Սեղմել Esc փակելու համար:
ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ...

 

 

600.0486.300908

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «30»        09            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60008292

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 սեպտեմբերի 2008 թվականի N 486-Ն

 

ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դ) ենթակետը, 2-րդ կետի բ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը և 10-րդ հոդվածի 7-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու համար մրցույթի կազմակերպման կանոնները (հավելված):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2008 թ. սեպտեմբերի 10-ի

N 486-Ն որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն կանոնները սահմանում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` ՀԾԿՀ) կողմից ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության (այսուհետ` թույլտվություն) տրամադրման համար մրցույթի (այսուհետ` մրցույթ) կազմակերպման և անցկացման ընթացակարգը:

1. Յուրաքանչյուր մրցույթի կազմակերպման վերաբերյալ ՀԾԿՀ-ն համապատասխան որոշմամբ (այսուհետ` Որոշում) սահմանում է ոչ խտրական, ողջամիտ կանոններ` ամրագրելով դիմումատուին ներկայացվող (ներառյալ նախաորակավորման) պահանջները, այդ թվում` կատարման ենթակա վճարները, որոնց ապահովման դեպքում միայն անձը կարող է մասնակցել մրցույթին, ինչպես նաև հաստատում է մրցութային փաթեթը:

(1-ին կետը փոփ. 17.06.2020 թիվ 216-Ն որոշում)

2. Մրցույթը կազմակերպվում և անցկացվում է մրցութային հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կողմից, որի կազմը և աշխատակարգը հաստատում է ՀԾԿՀ-ն:

3. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ՀԾԿՀ-ի և իրավասու մարմնի ներկայացուցիչները (համաձայնությամբ): Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել նաև շահագրգիռ այլ պետական մարմինների ներկայացուցիչներ (համաձայնությամբ), ինչպես նաև անկախ փորձագետներ:

(3-րդ կետը փոփ. 17.06.2020 թիվ 216-Ն որոշում)

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 17.06.2020 թիվ 216-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 2. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

5. Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձը Որոշումն ուժի մեջ մտնելու պահից 30 օրվա ընթացքում հանձնաժողով է ներկայացնում հետաքրքրության վերաբերյալ հայտ, որը պետք է ներառի ՀԾԿՀ-ի կողմից սահմանված նախաորակավորման չափանիշներին համապատասխանելու վերաբերյալ հիմնավորումներ:

(5-րդ կետը փոփ. 17.06.2020 թիվ 216-Ն որոշում)

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 17.06.2020 թիվ 216-Ն որոշում)

7. Սույն կանոնների 5-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո 20 օրվա ընթացքում հանձնաժողովն իրականացնում է նախաորակավորում և առաջարկում է ՀԾԿՀ-ին հրապարակել սույն կանոնների 1-ին կետով սահմանված պահանջներին և փաստաթղթերին համապատասխանող նախաորակավորված անձանց ցանկը: ՀԾԿՀ-ն հրապարակում է նախաորակավորված անձանց ցանկը` նախաորակավորման իրականացման համար սույն կետով սահմանված ժամկետի ավարտից հետո` 10 օրվա ընթացքում:

(7-րդ կետը փոփ. 17.06.2020 թիվ 216-Ն որոշում)

8. ՀԾԿՀ-ն` նախաորակավորված անձանց ցանկի հրապարակումից հետո, վերջիններիս դիմումի հիման վրա տրամադրում է մրցութային փաթեթը` Որոշմամբ սահմանված ժամկետում և կարգով:

(8-րդ կետը փոփ. 17.06.2020 թիվ 216-Ն որոշում)

9. Նախաորակավորված անձանց ցանկի հրապարակման համար սույն կանոնների 7-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո 30 օրվա ընթացքում հետաքրքրված կողմերը կարող են իրականացնել իրավիճակի գնահատում (due diligence): ՀԾԿՀ-ի աշխատակազմը մասնակիցներին ցուցաբերում է համապատասխան աջակցություն:

(9-րդ կետը փոփ. 17.06.2020 թիվ 216-Ն որոշում)

10. Նախաորակավորված անձանց ցանկի հրապարակման համար սույն կանոնների 7-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո 30 օրվա ընթացքում վերջիններս ներկայացնում են 1 թերթից կազմված հայտ-առաջարկ, որում նշվում է միայն մասնակցի անուն-ազգանունը (անվանումը) և մրցույթում առաջարկվող գումարը: Այն հանձնաժողովին է հանձնվում մասնակցի անուն-ազգանունը (անվանումը) կրող ծրարով:

(10-րդ կետը փոփ. 17.06.2020 թիվ 216-Ն որոշում)

11. Սույն կանոնների 10-րդ կետում նշված գումարի նվազագույն չափը և արժույթը սահմանում է ՀԾԿՀ-ն:

12. Հանձնաժողովը ամփոփում է մրցույթի արդյունքները և ներկայացնում ՀԾԿՀ` սույն կանոնների 10-րդ կետով նախատեսված ժամկետը լրանալու պահից 3 օրվա ընթացքում:

13. Սույն կանոնների 12-րդ կետում նշված արդյունքները ՀԾԿՀ ներկայացնելուց հետո 7 օրվա ընթացքում ՀԾԿՀ-ն հրապարակում է նախնական տվյալներ ամենաբարձր հայտ-առաջարկ ներկայացրած որակավորված դիմողի մասին, որը նախնական տվյալների համաձայն շահել է թույլտվությունը, և ընդունում է հաղթողի ընտրության մասին նախնական որոշում:

14. Հայտատուներն իրավունք ունեն ներկա գտնվելու ՀԾԿՀ-ի կողմից մրցույթում հաղթող ճանաչելու վերաբերյալ նախնական որոշման հրապարակմանը: ՀԾԿՀ-ն, իր հայեցողությամբ, իրավասու է հրավիրել նաև այլ անձանց:

15. Այլ հայտատուներն իրավունք ունեն բողոքարկել մրցույթում հաղթող ճանաչելու վերաբերյալ ՀԾԿՀ-ի նախնական որոշումը` այդ որոշումն ընդունելու պահից 4 շաբաթվա ընթացքում:

16. Բողոքարկման բացակայության կամ հաղթողի ընտրության վերաբերյալ ՀԾԿՀ-ի նախնական որոշումը բողոքարկման արդյունքում չվերանայվելու դեպքում ՀԾԿՀ-ն սույն կանոնների 13-րդ կետում նշված որոշման հրապարակումից հետո վեց շաբաթվա ընթացքում տրամադրում է վերջնական թույլտվություն:

17. Վերջնական թույլտվությունը տրամադրելուց հետո մեկ բանկային օրվա ընթացքում մրցույթում հաղթող ճանաչված անձը հայտ-առաջարկով ներկայացրած գումարը փոխանցում է ՀԾԿՀ-ի կողմից նշված բանկային հաշվեհամարին:

18. Մրցույթում հաղթող ճանաչված անձի կողմից հայտ-առաջարկում նշված գումարը չվճարելու դեպքում ՀԾԿՀ-ն հաղթող է ճանաչում հաջորդ ամենաբարձր հայտ-առաջարկը ներկայացրած նախաորակավորված անձին` համաձայն սույն կանոններով սահմանված պայմանների:

19. Մեկ հայտատուի դեպքում սույն կանոնների 15-րդ և 16-րդ կետերով սահմանված բողոքարկման ժամկետները չեն գործում, և ՀԾԿՀ-ն հաղթողին տրամադրում է վերջնական թույլտվություն սույն կանոնների 10-րդ կետում նշված ժամկետը լրանալու օրվանից 10 օրվա ընթացքում:

(19-րդ կետը լրաց. 17.06.2020 թիվ 216-Ն որոշում)

20. Մրցույթի շրջանակում հետաքրքրության որևէ հայտ չներկայացվելու, մասնակիցներից որևէ մեկի նախաորակավորման փուլը չանցնելու, սույն կանոնների 10-րդ կետով սահմանված հայտ-առաջարկ չներկայացվելու, մրցույթի արդյունքում որևէ հաղթող չճանաչվելու, մեկ նախաորակավորված մասնակցի դեպքում վերջինիս կողմից հայտ-առաջարկում նշված գումարը չվճարելու, իսկ մեկից ավելի նախաորակավորված մասնակիցների պարագայում` սույն կանոնների 18-րդ կետի համաձայն հայտ-առաջարկում նշված գումարը չվճարելու դեպքում` մրցույթը համարվում է չկայացած:

(20-րդ կետը լրաց. 17.06.2020 թիվ 216-Ն որոշում)

21. Մրցույթը համարվում է ավարտված ՀԾԿՀ-ի կողմից վերջնական թույլտվության տրամադրման արդյունքում մրցույթում առաջարկված գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու պահից:

(21-րդ կետը լրաց. 17.06.2020 թիվ 216-Ն որոշում)

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
10.09.2008
N 486-Ն
Որոշում