041.0307.050698
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
5 հունիսի 1998 թ. թիվ 307
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
 
1. Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայի պաշտոնական շնորհանդեսի արարողությանը մասնակցելու նպատակով 1998 թվականի հունիսի 9-10-ը Ղազախստանի Հանրապետություն գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության պատվիրակության Ղազախստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
Սահմանել, որ Կ. Դավթյանի և Ռ. Հովսեփյանի Ղազախստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հայտի հիման վրա 1998 թվականի հունիսի 9-10-ը կազմակերպել ինքնաթիռի հատուկ չվերթ` Երևան-Աստանա-Երևան երթուղով:
Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ծառայության ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Ղազախստանի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:
 
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 Թ. ՀՈՒՆԻՍԻ 5-Ի
ԹԻՎ 307 ՈՐՈՇՄԱՆ
 
ԿԱԶՄ
 
1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-10-Ը ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ
 
        Ա. Դարբինյան              -    ՀՀ վարչապետ
 
        Ս. Մանասարյան             -    ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
 
        Ա. Դարբինյան              -    ՀՀ վարչապետի խորհրդական
 
        Վ. Ղազարյան               -    ՀՀ կառավարության աշխատակազմի
                                       արտաքին կապերի վարչության պետ
 
        Է. Եղիազարյան             -    ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր
                                       մասնագետ
 
        Ա. Մելիքյան               -    Ղազախստանի Հանրապետությունում
                                       ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար
 
        Լ. Արևշատյան              -    ՀՀ կառավարության տնտեսական
                                       բարեփոխումների վերլուծական
                                       տեղեկատվական կենտրոնի տնօրեն
 
        Հ. Զորյան                 -    «Լրաբեր» հեռուստալրատվական
                                       գործակալության տնօրենի տեղակալ
 
        Կ. Դավթյան                -    «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի
                                       լրագրող
 
        Ռ. Հովսեփյան              -    օպերատոր
 
        Ա. Գևորգյան               -    ՀՀ վարչապետի անվտանգության
                                       ծառայության պետ
 
        Ա. Խաչատրյան              -    ՀՀ վարչապետի անվտանգության
                                       ծառայության աշխատակից