Սեղմել Esc փակելու համար:
ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՆՈՐ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՄԱՍՆԱՎՈ ...

 

 

040.0349.080698

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«8» ՀՈՒՆԻՍԻ 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հունիսի 1998 թ. թիվ 349

 

i

ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՆՈՐ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հաստատել ֆոնդային բորսաներում պետական գույքը նոր բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով մասնավորեցվող բաժնետիրական ընկերությունների ցանկը (կցվում է):

(1-ին կետը խմբ. 16.12.98 թիվ 805 որոշում)

2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` մինչև 1998 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել սույն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված բաժնետիրական ընկերությունների ելակետային տվյալները, գործարար-ծրագրերը, 1996-1997 թվականներին գործունեության շահութաբերության ցուցանիշները, կրեդիտորական, այդ թվում` ժամկետանց պարտքերի մասին տվյալները:

3. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` սույն որոշման 2-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծեր սույն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունիսի 8-ից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆԻՍԻ 8-Ի ԹԻՎ 349 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ՑԱՆԿ

 

i

ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՆՈՐ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(փոփ. 16.12.98 թիվ 805 որոշում)

 

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն

 

1. «Ալմաստ» ՓԲԸ

 

2. «Արաքս» կոշիկի ֆաբրիկա» ՓԲԸ

 

3. «Արթիկ-տուֆ» ՊՓԲԸ

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.06.1998
N 349
Որոշում