040.0330.300598
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«30» մայիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 մայիսի 1998 թվական թիվ 330
ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` Երևանի Հանրապետության փողոց թիվ 30 շենքի` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայձուկ» պետական փակ բաժնետիրական ընկերության զբաղեցրած տարածքը (710 քառ. մ) սահմանված կարգով վարձակալության հանձնել «Հայ հեղափոխական դաշնակցություն» հասարակական-քաղաքական կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել նշված շենքն զբաղեցրած մարմիններին այլ տարածքներ հատկացնելու վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մայիսի 30-ից: