Սեղմել Esc փակելու համար:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

040.0335.020698

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» հունիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հունիսի 1998 թվականի թիվ 335

 

i

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տեղեկատվության և գրահրատարակչության ոլորտում 1998 թվականի պետական պատվերն իրականացնել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին արտադրանքի (աշխատանքների ծառայությունների) գնումների միջոցով:

2. Սահմանել, որ տեղեկատվության և գրահրատարակչության ոլորտի պետական պատվեր տեղադրող մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանն է:

3. Հաստատել տեղեկատվության և գրահրատարակչության ոլորտում պետական պատվերի տեղադրման կարգը (կցվում է):

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը`

ա) տեղեկատվության և գրահրատարակչության ոլորտում 1998 թվականի պետական պատվերի տեղադրման թեմատիկ պլանները կազմելու համար 5-օրյա ժամկետում մրցույթների կազմակերպման ու անցկացման կանոնակարգը.

բ) 20-օրյա ժամկետում հաստատել տեղեկատվության և գրահրատարակչության ոլորտում 1998 թվականի պետական պատվերի տեղադրման թեմատիկ պլանները.

գ) 20-օրյա ժամկետում հաստատել 1998 թվականի պետական պատվերի շրջանակներում իրականացվող տեղեկատվական և գրահրատարակչական, արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) գները, օրինակելի պայմանագրի, աշխատանքների ծավալների հաշվառման, հաշվետվության և ընդունման-հանձնման ակտի ձևերը դրանք համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆԻՍԻ 2-Ի ԹԻՎ 335 ՈՐՈՇՄԱՆ

 

Կ Ա Ր Գ

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությունը (այսուհետև` պատվիրատու) ապահովում է պետական պատվերի շրջանակներում նախատեսված հեռուստահաղորդումների ու ծրագրերի, ռադիոհաղորդումների, ֆոնդային ձայնագրումների, տեղեկատվության ձեռքբերման, գրահրատարակչական և հեռուստաֆիլմերի արտադրության հետ կապված աշխատանքների կատարումը:

2. Տեղեկատվության և գրահրատարակչության ոլորտում պետական պատվերի տեղադրման թեմատիկ պլանները կազմում և հաստատում է պատվիրատուն ելնելով պետության և հասարակության համար առաջնահերթ ու կարևոր խնդիրներից, Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության առաջադրած ուղղություններից, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետների (Երևանի քաղաքապետի) առաջարկությունները և հայտերը:

3. Տեղեկատվության և գրահրատարակչության ոլորտում պետական պատվերը տեղաբաշխվում է մրցույթով:

4. Պատվիրատուն մրցույթում հաղթած կատարողների հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվում է պայմանագիր:

5. Պատվիրատուն պայմանագրում նշված աշխատանքների կատարման նպատակով կատարողին ապահովում է կանխավճարով` նախատեսված աշխատանքների ընդհանուր արժեքի մինչև 30 տոկոսի չափով:

6. Կատարողը յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 10-ը պատվիրատուին ներկայացնում է հաշվետվություն, որի հիման վրա կազմում և հաստատվում է փաստացի կատարված աշխատանքների ընդունման-հանձնման ակտ:

7. Պատվիրատուն յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 15-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գանձապետարանի համապատասխան բաժանմունք է ուղարկում ընդունման-հանձնման ակտի պատճենը` կատարողի կողմից փաստացի կատարված աշխատանքների վճարման համար:

8. Պատվիրատուն, ամփոփելով եռամսյակի ընթացքում պետական պատվերի շրջանակներում կատարված աշխատանքերի ծավալները, հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն վերջինիս կողմից սահմանված կարգով, ժամկետներում և հաստատված ձևերին համապատասխան:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.06.1998
N 335
Որոշում