Սեղմել Esc փակելու համար:
«ԲԺՇԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԲԺՇԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՀԱ ...

 

 

100.0003.171108

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «17»        11            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10008355

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

4 մարտի 2008 թվականի N 03-Ն

 

«ԲԺՇԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.1.3-3 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(5-րդ մաս)

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

(5-րդ մաս)

 

30. Դեղագործական թափոններ

 

Դեղագործական թափոնների համար առաջարկվում է չորս ընթացակարգ. (1) Ժամկետանց դեղագործական նյութերի վերադարձնում մատակարարին, (2) Իներտացում, (3) Պատիճավորում և (4) Արտանետում կոյուղու խողովակի մեջ: Աշխարհում շատ առողջապահական կազմակերպություններ պայմանավորվածություններ ունեն դեղագործական ընկերությունների հետ, այն է` հետ ուղարկել ժամկետանց կամ ոչ պիտանի դեղերը: Սա է այս տեսակի թափոնների վարման նախապատվելի մեթոդը:

Եթե թափոնները չեն կարող ուղարկվել մատակարարին, այլընտրանքներից մեկը համարվում է իներտացումը: Պինդ դեղագործական թափոնները հեռացվում են փաթեթավորումից կամ տարողությունից, մանրացվում, իսկ հետո խառնվում ցեմենտի, կրի, և ջրի հետ: Խորհուրդ է տվում հետևյալ հարաբերակցությունը. 65% դեղագործական թափոններ, 15% կիր, 15% ցեմենտ, և 5% ջուր: Թույլ է տրվում պնդացնել միասեռ խառնուրդը` վերածելով խորանարդիկների կամ հատիկների: Պնդացած զանգվածը հետագայում հեռացվում է վտանգավոր թափոնների համար նախատեսված աղբավայր, որն այնպես է կառուցված, որպեսզի բացառվի գրունտային ջրերի աղտոտումը: Եթե չկա վտանգավոր թափոնների համար նախատեսված աղբավայր, ապա պնդացած զանգվածը կարող է հեռացվել կենցաղային թափոնների աղբավայրի առանձնացված հատված կամ թաղվել առողջապահական կազմակերպության շինության տարածքում նախատեսված թաղման հատուկ փոսերում: Եթե չկա կենցաղային թափոնների աղբավայր, ապա թաղման հատուկ փոսերը ներսից ծածկվում են ջրաանթափանց շերտով (կավով, թաղանթե տակաշերտով) կանխելու համար տարալվացումը գրունտային ջրերի մեջ, պաշտպանվեն ցանկապատով, որպեսզի արգելվի մուտքը, և ի վերջո փակվեն, որպեսզի կանխեն ջրով ֆիլտրացումը: Պետք է գործածվի թափոնների նվազեցման ծրագիր, որպեսզի կուտակվի հնարավորին փոքր քանակի ժամկետանց և օգտագործման համար ոչ պիտանի դեղագործական ապրանք և միայն փոքր քանակի դեղագործական թափոններ հեռացվեն այս կերպ:

Մեկ այլ այլընտրանք է համարվում պատիճավորումը. Պինդ, կիսահեղուկ կամ հեղուկ դեղագործական թափոնները կարող են տեղադրվել մետաղյա գլանների (թմբուկների) մեջ, որոնք լցվում են իրենց պարունակության 3/4 մասը: Այնուհետև այդ գլանները լցվում են ցեմենտի կրային լուծույթով կամ կավով, ամուր փակվում են, իսկ հետո թաղվում վտանգավոր թափոնների համար նախատեսված աղբավայրում, որը այնպես է կառուցված, որ բացառվի գրունտային ջրերի աղտոտումը: Կրկին, եթե չկա վտանգավոր թափոնների աղբավայր, ապա ամուր փակված թմբուկները կարող են թաղվել աղբավայրի արգելված տարածքում: Ինչպես իներտացման դեպքում էր, մշակվում է թափոնների նվազեցման ծրագիր, որպեսզի այս կերպ հեռացվեն միայն փոքր քանակությունների դեղագործական թափոնները:

Հաջորդ այլընտրանքը վերաբերում է միայն հարաբերականորեն մեղմ հեղուկ կամ կիսահեղուկ դեղագործական նյութերի միջին քանակություններին, ինչպես օրինակ վիտամինի լուծույթները, հազի օշարակները, աչքի կաթիլները, աղային լուծույթները, ներերակային հեղուկները և այլն: Ընդունված է արտանետել այս հեղուկ դեղերը կոյուղի` նախօրոք լուծելով ջրի մեծ քանակության մեջ: Հակաբիոտիկներ և քիմիական թերապիայի դեղերը դեպի կոյուղու համակարգ հեռացնելը արգելվում է:

 

31. Ցիտոտոքսիկ թափոններ

 

Ցիտոտոքսիկ կամ քիմիական թերապիայի թափոնները կամ մեծածավալ գործոններ են կամ նյութեր, ինչպես օրինակ` սրվակներ կամ ձեռնոցներ, որոնք աղտոտված են քիմիական թերապիայի գործոնների քանակներով, որոնք նույնպես կոչվում են հակաուռուցքային գործոններ կամ ցիտոտոքսիկ դեղեր: Այս քաղցկեղային բուժման դեղերի օրինակներից են Քլորամբուցիլը, Ցիտոքսինը, Դաունոմիցինը, Միտոմիցին Ց-ն, Ստրեպտոզոտոցինը, Մելֆալանը և ՈՒրացիլ Մուստարդը: Նրանք պահանջում են հատուկ վարման ընթացակարգեր իրենց թունավոր հատկանիշների պատճառով:

Ինչպես բոլոր թափոնների դեպքում, նվազեցման տարբերակները քննարկվում են մինչև վնասազերծման մեթոդների ընտրությունը: Ցիտոտոքսիկ/գենոտոքսիկ թափոնների դեպքում կազմակերպությունը հաշվի է առնում հաշվառման կառավարումը, և նախապատրաստման, պահման, կառավարման և թափոնների տարանջատման ընթացակարգերը, որոնք հանգեցնում են քանակի և հատուկ հեռացման կարիք ունեցող նյութի տեսակի նվազեցման: Ցիտոտոքսիկ թափոնների վարման և հեռացման ընդհանուր սկզբունքներն են.

1) Սրածայրերը, կոնտեյներները և ցիտոտոքսիկ թափոնները համապատասխան ընթացակարգի համաձայն հեռացնել վտանգավոր թափոնների համար նախատեսված պոլիէթիլենային պարկում:

2) Չամրացնել կամ կափարիչով կրկնակի չփակել ասեղները: Խոտանել ասեղ-ներարկիչի սարքը հարմար և համապատասխանորեն պիտակավորված, չծակվող տարողության մեջ:

3) Խոտանել ամբողջ թանզիֆը, խողովակների համակարգը, պարկերը, և շշերը, և այլնը համապատասխանորեն պիտակավորված պարկերում և ամուր փակել: Հեռացնել խալաթը, ձեռնոցները և խոտանել նույն ձևով:

4) Ցիտոտոքսիկ/գենոտոքսիկ թափոնների հեռացման ժամանակ կրել անձնական պաշտպանական հանդերձանք (լատեքս չպարունակող ձեռնոցներ, քիչ թափանցող խալաթ երկար թևքերով և ջրանթափանց գոգնոցով, դեմքի դիմակ` նախատեսված աէրոզոլներից պաշտպանվելու համար):

5) Մաքրել թափված թափոնները` օգտագործելով առկա քիմիական նյութեր և միանվագ օգտագործման սրբիչներ կամ սպունգներ:

6) Մեծածավալ թափումների ժամանակ խորհուրդ է տրվում կրել երկակի ձեռնոց:

7) Եթե տեղի է ունենում ուղղակի ներազդեցություն ձեռքերի, մաշկի կամ այլ մասերի վրա, ապա անհրաժեշտ է անմիջապես լվանալ այդ տեղը հոսող ջրով: Եթե շփում է եղել աչքի հետ, ապա լվանալով մաքրել աչքերը` աչքի լվացման հեղուկով կամ ստերիլ աղալուծույթով: Բոլոր դեպքերի մասին անմիջապես տեղեկացնել պատասխանատու բժշկին: Դեմքը և ձեռքերը լվանալ միայն հոսող ջրի տակ:

Ցիտոտոքսիկ/գենոտոքսիկ թափոնների մեծ մասի նվազագույն քանակությունը մնում է սրվակների, խողովակների և ներերակային պարկերի մեջ, կամ ձեռնոցների, խալաթների, թանզիֆի և ներարկիչների վրա: Այս փոքր քանակությունները դժվար են հեռացվում նյութերից, շատ թունավոր են, և չեն կարող դեզակտիվացվել ջրի միջոցով: Խորհուրդ է տրվում, որպեսզի այն թափոնները, որը աղտոտվել է ցիտոտոքսիկ գործոնների միայն հետքային քանակությամբ, պատիճավորվի (տեղադրվի գլանի մեջ` լցվելով նրանց տարողության մինչև 3/4-ը, այնուհետև լցվի ցեմենտի կրային լուծույթով կամ կավով, և ամուր փակվի) և թաղվի վտանգավոր թափոնների համար նախատեսված աղբավայրում կամ կենցաղային թափոնների աղբավայրի արգելված հատվածներում: Նշված աղբավայրերը կառուցվում են այնպես, որպեսզի բացառվի գրունտային ջրերի աղտոտումը:

Ցիտոտոքսիկ/գենոտոքսիկ թափոնների մեծածավալ քանակությունների հետ գործ ունենալու երկու առաջարկվող ընթացակարգեր կան. (1) Վերադարձնել մատակարարին և (2) Քիմիական վնասազերծում /դեգրադացիա/: Ցիտոտոքսիկ/գենոտոքսիկ ազդակների մեծածավալ քանակությունների համար նախընտրելի մեթոդը նրանց վերափաթեթավորումն է` իրենց վրա նշելով` ունենալ «ժամկետանց» կամ «ոչ պիտանի» բառերը, և հետագա վնասազերծման նպատակով վերադարձվելը մատակարարին:

Եթե հնարավոր չէ թափոնները վերադարձնել մատակարարին, ապա քիմիական թերապիայի գործոնների համար գոյություն ունեն քիմիական վնասազերծման մեթոդներ: Ստորև ներկայացված Աղյուսակը թվարկում է պարզ քիմիական վնասազերծման մեթոդների օրինակները և տալիս է այն գործոնների օրինակները, որոնց վրա այն փորձարկվել է:

 

.______________________________________________________________.

|     ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ  ՄԵԹՈԴ       |           ՆՇՈՒՄՆԵՐ           |

|_______________________________|______________________________|

|Տաքացած հիմնային հիդրոլիզ      |Առևտրայնորեն  առկա            |

|_______________________________|______________________________|

|Օքսիդացում ծծմբական թթվով և    |Օգտագործվում է վնասազերծելու  |

|կալիումի պերմանգանատով (KMnO4) |համար դոքսոռուբիցինը,         |

|                               |դաունորուբիցինը, մետոտրեքսատը,|

|                               |դիքլորոմետոտրեքսատը,          |

|                               |վինկրիստինը, վինբլաստինը,     |

|                               |6-մերկապտոպուրինը,            |

|                               |պրոկարբազինը                  |

|_______________________________|______________________________|

|5% սոդիում հիպոքլորիտ 1 ժամվա  |Բարեհաջող փորձարկվել է մոտ 34 |

|համար                          |ցիտոտոքսիկ գործոնների վրա     |

|_______________________________|______________________________|

|Հիմնային հիդրոլիզ              |Օգտագործվում է ցիկլոֆոսֆամիդ, |

|դիմեթիլֆորմամիդի հետ           |իֆոսֆամիդ վնասազերծելու համար |

|_______________________________|______________________________|

|Թթու հիդրոլիզ, որին հաջորդել է |Օգտագործվում է ցիկլոֆոսֆամիդ  |

|հիմնային հիդրոլիզ              |վնասազերծելու համար           |

|_______________________________|______________________________|

|Կալիումի պերմանգանատ ալկալիի   |Օգտագործվում է մետոտրեքսատ    |

|մեջ                            |վնասազերծելու համար           |

|_______________________________|______________________________|

|Դենիտրոզացում բրոմաջրածնային   |                              |

|թթվի կողմից                    |                              |

|_______________________________|______________________________|

|Օքսիդացում` օգտագործելով նիկել |                              |

|և  ալյումին                    |                              |

|_______________________________|______________________________|

|Օքսիդացում ցինկի փոշու միջոցով |Օգտագործվում է ցիսպլատինը     |

|                               |վնասազերծելու համար           |

|_______________________________|______________________________|

|Դիէթիլդիտիոկարբամատի հետ       |Օգտագործվում է ցիսպլատինը     |

|ռեակցիա                        |վնասազերծելու համար           |

|_______________________________|______________________________|

|Դեգրադացիա 30% ջրածնի          |                              |

|գերօքսիդի կողմից               |                              |

.______________________________________________________________.

 

Ստորև բերվում են ընդհանուր ցիտոտոքսիկ/գենոտոքսիկ գործոններին ներկայացվող վնասազերծման մեթոդների օրինակներ.

 

    Բլեոմիցին            5% Սոդիում հիպոքլորիտ կամ 1% մանգանաթթվային

                         կալիում

 

    Կարբոպլատին          5% Սոդիում հիպոքլորիտ

    Ցիսպլատին            5% Սոդիում հիպոքլորիտ

    Ցիտարաբին            5% Սոդիում հիպոքլորիտ

    Դոքսորուբիցին HCL    5% Սոդիում հիպոքլորիտ

    Դակարբազին           Ծծմբական թթու

    Դակտինոմիցին         5% Տրիսոդիում ֆոսֆատ

    Դաունորուբիցին       5% Սոդիում հիպոքլորիտ

    Էպիրուբիցին          5% Սոդիում հիպոքլորիտ

    Էտոպոսիդ             5% Սոդիում հիպոքլորիտ

    Ֆլուրորացիլ          5% Սոդիում հիպոքլորիտ

    Իդարուբիցին          5% Սոդիում հիպոքլորիտ

    Մետոտրեքսատ          5% Սոդիում հիպոքլորիտ

    Միտոմիցին            5% Սոդիում հիպոքլորիտ կամ 1% կալիումի

                         պերմանգանատ

    Միտոքսանտրոն         5% Սոդիում հիպոքլորիտ

    Պլիկամիցին           10% Տրիսոդիում ֆոսֆատ

    Վինբլաստին           5% Սոդիում հիպոքլորիտ

    Վինկրիստին           5% Սոդիում հիդրօքսիդ

 

Քաղցկեղի մասին հետազոտության Միջազգային գործակալության Գենե-շրջակա միջավայրի փոխազդեցությունների բաժինը (ՔՀՄԳ, 150 Cours Albert-Thomas, 69372 Lyon Cedex 08, Ֆրանսիա) ինֆորմացիոն աղբյուր է հանդիսանում քիմիական վնասազերծման մեթոդների համար: Քիմիական վնասազերծումը կարող է օգտագործվել նաև թափված զանգվածի մաքրման համար կամ աղտոտված միզարանների համար: Ցիտոտոքսիկ/գենոտոքսիկ գործոնների հրկիզումը թույլատրվում է կատարել միայն մասնագիտացված երկակի խուց ունեցող վառարաններում, որոնք աշխատում են շատ բարձր ջերմաստիճաններում, 1200oC-ի դեպքում, 5 վայրկյան մինիմում մնալու տևողությամբ:

 

32. Այլ վտանգավոր թափոններ

 

Այլ վտանգավոր քիմիական թափոնները ընդգրկում են օգտագործված օրգանական լուծիչներ, յուղալուծիչ նյութեր և յուղեր, որոնք օգտագործվում են ինժեներական անձնակազմի կողմից, ջարդված ջերմաչափերի սնդիկ և այլն: Առաջարկվում են հեռացման չորս մեթոդներ. (1) Վերադարձնել մատակարարին, (2) Քիմիական վնասազերծում, (3) Պատիճավորում և հեռացում վտանգավոր թափոնների աղբավայրում, կամ (4) Հեռացում դեպի կոյուղու համակարգ: Քիմիական նյութերի գնում կատարելու սկզբնական պայմանագրում անհրաժեշտ է ընդգրկել համապատասխան դրույթներ, որոնց համաձայն օգտագործված կամ ժամկետանց քիմիական նյութերը նախատեսվի վերադարձնել մատակարարին: Թափոնները վերադարձնելու նպատակով կատարվող բեռնառաքումը պետք է համապատասխանի միջազգային պայմանագրերին և ՀՀ օրենսդրությանը:

Հնարավոր է վնասազերծել կամ չեզոքացնել որոշ քիմիական թափոններ (օրինակ` թթուներ կամ հիմքեր) հատուկ վնասազերծման օբյեկտում: Եթե այս այլընտրանքներից ոչ մեկը հնարավոր չէ, ապա քիմիական թափոնների փոքր քանակությունները պատիճավորվում են գլանների մեջ և թաղվում վտանգավոր թափոնների համար նախատեսված աղբավայրերում, որոնք կառուցված են այնպես, որ բացառվի գրունտային ջրերի աղտոտում: Ախտահանիչների պատիճավորելն արգելվում է, քանի որ դրանք քայքայիչ են և երբեմն հրդեհավտանգ: Տարբեր բաղադրությունների վտանգավոր քիմիական թափոնները պետք է պահվի իրարից առանձին` կանխելու համար անցանկալի քիմիական ռեակցիաները: Որոշ թույլ քիմիական նյութեր, ինչպիսիք են թույլ ախտահանիչ կամ մաքրող լուծույթները, կարող են հեռացվել դեպի կոյուղու խողովակ` մեծ քանակությամբ ջրում լուծելուց հետո:

Տարբեր երկրներում կատարված ուսումնասիրությունները հայտնաբերել են, որ բժշկական թափոնների հրկիզումը սնդիկի ամենամեծ աղբյուրն է մթնոլորտում, և առողջապահական կազմակերպությունները արտանետվող սնդիկի մեկ երրորդից ավելի մասին պատճառն են: Քանի որ առողջապահական կազմակերպությունները սնդիկով աղտոտելու զգալի աղբյուր են հանդիսանում, ապա ստորև առանձին քննարկվում է սնդիկի թափոնները:

 

33. Սնդիկի թափոններ

 

Սնդիկը կարող է գտնվել առողջապահական կազմակերպության բոլոր ստորաբաժանումների այնպիսի ապրանքներում, ինչպիսիք են ջերմաչափերը, սֆիգմոմանոմետրերը, լայնացնող և արհեստական սնուցման խողովակները, մարտկոցները, թերմոստատները, լուսավորման տարբեր լամպերը, լաբորատոր ֆիքսատորները, և որոշ դեղորայքային կոնսերվացնող նյութերը: Սնդիկը նեյրոտոքսիկ է և կարող է վնասել կենտրոնական նյարդային համակարգը, հատկապես պտղի և մանկական տարիքի զարգացումը: Սնդիկի ներգործությունը կարող առաջացնել տեսողության և լսողության խանգարում, անշարժություն, անքնություն, զգայական անկայունություն, զարգացման խանգարում, ուշադրության խանգարում, և մանկական տարիքում զարգացման ուշացում: Սնդիկը գոլորշանում է և կարող է մնալ մթնոլորտում մինչև մեկ տարի: Սնդիկը վերջ ի վերջո կուտակվում է գետերի և լճերի նստվածքներում, որտեղ այն վեր է ածվում ավելի թունավոր ձևի` մեթիլսնդիկի, որը կուտակվում է ձկան հյուսվածքում: Վերջին 100 տարիների ընթացքում, սնդիկի մակարդակը գլոբալ շջակա միջավայրում բարձրացել է: Միջազգային կազմակերպությունները, ինչպես օրինակ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիրը ծրագրեր են վնասազերծում` լուծելու համար սնդիկի գլոբալ պրոբլեմը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության առողջապահական կազմակերպություններում սնդիկին վերաբերող քաղաքականությանը նվիրված փաստաթղթում արված որոշ առաջարկություններից են.

1) Վնասազերծել սնդիկի մաքրման և թափոնների վարման և պահման ընթացակարգեր, որոնք նվազեցնում և վերացնում են սնդիկի ներգործությունը հիվանդի, աշխատանքի և բնակչության վրա: Պատշաճ ընթացակարգերից են թափոնների թափված մասսայի հավաքելը, կրթական ծրագրերը, պաշտպանական հանդերձանքը, թափոնների պատշաճ պահումը և տեղադրումը, անձնակազմի ուսուցումը և հատուկ կառուցված պահման շինությունները:

2) Այլընտրանքներ ընտրելու հնարավորության դեպքում մշակում և իրականացնում են ծրագրեր` սնդիկ պարունակող սարքավորումների օգտագործումը սնդիկ չպարունակող այլընտրանքներով նվազեցնելու համար` երաշխավորելով նոր սարքերի ստուգաչափումը:

3) Միջոցներ ձեռնարկել սնդիկ պարունակող ոչ անհրաժեշտ սարքավորումների օգտագործման թիվը նվազեցնելու համար: Հիվանդանոցները հաշվառում են իրենց մոտ սնդիկ պարունակող սարքավորումները և ապրանքները: Այս գույքագրման արդյունքներով կազմվում է անհապաղ և աստիճանաբար փոխարինվելիք սարքավորումների ցուցակներ` իրականացնելու նպատակով:

4) Միջոցներ են ձեռնարկել աստիճանաբար նվազեցնելու սնդիկ պարունակող առողջապահական սարքերի ձեռք բերումը և սնդիկի օգտագործումը առողջապահական կազմակերպություններում: Փոխարինված սնդիկով աշխատող սարքավորումները կարող են ուղարկվել արտադրողին կամ հավաքվել այլընտրանքային սարքավորումը տրամադրողի կողմից` եթե դա նախատեսվի պայմանագրում:

5) Խթանել սնդիկ պարունակող բժշկական թափոնների շրջակա միջավայրի տեսանկյունից հուսալի գործածության սկզբունքների զարգացմանը` «Վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման և նրանց հեռացման վերահսկման վերաբերյալ» ՄԱԿ-ի Բազելյան կոնվենցիայի պահանջների համաձայն:

6) Աջակցել մարդկային և ֆինանսական ռեսուրսների հատկացմանը` ապահովելով սնդիկ չպարունակող այլընտրանքների ձեռքբերում և սնդիկ պարունակող բժշկական թափոնների հուսալի գործածություն:

Սնդիկի նվազեցման և վերացման ծրագրի հաջողությունը մեծամասամբ կախված է կազմակերպության ամբողջ անձնակազմի ուսուցումից և շրջակա միջավայրի, հանրային առողջության, և աշխատողի առողջության և անվտանգության վրա սնդիկի ունեցած բացասական ներգործությունների մասին ըմբռնումից: Փորձը ցույց է տվել, որ ուսուցման և հաղորդակցության ծրագիրը խիստ անհրաժեշտ է իրականացնել բոլոր բաժանմունքներում` աշխատողների աջակցելու և վերջնական հաջողության համար: Ցանկացած ծրագրի վնասազերծումը պահանջում է ոչ միայն ֆինանսական ռեսուրսներ և ադմինիստրատիվ աջակցություն, այլ նաև երկարաժամկետ մոտեցում, հետևողականություն և նվիրվածություն, հատկապես քանի որ սնդիկ չպարունակող այլընտրանքները ավելի ու ավելի մատչելի և թույլատրելի են դառնում գալիք տարիների ընթացքում:

Սնդիկի նվազեցման ծրագիրը իրականացվում է բժշկական, այդ թվում` քիմիական թափոնների համար սույն ուղեցույցով նախատեսված ձևով: Կազմակերպությունում կատարվում է սնդիկի օգտագործման նախնական գնահատում (այդ թվում` սնդիկ պարունակող նյութերի, սնդիկի թափոնների քանակությունների, ինչպես օրինակ` կոտրված ջերմաչափերի և ճնշաչափերի, և կազմակերպության ներսում սնդիկի օգտագործման տարածքների ճանաչում), սնդիկ չպարունակող այլընտրանքների հետազոտություն, մշակվում են վնասազերծման ընթացակարգեր, որոնք վերաբերում են թափոնների թափվելը մաքրելուն և սնդիկի տեղադրմանը, մշակի ծրագրեր և դրանց առաջնահերթություն տրվի, ուսուցում ապահովվի, և միջոցներ ձեռնարկի կազմակերպությունում սնդիկի քանակությունների նվազեցման և վերացման բնագավառում: Այդ ուղղությամբ քայլերի օրինակներ են.

1) Հավաքել կազմակերպության ներսում գտնվող բոլոր չօգտագործվող ջերմաչափերը, հաշվառել սնդիկ պարունակող օգտագործվող ջերմաչափերը և վերահսկել դրանց բաշխումը:

2) Առանձնացնել սնդիկի թափոնները, ինչպես օրինակ` մարտկոցները, սնդիկ պարունակող էլեկտրական լամպերը, և սնդիկ պարունակող սարքավորումները:

3) Կանոնավոր կերպով մաքրել թափոնների տարողությունները հատկապես ատամնաբուժական կազմակերպություններում, հավաքել և պահել սնդիկը, որը հավաքվել է թափոնների տարողությունների վրայից:

4) Մշակել փոխարինող ծրագրեր և բյուջե` սնդիկ չպարունակող սարքավորումներ գնելու համար, այդ թվում` սնդիկ չպարունակող ջերմաչափեր:

5) Գնել սնդիկի միացումներ չպարունակող սարքավորումներ:

6) Փոխարինել սնդիկ պարունակող լաբորատոր ռեակտիվները, ֆիքսատորները, և կոնսերվացնող նյութերը սնդիկ չպարունակող փոխարինողներով:

Սնդիկ չպարունակող կլինիկական ջերմաչափերի օրինակներից են թվային ջերմաչափերը, «գալինստան» ջերմաչափերը, որոնք սնդիկի փոխարեն օգտագործում են գալիում-ինդիում-անագ, սպիրտային ջերմաչափերը, ձայնային ազդանշան ունեցող ջերմաչափեր, որոնք ունեն ինֆրակարմիր ցուցիչներ և կիրառվում են ականջի վրա, և հեղուկ բյուրեղներ պարունակող ջերմաչափերը, որոնք օգտագործվում են մաշկի կամ ճակատի վրա: Սնդիկ չպարունակող ճնշաչափի օրինակ է մեմբրանային սֆիգմոմանոմետրը: Սնդիկի միացումները կարող են փոխարինվել սնդիկ չպարունակող մեխանիկական, ճնշումային կամ էլեկտրոնային միացումներով:

Մինչև սնդիկի կենտրոնացված օգտահանման, վերավնասազերծման կամ հատուկ կառուցված պահեստային շինության առկայությունը, խորհուրդ է տրվում, որպեսզի ամբողջ հեղուկ սնդիկը հավաքվի անթափանց կարծր պլաստմասսայից պատրաստված տարողության մեջ, որը պարունակում է բավարար քանակությամբ ջուր, որպեսզի կանխվի սնդիկի գոլորշացումը տարողության օդային տարածքում: Տարողությունները պահվում են փակ վիճակում, «ՍՆԴԻԿԻ ԹԱՓՈՆ» պիտակով, և պահվում են կողպված արկղերի կամ պողպատե գլանների մեջ` անթույլատրելի նյութերի ներթափանցումը կանխելու համար: Իդեալականորեն, արկղերը կամ պողպատե գլանները օդափոխվում են դեպի դրսի օդ: Եթե ապակե շշեր են օգտագործվում, ապա շշերը դրվում են պլաստմասսայից պատրաստված կոնտեյներների մեջ, որպեսզի չկոտրվեն: Այլընտրանք է սնդիկի պատիճավորումը` օգտագործելով վաճառվող ամալգամայի փոշի կամ փոշիացված ծծումբ` դարձնելով այն պինդ զանգված և նվազեցնելով գոլորշացումը պահեստավորման ժամանակ: Արդյունքում ստացվող ամալգաման/սնդիկահալվածքը պահվում են փակ, պիտակավորված տարողությունների կամ բեռնարկղերի մեջ:

Թափված սնդիկը հավաքելու ընթացակարգերի հիմնական տարրերից են.

1) Որոշել թափված սնդիկի տարածվելու չափը,

2) Անմիջական տարածքը էվակուացնել, սահմանափակել մարդկանց մուտքը, փակել դռները և ժամանակավորապես դադարեցնել տեղական օդափոխությունը` թույլ չտալով գոլորշիների տարածումը,

3) Կրել անձնական պաշտպանական հանդերձանք, օրինակ` ռետինե ձեռնոցներ և գոգնոց (հեռացնել բոլոր զարդեղենը` թույլ չտալով, որպեսզի սնդիկը վերածվի ամալգամայի շփվելով որևէ թանկարժեք մետաղի հետ),

4) Օգտագործել փոքր շերեփ, կարտոնե կամ ծալավոր թուղթ` սնդիկի մեծ գնդիկները հավաքելու և նրանց կարծր, պլաստմասսայից պատրաստված, ջրով տարողության մեջ տեղադրելու համար,

5) Օգտագործել դեղորայքի կաթոցիչ, ներարկիչ, ասպիրատոր շիշ, կամ պիպետ` կլանելու համար մնացյալ սնդիկի բոլոր փոքրիկ կաթիլները, այդ թվում այն, որոնք ընկել են գորգերի տակ կամ հատակի ճեղքերի մեջ [ՈՒշադրություն. արգելվում է օգտագործել փոշեծծիչ, քանի որ այն սնդիկի գոլորշին կտարածի սենյակի մեջ], եթե անհրաժեշտ է, ապա օգտագործեք կպչուն ժապավեն` փոքր գնդիկները հեռացնելու համար,

6) Ամբողջ սնդիկը տեղավորեք անօդաթափանց պլաստմասսայից պատրաստված, ջրով լցված տարողության մեջ,

7) Մանրազնին մաքրեք ձեռքերը և անձնական պաշտպանական հանդերձանքը,

8) Բացեք պատուհանները և օդափոխեք տարածքը մեխանիկական օդափոխիչներով առնվազն 24 ժամ` արտաքին օդ մղելով և նվազեցնելով մնացորդային գոլորշու կոնցենտրացիաները,

9) Ամուր փակեք, պիտակավորեք, և պահեստավորեք տարողությունը:

 

34. Հաստատությունից դուրս կատարվող փոխադրում և վնասազերծում

 

Վարակիչ թափոնների փոխադրումը կազմակերպությունից դուրս գտնվող կենտրոնական վնասազերծման օբյեկտ և պահանջում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիաների առկայություն փոխադրողի, վնասազերծման օբյեկտի, հատուկ մեքենաների, հաստատված ընթացակարգերի համար, և այլ պահանջների համար:

Առողջապահական կազմակերպության պարտականությունն է ապահովել, որ իր վարակիչ թափոնները պատշաճ կերպով փոխադրվի, պահվի, և վնասազերծվի լիցենզավորված փոխադրողների, պահման օբյեկտի, և վնասազերծման կենտրոնների կողմից: Առողջապահական կազմակերպությունը նույնպես երաշխավորում է, որ այն ամբողջ թափոնները, որը փոխանցվում է փոխադրողին պատշաճորեն առանձնացվում, փաթեթավորվում, և պիտակավորվում է և որ թափոնների մասին տեղեկություն պարունակող ձևաթուղթը լրացված է: Փոխադրողը թափոնները վերցնելիս գրավոր փաստաթուղթ է ներկայացնում առողջապահական հաստատությանը: Առողջապահական կազմակերպությունը պահում է ստացականները որպես գրանցումների պահման մաս և ներկայացնում իրականացվող տեսչական ստուգումների ժամանակ: Հավելվածում ներկայացված է «Ծագումից մինչև հեռացում բժշկական թափոնների մասին տեղեկություն պարունակող ձևաթուղթը»:

 

35. Հաստատությունից դուրս կատարվող փոխադրում

 

i

Փոխադրողը պատասխանատու է թափոնների ճիշտ գործածության համար, քանի դեռ այն գտնվում է փոխադրողի խնամքի տակ: Փոխադրողը նույնպես ապահովում է թափոնների ուղարկումը լիցենզավորված վնասազերծման կամ պահման օբյեկտ: Լիցենզիան տրամադրվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Փոխադրողը մշակում է ծրագիր, որն ընդգրկում է հատուկ տեղեկատվություն, թե ինչ է արվելու վթարային բացթողումների ժամանակ: Յուրաքանչյուր փոխադրող պետք է ուսուցանվի թափված թափոնների մասին հաղորդելու և թափված թափոնները հավաքելու ընթացակարգերի մասին:

Վարակիչ թափոնները չի կարող փոխադրվի միևնույն մեքենայով` մյուս թափոնների հետ, եթե այն հնարավոր չէ առանձնացնել` հեշտ գործածության և տարբերակման համար: Այսպես, վարակիչ թափոնները կարող են տեղադրվել առանձին, լիովին ծածկված, արտահոսք չունեցող բեռնարկղի մեջ, որը հստակ մակնշված է մեքենայի խցի ներսում: Այդ բեռնարկղերը ամեն օր մաքրվում և ախտահանվում են:

Վարակիչ թափոններ փոխադրող մեքենաները գրանցվում են և ապահովվում են ճանաչելիության տարրերով` մեքենայի յուրաքանչյուր կողմում ունենալով տեսանելի նշումներ, որոնք ընդգրկում են փոխադրողի կազմակերպության անունը, գրանցման թիվը, 24-ժամյա հեռախոսի համարը վթարային իրավիճակների դեպքերի համար, և համապատասխան այլ պաստառներ` վտանգավոր նյութերի փոխադրմանը վերաբերող միջազգային կանոններին համապատասխան: Այս մեքենաները ունեն ամբողջական ծածկված թափք և կայանվում կամ պահվում են ապահով տեղում: Վարակիչ թափոնների փոխադրման համար օգտագործվող յուրաքանչյուր մեքենայի կառուցվածքը բացառում է վարակիչ թափոնների շրջակա միջավայր դուրս թափվելը` օգտագործման նորմալ պայմաններում: Վարակիչ թափոններ փոխադրող ցանկացած մեքենա բացառում է արտահոսքերը և փոխադրման ժամանակ ապահով կերպով փակում բեռնաթափման բացվածքները: Փոխադրման ժամանակ վարակիչ թափոնների բեռնարկղերը պատշաճ ամրացվում են: Վարակիչ թափոնների պարկերը արգելվում է երբևէ բացել կամ խտացնել/մամլել: Չի թույլատրվում տեղափոխել վտանգավոր բժշկական թափոնները մի փոխադրող մեքենայից մեկ ուրիշ մեքենայի մեջ, եթե տեղափոխումը չի կատարվում լիցենզավորված պահման կամ վնասազերծման օբյեկտում կամ դժբախտ պատահարի ժամանակ:

Այն մարդիկ, ովքեր ձեռքով են բեռնում կամ բեռնաթափում վարակիչ թափոնների բեռնարկղերը փոխադրող մեքենաների վրա կամ մեքենաներից դուրս կրում են պաշտպանական ձեռնոցներ, կոշիկներ, աչքերի պաշտպանիչ և բանվորական արտահագուստ: Նրանց տրվում է անձնական պաշտպանական հանդերձանք և փոխադրող մեքենայում մշտապես պահելու համար մաքրման նյութեր: Փոխադրող մեքենաների մակերեսները, որոնք շփվել են թափված կամ արտահոսած բժշկական թափոնների հետ վարակազերծվում են 0.5% քլորակրի լուծույթով: Մաքրման հավաքածուն իր մեջ պարունակում է միանվագ օգտագործման ձեռնոցներ, դեմքի դիմակ/անվտանգության ակնոցներ, գոգաթիակ, փոքր շերեփ, մաքրման լաթեր, կլանող ծծողական բարձիկներ կամ թղթե սրբիչներ, 0.5% քլորակրի ախտահանող լուծույթ, դեղին պարկեր, առաջին օգնության հավաքածու, և կենսաբանական վտանգ ներկայացնող պիտակներ:

Դժբախտ պատահարի դեպքում, եթե վտանգավոր բժշկական թափոններ է դուրս թափվել, փոխադրողը պետական Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին տեղեկացնում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Վտանգավոր բժշկական թափոնները կարող են տեղափոխվել մեկ ուրիշ փոխադրող մեքենայի մեջ: Այն հեռացվում և փոխադրվում է լիցենզավորված պահման կամ վնասազերծման օբյեկտ վթարային իրավիճակից 24 ժամվա ընթացքում:

(35-րդ բաժինը փոփ. 25.10.2018 թիվ 24-Ն հրաման)

 

36. Կազմակերպությունից դուրս կատարվող վնասազերծում

 

Կենտրոնական վնասազերծման և հեռացման կազմակերպությունները ենթակա են լիցենզավորման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Վարակիչ թափոնները չեն կարող հեռացվել մինչև չհաստատվի վնասազերծման գործընթացի արդյունավետությունը և համաձայնեցվի վնասազերծման օբյեկտի աշխատանքային ընթացակարգերը, այդ թվում վարումը, անվտանգությունը, վթարային իրավիճակների արձագանքումը, հաշվետվություն ներկայացնելու, հեռացման, և այլ ընթացակարգերը: Լիցենզիայում պետք է նշվի փոխադրող մեքենաների թիվը: ՈՒստի, կարևոր է փոխադրող մեքենաների գրաֆիկի ուշադիր կազմումը:

Անհրաժեշտ է նաև թափոնները վարող և վնասազերծող բոլոր աշխատողների ուսուցման փաստաթղթերի առկայությունը: Վտանգավոր բժշկական թափոնների թափվելու դեպքում կազմակերպությունում նշանակված անձնակազմը պետք է. (ա) կանգնեցնի թափոնների թափվելը, (բ) անմիջապես ախտահանի աղտոտված տարածքը, (գ) հավաքի, բարձրացնի, կրկին փաթեթավորի և թափված թափոնները տեղավորի վնասազերծման համակարգի մեջ, (դ) գրանցի պատահարի մասին գրանցամատյանի մեջ, ինչպես նշված է կանոններում, (ե) 4 լիտրից ավելի կամ մեկ խորանարդ մետր չոր թափոնների դուրս թափվելու ցանկացած դեպքի մասին անմիջապես հաղորդի:

Քանի որ թափոնները ստացվում են այլ կազմակերպություններից, ապա վնասազերծման օբյեկտը գրանցում է փոխադրող մեքենան, ինչպես նաև յուրաքանչյուր մերժված /չընդունված բեռ: Բեռը կրող զետեղարանները (թափք, խուց, բունկեր և այլն) մաքրվում և ախտահանվում են անմիջապես թափոնները բեռնաթափելուց հետո: Թափոնների ցանկացած տեսանելի մնացորդներ տեղադրվում են վնասազերծման համակարգի մեջ: Մշակման օբյեկտը ապահովվում է թափոնների ռադիոակտիվությունը չափող սարքերով` ստացվող թափոնների ռադիոակտիվությունը չափելու նպատակով: Անհրաժեշտ է կարգավորող մարմնին հաղորդել ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման յուրաքանչյուր դեպքի մասին:

Վերջնական հեռացման մեթոդներ

 

37. Փոքր քանակությամբ թափոններ առաջացնող կազմակերպության ներսում

կատարվող թաղմանը ներկայացվող ժամանակավոր ուղեցույցներ

 

Տես «Մշակման ժամանակավոր մեթոդները փոքր քանակությամբ թափոններ առաջացնող կազմակերպությունների համար» բաժինը:

 

38. Աղբավայրերում չմշակված թափոնների թաղմանը

ներկայացվող ժամանակավոր ուղեցույցներ

 

Եթե չկան մշակման մեթոդներ, ապա չմշակված թափոնները ժամանակավորապես թաղվում են աղբավայրերում: Ստորև բերվում են մի քանի ուղեցույցներ.

1) Արգելվում է բժշկական թափոնների մեխանիկական մամլումը/խտացումը` աղբավայրերում հեռացնելուց առաջ,

2) Առանձին փոս է պատրաստվում միայն բժշկական թափոններ ընդունելու համար: Փոսը պատրաստվում է` հնարավոր է նեղ և մեկուսացված աղբավայրի մնացած տարածքից,

3) Փոսը տեղադրվում է հաշվի առնելով քամիների գերակշռող ուղղությունը (քամիների վարդը),

4) Բժշկական թափոնները տեղավորվում են փոսի մեջ զգուշությամբ` բացառելով տարողությունների և բեռնարկղերի պատռումը կամ կոտրվելը,

5) բժշկական թափոնների յուրաքանչյուր բեռնաքանակ անմիջապես և ամբողջովին ծածկվում է հողի նվազագույնը 30 սմ շերտով,

6) Բժշկական թափոնները արգելվում են նստեցնել կամ խտացնել` առանց հողի առնվազն 30 սմ շերտով ծածկվելու,

7) Անհրաժեշտության դեպքում ձեռնարկվում են միջոցառումներ` հողի էրոզիան և/կամ կենդանիների ներխուժումը բացառելու համար,

8) Պետք է բացառվի կողմնակի անձանց մուտքը աղբավայր` ինչպես դրա աշխատանքի ընթացքում, այնպես էլ, երբ աղբավայրը փակ է և չի օգտագործվում` օգտագործելով դարպասներ և ցանկապատում,

9) Պետք է բացառվի կողմնակի անձանց մուտքը դեպի բժշկական թափոնների հատուկ փոսերը, բացառությամբ աշխատողների` ցանկապատերի և մակնշման միջոցով, օրիակ «ԲԺՇԿԱԿԱՆ ԹԱՓՈՆ` ԿՈՂՄՆԱԿԻ ԱՆՁԱՆՑ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է»,

10) Պետք է առկա լինի յուրաքանչյուր փոսի տեղանքի քարտեզ/ուրվանկար, և գրանցվի յուրաքանչյուր փոսում հեռացված թափոնների քանակությունը,

11) Յուրաքանչյուր փոսը լցվելուց հետո, վերջին բեռնումից հետո այն ծածկելիս ավելացվում է մաքուր հողի լրացուցիչ 30սմ շերտ, փոսի վերջնական ծածկված մակերեսը կարող է խտացվել միայն 60սմ հողի ծածկույթի առկայության դեպքում,

12) Աղբավայրի աշխատողներին արգելվում է անմիջականորեն շփվել բժշկական թափոնների հետ, և տեսակավորել, բարձրացնել, հավաքել կամ ձեռքով աշխատել բժշկական թափոնների հետ` առանց հատուկ անհրաժեշտության,

13) Աղբավայրի ամբողջ անձնակազմը, որը գործ ունի բժշկական թափոնների հետ, այն բեռնաթափելիս և թաղելիս կրում է պաշտպանական ձեռնոցներ և կոշիկներ,

14) Աղբավայրի աշխատողները փոսում բժշկական թափոնների վարումից (բեռնաթափելուց) հետո լվանում են իրենց ձեռքերը` պաշտպանիչ ձեռնոցները, կոշիկները կամ այլ հանդերձանքը հանելուց հետո:

39. Անատոմիական թափոնների թաղումը գերեզմանոցներում

Անատոմիական թափոնների թաղումը հեռացման ընդունելի մեթոդ է: Անատոմիական թափոնների համար կարող են պայմանավորվածություններ ձեռք բերվել գերեզմանոցների հետ` մարմնի մասերը թաղելու հատուկ այդ նպատակի համար առանձնացված տարածքներում: Թափոնները կարող են թաղվել իրենց պոլիէթիլենային պարկի մեջ, պլաստմասսայե տարողությամբ, պոլիէթիլենային պարկով կամ առանց դրանց: Սակայն թաղելու խորությունը ապահովվում է առնվազն 1.8 մետր կամ ավելի` կախված գրունտային ջրի խորությունից:

 

40. Մշակված թափոնների թաղումը չվերահսկվող` անկազմակերպ

թափոնների թափման վայրերում

 

Եթե չկան հատուկ վերահսկվող աղբավայրեր, ապա մշակված բժշկական թափոնները կարող են թաղվել անկազմակերպ, մասնագիտորեն չշահագործվող թափման վայրերի առանձնացված մասերում այնպես, որպեսզի բացառվի դրա ներազդեցությունը և մատչելիությունը մարդկանց և կենդանիների համար: Այս բաժինը նույնպես վերաբերում է մշակված, բայց չջարդված թափոններին: Ստորև ներկայացվում են մի քանի ուղեցույցներ.

1) Պետք է պատրաստել առանձին փոս` մշակված բժշկական թափոններ ընդունելու համար: Փոսը մեկուսացվում է աղբավայրի մնացած մասից,

2) Մշակված թափոնների բեռնաքանակը անմիջապես և ամբողջովին ծածկվում է հողի նվազագույնը` 30սմ շերտով,

3) Բացառվում է կողմնակի անձանց մուտքը առանձնացված տարածքներ` ինչպես դրա աշխատանքի ընթացքում, այնպես էլ, երբ աղբավայրը փակ է և չի օգտագործվում` օգտագործելով դարպասներ և ցանկապատում,

4) Յուրաքանչյուր փոսի ծածկույթ ընդգրկում է մաքուր հողի լրացուցիչ` 30 սմ և խտացվում հողի 60 սմ վերջնական ծածկույթով:

 

41. Մշակված թափոնների թաղումը աղբավայրերում

 

Հատուկ պայմաններ չեն պահանջվում: Մշակված թափոնները գործածվում են սովորական կենցաղային թափոնների նման:

 

42. Կեղտաջրերի մշակում

 

Առողջապահական հաստատությունների կեղտաջրերը նման են քաղաքային կեղտաջրերին, հետևյալ երկու բացառություններով. (i) աղիքային խմբի հարուցիչների հնարավոր բարձր պարունակություն, այդ թվում բակտերիաներ, վիրուսներ, և աղիքային մակաբույծներ, և (ii) վտանգավոր քիմիական, դեղագործական, ցիտոտոքսիկ/գենոտոքսիկ և ռադիոակտիվ թափոնների փոքր քանակություններ: Կեղտաջրերի կառավարման հիմնական սկզբունքն է նվազեցնել որոշ հանգամանքներում արտանետված հարուցիչների քանակը, և արգելել քիմիական և ռադիոակտիվ թափոնների արտանետումը: Վտանգավոր քիմիական, դեղագործական, ցիտոտոքսիկ/գենոտոքսիկ և ռադիոակտիվ թափոնները չեն թույլատրվում արտանետել առողջապահական կազմակերպությունից: Թույլ դեղագործական թափոնները կարող են լուծվել և արտանետվել սանիտարական կոյուղու միջոցով /բացի հակաբիոտիկներից/:

 

43. Արտահոսք քաղաքային կոյուղու համակարգի մեջ

 

Ընդունելի է նետել քաղաքային կոյուղու համակարգ, եթե քաղաքային համակարգն ունի արդյունավետորեն աշխատող կեղտաջրերի մշակման սարք, որը կարող է հեռացնել բակտերիաների առնվազն 95%-ը և մշակման սարքի նստվածքը մշակվում է անաերոբային մեթոդով, որի արդյունքում յուրացված նստվածքում լինում է մեկ լիտրի համար մեկից պակաս աղիքային մակաբույծի ձվիկ: Ոչ մի վտանգավոր քիմիական, դեղագործական, ցիտոտոքսիկ/գենետոքսիկ և ռադիոակտիվ թափոններ չի թույլատրվում թափել կոյուղու խողովակի մեջ, բացառությամբ թույլ հեղուկ կամ կիսահեղուկ դեղագործական թափոններից, ինչպես օրինակ` վիտամիններ, օշարակներ, ներերակային լուծույթներ, աղային լուծույթներ, աչքի կաթիլներ և այլն: Այս թույլ դեղագործական թափոնները թափվում են օգտագործելով մեծ քանակությամբ ջուր` թափոնները լուծելու համար: Ոչ մի դեպքում չի կարելի հակաբիոտիկները թափել կոյուղու մեջ:

Այն առողջապահական կազմակերպությունները, որոնց կոյուղու համակարգը տեխնիկապես անհնար է միացնել քաղաքային կոյուղու համակարգին, ինչպես նաև փոքր գյուղական առողջապահական կազմակերպություններում կեղտաջրերի հավաքումը և մաքրումը իրականացվում է ՀՀ-ում գործող իրավական ակտերով նախատեսված կառուցվածքներով և մեթոդներով: Մաքրման բացակայության դեպքում կեղտաջրերը պարբերաբար հեռացվում են մասնագիտական կազմակերպությունների կողմից` հավաքման տարողությունների առավելագույնը 3/4-ով լցվելու դեպքում: Անհրաժեշտ է կատարել հետևյալ նվազագույն միջոցառումները.

1) Վտանգավոր քիմիական, դեղագործական, ցիտոտոքսիկ/գենոտոքսիկ և ռադիոակտիվ թափոնները, այդ թվում հակաբիոտիկները, չի թույլատրվում թափել կոյուղու խողովակի մեջ:

2) Կեղտաջրերը արգելվում են օգտագործել գյուղատնտեսական կամ ջրատնտեսական նպատակներով, և կամ թափել ջրային ռեսուրսներ կամ բաց տարածքներ:

Աշխատանքի անվտանգություն և անկանխատեսելի դեպքեր

 

44. Աշխատանքի անվտանգություն և առողջություն

 

Բժշկական թափոնների գործածության հետ կապված աշխատանքի անվտանգության և առողջության արդյունավետ ծրագիրը ընդգրկում է.

1) Վտանգի նախնական գնահատում և վտանգի վերահսկման միջոցառումների վնասազերծում,

2) Անձնական պաշտպանական հանդերձանքի տրամադրում,

3) Պատվաստում և անձնական հիգիենա,

4) Թափված թափոնների մաքրման հատուկ նախազգուշական միջոցառումներ,

5) Դժբախտ պատահարների և վթարների հաղորդում և աշխատողների առողջության ու անվտանգության շարունակական մշտադիտարկում,

6) Կանխարգելիչ բուժում և բժշկական վերահսկողություն,

7) Անվտանգ գործողությունների մասին պատշաճ ուսուցում:

Վտանգի նախնական գնահատում. Թափոնների գործածության պատասխանատու անձը կամ թափոնների կառավարման հանձնաժողովը իր անդամների միջոցով կատարում է բժշկական թափոնների գործածության բնագավառում ընդգրկված բոլոր գործողությունների հետ կապված վտանգի մանրամասն նախնական գնահատում: Սա կատարվում է, որպեսզի որոշվեն հնարավոր վտանգները և միջոցառումներ վնասազերծվեն` վտանգները կանխելու կամ ներազդեցությունները անվտանգ սահմաններում պահելու նպատակով: Վտանգի գնահատումը ավարտվելուց հետո արդյունքները արտացոլվում են աշխատողների ուսուցման ժամանակ:

Վտանգի գնահատումը սկսվում է վտանգի որոշումից, որը կատարվում է հարցազրույցների, պատահարների մասին հաշվետվությունների, քիմիական նյութերի վտանգների մասին տվյալների (այս տեղեկատվությունը հաճախ գտնվում է վաճառվող շատ քիմիական ապրանքների համար նյութի անվտանգությանը վերաբերող տվյալների թերթիկներում) և այլ ռեսուրսների հետ ծանոթանալով: Այս նախնական փուլում հայտնաբերվում և նկարագրվում են բոլոր ֆիզիկական վտանգները (շփումը սուր սայրերի, ջերմության, աղմուկի, ճառագայթման, բարձր էլեկտրական հոսանքի լարվածության և այլնի հետ), քիմիական վտանգները (ներազդեցությունը քիմիական ախտահանիչների, լուծիչների, ցիտոտոքսիկ թափոնների, սնդիկի, անզգայացնող գազերի և այլնի վրա), և կենսաբանական վտանգները (կուլտուրաներ, արյան միջոցով փոխանցվող վարակներ, սրածայրեր և այլն):

Հետևյալ մեթոդները կարող են օգտագործվել` վտանգները կառավարելու համար.

1) զգուշացնող նշաններ,

2) ինժեներական միջոցներ (ձևափոխելով աշխատատեղը կամ սարքավորումը` վերացնելով կամ նվազեցնելով շփումը, օրինակ` բաց դույլերը փոխարինել ծածկված սայլերով),

3) վարչական միջոցներ (օրինակ` ֆիզիկական լարվածությամբ աշխատանքներում ընդգրկված աշխատողների համար հանգստի ժամանակահատվածի հաճախականության ավելացում),

4) աշխատանքի գործողությունների փոփոխումներ (արգելել ասեղների վերածածկումը կափարիչով),

5) անձնական պաշտպանական հանդերձանքի օգտագործում:

Անձնական պաշտպանություն. Բոլոր աշխատողները, որոնք վարում, փոխադրում և վնասազերծում են բժշկական թափոններ ապահովվում են անձնական պաշտպանական հանդերձանքով: Թափոնների աշխատողների համար անհրաժեշտ է երեք տեսակի պաշտպանական հանդերձանքը.

1) Հաստ գերամուր ձեռնոցներ,

2) Հաստ ներբաններով անվտանգ կոշիկներ կամ կիսակոշիկներ,

3) Պաշտպանական հագուստ, ինչպես օրինակ` գոգնոցներ կամ բանվորական արտահագուստ:

Ամուր չվնասվող ձեռնոցները կարևոր են, որպեսզի թույլ չտրվեն սուր սայր ունեցող պարագաներից առաջացած պատառոտումներ, տաք մակերեսների կողմից առաջացած այրվածքներ, կամ շփում որևէ քիմիական կամ կենսաբանական նյութի հետ: Հաստ ներբաններով կոշիկները կամ կիսակոշիկները առաջարկում են պաշտպանություն թափված սրածայրերից, քիմիական նյութերից և սայթաքուն մակերեսներից: Պլաստիկ գոգնոցները պաշտպանում են արյան ցայտումներից և կենսաբանական հեղուկների կամ քիմիական նյութերի ցայտումներից: Հատուկ գործողությունների վրա հիմնված պաշտպանական հանդերձանքի այլ տեսակներ.

1) Աչքի և դեմքի պաշտպանություն

2) Ոտքի պաշտպանիչներ (բախիլներ), ինչպես նաև թևքի պաշտպանիչներ

3) Շնչադիմակներ

4) Լսողության պաշտպանում

5) Սաղավարտ:

Աչքի և դեմքի պաշտպանություն, օրինակ` դեմքի վահաններ և պաշտպանական ակնոցներ են պահանջվում այն դեպքերի համար, երբ աշխատողների վրա կարող են արյան, կենսաբանական հեղուկների, լուծիչների, քայքայիչ քիմիական նյութերի և այլ վտանգավոր հեղուկների ցայտումներ լինել: Սա օգտագործվում է այն աշխատողների կողմից, որոնք խոտանում են ազատ հոսող արյունը և կենսաբանական հեղուկները կեղտաջրերի ջրատար խողովակի մեջ: Ոտքի կամ թևքի պաշտպանիչները կարող են օգտագործվել այն իրավիճակներում, երբ թափոնների հետ աշխատողների ոտքերը կամ թևերը կարող են շփվել թափոնների պարկերի հետ: Շնչադիմակները օգտագործվում են, որպեսզի նվազեցվի շփումը միկրոօրգանիզմների, վնասակար փոշու կամ մոխիրների, թանձր ծխի, գոլորշիների և այլ վտանգավոր գազերի հետ: Սակայն, աշխատանքի պահանջով շնչադիմակներ կրող աշխատողները հատուկ ուսուցվում են և շնչադիմակի հետ կապված, կարիք ունեն հանդերձանքի փորձարկում` ճիշտ նստելու համար: Կան շատ տեսակի շնչադիմակներ, սկսած դեմքի պարզ դիմակներից վերջացրած օդազտիչ ռեսպիրատորներով և անկախ շնչառական սարքերով: Օգտագործվող հատուկ սարքի ընտրությունը կախված է աշխատանքի ժամանակ հավանական վտանգից: Եթե թափոնների վնասազերծման ժամանակ աղմուկների մակարդակը, չափից շատ ուժեղ է, ապա աշխատողներին տրամադրվում է լսողական պաշտպանություն: Սաղավարտներ կարող են օգտագործել, եթե աշխատողները այնպիսի իրավիճակում են գտնվում, երբ նրանք կարող են խփվել ընկնող առարկաների կողմից:

Կանխարգելիչ պատվաստում. Անհրաժեշտ է բժշկական թափոնների հետ գործ ունեցող աշխատողների համար կազմակերպել պատվաստումներ` վիրուսային հեպատիտ Բ-ի նկատմամբ: Կարող է կազմակերպվել պատվաստում նաև փայտացման և այնպիսի այլ վարակիչ հիվանդությունների դեմ, որոնց դեմ կազմակերպության ներսում հիվանդներ են բուժվում:

Խիստ կարևոր է անձնական հիգիենայի կանոնների պահպանումը, որի վրա հատուկ շեշտ է դրվում ուսուցման ժամանակ: Այս նպատակով, թափոնների հետ գործ ունեցող աշխատողների համար հարմար կերպով տեղակայվում կամ առանձնացվում են լվացման վայրեր` տաք ջրով և օճառով կամ օճառի փոխարինիչներով:

Թափված թափոնների կառավարում. Կարևոր է, որպեսզի արյան, կենսաբանական հեղուկների, քիմիական նյութերի կամ այլ հավանական վտանգավոր նյութերի թափման կառավարման ժամանակ աշխատողներին տրվեն համապատասխան անձնական պաշտպանական հանդերձանք: Օրինակ` եթե կա որևէ ցայտման վտանգ, ապա կրվում են աչքի պաշտպանական սարքեր և դեմքի վահաններ: Անհրաժեշտ է օգտագործել ռեսպիրատորներ, եթե հավանական է վարակիչ աերոզոլների, թունավոր գոլորշիների կամ փոշու արտանետումների առաջացումը պատահարի ժամանակ: Վարակիչ թափոնների հետ կապված դժբախտ պատահարների ժամանակ, հատակը մաքրվում և ախտահանվում է, երբ աերոզոլները նստել են հատակին և թափոնների մեծ մասը հեռացվել է:

Հաշվետվություն. Աշխատանքի և առողջության ծրագրում որպես մեկ բաղադրամաս նախատեսվում է դժբախտ պատահարի և ընդհանրապես պատահարի մասին հաղորդումը: Բաժանմունքի վարիչները և/կամ թափոնների կառավարման մյուս անդամները արագ և ճիշտ հաղորդում են պատահարի մասին: Ի տարբերություն դժբախտ դեպքերի, այլ պատահարները պարտադիր չէ, որ հանգեցնեն փաստացի կամ նկատելի վնասվածքի, հիվանդության, մահվան կամ գույքի վնասվելուն: Դրանք ընդգրկվում են վերջնական հաշվետվության մեջ: Նման հաշվետվության համար ձեռք բերված տեղեկատվությունը անհրաժեշտ է առաջացած խնդիրների հայտնաբերման և մեղմացման համար, մինչև լրացուցիչ անձնական կամ գույքի վնասներ պատճառելը: Դժբախտ պատահարի մասին հաշվետվությունը գրվում է պարզ և հակիրճ, իսկ պատահարի մասին հաշվետվությունը ենթակա չէ վերանայման կամ փոփոխման աշխատողների կողմից:

Կյանքին կամ առողջությանը սպառնացող լուրջ վնասվածքի կամ հիվանդության մասին պետք է անհապաղ հաղորդել թափոնների կառավարման պատասխանատու անձին կամ խորհրդի անդամին` արագ բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Դժբախտ դեպքերը ենթակա են ծառայողական քննության` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հաղորդման ենթակա են ստորև թվարկված պատահարները.

1) Սրածայրերի ծակումներ, օրինակ` ասեղների

2) Բժշկական թափոնների փոխադրող սայլի վնասում

3) Թափոնների չվերահսկվող դուրս թափվելը, որը պահանջում է առնվազն անմիջական թափված տարածության մաքրում:

Այլ պատահարները, ներառյալ թափոնների գործածության կարգի պատահական եզակի սխալները կամ խախտումները, որոնք չեն առաջացնում փաստացի կամ նկատելի վնասվածք, հիվանդություն կամ գույքի վնասվածք, նույնպես հաղորդվում են` առկա խնդիրների հետագայում ճանաչման և մեղմացման նպատակով: Այդպիսի պատահարների օրինակներ են.

