Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՏԵՂԱՑԱԾ` ՀՈՐԴԱՌԱՏ ԱՆՁՐԵՎՆԵՐԻ ԵՎ ՀԵՂԵՂՈՒՄ ...

 

 

040.0339.040698

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» հունիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հունիսի 1998 թվականի թիվ 339

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՏԵՂԱՑԱԾ` ՀՈՐԴԱՌԱՏ ԱՆՁՐԵՎՆԵՐԻ ԵՎ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում 1998 թվականի հունիսի 2-ին տեղացած հորդառատ անձրևների և հեղեղումների հետևանքների վերացման առաջնահերթ աշխատանքներն իրականացնելու և վառելիքաքսանյութեր ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) Տավուշի մարզպետարանին հատկացնել 15 մլն դրամ կանխավճար` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

բ) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունիսի 3-ի թիվ 291 որոշմամբ ստեղծված կառավարության հանձնաժողովի ներկայացրած մասնագիտական ակտերի և սահմանված կարգով կազմված նախահաշվային փաստաթղթերի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն առաջնահերթ աշխատանքների հետագա ֆինանսավորման ծավալի և աղբյուրների վերաբերյալ:

2. Հայաստանի Հանրապետության պետական ռեզերվների վարչությանը` պետական պահուստից ապաամրագրել և Տավուշի մարզպետարանին անհատույց հատկացնել 10 տոննա դիզվառելիք և 10 տոննա բենզին:

3. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունիսի 4-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.06.1998
N 339
Որոշում