Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐԱԼՋԱՆԻ ԳՅՈՒՂՈՒՄ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐԱԼՋԱՆԻ ԳՅՈՒՂՈՒՄ ՀՈՂԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0353.110698

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«11» հունիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունիսի 1998 թվական թիվ 353

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐԱԼԶԱՄԻ ԳՅՈՒՂՈՒՄ ՀՈՂԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի փետրվարի 4-ի «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի փետրվարի 19-ի «Լքված, լեռնային, ծայրամասային, աղետի գոտու մի շարք գյուղական բնակավայրերում հողամասերը, ինչպես նաև ոչ գյուղատնտեսական հողատեսքերը երկրագործության նպատակով որպես սեփականություն, տրամադրելու արտոնությունների և այդ հողամասերի օտարման կարգի մասին» որոշմամբ, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի միջնորդությունը Սյունիքի մարզի Վարդանիձորի գյուղական համայնքի ավագանու և Մարալզամի գյուղի բնակիչների ընդհանուր ժողովի խնդրանքն ու Սյունիքի մարզպետի միջնորդությունը Սյունիքի մարզի Մարալզամի գյուղում հողերի սեփականաշնորհում իրականացնելու վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սյունիքի մարզի Մարալզամի գյուղում «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան իրականացնել հողերի սեփականաշնորհում:

Գյուղի ընդհանուր տարածքը 687 հեկտար, որից վարելահող` 74 հեկտար, այդ թվում ջրովի` 10, բազմամյա տնկարկներ` 7, տնամերձ հողեր` 4, բնական խոտհարքներ` 16, արոտավայրեր`121, այլ անօգտագործելի հողեր` 465 հեկտար:

Սեփականաշնորհման ենթակա է 101 հեկտար հողատարածք, որից վարելահող` 74, բազմամյա տնկարկներ` 7, տնամերձ հողեր` 4 և խոտհարքներ` 16 հեկտար:

2. Սահմանել, որ`

ա) գյուղացիական տնտեսություն վարելու համար հողամասերը որպես սեփականություն առաջին հերթին տրամադրվում են Սյունիքի մարզի Մարալզամրի գյուղում 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ մշտապես բնակվող քաղաքացիներին.

բ) Սյունիքի մարզի Մարալզամի գյուղի հողային բարեփոխումների ու սեփականաշնորհման տեղական հանձնաժողովը սույն որոշումը ուժի մեջ մտնելու պահից 15-օրյա ժամկետում ընդունում է հողը որպես սեփականություն առաջին հերթին ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների դիմումները, իսկ հաջորդ հերթում գտնվողների կողմից հողի սեփականության իրավունքի իրացումն սկսվում է 1998 թվականի հոկտեմբերի 1-ից, ընդ որում, վերջիններիս դիմումներն ընդունվում են 1998 թվականի հոկտեմբերի 1-ից` 15-օրյա ժամկետում:

3. Սյունիքի մարզպետին մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Սյունիքի մարզի Մարալզամի գյուղին ամրացված վարելահողերից և այլ հողատեսքերից` «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական պահեստային ֆոնդում թողնելու վերաբերյալ:

i

4. Հայաստանի Հանրապետության Նախարարի խորհրդի 1991 թվականի մարտի 15-ի «Ծայրամասային, լեռնային և լքված գյուղական բնակավայրերի ցանկերը հաստատելու մասին» թիվ 219 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված` լքված գյուղական բնակավայրերի ցանկը լրացնել

«Սյունիքի մարզ          Մարալզամի» տողով:

5. Սեփականաշնորհված տարածքները ենթակա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցման:

6. ՈՒժը կորցրած ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1990 թվականի օգոստոսի 1-ի «Հողամասերի հատկացման մասին» թիվ 375 որոշման 3-րդ կետի «ա» ենթակետը:

7. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Սյունիքի մարզպետի վրա:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.06.1998
N 353
Որոշում