040.0312.230598
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«23» մայիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 մայիսի 1998 թվական թիվ 312
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՏԻԿԻ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՇՈՐԺԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Գեղարքունիքի մարզի Գետիկի և Ներքին Շորժայի գյուղական համայնքների արտահերթ ընտրությունների քվեարկության երկրորդ փուլի նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին լրացուցիչ հատկացնել 52092 դրամ` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն թիվ 1 և 2 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մայիսի 23-ից:
Հավելված թիվ 1
ՀՀ կառավարության 1998 թվականի
մայիսի 23-ի թիվ 312 որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ` ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՏԻԿԻ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՇՈՐԺԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ _____________________________________________________________________
թիվ Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
_____________________________________________________________________
1. Համայնքային ընտրական հանձնաժողովի նախագահի և
քարտուղարի աշխատավարձ (2 մարդ x 8000 դրամ x 0,5 ամիս) 8000
2. Տրանսպորտային ծախսեր 2500
3. Փոստ, հեռախոս, հեռագիր 1500
4. Գործուղման ծախսեր 4500
5. Գրասենյակային ծախսեր 1500
________________________________________________________________________
ընդամենը 18000
2 համայնքային ընտրական հանձնաժողովի ծախսերը
(18000 x 2) 36000
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(364 ընտրող x 3 դրամ) 1092
________________________________________________________________________
ընդամենը 37092
Հավելված թիվ 2
ՀՀ կառավարության 1998 թվականի
մայիսի 23-ի թիվ 312 որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ` ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՏԻԿԻ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՇՈՐԺԱՅԻ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ _____________________________________________________________________
թիվ Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
_____________________________________________________________________
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի
աշխատավարձ (8000 դրամ x 0,5 ամիս) 4000
2. Տրանսպորտային ծախսեր 2500
3. Փոստ, հեռախոս, հեռագիր 500
4. Գրասենյակային ծախսեր 500
________________________________________________________________________
ընդամենը 7500
2 տեղամասային ընտրական հանձնաժողովի ծախսերը
(7500 x 2 դրամ) 15000