Սեղմել Esc փակելու համար:
«ԲԺՇԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԲԺՇԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՀԱ ...

 

 

100.0003.171108

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «17»        11            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10008355

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

4 մարտի 2008 թվականի N 03-Ն

 

«ԲԺՇԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.1.3-3 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

(4-րդ մաս)

 

Համաճարակաբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս այն նշանակալի կապը, որը գոյություն ունի վառարանի արտանետումների հետ շփվելու և թոքի քաղցկեղի, կոկորդի քաղցկեղի, սրտի իշեմիկ հիվանդության, մեզի մուտագենների և պրոմուտագենների միջև, ինչպես նաև արյան մեջ զանազան թունավոր օրգանական միացությունների և ծանր մետաղների բարձր պարունակությունների միջև:

Վառարանի արտանետումների հետ կապված առողջական բացասական հետևանքների մասին համաճարակաբանական ուսումնասիրությունների ամփոփագիր

 

.__________________________________________________________________.

|   ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ   |  ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎՆԱՍԱԿԱՐ  |       ՀՂՈՒՄ       |

|       ԱՌԱՐԿԱՆԵՐ       |  ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ  |                   |

|                       |  ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ   |                   |

|_______________________|______________________|___________________|

|Ճապոնիայում վարակիչ    |Պոլիքլորացված դիբենզո-|Ս. Կումագայի և  Ս. |

|թափոնների հրկիզման     |պ-դիօքսինի և          |Կոդա, Աշխատանքի և  |

|վառարանի աշխատողներ    |դիբենզոֆուրանի չափված |շրջակա միջավայրի   |

|                       |կոնցենտրացիաներ       |հիգիենայի մասին    |

|                       |շիճուկի նմուշներում   |ամսագիր  2, 120-   |

|                       |                      |125, փետրվար, 2005 |

|_______________________|______________________|___________________|

|1956թ-ից մինչև  1993թ-ը|Մահացու բնածին        |Տ. Դրամմեր, Հ.     |

|հյուսիս-               |արատների  մեծացած     |Դիկինսոն և         |

|արևմտյան  Անգլիայի     |վտանգ, հատկապես,      |Լ. Պարկեր,         |

|Կումբրիայում           |ողնաշարի ճեղք և  սրտի |Համաճարակաբանական  |

|գտնվող վառարաններին և  |արատներ վառարանների   |և  համայնքի        |

|դիակիզարաններին մոտ    |շուրջը, ինչպես նաև    |առողջության մասին  |

|ապրող մայրեր           |մեռելածնության և      |ամսագիր, 57, 456-  |

|                       |անացեֆալուսի մեծացած  |461 (2003)         |

|                       |վտանգ դիակիզարանների  |                   |

|                       |շուրջը                |                   |

|_______________________|______________________|___________________|

|Վառարանից մինչև  5 կմ  |Վառարանի մոտ          |Պ. Կուրտտիո և      |

|հեռավորության վրա ապրող|բնակվողների  մազերի   |ուրիշներ, Արխիվ,   |

|7-ից մինչև  64 տարեկան |մեջ սնդիկի            |Շրջակա միջավայրի   |

|բնակիչներ և  վառարանի  |պարունակության        |հիգիենա, 48,  243- |

|աշխատողներ             |մակարդակը բարձրացել է |245 (1998)         |

|                       |10 տարվա ընթացքում    |                   |

|_______________________|______________________|___________________|

|Վառարանից, մաքրման     |Վառարանին կամ այլ     |Պ. Միչելոզի և      |

|սարքից և  թափոնների    |աղտոտման ծագման       |ուրիշներ,          |

|հեռացման վայրից մինչև  |վայրերին մոտիկ ապրող  |Աշխատանքի, շրջակա  |

|10 կմ հեռավորության վրա|տղամարդկանց մոտ       |միջավայրի հիգիենա, |

|ապրող բնակիչներ        |կոկորդի քաղցկեղի      |55,                |

|                       |զգալի աճ              |611-615 (1998)     |

|_______________________|______________________|___________________|

|1962-1992թթ. երկու     |Ստամոքսի քաղցկեղով    |Է. Ռապիտի և        |

|վառարաններում աշխատող  |հիվանդների զգալի      |ուրիշներ, Ամ.      |

|532 տղամարդ            |բարձր մահացության     |ամսագիր,           |

|                       |ցուցանիշ              |Բժշկություն, 31,   |

|                       |                      |659-661 (1997)     |

|_______________________|______________________|___________________|

|Վառարանի և  այլ        |Վառարանի հետ կապված   |Ա. Բիգգերի և       |

|աղտոտման ծագման վայրերի|թոքային քաղցկեղի      |ուրիշներ Շրջակա    |

|շուրջը ապրող բնակիչներ |դեպքերի զգալի աճ      |միջավայրի հիգիենայի|

|                       |                      |հեռանկար,  104,    |

|                       |                      |750-754 (1996)     |

|_______________________|______________________|___________________|

|72 վառարաններից մինչև  |Վառարաններին մոտ      |Պ. Էլլիոտ և        |

|7,5 կմ հեռավորության   |ապրելը մեծացնում է    |ուրիշներ, Բր. Ա.,  |

|վրա ապրող մարդիկ       |բոլոր քաղցկեղների     |Քաղցկեղ 73, 702-710|

|                       |առաջացման վտանգը,     |(1996)             |

|                       |հատկապես ստամոքսի,    |                   |

|                       |հաստ և  ուղիղ         |                   |

|                       |աղիքների, լյարդի, և   |                   |

|                       |թոքի քաղցկեղների      |                   |

|                       |վտանգը                |                   |

|_______________________|______________________|___________________|

|Հին վառարանի 10        |Հին վառարանում        |Ա. Սչեկտեր և       |

|աշխատողներ, նոր        |աշխատողների արյան մեջ |ուրիշներ,          |

|վառարանի 11 աշխատող    |դիօքսինի և  ֆուրանի   |Աշխատանքի, շրջակա  |

|                       |միացությունների       |միջավայրի հիգիենա, |

|                       |զգալիորեն բարձր       |52, 385-387 (1995) |

|                       |պարունակություն       |                   |

|_______________________|______________________|___________________|

|Արդյունաբերական        |Վառարանի աշխատողների  |Ռ. Վրբիտսկի և      |

|վառարանի 122 աշխատող   |արյան մեջ տոլուոլի,   |ուրիշներ, Միջ.     |

|                       |կապարի և  կադմիումի   |արխիվ, Աշխատանքի,  |

|                       |բարձր                 |շրջակա միջավայրի   |

|                       |պարունակություն, իսկ  |հիգիենա, 68, 13-21 |

|                       |մեզի մեջ              |(1995)             |

|                       |տետրաքլորֆենոլների և  |                   |

|                       |մկնդեղի բարձր         |                   |

|                       |պարունակություն       |                   |

|_______________________|______________________|___________________|

|Վառարանի 53 աշխատող    |Արյան և  մեզի մեջ     |Ջ. Անջերեր և       |

|                       |հեքսաքլորբենզոլի,     |ուրիշներ,          |

|                       |2,4/2,5-              |Միջ. արխիվ,        |

|                       |դիքլորֆենոլների,      |Աշխատանքի, շրջակա  |

|                       |2,4,5-եռքլորֆենոլի և  |միջավայրի հիգիենա, |

|                       |հիդրօքսիպիրենի զգալի  |64, 266-273 (1992) |

|                       |բարձր պարունակություն |                   |

|_______________________|______________________|___________________|

|4 վառարան 37 աշխատող   |Մեզի                  |Մ.Ֆ. Մա և          |

|                       |մուտագենի/պրոմուտագեն |ուրիշներ,          |

|                       |ի զգալիորեն բարձր     |Ա. Թունաբ., Շրջակա |

|                       |պարունակության        |միջավայրի հիգիենա, |

|                       |տարածվածություն       |37, 483-494 (1992) |

|_______________________|______________________|___________________|

