041.0290.010698
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1 հունիսի 1998 թվականի թիվ 290
ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության Սարդարապատի հուշահամալիրն ու ազգագրական պետական թանգարանը հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ենթակայությանը:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Արմավիրի մարզպետին` մեկամսյա ժամկետում համատեղ ճշտել Սարդարապատի հուշահամալիրի տարածքի սահմաններն ու գույքի ցանկը և ապահովել դրանց հաշվեկշիռ սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը: