040.0333.300598
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«30» մայիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 մայիսի 1998 թվականի թիվ 333
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՐՄԱՎԻՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը Արմավիրի մարզի Նոր Արմավիրի գյուղական համայնքի ղեկավարի ընտրության քվեարկության երկրորդ փուլի նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին լրացուցիչ հատկացնել 28617 դրամ Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Արմավիրի մարզի Նոր Արմավիրի համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն թիվ թիվ 1 և 2 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մայիսի 30-ից:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆ
ՄԱՅԻՍԻ 30-Ի ԹԻՎ 333 ՈՐՈՇՄԱՆ
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ` ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ
___________________________________________________________________
ԹԻՎ ԹԻՎ ԾԱԽՍԵՐԸ ԳՈՒՄԱՐԸ (ԴՐԱՄ)
___________________________________________________________________
1. Համայնքային ընտրական հանձնաժողովի
նախագահի և քարտուղարի աշխատավարձ
(2 մարդ x 800 դրամ x 0,5 ամիս) 8000
2. Տրանսպորտային ծախսեր 2500
3. Փոստ, հեռախոս, հեռագիր 1500
4. Գործուղման ծախսեր 4500
5. Գրասենյակային ծախսեր 1500
___________________________________________________________________
Ընդամենը 18000
Ընտրական քվեաթերթիկների տպագրության
ծախսեր (1039 ընտրող x 3 դրամ) 3117
___________________________________________________________________
Ընդամենը 21117
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆ
ՄԱՅԻՍԻ 30-Ի ԹԻՎ 333 ՈՐՈՇՄԱՆ
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ` ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՐՄԱՎԻՐԻ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ
___________________________________________________________________
ԹԻՎ ԹԻՎ ԾԱԽՍԵՐԸ ԳՈՒՄԱՐԸ (ԴՐԱՄ)
___________________________________________________________________
1 Տեղամասային ընտրական հանձնաժողովի
նախագահի և քարտուղարի աշխատավարձ
(8000 դրամ x 0,5 ամիս) 4000
2. Տրանսպորտային ծախսեր 2500
3. փոստ, հեռախոս, հեռագիր 500
4. Գրասենյակային ծախսեր 500
__________________________________________________________________
Ընդամենը 7500