|3 վառարանի 56 աշխատող  |Արյան մեջ կապարի և    |Ռ. Մալկին և        |

|                       |էրիտրոցիտի            |ուրիշներ, Շրջակա   |

|                       |պրոտոպորֆիրինի զգալի  |միջավայրի հետազ.   |

|                       |բարձր պարունակություն |աշխատանք, 59, 265- |

|                       |                      |270 (1992)         |

|_______________________|______________________|___________________|

|Վառարանի 86 աշխատող    |Գերճնշության և  դրա   |Ե.Ա. Բրեսնից և     |

|                       |հետ կապված            |ուրիշներ,          |

|                       |պրոտեինուրիայի մեծ    |Ամ. Ա.             |

|                       |տարածվածություն       |Արդյունաբերական    |

|                       |                      |առողջապահություն,  |

|                       |                      |22, 363-378 (1992) |

|_______________________|______________________|___________________|

|7 վառարանի 104 աշխատող |Մեզի մուտագենի և      |Ժ.Մ.Սկարլետ և      |

|                       |պրոմուտագենի զգալի    |ուրիշներ,          |

|                       |բարձր պարունակության  |Ա. Թունաբ., Շրջակա |

|                       |տարածվածություն       |միջավայրի հիգիենա, |

|                       |                      |31,                |

|                       |                      |11-27 (1990)       |

|_______________________|______________________|___________________|

|1920-1985թթ. վառարանի  |Առնվազն 1 տարվա       |Պ.Գուստավսոն, Ամ.  |

|176 աշխատող, որոնք     |աշխատողների մոտ թոքի  |Ա. Արդյունաբ.      |

|աշխատում են մեկ տարուց |քաղցկեղից և  սրտի     |առողջապահություն,  |

|ավելի                  |իշեմիկ                |15, 129-137 (1989) |

|                       |հիվանդությունից       |                   |

|                       |կատարվող չափից շատ    |                   |

|                       |մահեր, ավելի քան 30   |                   |

|                       |տարվա կամ             |                   |

|                       |շարունակաբար          |                   |

|                       |վերահսկվող ավելի քան  |                   |

|                       |40 տարվա աշխատողների  |                   |

|                       |մոտ սրտի իշեմիկ       |                   |

|                       |հիվանդություններից    |                   |

|                       |մահերի թվի զգալի աճ   |                   |

|_______________________|______________________|___________________|

|Բնակիչներ, որոնք       |Վերարտադրողական       |Օ.Լ. Լլոյդ և       |

|ենթարկվում են վառարանի |պրոբլեմ. վառարանի     |ուրիշներ,          |

|կողմից ստեղծված վտանգին|արտանետումների        |Բր. Ա. Արդյ.       |

|                       |նկատմամբ առավել       |առողջապահություն,  |

|                       |վտանգավոր             |45, 556-560 (1988) |

|                       |տարածքներում          |                   |

|                       |երկվորյակ ծնվելու աճի |                   |

|                       |հաճախականություն      |                   |

.__________________________________________________________________.

 

Հաշվի առնելով նշված փաստարկները, հրկիզումը դիտարկվում է որպես ժամանակավոր լուծում` աստիճանաբար բացառելով դրա կիրառումը աշխարհում: Առաջնահերթություն է տրվում չհրկիզման վարակազերծման տեխնոլոգիաներին, որոնք համապատասխանում են Ստոկհոլմի կոնվենցիայի և ԱՀԿ-ի որդեգրված քաղաքականությանը:

 

25. Հրկիզման վառարաններին ներկայացվող պահանջներ

 

Մինչև նոր վառարանների համար ստանդարտների մշակումը, այս ուղեցույցներում նկարագրված ստանդարտները ծառայում են որպես վարակիչ թափոնների վնասազերծման համար օգտագործվող ցանկացած նոր վառարաններին ներկայացվող հիմնական անհրաժեշտ պահանջներ: Այս ստանդարտները մեծամասամբ հիմնված են Ստոկհոլմի կոնվենցիայի համաձայն առկա լավագույն մեթոդների և շրջակա միջավայրում կատարվող լավագույն գործողությունների համար գրված ուղեցույցների նախագծի վրա:

Առաջարկվող վառարանի սարքը ներառում է հետևյալ բոլոր հարմարանքները.

1) վառարան կամ թրծման վառարան, որպես առաջնային այրման փակախուց

2) այրումից հետո նախատեսված փակախուց, որպես երկրորդային խուց

3) չոր, յուղոտ կամ կատալիտիկ վառման գազի մաքրման սարքի համակարգ

4) կեղտաջրի վնասազերծման սարք:

Վառարանը օգտագործում է հետևյալ վառման տեխնոլոգիաներից մեկը.

1) պիրոլիզ /հրաքայքայում/

2) պտտվող թրծման վառարան

3) հատուկ բժշկական թափոնների համար հարմարեցված ցանցի վրա հրկիզում

4) եռացող շերտով հրկիզում:

Մեկ խուց ունեցող, թմբուկավոր և աղյուսե վառարանները ընդունելի չեն և չեն կարող օգտագործվել:

Աղբակեզ վառարանը բավարարում է առաջնային միջոցառումների և պրոցեսի օպտիմալացման հետևյալ պահանջները.

1) Թափոնները տեղավորում են այրման խցի մեջ միայն 850oC ջերմաստիճանի պայմանում, սարքը ապահովվում է ավտոմատ համակարգ` կանխելու համար թափոնների բեռնումը վերը նշված ջերմաստիճանին հասնելուց առաջ:

2) Օժանդակ այրիչների տեղադրում (գործողությունները սկսելու և դադարեցնելու համար):

3) Առավելագույնս բացառվում են հրկիզման պրոցեսի սկսումները և դադարները:

4) Արգելվում է խցերի աշխատանքը 850oC-ից ցածր ջերմաստիճանի դեպքում, ինչպես նաև դրանց աշխատանքի ընթացքում մերթընդմերթ սառը շրջանների առաջացումը:

5) Թթվածնի մուտքի վերահսկում, որը կախված է տաքացման մեծությունից և բեռնման նյութի մշտականությունից` բավարար քանակության թթվածնի պարունակություն տրամադրելու համար, միջինը 6% 02 ըստ ծավալի մեծության:

6) Երկրորդային խցում 1300oC-ից մինչև 1500oC պայմաններում նվազագույնը 2 վայրկյան մնալու տևողություն:

7) Արտանետման գազերի բարձր մրրկայնություն և օդի ավելցուկի նվազեցում` ներմղելով երկրորդային օդ կամ կրկին շրջանառվող վառման գազեր, օդի հոսանքների նախատաքացում, կարգավորված օդի ներհոսք:

8) Համակարգչի կողմից ուղղակիորեն կարգավորվող մշտադիտարկում` այրումը կարգավորելու համար (ջերմաստիճան, թթվածնի պարունակություն, CO, փոշի), և կենտրոնական կառավարման կետից վառարանը աշխատեցնելու և կարգավորելու համար:

Վառարանը բավարարում է վառման գազի մաքրման հետևյալ համակարգերի համակցմամբ երկրորդային միջոցառումների կատարման նկատմամբ անհրաժեշտ պայմաններին.

1) Փոշու և չցնդող ծանր մետաղների անջատում. Օգտագործվում են կտորե ֆիլտրներ էլեկտրաստատիկ ֆիլտրներ և ճշգրիտ թաց գազազտիչներ` փոշին անջատելու համար: Վառման գազերի նախամաքրումը կարող է կատարվել ցիկլոններով, որոնք արդյունավետ են ավելի մեծ մասնիկներ անջատելու համար:

2) HCl, HF, SO2 և Hg հեռացում. Թթու միացությունների և Hg-ի հեռացմանը կարելի է հասնել տարբեր չոր կամ թաց ադսորբցիայի մեթոդներով (ադսորբցիա ակտիվացված կոքսի կամ կրի վրա), ինչպես նաև դեզինտեգրացիայի միջոցով (1 կամ 2 փուլով թաց դեզինտեգրացիա):

3) NOx-ի հեռացում. Առաջնային միջոցառումները ընդգրկում են ցածր NՕx այրիչների օգտագործում, էտապային այրում և վառման գազի կրկնակի շրջանառություն, երկրորդային միջոցառումներն են սելեկտիվ ոչ կատալիտիկ նվազեցումը (ՍՈԿՆ) և սելեկտիվ կատալիտիկ նվազեցումը (ՍԿՆ):

4) Օրգանական արտանետումների և պոլիքլորացված դիբենզո դիօքսինների և ֆուրանների (ՊՔԴԴ/Ֆ) նվազեցումը կարող է կատարվել առաջնային միջոցառումների կողմից (ինչպես օրինակ de-novo սինթեզման, օպտիմալացված այրման սահմանափակում) և երկրորդային միջոցառումների կողմից, ինչպես օրինակ` փոշու անջատում (տես վերևում), ակտիվացված կոքսի ֆիլտրացում, ակտիվացված կոքսի/վառարանի կոքսի և հանգցրած կրի ներմղում, կատալիտիկ օքսիդացում:

Վառարանը ապահովվում է թռչող և հատակում գտնվող մոխրի և կեղտաջրերի վնասազերծման համապատասխան համակարգերով: Թափոնների հիմնական բաղադրիչներն են թռչող մոխիրը, մետաղախարամը, կեղտաջրի վնասազերծման ֆիլտրացման կեկը, սելենիտը և բեռնված ակտիվացված ածխածինը: Այս թափոնները հիմնականում վտանգավոր թափոններ են և հեռացվում են պատշաճ կերպով` հողածածկվելով երկակի պատ ունեցող կոնտեյներների մեջ, պնդացվելով և համապատասխան կերպով հողածածկվելով և այլն:

Այրման վառարանը ունենում է.

1) Լավ ուսուցանված և որակավորված աշխատողներ

2) Վառարանի աշխատեցում և մշտադիտարկում պարբերական պահպանման աշխատանքների միջոցով (այրման խցի մաքրում, օդի ներհոսքի հետևանքով առաջացած ներլցման մաքրում և վառելիքի այրիչների մաքրում)

3) Անձնական պաշտպանական հանդերձանք իր անձնակազմի համար

4) Շրջակա միջավայրի ստանդարտ մշտադիտարկման արձանագրություններ

5) Հաշիվների ստուգում և հաշվետվություն ներկայացնելու համակարգեր

6) Ընդհանուր ինֆրաստրուկտուրա, սալահատակում և օդափոխություն:

Վառարանի աշխատանքը թույլ տալու համար անհրաժեշտ է ապահովել հետևյալ արտանետումների սահմանաչափերի բավարարումը (հիմնված Եվրամիության ստանդարտների վրա).

Օդ արտանետվող նյութերի սահմանային մեծության ցուցանիշները (միջին օրական)

 

.________________________________________________________.

|           ՄԻՋԻՆ ՕՐԱԿԱՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ         |         |

|______________________________________________|_________|

|Ընդհանուր փոշի                                |10 մգ/մ3 |

|______________________________________________|_________|

|Գազային և  գոլորշենման օրգանական նյութեր,     |10 մգ/մ3 |

|արտահայտված որպես ընդհանուր օրգանական ածխածին |         |

|______________________________________________|_________|

|Քլորաջրածին                                   |10 մգ/մ3 |

|______________________________________________|_________|

|Ֆտորաջրածին                                   |1 մգ/մ3  |

|______________________________________________|_________|

|Ծծմբական գազ                                  |50 մգ/մ3 |

|______________________________________________|_________|

|Ազոտի ենթօքսիդ և  ազոտի երկօքսիդ, արտահայտված |200 մգ/մ3|

|որպես ազոտի երկօքսիդ առկա վառարանների համար,  |         |

|որոնք ունեն ժամում 6 տոննան գերազանցող նոմինալ|         |

|հզորություն կամ նոր վառարանների համար         |         |

|______________________________________________|_________|

|Ազոտի ենթօքսիդ և  ազոտի երկօքսիդ, արտահայտված |400 մգ/մ3|

|որպես ազոտի երկօքսիդ առկա վառարանների համար,  |         |

|որոնք ունեն ժամում 6 տոննա կամ ավելի քիչ      |         |

|նոմինալ հզորություն                           |         |

.________________________________________________________.

 

Օդ արտանետվող նյութերի սահմանային մեծության ցուցանիշներ (միջին կեսժամյա)

 

.___________________________________________________________.

|      ՄԻՋԻՆ ԿԵՍԺԱՄՅԱ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ     |(100%) Ա | (97%) Բ |

|_______________________________________|_________|_________|

|Ընդհանուր փոշի                         |30 մգ/մ3 |10 մգ/մ3 |

|_______________________________________|_________|_________|

|Գազային և  գոլորշենման օրգանական       |10 մգ/մ3 |10 մգ/մ3 |

|նյութեր, արտահայտված որպես ընդհանուր   |         |         |

|օրգանական ածխածին                      |         |         |

|_______________________________________|_________|_________|

|Քլորաջրածին                            |60 մգ/մ3 |10 մգ/մ3 |

|_______________________________________|_________|_________|

|Ֆտորաջրածին                            |4 մգ/մ3  |2 մգ/մ3  |

|_______________________________________|_________|_________|

|Ծծմբական գազ                           |200 մգ/մ3|50 մգ/մ3 |

|_______________________________________|_________|_________|

|Ազոտի ենթօքսիդ և  ազոտի երկօքսիդ,      |400 մգ/մ3|200 մգ/մ3|

|արտահայտված որպես ազոտի երկօքսիդ առկա  |         |         |

|վառարանների համար, որոնք ունեն ժամում 6|         |         |

|տոննան գերազանցող  նոմինալ հզորություն |         |         |

|կամ նոր վառարանների համար              |         |         |

.___________________________________________________________.

 

Ծանր մետաղների միջին մեծությունները նվազագույն 30 րոպեում և առավելագույն 8 ժամում նմուշահանման ժամանակահատվածի ընթացքում.

 

._____________________________________________________.

|Կադմիում և  նրա միացությունները |Ընդամենը 0.05 մգ/մ3 |

|________________________________|____________________|

|Թալիում և  նրա միացությունները  |Ընդամենը 0.05 մգ/մ3 |

|________________________________|____________________|

|Սնդիկ և  նրա միացությունները    |0.05 մգ/մ3          |

|________________________________|____________________|

|Անտիմոն և  նրա միացությունները  |Ընդամենը 0.05 մգ/մ3 |

|________________________________|____________________|

|Մկնդեղ և  նրա միացությունները   |Ընդամենը 0.05 մգ/մ3 |

|________________________________|____________________|

|Կապար և  նրա միացությունները    |Ընդամենը 0.05 մգ/մ3 |

|________________________________|____________________|

|Քրոմիում և  նրա միացությունները |Ընդամենը 0.05 մգ/մ3 |

|________________________________|____________________|

|Կոբալտ և  նրա միացությունները   |Ընդամենը 0.05 մգ/մ3 |

|________________________________|____________________|

|Պղինձ և  նրա միացությունները    |Ընդամենը 0.05 մգ/մ3 |

|________________________________|____________________|

|Մանգան և  նրա միացությունները   |Ընդամենը 0.05 մգ/մ3 |

|________________________________|____________________|

|Նիկել և  նրա միացությունները    |Ընդամենը 0.05 մգ/մ3 |

|________________________________|____________________|

|Վանադիում և  նրա միացությունները|Ընդամենը 0.05 մգ/մ3 |

._____________________________________________________.

 

ՈՒշադրություն. Այս միջին մեծությունները ընդգրկում են նաև համապատասխան ծանր մետաղների արտանետումի, ինչպես նաև դրանց միացությունների գազային և գոլորշի ձևերը:

Դիօքսինների և ֆուրանների միջին մեծությունները, չափված նվազագույն 6 ժամում և առավելագույն 8 ժամում նմուշահանման ժամանակահատվածի ընթացքում:

 

._____________________________________________________.

|Դիօքսիններ և  ֆուրաններ         | 0.1 նգ/մ3          |

._____________________________________________________.

 

Նշում. Արտանետման սահմանային մեծությունը վերաբերում է դիօքսինի և ֆուրանի ընդհանուր կոնցենտրացիային, որի հաշվարկի համար օգտագործվել է թունավոր համարժեքության հասկացությունը:

Ածխաթթվային գազի կոնցենտրացիաների արտանետման սահմանային մեծություններ.

1) այրման գազի 50 մգ/մ3` սահմանված որպես միջին օրական մեծություն

2) բոլոր չափումների առնվազն 95%-ի 150 մգ/մ3 այրման գազ` որոշված որպես միջին 10 րոպեի մեծություն կամ բոլոր չափումների 100 մգ/մ3 այրման գազ` որոշված որպես միջին կեսժամյա մեծություններ վերցված ցանկացած 24-ժամյա ժամանակահատվածում:

Նշում. Ստանդարտ պայմաններ, որոնք կապված են արտանետման մեծությունների չափումների հետ, հիմնված են

273 կելվին, 101.3 կիլոՊասկալ, 11% թթվածնի և չոր գազի վրա:

Լրացուցիչ պահանջներ են.

1) Մետաղախարամը և հատակում գտնվող մոխիրները կազմում են օրգանական ածխածնի պարունակություն` 3%-ից քիչ, կամ նրանց բոցավառման կորուստը կազմում է նյութի չոր քաշի 5%-ից քիչ:

2) Ավտոմատ բեռնավորման համակարգեր` թափոնների բեռնավորումը վերահսկելու համար, որպեսզի բավարարեն ջերմաստիճանը և շարունակական արտանետումի սահմանաչափի պահանջները, վարակիչ կլինիկական թափոնները ուղիղ դրվում են վառարանի մեջ առանց նախապես խառնվելով թափոնների այլ խմբերի հետ և առանց ուղղակի գործածության:

3) Վերահսկում և մշտադիտարկում. չափումներ կատարող սարքավորում` պարամետրերը, պայմանները և կոնցենտրացիաները մշտադիտարկելու համար:

4) Չափման պահանջներ, այդ թվում շարունակական մշտադիտարկում.

ա. NOx, CO, ընդհանուր փոշու, TOC, HCL, HF (կարելի է չընդգրկել, եթե HCl է վնասազերծվում և սահմանաչափերը չեն գերազանցում), և SO2 շարունակական չափում; HCl, HF և SO2 շարունակական չափում կարող է պարբերաբար կատարվել, քան աշխատեցնողը կարող է ապացուցել, որ սահմանաչափերը երբեք չեն կարող գերազանցել ցանկացած հանգամանքում,

բ. այրման խցի ջերմաստիճանի, O2 կոնցենտրացիայի, ճնշման, ջերմաստիճանի, և բանեցրած գազի ջրի գոլորշու պարունակության շարունակական չափումներ,

գ. ծանր մետաղների, դիօքսինների և ֆուրանների տարեկան կատարվող առնվազն երկու չափումներ, մեկ չափում ամեն 3 ամիս մեկ առաջին տարվա համար,

դ. մնալու տևողության, մինիմում ջերմաստիճանի և արտանետման O2-ի ստուգում առնվազն 1 անգամ:

Գրանցումները պահպանվում են և ներկայացվում են կարգավորող մարմինների տեսչական ստուգումների ժամանակ: Կարգավորող ղեկավար մարմինը կդադարեցնի սարքի աշխատանքը, եթե վերը նշված ցանկացած արտանետման սահմանաչափ գերազանցվում է: Ծանր մետաղների, դիօքսինների և ֆուրանների չափումներ կարող են կատարվել անկախ 3-րդ կողմի միջոցով` օգտագործելով լաբորատորիա, որը սերտիֆիկացված է դիօքսին/ֆուրան հետազոտելու համար: Այլ տեստային պահանջներն ընդգրկում են.

1) Տեստի կատարում նմուշային թափոնների բեռների այրման ժամանակ

2) Վառարանի գնահատված այրման հզորությամբ կատարվող տեստ

3) 6 ժամվա մինիմում նմուշահանման ժամանակ

4) Իզոկինետիկ նմուշահանում

5) Նմուշահանման անցք ծխատար խողովակի առնվազն 8 տրամաչափ դեպի ներքև և ծխատար խողովակի 2 տրամաչափ դեպի վեր հոսքի խանգարումներից

6) Հավաքում` օգտագործելով նմուշի զոնդ, նմուշահանման վագոն և մակերեսային կլանում կատարող նստեցված սյուն

7) Անալիզ` օգտագործելով բարձր տարրալուծման գազի քրոմատոգրաֆիա և բարձր տարրալուծման զանգվածի սպեկտրոմետրիա

8) Չոր պայմանների, 11% թթվածնի, 101.3 կիլոՊասկալ (14.7 ֆունտ յուրաքանչյուր քառակուսի մատնաչափի համար) և 2730 կելվին արդյունքների ստանդարտացում

9) Որակի հսկում և որակի երաշխավորում (ՈՀ/ՈԵ), այդ թվում կալիբրում, նմուշահանման վագոն կողմից հավաքման արդյունավետության ստուգում, ներքին ստանդարտի վերականգնում, փոխարինող ստանդարտի վերականգնում, սարքը լվանալով մաքրող լուծիչի տեստեր, կատարման հաշիվների ստուգում

10) Պահպանության շղթայի ընթացակարգեր

11) Նմուշահանման արձանագրություն, տեստային մեթոդի, ՈՀ/ՈԵ ընթացակարգերի, տեստի արդյունքների և մինիմում հայտնաբերման սահմանաչափերի մասին գրանցում

12) Տեստի ամբողջական հաշվետվության ներկայացում կարգավորող ղեկավար մարմնին, այդ թվում նմուշահանման և տեստ կատարելու ընթացակարգերի մասին:

Հրկիզման վառարանին ներկայացվող այլ տեխնիկական պայմաններից են կեղտաջրի մշտադիտարկումը և ծխատար խողովակի բարձրությունը: Սարքը ունենում է կեղտաջրի վնասազերծման համակարգ և կեղտաջրերը կանոնավոր կերպով մշտադիտարկվում են` ապահովելով դրանց համապատասխանությունը բեռնաթափման սահմանաչափին: Ծխատար խողովակի կամ նոր վառարանի ծխնելույզի բարձրությունը առնվազն 2.5 անգամ գերազանցում է ցանկացած կառուցվածքի բարձրություն, որը գտնվում է առնվազն 6 անգամ բարձր բարձրություն ունեցող վառարանի ծածկույթի սահմաններում:

Քանի որ դիօքսինի կոնցենտրացիաները ավելի մեծ են վառարանի առաջին 800-ից 1000 մետրերի վրա, ապա նոր վառարանը տեղակայվում է ամենից մոտիկ գտնվող բնակավայրերից, առևտրային կազմակերպություններից, գյուղատնտեսական ֆերմաներից և արոտավայրերից 1000 մետր հեռավորության վրա, ինչպես նաև ջրամբարներից, որոնք կարող են օգտագործվել ձկնորսության համար: Թափոնների մեջ քլորի ներկայությունը զգալիորեն նպաստում է դիօքսինների և ֆուրանների արտանետմանը: Այդ պատճառով քլորացված թափոնների, ինչպես օրինակ` պոլիքլորվինիլ պարունակող պլաստմասսայից իրերի, պարունակությունը հրկիզվող թափոններում առավելագույնս նվազեցվում կամ բացառվում է:

Նման վառարանի տեղադրումը կարող է իրականացվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված թույլտվությունների և փորձաքննության կատարման դեպքում, այդ թվում շրջակա միջավայրի ազդեցության գնահատման կատարում:

 

26. Վտանգավոր քիմիական թափոնների գործածությանը

ներկայացվող ժամանակավոր մոտեցումներ

 

Այս բաժնում «վտանգավոր քիմիական թափոններ» տերմինը գործածվում է դեղագործական թափոնների, ցիտոտոքսիկ թափոնների, քիմիական թափոնների համար, ինչպիսիք են լուծիչները և սնդիկը, և այլ վտանգավոր թափոնների համար: Սույն մեթոդական ցուցումները տրամադրում են ժամանակավոր մոտեցումներ, որոնք հետևում են վտանգավոր բժշկական թափոնների մասին վերը նկարագրված ընթացակարգերից շատերին ընդհանուր վերցրած, բացառությամբ այն հատուկ ընթացակարգերի, որոնք հատուկ կերպով վերաբերում են քիմիական և այլ վտանգավոր թափոններին:

Քիմիական թափոնների գործածության համար առաջարկվող քայլերն են. (1) կազմակերպում, (2) կազմակերպությունում առաջացող քիմիական և այլ վտանգավոր թափոնների նախնական գնահատում, (3) թափոնների նվազեցման, վնասազերծման, և երկարաժամկետ պահման հնարավոր տարբերակների իրագործելիություն, (4) քիմիական թափոնների գործածության ծրագրի վնասազերծում, (5) իրականացում, այդ թվում ուսուցում, և (6) մշտադիտարկում և պարբերական գնահատում:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ. Սկզբնական փուլը կազմակերպումն է: Այս փուլում անհրաժեշտության դեպքում կարող է ստեղծվել բժշկական թափոնների պատասխանատու անձին կից կամ հանձնաժողովի կազմում կամ դրան կից աշխատանքային խմբի` կազմակերպության ներսում հատկապես վտանգավոր քիմիական թափոններով զբաղվելու համար: Փոքր քանակով թափոններ առաջացնող կազմակերպություններում վտանգավոր քիմիական թափոնների հետ կապված հարցերի համար պատասխանատու անձը կարող է լինել նույն կազմակերպությունում այլ բժշկական թափոնների համար պատասխանատու անձը: Պատասխանատու անձը կամ աշխատանքային խումբը կամ կազմակերպում է գնահատում, վերանայում գնահատման արդյունքները և կատարված առաջարկները, մշակում է վտանգավոր քիմիական թափոնների գործածության ծրագիր, և հետագայում հսկում դրա կատարումը: Անհրաժեշտության դեպքում այս աշխատանքներին ներգրավվում են կազմակերպության այլ աշխատողներ:

ԳՆԱՀԱՏՈՒՄ. Գնահատման փուլը սկսվում է, երբ տեղի է ունենում տվյալների հավաքում և վերլուծություն կապված վտանգավոր քիմիական թափոնների տեսակների, թափոնների առաջացմանը բերող գործողությունների, դրանց վերահսկման, քիմիական թափոններ առաջացնող օգտագործվող նյութերի մասին ինֆորմացիայի և տնտեսական տեղեկատվության հետ: Թափոնների վերլուծությունը նախնական գնահատման փուլի համար շատ կարևոր է: Հոսքերի սխեմաները և նյութի բալանսները օգտակար են համարվում թափոնների ծագումը ճանաչելու և կորուստների, և արտանետումների քանակները որոշելու գործում: Վտանգավոր քիմիական թափոնների լայն շրջանակ առաջացնող մեծ քանակով թափոններ առաջացնող կազմակերպության համար կարող է անհրաժեշտություն լինի առաջնահերթություն տալ թափոնների խմբերին ըստ քանակության, թունավորության, շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության, պոտենցիալ պատասխանատվության, արժեքի և այլ գործոնների: Առողջապահական կազմակերպության աշխատողներից կազմված գնահատում կատարող թիմը կամ պատասխանատու անձը հավաքում և վերանայում է տվյալները, ստուգում կատարում թափոնների գոյացման տարածքներում, առաջարկում թափոնների նվազեցման այլընտրանքներ, ուսումնասիրում դրանք ու ընտրում ընդունելի տարբերակներ:

Վտանգավոր քիմիական թափոններն են.

1) Քիմիական թափոններ (խոտանված, պինդ, հեղուկ և գազային քիմիական նյութեր, որոնք առաջացել են ախտորոշիչ կամ փորձնական աշխատանքից, մաքրումից, տնտեսվարական աշխատանքից, ախտահանման ընթացակարգերից, սարքավորումների և շինության պահպանման աշխատանքից), քիմիական թափոնները ընդգրկում է լուծիչներ, օրգանական և անօրգանական քիմիական նյութեր, ծանր մետաղներ (օրինակ` սնդիկ կամ կադմիում) պարունակող առարկաներ

2) Դեղագործական թափոններ (ժամկետանց և օգտագործման համար ոչ պիտանի դեղագործական ապրանքներ)

3) Ցիտոտոքսիկ թափոններ (քիմիական թերապիայի թափոններ, որը պարունակում է գենետոքսիկ կամ ցիտոտոքսիկ հատկություններ ունեցող նյութեր)

4) Այլ վտանգավոր թափոններ (պինդ, հեղուկ, կամ գազային թափոններ, կան դրանց համակցություն, որն ունի հետևյալ հատկանիշներից գոնե մեկը. թունավոր, քայքայիչ (12 < pH <2.0), դյուրավառ, ռեակտիվ և գենետոքսիկ/ցիտոտոքսիկ:

ԻՐԱԳՈՐԾԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ. Իրագործելիությունը որոշող վերլուծության փուլում կատարվում է ընտրված տարբերակի տեխնիկական և տնտեսական գնահատում: Տեխնիկական գնահատման չափանիշների թվում են աշխատողի անվտանգությունը, ապրանքի որակի պահպանումը կամ ծառայությունը, առկա աշխատանքային ընթացակարգերի և աշխատանքային գրաֆիկների համատեղելիությունը, նոր համակարգ կամ գործընթացներ տեղակայելու համար նվազագույն կորուստները, տարածքի առկայությունը և այլն: Տնտեսական գնահատումը կարող է կիրառել համեմատական վերլուծության ստանդարտ մոտեցումներ, օրինակ` ծախսերի փոխհատուցելիության ժամանակահատված և ներդրումի վրա առաջացող շահույթ: Սույն ուղեցույցի համապատասխան բաժինները քննարկում են թափոնների նվազեցման հնարավոր տարբերակները, ինչպես նաև վնասազերծման և հեռացման տարբերակները:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ. Վտանգավոր քիմիական թափոնների գործածության ակտը պետք է ուրվագծի վտանգավոր քիմիական թափոնների հետ գործ ունենալու հիմքերը: Դրանք են անվտանգ և արդյունավետ հավաքման, փոխադրման և պահման համակարգի մշակումը, անկանխատեսելի դեպքերի պլանավորումը, աշխատողների առողջության և անվտանգության պահպանումը, վնասազերծումն ու հեռացումը: ՈՒղեցույցում ներկայացվում են թափոնների հավաքմանը և պահմանը ներկայացվող պահանջներ:

ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ. Վերջին փուլը իրականացումն է: Այս փուլում կատարվում են ֆինանսավորման ապահովում, կրթական և տեղեկատվածության ծրագրեր, նոր սարքավորումների տեղադրում կամ նոր ընթացակարգերի սկսում, և աշխատանքի վերջնական գնահատում: Պետք է կրթական տեղեկատվածության ծրագրեր մշակվեն, բոլոր աշխատողների համար կազմակերպվեն պարապմունքներ, շարունակական հիմքով ուսուցում ապահովվի հատկապես նոր աշխատողների համար և քննարկվի և հաշվի առնվի աշխատողների կարծիքները: Իրականացման կարևոր մաս է հանդիսանում ուսուցման ծրագիրը: Այն աշխատողները, որոնք ստիպված են գործ ունենալ վտանգավոր քիմիական թափոնների հետ, պետք է ծանոթանան ընթացակարգերի և տեխնոլոգիաների հետ, ինչպես նաև վտանգավոր քիմիական թափոնների գործածության ակտի հետ:

ՄՈՆԻՏՈՐԻՆԳ ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ. Զանազան միջոցառումներ կան թափոնների նվազեցման արդյունավետությունը որոշելու համար: Սկզբնական մեթոդ է համարվում իրականացումից առաջ և հետո առաջացած թափոնների գրանցված քանակությունների պարզապես համեմատումը: Այնուամենայնիվ, քանի որ թափոնների գոյացումը կարող է կախված լինել աշխատանքի չափից, ապա թափոնների գոյացման չափի հարաբերակցությունը աշխատանքի չափի որոշ միջոցառումների հետ (ինչպես օրինակ` մեկ օրվա զբաղեցրած մահճակալների թիվը) այլ եղանակ է համարվում թափոնների նվազեցումը վերլուծելու համար: Մեկ ուրիշ միջոցառում է համարվում թափոնների նվազեցման ծրագրի ազդեցությունը կազմակերպության կանխիկ դրամի հոսքի վրա, որը կարող է արտացոլել թափոնների գործածության և հումքի նկատմամբ կրճատված ծախսը: Որոշ դեպքերում թափոնների նվազեցումը կարող է արտահայտվել աշխատանքի նկատմամբ մուտքային նյութի սպառման հարաբերակցությամբ: Այս չափումները երբեմն դժվարացվում են պրոցեսների կամ ծառայությունների կողմից, որոնք թափոններ են առաջացնում հազվադեպ կամ ընդմիջումներով, և որոշ գնահատման մեթոդներ կարող են ավելի համապատասխան լինեն կազմակերպության հատուկ բաժինների, քան ողջ կազմակերպության համար: Մոնիտորինգի և գնահատման փուլը վերաբերում է նաև թափոնների գործածության մյուս ասպեկտներին, այդ թվում` ըստ տեսակի տարանջատմանը, տեղադրմանը, փոխադրմանը, պահմանը և վնասազերծմանը:

 

27. Թափոնների նվազեցման առաջնահերթությունը

 

Հաստատությունը պետք է գնահատի վտանգավոր քիմիական թափոնների նվազեցման հնարավորությունները` հետևյալ հերթականությամբ. առաջնահերթություն է տրվում ծագման նվազեցմանը, որին հետևում է պաշարի օգտահանումը և կրկնակի օգտագործումը, վերավնասազերծումը, և վերջնական վնասազերծումը: Ստորև բերված հարցերը կարող են օգնել, քննարկումները կենտրոնացնել քիմիական թափոնների նվազեցման վրա.

1) «Կարելի՞ է կանխել վտանգավոր թափոնների գոյացումը` փոխելով ապրանքի շարքը կամ տեսակը, փոխարինելով այն ավելի անվտանգ նյութերով, կամ մեծացնելով գործընթացների արդյունավետությունը»:

2) «Կարելի՞ է նվազեցնել վտանգավոր թափոնների գոյացումը` երկարաձգելով ապրանքի կյանքի տևողությունը, ձևափոխելով գործընթացները, կամ ձեռք բերելով ավելի արդյունավետ տեխնոլոգիա»:

3) «Կարո՞ղ է վտանգավոր թափոնները օգտահանվել կրկնակի օգտագործման կամ վերավնասազերծման համար, կամ կազմակերպության ներսում կամ կազմակերպությունից դուրս: Կարո՞ղ են նյութերը հանդիսանալ ավելի շուտ քիմիական նյութերի պաշարներ, քան դառնալ վտանգավոր թափոններ»:

Ստորև ներկայացված Աղյուսակը նկարագրում է վտանգավոր քիմիական թափոնների նվազեցմանը վերաբերող զանազան առաջարկությունները:

 

.___________________________________________________________________.

|   ԹԱՓՈՆՆԵՐԻ   |   ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՈՐՈՇ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ   |

|   ՏԵՍԱԿՆԵՐ    |                                                   |

|_______________|___________________________________________________|

|Լուծիչներ      |Լուծիչները օգտահանել/կրկնակի օգտագործել            |

|               |կազմակերպության ներսում կամ կազմակերպությունից     |

|               |դուրս կատարվող թորման միջոցով, ինչպես օրինակ       |

|               |կիրառելով ֆրակցիոն թորման եղանակը` առանձնացնել     |

|               |քսիլենը էթանոլից հյուսվածաբանական թափոններում:     |

|               |Փոխարինել ավելի անվտանգ լուծիչներով.               |

|               |հալոգենացվածների փոխարեն կիրառել ոչ-հալոգենացված   |

|               |միացություններ, նավթային հիդրոկարբոնատների փոխարեն |

|               |կիրառել հասարակ սպիրտներ և  կետոններ,              |

|               |հնարավորության դեպքում կիրառել ջրային ռեակտիվներ:  |

|               |Քսիլենի առևտրային  փոխարինողները համարել           |

|               |հյուսվածաբանական լուծիչներ:                        |

|               |Տեստերի համար կիրառել նախապես խառնած հավաքածուները,|

|               |որոնք պարունակում են լուծիչների ֆիքսող նյութեր:    |

|               |Կիրառել բարձր զգայունություն ունեցող անալիտիկ      |

|               |սարքավորում, որպեսզի նվազեցվի անալիտիկ  տեստի      |

|               |ծավալները:                                         |

|               |Սովորական տեստերի համար կիրառել լուծիչների         |

|               |ստուգաճշտված անոթներ:                              |

|               |Ախտաբանության, հյուսվածաբանության մեջ և            |

|               |լաբորատորիաներում  նվազեցնել կուլտուրաների և       |

|               |նմուշների քանակը:                                  |

|_______________|___________________________________________________|

|Ֆորմալդեհիդի   |Դիալիզի մաքրման անհրաժեշտության նվազեցման համար    |

|թափոններ       |կիրառել հակադարձ օսմոսով ջրային մաքրում:           |

|               |Նվազեցնել ֆորմալդեհիդային լուծույթների խտությունը: |

|               |Ուսումնասիրելով միկրոօրգանիզմային կուլտուրաները`   |

|               |վնասազերծել ֆորմալինի լուծույթների ստանդարտներ`    |

|               |նվազագույն մաքրման հաճախականությամբ ու լուծույթի   |

|               |կոնցենտրացիայով:                                   |

|               |Ուսումնասիրել ֆորմալդեհիդի հնարավոր կրկնակի        |

|               |օգտագործումը ախտաբանության և  դիահերձման ոլորտում: |

|               |Կիրառել քիմիական միացումներ, որոնք կհակազդեն և     |

|               |կփոխազդեն ֆորմալդեհիդային թափոնային լուծույթների   |

|               |հետ և  կստեղծեն անվտանգ վերջնական արդյունք:        |

|_______________|___________________________________________________|

|Հակաուռուցքային|Փոխարինել միջավայրի համար կայուն դեղամիջոցները     |

|գործոններ      |տարրալուծման /դեգրադացման/ ենթակա դեղամիջոցներով:  |

|               |Օպտիմալացնել դեղամիջոցների տարողությունների չափերը |

|               |համաձայն պահանջարկի:                               |

|               |Ժամկետանց դեղամիջոցները վերադարձնել արտադրողներին: |

|               |Նվազեցնել մաքրման հաճախականությունը և  պաշտպանական |

|               |նպատակներով  կիրառվող թանզիֆային նյութի ծավալը:    |

|               |Անձնակազմին ապահովել թափված հեղուկների մաքրման     |

|               |պարագաներով, ինչպես նաև  սովորեցնել դրանց          |

|               |կիրառումը:                                         |

|_______________|___________________________________________________|

|Ֆոտոքիմիկատներ |Պողպատե թելքերի միջոցով զտման փոխարեն արծաթի       |

|               |օգտահանումը իրականացնել կատիոնների փոխանակման կամ  |

|               |էլեկտրոլիզի ճանապարհով:                            |

|               |Ապահովել պատշաճ պահպանման պայմաններ, որպեսզի       |

|               |երկարացվեն օգտագործման ժամկետները, և  փորձարկել    |

|               |ժամկետանց նյութերը` դրանց անպիտանելիությունը       |

|               |հաստատելու նպատակով, վերադարձնել ոչ պիտանի նյութերը|

|               |արտադրողին:                                        |

|               |Գոլորշացումը և  օքսիդացումը նվազեցնելու նպատակով   |

|               |ծածկել ֆիքսման և                                   |

|               |երևակման  անոթները, ավելացնել ամոնիումի տիոսուլֆատը|

|               |ֆիքսաժին, կամ մինչև  ֆիքսումը վնասազերծել քացախա   |

|               |թթվի օքսիդով, որպեսզի երկարացվի վնասազերծման նյութի|

|               |կիրառման ժամկետը: Մշակման նյութը տնտեսելու համար   |

|               |կիրառել ռետինե գլան:                               |

|               | Թափել օգտագործված ժապավենները և  նկարները աղբարկղի|

|               |մեջ:                                               |

|               |Կիրառել հանդիպակաց ջրաշթային լվացում:              |

|               |Կիրառել քիմիական միացում, որը կչեզոքացնի ֆիքսաժի և |

|               |երևակման  վատնումը և  ընդմիշտ կֆիքսի արծաթը պինդ   |

|               |մատրիցին:                                          |

|_______________|___________________________________________________|

|Սնդիկի թափոններ|Փոխարինել սնդիկ պարունակող սարքավորումները         |

|               |էլեկտրական սենսորային և  այլ ոչ սնդիկային          |

|               |սարքավորումներով:                                  |

|               |Անձնակազմն ապահովել թափված սնդիկի մաքրման          |

|               |պարագաներով, ինչպես նաև  սովորեցնել դրանց          |

|               |կիրառումը:                                         |

|               |Ամբողջությամբ հեռացնել սնդիկի մնացորդները բժշկական |

|               |սարքավորումներից ու պարագաներից և  քննարկել մաքուր |

|               |սնդիկի օգտահանման հնարավորությունները              |

|               |կազմակերպությունից դուրս:                          |

|_______________|___________________________________________________|

|Ախտահանող      |Սպիրտի վրա հիմնված ախտահանիչների փոխարեն կիրառել   |

|լուծույթներ    |գերձայնային կամ գոլորշիական մաքրման եղանակներ:     |

|               |Ախտահանման լուծույթների գոլորշացումը կանխելու      |

|               |նպատակով դրանց անոթները պահպանել ամուր փակված      |

|               |վիճակում:                                          |

|               |Կիրառել քիմիական միացումներ, որոնք կփոխազդեն և     |

|               |կհակազդեն գլյուտարալդեհիդի հեղուկ թափոնների հետ`   |

|               |անվտանգ վերջնական արգասիք ստանալու համար:          |

|_______________|___________________________________________________|

|Պահպանման և    |Ջրային կամ քիմիական հիմք ունեցող մաքրիչների փոխարեն|

|կոմունալ       |կիրառել գերձայնային կամ գոլորշիով մաքրման եղանակներ|

|թափոններ       |լուծիչների հիման վրա ստեղծված մաքրման նյութերի     |

|               |փոխարեն կիրառել բիոդեգրադացման ենթակա մաքրիչներ:   |

|               |Հավաքել թափոնների յուղերն ու լուծիչները`           |

|               |վերավնասազերծման համար, տարանջատել վերավնասազերծման|

|               |ենթակա յուղերն ու լուծիչները չվնասազերծվողներից:   |

|               |Փոխարինել յուղային հիմքով ներկանյութերը ջրային     |

|               |հիմքով ներկանյութերով:                             |

|               |Կիրառել ախտահանման, միջատասպան և  կրծողասպան       |

|               |միջոցառումների համար միայն պահանջվող               |

|               |քանակություններ կամ կիրառել ոչ քիմիական մեթոդներ:  |

.___________________________________________________________________.

 

28. Վտանգավոր քիմիական Թափոնների գործածությանը

ներկայացվող պահանջներ

 

Վտանգավոր քիմիական թափոնների վարմանը ներկայացվող հիմնական պահանջները ներկայացվում են ստորև.

Բեռնարկղեր. Թափոնները պահվում են կարծր, արտահոսք չունեցող բեռնարկղերի մեջ, որն ունի պինդ դրված կափարիչ, որը փակ է պահվում բացառությամբ այն դեպքերի, երբ նոր քիմիական թափոններ են ավելացվում կամ զետեղվում:

Պիտակի Վտանգավոր թափոնների բոլոր կոնտեյներների վրա փակցվում են «ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆ» արտահայտությունը: Պիտակի վրա նաև նշվում են թափոնների նկարագրական անունը և բեռնարկղերի մեջ թափոնների առաջին անգամ դրվելու ամսաթիվը:

Պահում. Վարակիչ թափոնների պահման պահանջները տարածվում են նաև վտանգավոր քիմիական թափոնների վրա: Սա ընդհանուր առմամբ պահանջում է դրա պահման համար անվտանգ տարածքի առկայություն, որտեղ վնասվելու հավանականությունը և անցանկալի մարդկանց մուտքը սահմանափակված է: Անհրաժեշտ է պաշտպանվել թափոնների տարրերից և արտանետումներից շրջակա միջավայր: Ավելին, քիմիական թափոնները խմբավորվում են նույն կարգի մյուս թափոնների հետ և պահվում առանձին` այլ անհամատեղելի թափոններից: Վտանգավոր քիմիական թափոնները պահվում են կազմակերպության ներսում գտնվող պահման տարածքներում` կուտակման պահից սկսած մինչև նվազագույնը 90 օր, որից հետո փոխադրվում են և պահվում երկարաժամկետ պահման օբյեկտում: Պահման օբյեկտը մշտադիտարկվում է ամեն օր` վստահ լինելու համար, որ ոչ մի բեռնարկղ արտահոսք չունի: Եթե կա արտահոսք, ապա միջոցներ են ձեռնարկվում կանխելու շրջակա միջավայրին սպառնացող վտանգը:

Փաթեթավորում. Թափոնները տեղավորվում են երկտակ բեռնարկղերի մեջ` օգտագործելով պինդ կողքեր ունեցող, ծածկված բեռնարկղերը որպես արտաքին բեռնարկղ: Այս բեռնարկղերի վրա կատարվում են նշումներ` սույն ուղեցույցի պահանջների համաձայն:

Փոխադրում. Վտանգավոր քիմիական թափոնների` կազմակերպությունից դուրս փոխադրումը պահանջում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված կազմակերպություն` այդ նպատակի համար սարքավորված հատուկ մեքենաների առկայությամբ: Անհրաժեշտ է մշակել թափոնների տեղափոխությունը գրանցող համակարգ, որպեսզի հնարավոր լինի փաստաթղթերով հիմնավորել թափոնների շարժը կազմակերպությունից մինչև իր վերջնական նպատակատեղ: Մեքենան ունենում է արտահոսելու նկատմամբ դիմացկուն, ամբողջապես ծածկված, անվտանգ բեռնարկղեր, որոնք նախատեսված են կանխելու թափոնների թափվելը կամ արտահոսքը փոխադրման ժամանակ: Մեքենայի վարորդը կարող է վտանգավոր քիմիական թափոններ փոխադրել հատուկ ուսուցում անցնելուց հետո: Վարորդին ուսուցանվում է թափոնների թափվելը մաքրելով սրբելու և պատահարի մասին հաղորդելու ընթացակարգերի մասին` ըստ կարգավորող ղեկավար մարմնի կողմից հաստատված անկանխատեսելի դեպքերին վերաբերող ծրագրի: Ծրագիրը նախատեսում է դժբախտ պատահարների վարման հատուկ ընթացակարգ տարբեր դեպքերի համար, այդ թվում նաև թափոնների պատահական դուրս թափվելը: Վտանգավոր ապրանքների փոխադրմանը վերաբերող միջազգային համաձայնագրերով պահանջվող մանրամասն բնորոշումները ներկայացված են ՄԱԿ-ի փաստաթղթերում:

Թափոնների շարժի գրանցումը /հետքերով գնալը/. Թափոնների շարժի գրանցումը /հետքերով գնալը/ կամ դեկլարացիայի համակարգը շատ կարևոր է ամեն անգամ վտանգավոր քիմիական թափոններ փոխադրելիս: Այն ապահովում է վտանգավոր թափոնների գործածության համար ծագումից մինչև հեռացում պատասխանատվության սկզբունքի իրականացումը: Առաջարկվող հետքային համակարգը պահանջում է թափոններ գոյացնողից չորս օրինակից բաղկացած ձևաթղթի լրացում: Ձևաթուղթը պարունակում է թափոններ առաջացնողի անունը և կոնտակտային տվյալները, թափոնների քանակությունը և նրա ընդհանուր նկարագիրը, կոնկրետ թափոնների համար պահանջվող վարման հատուկ պահանջները, կազմակերպությունում թափոնների համար պատասխանատու անձի, փոխադրողի և վնասազերծման օբյեկտում թափոնների ընդունման համար պատասխանատու անձի ստորագրությունները լրացնելու համար: Ձևաթուղթը նույնպես ցույց է տալիս թափոնների վերջնական տեղադրման նպատակատեղը, գրանցման թիվը, և փոխադրողի թույլտվության մասին տեղեկատվությունը: Այս տվյալները կարող են նախօրոք տպվել ստանդարտ ձևաթղթերի վրա: Թափոններ առաջացնողը, փոխադրողը և կենտրոնական պահման կամ վնասազերծման օբյեկտը ձևաթղթի մեկական օրինակը պահում են իրենց մոտ, իսկ չորրորդ օրինակը, թափոնները ստանալու մասին թափոններն ընդունած կենտրոնական օբյեկտի համապատասխան նշումով, վերադարձվում է թափոններ գոյացնողին: Այս գրանցումները պահվում են բոլոր կողմերի կողմից` հետագա ստուգումների ժամանակ կարողանան տրամադրել համապատասխան մարմիններին կամ անհետաձգելի դեպքերում կամ հետազոտությունների ժամանակ: Ձևաթուղթը մշակվում և հաստատվում է վտանգավոր թափոնների ծրագրի կազմում:

 

29. Վնասազերծման և հեռացման տարբերակներ

 

Վնասազերծման և հեռացման տարբերակները նկատի են առնվում են միայն այն ժամանակ, երբ թափոնների նվազեցման բոլոր տարբերակները սպառվել են: Մշակումը կարող է բնութագրվել, որպես ցանկացած ֆիզիկական, կենսաբանական կամ ջերմային պրոցես, որը ոչնչացնում, թունավոր հատկություններից զրկում, կամ չեզոքացնում է վտանգավոր քիմիական թափոնները, նվազեցնում է նրա ծավալը, կամ հեշտացնում է թափոնների օգտահանումը, պահումը, կամ փոխադրումը: Մշակումը կարող է կատարվել կազմակերպության ներսում կամ կազմակերպությունից դուրս, և հաճախ կատարվում է մյուս տեխնոլոգիաների հետ միասին, ինչպես օրինակ` վերավնասազերծումը: Կիրառվելիք հատուկ վնասազերծումը կախված է թափոնների նյութի բնույթից և քանակությունից:

Մշակման հատուկ տեխնոլոգիաները ընդգրկում են քիմիական, ֆիզիկական և կենսաբանական գործընթացներ: Ջերմային պրոցեսները և պնդացումը քիմիական կամ ֆիզիկական վնասազերծումների ձևեր են: Մշակման տարբերակները գնահատելիս հաշվի են առնվում հետևյալ հարցերը.

