040.0358.110698
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» հունիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 հունիսի 1998 թվական թիվ 358
«ԵՐԵՎԱՆ» ՀՅՈՒՐԱՆՈՑ» ՓԲԸ-Ի, «ՍՊԻՏԱԿԻ» ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱ» ՊՁ-Ի, «ԱՐՄԻՆՏՈՒՐ» ՊՁ-Ի, «ԾԻԾԵՌՆԱԿ» ԴՁ-Ի ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՌՈՂՋԱՐԱՆԻ (ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏ) ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Երևան» հյուրանոց» ՓԲԸ, «Սպիտակի թռչնաֆաբրիկա» ՊՁ-ի, «Արմինտուր» ՊՁ-ի, «Ծիծեռնակ» ԴՁ-ի և Վայոց ձորի մարզպետարանի առողջարանի (անավարտ շինարարության օբյեկտ) պետական գույքը մասնավորեցնել միջազգային մրցույթով:
(1-ին կետը փոփ. 17.10.98 թիվ 639 որոշում)
2. Նշված ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտի պետական գույքը միջազգային մրցույթով մասնավորեցնելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողովներ և հաստատել դրանց կազմը (կցվում են):
3. Մրցութային հանձնաժողովներին`
ա) մեկամսյա ժամկետում իրականացնել նշված ձեռնարկությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ, մշակել ձեռնարկությունների կառուցվածքային փոփոխությունների պլան.
բ) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր նշված ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտի միջազգային մրցույթով մասնավորեցման վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունիսի 11-ից:
Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
հունիսի 11-ի թիվ 358 որոշմամբ
ԿԱԶՄ
i
«ԵՐԵՎԱՆ» ՀՅՈՒՐԱՆՈՑ» ՓԲԸ-Ի ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Պ. Ղալթախչյան - ՀՀ սեփականաշնորհման նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Գ. Նանագուլյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար
Ս. Աբրահամյան - Երևանի քաղաքապետ
Է. Մուրադյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
տեղակալ
(կազմը փոփ. 02.10.98 թիվ 610 որոշում)
Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
հունիսի 11-ի թիվ 358 որոշմամբ
ԿԱԶՄ
i
«ՍՊԻՏԱԿԻ» ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱ» ՊՁ-Ի, «ԱՐՄԻՆՏՈՒՐ» ՊՁ-Ի, «ԾԻԾԵՌՆԱԿ» ԴՁ-Ի ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՌՈՂՋԱՐԱՆԻ (ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏ) ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Պ. Ղալթախչյան - ՀՀ սեփականաշնորհման նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Գ. Նանագուլյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար
Ա. Ասլիկյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
առաջին տեղակալ
(փոփ. 17.10.98 թիվ 639 որոշում)