Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0300.040698

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հունիսի 1998 թվականի թիվ 300

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության աղետի գոտու վերականգնման աշխատանքների ընթացքն արագացնելու նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության աղետի գոտու չսեփականաշնորհված և անավարտ շինարարության օբյեկտների հաշվառման ու դրանք սոցիալ- մշակութային նշանակությամբ և որպես բնակելի շենքեր օգտագործելու վերաբերյալ առաջարկություններ նախապատրաստելու նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել նրա կազմը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու և Տավուշի մարզպետներին` հանձնաժողովի ներկայացրած առաջարկությունները, ըստ պատրաստվածության աստիճանի, համաձայնեցնել շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ ու դրանք սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:

i

3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին` 20-օրյա ժամկետում ապահովել իրենց տնօրինության տակ գտնվող աղետի գոտու չսեփականաշնորհված ու անավարտ շինարարության օբյեկտների հաշվառումը և հանձնաժողովին ներկայացնել դրանցից սոցիալ-մշակութային նշանակությամբ և որպես բնակելի վերափոխման ու օգտագործման ենթակա շենքերի ցանկը:

(3-րդ կետը լրաց. 18.08.98 թիվ 493 որոշում)

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1998 թվականի

հունիսի 4-ի թիվ 300 որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

i

հանձնաժողովի

 

Վ. Դալլաքյան        -    ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

                         (հանձնաժողովի նախագահ)

 

Ա. Մարկոսյան        -    ՀՀ սեփականաշնորհման նախարարի տեղակալ

 

Դ. Լոքյան           -    Լոռու մարզպետի տեղակալ

 

Ա. Ղալթախչյան       -    Տավուշի մարզպետի տեղակալ

 

Հ. Սարգսյան         -    Շիրակի մարզպետի տեղակալ

 

Տ. Բարսեղյան        -    ՀՀ քաղաքաշինության նախարարության

                         ճարտարապետության վարչության պետ

 

Ա. Բաղդասարյան      -    ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և

                         վերլուծության նախարարության կապիտալ

                         շինարարության և ներդրումների բաժնի պետ

 

Ֆ. Զաքարյան         -    ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

 

Վ. Բոստանջյան       -    ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական

                         վերլուծության վարչության պետ

 

Կ. Հայրապետյան      -    ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի

                         վարչության պետ

 

                    -    Արագածոտնի մարզպետի տեղակալ

 

Ռ. Անտոնյան         -    ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսության

                         ենթակառուցվածքների և գյուղատնտեսության վարչության

                         գլխավոր մասնագետ

Վ. Սարդարյան        -    ՀՀ քաղաքաշինության նախարարության արտադրական

                         վարչության պետ

 

(կազմը լրաց. 18.08.98 թիվ 493 որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.06.1998
N 300
Որոշում