040.0343.080698
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«8» ՀՈՒՆԻՍԻ 1998 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 հունիսի 1998 թ. թիվ 343
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կրոնի գործերի պետական խորհրդի առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հետ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Պետական սեփականություն հանդիսացող` պատմության և մշակույթի հանրապետական նշանակության հուշարձան` Կոտայքի մարզի Կեչառիսի վանական համալիրն անհատույց հանձնել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն` սեփականության իրավունքով:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի հետ համատեղ մեկամսյա ժամկետում ավարտել նշված վանական համալիրի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Կոտայքի մարզպետին ու Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի հետ համատեղ երկամսյա ժամկետում ճշտել Կոտայքի մարզի Կեչառիսի վանական համալիրի հողատարածքները և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպումներ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունիսի 8-ից: