Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԵՎ ԱՎԱՆԴԱՏՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԵՎ ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ Հ ...

 

 

050.0261.061008

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «06»        10            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05008294

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 օգոստոսի 2008 թվականի թիվ 261-Ն

 

ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԵՎ ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐՄԱՆ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ՀՀ բնակավայրերի կոդերը

 

Արագածոտնի մարզի բնակավայրերի կոդերը

(կոդը հանվել է 20.07.18 թիվ 117-Ն որոշում)

 

Արարատ մարզի բնակավայրերի կոդերը

(կոդը հանվել է 20.07.18 թիվ 117-Ն որոշում)

 

Արմավիր մարզի բնակավայրերի կոդերը

(կոդը հանվել է 20.07.18 թիվ 117-Ն որոշում)

 

Գեղարքունիք մարզի բնակավայրերի կոդերը

(կոդը հանվել է 20.07.18 թիվ 117-Ն որոշում)

 

Լոռի մարզի բնակավայրերի կոդերը

(կոդը հանվել է 20.07.18 թիվ 117-Ն որոշում)

 

Կոտայք մարզի բնակավայրերի կոդերը

(կոդը հանվել է 20.07.18 թիվ 117-Ն որոշում)

 

Շիրակ մարզի բնակավայրերի կոդերը

(կոդը հանվել է 20.07.18 թիվ 117-Ն որոշում)

 

Սյունիք մարզի բնակավայրերի կոդերը

(կոդը հանվել է 20.07.18 թիվ 117-Ն որոշում)

 

Վայոց ձոր մարզի բնակավայրերի կոդերը

(կոդը հանվել է 20.07.18 թիվ 117-Ն որոշում)

 

Տավուշ մարզի բնակավայրերի կոդերը

(կոդը հանվել է 20.07.18 թիվ 117-Ն որոշում)

 

Երևան քաղաքի բնակավայրերի կոդերը

(կոդը հանվել է 20.07.18 թիվ 117-Ն որոշում)

ՀՀ բնակավայրերի կոդերը լրացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2016 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1209-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Վարչատարածքային բաժանման միավորների»» դասակարգչի:

(կարգը փոփ. 07.04.09 թիվ 80-Ն որոշում)

(1-ին հավելվածը փոփ. 20.07.18 թիվ 117-Ն որոշում)

 

ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԵՎ ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԻ

 

Հավելված 2

 

1. Արտարժութային բանկային ավանդները և խնդրահարույց պարտավորությունները վեր են ածվում դրամային համարժեքի` հիմք ընդունելով հաշվետու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքը:

2. Երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկելիս առաջին հերթին հաշվարկվում են դրամային բանկային ավանդները, իսկ երկրորդ հերթին` արտարժութային բանկային ավանդները: Ընդ որում`

1) Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկելիս առաջին հերթին հաշվարկվում է Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով նախատեսված բանկային ավանդների գումարը: Եթե ստացված գումարը փոքր է 10 միլիոն ՀՀ դրամից, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարի հաշվարկի մեջ ընդգրկվում են նաև Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետով նախատեսված դրամական միջոցները` 10 միլիոն ՀՀ դրամի և առաջին հերթին հաշվարկված գումարի տարբերությունը չգերազանցող չափով:

2) Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկելիս առաջին հերթին հաշվարկվում է Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով նախատեսված բանկային ավանդների գումարը: Եթե ստացված գումարը փոքր է 5 միլիոն ՀՀ դրամից, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարի հաշվարկի մեջ ընդգրկվում են նաև Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետով նախատեսված դրամական միջոցները` 5 միլիոն ՀՀ դրամի և առաջին հերթին հաշվարկված գումարի տարբերությունը չգերազանցող չափով:

3) Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը 5 միլիոն ՀՀ դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային բանկային ավանդը` մինչև 10 միլիոն ՀՀ դրամով:

Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը պակաս է 5 միլիոն ՀՀ դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը` 5 միլիոն ՀՀ դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:

Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկելիս առաջին հերթին հաշվարկվում է երաշխավորված ավանդի դրամային մասը, սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն: Ապա հաշվարկվում է երաշխավորված ավանդի արտարժութային մասը սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն:

3. Եթե ավանդատուն անվճարունակ բանկի նկատմամբ ունի խնդրահարույց պարտավորություն, ապա երաշխավորված ավանդը հաշվարկվում է ավանդատուի բանկային ավանդի և բանկի նկատմամբ ունեցած խնդրահարույց պարտավորության դրական տարբերության հիման վրա:

4. Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ և միևնույն ժամանակ բանկի նկատմամբ ունի դրամային և արտարժութային խնդրահարույց պարտավորություններ, ընդ որում` դրամային բանկային ավանդը չի գերազանցում 5 միլիոն ՀՀ դրամը, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է հետևյալ կերպ.

