041.0325.120698
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
12 հունիսի 1998 թվականի թիվ 325
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. ԱՊՀ անդամ պետությունների հատուկ միջպետական համաժողովին մասնակցելու նպատակով 1998 թվականի հունիսի 14-19-ը Մինսկ գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության գործուղման հետ կապված ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարական աշխատակազմի և համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Մինսկ մեկնելու հետ կապված հարցերը:
4. Ընդունել ի գիտություն, որ Հ. Արամյանի, Գ. Միրզոյանի և Հ. Թաշչյանի գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հավելված
ՀՀ վարչապետի 1998 թ. հունիսի
12-ի թիվ 325 որոշման
ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Շ. Կարամանուկյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ
հարցերի նախարար (պատվիրակության ղեկավար)
Գ. Շահբազյան - Ռուսաստանի Դաշնության ՀՀ արտակարգ և լիազոր
դեսպան
Ս. Կոստանյան - ԱՊՀ կանոնադրական մարմիններում ՀՀ մշտական լիազոր
ներկայացուցիչ
Ա. Դարբինյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Ս. Սահակյան - ԱՊՀ տնտեսական միության միջպետական տնտեսական
կոմիտեի կոլեգիայում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Ա. Ավետիսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության պետի տեղակալ
Հ. Արամյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության
արտաքին տնտեսական քաղաքականության վարչության
պետի տեղակալ
Գ. Միրզոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության բաժնի վարիչ
Յու. Չանչուրյան - Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանության առաջին
քարտուղար
Ա. Սգոյան - ՀՀ կառավարության աշխատակազմի գլխավոր մասնագետ
Հ. Թաշչյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ-ի
բաժանմունքի երրորդ քարտուղար