041.0291.030698
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 հունիսի 1998 թվականի թիվ 291
ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում 1998 թվականի հունիսի 2-ին տեղացած հորդառատ անձրևների և կարկտահարության պատճառով վնասներն ուսումնասիրելու, գնահատելու և տեղում օպերատիվ աշխատանքներ կազմակերպելու նպատակով ստեղծել կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով`
Շ. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ
հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Դ. Զադոյան - ՀՀ տարածքային կառավարման նախարար
Ա. Խուդավերդյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ
Հ. Վարյան - ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության
նախարարի տեղակալ
Ա. Շահնազարյան - ՀՀ տրանսպորտի նախարարի տեղակալ
Խ. Դումիկյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Ս. Կարապետյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Ս. Թամանյան - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների
վարչության պետի առաջին տեղակալ
Ա. Գևորգյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի խորհրդական
Ս. Կոտոլիկյան - ՀՀ էներգետիկայի նախարարության վարչության պետ
2. Կառավարության հանձնաժողովին` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հեղեղումների և կարկտահարության հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների ծրագիր: