Սեղմել Esc փակելու համար:
ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈՔՐ ՈՒ ՄԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՄ ...

 

 

041.0274.250598

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մայիսի 1998 թվականի թիվ 274

 

ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ IV ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՊՀ անդամ պետություններում փոքր և միջին ձեռնարկության զարգացման և օժանդակման խորհրդատվական խորհրդի IV նիստը 1998 թվականի հունիսի 4-5-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` նախապատրաստել նշված նիստի անցկացման ծրագիրը և ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել պատվիրակությունների ընդունումն ու ճանապարհը (անվճար) պաշտոնական պատվիրակությունների սրահում:

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել պատվիրակությունների անդամների անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` ապահովել պատվիրակությունների անդամների բուժսպասարկումը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` լուսաբանել նշված նիստի անցկացումը:

6. Ընդունել ի գիտություն, որ նշված նիստի անցկացման հետ կապված ծախսերը կկատարվեն շահագրգիռ հովանավորների միջոցների հաշվին:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
25.05.1998
N 274
Որոշում