1) հաշվարկվում է դրամային բանկային ավանդի և դրամային խնդրահարույց պարտավորության տարբերությունը,

2) հաշվարկվում է արտարժութային բանկային ավանդի և արտարժութային խնդրահարույց պարտավորության տարբերությունը,

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի հաշվարկների դրական արդյունքների դեպքում, երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի 2-րդ պարբերության համաձայն,

4) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի հաշվարկներից մեկի բացասական արդյունքի դեպքում հաշվարկվում է վերը նշված երկու տարբերությունների հանրագումարը,

5) սույն կետի 4-րդ ենթակետում ստացված արդյունքի դրական լինելու դեպքում հաշվարկվում է երաշխավորված ավանդը: Ընդ որում` եթե ստացված դրական տարբերությունը դրամային է, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է համաձայն սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի, հակառակ դեպքում` համաձայն սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի,

6) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի դրական, իսկ 2-րդ ենթակետի հաշվարկի զրո լինելու դեպքում երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն, իսկ 1-ին ենթակետի հաշվարկի զրո լինելու, իսկ 2-րդ ենթակետի հաշվարկի դրական լինելու դեպքում երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն:

5. Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ և միևնույն ժամանակ դրամային և արտարժութային խնդրահարույց պարտավորություններ, ընդ որում` դրամային բանկային ավանդը գերազանցում է 5 միլիոն ՀՀ դրամը, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է հետևյալ կերպ.

1) հաշվարկվում է դրամային բանկային ավանդի և դրամային խնդրահարույց պարտավորության տարբերությունը,

2) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի դրական լինելու դեպքում հաշվարկվում է արտարժութային բանկային ավանդի և արտարժութային խնդրահարույց պարտավորության տարբերությունը,

3) սույն կետի 2-րդ ենթակետի հաշվարկի բացասական լինելու դեպքում հաշվարկվում է սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի հաշվարկման արդյունքում ստացված գումարների հանրագումարը,

4) սույն կետի 3-րդ ենթակետում ստացված արդյունքի դրական լինելու դեպքում երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն:

6. Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ և դրամային խնդրահարույց պարտավորություններ, ընդ որում` դրամային բանկային ավանդը չի գերազանցում 5 միլիոն ՀՀ դրամը, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է հետևյալ կերպ.

1) հաշվարկվում է դրամային բանկային ավանդի և դրամային խնդրահարույց պարտավորության տարբերությունը,

2) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի դրական արդյունքի դեպքում երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի 2-րդ պարբերության համաձայն,

3) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի բացասական արդյունքի դեպքում հաշվարկվում է 1-ին ենթակետում հաշվարկված գումարի և արտարժութային բանկային ավանդի գումարը: Ստացված գումարի դրական լինելու դեպքում, հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն,

4) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի զրո լինելու դեպքում երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն:

7. Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ և դրամային խնդրահարույց պարտավորություն, ընդ որում` դրամային բանկային ավանդը գերազանցում է 5 միլիոն ՀՀ դրամը, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է հետևյալ կերպ.

1) հաշվարկվում է դրամային բանկային ավանդի և դրամային խնդրահարույց պարտավորության տարբերությունը,

2) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի դրական արդյունքի դեպքում երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն:

8. Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային (արտարժութային) բանկային ավանդ և դրամային (արտարժութային) խնդրահարույց պարտավորություն և միաժամանակ ունի արտարժութային (դրամային) խնդրահարույց պարտավորություն, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է հետևյալ կերպ.

1) հաշվարկվում է դրամային (արտարժութային) բանկային ավանդի և դրամային (արտարժութային) խնդրահարույց պարտավորության տարբերությունը,

2) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի դրական արդյունքի դեպքում 1-ին ենթակետի հաշվարկից ստացված գումարից նվազեցվում է նաև արտարժութային (դրամային) խնդրահարույց պարտավորությունը: Դրական արդյունքի դեպքում հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն:

9. Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի արտարժութային բանկային ավանդ և արտարժութային խնդրահարույց պարտավորություն և միաժամանակ ունի դրամային խնդրահարույց պարտավորություն, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է հետևյալ կերպ.

1) հաշվարկվում է արտարժութային բանկային ավանդի և արտարժութային խնդրահարույց պարտավորության տարբերությունը,

2) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի դրական արդյունքի դեպքում 1-ին ենթակետի հաշվարկից ստացված գումարից նվազեցվում է նաև դրամային խնդրահարույց պարտավորությունը: Դրական արդյունքի դեպքում հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է սույն Հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն:

10. Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ և միևնույն ժամանակ արտարժութային խնդրահարույց պարտավորություն, ընդ որում` դրամային բանկային ավանդը գերազանցում է 5 մլն ՀՀ դրամը, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է հետևյալ կերպ.

