Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ԵՎ ՆՇՎԱԾ ՁԵՎԻ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ՄԱՍԻ ...

 

 

118.0730.010908

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «01»        09            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11808258

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

15 օգոստոսի 2008 թվականի N 730-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ԵՎ ՆՇՎԱԾ ՁԵՎԻ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 194-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(6-րդ մաս)

 

Հավելված N 2

 

i

ԼՐԱՑՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության համայնքի բյուջեի օրինակելի ձևի (այսուհետ` օրինակելի ձև) առանձին հատվածները լրացվում են հետևյալ կերպ.

 

1. Օրինակելի ձևի Հատված 1-ում.

 

Համայնքների բյուջեների կազմման ժամանակ վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե հատկացումներ նախատեսելու դեպքում նշված հատվածի աղյուսակի 1000-րդ, 1300-րդ և 1390-րդ տողերի 5-րդ և 6-րդ սյունակներում ներառված ցուցանիշների հանրագումարները պետք է համապատասխանաբար գերազանցեն նշված տողերի 4-րդ սյունակում ներառված ցուցանիշին` վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե հատկացվող գումարի չափով (տես Հատված 1-ի աղյուսակի տող 1392, սյունակ 6):

Հողի հարկի և գույքահարկի գծով համայնքի բյուջե վճարումների բնագավառում բացահայտված հարկային օրենսդրության խախտումների համար հարկատուներից գանձվող տույժերի և տուգանքների գծով կանխատեսվող գումարները արտացոլվում են Հատված 1-ի աղյուսակի 1111-րդ, 1112-րդ և 1121-րդ տողերում արտահայտվող գումարների կազմում` ըստ պատկանելության, եթե այդ տույժերն ու տուգանքներն հաշվարկված են չվճարված հարկի գումարի նկատմամբ: Հարկային օրենսդրության և Հայաստանի Հանրապետության հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված` հարկային օրենսդրությամբ սահմանված այլ տույժերն ու տուգանքները, որոնք հաշվարկված չեն հարկի գումարի նկատմամբ, ենթակա են հաշվառման նույն աղյուսակի 1165-րդ տողում, որպես այլ հարկային եկամուտներ:

«Տեղեկություններ գույքահարկի և հողի հարկի, հողերի և այլ գույքի վարձակալության վարձավճարների գծով առանձին ցուցանիշների վերաբերյալ» աղյուսակի [1] և [2] սյունակներում լրացվող` համապատասխան եկամտատեսակի գծով ապառքների վերաբերյալ ցուցանիշները ներկայացվում են այն բյուջետային տարվա տարեսկզբի և տարեվերջի դրությամբ, որի համար սույն հրամանի համաձայն կազմվում է համայնքի բյուջեի նախագիծը: Այդ ցուցանիշները կանխատեսումային են, սակայն այն դեպքում, երբ համայնքի բյուջեի նախագիծը համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացվում ծրագրային բյուջետային տարին սկսվելուց հետո, ապա աղյուսակի «ապառքը տարեսկզբի դրությամբ» [1] սյունակում լրացվում են փաստացի ցուցանիշները: Գույքահարկի և հողի հարկի «տվյալ տարվա հաշվարկային գումարը» [3] սյունակում լրացվող համապատասխան տեղեկությունները ներկայացնում են տվյալ հարկատեսակի գծով հարկային պոտենցիալը` տվյալ տարվա համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված, վճարման ենթակա հողի հարկը/գույքահարկը` առանց հողի հարկի/գույքահարկի գծով տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա չմարված ապառքների, տույժերի և տուգանքների ([1] սյունակ), ինչպես նաև այդ հարկերի գծով տվյալ տարվա ընթացքում հաշվարկված/հաշվարկվելիք տույժերի և տուգանքների գումարները:

«Տեղեկություններ գույքահարկի և հողի հարկի, հողերի և այլ գույքի վարձակալության վարձավճարների գծով առանձին ցուցանիշների վերաբերյալ» աղյուսակի [1], [2] և [3] սյունակներում տեղեկությունները լրացվում են ամփոփ` կազմակերպությունների և ֆիզիկական անձանց մասով:

2. Օրինակելի ձևի Հատված 2-ում.

 

Համայնքների բյուջեների կազմման ժամանակ վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե հատկացումներ նախատեսելիս նշված հատվածի աղյուսակի 2000-րդ, 3100-րդ, 3110-րդ և 3112-րդ տողերի 7-րդ և 8-րդ սյունակներում ներառված ցուցանիշների հանրագումարները պետք է գերազանցեն համապատասխանաբար նշված տողերի 6-րդ սյունակում ներառված ցուցանիշներին` վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե հատկացվող գումարի չափով (տես Հատված 1-ի տող 1392, սյունակ 6).

Հատված 2-ի աղյուսակի 2000-րդ տողի 6-րդ, 7-րդ և 8-րդ սյունակներում արտացոլված ցուցանիշները պետք է հավասար լինեն Հատված 3-ի աղյուսակի 4000-րդ տողի համապատասխանաբար 4-րդ, 5-րդ և 6-րդ սյունակներում արտացոլված ցուցանիշներին:

 

3. Օրինակելի ձևի Հատված 3-ում.

 

Համայնքների բյուջեների կազմման ժամանակ վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե հատկացումներ նախատեսելու դեպքում նշված հատվածի աղյուսակի 4000-րդ, 4050-րդ, 4700-րդ, 4770-րդ և 4771-րդ տողերի 5-րդ և 6-րդ սյունակներում ներառված ցուցանիշների հանրագումարները պետք է համապատասխանաբար գերազանցեն նշված տողերի 4-րդ սյունակում ներառված ցուցանիշներին` վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե հատկացվող գումարի չափով (տես Հատված 1-ի տող 1392, սյունակ 6).

Հատված 3-ի աղյուսակի 4000-րդ տողի 4-րդ, 5-րդ և 6-րդ սյունակներում արտացոլված ցուցանիշները պետք է հավասար լինեն Հատված 2-ի աղյուսակի 2000-րդ տողի համապատասխանաբար 6-րդ, 7-րդ և 8-րդ սյունակներում արտացոլված ցուցանիշներին.

Հատված 3-ի աղյուսակում ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերին վերաբերող տողերում (6000-րդ տողից 6440-րդը) ցուցանիշները պետք է ներկայացվեն բացասական նշանով:

 

4. Օրինակելի ձևի Հատված 4-ում.

 

Հատված 4-ի աղյուսակի 8000-րդ տողի 3-րդ, 4-րդ և 5-րդ սյունակներում լրացվող ցուցանիշը պետք է հավասար լինի Հատված 1-ի աղյուսակի 1000-րդ տողի համապատասխան սյունակներում նշված ցուցանիշի և Հատված 2-ի աղյուսակի 2000-րդ (կամ Հատված 3-ի աղյուսակի 4000-րդ) տողի համապատասխան սյունակներում նշված ցուցանիշի միջև տարբերությանը: Հավելուրդը ներկայացվում է դրական նշանով, իսկ դեֆիցիտը (պակասուրդը)` բացասական նշանով:

 

5. Օրինակելի ձևի Հատված 5-ում.

 

Հատված 5-ի աղյուսակի 8010-րդ տողի 4-րդ, 5-րդ և 6-րդ սյունակներում լրացվող ցուցանիշը պետք է հավասար լինի Հատված 4-ի աղյուսակի 8000-րդ տողի համապատասխանաբար 3-րդ, 4-րդ և 5-րդ սյունակներում արտացոլված ցուցանիշին` հակառակ նշանով.

Հատված 5-ի աղյուսակի 8199-րդ տողում բյուջեի հաշվում դրամական միջոցների մնացորդների ավելացումը պետք է ներկայացվի բացասական նշանով, իսկ պակասեցումը (օգտագործումը)` դրական նշանով.

Հատված 5-ի աղյուսակի 8113-րդ, 8130-րդ, 8131-րդ, 8132-րդ, 8150-րդ, 8151-րդ, 8152-րդ, 8164-րդ, 8172-րդ, 8198-րդ (5-րդ սյունակում), 8213-րդ, 8230-րդ և 8250-րդ տողերում ցուցանիշները ներկայացվում են բացասական նշանով: 8198-րդ տողը լրացվում է այն դեպքում, երբ ֆոնդային մասից վարչական մաս միջոցներն ուղղելու տարում ֆոնդային մասի միջոցների վերականգնումը վարչական մասի միջոցների հաշվին ամբողջապես չի իրականացվել: Համայնքի ղեկավարի կողմից համայնքի տվյալ տարվա բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները սահմանելիս օրինակելի ձևի N 8197 տողում «X» նշանը դրվում է միայն տարեկան ցուցանիշներին վերաբերող սյունակներում: 6. Օրինակելի ձևի Հատված 6-ում.

 

Հատված 6-ի աղյուսակի 5-րդ սյունակում յուրաքանչյուր դասի գծով ներկայացվում են տնտեսագիտական դասակարգման միայն այն հոդվածները, որոնց գծով համայնքի բյուջեով այդ դասով նախատեսվում են հատկացումներ: Ընդ որում. ա) Հատված 6-ի աղյուսակում բյուջետային ծախսերի գործառական դասակարգման յուրաքանչյուր բաժնի, խմբի և դասի գծով հատկացումների գումարը պետք է հավասար լինի Հատված 2-ի աղյուսակում նույն բաժնի, խմբի և դասի գծով նշված հատկացումների գումարին. բ) նշված յուրաքանչյուր դասի գծով տնտեսագիտական դասակարգման հոդվածներով արտացոլված հատկացումների հանրագումարը պետք է հավասար լինի այդ դասի գծով նախատեսվող հատկացումների գումարին: Օրինակելի ձևը կարող է ըստ անհրաժեշտության պարունակել նաև այլ հատվածներ, որոնք համայնքի ղեկավարը կամ ավագանին գտնեն անհրաժեշտ համայնքի բյուջեն առավել հրապարակային և թափանցիկ տեսքով ներկայացնելու և հաստատելու համար:

 

ՏՎՅԱԼՆԵՐ

Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների վաճառքի

բնագավառում լիցենզավորված անձի

 

.__________________________________________________________________________

|Հ/|Ֆիզիկական  |Հարկ   |Գտնվելու|Լիցեն- |Լիցենզիա    |Գործողության|Գործո- |

|հ |անձ (անուն,|վճարողի|վայրը   |զիայի  |ստանալու    |տեսակը      |ղության|

|  |ազգանուն), |հաշվառ-|        |համարը |ամսաթիվը    |            |ժամկետը|

|  |իրավաբանա- |ման    |        |       |            |            |       |

|  |կան անձ    |համարը |        |       |            |            |       |

|  |(անվանումը)|(ՀՎՀՀ) |        |       |            |            |       |

|__|___________|_______|________|_______|____________|____________|_______|

|1 |    2      |   3   |    4   |   5   |     6      |      7     |   8   |

|_______________________________|_______|____________|____________|_______|

|Նոր տրամադրվող լիցենզիաներ     |       |            |            |       |

|_______________________________|_______|____________|____________|_______|

|2 |«Բրաբիոն   |1515808|ՀՀ, ք.  |N000048|10.09.2008թ.|Բույսերի    |Անժամ- |

|  |ֆլորա      |       |Երևան,  |       |            |պաշտպանութ- |կետ    |

|  |սերվիս» ՍՊԸ|       |Սայաթ-  |       |            |յան         |       |

|  |           |       |Նովա 7  |       |            |քիմիական և  |       |

|  |           |       |        |       |            |կենսաբանական|       |

|  |           |       |        |       |            |միջոցների   |       |

|  |           |       |        |       |            |վաճառք      |       |

.__________________________________________________________________________

.___ _____________________________________________________________________.

|Հ/| |Գրանցման|Գործունեության|Բնակութ-|Գործողության|Տեղեկություններ |Այլ  |

|հ | |համարը  |իրականացման   |յան     |ժամկետների  |գրանցամատյանում |տեղե-|

|  | |        |վայրը         |վայրը   |երկարաձգումը|լիցենզիայի      |կութ-|

|  | |        |              |        |            |վերաձևակերպման, |յուն-|

|  | |        |              |        |            |նրա գործողության|ներ  |

|  | |        |              |        |            |կասեցման,       |     |

|  | |        |              |        |            |լիցենզիայի      |     |

|  | |        |              |        |            |գործողության    |     |

|  | |        |              |        |            |դադարեցման մասին|     |

|__| |________|______________|________|____________|________________|_____|

|1 | |    9   |      10      |   11   |    12      |       13       | 14  |

|___ _________|______________|________|____________|________________|_____|

|___ _________|______________|________|____________|________________|_____|

|2 | |        |ՀՀ Կոտայքի    |  ...   |     ...    |       ...      | ... |

|  | |        |մարզ, գ. Պտղնի|        |            |                |     |

.___ _____________________________________________________________________.

(2-րդ հավելվածը փոփ. 16.01.09 թիվ 21-Ն, 27.07.09 թիվ 693-Ն հրամաններ)

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. եւ էկոն.
15.08.2008
N 730-Ն
Հրաման