041.0345.170698
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 հունիսի 1998 թ. թիվ 345
ԱՊՀ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ Վ. ԶԵՄՍԿՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
ԱՊՀ հավաքական անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Վ. Զեմսկու և նրան ուղեկցող անձանց (4 մարդ) 1998 թվականի հունիսի 2-3-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում փոխադրամիջոցների և մեկ աշխատանքային ճաշկերույթի հետ կապված ծախսերը (155,0 հազ. դրամի սահմաններում) կատարել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների: