Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵՎ ՀՀ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵՎ ՀՀ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՍ ...

 

 

041.0297.030698

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հունիսի 1998 թվականի թիվ 297

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին` մասնավորեցվող ընկերությունների գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների հետ միասին Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի կողմից տրված տեղեկանք տվյալների ներկայացման պահի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նկատմամբ տվյալ ընկերության պարտավորությունների վերաբերյալ:

2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` սույն որոշման 1-ին կետին համապատասխան անհրաժեշտ ելակետային տվյալներն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացված մասնավորեցվող ընկերությունների ֆինանսական (հաշվեկշռային) հաշվետվությունների մեկ օրինակը` պարտադիր նշելով հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

3. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը` սույն 2-րդ կետում նշված հաշվետվություններն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում և անհատ ձեռներեցների մոտ Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմինների կողմից ստուգումների և ուսումնասիրությունների իրականացման կարգի հաստատման մասին» թիվ 213 որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում ստուգում (ուսումնասիրություն) իրականացնելուց հետո Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել տեղեկանք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ մասնավորեցվող ընկերությունների պարտավորությունների վերաբերյալ:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
03.06.1998
N 297
Որոշում