040.0344.080698
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«8» ՀՈՒՆԻՍԻ 1998 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 հունիսի 1998 թ. թիվ 344
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998/99 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ, ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԵՎ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1998/99 ուսումնական տարվա մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ընդունելության պետական պատվերը (կցվում է):
i
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում հաստատել պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի վճարովի հիմունքներով ասպիրանտուրայի ու մագիստրատուրայի ընդունելության տեղերի թիվն ըստ նախարարությունների, գերատեսչությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների:
(2-րդ կետը փոփ. 19.09.98 թիվ 596 որոշում)
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության 1998/99 ուսումնական տարվա մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ընդունելության պետական պատվեր տեղադրող է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունիսի 8-ից:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆԻՍԻ 8-Ի ԹԻՎ 349 ՈՐՈՇՄԱՄԲ
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998/99 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ, ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԵՎ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
_______________________________________________________________________
Ընդունելություն Ընդամենը Այդ թվում`
______________________________________
արտադրությունից արտադրությունից
կտրված չկտրված
_______________________________________________________________________
Մագիստրատուրա 111 111 -
Ասպիրանտուրա 278 158 120
(այդ թվում` 10 տեղ`
օտարերկրյա
քաղաքացիների համար)
Դոկտորանտուրա 5 5 -
_______________________________________________________________________
Ընդամենը` 394 274 120