041.0322.120698
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
12 հունիսի 1998 թվականի թիվ 322
Պ. ՂԱԼԹԱԽՉՅԱՆԻ ԵՎ Է. ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՖՐԱՆՍԻԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարար Պավել Ղալթախչյանին ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդուարդ Մուրադյանին 1998 թվականի հունիսի 9-13 գործուղել Ֆրանսիա` «Երևանի կոնյակի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության սեփականաշնորհման վերաբերյալ վերջնական բանակցություններ վարելու համար:
2. Պ. Ղալթախչյանի և Է. Մուրադյանի Ֆրանսիա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել Պ. Ղալթախչյանի և Է. Մուրադյանի Ֆրանսիա գործուղման հետ կապված հարցերը: