Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0293.030698

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հունիսի 1998 թվականի թիվ 293

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության 1999 թվականի բյուջետային գործընթացն սկսելու նպատակով`

1.Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել`

ա) մինչև 1998 թվականի հուլիսի 11-ը` համապատասխան ճյուղի (ոլորտի) 1999-2001 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի նախագիծը` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության մշակած մեթոդական ցուցումների.

բ) մինչև 1998 թվականի օգոստոսի 1-ը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության մշակած մեթոդական ցուցումների համաձայն կազմված` իրենց և համակարգի 1999-2001 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը.

գ) մինչև 1998 թվականի օգոստոսի 8-ը` համակարգի պետական և պետական մասնակցությամբ ընկերությունների 1999-2001 թվականների եկամուտների ու ծախսերի ամփոփ հաշվեկշռի (ֆինանսական պլանների) նախագիծը` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության մշակած մեթոդական ցուցումների.

դ) մինչև 1998 թվականի օգոստոսի 20-ը` համակարգում օտարերկրյա պետությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկերի 1999-2001 թվականներին օգտագործման վերաբերյալ կանխատեսումները:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը մինչև 1998 թվականի օգոստոսի 20-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել 1999-2001 թվականներին միջազգային (ներառյալ ԱՊՀ) կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված ծախսերի ֆինանսավորման գծով պահանջվող հատկացումների հաշվարկը և դրանց առաջնահերթության վերաբերյալ առաջարկություններ:

3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`

ա) համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի հետ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել`

մինչև 1998 թվականի հուլիսի 11-ը` համապատասխան մարզի (Երևան քաղաքի) 1999-2001 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի նախագիծը` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության մշակած մեթոդական ցուցումների.

մինչև 1998 թվականի օգոստոսի 1-ը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության մշակած մեթոդական ցուցումների համաձայն կազմված` համապատասխան մարզպետարանի (Երևան քաղաքապետարանի) 1999-2001 թվականների բյուջետային ֆինանսավորման հայտերը.

մինչև 1998 թվականի օգոստոսի 1-ը` համապատասխան մարզի (Երևան քաղաքի) քաղաքային, գյուղական և թաղային համայնքներից ստացված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սուբվենցիա տրամադրելու մասին 1999-2001 թվականների հայտերը` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության մշակած մեթոդական ցուցումների.

բ) համագործակցել պետական կառավարման համապատասխան մարմինների հետ վերջիններիս համակարգի` մարզպետներին (Երևան քաղաքապետարանի) ենթակա հիմնարկների 1999-2001 թվականների բյուջետային ֆինանսավորման հայտերի կազմման գործում:

4. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին անհրաժեշտության դեպքում մշակել և մինչև 1998 թվականի օգոստոսի 18-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովին և Հայաստանի Հանրապետության դատական իշխանության մարմիններին մինչև 1998 թվականի օգոստոսի 1-ը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության մշակած մեթոդական ցուցումների համաձայն կազմված` իրենց 1999-2001 թվականների բյուջետային ֆինանսավորման հայտերը:

6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի համաձայն, «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում ներառելու համար մինչև 1998 թվականի օգոստոսի 8-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1999-2001 թվականների կապիտալ ներդրումների ծրագրի և ծախսերի նախահաշիվների նախագծերը` համապատասխան հիմնավորումներով:

7. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին, Երևան քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովին` մինչև 1998 թվականի օգոստոսի 10-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել 1999-2001 թվականներին մարդասիրական օգնության կարգով և բարեգործական նպատակներով ստացվելիք ապրանքների տեսակի, քանակի, արժեքի, դրանց իրացման պայմանների և հայտի այլ տվյալների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև դրանց մասին կնքված պայմանագրերի (համաձայնագրերի) պատճեները:

8. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարությանը` մինչև 1998 թվականի օգոստոսի 10-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել 1999 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի և Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման համար անհրաժեշտ տեղեկատվություն` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ներկայացրած ցանկի:

9. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) մինչև 1998 թվականի հունիսի 5-ը մշակել և պետական կառավարման մարմիններին տրամադրել համապատասխան ճյուղերի (ոլորտների) 1999-2001 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի նախագծերի կազմման համար անհրաժեշտ մեթոդական ցուցումները.

բ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի կազմման աշխատանքները կանոնակարգելու նպատակով մինչև 1998 թվականի հունիսի 9-ը մշակել և պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրել բյուջեները կազմելու համար անհրաժեշտ հաշվարկների կատարման մեթոդական ցուցումները, բյուջետային ֆինանսավորման հայտերի, բյուջետային հիմնարկի պահպանման ծախսերի նախահաշվի ձևերը և ներկայացնել կարգը.

գ) մինչև 1998 թվականի հունիսի 5-ը մշակել և պետական կառավարման մարմիններին տրամադրել մարզի (Երևան քաղաքի) 1999-2001 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի նախագծի կազմման համար անհրաժեշտ մեթոդական ցուցումները.

դ) մինչև 1998 թվականի հունիսի 15-ը Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի և Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման համար պահանջվող տեղեկատվության ցանկը.

ե) մշակել և մինչև 1998 թվականի օգոստոսի 22-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 1999-2000 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման , այդ թվում` տարածքային զարգացման ծրագրերի նախագծերը.

զ) մինչև 1998 թվականի սեպտեմբերի 10-ը` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի ֆինանսավորում ստանալու հայտ ներկայացրած հայտատուներ հետ համաձայնեցնել բյուջեի նախագծում նախատեսված ծրագրերի ֆինանսավորման չափերը` կազմելով համապատասխան արձանագրություններ, և դրանք մինչև 1998 թվականի սեպտեմբերի 15-ը ուղարկել հայտատուներին.

է) մշակել և մինչև 1998 թվականի սեպտեմբերի 19-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի բյուջետային ուղերձի նախագիծը (բացառությամբ «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բացատրագիր).

ը) մինչև 1998 թվականի սեպտեմբերի 20-ը պետական կառավարման տարածքային մարմինների միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի քաղաքային, գյուղական, իսկ Երևան քաղաքում` համայնքների բյուջեներին տրվող հատկացումների չափերը.

թ) համակարգել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մշակման ու դրանց Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացման աշխատանքները.

ժ) մինչև 1998 թվականի հոկտեմբերի 14-ը` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի բյուջետային ուղերձի Հայաստանի Հանրապետության 1999-2001 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի նախագծերի հիման վրա մշակված «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն ու դրա բացատրագիրը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
03.06.1998
N 293
Որոշում