041.0304.050698
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
5 հունիսի 1998 թվականի թիվ 304
ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 15-ՐԴ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԱՊՀ անդամ պետությունների վիճակագրական ծառայությունների ղեկավարների խորհրդի 15-րդ նիստը 1998 թվականի հունիսի 25-26-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարությանը` նախապատրաստել հանդիպումների ծրագիրը և ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:
2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` հյուրերին (30 մարդ) տեղավորել «Արմենիա-2» հյուրանոցում և ապահովել նրանց սնունդը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին հյուրերի սպասարկման համար Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարությանը տրամադրել անհրաժեշտ թվով փոխադրամիջոցներ` համաձայն ներկայացված հայտի:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել հյուրերի ընդունումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար):
5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում:
6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` ապահովել պատվիրակությունների անդամների բուժսպասարկումը:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` լուսաբանել նիստերի անցկացումը:
8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ԱՊՀ անդամ պետությունների վիճակագրական ծառայությունների ղեկավարների խորհրդի 15-րդ նիստի անցկացման հետ կապված ծախսերը (1473,0 հազ. դրամի սահմաններում) կատարել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության ներկայացրած հաշվետվությունների: