041.0323.120698
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
12 հունիսի 1998 թվականի թիվ 323
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Սանկտ Պետերբուրգ տնտեսական համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով 1998 թվականի հունիսի 17-20-ը Սանկտ Պետերբուրգ գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության գործուղման հետ կապված ծախսերն իրականացնել համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Սանկտ Պետերբուրգ մեկնելու հետ կապված հարցերը:
Հավելված
ՀՀ վարչապետի 1998 թ. հունիսի
12-ի թիվ 323 որոշման
ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Վ. Մովսիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար (պատվիրակության
ղեկավար)
Ա. Ջավադյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
Ռ. Ազիզբեկյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ բաժանմունքի
տնօրեն
Գ. Եղիազարյան - Զարգացման հայկական գործակալության տնօրեն
Վ. Բաբաջանյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության
բաժնի վարիչ