041.0299.040698
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 հունիսի 1998 թվականի թիվ 299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության` Երևանի Արշակունյաց փողոցի թիվ 7 շենքը հանձնել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության կողմից Կառավարական թիվ 3 տանը զբաղեցրած 320 քառ. մետր տարածքը հատկացնել Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարությանը:
3. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությանը` մեկամսյա ժամկետում ապահովել նշված շենքի հաշվեկշռից հաշվեկշիռ սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները: