոսանքների ողողահունի լայն մասը կառուցապատված է, իսկ ողողահունի լանջերը թեք են, անտառապատ:

Ջրառատի մոտ, դրա հյուսիսային մասում Հրազդան գետը թափվող Մարմարիկ վտակի ստորին հոսանքի ողողահունը լայնացած է (0.4-0.5 կմ, գետաբերանի մոտ` 1.5 կմ), իսկ վտակի հունը կազմակերպված է հենապատերով: Վտակի ձախ ափը ներկայացված է դարավանդներով և ծածկված է գյուղատնտեսական հողահանդակներով, իսկ աջ լանջը կառուցապատված է:

Հրազդան գետի վերին հոսանքի ողողահունը, մինչև նախկին Աղբյուրակի գյուղի մոտ կառուցված ջրամբարները նեղ է:

Ջրամբարներից հետո Հրազդան գետը դեպի հարավ հոսում է նեղ կիրճով, որի պատերը զառիթափ են, համարյա ուղղահայաց:

. Հրազդան գետի ձախափնյա հատվածն իրենից ներկայացնում է Գեղամա զանգվածից հոսող լավային հոսքերից առաջացած սարահարթ` ծածկված տարբեր բարձրության բլուրներով:

Այս հատվածում տարածված են լեռնատափաստանային լանդշաֆտները, որոնք ծածկված են հիմնականում շագանակագույն, ինչպես նաև սևահողերով: Շագանակագույն հողերում հումուսի պարունակությունը 3-5% է և կարիք ունեն արհեստական ոռոգման: Սևահողերը տարածված են 2000 մետրից բարձր մինչև 2400 մետրը: Ամենատարածված բույսերից են ցորնակի տեսակները, սիզախոտը, կծմախոտը, կելերիայի տեսակները, փետրախոտի տեսակները, երիցուկը, անմոռուկը և այլն:

. Հրազդան գետի աջափնյա հատվածն իրենից ներկայացնում է Փամբակի և Ծաղկունյաց լեռների խիստ մասնատված և թեք լանջերը` ծածկված անտառներով: Փամբակի լեռնաշղթայի լանջերի թեքությունները հասնում են 450-600: Ավելի փոքր թեքություն ունեն Ծաղկունյաց լեռների լանջերը: Դեպի Հրազդան գետը թեքված լանջերի վրա հանդիպում են հարթեցված տեղամասեր, որոնք զբաղված են կամ գյուղատնտեսական հողատեսքերով կամ կառուցապատված են:

Լեռնատափաստանային լանդշաֆտային գոտին տարածված է հիմնականում Ծաղկունյաց լեռնաշղթայի ձախափնյա լանջերին մինչև 2300 մ, իսկ Փամբակի լեռնաշղթայի վրա տարածված է առանձին պուրակներով: Ամենատարածված ծառատեսակը կաղնին է` շատ հատվածներում առաջացնելով մաքուր կաղնուտներ: Կաղնու հետ միասին հանդես են գալիս բոխի (Carpinus betulus), թխկու տեսակներ (Acer campestre Acer trautvetteri), գերիմաստի (Viburnum lantana), արոսի (Sorbus umbelata) և այլն:

Այս անտառները հիմնականում բնապահպանական և ռեկրեացիոն նշանակության են:

Հաշվի առնելով լանդշաֆտային միևնույն գոտու տվյալ տեղամասի ռելիեֆային տարբերության պատճառով օգտագործման տարբեր ձևերը, հետագա դասակարգման տաքսոնոմիական միավոր է ընդունվել լանդշաֆտների քաղաքաշինական օգտագործման ձևերը, ըստ որի տարբերակվում են.

. Կառուցապատված և կառուցապատման ենթակա լանդշաֆտներ,

. Ռեկրեացիոն նշանակության լանդշաֆտներ,

. Գյուղատնտեսական նշանակության լանդշաֆտներ:

. Կառուցապատված և կառուցապատման ենթակա տարածքները հիմնականում տեղակայված են Հրազդան գետի երկու ափերին, ինչպես նաև Ծաղկաձոր, Մարմարիկ վտակների ստորին հոսանքների լանջերին և Կաքավաձոր վտակի միջին հոսանքի ավազանում:

Կառուցապատված տարածքները արևելյան և արևմտյան կողմերից սահմանափակվում են համապատասխանաբար Գեղամա և Ծաղկունյաց լեռների ցածր, բլրաձև լեռնաճյուղերով: Կառուցապատված տարածքներն ընդգրկում են հետևյալ բնակելի թաղամասերը:

- Կենտրոնական թաղամասը ներառում է բուն կենտրոնը` կառուցապատված բազմահարկ տներով (9 և 14 հարկ), կազմակերպված հասարակական կենտրոնով, կանոնավոր փողոցային ցանցով:

- Բուն կենտրոնի արևմտյան, հյուսիս-արևմտյան շարունակությունն է կազմում Մաքրավան թաղամասը` կառուցապատված հիմնականում առանձնատներով:

- Բուն կենտրոնի հյուսիս-արևելյան մասում, Հրազդան գետի ձախափնյա մասում է գտնվում «Աթարբեկյան» թաղամասը:

- «Ջրառատ» բնակելի թաղամասը զբաղեցնում է Ծաղկաձոր գետի ստորին հոսանքի ողողահունը և քիչ թեք լանջերը, Հրազդան գետի աջ և ձախ ափամերձ տարածքները` ընդգրկելով նաև Մարմարիկ և Հրազդան գետերի միջավայրի մի հատվածը: Կառուցապատումը` սակավահարկ և բազմահարկ տներով:

- «Ջրառատ» բնակելի թաղամասի արևելյան մասում է գտնվում «Միկրոշրջան» բնակելի թաղամասը` կառուցապատված բազմահարկ տներով:

- Մարմարիկ և Հրազդան գետերի միջակայքում, Փամբակի լեռնաշղթայի հարթ նախալեռնային գոտում է գտնվում Հրազդանի արդյունաբերական թաղամասը, որտեղ ներկա դրությամբ գործում են ցեմենտի գործարանը, Հրազդանի ՋԷԿ-ը, մասնակիորեն Հրազդանի մեքենաշինական գործարանը, երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանը:

- Արդյունաբերական թաղամասից դեպի հյուսիս, Կաքավաձոր վտակի միջին հոսանքի ավազանում է գտնվում «Կաքավաձոր» բնակելի թաղամասը` կառուցապատված առանձնատներով:

- Բուն կենտրոն թաղամասից դեպի հարավ, Հրազդան գետի ձախ և հիմնականում աջ ափին, լճերի հարևանությամբ է գտնվում «Աղբյուրակ» թաղամասը` կառուցապատված սակավահարկ և բազմահարկ տներով:

- «Աղբյուրակ» թաղամասի արևելյան շարունակությունն է կազմում «Կոճոռ» թաղամասը` կառուցապատված հիմնականում առանձնատներով: Թաղամասի կառուցապատված մասը ընդհուպ մոտենում է մինչև Քաղսի-Սևան միջպետական ավտոմայրուղուն: Կառուցապատված և կառուցապատման ենթակա լանդշաֆտների օգտագործման ռեժիմը նախատեսում է.

- Կառուցապատման կանոնակարգում` բնակչության և կառուցապատման համապատասխան խտությունների կիրառումով,

- Հարմարավետ կապերի ստեղծում, փողոցային ցանցի կանոնակարգում,

- Տարբեր օբյեկտների և կառուցվածքների սանպահպանման գոտիների պահանջների կիրառում,

- Ինժեներական պաշտպանության միջոցառումների իրականացում (հակահեղեղային միջոցառումներ, մակերևութային ջրերի հեռացում, լանջերի խորը կտրումների արգելում, գետափերի ամրացումներ և այլն):

. Ռեկրեացիոն նշանակության լանդշաֆտները քաղաքի կառուցապատված տարածքը շրջափակող բլրաձև լեռնալանջերն են` ծածկված հիմնականում անտառներով, ինչպես նաև քաղաքի կենտրոնական մասում գտնվող լճերը, դեպի լիճ իջնող լեռնալանջերը և Հրազդանի ձախափնյա վտակների (Մարմարի, Կաքավաձոր) լայն ողողահուները և լանջերը:

Ռեկրեացիոն-բնապահպանական նշանակության անտառները տարածված են Փամբակի և Ծաղկունյաց լեռների լանջերին` ստեղծելով բարձրլեռնային, անտառային գոտուն հատուկ կլիմա և բարենպաստ պայմաններ ռեկրեացիոն օբյեկտների տեղաբաշխման համար:

 

______________________________________________

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.12.2007
N 1597-Ն
Որոշում