1) հաշվարկվում է արտարժութային բանկային ավանդի և արտարժութային խնդրահարույց պարտավորության տարբերությունը,

2) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի բացասական լինելու դեպքում, երաշխավորված բանկային ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է դրամային բանկային ավանդի և սույն կետի 1-ին ենթակետում ստացված գումարի հանրագումարի չափով: Ստացված գումարի դրական լինելու դեպքում հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է համաձայն սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի,

3) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի զրո լինելու դեպքում, հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է համաձայն սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի:

11. Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ և միևնույն ժամանակ արտարժութային խնդրահարույց պարտավորություն, ընդ որում` դրամային բանկային ավանդը չի գերազանցում 5 մլն դրամը, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է հետևյալ կերպ.

1) հաշվարկվում է արտարժութային բանկային ավանդի և արտարժութային խնդրահարույց պարտավորության տարբերությունը,

2) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի դրական լինելու դեպքում, երաշխավորման ենթակա գումարի հատուցվող մասը հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի 2-րդ պարբերության համաձայն,

3) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի բացասական լինելու դեպքում, երաշխավորման ենթակա գումարի հատուցվող մասը հաշվարկվում է դրամային բանկային ավանդի և սույն կետի 1-ին ենթակետում ստացված գումարի հանրագումարի չափով: Դրական արդյունքի դեպքում հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն,

4) սույն կետի 1-ին ենթակետի հաշվարկի զրո լինելու դեպքում, երաշխավորման ենթակա գումարի հատուցվող մասը հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն:

12. Եթե անվճարունակ բանկում ավանդատուի ավանդը ձևավորվել է բանկի` մեկ կամ մի քանի բանկերի միանալու դեպքում, ապա բանկը տվյալ ավանդատուի երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարի հաշվարկը կատարելիս յուրաքանչյուր միացող բանկում տվյալ ավանդատուին պատկանող բոլոր բանկային ավանդները դիտում է որպես առանձին բանկային ավանդ: Ընդ որում` միացման արդյունքում ձևավորված ժամկետային ավանդների գծով բանկը երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկում է առանձին` մինչև ավանդի պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը, իսկ ցպահանջ կամ ժամկետային ավանդից բացի ավանդի ժամկետի վերաբերյալ այլ պայմանով ավանդների գծով` միացման պայմանագիրը օրենքով սահմանված կարգով Կենտրոնական բանկի կողմից հաստատվելու և գրանցվելու պահից մեկ տարվա ընթացքում: Սահմանված մեկ տարին կամ ավանդի պայմանագրով սահմանված ժամկետը լրանալու պահից այդ ավանդները դիտվում են որպես մեկ ավանդ, և բանկում միևնույն ավանդատուին պատկանող բոլոր ավանդների գծով հաշվարկվող երաշխավորված ավանդի հատուցման գումարը հաշվարկվում է սույն կարգի Հավելված 2-ի 1-11-րդ կետերի համաձայն:

13. Եթե ավանդատուն միացող բանկերից մեկում ունի միայն խնդրահարույց պարտավորություն, ապա հատուցման ենթակա ավանդի հաշվարկի ժամանակ խնդրահարույց պարտավորությունը նվազեցվում է միացող մյուս բանկի (բանկերի) բանկային ավանդից: Ընդ որում` խնդրահարույց պարտավորությունը նվազեցվում է միացող բանկում ավանդատուի` խնդրահարույց պարտավորության արժույթով բանկային ավանդից: Ավանդատուի` խնդրահարույց պարտավորության արժույթով բանկային ավանդ չունենալու դեպքում խնդրահարույց պարտավորությունը նվազեցվում է ավանդատուի` այլ արժույթով բանկային ավանդից (ավանդներից):

14. Եթե ավանդատուն միացող բանկերից մեկում ունի և՛ բանկային ավանդ, և՛ խնդրահարույց պարտավորություն, և խնդրահարույց պարտավորությունը գերազանցում է բանկային ավանդին, խնդրահարույց պարտավորության` բանկային ավանդը գերազանցող մասը նվազեցվում է միացող մյուս բանկում (բանկերում) ավանդատուի ունեցած բանկային ավանդից (առկայության դեպքում): Ընդ որում` խնդրահարույց պարտավորության` բանկային ավանդը գերազանցող մասը նվազեցվում է միացող բանկում ավանդատուի` խնդրահարույց պարտավորության արժույթով բանկային ավանդից: Ավանդատուի` խնդրահարույց պարտավորության արժույթով բանկային ավանդ չունենալու դեպքում խնդրահարույց պարտավորությունը նվազեցվում է ավանդատուի` այլ արժույթով բանկային ավանդից (ավանդներից):

 

(2-րդ հավելվածը փոփ. 03.08.10 թիվ 198-Ն, 15.12.15 թիվ 265-Ն, 04.03.16 թիվ 35-Ն, 20.07.18 թիվ 117-Ն որոշումներ)

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
26.08.2008
N 261-Ն
Որոշում