Սեղմել Esc փակելու համար:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԶԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

28 օգոստոսի 2008 թվականի N 35

 

8. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

1. Հավանություն տալ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգին` համաձայն հավելվածի:

2. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգի իրականացման աշխատանքների համակարգումը վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը:

(2-րդ կետը փոփ. 10.08.17 թիվ 34 արձանագրային որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2008 թվականի օգոստոսի 28-ի

նիստի N 35 արձանագրային

որոշման

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

 

Բովանդակություն

 

I. Ամփոփ նկարագիր

1.1 ՏՏ ոլորտի զարգացման տեսլականը

1.2. Ներածություն

1.3. Գործողությունների ծրագիրն ուղղված է հետևյալ հիմնական նպատակների

իրականացմանը.

1.4. Մեկնարկային միջոցառումների ամփոփ նկարագիր

1.5. Ազդեցության ոլորտներ II. Նախապատմություն III. Ներկա իրավիճակն ու համեմատական ցուցանիշները IV. ՏՏ ոլորտի զարգացման և տեղեկատվական հասարակության կայացման նպատակային

ցուցանիշները V. Մարտահրավերներ ու դրանց հաղթահարման ռազմավարական մոտեցումներ

5.1. Իրավական դաշտ

5.2. Ֆինանսական և տնտեսական խթաններ

5.3. Կրթություն

5.4. Ոլորտի կառավարման քաղաքականություն

5.5. Գործարար միջավայր և ենթակառուցվածք

5.6. Միջազգային համագործակցություն VI. Քաղաքականության արդյունավետության գնահատման և մոնիթորինգի չափանիշները VII. Ռիսկերը VIII. Հայեցակարգի իրականացման ժամանակացույց և մեկնարկային միջոցառումների

ծրագրեր

8.1. Հայաստանում տեղեկատվական հասարակության կայացմանն ուղղված

միջոցառումներն են`

8.2. Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումներն են`

 

I. ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐ

 

Սույն հայեցակարգը մշակվել է ՀՀ նախագահի 2007 թվականի հուլիսի 3-ի N ՆԿ-113-Ա կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից և քննարկվել է շահագրգիռ պետական մարմինների, մասնավոր և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև տեղական և միջազգային փորձագետների հետ:

Հայեցակարգի հիմնական նպատակն է ամրագրել Հայաստանի Հանրապետությունում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի` Տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման և Տեղեկատվական հասարակության կայացման տեսլականն ու նպատակները, մարտահրավերները, դրանց հաղթահարման ռազմավարական մոտեցումներն ու իրականացման փուլերը:

Քանի որ հայեցակարգի իրագործման արդյունքում հասարակության բոլոր խավերը, կառավարման բոլոր օղակները և ձեռնարկատերերը անմիջականորեն կզգան դրա ազդեցությունը, կարևոր նպատակներից մեկն է հասարակության ջանքերի կոնսոլիդացիան Հայաստանի պատշաճ դիրքը զարգացած երկրների շարքում ապահովելու համար:

 

1.1. ՏՏ ոլորտի զարգացման տեսլականն է`

 

. Կայացած տեղեկատվական հասարակություն` ՏՀՏ կատարելագործված ենթակառուցվածքներով, համակարգչային բարձր գրագիտությամբ, համակարգչային հագեցվածության և ինտերնետ հասանելիության բարձր աստիճանով, համատարած կիրառվող էլ-ծառայությունների համակարգերով, մեծածավալ տեղական ՏՏ շուկայի առկայությամբ և առաջադեմ գիտելիքահենք արդյունաբերությամբ:

. Զարգացած և համաշխարհային ճանաչում ունեցող Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ` մեծ հավելյալ արժեք ստեղծող հետազոտական և բարդ ինժեներական լուծումներ և ծառայություններ մատուցող ընկերություններով, միջազգային շուկաներում մրցունակ տեղական ՏՏ արտադրանքով:

 

1.2. Ներածություն

 

Հայաստանը ձգտում է դառնալ առաջատար երկիր ընտրված թիրախային ՏՏ շուկաներում, ինչպես նաև ունենալ զարգացած և առաջադեմ տեղեկատվական հասարակություն ու գիտելիքների վրա հիմնված տնտեսություն: Իր վերջնական նպատակին հասնելու համար Հայաստանը պետք է արտապատվիրվող ցածր արժեք ունեցող ՏՏ ծառայություններ մատուցող երկրից դառնա բարձր արժեքով առաջատար ՏՏ արտադրանք և ծառայություններ տրամադրող երկիր: ՈՒնենալ հասարակություն, որը ձևավորված է միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող տեխնիկական կրթության, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ենթակառուցվածքի և համակարգչային գրագիտության հիման վրա:

Սույն Հայեցակարգը հստակորեն ձևակերպված ուղղվածություն ունեցող ռազմավարական մոտեցումների վրա հիմնված գործողությունների ծրագիր է, որի նպատակն է խթանել երկրում տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) կտրուկ զարգացումը` ապահովելով աշխարհում Հայաստանի առաջատար դիրքն ու երկրում Տեղեկատվական հասարակության կայացումը:

Հաշվի առնելով վերոգրյալը, սույն Հայեցակարգը ներառում է Տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրությանը, հեռահաղորդակցությանն ու տեղեկատվական հասարակությանն առնչվող խնդիրներն ու դրանց լուծման համադրված ուղղությունները:

Սույն Հայեցակարգի դրույթներն իրականացվելու են`

1) հստակ ծրագրերով և ժամկետներում` որոնք մշակվելու և մեկնարկելու են համաձայն Բաժին VIII-ում բերված ժամանակացույցի,

2) տեսանելի արդյունքների գնահատմամբ և պարբերական մոնիթորինգների իրականացմամբ` հաջորդող քայլերն ու հետագա ծրագրերը հստակեցնելու և ճիշտ ուղղորդելու նպատակով:

3) միջազգային լավագույն փորձի և առկա ռեսուրսների համադրմամբ,

4) պետական, մասնավոր և հասարակական հատվածների սերտ համագործակցությամբ, ինչպես նաև համատեղ ջանքերով ներգրավված տեղական և օտարերկրյա այլ գործընկերների և ներդրումների մասնակցությամբ:

 

1.3. Գործողությունների ծրագիրն ուղղված է հետևյալ հիմնական նպատակների իրականացմանը.

 

1) Կարճաժամկետ (1-3 տարում)` ստեղծել միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող ՏՀՏ ենթակառուցվածք, որը կխթանի Հայաստանում ՏՏ ոլորտի և տեղեկատվական հասարակության զարգացմանը,

 

2) Միջնաժամկետ (3-5 տարում)` ամրապնդել Հայաստանի ՏՀՏ ենթակառուցվածքը, ինչպես նաև ապահովել «Հայկական ՏՏ ապրանքային նշան»-ի ներթափանցումն ու ներկայությունը համաշխարհային շուկայում,

 

3) Երկարաժամկետ (5-10 տարում)` ապահովել «Հայկական ՏՏ ապրանքային նշան»-ի լիարժեք մասնակցությունը միջազգային շուկաներում և, հատկապես, աճի բարձր պոտենցիալով շուկայական թիրախային սեգմենտներում: ՏՀՏ ենթակառուցվածքների և տեղեկատվական հասարակության զարգացմամբ ապահովել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտների աճին, եկամուտների բարձրացմանը և գիտելիքահենք տնտեսության կայացմանը:

 

1.4. Մեկնարկային միջոցառումների ամփոփ նկարագիր

 

Ստորև ներկայացվում են սույն հայեցակարգի իրականացման մեկնարկային միջոցառումներն ու դրանց հիմնական նպատակները` ամփոփ կերպով: Նշված միջոցառումների ծրագրի իրականացման ավելի մանրամասն նկարագրությունը տրված է Գլուխ VIII-ում:

 

         ՄԻՋՈՑԱՌՈՒՄ                          Հիմնական արդյունքները

 

1) Համաշխարհային մակարդակի ՏՀՏ

1. Ներդնել համատարած լայնաշերտ         ենթակառուցվածքի ձևավորում

հեռահաղորդակցության ցանց,           2) Վենչուրային և  օտարերկրյա ուղղակի

տվյալների կենտրոններ,                  ներդրողների ներգրավում

մասնագիտացված ցանցեր, համատեղելի    3) ՏՏ ոլորտի և  տեղեկատվական

համակարգեր և  ծրագրային                հասարակության զարգացում

լուծումներ:                         4) էլ-առևտրի,  էլ-կառավարման,

                                       էլ-ուսուցման և այլ էլեկտրոնային

                                       ծառայությունների խթանում

 

2. Սարքավորել և  շահագործել         1) ՀՀ մարզերում, քաղաքային և

(տարեկան առնվազն 100) հանրային ՏՀՏ     գյուղական համայնքներում հասանելի

հասանելիության կենտրոններ              և  մատչելի ինտերնետային

Հայաստանի ընտրված վայրերում` 5         ծառայությունների ապահովում

տարում հասցնելով դրանց քանակը       2) էլ-գրագիտության, էլ-ուսուցման և

նվազագույնը 500-ի:                     այլ էլ-ծառայությունների զարգացում

 

3. Իրականացնել պետական ու տեղական  1) Բնակչության կենսապայմանների և

ինքնակառավարման մարմինների կողմից      հաղորդակցության բարելավում

մատուցվող էլ-ծառայությունների       2) էլ-գրագիտության, էլ-ուսուցման և

(առնվազն 3) փորձնական ծրագրեր          այլ էլ-ծառայությունների զարգացում

առաջին 3 տարիների ընթացքում և       3) էլ-կառավարության ծառայությունների

հետագայում ապահովել դրանց լայն         պահանջարկի և  դրանց կիրարկման

տարածումն ու օգտագործումը:             խթանում:

 

4. Մեծացնել բարձր որակավորմամբ ՏՏ  1) Աշխատուժի աճի և զարգացման խթանում

շրջանավարտների և  աշխատուժի         2) ՏՏ հմուտ աշխատուժի ներգրավում և

քանակը` տարեկան առնվազն 1500-ով        պահպանում,

                                    3) վենչուրային և օտարերկրյա ուղղակի

                                       ներդրողների խթանում և ներգրավում,

                                    4) Սովորողների և գիտամանկավարժական

                                       կադրերի ՏՏ կիրառական հմտությունների

                                       զարգացում և արդիականացում

 

5. Նախագծել, կառուցել և գործարկել 1) Տեխնոպարկում տեղակայված տեղական

համաշխարհային մակարդակի 1 խոշոր ՏՏ     և  օտարերկրյա ՏՏ ընկերություններին

և  ԲՏ տեխնոպարկ (տեխնոլոգիական         հատուկ տնտեսական և  ֆինանսական

ավան) Երևանի  մոտակայքում:             խթանիչների տրամադրում,

                                       համաշխարհային մակարդակի ՏՀՏ

                                       ենթակառուցվածքով, կոմունալ

                                       հարմարություններով և հարակից

                                       աջակցվող ծառայություններով

                                       ապահովում

                                    2) Վենչուրային և օտարերկրյա ուղղակի

                                       ներդրողների ներգրավում,

                                    3) ՏՏ հմուտ աշխատուժի ներգրավում և

                                       վերապատրաստում

                                    4) Ոլորտի զարգացում և եկամուտների աճ

 

6. Ստեղծել ՏՏ ձեռնարկությունների    1) Վենչուրային և  օտարերկրյա ուղղակի

զարգացման հիմնադրամ                    ներդրողների խթանում և  ներգրավում

                                    2) Գիտահետազոտական աշխատանքների

                                       զարգացմանն ու սկսնակ

                                       ձեռնարկությունների կայացմանն

                                       ուղղված դրամաշնորհային ծրագրերի

                                       խթանում

                                    3) ՏՏ ոլորտի զարգացման ու

                                       նորարարության խթանում

                                    4) Երևանի մոտակայքում գտնվող

                                       տեխնոպարկի գործունեության խթանում

 

7. Հիմնել համակարգչային ծրագրերի    1) ՏՏ ոլորտի եկամուտների աճ

ճարտարագիտական որակավորման կենտրոն  2) ՏՏ ընկերությունների

արդյունավետության բարձրացում

3) Համակարգչային ծրագրերի լավագույն

համաշխարհային փորձի և չափանիշների

ներդրում «Հայկական ՏՏ ապրանքային

նշան»-ով արտադրանքում

4) ՏՏ ոլորտի աշխատուժի կիրառական

հմտությունների զարգացում

 

8. Զարգացնել գործող ինկուբատորներն 1) Սկսնակ ՏՏ ընկերությունների

ու նպատակային մարզերում կառուցել,      ձևավորման  և  Հայաստանում

սարքավորումներով հագեցնել և            ինկուբացիոն գործունեության խթանում

գործարկել տեխնոպարկեր, բիզնես       2) Մարզերում ՏՏ ինովացիայի և

ինկուբատորներ և  համալսարանական        արտադրանքի զարգացման խթանում

հենքով տեխնոլոգիաների փոխանցման     3) ՏՏ արտոնագրերի, արտադրանքի և

կենտրոններ:                            աշխատուժի համար

                                       «համալսարանից-ինկուբատորներ»

                                       նորարարական շղթայի ստեղծում:

 

9. Իրականացնել «Հայկական ՏՏ         1) Մրցակցային առավելություններ ունեցող

 ապրանքային նշան» մարքեթինգային        «Հայկական ՏՏ ապրանքային նշան»-ների,

 քարոզարշավ` աճի բարձր պոտենցիալ       թիրախային հանրույթի, հիմնական

 ունեցող թիրախային ՏՏ շուկաներ         ուղերձների ընտրություն, շուկայի

 թափանցելու համար:                     ուսումնասիրության վրա հիմնված

                                       արժեքային առաջարկի ներկայացում

                                    2) ՏՏ թիրախային շուկայական

                                       սեգմենտներում «Հայկական ՏՏ

                                       ապրանքային նշան»-ի ներկայության

                                       ապահովում` ուշադրություն գրավելու

                                       և շուկայի մասնաբաժին ձեռք բերելու

                                       նպատակով

                                    3) Համակարգչային ծրագրերի

                                       ճարտարագիտական կենտրոնի,

                                       վենչուրային հիմնադրամի, տեխնոպարկի,

                                       տեխնոլոգիաների փոխանցման կենտրոնի,

                                       ինկուբատորի հիմնական

                                       առաքելությունների իրացման խթանում:

 

1.5. Ազդեցության ոլորտներ

 

. Տնտեսության մրցունակության բարձրացում, արտադրողականության աճ

. ՀՀ բնակչության կենսամակարդակի բարձրացում

. Գիտական և հետազոտական աշխատանքների ծավալի աճ

. Բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծում

. ՏՏ արդյունաբերության աճ

. Կրթության որակի շեշտակի բարձրացում

 

II. ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 

Վերջին տասնամյակում Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) արդյունաբերության զարգացումն ու Տեղեկատվական հասարակության կայացումը կարևորագույն խթան են հանդիսացել աշխարհի բոլոր զարգացած երկրների տնտեսության մրցունակության և արտադրողականության բարձրացման, կառավարման, ինովացիոն և գիտակրթական համակարգերի, ինչպես նաև համապատասխան ենթակառուցվածքների զարգացման համար և ճանաչվել է գերակա ուղղություն` որպես գիտելիքահենք տնտեսության կառուցման հիմնաքար:

Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման անհրաժեշտությունը պայմանավորված է երկրի զարգացման այնպիսի ձևի ընտրության հրամայականով, որտեղ համակողմանիորեն հաշվի են առնված առկա իրողությունները, այդ թվում` ազգաբնակչության գիտակրթական ներուժի համեմատական բարձր մակարդակը, ստեղծագործ, գիտահետազոտական և կիրառական աշխատանքների ավանդական արդյունավետությունը, ինչպես նաև տարածքային, բնական պաշարների և տրանսպորտային ուղիների սահմանափակումները:

ՀՀ կառավարությունը կարևորելով ՏՏ արդյունաբերության զարգացումը ոչ միայն որպես առանձին ոլորտ, այլ նաև որպես Հայաստանի տնտեսության ընդհանուր առաջընթացի, արտադրողականության բարձրացման և համաշխարհային տնտեսության մեջ մրցունակությունն ապահովելու հիմնական գործոն, հատուկ շեշտադրել է Հայաստանում ՏՏ ոլորտի արդյունավետության շարունակական աճի ապահովումը, տնտեսության այլ բնագավառներում ոլորտի արտադրանքի և ծառայությունների կիրառումն ու երկրում Տեղեկատվական հասարակության ձևավորումը:

Դեռևս 2000 թ. դեկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերությունը ճանաչվեց ՀՀ տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը: Այնուհետև` 2001 թ.-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացավ «ՀՀ Ինֆորմացիոն (Տեղեկատվական) տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման հայեցակարգը» և ՀՀ նախագահի 2001 թվականի հուլիսի 20-ի N ՆՀ-896 հրամանագրով ստեղծվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդը, որի նախագահը ՀՀ վարչապետն է: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդը (ՏՏԶԱԽ), հանդիսանալով կապող օղակ կառավարության և ՏՏ բիզնեսի, կրթական հաստատությունների, ՏՏ հասարակական կազմակերպությունների, դոնոր և միջազգային կազմակերպությունների միջև, կազմակերպում և անց է կացնում տեղեկատվական հասարակության կայացմանն և ՏՏ արդյունաբերության խնդիրների լուծմանն նպաստող քննարկումներ:

Հայաստանի Հանրապետության ՏՏ ոլորտը միջազգային չափանիշներին հասցնելու համար նախապայմաններ ստեղծելու նպատակով ՀՀ կառավարության 2001 թ. նոյեմբերի 27-ի N 1165 որոշմամբ` Համաշխարհային Բանկի հետ կնքված վարկային պայմանագրի շրջանակներում հիմնվեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» Հիմնադրամը: 2001 թ. գործում է «Վիասֆեր տեխնոպարկ» ՓԲԸ-ն,որի տարածքում գործում են ոլորտի 30-ից ավել ընկերություններ:

Ընդունվել են ոլորտին առնչվող մի շարք իրավական ակտեր, մասնավորապես` 2004 թ.-ի դեկտեմբերի 14-ի` «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» N ՀՕ-40 և 2005 թ.-ի հուլիսի 8-ի` «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» N ՀՕ-176 ՀՀ օրենքները: ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության հետ համագործակցության արդյունքում 2005 թ. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից մշակվել և գործողության մեջ է դրվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների մասին», ձև թիվ 1-ՏՏ (Տեղեկատվական տեխնոլոգիա), ամսական պետական վիճակագրական հաշվետվության ձևը:

Կնքվել են համագործակցության մի շարք պայմանագրեր և փոխըմբռնման հուշագրեր ինչպես այլ պետությունների` Հնդկաստանի Հանրապետության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության և այլն, այնպես էլ համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են «Մայքրոսոֆթը», «Ալկատելը», «Հյուլեթ Փակարդը», «Սան Մայքրոսիսթեմսը», «նեյշնլ Ինսթրումենթսը» և այլն:

Ավանդական են դարձել ամենամյա «Դիջիթեք» տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների մասնագիտացված միջազգային ցուցահանդեսի և «Տեղեկատվական տեխնոլոգիաների ամիս» խորագրի ներքո անցկացվող բազմաթիվ միջոցառումների կազմակերպումը: 2007 թ. ԱՄՆ Սան-Ֆրանցիսկո քաղաքում կայացել է առաջին «Արմթեք» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների միջազգային համաժողովը:

 

III. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿՆ ՈՒ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

2006 թ. հայաստանյան ՏՏ արտադրության ծավալը կազմել է շուրջ 84 մլն ԱՄՆ դոլար, 2003 թ. 38 մլն ԱՄՆ դոլարի դիմաց` ապահովելով 122% աճ: 1998-2006 թթ. ոլորտի միջին տարեկան հավելաճը մոտ 30% է:

Ներկայումս Հայաստանում գործում են ավելի քան 200 ՏՏ ընկերություններ, որոնցից 50-ը` օտարերկրյա (կազմելով ՏՏ արտադրանքի շուկայի 30%-ը): Վերջին տասնամյակում հայաստանյան ՏՏ շուկա են ներգրավվել բազմաթիվ օտարերկրյա ներդրողներ: 2003 թ. համեմատ զգալիորեն աճել են ոլորտում եվրոպական (17-23%) և ԱՄՆ ներդրումների (70%) մասնաբաժինները:

ՏՏ ոլորտի ընկերությունների շուրջ 70%-ի արտադրանքն ու ծառայությունները ունեն արտահանման ուղղվածություն` ավելի քան 20 երկրներ: 2006 թ. ոլորտի արտահանման ծավալները կազմել են շուրջ 60 մլն ԱՄՆ դոլար: Արտահանման ծավալները շուրջ 60%-ը բաժին է ընկնում ԱՄՆ-ին և Կանադային, 20%-ը` Եվրամիության երկրներին, 16%-ը` Ռուսաստանին և ԱՊՀ երկրներին:

2006 թ. դրությամբ ՏՏ ոլորտում ներգրավված են մոտ 5000 մասնագետ: 2003 թ. համեմատ այս ցուցանիշը աճել է տարեկան 17%-ով:

Այնուամենայնիվ հայաստանյան ՏՏ ոլորտի ներկայիս իրավիճակը բնութագրվում է որպես հիմնականում մասնակի նվաճումների ամբողջություն, որի արդյունքները միջազգային շուկայի մասշտաբներով էական չի կարելի համարել:

Տեղեկատվական հասարակությունն ըստ ՄԱԿ-ի e-readiness տարեկան զեկույցների ընդունված չափանիշների բնութագրվում է e-կառավարման սահմաններում տրամադրվող էլեկտրոնային WEB ծառայություններով` Ծառայություններին միտված ճարտարագիտական շրջանակներում (Service oriented Arshitecture-SOA): Ինչպես նշված է e-readiness Reports, 2004, 2005 և 2008 թվականներին Հայաստանը դասվել է աշխարհի 100 երկրներից հետո և, որն առավել մտահոգիչ է, վերջին տարիներին հետընթաց է ապրել:

Էլեկտրոնային պատրաստվածության տեսակետից համեմատաբար լավ դիրքեր ունենք մարդկային կապիտալի ցուցիչով (աշխարհում 57-րդ տեղը), որը բնորոշում է բնակչության գրագիտությունը և ընդգրկվածությունը կրթական համակարգում: Ըստ այդ ցուցիչի` ՀՀ կրթական մակարդակը բարձր է, քանի որ ունենք դպրոցների լայն ցանց, բարձր ընդգրկվածություն, ԲՈՒՀ-երի զգալի քանակ և մասնագիտացումների սպեկտր: Գոյություն ունի դպրոցների համակարգչավորման պետական ծրագիր:

Կապի ինֆրակառուցվածքի ցուցիչով (Internet մուտք, համակարգչային մատչելիություն, կապի այլ միջոցներ) զբաղեցնում ենք 114-րդ, իսկ ամենաբարդ` WEB ներկայությամբ, որը բնորոշ է e-կառավարմանը, 117-րդ տեղը: Ելնելով առկա փորձից, կարելի է համարել, որ 5 տարվա ընթացքում հնարավոր է իրագործել առաջնահերթ WEB ծառայությունների 80 տոկոսը:

 

IV. ՏՏ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

    Հիմնական տվյալներ                     2006 թ.     2013      2018թ.

 

Տնային տնտեսությունների                    20%         50%        70%

համակարգչային հագեցվածությունը

Կրթական հաստատությունների                  10%        80-90%

համակարգչային հագեցվածությունը

Պետական և  տեղական                         10%         80%       100%

ինքնակառավարման մարմինների համակարգչային հագեցվածությունը

Ինտերնետ հասանելիությունը                  15%         70%        90%

բնակչությանը (ֆիզիկական, ֆինանսական, բովանդակային և լեզվական հասանելիություն)

ՀՀ պետական մարմինների ծախսերը            <0.1%       0.5%       >1%

հայրենական ՏՏ արտադրանքի վրա` պետբյուջեի ընդհանուր ծախսերում

Ներքին շուկայում հայրենական ՏՏ           <0.5%        1%        >2%

արտադրանքի սպառման մասնաբաժինը ՀՆԱ-ում

Էլ-ծառայությունների մասնաբաժինը ՀՀ       <1%         50%        80%

պետական մարմինների կողմից մատուցվող ընդհանուր ծառայություններում

ՏՏ ոլորտի ընկերությունների քանակը       160          400        1000

որից`

օտարերկրյա կապիտալի                      50          100        200

մասնակցությամբ

ՏՏ ոլորտի աշխատուժ                      5000         12000      20000

ՏՏ ոլորտի արտադրողականությունը` մեկ     17000        25000      50000

աշխատողի կտրվածքով                      ԱՄՆ          ԱՄՆ        ԱՄՆ

                                        դոլար        դոլար      դոլար

ՏՏ ոլորտի եկամուտները                   85 մլն       400 մլն    1 մլրդ

                                        ԱՄՆ          ԱՄՆ        ԱՄՆ

                                        դոլար        դոլար      դոլար

ՏՏ ոլորտի արտահանման ծավալը             53 մլն       250 մլն    700 մլն

                                        ԱՄՆ          ԱՄՆ        ԱՄՆ

                                        դոլար        դոլար      դոլար

ՏՏ ոլորտի ընկերություններ >=1000        0              -        >1

աշխատողներով

ՏՏ ոլորտի հետազոտական                   <10          60         100-200

ընկերություններ

Խոր տեխնոլոգիական ավան                  0            1             1

Տեխնոպարկեր և  ինկուբատորներ            2            5           >10

Ներգրավված վենչուրային կապիտալ          <1 մլն       100 մլն     >700 մլն

                                        ԱՄՆ          ԱՄՆ        ԱՄՆ

                                        դոլար        դոլար      դոլար

Արժեթղթերի տեղական բորսայում            1            30         50-100

հաշվառված ՏՏ ոլորտի տեղական բաց բաժնետիրական ընկերություններ

Արժեթղթերի միջազգային բորսաներում       0            2            >5

հաշվառված ՏՏ ոլորտի տեղական բաց բաժնետիրական ընկերություններ

 

V. ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

 

Նշված մարտահրավերները մշակվել են ելնելով ոչ միայն ՏՏ ոլորտի զարգացման և տեղեկատվական հասարակության կայացման առկա նախադրյալներից և Հայաստանում բարձր տեխնոլոգիաների և գիտելիքի վրա հիմնված տնտեսության ձևավորման կարևորությունից, այլ նաև հաշվի առնելով տարածաշրջանի այլ երկրների կողմից այս ոլորտում վարվող նպատակային քաղաքականությունն ու տարածաշրջանում Հայաստանի մրցակցային առավելությունները պահպանելու և զարգացնելու անհրաժեշտությունը:

Ստորև բերված են ՏՏ ոլորտի զարգացմանն ու տեղեկատվական հասարակության կայացմանն ուղղված քաղաքականության հիմնական մարտահրավերները և լուծումները.

 

5.1. Իրավական դաշտ

 

ՏՏ ոլորտի առաջնային զարգացումն ու տեղեկատվական հասարակության կայացումն ապահովող օրենսդրության և կիրարկման մեխանիզմների թերիություն կամ բացակայություն:

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է`

Վերանայել, լրամշակել կամ մշակել Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումն ու առաջնային նշանակությունն ապահովող, ինչպես նաև տեղեկատվական հասարակության կայացումը խթանող իրավական դաշտ` համապատասխանեցնելով այն այս ոլորտում հաջողակ երկրների միջազգային չափանիշներին և ռազմավարության նպատակներին, սահմանել և ապահովել դրա արդյունավետ կիրարկման մեխանիզմները, մասնավորապես հետևյալ ուղղություններով` ա. էլ-կառավարման, էլ-առևտրի և էլ-ուսուցման զարգացում, բ. ներդրումների խթանում, սկսնակ ձեռնարկությունների աջակցություն, գ. հեղինակային իրավունքի պաշտպանություն, դ. բիզնեսի գրանցման գործընթացի հեշտացում, ե. հարկային և մաքսային վարչարարության կատարելագործում, զ. ՏՀՏ գործիքների և արտադրանքի ներմուծման և արտահանման մեխանիզմների

պարզեցում, է. օրինակելի հարկատուների ինստիտուտի ձևավորում:

 

5.2. Ֆինանսական և տնտեսական խթաններ

 

ՏՏ ոլորտի սահմանափակ պետական ֆինանսավորում, մասնագիտացված ֆինանսական կառույցների, ներդրումային ընկերությունների և վենչուրային հիմնադրամների բացակայություն: ՏՏ ոլորտի զարգացմանն ու տեղեկատվական հասարակության կայացմանը նպաստող ուղղակի և անուղղակի ֆինանսական և տնտեսական խթանիչների բացակայություն:

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է`

ա. Իրականացնել պետական և մասնավոր հատվածների մասնակցությամբ դրամաշնորհային ծրագրեր` ուղղված գիտահետազոտական աշխատանքների զարգացմանն ու սկսնակ ձեռնարկությունների կայացմանը:

բ. Ստեղծել պետական մասնակցությամբ ներդրումային և վենչուրային հիմնադրամներ` Ոլորտի ձեռնարկություններին և նպատակային ծրագրերի իրականացմանն աջակցելու նպատակով:

գ. Մշակել և կիրառել Ոլորտի զարգացմանն ուղղված հատուկ` տարբերակված ֆինանսական և տնտեսական խթանիչներ, հստակեցնելով պետական և մասնավոր հատվածների դերակատարումները:

 

5.3. Կրթություն

 

Էլեկտրոնային գրագիտության համեմատաբար ցածր մակարդակ, ՏՀՏ ոլորտի տեխնիկական, շուկայավարման և կառավարման որակյալ մասնագետների անբավարար քանակ:

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է`

ա. էլեկտրոնային գրագիտության բարձրացմանն ուղղված նպատակային ծրագրերի իրականացում` կրթական և պետական համակարգերում, հանրային կենտրոններում և այլն:

բ. Կրթական-տեղեկատվական միջավայրի և բովանդակության ստեղծում, կրթական համակարգում ժամանակակից ՏՀՏ միջոցների, ուսումնական գործընթացի կառավարման և հեռավար էլ-ուսուցման համակարգերի ներդրում, դասավանդողների վերապատրաստում, ուսուցման ժամանակակից մեթոդների կիրառում:

գ. Համապատասխանեցնել ՏՏ մասնագետներ պատրաստող և վերապատրաստող ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերը, տեխնիկական հագեցվածությունն ու շրջանավարտների որակը միջազգային լավագույն չափանիշներին և շուկայի` պետության ու մասնավոր հատվածի պահանջարկին:

դ. Հիմնել Բիզնես և ՏՀՏ մասնագիտացված կրթական հաստատություններ, որոնք կապահովեն ոլորտին մասնագիտացված երիտասարդ ձեռներեցներով, կառավարիչներով և որակյալ մասնագետներով:

ե. Խթանել ուսումնական հաստատությունների և մասնավոր հատվածի համատեղ կրթական և գիտահետազոտական ծրագրերի իրականացումը` ներգրավելով ոլորտի տեղական և համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններին (այդ թվում` Մայքրոսոֆթ, Սան Մայքրոսիսթեմս, Ինթել, ԱյԲիԷմ, Հյուլեթ Պակկարդ, Ալքաթել, Նեյշնլ Ինսթրումենթս)

զ. Մշակել աշխատուժի պահանջարկի գնահատման և շրջանավարտների որակի կառավարման մեխանիզմներ:

 

5.4. Ոլորտի կառավարման քաղաքականություն

 

Ոլորտի և դրա ենթակառուցվածքների կենտրոնացված և համակարգված կառավարմանն ու զարգացմանը ուղղված քաղաքականության բացակայություն: Ոլորտի պետական և մասնավոր հատվածների, ինչպես նաև կրթության, գիտության և արդյունաբերության ոչ բավարար համագործակցություն:

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է`

ա. Սահմանել սույն հայեցակարգով որդեգրվող պետական քաղաքականության և դրանից բխող ծրագրերի իրականացումը համակարգող պետական մարմին, ապահովել քաղաքականության իրականացման կենտրոնացված համակարգման մեխանիզմների առկայությունը` (հստակեցնելով դերաբաշխումները) իրականացվող քաղաքականության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

բ. Ձևավորել և զարգացնել սույն հայեցակարգից բխող ծրագրերի ու քաղաքականության արդյունավետ իրականացումն ապահովող ենթակառուցվածքները (գործակալություններ, միություններ, հիմնադրամներ):

գ. Կազմակերպել ոլորտի ամբողջական վիճակագրական և հաշվետվական պարզեցված ընթացակարգերով համակարգ:

դ. Մշակել և իրականացնել ոլորտի զարգացմանն ուղղված Պետական նպատակային ծրագրեր:

ե. Ապահովել պետության կողմից վարվող քաղաքականության թափանցիկությունը և դրա մշակման և իրականացման գործընթացին հասարակության և մասնավոր հատվածի ներգրավվածությունը:

զ. Իրականացնել պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների գոյություն ունեցող տեղեկատվական համակարգերի գույքագրում և գնահատում, մասնավոր հատվածի մասնակցությամբ համապատասխան ՏՀՏ ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանն ուղղված նպատակային ծրագրեր` խրախուսելով այլ հավասար պայմաններով տեղական արտադրողների ներգրավումը:

է. Ընդլայնել պետության կողմից մատուցվող էլ-ծառայությունների շրջանակը` ապահովելով դրանց լիարժեք հասանելիությունը և խրախուսելով օգտագործումը:

ը. Մշակել և իրականացնել հայալեզու և Հայաստանի մշակույթի, գրականության, արվեստի, գիտության և տնտեսության հնարավորությունները ընդգրկող էլեկտրոնային բովանդակության ռազմավարություն: Ներկայացնել Հայաստանի անցյալ և ներկա նվաճումները գիտության, տեխնիկայի, գրականության և արվեստի մեջ ժամանակակից մուլտիմեդիայի միջոցներով:

թ. Խթանել մասնավոր հատվածի կողմից իրականացվող ծրագրերը, մասնավորապես` դպրոցների փոխկապակցման, լայնաշերտ հեռահաղորդակցության ցանցի կառուցման և շահագործման, «Համակարգիչ բոլորի համար» ազգային ծրագրի իրականացման, էլեկտրոնային կրթական բովանդակության ձևավորման, տարաբնույթ էլեկտրոնային ծառայությունների ներդրման, ինչպես նաև տեխնոպարկերի և ինկուբատորների ստեղծման ու զարգացման ուղղություններով:

 

5.5. Գործարար միջավայր և ենթակառուցվածք

 

ՏՏ ոլորտում գործունեության ծավալման և ՏՏ գործիքների համատարած կիրառման համար բարենպաստ գործարար միջավայրի և համաշխարհային չափանիշներին համապատասխանող անհրաժեշտ ՏՀՏ ենթակառուցվածքների թերիություն:

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է`

ա. Ձևավորել և զարգացնել ՏՀՏ ենթակառուցվածք (համատարած էլեկտրոնային հաղորդակցության ցանց, ինտերնետ հասանելիություն և մատչելիություն, համակարգչային հագեցվածություն, ունիվերսալ ծառայություններ):

բ. Զարգացնել և հիմնել տեխնոպարկեր, ինկուբատորներ, տեխնոլոգիաների փոխանցման և տարածաշրջանային ուսումնական կենտրոններ, հատուկ տնտեսական, տեխնոլոգիական և ենթակառուցվածքային պայմաններով ՏՏ գոտիներ:

գ. Աջակցել սկսնակ ձեռնարկությունների ձևավորմանն ու զարգացմանը, խթանել օտարերկրյա ուղղակի ներդրումները, նպաստել տեղական կազմակերպությունների արդյունավետության բարձրացմանը (բիզնես գործընթացների և որակի կատարելագործում, սերտիֆիկացում և այլն):

դ. Խթանել ՏՏ լուծումների և արտադրանքի նկատմամբ տեղական պահանջարկի ձևավորումը և դրանց կիրառումը պետական կառավարման, տնտեսության և հասարակության տարբեր բնագավառներում:

ե. Իրականացնել միջոցառումներ և նպատակային ծրագրեր ուղղված ՏՀՏ ենթակառուցվածքների և համակարգերի անվտանգության ապահովմանը և կիբերհանցագործությունների նվազեցմանը:

զ. Նպաստել ՏՏ ձեռնարկությունների կապիտալի շուկայի ձևավորմանը:

է. Իրականացնել Ոլորտային միջոցառումներ` ուղղված հասարակության իրազեկմանը հայկական ՏՏ արտադրանքի պարբերական ներկայացմանն ու առաջմղմանը, Ոլորտի ապագա զարգացումների և հաջորդ սերնդի անելիքների քննարկմանը:

 

5.6. Միջազգային համագործակցություն

 

Համաշխարհային ՏՏ շուկայում «Հայկական ՏՏ ապրանքային նշան»-ի բացակայություն, Հայաստանի ՏՏ արտադրանքի և ծառայությունների արտահանման շուկաների սահմանափակություն, Հայաստանում համաշխարհային ճանաչում ունեցող ՏՏ կազմակերպությունների սահմանափակ ներկայություն,

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է`

ա. Հաստատել և ընդլայնել համագործակցությունը ՏՏ ոլորտում հաջողությունների հասած երկրների և համապատասխան միջազգային կառույցների հետ, անդամակցել միջազգային ՏՏ կազմակերպություններին, կոնվենցիաներին և ծրագրերին: Ապահովել Հայաստանի ակտիվ մասնակցությունը Ժնևյան և Թունիսյան գագաթաժողովների հայեցակետերի և դրանց ներքո ընդունված համապատասխան փաստաթղթերի զարգացման և իրականացման գործընթացներում, ինչպես նաև ՄԱԿ-ի ՏՀՏ և զարգացման գլոբալ ալյանսի գործունեությանը:

բ. Հիմնել և զարգացնել հայկական ՏՏ ներկայացուցչություններ աշխարհի հիմնական ՏՏ շուկաներում և ընդունել համագործակցությունը սփյուռքահայության հետ` ներդրումների ներգրավման և «Հայկական ՏՏ ապրանքային նշան»-ի առաջմղման նպատակով:

գ. Իրականացնել նպատակային երկարաժամկետ ծրագրեր և երկրի տնտեսական դաշտ ներգրավել Համաշխարհային ճանաչում ունեցող ՏՏ ընկերություններ` վերջիններիս փորձի, հեղինակության ու կապերի շնորհիվ Հայաստանի վարկանիշի բարձրացման և «Հայկական ՏՏ ապրանքային նշան»-ի առաջխաղացման նպատակով:

դ. Ձևավորել Հայաստանի վարկանիշը, որպես ՏՏ տարածաշրջանային կենտրոն, այդ թվում` նպաստելով Հայաստանում մի շարք միջազգային նշանակության միջոցառումների պարբերական անցկացմանը:

ե. Աջակցել և ապահովել ոլորտի հեղինակավոր ցուցահանդեսներում Հայաստանի ՏՏ արտադրանքի և ծառայությունների, «Հայկական ՏՏ ապրանքային նշան»-ի ներկայացմանը:

 

VI. ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

Սույն հայեցակարգի իրականացման արդյունավետությունը հիմնականում պայմանավորված է վարվող քաղաքականության ոլորտային ձեռքբերումներով և տնտեսության այլ ճյուղեր տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ներթափանցմամբ:

Այդ տեսանկյունից անհրաժեշտ է իրականացնել պարբերական մոնիթորինգներ` հետևյալ չափանիշներով. 1) Համակարգչային հագեցվածություն 2) Ինտերնետ օգտագործողների թիվ` պետական և մասնավոր կազմակերպությունների

և բնակչության կողմից 3) Պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող

էլ-ծառայությունների որակ, կիրառելիություն և արժեք 4) ՏՀՏ միջոցների և էլեկտրոնային ձեռնարկների կիրառումը կրթական

հաստատություններում 5) Առանց գործարքների համար ծախսվող միջին ժամանակահատվածը 6) ՏՏ ընկերությունների քանակը 7) ՏՏ ոլորտում զբաղվածության մակարդակը` մասնագիտական և ընդհանուր 8) ՏՏ շրջանավարտների թիվը 9) ՏՏ ոլորտում դրամաշնորհային, վենչուրային և օտարերկրյա ուղղակի

ներդրումների ծավալը, միջազգային ծրագրերի ներգրավվածությունը

(գիտահետազոտական, ՏՏ և այլ) 10) ՏՏ ոլորտի արտադրանքի ծավալի աճը` ըստ սեգմենտների 11) ՏՏ ոլորտի արտահանման ծավալի աճը 12) ՏՏ տեղական շուկայի աճը 13) Պետական և մասնավոր հատվածների կողմից ֆինանսավորվող Ոլորտային ծրագրերի

աճը` կրթական, գիտահետազոտական և այլն 14) Պետական պատվերով իրականացվող ծրագրերի աճը 15) Սերտիֆիկացված կազմակերպությունների քանակը 16) ՀՆԱ-ում ՏՏ մասնաբաժինը

 

VII. ՌԻՍԿԵՐԸ

 

ՏՏ ոլորտի զարգացմանն ու տեղեկատվական հասարակության կայացմանն ուղղված քաղաքականության հաջողությունը մեծապես կախված է այս ուղղությամբ նախատեսվող բոլոր ծրագրերի մշակման և իրականացման գործընթացում ներգրավված և հարակից բոլոր շահագրգիռ կողմերի ընդհանուր նպատակադրումից և համատեղ ջանքերից: ՏՏ զարգացման պետական քաղաքականությունը պետք է ուղղված լինի ՏՏ արդյունաբերության կայուն աճի տեմպերի ապահովմանն ու երկարաժամկետ նպատակների իրականացմանն այնպիսի նախաձեռնությունների միջոցով, ինչպիսիք են թափանցիկ և բարենպաստ գործարար մթնոլորտի ստեղծումը, մեծ ծավալներով ուղղակի ներդրումների ներգրավումը, ճկուն օրենսդրական դաշտի ձևավորումը, մարդկային կապիտալի զարգացումն ու մրցունակության բարձրացումը, նորարարությունների խթանումը:

Այս տեսակետից, հետևողական քաղաքականությունը, ինչպես նաև դրա ներքո որոշումների ընդունման գործընթացի համակարգվածությունը պետական քաղաքականության արդյունավետության և ոլորտի մրցունակության ապահովման գլխավոր նախապայմաններն են:

 

Սույն քաղաքականության իրականացման ռիսկեր կարող են հանդիսանալ նաև`

1) Պետական և մասնավոր հատվածների, ինչպես նաև դոնորների կողմից ոչ բավարար ֆինանսական միջոցների հատկացումը

2) Քաղաքականության ոչ համակարգված իրականացումը` չհամաձայնեցված և անհամադրելի ծրագրերի զուգահեռաբար իրականացումը

3) Աճող ծախսերի և գլոբալ շուկայի փոփոխություններով պայմանավորված մրցունակ դիրքի կորուստը

4) ՏՏ համաշխարհային տնտեսության միտումների և զարգացումների կտրուկ փոփոխությունները:

 

VIII. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

8.1. Հայաստանում տեղեկատվական հասարակության կայացմանն ուղղված միջոցառումներն են`

ա. Ազգային լայնաշերտ հեռահաղորդակցության ցանց

 

._________________________________________________________________________.

|       Միջոցառում     |Ժամկետ|      Նպատակ       |   Հիմնական քայլեր     |

|______________________|______|___________________|_______________________|

|Նախագծել, մշակել և    |2008- |Պետական և          |Մշակել և  ապահովել     |

|կառուցել միջազգային   |2018  |մասնավոր հատվածի   |միջազգային չափանիշներին|

|չափանիշներին          |      |համագործակցությամբ |բավարարող ՏՀՏ          |

|բավարարող ՏՀՏ         |      |ազգային լայնաշերտ  |ենթակառուցվածք:        |

|ենթակառուցվածք, որը   |      |հեռահաղորդակցության|. Ապագա Սերնդի         |

|կծառայի Հայաստանի     |      |ցանցի, տվյալների   |  համացանց,            |

|մարզերին, քաղաքային   |      |կենտրոնների,       |. Տվյալների կենտրոններ |

|և  գյուղական          |      |ցանցային,          |. Անվտանգություն       |

|համայնքներին,         |      |համակարգերի և      |Պայմաններ ապահովել ՀՀ  |

|պետական ու տեղական    |      |համակարգչային      |պետական ու տեղական     |

|ինքնակառավարման       |      |ծրագրերի հարթակների|ինքնակառավարման        |

|մարմիններին և         |      |ձևավորում`         |մարմինների ցանցերը,    |

|մասնավոր հատվածին:    |      |էլ-ծառայությունների|տվյալների կենտրոնները, |

|                      |      |հասանելիությունը և |համակարգերն ու         |

|                      |      |պահանջարկը խթանելու|համակարգչային ծրագրերն |

|                      |      |նպատակով:          |ինտեգրելու համար:      |

|                      |      |                   |ՀՀ կառավարությունը     |

|                      |      |                   |համագործակցում է       |

|                      |      |                   |մասնավոր               |

|                      |      |                   |ընկերությունների հետ և |

|                      |      |                   |արտաքին ուղղակի        |

|                      |      |                   |ներդրումներ է          |

|                      |      |                   |ներգրավում նշված       |

|                      |      |                   |նպատակի իրականացման    |

|                      |      |                   |համար                  |

|                      |      |                   |Ընդլայնել ազգային      |

|                      |      |                   |համացանցը`             |

|                      |      |                   |ընկերությունների,      |

|                      |      |                   |բուհերի և  քաղաքացիների|

|                      |      |                   |միջև  կապերը           |

|                      |      |                   |բարելավելու և          |

|                      |      |                   |ընդլայնելու համար`     |

|                      |      |                   |օգտագործելով Պետության |

|                      |      |                   |կողմից ֆինանսավորվող   |

|                      |      |                   |. Կրթական պորտալները   |

|                      |      |                   |. Հեռաուսուցումը       |

|                      |      |                   |Համակարգչի վրա հիմնված |

|                      |      |                   |ուսուցում`             |

|                      |      |                   |էլ-ուսուցումը          |

._________________________________________________________________________.

 

բ. Հանրային ՏՀՏ հասանելիության կենտրոններ

 

._________________________________________________________________________.

|       Միջոցառում     |Ժամկետ|      Նպատակ       |   Հիմնական քայլեր     |

|______________________|______|___________________|_______________________|

|Սարքավորել և          |2008- |Սարքավորել և       |. ներդնել պետական      |

|շահագործել Հայաստանի  |2013  |շահագործել (տարեկան|  հիմնական             |

|մարզերի, քաղաքային և  |      |առնվազն 100)       |  ենթակառուցվածք       |

|գյուղական համայնքների |      |հանրային ՏՀՏ       |էլ-ծառայությունները    |

|բնակիչներին սպասարկող |      |հասանելիության     |հնարավոր դարձնելու     |

|հանրային              |      |կենտրոններ         |համար                  |

|հեռահաղորդակցության   |      |Հայաստանի ընտրված  |Ընտրել տեղանքները,     |

|կենտրոնները:          |      |վայրերում`         |համակարգել զարգացումը, |

|                      |      |հասցնելով դրանց    |պահպանումը և           |

|                      |      |քանակը նվազագույնը |շահագործումը:          |

|                      |      |500-ի:             |Հայտարարել մրցույթներ  |

|                      |      |                   |և  պայմանագրեր կնքել   |

|                      |      |                   |ծրագրային ապահովման,   |

|                      |      |                   |համակարգչային և        |

|                      |      |                   |ինտերնետ               |

|                      |      |                   |ծառայություններ        |

|                      |      |                   |մատուցողների հետ:      |

|                      |      |                   |Խթանել                 |

|                      |      |                   |էլ-գրագիտությունը`     |

|                      |      |                   |կրթության և  աշխատուժի |

|                      |      |                   |որակը բարելավելու      |

|                      |      |                   |համար:                 |

|                      |      |                   |Հանրային               |

|                      |      |                   |հեռահաղորդակցության    |

|                      |      |                   |կենտրոններում          |

|                      |      |                   |հանրության համար       |

|                      |      |                   |ապահովել ինտերնետ      |

|                      |      |                   |մուտքի հասանելիություն |

|                      |      |                   |և  մատչելիություն:     |

|                      |      |                   |Նշում: Վերջիններս      |

|                      |      |                   |կարելի է տեղակայել ՀՀ  |

|                      |      |                   |պետական ու տեղական     |

|                      |      |                   |ինքնակառավարման        |

|                      |      |                   |մարմինների, ԱրմենՏելի, |

|                      |      |                   |ՀայՓոստի և  այլ, արդեն |

|                      |      |                   |իսկ գոյություն ունեցող |

|                      |      |                   |գրասենյակներում, ինչպես|

|                      |      |                   |նաև  դպրոցների         |

|                      |      |                   |ինտերնետ-համակարգչային |

|                      |      |                   |կենտրոններում: Սա փոքր |

|                      |      |                   |ծախսատարությամբ,       |

|                      |      |                   |փորձված մոտեցում է     |

|                      |      |                   |համատարած              |

|                      |      |                   |էլ-գրագիտությունը      |

|                      |      |                   |խթանելու համար:        |

._________________________________________________________________________.

 

գ. Էլեկտրոնային կառավարում

 

._________________________________________________________________________.

