Սեղմել Esc փակելու համար:
«ՍԵՎԾՈՎՅԱՆ ՕՂԱԿԱՁԵՎ ՄԱՅՐՈՒՂՈՒ ՀԱՄԱԿԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍԵՎԾՈՎՅԱՆ ՕՂԱԿԱՁԵՎ ՄԱՅՐՈՒՂՈՒ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐԸ ...

 

 

030.0324.051208

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

«ՍԵՎԾՈՎՅԱՆ ՕՂԱԿԱՁԵՎ ՄԱՅՐՈՒՂՈՒ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐԸ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՊԱՀՄԱՆ ԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿՈՒԹՅԱՄԲ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով` որոշում եմ.

1. Հաստատել 2007 թվականի ապրիլի 19-ին Բելգրադում ստորագրված «Սևծովյան օղակաձև մայրուղու համակարգված զարգացման մասին» փոխըմբռնման հուշագիրը (Ադրբեջանի Հանրապետության վերապահման դեմ Հայաստանի Հանրապետության առարկությամբ` համաձայն հավելվածի):

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

5 դեկտեմբերի 2008 թվականի

ՆՀ-324-Ն

 

Հավելված

ՀՀ Նախագահի

2008 թվականի դեկտեմբերի 5-ի

ՆՀ-324-Ն հրամանագրի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ «ՍԵՎԾՈՎՅԱՆ ՕՂԱԿԱՁԵՎ ՄԱՅՐՈՒՂՈՒ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՎԵՐԱՊԱՀՄԱՆ ԴԵՄ

 

Հայաստանի Հանրապետությունն առարկում է 2007 թվականի ապրիլի 19-ին Բելգրադում ստորագրված «Սևծովյան օղակաձև մայրուղու համակարգված զարգացման մասին» Փոխըմբռնման հուշագրի նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից կատարված վերապահման 1-ին կետի դեմ:

Ադրբեջանի Հանրապետության կողմից կատարված վերապահումը լինելով ընդհանուր բնույթի և անորոշ, չունենալով կիրառման հստակ սահմաններ և պայմաններ` անհնարին է դարձնում նշված Փոխըմբռնման հուշագրի` ոչ միայն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև կիրառումը, այլև նման բովանդակությամբ վերապահումն անհնարին է դարձնում համագործակցությունը ՍԾՏՀ անդամ պետությունների միջև վերոնշյալ Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում:

Հայաստանի Հանրապետությունը գտնում է, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից Փոխըմբռնման հուշագրի նկատմամբ կատարված վերապահումը հակասում է Փոխըմբռնման հուշագրի առարկային և նպատակին, որն անթույլատրելի է միջազգային իրավունքի տեսանկյունից:

Հայաստանի Հանրապետությունն ընդգծում է նաև, որ Ադրբեջանի Հանրապետության վերապահումը չի համապատասխանում 1969թ. Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայով (այսուհետ` Կոնվենցիա) վերապահմանը ներկայացվող պահանջներին, հետևաբար հակասում է Կոնվենցիայի դրույթներին: Մասնավորապես, համաձայն Կոնվենցիայի, պետությունը վերապահում կատարելով կարող է բացառել կամ փոփոխել պայմանագրի որոշ դրույթների իրավական ուժը, եթե դրանք կիրառվում են այդ իսկ պետության նկատմամբ: Սակայն, Ադրբեջանի Հանրապետությունն իր վերապահման մեջ չի նշում որևէ որոշակի դրույթ, որի իրավական կիրառումը կցանկանար բացառել կամ փոփոխել, ուստի Ադրբեջանի Հանրապետությունը, կատարելով նման վերապահում, խախտում է Կոնվենցիայի դրույթները:

Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է Փոխըմբռնման հուշագրի կողմ հանդիսացող բոլոր պետությունների ուշադրությունը հրավիրել վերը հիշատակված հանգամանքների վրա և առաջարկում է Փոխըմբռնման հուշագրի ավանդապահին` հորդորել Ադրբեջանի Հանրապետությանը վերանայել Փոխըմբռնման հուշագրի նկատմամբ իր վերապահումը:

 

 

pin
ՀՀ Նախագահ
05.12.2008
N ՆՀ-324-Ն
Հրամանագիր