1) «Հնարավոր է արդյոք վտանգավոր թափոնները զրկել թունավոր հատկություններից կամ վերածել ոչ վտանգավոր թափոնների` քիմիական, ֆիզիկական, ջերմային կամ միկրոբային վնասազերծման պրոցեսների միջոցով»:

2) «Թաղումը անհրաժե՞շտ է: Վտանգավոր թափոնները հնարավո՞ր է տեղավորել օգտահանման պահեստարանում` որպես նոր արտադրանքի նյութ օգտագործվելու համար կամ ապագայում համապատասխան տեխնոլոգիայի ի հայտ գալու դեպքում վնասակար նյութերից զրկվելու համար: Կարո՞ղ է թափոնները տեղավորվել մոնիտորինգի ենթարկվող, երկարաժամկետ տարածքում»:

Քիմիական վնասազերծման տեխնոլոգիաները վնասազերծում են թափոնները` ձևափոխելով վտանգավոր թափոնների բաղադրիչ մասերի քիմիական կառուցվածքը: Ձևափոխումները նյութը դարձնում են ավելի քիչ վտանգավոր, հաճախ նվազեցնելով նյութի ռեակտիվությունը: Այդ տեսակի վնասազերծման առավելությունն այն է, որ գործընթացներն ունեն նվազագույն արտանետումներ և կարող են իրականացվել կազմակերպության ներսում: Օրինակները ընդգրկում են նստեցումը, չեզոքացումը, իոնային փոխանակումը և օքսիդացումը:

Ֆիզիկական վնասազերծման տեխնոլոգիաները ընդգրկում են թափոնների խմբում բաղադրիչ մասերի ֆիզիկական առանձնացումը և բաղադրամասերի խտացումը թափոնների շարժի ընթացքում: Այսպիսի վնասազերծման օրինակներն են պինդ-հեղուկ առանձնացումը, թաղանթային բաժանումը և թորումը: Պինդ-հեղուկ առանձնացման պրոցեսները, ինչպես օրինակ` կոագուլացիան և ցենտրիֆուգումը, նստեցումը և ֆիլտրացումը կեղտաջրերից հեռացնում են պինդ աղտոտող նյութերը: Թաղանթային բաժանումը օգտագործում է թափանցելի պլաստիկ բարակ թերթեր, որոնք թույլ են տալիս մեկ բաղադրիչ մասի անցումը թաղանթի միջով` բացառելով մյուս բաղադրիչ մասերի անցումը: Թորումը բաժանում է հեղուկ խառնուրդի բաղադրիչ մասերը` ըստ դրանց գոլորշացման ջերմաստիճանի տարբերության:

Կենսաբանական վնասազերծումը (նույնպես կոչվում է կենսաբանական տարրալուծում /դեգրադացում/) օգտագործում է միկրոօրգանիզմներ` թափոնները տարրալուծելու համար: Միկրոօրգանիզմները օգտագործում են թափոնների բաղադրիչ մասերը որպես սնունդ, նյութին զրկելով թունավոր հատկություններից, իրենց մարսողական համակարգում քայքայելով բարդ օրգանական նյութերը և դրանք վերածելով ավելի պարզ, ավելի քիչ թունավոր նյութերի, ինչպես օրինակ` ջուրը, ածխածնի երկօքսիդը, և պարզ թթուները:

Վտանգավոր քիմիական թափոնների ջերմային վնասազերծումը մի պրոցես է, որը նախատեսված է քայքայելու օրգանական թափոնները` նյութերը ենթարկելով օքսիդացման բարձր ջերմաստիճաններում: Այս տեխնոլոգիաները ընդհանուր առմամբ ունեն ամենաբարձր կապիտալ ծախսեր, պահանջում են մասնագիտացված կառուցվածքներ, և հասնում են քայքայման և հեռացման արդյունավետության բարձր մակարդակների: Նրանք նույնպես կարող են առաջացնել կողմնակի թունավոր նյութեր, օրինակ` դիօքսիններ և ֆուրաններ: Ավելի նոր տեխնոլոգիաները, ինչպիսիք են գազային փուլի քիմիական օքսիդացումը, նույնպես աշխատում են բարձր ջերմաստիճանների պայմաններում, բայց կարող են աշխատել որպես փակ համակարգեր (դրանով իսկ խուսափելով չվերահսկվող արտանետումների հիմնախնդրից, որն առկա է հրկիզման ժամանակ): Գազային փուլի քիմիական օքսիդացումը թափոնները վնասազերծում է ջրածնի կամ այլ օքսիդացնող միջավայրի ներկայությամբ` դրանով իսկ խուսափելով թերի այրման հետ կապված թունավոր կողմնակի արդյունքների առաջացումից:

Պնդացումը (ֆիքսում) թափոնները դարձնում է ավելի քիչ վտանգավոր` նվազեցնելով թափոնների բաղադրիչ մասերի թաղման վայրերում դեպի շրջակա միջավայրի տարբեր գործոններ /օդ, ջուր, հող/ միգրացիայի ունակությունը: Պնդացումը և պատիճավորումը թափոնները վեր են ածում պինդ զանգվածի, որը հեշտությամբ չի քայքայվում, դրանով նվազեցնելով հեռացման վայրից տարալվացումը: Քիմիական «ֆիքսման» վնասազերծման մեթոդները հաճախ օգտագործվում են` իրար միացնելով վտանգավոր բաղադրիչ մասերը, դրանով նվազեցնելով տարալվացման ենթակա լինելը, նույնիսկ եթե վտանգավոր բաղադրիչ մասերը չեն փոխվում: Այս եղանակները կարող են օգտագործվել անօրգանական նյութերի ջրային լուծույթների և մետաղների կամ անօրգանական աղերի կախույթների համար:

Սովորաբար աշխարհում քիմիական թափոնների վնասազերծման տեխնոլոգիաները կիրառվում են վտանգավոր քիմիական թափոնների վնասազերծման լիցենզավորված կենտրոններում կամ այսպես կոչված վնասազերծման, պահման և հեռացման օբյեկտներում: Քիչ հավանական է, որ առողջապահական կազմակերպությունները տեխնիկական և ֆինանսական ռեսուրսներ կունենան` վտանգավոր քիմիական թափոնների համար վնասազերծման գործարանային տեխնոլոգիաներ տեղադրելու համար, բացառությամբ շատ փոքր քանակների (ինչպես օրինակ լաբորատորիայի մասշտաբի չեզոքացման, թորման կամ պարզ պնդացման մեթոդներ): Մինչ կմշակվեն վտանգավոր քիմիական թափոններին ներկայացվող ընդհանուր պահանջներ և կստեղծվեն մասնագիտացված վնասազերծման կենտրոններ, առողջապահական կազմակերպությունները կարող են հավաքել, տարանջատել, պիտակավորել և պահել իրենց վտանգավոր քիմիական թափոնները կենտրոնական պահման օբյեկտներում, որտեղ դրանք կարող են անվտանգ պահվել այնքան ժամանակ, մինչև հնարավոր լինի վերամշակում և առկա լինեն համապատասխան տեխնոլոգիաներ` ՀՀ օրենսդրության համաձայն: Կարող է կատարվել նաև փոքր քանակների վնասազերծում` այն պատշաճ կազմակերպելու հնարավորության դեպքում:

Ստորև ներկայացվում են վտանգավոր քիմիական թափոնների փոքր ծավալի քանակությունների համար փոքր մասշտաբի վնասազերծման և հեռացման տարբերակների որոշ առաջարկներ: Այս տարբերակները գնահատվում են իրագործելիության փուլում և կիրառվում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համաձայնեցնելուց հետո:

 

------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Առողջապահության նախարարություն
04.03.2008
N 03-Ն
Հրաման