1) Չպաշտպանված խտացրած գազի ցիլինդրների ընկնումը

2) Չափից շատ շփում քիմիական, կենսաբանական կամ ֆիզիկական գործոնների հետ

3) Սայթաքում կամ ընկնում թաց մակերեսների վրա առանց վնասվածք ստանալու:

Մշակում և բժշկական վերահսկողություն. Վնասվածքի դեպքում ցուցաբերվում է առաջին բժշկական օգնություն, իրականացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ գործողություններ, ինչպես նաև հետագայում կազմակերպվում է լրացուցիչ բժշկական օգնություն, այդ թվում շճաբանական վերլուծություններ և անհրաժեշտ կանխարգելիչ բուժում` կապված վնասվածքի բնույթից:

 

45. Անկանխատեսելի դեպքեր

 

Ակտում ներառվում են անկանխատեսելի դեպքերի միջոցառումներ այն դեպքերի համար, երբ տեղի է ունենում բժշկական թափոնների արտահոսք, աշխատողը վնասվել է բժշկական թափոնների հետևանքով, կամ վնասազերծման համակարգը կանգնեցվել է վերանորոգման աշխատանքների համար:

Արյան, կենսաբանական հեղուկների, քիմիական նյութերի կամ այլ հնարավոր վտանգավոր նյութերի դուրս թափվածը մաքրելիս պահանջվում է անձնական պաշտպանական հանդերձանքի կրում, ինչպես օրինակ` ձեռնոցների և գոգնոցների: Եթե որևէ ցայտումի վտանգ կա, ապա օգտագործվում է աչքի պաշտպանող պարագաներ /ակնոցներ/: Թունավոր գոլորշիների կամ փոշու հնարավոր առկայության դեպքում անհրաժեշտ է կրել ռեսպիրատորներ: Պինդ մնացորդները հավաքվում են համապատասխան գործիքների օգտագործմամբ, օրինակ` բահեր: Թափված վարակիչ թափոնների առկայության դեպքում հատակը մաքրվում և ախտահանվում է` թափոններ հավաքելուց հետո:

Թափոնների թափվածքը մաքրելու համար նախօրոք պատրաստվում են հատուկ հավաքածուներ, որոնք տեղադրվում են հեշտ մատչելի տեղում: Մաքրման տիպիկ հավաքածուն պարունակում է. միանվագ օգտագործման ձեռնոցներ, դեմքի դիմակ/անվտանգության ակնոցներ, բահ, փոքր շերեփ, մաքրող լաթեր, ներծծող բարձիկներ կամ ներծծող փոշիներ (օրինակ` թեփ, վերմիկուլիտ, այլ քիմիական ադսորբցիոն նյութեր` թափված արյան և կենսաբանական հեղուկների հավաքման համար), սնդիկի թափվածքը հավաքելու նյութ (դեղորայքի կաթոցիչներ, ներարկիչ, ասպիրատորի շիշ, կամ կաթոցիչ` սնդիկի գնդիկները ներքաշելու համար, անօդաթափանց, ջրով լցված պինդ պլաստամասսայե կոնտեյներ, շերեփ կամ կարտոն` սնդիկի մեծ գնդիկները հավաքելու համար, ծծումբի փոշի կամ վաճառվող ամալգամայի փոշի), թղթե սրբիչներ, քլորակրի ախտահանող լուծույթ, ախտահանիչ լաթեր, լրացուցիչ կարմիր պարկեր, առաջին օգնության հավաքածուներ և կենսաբանական վտանգի պիտակներ: Հավաքածուն պարունակում է նաև ռեսպիրատորներ` հատկապես լաբորատորիաներում: Աշխատողները ուսուցանվում են ռեսպիրատորների ընտրության և ճիշտ գործածության բնագավառում:

Ողջ բժշկական անձնակազմը ուսուցանվում է վնասվածքների և ներազդեցությունների հետ գործ ունենալու ուղղությամբ: Վնասվածքի դեպքում, առաջին օգնության միջոցառումներ են ձեռնարկվում, որոնց անհրաժեշտության դեպքում հետևում է լրացուցիչ բժշկական հսկողությունը: Ասեղով ծակվելու վնասվածքների դեպքում առաջարկվում է ծակման վերքից չափավոր արյան արտահոսքի առաջացում, որից հետո ծակվելու տեղը լվացվում է և ամբողջությամբ մաքրվում: Կարող են կիրառվել արյան կամ այլ հետազոտություն, ինչպես նաև կանխարգելիչ բուժում:

Քանի որ ներարկիչների սխալ օգտագործման և ասեղների պատահական ծակումների վնասվածքների միջոցով արյունով տարածվող ախտածինների տարածումը խոշոր վտանգ է իրենից ներկայացնում բժշկական թափոնների գործածության բնագավառում, ապա բոլոր առողջապահական կազմակերպությունները օգտագործում են միանվագ օգտագործման ներարկիչներ, որոնք անմիջապես օգտագործումից հետո հավաքվում են սրածայրերի բեռնարկղերի մեջ: Առողջապահական կազմակերպությունները կանխարգելիչ, այդ թվում` զանգվածային, պատվաստումներ կատարելիս օգտագործում են միանվագ ինքնարգելափակվող ներարկիչներ: Ներարկիչները օգտագործելուց հետո կափարիչով փակելն արգելվում է, դրանք խոտանվում են անմիջապես սրածայրերի բեռնարկղերի մեջ, որոնք իրենց հերթին հեռացվում են թափոնների կառավարման ծրագրին համապատասխան:

Կազմակերպությունում մշտապես օգտագործվող տեխնոլոգիան կամ սարքավորումները վերանորոգման կամ ընթացիկ տեխնիկական պահպանման աշխատանքներ կատարելու դեպքերի համար նախատեսվում են թափոնների վնասազերծման այլընտրանքային ծրագրեր, օրինակ` պահում երկարաժամկետ պահեստավորման տարածքներում, կամ բժշկական թափոնների վնասազերծման այլ մեթոդների օգտագործում կամ վնասազերծման ժամանակավոր կազմակերպում այլ կազմակերպություններում:

ՈՒսուցում և հանրային կրթություն

 

46. ՈՒսուցման ծրագիր

 

i

Աշխատողի ուսուցումը և հանրային կրթությունը բժշկական թափոնների գործածության գլխավոր բաղադրիչներն են: ՈՒսուցման և կրթության նպատակներն են.

1) Կանխել աշխատանքի ժամանակ և հանրային շփումը վարակիչ թափոնների և այլ վտանգավոր բժշկական թափոնների հետ

2) Բժշկական աշխատողների մոտ զարգացնել պատասխանատվություն` կապված բժշկական թափոնների գործածության հետ

3) Հիվանդներին և այցելուներին իրազեկել և կրթել այն վտանգների վերաբերյալ, որոնք կապված են բժշկական թափոնների հետ շփման հետ:

Թափոնների Կառավարման պատասխանատուի կամ հանձնաժողովի պարտականությունն է կոորդինացնել ուսուցման և կրթության թեմաների ընդգրկումը և ապահովել ուսուցման և վերապատրաստման սեմինարների իրականացում:

Առողջապահական անձնակազմի պաշտոնական ուսուցումը բժշկական թափոնների գործածության բնագավառում խիստ անհրաժեշտ է համարվում թափոնների գործածության հաջող իրականացման համար: ՈՒսուցումը կարող է լինել աշխատողների հետ խորհրդակցության, սեմինարների ձևով, աշխատանքի ընթացքում կամ լսարանի կարգի ուսուցում: Առանձին ուսուցման գործողությունները կարող են հարմարեցվել և նպատակաուղղվել առողջապահական կազմակերպության երեք տարբեր խմբերին.

1) Վարչական ղեկավարներ և գրասենյակային աշխատողներ

2) Բժիշկներ, բուժքույրեր, բուժքույր օգնականներ, լաբորանտներ և առողջապահական այլ աշխատողներ

3) Մաքրողներ, դռնապաններ, թափոնների հետ գործ ունեցողներ, լվացքատան աշխատողներ, և այլ օժանդակ աշխատողներ:

Աշխատողների ուսուցումը ընդգրկում է հետևյալ ընդհանուր թեմաները.

4) Բժշկական թափոնների գործածության վերաբերյալ ընդհանուր պատկերացումը, հիմնավորումը և նպատակները

5) Կենսաբժշկական թափոնների հետ կապված վտանգները, վարակի հիմնական տարրերը, և անվտանգ գործողությունների կարևորությունը

6) Կազմակերպչական կառուցվածքը, բժշկական թափոնների գործածության բնագավառում աշխատող յուրաքանչյուր աշխատողի դերն ու պարտականությունները

7) Թափոնների դասակարգումը

8) Թափոնների նվազեցման ընթացակարգերը

9) Թափոնների առանձնացման, այդ թվում` պիտակավորման և գունային կոդավորման ընթացակարգերը

10) Բժշկական թափոնների վարման, պահման, փոխադրման, վնասազերծման, և վերջնական հեռացման ընդհանուր պատկերացումը

11) Թափոնների թափվածքներին և դժբախտ պատահարներին վերաբերող ընդհանուր մաքրման, ախտահանման և անկանխատեսելի դեպքերի ընթացակարգեր

12) Վարակիչ թափոնների հետ պատահական շփումների և սխալ հավաքման, վարման կամ վնասազերծման գործողությունների մասին հաղորդելու ընթացակարգերը:

Առողջապահական աշխատողների համար լրացուցիչ թեմաներից են.

1) Ինչպես զանազանել տարբեր տեսակի բժշկական թափոնները

2) Յուրաքանչյուր տեսակի բժշկական թափոնների տեսակները

3) Սրածայր թափոնների հետ գործ ունենալու ժամանակ հատուկ նախազգուշական միջոցառումները` «Արգելվում է սրածայրերի բեռնարկղերը չափից շատ լցնել: Արգելվում է ասեղների ձեռքով հեռացումը ներարկիչներից կամ դրանց կրկնակի փակումը կափարիչով»

4) «Արգելվում է վարակիչ թափոնների պարկից կամ բեռնարկղից առարկաներ հեռացնելը: Եթե վարակիչ թափոն է պատահաբար դրվում սովորական աղբի պարկի մեջ, ապա այդ ամբողջ պարկը դիտվում է որպես հավանական վարակիչ թափոն»

5) «Արգելվում է վտանգավոր քիմիական թափոնների /օրինակ սնդիկը, ֆորմալդեհիդը և այլն/ խառնումը հավանական վարակիչ թափոնների հետ:»:

Թափոնների հետ գործ ունեցողները և վնասազերծման տեխնոլոգիա իրականացնողները ստանում են խորացված ուսուցում, որում բացի ընդհանուր թեմաներից ընդգրկվում են

1) Թափոնների վարման, այդ թվում` պարկերում և կոնտեյներներում թափոնների տեսակների ըստ գույների և պիտակների ճանաչման հատուկ ընթացակարգեր, ինչպես և երբ են պարկերը ամուր փակվում, ինչպես են պարկերը բարձրացվում և հեռացվում, ինչպես պարկերը բռնել, սրածայրերի կոնտեյներների հետ վարվելու ընթացակարգեր և էրգոնոմիկ հարցեր,

2) Բժշկական թափոնների պահեստավորման (եթե պետք է) և փոխադրման հատուկ ընթացակարգեր, այդ թվում` ինչպես թափոնները առանձնացված պահել, պարկերի բեռնավորում և բեռնաթափում, և սայլերի ճիշտ օգտագործում,

3) Պաշտպանական հանդերձանքի, օրինակ` ձեռնոցների, ռեսպիրատորների, հանդերձանքի անվտանգ գործածություն և օգտագործում,

4) Անհետաձգելի արձագանք թափված թափոնների և այլ դժբախտ դեպքերի և պատահարների դեպքում,

5) Աշխատանքի անվտանգություն, առողջության և վնասազերծման տեխնոլոգիայի հետ կապված շրջակա միջավայրին վերաբերող հարցեր,

6) Մշակման տեխնոլոգիան աշխատեցնելու և մշտադիտարկելու հատուկ տեխնիկական ընթացակարգեր, այդ թվում` թափոնների բեռնում և բեռնաթափում, սկսելու և դադարեցնելու ընթացակարգեր, հասկանալ սարքավորման մշտադիտարկման տվյալները, և կառավարումների օգտագործում,

7) Անհետաձգելի արձագանք սարքավորման վտանգի ազդանշաններին և ձախողումներին, այդ թվում` ինչպես հայտնաբերել ոչ նորմալ պայմանները և անսարքինությունները,

8) Մշակման տեխնոլոգիայի հետ կապված պահպանման ընթացակարգեր,

9) Մշակման համակարգից մնացորդների հեռացում:

ՈՒսուցման ծրագիրը չի սահմանափակվում միայն ուղղակի տեսական դասընթացով: ՈՒսուցումը ներառում է կոնկրետ գործնական օրինակներ` կազմակերպության բժշկական թափոնների գործածության գլխավոր ասպեկտներ: Այն կազմակերպվում է փոխադարձ ակտիվ` դեպքերի ուսումնասիրություններ կիրառելով և մասնակիցներին բժշկական թափոնների ճիշտ կառավարման գործողությունների քննարկումներին ընդգրկելով: Ժամանակ առ ժամանակ կազմակերպվում է վարժանք` հատկապես թափված թափոնների դեպքում պատասխան ընթացակարգերի ուղղությամբ: ՈՒսուցումը կարող է բաղկացած լինել մեկից մինչև երկու օր հիմնական սկզբունքներին վերաբերող տեսական ուսուցմամբ, կես կամ լրիվ օրվա հատուկ բաժանմունքներ խմբային այցեր հատուկ բաժանմունքներ` ներկա պայմաններին և գործողություններին ծանոթանալու համար, և վերջնական կես օր կամ ամբողջական օր նվիրված դիտված ճիշտ և սխալ գործողությունների քննարկումներին: Որպես ուսուցման մաս, մասնակիցներին կարող են խնդրել մշակել իրենց համապատասխան բաժանմունքներում հատուկ գործողությունների բարելավման մասին գործողություններ` հիմնվելով ուսուցման ծրագրի ժամանակ իրենց սովորածից: Այդ գործողությունները կարող են ներկայացվել խմբին և քննարկվել:

Բոլոր նոր աշխատողները անցնում են սկզբնական խորացված ուսուցման ծրագիր և տարեկան վերապատրաստման ուսուցում: Թափոնների կառավարման պատասխանատու անձը գրանցում է, թե երբ են աշխատողները ստացել իրենց սկզբնական խորացված ուսուցումը և իրենց տարեկան վերապատրաստման ուսուցումը: Այս գրանցումները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից կատարվող տեսչական ստուգման ժամանակ: Բժշկական կազմակերպության տնօրենը կարող է յուրաքանչյուր աշխատողին տալ մասնակցության վկայական` սկզբնական կամ տարեկան ուսուցում անցնելու մասին:

(46-րդ բաժինը փոփ. 25.10.2018 թիվ 24-Ն հրաման)

 

47. Կրթություն և իրազեկում

 

Կրթությունը և իրազեկումը կարող է կատարվել պաստառներ, տեքստեր փակցնելու, և/կամ հիվանդներին և այցելուներին բանավոր հրահանգներ տալու միջոցով` բացատրելով կազմակերպության գունային կոդավորման և պիտակավորման համակարգը:

Կարևոր է, որ հիվանդներին և այցելուներին իրազեկվի հետևյալի մասին.

1) սովորական կենցաղային թափոնները չդնել դեղին կամ կարմիր պարկերի կամ բեռնարկղերի մեջ, որոնց վրա կա կենսաբանական վտանգի նշանը,

2) չբացել կամ գործ չունենալ վտանգավոր բժշկական թափոնների ցանկացած բեռնարկղի հետ,

3) երեխաներին հեռու պահել վտանգավոր բժշկական թափոնների ցանկացած բեռնարկղից,

4) հաղորդել վտանգավոր բժշկական թափոնների բեռնարկղից ցանկացած թափված թափոնների կամ դժբախտ պատահարների մասին և խուսափել թափոնների թափված պարունակության հետ որևէ շփում ունենալուց կամ դիպչելուց:

 

48. Ներքին մոնիտորինգ, գնահատում և բարելավման գործողություն

 

Բժշկական թափոնների գործածության արդյունավետ համակարգը պահանջում է պարբերական ներքին մոնիտորինգ և բարելավման գործողություն: ՈՒսուցումն ինքնին չի կարող բավարար լինել` վարքագծային փոփոխություններ բերելու բնագավառում: Յուրաքանչյուր բաժանմունքում ընտրվում կամ նշանակվում է բաժանմունքի ներսում մշտադիտարկման համար պատասխանատու անձ: Բժշկական թափոնների գործածության համակարգը նոր ներդնելիս մշտադիտարկող անձը բաժանմունքում կատարում է օրական շրջագայում` համոզվելու համար, որ առանձնացումը, հավաքումը, վարումը, փոխադրումը, և այլն ճիշտ են կատարվում: Սա կընդգրկի, թափոնների կոնտեյներներին նայելը` գնահատելով առանձնացման գործողությունները` առանց դիպչելու թափոնների կոնտեյներների պարունակությանը, տեսնել, թե արդյոք կոնտեյներները հեռացվում են, երբ նրանց 3/4 մասը լցվում է, նայելը, թե ինչպես են կոնտեյներները փակվում և փոխադրվում, և այլն: Ցանկացած խախտում քննարկվում է թափոնների կառավարման պատասխանատու անձի հետ և քայլեր են ձեռնարկվում խնդիրը լուծելու համար: Բժշկական թափոնների գործածության նոր համակարգը ներդնելուց հետո, երբ այն արդեն պատշաճ կերպով իրականացվում է, մշտադիտարկող անձի շրջագայման հաճախականությունը նվազեցվում է, օրինակ` մինչև շաբաթական մեկ անգամ:

Խնդիրների ուղղման ուղղությամբ աշխատանքը կարող է լինել անհատական ուսուցման միջոցով, սարքավորումների համապատասխան մատակարարման ապահովմամբ, ծրագրերի գնահատմամբ և վերստուգմամբ, դերերի և պարտականությունների վերասահմանմամբ, և այլն:

Ներքին մշտադիտարկման արդյունքները հաշվի են առնվում բժշկական թափոնների գործածության և իրականացման ակտի վերանայման ժամանակ: Տարին մեկ անգամ բժշկական թափոնների անվտանգ գործածության պատասխանատու անձը կամ հանձնաժողովը վերանայում է թափոնների գործածության ակտը, կազմակերպության ներսում համակարգի կատարման ընթացքը, և այն պատճառները, թե ինչու ակտի որոշ մասեր չեն կատարվում: Անհրաժեշտության դեպքում կատարվում են համապատասխան փոփոխություններ:

 

49. Սարքավորումների ձեռքբերում և բյուջե

 

Բժշկական թափոնների գործածության համակարգի շարունակականությունը ապահովելու նպատակով անհրաժեշտ է առանձնացում, վնասազերծում, հեռացում, և գործածության այլ ասպեկտներն իրականացնելու համար ապահովումը պատշաճ սարքավորումներով և համապատասխան ֆինանսական միջոցներով: Առողջապահական կազմակերպության ֆինանսական հարցերով պատասխանատու անձը ընդգրկվում է Թափոնների կառավարման խորհրդում ապահովելով բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող ֆինանսական պահանջների կատարումը: Թափոնների կառավարման համակարգը պահպանելու համար բյուջեն ընդգրկվում է իրականացման ծրագրում:

Բժշկական թափոնների գործածության բնագավառում ընդգրկված հիմնական ծախսային կետերն են.

Մեկ անգամվա ծախսերն են.

1) Թափոնների դույլեր

2) Փոխադրող սայլեր/ կցասայլեր

3) Սրածայրերի կրկնակի օգտագործման կոնտեյներներ, եթե կան

4) Նշաններ և պլակատներ

5) Պահման օբյեկտի հետ կապված ծախսեր

6) Անձնական պաշտպանական սարքավորում (ձեռնոցներ, գոգնոց, դեմքի դիմակներ և այլն)

7) Թափված թափոնների հավաքման համար պահանջվող պարագաների հավաքածուի արժեք

8) Մշակման համակարգ հաստատության ներսում (կապիտալ և տեղակայման ծախսեր, լիցենզավորում)

9) Փոքր հաստատության համար սրածայրերի կամ թափոնների փոսերի կառուցման ծախսեր

10) Կեղտաջրերի վնասազերծման համակարգի արժեք:

Պարբերաբար կրկնվող ծախսերն են.

1) Գունային կոդավորված պոլիէթիլենային պարկեր

2) Կենսաբանական վտանգի պիտակներ

3) Սրածայրերի միանվագ օգտագործման կոնտեյներներ, եթե սրածայրերի կրկնակի օգտագործման կոնտեյներներ չկան

4) Դույլերի, սայլերի, կոնտեյներների, անձնական պաշտպանական հանդերձանքի և այլնի փոխարինման ծախսեր

5) Հաստատության ներսում վնասազերծման համակարգի շահագործման ծախսեր

6) Հաստատության ներսում վնասազերծման համակարգի հետ կապված պահպանման և պարապուրդի ծախսեր

7) Հաստատությունից դուրս վնասազերծման հետ կապված փոխադրման և հեռացման ծախսեր

8) Պարբերական ուսուցման հետ կապված ծախսեր

9) Բժշկական թափոնների վրա կենտրոնացած կես կամ լրիվ աշխատանքային օր զբաղեցնող աշխատողի աշխատանքային ծախսեր:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
04.03.2008
N 03-Ն
Հրաման