Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

040.0350.080698

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«8» հունիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հունիսի 1998 թվական թիվ 350

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Սելենա» փակ բաժնետիրական ընկերության «Սելտրանս» դուստր ձեռնարկությունը վերակազմավորել «Սելտրանս» պետական փակ բաժնետիրական ընկերության:

1.2. Հաշվեկշռային մեթոդով 19801 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սելտրանս» պետական փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով (շենքերի նվազագույն գնահատվող մեծության նկատմամբ կիրառվել է 2 գործակից):

1.3. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների և հաղթողին որոշելու կարգի վերաբերյալ.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

1.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ չափանիշները`

մասնավորեցվող պետական բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` մասնավորեցմանը հաջորդող առաջին տարում.

սոցիալական երաշխիքներ:

1.5. Մրցույթի հաղթողն ընկերության պետական բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն իրեն ուղարկվելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

1.6. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 77678 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ավտովեգ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Ավտովեգ» բաց բաժնետիրական ընկերության (շենքերի նվազագույն գնահատվող մեծության նկատմամբ կիրառվել է 2 գործակից):

2.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 76330 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 38165 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

2.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 61064 հազ. դրամ է, որը համապատասխանում է 30532 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

2.4 «Ավտովեգ» ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 1349 հազ. դրամ, այդ թվում` `  Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ 359,7 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 13,5 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 382,8 հազ. դրամ.

արտաբյուջետային վճարումների գծով` 387,8 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 33,2 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 172,2 հազ. դրամ:

2.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

3.1. Հաշվեկշռային մեթոդով 19470 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սինգա» տրիկոտաժի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

3.2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների և հաղթողին որոշելու կարգի վերաբերյալ.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

3.3. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ չափանիշները`

մասնավորեցվող պետական բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` մասնավորեցմանը հաջորդող առաջին տարում.

սոցիալական երաշխիքներ:

3.4. Մրցույթի հաղթողն ընկերության պետական բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն իրեն ուղարկվելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

3.5. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 93060 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Արմավիրի «Տարոն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Արմավիրի «Տարոն» բաց բաժնետիրական ընկերության (Արմավիրի «Տարոն» փակ բաժնետիրական ընկերության կազմում մասնավորեցվող «փոքր» օբյեկտները գնահատվել են «փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման կարգով):

4.2. Արմավիրի «Տարոն» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել օժանդակ տնտեսությունը (Արմավիր մարզ, գ. Ամասիա)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար:

4.3. Սահմանել բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության կայացման նվազագույն սահմանը` 50 տոկոսի չափով:

4.4. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 85070 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 42535 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

4.5. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը `68056 հազ. դրամ է, որը համապատասխանում է 34028 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

4.6. Արմավիրի «Տարոն» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 7992 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 656,9 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 608 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 546,3 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 5757,4 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների գծով` 243,9 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 179,5 հազ. դրամ:

4.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

5.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Երևանի հացի թիվ 7 գործարան» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Երևանի հացի թիվ 7 գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության:

5.2. Հաշվեկշռային մեթոդով` 176166 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Երևանի հացի թիվ 7 գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

5.3. «Երևանի հացի թիվ 7 գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մրցույթով մասնավորեցնելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (կազմը կցվում է):

5.4. Մրցութային հանձնաժողովին`

ա) մրցույթի տեղեկագրում հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների, հաղթողին որոշելու կարգի վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ տվյալներ.

բ) մրցութային առաջարկների հստակեցման նպատակով մրցույթի տեղեկագրի հրապարակումից հետո ուղղակի բանակցություններ վարել մրցույթի մասնակիցների հետ և մրցույթի անցկացումը կազմակերպել մինչև 1998 թվականի օգոստոսի 10-ը:

5.5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ չափանիշները`

մասնավորեցվող պետական բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` մասնավորեցմանը հաջորդող առաջին տարում.

սոցիալական երաշխիքներ:

5.6. Մրցույթի հաղթողն ընկերության պետական բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն իրեն ուղարկվելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

5.7. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.8. Գաղտնի:

6.1. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 546319 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հայաստան-Շինարար» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Երևանշին» բաց բաժնետիրական ընկերության («Հայաստան-Շինարար» փակ բաժնետիրական ընկերության կազմում մասնավորեցվող «փոքր» օբյեկտը` ճաշարանը, գնահատվել է «փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման կարգով):

6.2. «Հայաստան-Շինարար» փակ բաժնետիրական ընկերությունը մասնավորեցվում է ներառելով թիվ 3, 5, 9, 10 և «Նորարար» դուստր ձեռնարկությունները:

6.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 271126 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 135563 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

6.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 216902 հազ. դրամ է, որը համապատասխանում է 108451 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

6.5. «Հայաստան-Շինարար» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 275193 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 12764 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 12530 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 20826 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 125776 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների գծով` 2297 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 20786 հազ. դրամ.

համատեղ գործունեության գծով` 31906 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 11523 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 36785 հազ. դրամ:

6.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

7.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Հայաստան-Շինարար» փակ բաժնետիրական ընկերության թիվ 7 դուստր ձեռնարկությունը վերակազմավորել «Յոթերորդշին» փակ բաժնետիրական ընկերության (գույքի կազմում ընդգրկելով թիվ 7 դուստր ձեռնարկությանը վարձակալությամբ տրված պետական գույքը):

7.2. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 321661 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Յոթերորդշին» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Յոթերորդշին» բաց բաժնետիրական ընկերության («Յոթերորդշին» փակ բաժնետիրական ընկերության կազմում մասնավորեցվող «փոքր» օբյեկտը` ճաշարանը, գնահատվել է «փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման կարգով):

7.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 174738 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 87369 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

7.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 139790 հազ. դրամ է, որը համապատասխանում է 698951 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

7.5. «Յոթերորդշին» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 146923 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 90700 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 20350 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 3388 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 1121 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 31364 հազ. դրամ.

7.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Յոթերորդշին» փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

8.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Հայաստան-Շինարար» փակ բաժնետիրական ընկերության «Տնաշինական կոմբինատ» դուստր ձեռնարկությունը վերակազմավորել «Տնկոմշին» փակ բաժնետիրական ընկերության:

8.2. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 304739 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Տնկոմշին» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Տնկոմշին» բաց բաժնետիրական ընկերության:

8.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 197336 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 98668 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

8.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 157868 հազ. դրամ է, որը համապատասխանում է 78934 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

8.5. «Տնկոմշին» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 107403 հազ. դրամ, այդ թվում`

բանկերի կարճաժամկետ վարկեր` 21700 հազ. դրամ.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 8971 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 1891 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 2486 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 28763 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների գծով` 590 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 6100 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 36902 հազ. դրամ.

8.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Տնկոմշին» փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

9.1. Թույլատրել «Արթուր-91» արտադրական կոոպերատիվին ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության տրամվայի պետական փակ բաժնետիրական ընկերությունից վարձակալված` «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով գնահատված 1266 հազ. դրամ արժեքով պետական գույքը:

9.2. Գույքի մասնավորեցման համար որպես վճարման միջոց կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատները և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթը:

9.3. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առաջին վճարը կատարելով մեկամսյա ժամկետում:

10.1. Թույլատրել «Կապանտրանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությունից վարձակալված` հաշվեկշռային մեթոդով գնահատված` 17451 հազ. դրամ արժեքով պետական գույքը:

10.2. Գույքի մասնավորեցման համար որպես վճարման միջոց կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատները և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթը:

10.3. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առաջին վճարը կատարելով մեկամսյա ժամկետում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունիսի 8-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.06.1998
N 350
Որոշում