041.0333.150698
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 հունիսի 1998 թվականի թիվ 333
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի ԹԻՎ 1 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ԵՎ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 246 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի, «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքների իրականացման նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 1 որոշումը` քրեական դատավարության օրենսգրքի նախագծի մշակման ենթահանձնաժողովի մասով, և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքների իրականացման նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 246 որոշումը: