040.0326.290598
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» մայիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 մայիսի 1998 թվական թիվ 326
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՈՒԺԵՂ ՔԱՄԻՆԵՐԻ ԵՎ ՀՈՐԴԱՌԱՏ ՏԵՂՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Շիրակի մարզի տարածքում 1998 թվականի մայիսի 9-10-ը ուժեղ քամիների և հորդառատ տեղումների հետևանքով շենքերին ու շինություններին պատճառված վնասները վերացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Շենքերի ու շինությունների տանիքապատման և ապակեպատման աշխատանքներն իրականացնելու համար Շիրակի մարզպետարանին հատկացնել 7 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Շիրակի մարզպետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկատվություն` աղետի հետևանքների վերացման աշխատանքների ընթացքի վերաբերյալ
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մայիսի 29-ից: