Սեղմել Esc փակելու համար:
«ԲԺՇԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԲԺՇԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՀԱ ...

 

 

100.0003.171108

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «17»        11            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10008355

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

4 մարտի 2008 թվականի N 03-Ն

 

«ԲԺՇԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.1.3-3 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

(2-րդ մաս)

 

6. Կազմակերպում և կառավարում

 

Բժշկական թափոնների գործածության ճիշտ կազմակերպումը կախված է վարչական ճիշտ կառավարումից և կազմակերպումից: Ակտի կատարման ամենօրյա հսկողությունն իրականացնում է կազմակերպության տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը (համաճարակաբան, գլխավոր բուժքույր, տնօրենի տեղակալ տեխնիկական հարցերով կամ այլ), որը պարտավոր է լիովին տիրապետել Ակտի իրականացմանը ներկայացվող պահանջներին: Բժշկական թափոններ առաջացնող կազմակերպություններում կազմակերպության տնօրենի կողմից կարող է կազմվել թափոնների գործածության հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով)` առավել շատ թափոն առաջացնող ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ, որը ղեկավարվում է կազմակերպության տնօրենի կամ նրա կողմից նշանակված կազմակերպության այլ պաշտոնատար անձի կողմից: Այդպիսի Հանձնաժողովի աշխատանքի շրջանակը սահմանափակվում է Ակտում ընդգրկված հարցերի շրջանակով:

Թափոնների կառավարման պատասխանատու անձի կամ հանձնաժողովի պարտականություններն են.

1) Մշակել բժշկական թափոնների գործածության և դրա իրականացման ակտը,

2) Կանոնավոր (տարին մեկ անգամ) վերանայել և վերստուգել (եթե դրա անհրաժեշտությունը կա) թափոնների գործածության և իրականացման ակտերը,

3) Երաշխավորել, որ համապատասխան ֆինանսական և մարդկային ռեսուրսներ են տրամադրված բժշկական թափոնների գործածության գործընթացի համար:

Թափոնների կառավարման հանձնաժողովում ընդգրկվում են կազմակերպության միավորների ղեկավարներին: Հիվանդանոցում հանձնաժողովը կարող է բաղկացած լինել հետևյալ անձնակազմից.

1) Հիվանդանոցի ղեկավար /մենեջեր կամ ադմինիստրատոր/ (հանձնաժողովի ղեկավար),

2) Հիվանդանոցի համաճարակաբան,

3) Ավագ բուժքույր,

4) Աշխատող, որը պատասխանատու է բժշկական թափոնների գործածության համար,

5) Բաժանմունքների վարիչներ, հատկապես լաբորատորիայի, դեղատան, վիրաբուժության կամ ծննդաբերական բաժանմունքների վարիչներ,

6) Ֆինանսական ղեկավար, գանձապահ կամ հաշվապահ, որը պատասխանատու է բյուջեի համար,

7) Ինժեներատեխնիկական /պահպանման և շինության տնտեսական/ հարցերով զբաղվող ղեկավարներ:

Կազմակերպության տնօրենը հանձնաժողովի մեկ անդամի նշանակում է (համաճարակաբան, գլխավոր բուժքույր, տնօրենի տեղակալ տեխնիկական հարցերով կամ այլ) որպես թափոնների գործածության պատասխանատու անձի, որը պատասխանատու է բժշկական թափոնների գործածության համակարգի ամենօրյա աշխատանքի և մշտադիտարկման համար: Մեծ քանակով բժշկական թափոններ առաջացնող կազմակերպությունում թափոնների գործածության պատասխանատու աշխատողին կարող է օգնել բժշկական թափոնների գործածության բնագավառում նշանակված մեկ այլ աշխատակից:

Թափոնների գործածության պատասխանատու անձի հատուկ պարտականություններն են.

Նպաստել թափոնների կառավարման հանձնաժողովի անդամների հաղորդակցմանը` ապահովելով ճշգրիտ ընթացակարգերի իրականացումը,

1) Մշտադիտարկել և գնահատել թափոնների գործածության և հեռացման աշխատանքները, այդ թվում` վտանգների գնահատումը,

2) Ապահովել համապատասխան պարագաների առկայությունը,

3) Ապահովել թափոնների քանակների և առաջացած տեսակների, դժբախտ պատահարների, անսովոր աշխատանքային դեպքերի մասին գրանցումները,

4) Հսկել ուսուցման ծրագիրը և ապահովել, որ ամբողջ անձնակազմը իրազեկ լինի բժշկական թափոնների բնագավառում իր ունեցած պարտականությունների մասին,

5) Հայտնաբերել այն բոլոր գործողությունները, որոնք ձևափոխման կարիք ունեն գործածության և իրականացման ծրագրում:

Բոլոր աշխատողների անհատական պարտականություններն են հասկանալ և օգտագործել բժշկական թափոնների գործածությանը վերաբերող ճիշտ գործողություններ: Օրինակ, թափոնների գործածության գործընթացին մասնակցող առողջապահական աշխատողի համար անհրաժեշտ են համապատասխան գիտելիքներ թափոնների վտանգավոր և ոչ վտանգավոր լինելը որոշելու բնագավառում` այն ճիշտ տարողության կամ բեռնարկղի մեջ տեղադրելու համար: Շինության տնտեսական աշխատողները պատասխանատու են թափոնների բեռնարկղերի փոխադրման և դրանք մշակումից և հեռացումից առաջ ճիշտ տարածքում պահելու համար:

Բժշկական թափոնների գործածության համակարգի շարունակական լինելը պահանջում է յուրաքանչյուր բաժանմունքի բժիշկների կամ բուժքույրերի մասնակցություն, որոնք պարտավոր են նաև ճիշտ գործողությունների կատարում քարոզել իրենց աշխատակիցների մոտ: Նրանք ուղղորդում են մյուսներին իրենց օրինակով և նպաստում են փոփոխության` խրախուսելով մյուսներին: Սա հատկապես կարևոր է, երբ կազմակերպությունը ներդնում է բժշկական թափոնների գործածության նոր համակարգ: Թափոնների կառավարման հանձնաժողովը աշխատում է այս անձանց հետ` ուղղորդելով, աջակցելով, գնահատելով և խրախուսելով նրանց:

Երբ բժշկական թափոնների գործածության նոր համակարգ է ստեղծվում, ապա արդյունավետ է այն սկսել և իրականացնել կազմակերպության մի քանի բաժանմունքներում` որպես փորձարարական /պիլոտ տարածքներ/, որոնցից մյուս բաժանմունքները կարող են սովորել: Ծննդաբերական և նորածնային բաժանմունքները բժշկական թափոնների գործածության ճիշտ գործողություններ ներդրելու համար կատարյալ բաժանմունքներ են համարվում:

Փորձարարական տարածքներում բժշկական թափոնների գործածության համակարգի բարեհաջող իրականացումից հետո ձեռք բերված փորձը կարելի է կիրառել ողջ կազմակերպությունում` ընդարձակելով թափոնների գործածության համակարգը:

 

7. Թափոնների գործածության և իրականացման իրավական ակտեր

 

Բժշկական թափոնների գործածությունը կարգավորելու և դրա հետ կապված մարդու առողջության անվտանգության պահանջները ապահովելու նպատակով գործող սանիտարական կանոնների պահանջների հիման վրա յուրաքանչյուր կազմակերպության տնօրեն ընդունում է բժշկական թափոնների անվտանգ գործածությունը կարգավորող գործողությունների իրավական ակտ /այսուհետ` Ակտ/: Բժշկական թափոնների գործածության ակտը իրենից ներկայացնում է փաստաթուղթ, որը նկարագրում է կազմակերպության ակտերը` թափոնների գոյացումից մինչև հեռացում:

Բժշկական թափոնների գործածության ակտը սկսվում է թափոնների սկզբնական գնահատման իրականացումից: Հետագայում, ելնելով սանիտարական կանոններում և մեթոդական ցուցումներում ներկայացված պահանջներից, թափոնների կառավարման պատասխանատու անձը կամ հանձնաժողովը գնահատում է առկա գործընթացները: Պատասխանատու անձը կամ հանձնաժողովը որոշում է, թե որն են մեթոդական ուղեցույցի այն դրույթները, որոնք կիրառվելու են կազմակերպությունում և մշակում է ակտ` հիմնվելով ուղեցույցի այն դրույթների վրա, որոնք վերաբերում են կազմակերպության առանձնահատուկ պայմաններին:

Ակտի մշակման ժամանակ հաշվի են առնվում հետևյալ հարցերը.

1) Ներկա իրավիճակը (թափոնների վարման գործողություններ, անձնակազմ, գույք, սարքավորումներ)

2) Թափոնների առաջացող քանակներ

3) Թափոնների նվազեցման, կրկնակի օգտագործման, վերամշակման և կոմպոստացման հնարավորություն

4) Թափոնների` ըստ տեսակների տարանջատում

5) Կազմակերպության ներսում առաջացած թափոնների գործածության, փոխադրման և պահման գործողություններ

6) Թափոնների մշակման և հեռացման (կազմակերպության ներսում և կազմակերպությունից դուրս) առաջարկվող տարբերակների որոշում և վերջնական գնահատում

7) Թափոնների գործածության տարբերակների որոշում, վերջնական գնահատում և ներկա ծախսերի ու թափոնների գործածության տարբերակներին առնչվող ծախսերի հաշվարկում

8) Գրանցումների վարում

9) ՈՒսուցում

10) Թափոնների գործածության հետ կապված աշխատանքի հիգիենային և անվտանգությանը վերաբերող հարցեր:

Բժշկական թափոններ առաջացնող կազմակերպության համար թափոնների գործածության ակտի բաղադրիչները ներկայացված են ստորև: Պարզեցված տարբերակը կարող է օգտագործվել ավելի փոքր հաստատությունների համար, պայմանով` որ ընդգրկված լինի թափոնների յուրաքանչյուր խոշոր խումբ:

 

8. Բժշկական թափոնների գործածության ակտի բաղադրիչները

 

.____________________________________________________________________.

|     Թափոնների հավաքման և  պահման օբյեկտների գտնվելու վայրը և       |

|     կազմակերպումը                                                  |

|                                                                    |

|     1. Կազմակերպության գծագրեր, որոնք ցույց են տալիս հիվանդանոցում |

| թափոնների հավաքման բոլոր նշանակված վայրերը, յուրաքանչյուր վայրում  |

| նշվում է տվյալ վայրում օգտագործվող բեռնարկղերի և  հավաքվող         |

| թափոնների տեսակների մասին:                                         |

|     2. Գծագրեր, որոնք ցույց են տալիս բժշկական թափոնների պահման     |

| կենտրոնական տարածքը և  կենցաղային թափոնների առանձին տարածքը:       |

| Հատկապես նշվում են տարողությունների և  բեռնարկղերի տեսակները,      |

| անվտանգության սարքավորման և  թափոններ հավաքող, փոխադրող            |

| կցասայլերի լվացման և  ախտահանման, մաքրման միջոցառումները:          |

| Փաստաթղթում նույնպես նշվում են սառեցված պահման օբյեկտների          |

| հնարավոր կարիքները, եթե դրա անհրաժեշտությունը կա:                  |

|     3. Գծագրեր, որոնք ցույց են տալիս թափոնները հավաքող կցասայլերի  |

| ճանապարհը հիվանդանոցի միջով, որի վրա պարզորեն նշվում են անհատական  |

| հավաքման ուղղությունները:                                          |

|     4. Հավաքման ժամանակացույց յուրաքանչյուր ուղղության համար,      |

| հավաքվող թափոնների տեսակը, հիվանդասենյակների և  բաժանմունքների     |

| թիվը, որոնք ընդգրկվում են մեկ շրջայցով: Կազմակերպությունում տվյալ  |

| թափոնների համար նախատեսված կենտրոնական տարածքը նախապես որոշվում    |

| է:                                                                 |

|                                                                    |

|     Գծագրեր և  նկարներ                                             |

|                                                                    |

|     5. Գծագրեր, որոնք ցույց են տալիս հիվանդասենյակներում և         |

| բաժանմունքներում օգտագործվող տարողությունների տեսակները:           |

|     6. Թափոնների հավաքման համար օգտագործվող կցասայլերի կամ անիվ    |

| ունեցող այլ բեռնարկղերի նկարները:                                  |

|     7. Սրածայր թափոնների համար նախատեսված տարողությունների և       |

| բեռնարկղերի նկարներ:                                               |

|                                                                    |

|     Պահանջվող նյութական պաշար և  մարդկային ներուժ                  |

|                                                                    |

|     8. Տարողությունների, բեռնարկղերի և  հավաքման սայլակների        |

| արժեքի և  քանակի հաշվարկ:                                          |

|     9. Սրածայր թափոնների տարողությունների և  տարեկան պահանջվող այլ |

| բեռնարկղերի քանակի հաշվարկ, որոնք դասակարգվում են                  |

| համապատասխանաբար տարբեր չափերով:                                   |

|     10. Տարեկան օգտագործվող գունային կոդավորում ունեցող            |

| պոլիէթիլենային պարկերի քանակ և  արժեք:                             |

|     11. Թափոնների հավաքման համար պահանջվող աշխատողների քանակի      |

| հաշվարկում:                                                        |

|                                                                    |

|     Պարտականություններ                                             |

|                                                                    |

|     12. Իր առօրյա աշխատանքում թափոններ առաջացնող և  դրանց          |

| տարանջատմանը, պահմանը և  վարմանը մասնակցող հիվանդանոցի անձնակազմի  |

| այն յուրաքանչյուր խմբի պարտականությունների, պարտավորությունների    |

| և  գործողությունների ընթացակարգերի /կատարման կարգի/ սահմանում:     |

|     13. Հիվանդանոցի տնտեսական հարցերով զբաղվող և  օժանդակ          |

| անձնակազմի պարտականությունների սահմանում, այդ թվում թափոնների      |

| հավաքման և  վարման սահմանում` յուրաքանչյուր հիվանդասենյակի և       |

| բաժանմունքի համար:                                                 |

|                                                                    |

|     Ընթացակարգեր և  գործողություններ                               |

|                                                                    |

|     14. Պարզ սխեմա` շարժի աղյուսակ, որը ցույց է տալիս թափոնների    |

| ըստ տեսակի տարանջատման ընթացակարգը:                                |

|     15. Հատուկ միջոցառումներ պահանջող թափոնների ըստ տեսակի         |

| տարանջատման, պահման և  վարման ընթացակարգեր:                        |

|     16. Թափոնների խմբերի և  նրանց վերջնական հեռացման մշտադիտարկման |

| ընթացակարգերի սխեմա /ուրվագիծ/:                                    |

|     17. Անկանխատեսելի դեպքերի ծրագրեր` մշակման սարքը վնասվելու     |

| կամ այն պլանային վերանորոգման ենթարկվելու դեպքում բժշկական         |

| թափոնների պահեստավորմանը և  տեղափոխմանը վերաբերող հրահանգներով:    |

|     18. Վթարային իրավիճակների ընթացակարգեր:                        |

|     19. Թափոնների ծավալի նվազեցման ծրագիր` նվազեցնելով թափոնների   |

| քանակը իր ծագման կետում և  թափոնները կրկնակի օգտագործելով,         |

| վերամշակելով, կամ կենցաղային թափոնները կոմպոստացնելով որտեղ որ     |

| հնարավոր է:                                                        |

|                                                                    |

|     ՈՒսուցում                                                      |

|                                                                    |

|     20. ՈՒսուցման դասընթացներ և  ծրագրեր:                          |

.____________________________________________________________________.

 

Ակտը պարբերաբար ենթարկվում է վերանայման, իսկ անհրաժեշտության դեպքում` վերստուգման: Կազմակերպության աշխատողների համար հնարավորություն է ստեղծվում ակտի շուրջ ունեցած իրենց կարծիքները ներկայացնելու համար: Ակտի մշակումից հետո անձնակազմի բոլոր աշխատակիցներից կպահանջվի կարդալ այն և ստորագրել մի փաստաթղթային ձևում, որը կհաստատի, որ նրանք ծանոթացել են կազմակերպության բժշկական թափոնների գործածության ակտի հետ: Եթե նոր աշխատողներ են ընդունվում, ապա նրանցից նույնպես կպահանջվի կարդալ ակտը և ստորագրել փաստաթղթային ձևում: Թափոնների գործածության պատասխանատու անձը պահպանում է ստորագրված փաստաթղթային ձևերը:

Ի լրումն, թափոնների կառավարման պատասխանատու անձի կամ հանձնաժողովի կողմից նույնպես մշակվում է իրականացման ակտ, որը ուրվագծում է ներկա համակարգից դեպի բժշկական թափոնների վարման նոր համակարգ անցնելու ռազմավարությունը: Իրականացման ակտով կարգավորվում են բժշկական թափոնների գործածության` ներառյալ դրանց ըստ տեսակի առանձնացման, տարողությունների և բեռնարկղերի մեջ տեղադրման, մեկուսացման, տեղափոխման և ընդունման, վնասազերծման և վարակազերծման բոլոր փուլերի իրականացումը նկարագրող ընթացակարգերը, դրանց կատարման ժամանակացույցը, վնասազերծման արդյունքում ստացված թափոնի հեռացման, թաղման և/կամ հետագա օգտագործման կարգը, բժշկական թափոնների հետ կապված անկանխատեսելի դեպքերի և վնասազերծման գործընթացում հնարավոր արտակարգ պատահարների դեպքում ձեռնարկվելիք միջոցառումները և դրանց իրականացման ընթացակարգերը, բժշկական թափոնների գործածության համար պատասխանատու աշխատողների աշխատանքային պարտականությունները և թափոնների գործածությանն առնչվող այլ հարցեր: Ակտում նշվում են այն հաստիքային աշխատողները, որոնք պատասխանատու են յուրաքանչյուր փուլի իրականացման համար: Իրականացման ակտը իր ներսում ընդգրկում է մի կարճաժամկետ ակտ, որը կատարում է ժամանակավոր միջոցառումներ` հանդես գալով որպես առաջնային փուլ մինչև բժշկական թափոնների վարման համակարգի ավելի լիակատար իրականացումը:

Իրականացման ակտի մաս է կազմում ֆինանսավորման ռազմավարությունը և ժամանակացույցը, անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերումը և լրացուցիչ աշխատողների ընդունումը: Քանի որ իրազեկության բարձրացումն ու կրթությունը կարևոր են փոփոխություն իրականացնելու բնագավառում, ապա նախատեսվում է նաև նախնական ուսուցման ծրագիր իրականացնելու պլաններ: Ակտում նույնպես հաշվի են առնվում կազմակերպության հնարավոր հետագա ընդարձակման պայմանները:

 

9. Թափոնների նվազեցում և աղտոտման կանխարգելում

 

Թափոնների նվազեցումը դա վերջնական հեռացվող ամենամեծ քաշ ունեցող թափոնների քանակի կրճատումն է: Առողջապահական կազմակերպություններում թափոնների նվազեցմանը հասնում են թափոնների` ըստ տեսակի տարանջատման, կրկին օգտագործման, վերամշակման և այլ ծրագրերի միջոցով: Թափոնների նվազեցման հավանական օգուտներն են` շրջակա միջավայրի պահպանումը, բարելավված աշխատանքի անվտանգությունը և առողջության պահպանումը, ծախսերի նվազեցումը և կանոնների կատարումը:

Ստորև ներկայացվում են թափոնների նվազեցման մեթոդները

1) Թափոնների տարանջատումը ըստ տեսակների. թափոնների տեսակները հավաքել համապատասխան տարողությունների և բեռնարկղերի մեջ: Միմյանցից առանձնացված պահել կարգավորված բժշկական թափոնները, վտանգավոր թափոնները, օրինակ` սնդիկը և կենցաղային թափոնները:

2) Ծագման նվազեցում. նվազեցնել կամ վերացնել թափոնների առաջացումը իր ծագման կետում: Ծագման նվազեցումը ավելի առաջնահերթ է, քան վերամշակումը կամ կրկնակի օգտագործումը: Թափոնների կառավարման խորհուրդը իրազեկված է, թե ինչ թափոններ է առաջանում կազմակերպության կողմից գնված ապրանքներից: Ծագման նվազեցումը պահանջում է ապրանքների ձեռքբերմամբ զբաղվող անձնակազմի ներգրավում: Ծագման նվազեցման մի քանի հատուկ մեթոդներից են.

ա. Նյութի վերացում, փոխում կամ ապրանքի փոխարինում, ինչպես օրինակ` թունավոր թափոններ առաջացնող մաքրող նյութի փոխարինում ոչ թունավոր, շրջակա միջավայրում փոխակերպվող մաքրող նյութով, բազմակի օգտագործման ապրանքների օգտագործում միանվագ օգտագործման ապրանքների փոխարեն (բացառությամբ ներարկիչներից, ասեղներից և այլ գործիքներից):

բ. Տեխնոլոգիայի կամ գործընթացի փոխարինում, օրինակ` սնդիկ չպարունակող սարքերի օգտագործում սնդիկ պարունակող ջերմաչափերի, սնդիկ պարունակող ճնշաչափի և այլ սարքերի փոխարեն, գոլորշիով մաքրում քիմիական մաքրող նյութերի փոխարեն:

գ. Արդյունավետ աշխատանքային գործողություններ, օրինակ` դեղորայքի կամ լուծիչների պիտանելիության ժամկետների լրացումից խուսափելու համար դրանց պատրաստում կամ ձեռքբերում անհրաժեշտ քանակով` թույլ չտալով դրանց ավելցուկի առաջացում, ծածկել ախտահանող լուծույթների լայն մակերես ունեցող տարողությունները` գոլորշացման հետևանքով պակասումը կանխելու նպատակով, օգտագործել կիրառման համար առաջադրված նվազագույն խտությունները:

դ. Գերադասելի գնում, ինչպես օրինակ այնպիսի ապրանքների գնում, որոնց փաթեթավորման քանակը հնարավորինս քիչ է:

3) Մնացորդի օգտահանում և վերամշակում. թափոնների խմբից նյութերի օգտահանում և կրկնակի օգտագործում.

ա. լրագրերի, փաթեթավորող նյութերի, գրասենյակի թղթի, ապակու, ալյումինե տուփերի, շինարարական թափոնների և այլ վերամշակելի պարագաների վերամշակում կամ վերամշակման հանձնում,

բ. Վերամշակված նյութերից պատրաստված ապրանքների գնում,

գ. Լուսանկարչական քիմիական նյութերից արծաթի օգտահանում կամ այդ նպատակով դրանց հանձնում համապատասխան կազմակերպություններին,

դ. Թորող սարքերի միջոցով լաբորատոր ռեակտիվների օգտահանում և կրկնակի օգտագործում,

4) Սննդի և այլ օրգանական թափոններից պարարտախառնուրդի /կոմպոստ/ պատրաստում. հնարավորության դեպքում, բացառությամբ միկրոկենսաբանական թափոնների:

5) Վնասազերծում. թափոնների խտացում և հեռացում` նախընտրելի է առաջանալիս և թափոնների հոսքի ընթացքում: Վարակիչ թափոնների դեպքում, վնասազերծումը ախտածին միկրոօրգանիզմների սպանումն է թափոնների բեռի մեջ, այնպես որ մշակված թափոնները հնարավոր լինի գործածել որպես կենցաղային թափոններ:

6) Պատշաճ հեռացում. երբ թափոնների նվազեցման բոլոր հնարավոր առաջադրվող տարբերակները սպառվել են, ապա մնացորդային թափոնները հեռացվում են շրջակա միջավայրի վրա նվազագույն վնասակար ազդեցություն ունեցող մեթոդով: Հիմնականում սա թափոնների հեռացումն է աղբավայրեր:

Թափոնների նվազեցման ծրագիրը կազմում է բժշկական թափոնների գործածության ծրագրի մի մասը: Թափոնների նվազեցման ծրագրի մշակումն ընդգրկում է պլանավորում և կազմակերպում, նախնական գնահատում, հնարավորության վերլուծություն` թափոնների նվազեցման առաջադրվող տարբերակների վերջնական գնահատում կատարելու և ընտրելու նպատակով, իրականացում, պարտադիր ուսուցում և պարբերական գնահատում:

 

10. Թափոնների ըստ տեսակի տարանջատում, հավաքման տարողություններ և բեռնարկղեր

 

Թափոնների ըստ տեսակի տարանջատում նշանակում է թափոնների գոյացման վայրում անմիջապես բաժանում տարբեր տեսակների և դրանց պահում իրարից մեկուսացված, բացառելով շփումը մարդկանց հետ: Թափոնների ըստ տեսակի տարանջատումը նվազեցնում է ախտահանվելու կամ մշակվելու կարիք ունեցող բժշկական թափոնների քանակը: Ըստ տեսակի տարանջատումը նաև նվազեցնում է վարակի ներհիվանդանոցային տարածման և աշխատանքի ժամանակ աշխատողների վարակման վտանգը:

Ըստ տեսակի տարանջատումը կայանում է թափոնների որոշակի տեսակների տարբեր տարողությունների /բեռնարկղերի տեղավորման մեջ` անմիջապես թափոնների գոյացման վայրում: Վարակիչ թափոնները հավաքվում են հատուկ, միայն այդ տեսակի համար նախատեսված մակնշված տարողությունների կամ բեռնարկղերի մեջ, որոնք համապատասխանում են թափոնների միջին քաշին: Եթե փոխադրման ժամանակ հնարավոր է առաջնային տարողությունից արտահոսքի վտանգ, ապա ավելացվում է արտահոսքի նկատմամբ դիմացկուն երկրորդային բեռնարկղ:

Սրածայր թափոնների տարողություններ. Սրածայր թափոնների հեռացման համար օգտագործվող առաջնային տարողությունը ապահովում է հետևյալ պահանջները` կարծր, արտահոսքի նկատմամբ դիմացկուն, չկոտրվող և չծակվող: Սրածայրերի տարողությունը ապահովում է հետևյալ պահանջները` փակվելու հնարավորություն ունեցող բացվածք և լցման առավելագույն չափի նիշ` բեռնարկղի տարողության մոտավորապես 3/4 մասի մակարդակով: Բացվածքը նախատեսվում է այնպես, որ աշխատողի համար հեշտ լինի այնտեղ զետեղել օգտագործված ներարկիչները: Կազմակերպության տարբեր տարածքներում տեղադրված սրածայրերի համար տարողությունների չափերը համապատասխանեցվում են այդ տարածքներում օգտագործվող սրածայր գործիքների միջին ծավալին: Կազմակերպությունները օգտագործում են միանվագ օգտագործման ներարկիչներ, հնարավորին չափ շատ ինքնաքայքայվող, ինքնաարգելափակվող, ներքաշվող և այլ անվտանգ ներարկիչներ: Արգելվում է ներարկիչների ասեղների կափարիչներով փակումը` որպես ասեղներով ծակելու հետևանքով առաջացած վնասվածքների և վարակումների հիմնական պատճառ:

Վարակիչ թափոնների, բացառությամբ սրածայրերի և հեղուկների, համար նախատեսված տարողություններ և բեռնարկղեր. Վարակիչ թափոնները սովորաբար տեղադրվում են պոլիէթիլենային պարկերի, պոլիէթիլենային պարկեր պարունակող ստվարաթղթե տուփերի, կամ արտահոսքի նկատմամբ դիմացկուն այլ բեռնարկղերի մեջ: Պոլիէթիլենային պարկերը լինում են անթափանցելի արտահոսքի նկատմամբ, ամուր կողքերով և հատակով և լինեն բավականին դիմացկուն, որպեսզի չպայթեն, չպատռվեն նախատեսված քանակի թափոններ պարունակելու դեպքում: Պոլիէթիլենային պարկը տեղավորվում է գունային կոդավորում ունեցող կարծր բեռնարկղի մեջ, որտեղ հավաքվում են բժշկական թափոնները:

Տարողություններ հեղուկների համար. Հեղուկները լցվում են կարծր, ամուր, արտահոսքի նկատմամբ դիմացկուն կափարիչ ունեցող տարողությունների մեջ: Բազմակի օգտագործման տարողությունները ախտահանվում են կրկնակի օգտագործումից առաջ: Բեռնարկղերը ունենում են գունային կոդավորում:

Գունային կոդավորում. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը առաջարկում է պարկերի և բեռնարկղերի գունային կոդավորում` դրանք տեսանելիորեն ճանաչելու և տարանջատումը հեշտացնելու համար: Առաջադրվում են հետևյալ հիմնական գույները.

Դեղին (կամ կարմիր) - Վարակիչ թափոններ

1) Սև - Կենցաղային թափոններ

2) Շագանակագույն - Քիմիական և դեղագործական թափոններ

Պիտակի փակցնում. Վարակիչ թափոնների տարողությունների վրա փակցված պիտակները իրենց վրա ունենում են կենսաբանական վտանգի միջազգային նշանը` հակադրվող գույնով, և «ՎԱՐԱԿԻՉ ԹԱՓՈՆ» գրված բառերը: Ավելին, յուրաքանչյուր տարողության վրա կա կպչուն պիտակ, որի վրա նշված է բժշկական թափոնների տեսակը, տարողության մեջ հավաքելու ժամը և ամսաթիվը, տարողությունը փակող անձնավորության անունը և կազմակերպության անվանումը: Տարողությունները փակ են մնում մինչև մշակման վայր տեղափոխելը:

 

11. Թափոնների բեռնարկղերի նկատմամբ ներկայացվող ժամանակավոր պահանջներ

 

Թափոնների բեռնարկղի և այլ պահանջվող պարագաների ընտրությունը կատարվում է ելնելով կազմակերպության ֆինանսական հնարավորություններից` թափոնների գործածության բարելավումների անընդհատությունն ապահովելու պայմանով: Եթե կազմակերպությունը օգտագործում է թանկարժեք ներկրված պարագաներ և սպառման նյութերի մատակարարումը ու փոխարինող սարքավորումը շարունակական չէ, ապա թափոնների գործածության բարելավումների անընդհատությունը վտանգի կենթարկվի: Մինչև վտանգավոր բժշկական թափոնների տարբեր տեսակների համար հատուկ արտադրված, գունային կոդավորում ունեցող, պիտակավորված բեռնարկղերի մատակարարումը, կազմակերպությունները կարող են օգտագործել ստորև ներկայացված նվազագույն ժամանակավոր բեռնարկղերը:

Եթե միանվագ օգտագործման պարկեր չկան, ապա կարող են օգտագործվել կափարիչ ունեցող կրկնակի օգտագործման պլաստմասսայե կամ մետաղե բեռնարկղեր: Դրանք կանոնավոր կերպով կարող են լվացվել և ախտահանվել` ամեն օր: Յուրաքանչյուր բեռնարկղ գունավորված է, որպեսզի զանազանվի նրա օգտագործումը: Եթե սրածայրերի համար նախատեսված կարծր, չծակվող դեղին տարողություններ չեն կարող տեղում մատակարարվել, ապա ցանկացած կարծր, չծակվող տարողություն (ինչպես օրինակ` լվացող հեղուկների շշեր, թորած ջրի բեռնարկղեր, քլորակրի դատարկ շշեր) կարող է օգտագործվել, բայց դրա վրա փակցվում է պիտակ, որտեղ հստակ նշվում է այդտեղ պարունակվող օգտագործված սրածայրերի մասին:

Թափոնների գործածության համար ժամանակավոր օգտագործման տարողությունների կամ բեռնարկղերի նվազագույն բնութագրերը ներկայացված են ստորև պատկերված աղյուսակում: Միջազգային կենսաբանական նշանը ներկվում է բեռնարկղերի վրա կամ փակցվում են կենսաբանական վտանգի պիտակներ:

Հավաքման տարողությունների ժամանակավոր բնութագրեր

 

.___________________________________________________________________.

|  ԹԱՓՈՆԻ ՏԵՍԱԿ  |   ԲԵՌՆԱԽՑԻԿԻ ԿԱՄ ՊԱՐԿԻ     |     ՕՐԻՆԱԿՆԵՐ       |

|                |         ԲՆՈՒԹԱԳԻՐ          |                     |

|________________|____________________________|_____________________|

|Սրածայրեր       |- տարողությունը  լինում է   |- Կենսաբանական վտանգի|

|                |չծակվող,  կողքերից և        |պիտակով դատարկ       |

|                |հատակից արտահոսք չունենա    |պլաստիկ շշեր,        |

|                |և  ամուր լինի               |- Կենսաբանական վտանգի|

|                |- տարողության վրա նշվում է  |նշանով ստվարաթղթե    |

|                |կենսաբանական վտանգի նշան    |տուփ                 |

|                |- տարողությունը  լինում է   |- Կենսաբանական վտանգի|

|                |փակվող                      |նշանով կարծր պլաստիկ |

|                |Ուշադրություն. Սրածայր      |բեռնարկղ             |

|                |թափոնները                   |- Կափարիչով          |

|                |դրանց գոյացման վայրում,     |թիթեղատուփեր:        |

|                |օգտագործելուց անմիջապես     |Կենսաբանական վտանգի  |

|                |հետո տեղադրվում են          |նշանի փոխարեն        |

|                |մեկանգամյա օգտագործման      |«Զգույշ - Սրածայրեր» |

|                |կարծր տարողությունների մեջ  |բառերը նույնպես      |

|                |(օրինակ` պլաստիկ շշերի,     |կարող են օգտագործվել |

|                |մետաղյա կամ կարծր           |                     |

|                |պլաստմասսայե տարողության    |                     |

|                |մեջ): Արգելվում է           |                     |

|                |տեղադրելուց առաջ            |                     |

|                |ներարկիչների ասեղների       |                     |

|                |կրկնակի փակելը կափարիչով    |                     |

|                |և/կամ  ախտահանելը:          |                     |

|________________|____________________________|_____________________|

|Մարդու արյուն,  |- Պոլիէթիլենային պարկերը    |- Կենսաբանական       |

|արյան           |բացառում են արտահոսքի       |վտանգի նշան ունեցող  |

|բաղադրամասեր,   |հնարավորությունը, այնպես    |դեղին ներկված        |

|կենսաբանական    |պատրաստված լինեն, որպեսզի   |աղբամանի կամ դույլի  |

|հեղուկներ (պինդ |չպատռվեն կամ չպայթեն:       |մեջ դրված            |

|և  կիսահեղուկ   |Պոլիէթիլենային պարկը        |պոլիէթիլենային պարկ  |

|թափոններ)       |դրվում է  կարծր բեռնարկղի   |- Դեղին              |

|                |մեջ:                        |պոլիէթիլենային       |

|                |-Կարծր տարողությունը կամ    |պարկերը օգտագործվում |

|                |բեռնարկղը բացառում է        |են դրանց առկայության |

|                |արտահոսքի հնարավորությունը, |դեպքում              |

|                |լինում է պինդ, իր վրա       |                     |

|                |փակցված կենսաբանական վտանգի |                     |

|                |նշան, կամ ունենա գունային   |                     |

|                |կոդավորում և  փակվող լինի:  |                     |

|________________|____________________________|_____________________|

|Հատուկ վտանգավոր|                            |                     |

|վարակիչ         |                            |                     |

|հիվանդներից     |          Նույնը            |       Նույնը        |

|առաջացած        |                            |                     |

|թափոններ        |                            |                     |

|(Վարակիչ        |                            |                     |

|թափոններ)       |                            |                     |

|________________|____________________________|_____________________|

|Ախտաբանա-       |                            |                     |

|անատոմիական     |          Նույնը            |       Նույնը        |

|թափոններ        |                            |                     |

|________________|____________________________|_____________________|

|                |- Բեռնարկղը բացառում է      |- Շշեր, սրվակներ,    |

|Հեղուկ թափոններ |արտահոսքի հնարավորությունը  |պլաստմասսայից        |

|                |արտահոսքը, լինում է ամուր   |պատրաստված           |

|                |և  փակվող:                  |բեռնարկղեր,          |

|                | - Բեռնարկղի վրա փակցվում   |կափարիչով դույլեր և  |

|                |է կենսաբանական վտանգի       |այլն                 |

|                |պիտակ, եթե այն              |                     |

|                |օգտագործվում է թափոններ     |                     |

|                |փոխադրելու համար:           |                     |

|                |- Բեռնարկղը պատրաստվում է   |                     |

|                |այնպես, որ հնարավոր լինի    |                     |

|                |այն փոխադրել առանց հեղուկը  |                     |

|                |թափելու և  ցայտելու:        |                     |

.___________________________________________________________________.

 

12. Թափոնների հավաքում և փոխադրում

 

Թափոնների` ըստ տեսակի տարանջատման արդյունավետությունը բարելավելու և տարողությունների և բեռնարկղերի սխալ օգտագործումը նվազեցնելու համար ուշադիր որոշվում է դրանց ճիշտ տեղադրությունը և պիտակավորումը: Վարակիչ թափոնների տարողությունների կողքին դրված կենցաղային թափոնների տարողությունները կարող են օգնել թափոնների տարանջատմանը: Վարակիչ թափոնների չափազանց շատ տարողությունների առկայությունը հակված է մեծացնելու վարակիչ թափոնների ծավալը, բայց չափազանց քիչ տարողությունները կարող են պատճառ լինել թափոնների` ըստ տեսակի տարանջատման կանոնների խախտման: Ընդհանուր սխալ է համարվում տեղադրել վարակիչ թափոնների տարողություններն այն վայրերում, որտեղ վարակիչ թափոններ չի առաջանում (օրինակ` այցելուների սպասասրահներում, զուգարաններում և այլն): Սրածայրեր թափոնների տարողությունները տեղակայում են բուժքույրերի սայլակների վրա և բուժքույրական կետերում:

Տարողությունները լցվում են մինչև իրենց ծավալի միայն երեք քառորդը, որպեսզի այն չթափվի և հնարավոր լինի տարողությունը պատշաճ փակել: Տարողությունները փակվում են պահվում, որպեսզի կանխվի թափոնների շփումը մարդկանց կամ շրջապատի հետ: Երբ պարկերի և տարողությունների երեք քառորդ մասը լցված է լինում, ապա նրանք կապվում են և նրանց վրա փակցվում է պիտակ, որտեղ նշվում է ամսաթիվը և բաժանմունքը: Պարկերը մետաղալարով փակելն արգելվում է:

Լցված տարողությունները հիվանդների զբաղեցրած տարածքներից կանոնավոր դուրս են տարվում: Յուրաքանչյուր աշխատանքային հերթափոխի ընթացքում յուրաքանչյուր տարողությունը հեռացվում է առնվազն մեկ անգամ: Կրկնակի օգտագործվող տարողությունները /աղբամանները/ լվացվում են և նախընտրելի է, որ ախտահանվեն բժշկական տարածք վերադարձվելուց առաջ:

Թափոնների գործածության գործընթացի կայուն բարելավումն ապահովելու համար Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը առաջարկում է հետևյալը.

1) Բժշկական թափոնները բաժանել երեք հիմնական բաղադրիչների (ընդհանուր կենցաղային թափոններ, օգտագործված սրածայրեր և պոտենցիալ վարակիչ բաղադրատարրեր):

2) Ընտրել առավել շատ քանակով թափոններ առաջացնող փորձնական տարածք /բաժանմունք, վիրահատարան և այլն/:

3) Փորձնական տարածքում ներդնել երեք աղբադույլի /տարողության համակարգ/, օգտագործելով գունային կոդով տարողություններ, այսինքն սև` ընդհանուր բժշկական թափոնների համար, և դեղին կամ կարմիր` հնարավոր վարակիչ բժշկական թափոնների պարկերի և սրածայր արկղերի համար:

4) Թափոնների տարողությունների պահում փակված վիճակում:

5) Պարկերը լցնել երեք քառորդից ոչ ավելի` բացառելով թափվելը:

6) Միանգամից նվազեցնել օգտագործվող տարողությունների քանակը:

7) Փակել լցված տարողությունները, փակցնել պիտակ` նշելով ամսաթիվը, ծագման վայրը, հնարավորություն ստեղծելով հետագայում որոշել ոչ պատշաճ վիճակում տարողությունների պատկանելությունը:

8) ՈՒսուցանել անձնակազմին:

Քիմիական, դեղագործական, և այլ վտանգավոր թափոնների համար տեղադրվում են լրացուցիչ տարողություններ, բայց միայն կազմակերպության այն տարածքներում, որտեղ առաջանում են այդ տեսակի թափոններ:

Հետևյալ գործողությունները կատարվում են թափոնները հավաքող և փոխադրող անձնակազմի կողմից.

1) Թափոնները հավաքվում են առնվազն ամեն օր (կամ որքան պահանջվում է հաճախակի) և փոխադրվում նախօրոք որոշված կենտրոնական տարածք:

2) Թափոնների հավաքման համար սահմանվում է ժամանակացույց:

3) Փոխադրման ճանապարհները ընտրվում են ապահովելով նվազագույն հեռավորությունը:

4) Ոչ մի պարկ չի հեռացվում, քանի դեռ այն պատշաճ կերպով պիտակավորված չէ:

5) Պարկերը և տարողությունները անմիջապես փոխարինվում են նույն տեսակի պարկերով և տարողություններով:

6) Այն բոլոր տարածքներին, որտեղ թափոններ է առաջանում, մշտապես ըստ պահանջի տրամադրվում են նոր հավաքման պարկեր և տարողություններ:

Թափոնները գործածող և փոխադրող անձնակազմին տրվում են անձնական պաշտպանական հանդերձանք` վարակման և վնասվելու վտանգը նվազեցնելու նպատակով: Թափոններ փոխադրողները միշտ կրում են հաստ, գերդիմացկուն ձեռնոցներ: Առաջադրվող այլ պաշտպանական հագուստներից են. գոգնոցը, երկար թևքերը կամ թևի պաշտպանիչը, կոշիկները և դեմքի դիմակը:

Որպես կանոն, բժշկական թափոնների շարժը կատարվում է օգտագործելով փակված տարողություններ և իրականացնելով վարակի վերահսկման արդյունավետ գործողություններ: Սայլակներով փոխադրումը ավելի քիչ վտանգավոր է, քան ձեռքով տեղափոխումը: Փակված սայլակները, ինչպես օրինակ` երկանիվ 240 լիտր տարողություն ունեցող պլաստմասսայե աղբարկղերը, լինում են չծակվող և չեն ունենում արտահոսք: Եթե մեծ անիվներ ունեցող սայլակներ են օգտագործվում բժշկական թափոններ փոխադրելու համար, ապա այդ անիվները ամբողջությամբ փակված են լինում: Կազմակերպության ներսում փոխադրող սայլակները ունենում են նույն գունային կոդավորումը:

Վարակիչ թափոններ փոխադրող տարողությունները և սայլակները օգտագործվում են միայն այդ նպատակի համար, դրանք չեն օգտագործվում կենցաղային թափոնների համար: Դրանք ամեն օր լվացվում են օճառով և ջրով և ախտահանվում են:

Արգելվում է աղբատար խողովակների օգտագործումը բժշկական թափոնների տեղափոխման համար, քանի որ պարկերը և կոնտեյներները մեծ հավանականությամբ կպայթեն և կստեղծեն վտանգավոր բիոաերոզոլներ:

 

13. Թափոնների պահում

 

i

Յուրաքանչյուր առողջապահական կազմակերպություն կազմակերպում է թափոնների պահման երկու առանձին կենտրոնական տարածք. 1) վտանգավոր բժշկական թափոնների համար և 2) ընդհանուր թափոնների համար: Սովորաբար, փակված հնարավոր վարակիչ և օգտագործված սրածայրերի տարողությունները և բեռնարկղերը պահվում են նույն կենտրոնական վայրում, քանի որ երկուսի համար էլ մշակման և հեռացման ընտրված ճանապարհները նույնն են:

Բժշկական թափոնների պահման օբյեկտների տեղադրությունը որոշվում է ստորև ներկայացված առաջարկների հիման վրա: Պահման տարածքին ներկայացվող պահանջներ.

1) Պաշտպանված լինի ջրից (այդ թվում ջրհեղեղներից), մթնոլորտային տեղումներից և այլ գործոնների ուղղակի ազդեցությունից` քամի, արևի ճառագայթներ և այլն,

2) Հատակը լինի ամուր, ջրանթափանց և ունենա ջրահեռացում,

3) Պահեստային տարածքը մաքրման համար ջուր ունենա,

4) ՈՒնենա լավ լուսավորում և առնվազն բնական օդափոխում,

5) Կողմնակի անձանց մուտքը բացառելու համար ունենա փակվելու հնարավորություն և փակված պահվի չօգտագործվելու դեպքում,

6) Տարածքը տեղակայված լինի թափոնների հետ աշխատողի համար մատչելի տեղում, բացառվի կողմնակի անձանց մուտքը,

7) Տարածքը տեղակայվում է` լինի սննդի պահեստից կամ խոհանոցից հեռու,

8) Թափոնների տարածքին մոտ պահվում է մաքրող և ախտահանող պարագաների, պաշտպանական հագուստի և պոլիէթիլենային պարկերի կամ կոնտեյներների պաշար` թափոնների արտահոսքի դեպքերի համար,

9) Տարածքը կենդանիների համար անհասանելի լինի:

Թափոնները պահեստավորվում են այնպես, որ բացառվի պարկերի, տարողությունների և բեռնարկղերի վնասումը և բացումը: Մուտքը դեպի տարածք սահմանափակ է լինում` միայն համապատասխան աշխատողների համար: Կարևոր է, որպեսզի տարածքը պահվի մաքուր և բացառվի թափված աղբի ցանկացած մնացորդների կուտակումը և ջրականգերի առաջացումը: Այն ախտահանվում է յուրաքանչյուր շաբաթ և յուրաքանչյուր անգամ` թափոնները թափելուց հետո:

Հոտեր, նեխում առաջացնող թափոնների (թափոններ, որը մի քանի օր հետո կարող է նեխել և հոտեր առաջացնել, ինչպես օրինակ` ախտաբանաանատոմիական թափոնները) ազդեցությունը նվազեցնելու համար այն չի պահվում երեք օրից ավելի: Նման թափոնները հեռացվում են որքան հնարավոր է շուտ: Եթե չկա սառեցվող պահեստային սենյակ, ապա բժշկական թափոնների պահեստավորման ժամկետը չի կարող գերազանցել ԱՀԿ-ի առաջադրած հետևյալ ժամկետները. Հայաստանի կլիմայի համար. ձմռանը` 72 ժամ, ամռանը` 48 ժամ: Սառնարանային 3-8oC ջերմաստիճանի պայմաններում բժշկական վտանգավոր թափոնները պահվում են մեկ շաբաթից մինչև առավելագույնը չորս շաբաթ տևողությամբ և/կամ մինչև -18oC ջերմաստիճանի պայմաններում` մինչև երկու ամիս:

Ցիտոտոքսիկ թափոնները առանձնացվում են, պահվում մյուս բժշկական թափոններից հատուկ հատկացված անվտանգ տարածքում:

Ռադիոակտիվ թափոնների գործածությանը ներկայացվող պահանջները սահմանված են ռադիոակտիվ թափոնների կառավարման վերաբերյալ իրավական ակտերով:

(13-րդ բաժինը փոփ. 25.10.2018 թիվ 24-Ն հրաման)

 

14. Վարակիչ թափոնների վարակազերծում

 

Վարակիչ թափոնների վարակազերծումը` ախտահանման կամ ախտածին միկրոօրգանիզմների ոչնչացման միջոցով վարակիչ թափոնների բնույթը փոխելու, այն ոչ վարակիչ դարձնելու գործընթացն է` վարակների տարածումը կանխարգելելու նպատակով: Նվազագույն վարակազերծումը կարող է նշանակել թափոնների մեկուսացում և թաղում` կանխելով մարդկանց շփումը նրանց հետ և թույլ տալով բնական քայքայում` ախտածին միկրոօրգանիզմների ոչնչացման նպատակով: Ընդհանուր առմամբ, վարակազերծումը ներառում է ջերմային, քիմիական, կենսաբանական կամ ճառագայթային գործընթաց, որն ապահովում է ախտահանման բարձր աստիճան, դրանով առավելագույնս կանխելով վարակների տարածումը և պաշտպանելով թափոնների հետ գործ ունեցողներին` փոխադրողներին, աղբավայրերում աշխատողներին:

Վարակազերծումը կարող է ընդգրկել նաև ֆիզիկական գործընթաց (ինչպես օրինակ աղում, մանրացում/կտրատում կամ խտացում), որը նվազեցնում է թափոնների ծավալը և թափոնները անճանաչելի է դարձնում արտաքին տեսքից: Այն դեպքերում, երբ սրածայր թափոնները հեռացվում են դեպի անվերահսկելի աղբավայր, ճիշտ վարակազերծումը պահանջում է և կենսաբանական, և ֆիզիկական վտանգների հեռացում: Լավագույն վարակազերծման մեթոդ է համարվում այն մեթոդը, որը լիովին վարակազերծում է թափոնները` չառաջացնելով առողջությանը կամ շրջակա միջավայրին վերաբերող այլ խնդիրներ:

Վարակիչ թափոնները վարակազերծվում են գոլորշիով, կամ մեկ այլ այլընտրանքային եղանակով: Վարակազերծումը տեղի է ունենում թափոնների հավաքումից, փոխադրումից հետո, որքան հնարավոր է շուտ, կամ պահման ժամանակահատվածի վերջում:

 

15. Վարակազերծման եղանակներ

 

Կա վարակիչ թափոնների վարակազերծման առնվազն չորս հիմնական եղանակ.

1) կազմակերպության ներսում կատարվող վարակազերծում,

2) կազմակերպության ներսում գտնվող վարակազերծման համակարգի օգտագործում` մի քանի մոտակա հաստատություններից բերվող թափոնների վարակազերծման նպատակով, ինչպես օրինակ` հիվանդանոցների մի խմբի կամ հիվանդանոցի և շրջակա առողջապահական կազմակերպությունների,

3) կազմակերպությունից դուրս գտնվող վարակազերծման օբյեկտում կատարվող վարակազերծում, ինչպես օրինակ` քաղաքից դուրս կամ աղբավայրում գտնվող կենտրոնական օբյեկտում,

4) շարժական վարակազերծման համակարգի օգտագործում, որը տեղակայված է բեռնատար ավտոմեքենայի վրա, որը գնում է հիվանդանոցից հիվանդանոց` նրանց թափոնները վարակազերծելու համար:

Ստորև բերված աղյուսակը ներկայացնում է տարբեր վարակազերծման եղանակների առավելություններն ու թերությունները:

 

.______________________________________________________________________.

| ՎԱՐԱԿԱԶԵՐԾՄԱՆ |   ՆԿԱՐԱԳԻՐ    | ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ |  ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ    |

|   ՀԱՄԱԿԱՐԳԻ   |               |                  |                   |

|   ՄՈՏԵՑՈՒՄ    |               |                  |                   |

|_______________|_______________|__________________|___________________|

|Կազմակերպության|Սարքավորումը   |- Բացառում է      |- Պահանջում է      |

|ներսում        |տեղադրվում է   |չվարակազերծված    |տարածք, որը հաճախ  |

|կատարվող       |հիվանդանոցում  |թափոնների         |սահմանափակ է       |

|վարակազերծում  |կամ            |փոխադրումը        |առողջապահական      |

|               |կլինիկայում,   |- Վարակազերծված   |հաստատություններում|

|               |թափոնները      |թափոնները կարող է |- Կարիք կլինի      |

|               |վարակազերծվում |հողածածկման վայր  |օդափոխության`      |

|               |են             |ուղարկվել         |խուսափելու համար   |

|               |հաստատության   |կենցաղային        |վարակազերծման      |

|               |ներսում, իսկ   |թափոնների հետ     |սարքի առաջացրած    |

|               |հետո           |միասին            |հոտի խնդիրներից    |

|               |վարակազերծված  |- Գոլորշի         |- Հաստատության     |

|               |թափոնները      |օգտագործող        |ներսում            |

|               |ուղարկվում են  |տեխնոլոգիաները    |վարակազերծող       |

|               |հողածածկման    |կարող են          |համակարգը ծախսի    |

|               |վայր           |օգտագործել        |տեսակետից կարող է  |

|               |               |հաստատությունում  |պակաս  շահավետ     |

|               |               |առկա ավտոկլավ     |լինել, քան         |

|               |               |- Տեխնոլոգիան     |համատեղ            |

|               |               |գտնվում է         |օգտագործվող կամ    |

|               |               |հաստատության      |կենտրոնացված       |

|               |               |տնօրինության և    |համակարգը          |

|               |               |հսկողության տակ   |                   |

|               |               |- Հաստատությունում|                   |

|               |               |կարող են կատարվել |                   |

|               |               |վարակազերծման     |                   |

|               |               |արդյունավետության |                   |

|               |               |հսկողություն`     |                   |

|               |               |տեստերի միջոցով   |                   |

|_______________|_______________|__________________|___________________|

|Այլ հաստատու-  |Մոտակա         |- Հաստատության    |- Պահանջում է      |

|թյուններից     |հիվանդանոցներից|ներսում կատարվող  |տարածք,  որը       |

|բերվող         |կամ            |վարակազերծման     |հաճախ սահմանափակ   |

|թափոնների      |առողջապահական  |ծառայությունների  |է առողջապահական    |

|վարակազերծում  |հաստատու-      |մատուցում մեծ     |հաստատու-          |

|մեկ            |թյուններից     |թվով              |թյուններում        |

|հաստատության   |թափոնները      |հաստատությունների |- Կարիք կլինի      |

|ներսում        |փոխադրվում են  |- Վարակազերծված   |օդափոխության`      |

|               |հաստատություն` |թափոնները կարող   |վարակազերծման      |

|               |այլ հաստատու-  |են փոխադրվել      |սարքից առաջացող    |

|               |թյունների      |աղբավայր          |հոտի խնդիրներից    |

|               |թափոնների հետ  |կենցաղային        |խուսափելու համար   |

|               |միասին         |թափոնների հետ     |- Ավելի մեծ        |

|               |վարակազերծվելու|միասին            |տեխնոլոգիան        |

|               |նպատակով,      |- Գոլորշի         |պահանջում է ավելի  |

|               |հետո           |օգտագործող        |մեծ կապիտալ ծախս   |

|               |վարակազերծված  |տեխնոլոգիաները    |- Տարբեր           |

|               |թափոնները      |կարող են          |հաստատություններից |

|               |ուղարկվում են  |օգտագործել        |թափոնների          |

|               |աղբավայր       |հաստատության      |ծանրաբեռնված       |

|               |               |ավտոկլավները      |երթևեկությունը     |

|               |               |Տեխնոլոգիան       |կարող է խանգարել   |

|               |               |գտնվում է         |հաստատության       |

|               |               |հաստատության      |երթևեկությանը      |

|               |               |տնօրինության      |- Չվարակազերծված   |

|               |               |վերահսկողության   |թափոնները ստիպված  |

|               |               |տակ               |փոխադրվելու են     |

|               |               |- Հաստատությունում|այլ                |

|               |               |կարող են կատարվել |հաստատություններից |

|               |               |վարակազերծման     |                   |

|               |               |արդյունավետության |                   |

|               |               |հսկողություն`     |                   |

|               |               |տեստերի միջոցով   |                   |

|               |               |- Այս համատեղ     |                   |

|               |               |օգտագործումը      |                   |

|               |               |ծախսի տեսակետից   |                   |

|               |               |կարող է ավելի     |                   |

|               |               |շահավետ լինել,    |                   |

|               |               |քան առանձին       |                   |

|               |               |հաստատություն-    |                   |

|               |               |ներում գտնվող     |                   |

|               |               |համակարգերը       |                   |

|_______________|_______________|__________________|___________________|

|Շարժական       |Վնասազերծման   |- Խուսափում է     |- Ծախսերը          |

|վարակազերծման  |համակարգը      |չվարակազերծված    |կընդգրկեն հատուկ   |

|համակարգ       |տեղակայված է   |թափոնների         |մեքենայի կապիտալ   |

|               |բեռնատարի կամ  |փոխադրումից       |ծախսը, ինչպես      |

|               |հատուկ         |- Վնասազերծված    |նաև  վառելիքի,     |

|               |մեքենայի վրա,  |թափոնները կարող   |ապահովագրության,   |

|               |որը գնում է    |են ուղարկվել      |պահպանման,         |

|               |տարբեր         |աղբավայր          |աշխատանքի և        |

|               |հիվանդանոցներ: |կենցաղային        |փոխադրման հետ      |

|               |Հաստատության   |թափոնների հետ     |կապված այլ         |

|               |ներսում        |միասին            |աշխատանքային       |

|               |թափոնները      |- Տեխնոլոգիան     |ծախսերը            |

|               |վարակազերծելուց|կարող է           |- Տեխնոլոգիան      |

|               |հետո           |օգտագործել նաև    |ենթարկվում է       |

|               |շարժական       |հաստատության      |երթևեկության       |

|               |համակարգը      |կենտրոնական       |վթարների, վատ      |

|               |շարժվում է     |ախտահանման կայանի |ճանապարհային       |

|               |հաջորդ         |ավտոկլավը         |պայմանների,        |

|               |հիվանդանոց:    |- Բացառում է      |եղանակի և  այլնի   |

|               |Վնասազերծված   |մշտական տեղադրման |կողմից առաջացած    |

|               |թափոնները      |և  մոնտաժման      |վնասի վտանգի       |

|               |ուղարկվում են  |ծախսերը           |ազդեցությանը       |

|               |աղբավայր ուրիշ |- Հաստատությունում|- Պահանջում է լավ  |

|               |կենցաղային     |կարող է կատարվել  |համակարգում`       |

|               |թափոնների հետ  |վարակազերծման     |ապահովելով         |

|               |միասին:        |արդյունավետության |ժամանակին          |

|               |               |հսկողություն`     |կատարվող           |

|               |               |տեստերի միջոցով   |թափոնների          |

|               |               |- Ուրիշ           |վարակազերծում և    |

|               |               |հաստատությունների |խուսափելով երկար   |

|               |               |հետ կապիտալ և     |պահման             |

|               |               |աշխատանքային      |ժամկետներից        |

|               |               |ծախսերի համատեղ   |                   |

|               |               |կիսումը կարող է   |                   |

|               |               |ավելի շահավետ     |                   |

|               |               |լինել, քան        |                   |

|               |               |հաստատության      |                   |

|               |               |ներսում կատարվող  |                   |

|               |               |համակարգերը       |                   |

|               |               |- Մեքենան կարող է |                   |

|               |               |կայանել այնպես,   |                   |

|               |               |որ կնվազեցնի      |                   |

|               |               |հաստատությունում  |                   |

|               |               |տարածքի           |                   |

|               |               |օգտագործումը      |                   |

|               |               |- Շարժական        |                   |

|               |               |տեխնոլոգիան կարող |                   |

|               |               |է վարակազերծման   |                   |

|               |               |ծառայություններ   |                   |

|               |               |մատուցել մեծ թվով |                   |

|               |               |հաստատությունների |                   |

|_______________|_______________|__________________|___________________|

|Հաստատությունից|Հաստատության   |- Կենտրոնացված    |- Պահանջում է      |

|դուրս գտնվող   |և  քաղաքում    |տեխնոլոգիան կարող |գոլորշու և         |

|օբյեկտում      |կամ մարզում    |է վարակազերծման   |էլեկտրական         |

|տարածքային     |գտնվող շատ     |ծառայություններ   |աղբյուրների        |

|հիմունքներով   |ուրիշ          |մատուցել շատ մեծ  |տեղակայում         |

|կատարվող       |առողջապահական  |թվով              |- Շատ մեծ          |

|կենտրոնացված   |հաստատու-      |հաստատությունների |տեխնոլոգիան        |

|վարակազերծում  |թյունների      |- Վնասազերծված    |պահանջում է ավելի  |

|               |թափոնները      |թափոնները կարող   |մեծ կապիտալ        |

|               |փոխադրվում և   |են փոխադրվել      |ծախսեր             |

|               |վարակազերծվում |աղբավայր          |- Չվարակազերծված   |

|               |են կենտրոնական |կենցաղային        |թափոնների անվտանգ  |

|               |օբյեկտում,     |թափոնների հետ     |փոխադրման          |

|               |վարակազերծված  |միասին            |համակարգի հիմնում  |

|               |թափոնները      |- Կենտրոնական     |- Քաղաքային        |

|               |այնուհետև      |օբյեկտը թափոնների |վայրում            |

|               |ուղարկվում են  |անվտանգ շարժի     |ճանապարհային       |

|               |աղբավայր       |համար ավելի շատ   |պայմանները և       |

|               |               |տարածություն է    |երթևեկությունը     |

|               |               |տրամադրում        |կարող են           |

|               |               |- Հոտի խնդիրները  |փոխադրումը         |

|               |               |կարող են ավելի    |դժվարացնել         |

|               |               |բարվոք լինել, եթե |- Աշխատանքներն     |

|               |               |օբյեկտի           |իրականացնելու      |

|               |               |տեղադրությունը    |համար անհրաժեշտ է  |

|               |               |լավ է ընտրվել     |ՀՀ օրենսդրությամբ  |

|               |               |- Մարդկանց մուտքը |սահմանված          |

|               |               |նվազագույնի է     |լիցենզիա           |

|               |               |հասցվում, եթե     |                   |

|               |               |օբյեկտը գտնվում է |                   |

|               |               |քաղաքից դուրս     |                   |

|               |               |- Սա նախընտրելի   |                   |

|               |               |մոտեցում է  շատ   |                   |

|               |               |արդյունաբերական   |                   |

|               |               |երկրներում        |                   |

|_______________|_______________|__________________|___________________|

|Աղբավայրում    |Նման է         |- Կենտրոնացված    |- Պահանջում է      |

|կատարվող       |կենտրոնացված   |տեխնոլոգիան       |գոլորշու և         |

|կենտրոնացված   |վարակազերծման  |կարող է           |էլեկտրական         |

|վարակազերծում  |օբյեկտին,      |վարակազերծման     |աղբյուրների        |

|               |բացառությամբ,  |ծառայություններ   |տեղակայում         |

|               |որ             |մատուցել շատ մեծ  |- Շատ մեծ          |

|               |վարակազերծումը |թվով              |տեխնոլոգիան        |

|               |կատարվում է    |հաստատությունների |պահանջում է ավելի  |

|               |աղբավայրում    |- Վարակազերծված   |մեծ կապիտալ        |

|               |               |թափոնները կարող   |ծախսեր             |

|               |               |են անմիջապես      |- Պետք է հաստատել  |

|               |               |հեռացվել հարակից  |չվարակազերծված     |

|               |               |աղբավայրում       |թափոնների անվտանգ  |

|               |               |- Սա նախընտրելի   |փոխադրման          |

|               |               |մոտեցում է շատ    |համակարգ           |

|               |               |արդյունաբերական   |- Քաղաքային        |

|               |               |երկրներում        |վայրում            |

|               |               |                  |ճանապարհային       |

|               |               |                  |պայմանները և       |

|               |               |                  |երթևեկությունը     |

|               |               |                  |կարող են           |

|               |               |                  |դժվարացնել         |

|               |               |                  |փոխադրումը         |

|               |               |                  |- Եթե հողածածկման  |

|               |               |                  |վայրը չհսկվող      |

|               |               |                  |աղբավայր է, ապա    |

|               |               |                  |մարդկանց մուտքը    |

|               |               |                  |արգելվում է,       |

|               |               |                  |աշխատողները կարող  |

|               |               |                  |են ենթարկվել       |

|               |               |                  |աղբավայրի          |

|               |               |                  |վտանգների          |

|               |               |                  |ազդեցությանը       |

|               |               |                  |- Աշխատանքներն     |

|               |               |                  |իրականացնելու      |

|               |               |                  |համար անհրաժեշտ է  |

|               |               |                  |ՀՀ օրենսդրությամբ  |

|               |               |                  |սահմանված          |

|               |               |                  |լիցենզիա           |

.______________________________________________________________________.

 

------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Առողջապահության նախարարություն
04.03.2008
N 03-Ն
Հրաման