Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀՐԱԶԵՆԻ ...

 

 

040.1219.041108

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հոկտեմբերի 2008 թվականի N 1219-Ն

 

i

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀՐԱԶԵՆԻ ՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի պահեստամասերի, սարքավորումների և օժանդակ միջոցների ցանկը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 18.06.2020 թիվ 993-Ն որոշում)

2. Ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում սահմանել Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի պահեստամասերի, սարքավորումների և օժանդակ միջոցների շրջանառության կարգը և պահման ժամկետները:

(2-րդ կետը փոփ. 18.06.2020 թիվ 993-Ն որոշում)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 18.06.2020 թիվ 993-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2008 թվականի հոկտեմբերի 30-ի

N 1219-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀՐԱԶԵՆԻ ՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

._________________________________________________________________.

|NN |Հրազենի      |Պահեստամասերի   |Սարքավորումների|Օժանդակ       |

|ը/կ|անվանումը    |անվանումները    |անվանումները   |միջոցների     |

|   |             |                |               |անվանումները  |

|___|_____________|________________|_______________|______________|

| 1 |       2     |     3          |      4        |        5     |

|___|_____________|________________|_______________|______________|

| 1.|Մակարովի     |բռնակ           |փամփշտատուփ    |կաշվե պատյան  |

|   |ատրճանակ     |ձգան            |մաքրիչ         |կաշվե փոկ     |

|   |             |փակաղակի        |               |              |

|   |             |արգելակիչ       |               |              |

|   |             |մարտական զսպանակ|               |              |

|   |             |հետադարձ զսպանակ|               |              |

|   |             |նշանոց          |               |              |

|   |             |զարկան          |               |              |

|   |             |արտանետիչ       |               |              |

|   |             |ապահովիչ        |               |              |

|___|_____________|________________|_______________|______________|

| 2.|Ստեչկինի     |բռնակ           |փամփշտատուփ    |կաշվե պատյան  |

|   |ավտոմատ      |ձգան            |մաքրիչ         |փայտե պատյան  |

|   |գնդացիր (ՍԱԳ)|փակաղակի կանգ   |               |              |

|   |և  այլ մոդելի|մարտական զսպանակ|               |              |

|   |             |հետադարձ զսպանակ|               |              |

|   |             |նշանոց          |               |              |

|   |             |զարկան          |               |              |

|   |             |արտանետիչ       |               |              |

|   |             |ապահովիչ        |               |              |

|___|_____________|________________|_______________|______________|

|3. |Կալաշնիկովի  |բռնակի միացնող  |կաշվե փոկ      |ուսագոտի      |

|   |ինքնաձիգ     |պտուտակ         |պիտույքների    |պահեստատուփի  |

|   |             |ապահովիչ        |պահատուփ       |պայուսակ      |

|   |             |փողի պահպանակի  |խոզանակ        |              |

|   |             |օղակ            |յուղաման       |              |

|   |             |փողի պահպանակ   |շամփուր        |              |

|   |             |զարկան          |պահեստատուփ    |              |

|   |             |արտանետիչ       |բոցակլանիչ     |              |

|   |             |խզակոթ          |գլխադիր        |              |

|   |             |փողակալ         |տակտիկական     |              |

|   |             |բռնակ           |խլացուցիչ      |              |

|   |             |փակաղակ         |կալիմատորային  |              |

|   |             |փողատուփի       |նշանոց         |              |

|   |             |կափարիչ         |զենքի լուսարձակ|              |

|   |             |հետադարձ զսպանակ|               |              |

|___|_____________|________________|_______________|______________|

|4. |Դիպուկահար   |բռնակի միացնող  |կաշվե փոկ      |պահեստատուփի  |

|   |հրացան       |պտուտակ         |պիտույքների    |պայուսակ      |

|   |             |ապահովիչ        |պահատուփ       |ուսագոտի      |

|   |             |փողի պահպանակի  |խոզանակ        |              |

|   |             |օղակ            |յուղաման       |              |

|   |             |փողի պահպանակ   |նշանառման սարք |              |

|   |             |զարկան          |շամփուր        |              |

|   |             |արտանետիչ       |պահեստատուփ    |              |

|   |             |խզակոթ          |օպտիկական      |              |

|   |             |փողակալ         |նշանոց         |              |

|   |             |բռնակ           |տակտիկական     |              |

|   |             |փակաղակ         |խլացուցիչ      |              |

|   |             |փողատուփի       |բոցակլանիչ     |              |

|   |             |կափարիչ         |               |              |

|___|_____________|________________|_______________|______________|

|5. |7.62 մմ,     |խզակոթ (միայն   |պիտույքների    |ամրագոտի      |

|   |5,45 մմ      |ԿՁԳ-ի համար)    |պահատուփ       |փամփշտատուփի  |

|   |տրամաչափի`   |ապահովիչ        |շամփուր        |(40 փամփուշտի |

|   |Կալաշնիկովի  |փողակալ         |փամփշտատուփ` 40|համար)        |

|   |ձեռքի գնդացիր|փողատուփի       |փամփուշտի համար|պայուսակ      |

|   |(ԿՁԳ)        |կափարիչ         |փամփշտատուփ`   |փամփշտատուփի  |

|   |             |բռնակ           |կլոր` 75       |(75 փամփուշտի |

|   |             |բռնակի միացնող  |փամփուշտի համար|համար)        |

|   |             |պտուտակ         |երկգլխանի      |պայուսակ      |

|   |             |փակաղակ         |յուղաման       |գնդացրի       |

|   |             |զարկան          |կալիմատորային  |պատյան (միայն |

|   |             |արտանետիչ       |նշանոց         |ԿՁԳ-ի համար)  |

|   |             |հետադարձ զսպանակ|զենքի լուսարձակ|              |

|___|_____________|________________|_______________|______________|

|6. |Ձեռքի        |զարկան          |աչքի           |ամրագոտի`     |

|   |հակատանկային |մարտական զսպանակ|դիտախողովակ    |պատյանով      |

|   |նռնականետ    |ապահովիչ        |պտուտակահան -  |ուսագոտի      |

|   |             |ֆիքսատորի       |բանալի         |նռնակի        |

|   |             |զսպանակ         |հարվածաձգանային|պայուսակ      |

|   |             |                |մեխանիզմ       |              |

|   |             |                |նշանոցի        |              |

|   |             |                |ստուգման սարք  |              |

|   |             |                |բանալի         |              |

|   |             |                |նռնականետի     |              |

|   |             |                |մաքրիչ         |              |

._________________________________________________________________.

 

(հավելվածը փոփ. 18.06.2020 թիվ 993-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.10.2008
N 1219-Ն
Որոշում