041.0346.170698
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 հունիսի 1998 թ. թիվ 346
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ Հ. ՎԱՆ ԴԵՆ ԲՐՈՒԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Եվրոպական հանձնաժողովի անդամ Հ. Վան դեն Բրուկի և նրան ուղեկցող անձանց (7 մարդ) 1998 թվականի հունիսի 2-ին Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում փոխադրամիջոցների և մեկ պաշտոնական ճաշկերույթի հետ կապված ծախսերը (285,0 հազ. դրամի սահմաններում) կատարել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների: