040.0362.110698
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» հունիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 հունիսի 1998 թվական թիվ 362
ՀՈՂԱՄԱՍ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Դիվանագիտական ներկայացուցչության շենք կառուցելու նպատակով Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող Ծովակալ Իսակովի պողոտայից 12,000 քառ. մետր հողամասը հանձնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը Լիբանանի Հանրապետությանը սահմանված կարգով վաճառելու համար:
2. Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում ապահովել նշված հողամասի հատակագծի կազմումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունիսի 11-ից: