030.0050.260598
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՔԱՆՇԱՆՆԵՐՈՎ ԵՎ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 16-րդ կետով, Հայաստանի առաջին Հանրապետության 80-ամյա տարելիցի կապակցությամբ որոշում եմ.
1. Ազգային մշակույթի, կրթության, գիտության, առողջապահության բնագավառներում ձեռք բերված ակնառու նվաճումների համար պարգևատրել.
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով`
Խորեն Բաբկենի Աբրահամյան - դերասան
Շառլ Վաղինակ Միքայելի Ազնավուրին - երգիչ-դերասան
Ռոբերտ Բաբկենի Ամիրխանյանին - կոմպոզիտոր
Աղասի Սիմոնյանի Այվազյանին - արձակագիր
Ռազմիկ Նիկողոսի Դավոյանին - բանաստեղծ
Կարապետ (Կարպ) Մկրտչի Խաչվանքյանին - դերասան
Սիլվա Բարունակի Կապուտիկյան - բանաստեղծ
Մովսես Խորենացու մեդալով`
Վլադիմիր Համբարձումի Աբաջյանին - դերասան
Ալբերտ Վաղարշակի Ազարյանին - Երևանի քաղաքապետարանի
մարմնամարզության մարզադպրոցի
տնօրեն, օլիմպիական խաղերի
կրկնակի չեմպիոն
Զորի Հայկի Բալայանին - հրապարակախոս
Զուլալ Գևորգի Գազանճյանին - բանաստեղծ
Հովհաննես Երվանդի Գրիգորյանին - բանաստեղծ
Արայիկ Հրաչյայի Գևորգյանին - ՀՀ ըմբշամարտի ազգային
հավաքականի անդամ, ազատ ոճի
ըմբշամարտի աշխարհի և
Եվրոպայի կրկնակի չեմպիոն
Վահագն Հակոբի Դադրյանին - պատմաբան
Ռուբեն Լևոնի Հախվերդյանին - երգահան-երգիչ
Ռիչարդ Կասպարի Հովհաննիսյանին - Կալիֆորնիայի համալսարանի
հայոց պատմության ամբիոնի
վարիչ, պրոֆեսոր
Ռուբեն Մացակի Մաթևոսյանին - երգիչ
Արփիկ Շավարշի Միսակյանին - «Յառաջ» թերթի խմբագիր
Հոկսեն Առաքելի Միրզոյանին - ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի
նախագահ, ծանրամարտի ազգային
հավաքականի ավագ մարզիչ,
Եվրոպայի և աշխարհի բազմակի
չեմպիոն, օլիմպիական խաղերի
չեմպիոն
Ալբերտ Մուշեղի Մկրտչյանին - կինոռեժիսոր
Վլադիմիր Իվանի Մսրյանին - դերասան
Ալբերտ Գառնիկի Յավուրյանին - կինոօպերատոր
Սվետլանա Հովհաննեսի Նավասարդյանին - դաշնակահարուհի
Լևոն Հրաչյայի Ներսիսյանին - արվեստաբան
Հրաչյա Վահանի Պետիկյանին - ՀՀ հրաձգության ֆեդերացիայի
նախագահ, գնդակային
հրաձգության օլիմպիական
չեմպիոն
Գևորգ Բեգլարի Զահուկյանին - ՀՀ գիտությունների ազգային
ակադեմիայի ակադեմիկոս
Հրաչյա Լյուդվիգի Սարուխանին - բանաստեղծ
Անահիտ Լևոնի Տեր-Մինասյանին - պատմաբան
Վահե Հակոբի Օշականին - արձակագիր
Մխիթար Հերացու մեդալով`
Կառլեն Գրիգորի Ադամյանին - ՀՀ գիտությունների ազգային
ակադեմիայի ակադեմիկոս
Սուրեն Խաչատուրի Ավդալբեկյանին - ՀՀ գիտությունների ազգային
ակադեմիայի ակադեմիկոս
Արցախ Ասլանի Բունիաթյանին - բժիշկ
Հայրապետ Մեսրոպի Գալստյանին - ՀՀ առողջապահության
նախարարության
ուռուցքաբանության գիտական
կենտրոնի գիտության գծով
փոխտնօրեն, բժշկական
գիտությունների դոկտոր,
պրոֆեսոր
Գևորգ Վահանի Գրիգորյանին - «Էրեբունու» բժշկական
կենտրոնի վիրաբույժ
Էլմիրա Մուշեղի Գևորգյանին - ՀՀ առողջապահության
նախարարության գլխավոր
նյութաբան, բժշկական
գիտությունների դոկտոր,
պրոֆեսոր
Վալերի Մովսեսի Խաչատրյանին - Երևանի թիվ 2 պոլիկլինիկայի
բժիշկ (հետմահու)
Հակոբ (Հրայր) Սահակի Հովհաննիսյանին - «Նորք-Մարաշ» բժշկական
կենտրոնի վիրաբույժ
Արտավազդ Բագրատի Սահակյանին - ՀՀ առողջապահության
նախարարության Երևանի թիվ 1
կլինիկական հիվանդանոցի
տնօրեն:
2. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
26 մայիսի 1998 թ. ՆՀ-50