|       Միջոցառում     |Ժամկետ|      Նպատակ       |   Հիմնական քայլեր     |

|______________________|______|___________________|_______________________|

|Ընտրել, մշակել և      |2008- |Խթանել ՏՏ ոլորտի և |Հաստատել և  կիրառել    |

|իրականացնել           |2011  |տեղեկատվական       |էլ-կառավարման          |

|էլ-կառավարման         |      |հասարակության      |ստանդարտներ.           |

|փորձնական ծրագրեր:    |      |զարգացումը         |. անվտանգություն       |

|                      |      |                   |. հեղինակային          |

|                      |      |                   |իրավունքների           |

|                      |      |                   |պաշտպանություն         |

|                      |      |                   |. ֆունկցիոնալ          |

|                      |      |                   |  համատեղելիություն    |

|                      |      |                   |. ենթակառուցվածք և     |

|                      |      |                   |  ցանց                 |

|                      |      |                   |Որոշել փորձնական       |

|                      |      |                   |ծրագրերի               |

|                      |      |                   |բովանդակությունը,      |

|                      |      |                   |ընտրության չափանիշները,|

|                      |      |                   |տեխնիկական և           |

|                      |      |                   |սարքավորումների առումով|

|                      |      |                   |առկա պահանջները:       |

|                      |      |                   |Պոտենցիալ փորձնական    |

|                      |      |                   |ծրագրերից են.          |

|                      |      |                   |. վարչական բիզնես      |

|                      |      |                   |  ռեգիստր              |

|                      |      |                   |. էլ-կենսաթոշակային    |

|                      |      |                   |  համակարգ             |

|                      |      |                   |. էլ-կրթություն        |

|                      |      |                   |. էլ-հարկային համակարգ |

|                      |      |                   |. էլ-առողջապահական     |

|                      |      |                   |  համակարգ             |

|                      |      |                   |. էլ-փոստ              |

|                      |      |                   |  ծառայությունների     |

|                      |      |                   |  համակարգ             |

|                      |      |                   |. էլ-բանկային համակարգ |

|                      |      |                   |Օգտագործել ազգային     |

|                      |      |                   |համացանցը ցանցային     |

|                      |      |                   |համալիր ստեղծելու և  ՀՀ|

|                      |      |                   |պետական ու տեղական     |

|                      |      |                   |ինքնակառավարման        |

|                      |      |                   |մարմինների ցանցերը,    |

|                      |      |                   |տվյալների կենտրոնները, |

|                      |      |                   |համակարգերն ու         |

|                      |      |                   |համակարգչային ծրագրերն |

|                      |      |                   |ինտեգրելու համար:      |

|                      |      |                   |Ապահովել բնակչության   |

|                      |      |                   |իրավունքները, նրանց    |

|                      |      |                   |տվյալների              |

|                      |      |                   |գաղտնիությունը և       |

|                      |      |                   |պաշտպանվածությունը     |

|                      |      |                   |համակարգչային          |

|                      |      |                   |հանցագործություններից: |

|                      |      |                   |Օգտագործել ՀՀ          |

|                      |      |                   |կառավարության          |

|                      |      |                   |էլ-կառավարման փորձնական|

|                      |      |                   |ծրագրերը կյանքի        |

|                      |      |                   |որակի/կենսամակարդակի   |

|                      |      |                   |բարելավման և           |

|                      |      |                   |էլ-ծառայությունների    |

|                      |      |                   |նկատմամբ պահանջարկի    |

|                      |      |                   |խթանման նպատակով.      |

|                      |      |                   |. էլ-կրթություն        |

|                      |      |                   |. էլ-մշակույթ          |

|                      |      |                   |. էլ-վարչական բիզնես   |

|                      |      |                   |  ռեգիստր              |

|                      |      |                   |. էլ-կենսաթոշակային    |

|                      |      |                   |  համակարգ             |

|                      |      |                   |. էլ-հարկային համակարգ |

|                      |      |                   |. էլ-առողջապահության   |

|                      |      |                   |. էլ-գյուղատնտեսություն|

|                      |      |                   |. էլ-փոստային          |

|                      |      |                   |  ծառայությունների     |

|                      |      |                   |  համակարգ             |

|                      |      |                   |. էլ-բանկային համակարգ |

|                      |      |                   |Մշակել համապատասխան    |

|                      |      |                   |էլ-բովանդակությամբ     |

|                      |      |                   |ժամանակակից            |

|                      |      |                   |մուլտիմեդիական նյութեր |

|                      |      |                   |գիտության, տեխնիկայի,  |

|                      |      |                   |գրականության և  արվեստի|

|                      |      |                   |Հայաստանի անցյալ և     |

|                      |      |                   |ներկա նվաճումները      |

|                      |      |                   |համակարգչային          |

|                      |      |                   |միջոցներով             |

|                      |      |                   |ներկայացնելու նպատակով:|

|                      |      |                   |Մշակել և  իրականացնել  |

|                      |      |                   |հայոց լեզվի կոմպլեքս   |

|                      |      |                   |ավտոմատացման ծրագրեր:  |

._________________________________________________________________________.

 

8.2. Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումներն են`

ա. Որակյալ աշխատուժ

 

._________________________________________________________________________.

|       Միջոցառում     |Ժամկետ|      Նպատակ       |   Հիմնական քայլեր     |

|______________________|______|___________________|_______________________|

|Մշակել և  իրականացնել |2008- |Մեծացնել բարձր     |Համագործակցել բուհերի  |

|նպատակային ծրագրեր`   |2018  |որակավորմամբ ՏՏ    |և  մասնագիտական այլ    |

|ուղղված ՏՏ ոլորտի     |      |շրջանավարտների և   |ուսումնական            |

|շրջանավարտների և      |      |աշխատուժի քանակը`  |հաստատությունների,     |

|աշխատուժի քանակի      |      |տարեկան առնվազն    |ինչպես նաև  միջազգային |

|մեծացմանը:            |      |1500-ով            |դոնոր                  |

|                      |      |                   |կազմակերպությունների և |

|                      |      |                   |սփյուռքահայ համայնքի   |

|                      |      |                   |հետ` գործընթացի մեջ    |

|                      |      |                   |նրանց ներգրավելու      |

|                      |      |                   |նպատակով:              |

|                      |      |                   |Մշակել կրթաթոշակային,  |

|                      |      |                   |հավաստագրման,          |

|                      |      |                   |վերապատրաստման և  այլ  |

|                      |      |                   |ուսումնական ծրագրեր:   |

|                      |      |                   |Ապահովել տեղական ՏՏ    |

|                      |      |                   |ընկերությունների       |

|                      |      |                   |մասնակցությունը ծրագրի |

|                      |      |                   |իրականացման            |

|                      |      |                   |գործընթացում:          |

|                      |      |                   |Համադրել               |

|                      |      |                   |հեռահաղորդակցության    |

|                      |      |                   |լայնաշերտ լարային և    |

|                      |      |                   |անլար ցանցերի ներդնումը|

|                      |      |                   |և  բուհերի ու          |

|                      |      |                   |մասնագիտական           |

|                      |      |                   |ուսումնական այլ        |

|                      |      |                   |հաստատություններում    |

|                      |      |                   |առկա ենթակառուցվածքները|

|                      |      |                   |և  սարքավորումները:    |

|                      |      |                   |Ընդլայնել ՀՀ           |

|                      |      |                   |կառավարության, բուհերի,|

|                      |      |                   |այլ ուսումնական        |

|                      |      |                   |կենտրոնների և  մասնավոր|

|                      |      |                   |հատվածի և              |

|                      |      |                   |հասարակության          |

|                      |      |                   |համագործակցությունը    |

|                      |      |                   |հետևյալ                |

|                      |      |                   |ուղղություններով.      |

|                      |      |                   |. կրթաթոշակներ         |

|                      |      |                   |. հավաստագրման համար   |

|                      |      |                   |  տրամադրվող           |

|                      |      |                   |  ֆինանսավորում        |

|                      |      |                   |. ՏՏ մասնագիտական      |

|                      |      |                   |  ուսուցում            |

|                      |      |                   |Խթանել էլեկտրոնային    |

|                      |      |                   |կրթական բովանդակության |

|                      |      |                   |ձևավորմանը             |

|                      |      |                   |Բուհերում ուսումնական  |

|                      |      |                   |կենտրոններում          |

|                      |      |                   |նախաձեռնել կարճաժամկետ |

|                      |      |                   |ծրագրեր, մասնագետների  |

|                      |      |                   |արագ պատրաստման և      |

|                      |      |                   |վերապատրաստման համար   |

|                      |      |                   |Նշում.                 |

|                      |      |                   |1- տրամադրել           |

|                      |      |                   |կրթաթոշակներ           |

|                      |      |                   |շրջանավարտներին`       |

|                      |      |                   |արտասահմանում ՏՏ       |

|                      |      |                   |ոլորտում մեկ տարվա     |

|                      |      |                   |ուսումնառության        |

|                      |      |                   |նպատակով               |

|                      |      |                   |2- Ֆինանսավորել ՏՏ     |

|                      |      |                   |կառավարիչների և        |

|                      |      |                   |տեխնիկական հավաստագրման|

|                      |      |                   |ուսումնական ծրագրեր    |

|                      |      |                   |3- Իրականացնել ՏՏ      |

|                      |      |                   |դասախոսների և          |

|                      |      |                   |մասնագետների           |

|                      |      |                   |վերապատրաստման ծրագրեր |

|                      |      |                   |4- խթանել ԵՊՀ-ի,       |

|                      |      |                   |ՀՊՃՀ-ի, Գյումրու ՏՏ    |

|                      |      |                   |կենտրոնի, ՀԲ-ի ՁԻ      |

|                      |      |                   |ծրագրի շրջանակում և    |

|                      |      |                   |այլ ՏՏ ուսումնական     |

|                      |      |                   |կենտրոնների կրթական    |

|                      |      |                   |մոդելների զարգացումն ու|

|                      |      |                   |տարածումը              |

._________________________________________________________________________.

 

---------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.08.2008
N 35
Արձանագրային որոշում