041.0331.150698
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 հունիսի 1998 թվականի թիվ 331
ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ռադիոֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու և դրա տնօրինության տակ գտնվող յուրօրինակ գիտական համալիրի հետագա օգտագործման հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով ստեղծել կառավարական հանձնաժողով և հաստատել նրա կազմը (կցվում է):
2. Կառավարական հանձնաժողովին երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել եզրակացություն նշված հարցերի վերաբերյալ:
Հավելված
ՀՀ վարչապետի 1998 թ. հունիսի
15-ի թիվ 331 որոշմամբ
ԿԱԶՄ
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի
նախարարության ռադիոֆիզիկական չափումների գիտահետազոտական
ինստիտուտի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու
և դրա տնօրինության տակ գտնվող յուրօրինակ գիտական համալիրի
հետագա օգտագործման հնարավորություններն ուսումնասիրելու
նպատակով ստեղծված կառավարական հանձնաժողովի
Գ. Նանագուլյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Լ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Ֆ. Սարգսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ
Վ. Շիրխանյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Յու. Վարդանյան - ՀՀ ազգային ժողովի մշակույթի, լեզվի, կրթության և
գիտության մշտական հանձնաժողովի անդամ
Ռ. Մարտիրոսյան - Երևանի պետական համալսարանի ռեկտոր
Յու. Սարգսյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի
ռեկտոր
Հ. Բաբայան - ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության
պետի տեղակալ
Ռ. Աթոյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության
ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական
ինստիտուտի տնօրեն
Ռ. Մկրտչյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության
Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն
Պ. Հերունի - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության
ռադիոֆիզիկական չափումների գիտահետազոտական
ինստիտուտի տնօրեն
Վ. Հարությունյան - «Լազերային տեխնիկա» ԳԱՄ-ի տնօրեն
Ռ. Սարգսյան - ՀՀ ԳԱՄ-ի ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի
ինստիտուտի ՀԿԲ-ի տնօրեն
Դ. Ասատրյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության
ռադիոֆիզիկական չափումների գիտահետազոտական
ինստիտուտի տնօրենի տեղակալ
Ս. Մարտիրոսյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության
ռադիոֆիզիկական չափումների գիտահետազոտական
ինստիտուտի բաժնի վարիչ
Դ. Սեդրակյան - Երևանի պետական համալսարանի ամբիոնի վարիչ