040.0361.110698
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» հունիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 հունիսի 1998 թվական թիվ 361
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐՎՈՂ ՈՒՂՂԱԹԻՌԱՅԻՆ ՉՎԵՐԹՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Արարատ Ավիա» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից 1997 թվականի օգոստոս-դեկտեմբեր ամիսներին և 1998 թվականի հունվար-մայիս ամիսներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարված ուղղաթիռային չվերթների ծախսերը փոխհատուցելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հատուկ ծրագրերի վարչությանը հատկացնել 89,71 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարվող ուղղաթիռային չվերթների ծախսերը 1999 թվականի սկսած նախատեսել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջպետական վարկի ու համապատասխան նախարարությունների և վարչությունների բյուջեների հաշվին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունիսի 11-ից: